Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով  երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները  հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը: Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր: Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։
14:51 - 04 մայիսի, 2022
Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում տարածքային ամբողջականության մեջ, որ Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի․ ՀՀ ԱԽ քարտուղար |armenpress.am|

Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում տարածքային ամբողջականության մեջ, որ Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի․ ՀՀ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։ -Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Ո՞րնէ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: - Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի:
11:17 - 30 ապրիլի, 2022
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ
 |azatutyun.am|

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», - «Ազատության» եթերում ասաց Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը: «Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշեց ԱԽ քարտուղարը: Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի սկզբին Բրյուսելում կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն հայտել էր՝ Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա: Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի նախորդ հանդիպումը կայացել էր մարտի վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ, ըստ ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության, «առաջ մղելու երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։  
17:57 - 29 ապրիլի, 2022
ՀՀ ԱԽ քարտուղարը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ

ՀՀ ԱԽ քարտուղարը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:  Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։  Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական  բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
21:52 - 26 ապրիլի, 2022
ԱԽ քարտուղարը ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

ԱԽ քարտուղարը ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:  Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական  բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
18:28 - 26 ապրիլի, 2022
Արմեն Գրիգորյանը Բոգդան Կլիխի հետ զրույցում շեշտել է ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանը Բոգդան Կլիխի հետ զրույցում շեշտել է ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։ Քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերող Հայաստանի մոտեցումները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝ մասնավորապես Հայաստանի առնչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերում ուղիղ կապի և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Շեշտվել է երկկողմ բազմաոլորտ, ինչպես նաև խորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը:
12:21 - 23 ապրիլի, 2022
ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ձևաչափի պահպանման հարցում

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռությունը ձևաչափի պահպանման հարցում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:  Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Ողջունելով համանախագահի այցը Երևան` ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:
18:27 - 11 ապրիլի, 2022
Լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է․ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ պատվիրակության հետ

Լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է․ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ պատվիրակության հետ

Ապրիլի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Ռւոսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Իսրայելի վարչության պետ, փոխգնդապետ Մարի-Անյես Պիկար-Շեսելին: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։ Պատվիրակության կազմում էին նաև վարչության Կովկասի հարցերի պատասխանատու Ֆրանս Դոմինիսը և Հայաստանում Ֆրանսիայի պաշտպանության կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսը: Հանդիպման ընթացքում պատվիրակության խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է ռազմական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Քարտուղարը նաև մանրամասնել է բարեփոխումների ռազմավարական նպատակները, ընդգծելով, որ նման լայնածավալ բարեփոխումների նպատակներից մեկն արհեստավարժ բանակի ստեղծումն է: Զրուցակիցները նաև քննարկել են բանակի բարեփոխումների ոլորտում երկկողմ հնարավոր համագործակցությունը: Մասնավորապես ընդգծել են ռազմական կրթության ոլորտում հետագա փոխգործակցության կարևորությունը:
17:23 - 02 ապրիլի, 2022