Արտակ Դավթյան

Գեներալ-լեյտենանտ Արտակ Մաթեւոսի Դավթյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է (ԳՇ պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 8-ը, ապա պաշտոնում վերանշանակվել է 2021 թվականի մարտի 22-ին՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո)։

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2020 թվականի հուլիսի 16-2020 թվականի նոյեմբերի 11): Ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։

նդունվել է Մոսկվայի բարձրագույն զինվորական ուսումնարանի հրամանատարատակտիկական բաժին: ովորել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է ոսկե մեդալով: ովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

1990-1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների, 1991-1992թթ. ծառայել հատուկ գնդում: 1998 թվականից բանակային կորպուսի շտաբի պետ էր, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

շանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ,   ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ: նորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: շանակվել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար: ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: 2020 թվականի հունիսի 8–ին ազատվել է պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով եւ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով։

 

Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն․ Արտակ Դավթյանի ուղերձը

Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն․ Արտակ Դավթյանի ուղերձը

ԶՈՒ ԳՇ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Ասատրյանը ֆեյսուքյան իր էջում հրապարակել է գեներալ- լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը․ «44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։ ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։ Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին։
12:26 - 22 մարտի, 2021
Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ Կառավարության հայտարարության վերաբերյալ քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան. Օնիկ Գասպարյանի փաստաբան |tert.am|

Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ Կառավարության հայտարարության վերաբերյալ քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան. Օնիկ Գասպարյանի փաստաբան |tert.am|

tert.am: ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, մեկնաբանելով Կառավարության հայտարարությունը, ասաց՝ գործադիրը արհամարհում է դատական ակտը, ինչի կապակցությամբ քրեական հոդվածներով համապատասխան հաղորդումներ կներկայացվեն իրավասու մարմիններին: «Օնիկ Գասպարյանը դատական ակտի ուժով ԳՇ պետ է, մինչդեռ Պաշտպանության նախարարը և վարչապետը իրենց գործողություններով և անգործությամբ խոչընդոտում են, որ Գասպարյանը անցնի իր լիազորություններին: Մենք վարչական դատարանում այսօրվա հայտարարության վերաբերյալ հայցի հիմքի առարկայի լրացում կանենք, հուսով եմ՝ շուտով կունենանք ևս մեկ փաստաթուղթ, որով կճանաչվի Արտակ Դավթյանի կողմից Գլխավոր շտաբի պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը: Եթե դատարանը բավարարի մեր առաջիկա միջնորդությունը, ապա կունենանք մի թուղթ, որով պետք է հաստատվի, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետ չէ»,- նշեց նա:
12:18 - 22 մարտի, 2021
Իրավական որևէ կազուս չկա. Բադասյանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման և Արտակ Դավթյանի նշանակման մասին |1lurer.am|

Իրավական որևէ կազուս չկա. Բադասյանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման և Արտակ Դավթյանի նշանակման մասին |1lurer.am|

1lurer.am: Որևէ իրավական կազուս չկա՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատմանը: «Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, և Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում: Ես խորհուրդ կտամ ուղղակի սահմանադրական անվտանգության շրջանակում վերլուծել՝ ինչ է նշանակում իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում կամ իրավունքի ուժով հետևող որևէ իրադարձություն, այդտեղ մեկնաբանություն, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը վերանայել, կարծում եմ, որ տեղին չէ, և դրանք շահարկումների դաշտում են»,- նշեց Բադասյանը: Վարչական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշման մասով էլ Բադասյանը նշեց, որ դրանից ամենևին էլ չի բխում որևէ սահմանադրական պրոցես, Գասպարյանը պաշտոնում վերականգվել չի կարողանա: Անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությանը՝ Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու մասին, Բադասյանը նշեց. «Վարչապետի հայտարարությունն ընդամենը արձանագրում է: Սահմանադրությունը նշում է, որ եթե համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկը առարկություններով նախագահի կողմից վերադարձվում է, վարչապետի կողմից այն չի ընդունվում, և եթե նախագահը չի դիմում ՍԴ և չի ստորագրում, ապա իրավունքի ուժով համապատասխան հրամանագիրը մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ այսօր սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտել»:
11:27 - 22 մարտի, 2021
Այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին․ ՀՀ կառավարության հայտարարությունը

Այսօրվանից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Գլխավոր շտաբի պետի պաշտոնին․ ՀՀ կառավարության հայտարարությունը

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Արտակ Դավթյանի՝ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»։
09:19 - 22 մարտի, 2021
«Տոռ 2»-ները Հայաստանում եղել են 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին․ Արտակ Դավթյան

«Տոռ 2»-ները Հայաստանում եղել են 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին․ Արտակ Դավթյան

ՀՀ Զիված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երկու օր առաջ՝ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման  ընթացքում, անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատվելու հարցին, նշեց՝ համարել է, որ իր պաշտոնավարման արդյունավետությունը խիստ ցածր է տվյալ պաշտոնում, և որոշել է հնարավորություն տալ ավելի լավ թեկնածուի։ Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողություններին՝ Արտակ Դավթյանն ասաց, որ պատերազմը կանխատեսվում էր, և ՀՀ ԶՈՒ-ն պատրաստվում էին մարտական գործողություններին: «Վարչապետին, Անվտանգության խորհրդին ներկայացվել են պատերազմի սցենարները, նաև ավելի լայնածավալ պատերազմի սենարները, քան սա։ Սա մեծ հաշվարկով սահմանափակվեց Արցախի տարածքով: Մենք ունեինք պլանավորված, որ ամբողջ պատերազմը ընթանար նաև Հայաստանի սահմանների ներգրավմամբ»,- ասաց նա։ Արտակ Դավթյանի խոսքով՝ պատերազմին նախապատրաստվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, այլ հարց է, թե այդ քայլերն ինչքանով են բավարարում, որ հնարավոր լինի կատարել խնդիրները:  «Կան իրավիճակներ և պրոբլեմներ, որոնք պետք է լուծվեն երկրի ներսում օրենսդրական մակարդակով, կազմակերպչական կամ այլ իրավական ակտերով: Երկրորդ խնդիրը վերաբերում է ֆինանսական հատկացումներին (մեր ցավոտ հարցերից մեկն է). ինչքա՞ն հնարավորություն ունի պետությունը՝ գումարներ հատկացնելու ԶՈՒ-ին կամ անվտանգության համակարգին, որպեսզի լուծենք այն խնդիրները, որոնք առկա են: Երրորդ խնդիրը․ անգամ գումարի դեպքում արդյո՞ք կան պետություններ, որոնք պատրաստ են մեզ վաճառելու սպառազինություն, ռազմական տեխնիկա, և ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ գներով կարող են դա վաճառել»,- ասաց նա: Արտակ Դավթյանը նշեց, որ այս բոլորը հարցեր են, որոնք պետք է  դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում: Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ հայկական կողմն ուզում է գնել որևէ տեսակի սպառազինություն, և նա, ումից պետք էր գնել այդ սպառազինությունը, պատասխանում է, որ մոտակա երեք տարվա ընթացքում չի կարող վաճառել դա: Դավթանը նշեց, որ խոսքը տարբեր երկրների մասին է, իսկ առաջին հերթին մենք աշխատում ենք ՌԴ-ի հետ: «Նաև լինում է, որ սպառազինությունը ձեռք բերելիս տվյալ սպառազինությունը պատրաստելու տեխնոլոգիական ցիկլը նախատեսում է 12-ից 36 ամիս, այսինքն՝ իրենք համաձայն են վաճառեկ, բայց պետք է այդքան ժամանակ, որ գործարանը թողարկի տվյալ սպառազինությունը, ռազմական տեխնիկան»,- ասաց նա։ Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ այն լուրերին, թե խչընդոտվել է, որ Հայաստանը Չինաստանից սպառազինություն ձեռք բերի։ Դավթյան նշեց, որ ինքը նման խոչընդոտների վերաբերյալ տեղեկություններ չունի։ «Այնպես չէ, որ Չինաստանը ամեն ինչ մեզ պատրաստ էր տալու կամ տվեց, մենք էլ չվերցրինք:  Միայն տալու խնդիրը չէ․ տվյալ սպառազինությունը պետք է կարողանանք նախ համատեղել մեր սպառազինության մյուս նմուշների հետ, կարողանանք հետագայում կազմակերպել տվյալ սպառազինության սպասարկումը, վերանորոգումը, մասնագետների պատրաստումը։ Այդ բոլորը պետք է նայենք մեկ ընդհանուր համտեքստում: Եթե դրանից դուրս նայում ենք, ապա բավականին խնդիրներ ունենք: Մենք ունեցել ենք չինական մարտական մեքենա, որի վերանորոգման հետ լուրջ խնդիրներ ունեցանք, այդպես էլ չկարողացանք լուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ կարևոր է, որ սպառազինությունը կոնկրետ խնդիրների լուծման համար գնվի, ոչ թե ինքնանպատակ: Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հայտարարությանը, թե Նախջևանի կողմում մենք դեռևս 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին զիջել ենք բավականին մեծ տարածություն․ Զանգակատան հատվածում հակառակորդն առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ, բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում: «Թիվ է հնչեցրել, որ 6 կմ հակառակորդը եկել է առաջ: Այն ժամանակ այնքան խոսվեց, որ անգամ լրատվամիջոցներին տարանք դիրքեր, ցույց տվեցինք իրավիճակը տեղում, քաղաքական, պետական գործիչներին տարանք: Եթե ես 5-րդ կորպուսի հրամանատարն էի, ինքը (Մովսես Հակոբյանը- խմբ․) Գլխավոր շտաբի պետ էր, ինչո՞ւ ինքը որոշում չկայացրեց, որ մենք գնանք առաջ, եթե ասում է, որ միայն Ադրբեջանը եկավ առաջ: Իր որոշմամբ պետք է լիներ»,- ասաց նա։ Դավթյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը որևէ հենակետ, դիրք չի զիջել, անգամ 1 մետր հետ չի եկել։ «Եթե կորպուսի հրամանատարն ընդունում է որևէ որոշում, այդ որոշումը պետք է հաստատի վերադասը։ Իմ վերադասը ԳՇ պետն էր (Մովսես Հակոբյանը- խմբ․): Ինքը երեկ որ հնչեցրեց, որ չի իմացել դրանց մասին, հետո է իմացել, չասեմ՝ ստում է, ասեմ` չի տիրապետում կամ չի հիշում՝ ինչ է խոսում, կամ ճիշտ չի ներկայացնում»,- նշեց նա։ Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ Մովսես Հակոբյանի՝ սպառազինությունների ձեռքբերման մասին հայտարարություններին։ Դավթյանը նշեց, որ 2018-2024 թթ․ ԶՈՒ արդիականացման ծրագիրը կազմվել է դեռևս 2017-ին: Այդ ժամանակ ինքը եղել է օպերատիվ վարչության պետ և հիմնական կոորդինացնողը:  «Որոշվեցին առաջնությունները՝ ինչ օետք է գնենք 200 մլնի շրջանակներում: Պայմանագրերը կնքեցինք, և այլևս կնքված պայմանագրի փոփոխություն չի կատարվել ո՛չ այն ժամանակ, ո՛չ իմ օրոք, ո՛չ էլ հիմա: Ես փորձեցի մեկ նմուշի առումով կատարել փոփոխություն, որն ուղղակի իրավական տեսակետից հնարավոր չէր իրականացնել․ խոսքը «Իսկանդերի» հրթիռների խնդրին է վերաբերում: Որևէ փոփոխություն չի եղել և չէր կարող լինել, քանի որ երկկողմանի էր, փոփոխությունը պետք է կատարվեր նաև գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ»,- ասաց նա։ Արտակ Դավթյանը նաև հայտնեց, որ «Տոռ 2»-ները Հայաստանում եղել են 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին: Մինչև 2019 թվականը դրանք Հայաստանում չեն եղել, սակայն ձեռ են բերվել մինչև 2018-ը կնքված պայմանագրով։ «Երեկ հնչեցվեց` 2017 թ. «Տոռ» ենք ունեցել․ 2017 թվականին մենք «Տոռ» չենք ունեցել: Եթե ներկայիս իշխանությունները չլինեին մի քիչ նախաձեռնողական կամ ավելի շահագրգիռ, մենք «Տոռ 2»-ների վերջին կոմպոնենտները կստանայինք 2020 թվականի վերջում, ինչպես նախատեսված էր։ Արագացրել են (ներկայիս իշխանությունները- խմբ․)»,- ասաց նա։  
14:35 - 22 նոյեմբերի, 2020
ՀՀ ՌԱԿ պատվիրակությունը «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել. քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի կարևոր հարցեր

ՀՀ ՌԱԿ պատվիրակությունը «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել. քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի կարևոր հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի աշխատանքներին, ներկա գտնվել համաժողովի շրջանակներում բացված ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր արդյունաբերության նախարարությունից: Այցի ընթացքում կոմիտեի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովի, ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։Քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի համար կարևորություն ներկայացնող հարցերի շրջանակներ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:
11:46 - 28 օգոստոսի, 2020