Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

«Իսլամական պետությունը» ստանձնել է Ղանդահարի շիա մզկիթի ահաբեկչության պատասխանատվությունը |hetq.am|

«Իսլամական պետությունը» ստանձնել է Ղանդահարի շիա մզկիթի ահաբեկչության պատասխանատվությունը |hetq.am|

hetq.am: «Խորասանում Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է Աֆղանստանում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղական կառույցն է, իր վրա է վերցրել հոկտեմբերի 15-ին Աֆղանստանի Ղանդահար քաղաքի շիա մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի տաջիկական ծառայությունը։    Ջիհադիստական կազմակերպությունը հայտարարել է, որ մահապարտ երկու ահաբեկիչները առանձին հարձակում են իրականացրել մզկիթի տարբեր հատվածների ուղղությամբ, որտեղ հավատացյալներն աղոթում էին: «Խորասանում Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրանց տելեգրամյան ալիքում, նշվում է, որ առաջին ահաբեկիչը մզկիթի միջանցքում գործի է դրել պայթուցիկ սարքավորումը, իսկ երկրորդը իր մահապարտի բաճկոնը պայթեցրել է մզկիթի կենտրոնում։  Հիշեցնենք, որ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Աֆղանստանի Ղանդահար քաղաքի շիա մզկիթում պայթյուն էր տեղի ունեցել։ Զոհվել էր առնվազն 62 մարդ, ևս 68-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ղանդահարի Բիբի Ֆաթիմա շիա մզկիթի վրա հարձակումը դարձել է Աֆղանստանում ամենաարյունալի հարձակումը՝ օգոստոսի վերջին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։ Նախորդ շաբաթ Կունդուզի շիա մզկիթում համանման պայթյունի արդյունքում զոհվել էր 50 մարդ։ Այդ ահաբեկչությունը ևս իր վրա էր վերցրել «Խորասանում Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
17:54 - 16 հոկտեմբերի, 2021
Պայթյուն Ղանդահարի շիա մզկիթում. զոհվել է առնվազն 62 մարդ |hetq.am|

Պայթյուն Ղանդահարի շիա մզկիթում. զոհվել է առնվազն 62 մարդ |hetq.am|

hetq.am: Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Աֆղանստանի Ղանդահար քաղաքի շիա մզկիթում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է առնվազն 62 մարդ, ևս 68-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Ղանդահարի Բիբի Ֆաթիմա շիա մզկիթի վրա հարձակումը դարձել է Աֆղանստանում ամենաարյունալի հարձակումը՝ օգոստոսի վերջին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։  Նախորդ շաբաթ Կունդուզի շիա մզկիթում համանման պայթյունի արդյունքում զոհվել էր 50 մարդ։ Բացառված չէ, որ այս անգամ ևս պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ AFP-ին ականատեսներից մեկը հայտնել է, որ երեք պայթյուն է լսել։ Ըստ նրա՝ մեկը տեղի է ունեցել Բիբի Ֆաթիմա մզկիթի դարպասների մոտ, մյուսը՝ հարավային հատվածում, իսկ երրորդը՝ մզկիթի տարածքի այն հատվածում, որտեղ հավատացյալները լվանում են իրենց ձեռքերն ու ոտքերը։ Ինչպես Ղանդահարից հայտնել է AFP-ի թղթակիցը, պայթյունի պահին մզկիթը բազմամարդ է եղել։ Շտապ օգնության առնվազն 15 մեքենա է ժամանել դեպքի վայր։ Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, որ մզկիթի հատակին զոհվածների մարմիններ կան։  «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ևս ժամանել են դեպքի վայր։ Նրանք բժիշկների հետ միասին տեղացիներին կոչ են անում արյուն հանձնել տուժածների համար։ Թալիբների ներկայացուցիչ Կարի Սայիդ Հոսթին հայտարարել է, որ ներկայումս ուսումնասիրվում են դեպքի հանգամանքները և մզկիթի վրա հարձակման մանրամասները։  Կունդուզ քաղաքի շիա մզկիթի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, իր վրա էր վերցվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տեղական խմբավորումը։ Սուննի ծայրահեղականները շիաներին հերետիկոսներ են անվանում։   
23:18 - 15 հոկտեմբերի, 2021
Աֆղանստանում թալիբների բարձրաստիճան պատվիրակությունն առաջին պաշտոնական այցն է կատարում. մեկնել են Թուրքիա |armtimes.com|

Աֆղանստանում թալիբների բարձրաստիճան պատվիրակությունն առաջին պաշտոնական այցն է կատարում. մեկնել են Թուրքիա |armtimes.com|

armtimes.com: Աֆղանստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ «Թալիբան» շարժման կողմից ժամանակավոր կառավարության կազմում նշանակված արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքիի գլխավորությամբ, այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է աֆղանական Bakhtar գործակալությունը, այցն իրականացվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի անձնական հրավերով: Սա առաջին պաշտոնական այցն է Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց և երկրի համար նոր կառավարություն ստեղծելուց հետո: Ծրագիրը ներառում է երկկողմ հարաբերությունների, հումանիտար օգնության, առևտրի հարցերի շուրջ բանակցություններ: Սեպտեմբերի 7-ին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հայտարարեց նոր կառավարության կազմը: Մոլլա Մոհամմադ Հասան Ախունդը նշանակվեց վարչապետ, իսկ նրա տեղակալներն էին արմատականների քաղաքական թևի առաջնորդ մոլլա Աբդուլ Հանի Բարադարը և շարժման քաղաքական թևի ղեկավարի տեղակալ մոլլա Աբդուլ Սալամ Հանաֆին: Թալիբանը սկսել է լայնածավալ գործողություն Աֆղանստանի վրա վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գարնանը հայտարարեց իր զինված ուժերը այնտեղից դուրս բերելու որոշման մասին: Օգոստոսի 15-ին արմատականներն առանց կռվի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Զանին հեռացավ երկրից:
11:35 - 14 հոկտեմբերի, 2021
Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|

Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում` «թեժացնելու» իրավիճակն Ասիայում. Լավրովը՝ ուժերը տարածաշրջանում վերադասավորելու ԱՄՆ ձգտման մասին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո ձգտում է իր ուժերը վերադասավորել Ասիայում և աֆղան փախստականների հոսքերն ուղղել տարածաշրջան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Ցավոք, աշխարհաքաղաքական դասավորվածությունը տարածաշրջանում չի հեշտանում՝ զսպելով դրա անցումը համապարփակ բազմակողմ համագործակցության և ինտեգրման կոորդինատների համակարգին: Նպատակաուղղված փորձեր ենք տեսնում «թեժացնելու» իրավիճակը, խարխլելու միջպետական փոխգործակցության առկա մեխանիզմները: Իրենց ներդրումն են ունենում նաև նեղ ձևաչափով կառույցները և ռազմական դաշինքները, որոնք ստեղծվում են «սառը պատերազմի» և զսպման քաղաքականության տրամաբանությամբ»,- ասել է նախարարը ելույթ ունենալով Ասիայում վստահության միջոցների և փոխգործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
10:55 - 12 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը վճռական միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատթարացման դեպքում. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Ռուսաստանը վճռական միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատթարացման դեպքում. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրավիճակին և լարվածության սրման դեպքում պատրաստ է ընդունել ամենավճռական միջոցառումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Եթե պահանջվի, կձեռնարկվեն ամենավճռական միջոցառումները՝ ռուս-տաջիկական դաշնակցային և ռազմավարական գործընկերության սկզբունքների համաձայն: Այս մասին բազմիս հայտարարել է ՌԴ ղեկավարությունը»,- ասել է Զախարովան:Հիշեցնենք, որ Տաջիկստանի և Աֆղանստանի միջև իրավիճակը սրվել է, երբ Աֆղանստանում իշխանության են եկել «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները, որոնց զինյալները տեղակայվել են երկրի սահմաններին:
19:18 - 07 հոկտեմբերի, 2021
Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը պլանավորում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի եւ «Թալիբան»-ի հետ կապերի հարցում: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը: «Թրասը Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ Է անում՝ համաձայնվել Աֆղանստանի շուրջ համակարգված միջազգային մոտեցմանը…եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան. ուրեմն միջազգային հանրակցությունը, ներառյալ Ռուսաստանը եւ Չինաստանը, պետք Է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ: Ենթադրվում Է, որ կողմերը նաեւ կքննարկեն Անվտանգության խորհրդի դերը գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ շարունակվող հակամարտությունների եւ ճգնաժամերի ֆոնին, այդ թվում՝ Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում եւ Եթովպիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:05 - 22 սեպտեմբերի, 2021
ՀԱՊԿ-ն Աֆղանստանից սպառնալիքների դեպքում անհրաժեշտ օգնություն կտրամադրի Տաջիկստանին |armenpress.am|

ՀԱՊԿ-ն Աֆղանստանից սպառնալիքների դեպքում անհրաժեշտ օգնություն կտրամադրի Տաջիկստանին |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների ու Անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստում քննարկվել է իրադրությունն Աֆղանստանում, միջազգային անվտանգությանն առնչվող խնդիրների լայն շրջանակն ու ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: Այս մասին նիստի ամփոփման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նա ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ սահմանների գրեթե ողջ երկայնքով շարունակում է բարդ մնալ, սակայն հատկապես անհանգստացնող է իրադրությունն Աֆղանստանում: «ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները միասնական են իրենց կարծիքում և ևս մեկ անգամ հաստատել են դիրքորոշումն այն մասին, որ ՀԱՊԿ հարավային սահմանների մոտ իրադրության սրվելու պարագայում Տաջիկստանին կհատկացվի ողջ անհրաժեշտ ռազմական ու դիվանագիտական օգնությունը»,- հայտարարել է Զասը: Նիստի շրջանակում հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է կառույցում 2022 թվականին Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղությունների մասին:  
21:34 - 15 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջին առեւտրային չվերթն Է վայրԷջք կատարել Քաբուլում |armenpress.am|

ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջին առեւտրային չվերթն Է վայրԷջք կատարել Քաբուլում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանում առաջինը վայրԷջք Է կատարել պակիստանյան ավիաուղիների առեւտրային չվերթը: Այդ մասին հաղորդել Է Al-Arabiya հեռուստաալիքը: «Ֆրանսպրես» գործակալության համաձայն, ինքնաթիռում եղել Է ոչ ավելի, քան 10 մարդ: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:24 - 13 սեպտեմբերի, 2021
Մակրոնը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Աֆղանստանի հարցը |azatutyun.am|

Մակրոնը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Աֆղանստանի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Այդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում երկու երկրները պետք է քննարկեն Աֆղանստանի իրավիճակը և միջազգային մի շարք այլ հարցեր: «Զրույցը տեղի կունենա աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ: Առանցքայինն Աֆղանստանն է, անդրադարձ կլինի նաև զուտ եվրոպական զարգացումներին»,- ասել է Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆան Զայբերտը: Գերմանիայի կանցլերն այս օրերին հրաժեշտի հանդիպումներ է անցկացնում գերմանացի և օտարերկրացի քաղաքական գործիչների հետ: 16 տարի Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելուց հետո Անգելա Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից և չի առաջադրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին:
16:15 - 10 սեպտեմբերի, 2021