Բելառուս

 Բելառուսը կբարձրացնի շաքարի բացթողման գինը, որպեսզի կանխի դրա մեծաքանակ արտահանումը ՌԴ

 |armenpress.am|

Բելառուսը կբարձրացնի շաքարի բացթողման գինը, որպեսզի կանխի դրա մեծաքանակ արտահանումը ՌԴ |armenpress.am|

armenpress.am: Բելառուսցի շաքար արտադրողները կբարձրացնեն բացթողման գինը, որը պահպանվել Է 2016 թվականից: Այդ մասին հաղորդել Է «Բելգոսպիշչեպրոմ» բելառուսական կոնցեռնը: «Բացթողման գնի ներկայիս փոփոխությունը կանխիչ միջոց Է՝ հաշվի առնելով շուկայի ստեղծված կոնյունտուրան: Ռուսաստանի Դաշնության հետ կրկնակի գնային տարբերության ֆոնին փորձագետները կանխատեսում են Բելառուսի սահմաններից շաքարի մեծաքանակ արտահանման հնարավորություն»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «Կոնցեռնի հիմնական խնդիրը սննդամթերքով ապահովումն Է, առաջին հերթին՝ ներքին շուկան: Այսօր մենք նշում ենք շաքարի պահանջարկի զգալի աճ. եթե 2021 թվականի հունվար-մարտին բնակչության մեկ շնչին վաճառվել Է ամսական 1,1,5 տուփ շաքար, ապա այս տարվա մարտին մեկ մարդու համար խանութի դարակներից տարվել Է արդեն մոտավորապես 3 կիլոգրամ շաքար: Եվ դա մենք վերցնում ենք ոչ միայն չափահաս բնակչության, այլեւ ամենավաղ տարիքի երեխաների հաշվով»,-նշել Է կոնցեռնի նախագահ Օլեգ Ժիդկովը: «Հասկանալի Է, որ մեկ հոգին չի կարող այդ ծավալների շաքար օգտագործել: Ուստի այսօր մենք ստիպված են միջոցներ ձեռնարկել ներքին շուկայի պաշտպանության համար եւ ապրանքի բացթողման արժեքը բարձրացնել 1 կիլոգրամի դիմաց՝ 60 կոպեկով»,-ասել Է նա: Բելառուսում աշխատում Է շաքարի չորս ձեռնարկություն՝ Սկիդելի շաքարի կոմբինատը, Սլուցկիի շաքարառաֆինադի կոմբինատը, Գորոդեյի շաքարի կոմբինատը, Ժաբինկովսկիի շաքարի գործարանը: Միագումար օրական արտադրությունը կազմում Է մոտավորապես 4,8 հազար տոննա, հաղորդել Է «ԻՆտերֆաքս»-ը:
14:44 - 15 ապրիլի, 2022
Պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

Պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա, «հնգյակը» աշխատում է հետեւանքների համահարթման վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը: «Անպայմանորեն, վերջին ամիսներին Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ միակողմանի անօրինական սահմանափակիչ միջոցները չեն կարողացել չազդել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների վրա՝ նկատի ունենալով տնտեսությունների խորը փոխկապվածությունը միասնական շուկայի շրջանակներում»,-հայտարարել է դիվանագետը: «Հնգյակի» հիմնական ուշադրությունը հատկացվում է արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքների համահարթման միջոցներին, անհրաժեշտ ապրանքներով (ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական) ԵԱՏՄ-ի շուկայի ապահովմանը: Այդ առումով առավել մեծ էֆեկտն ունի ներմուծման փոխարինման քաղաքականությունը»,-ընդգծել է Եվդոկիմովը: Արեւմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի պատճառով: Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունը փակելու մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ արեւմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, բայց Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք իր համար ստեղծում է Արեւմուտքը:
12:16 - 14 ապրիլի, 2022
Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ Բելառուսը Ռուսաստանի կազմ կմտի

Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ Բելառուսը Ռուսաստանի կազմ կմտի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է հավանականությունը, որ իր երկիրը կարող է Ռուսաստանի կազմ մտնել։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ նա այս մասին լրագրողներին հայտարարել է Վլադիվոստոկում։ «Ասում են՝ ահա, Բելառուսը մտցնելու են Ռուսաստանի կազմ։ Ես ու Պուտինն այնքան հիմար չենք, որ հին մեթոդներով գործենք, - հայտարարել է նա։ - Մեր ընդհանուր հայրենիքը, որն ունի երկու անկախ պետություն և ցուցադրում է այդ միասնության կառուցման հնարավորությունը․․․ Մենք կկառուցենք երկու անկախ պետությունների այնպիսի միասնություն, որ մեզնից օրինակ կվերցնեն։ Կվերցնեն, և թե ինչպես պատժամիջոցները հաղթահարել և այլն»։ Նա նշել է, որ երկու երկրները պատժամիջոցների ուժեղացման պայմաններում սկսել են սերտորեն համագործակցել, և սա նոր խթան է։ «Պատժամիջոցների փուլը հնարավորությունների ժամանակահատված է։ Գուցե ես այնքան էլ խորը չեմ գիտակցում այս փուլը, շատ հնարավոր է, բայց ես ուրախ եմ, որ պատժամիջոցները սահմանել են։ Վերջապես, մենք Ռուսաստանի հետ սկսել ենք համագործակցել այնպես, ինչպես պետք է վաղուց համագործակցեինք», - ասել է Լուկաշենկոն։   Նորա Վանյան
15:02 - 13 ապրիլի, 2022
Կիևը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ իրավիճակը վերադարձնելով փակուղի. Պուտին
 |tert.am|

Կիևը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ իրավիճակը վերադարձնելով փակուղի. Պուտին |tert.am|

tert.am: Կիևը, հեռանալով Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը վերադարձրեց փակուղի։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։«Ստամբուլում մենք ձեռք բերեցինք որոշակի մակարդակի պայմանավորվածություններ, որոնք բաղկացած էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից... որ չեն տարածվի Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի տարածքների վրա։ Այնուհետ, ինչպես տեսաք, հաջորդեցին բանակցային գործընթացի շարունակման համար պայմաններ ստեղծելու մեր գործողությունները։ Փոխարենը Բուչայում բախվեցինք սադրանքի, և, որ ամենակարևորն է, ուկրաինական կողմը հետ կանգնեց Ստամբուլում իր պայմանավորվածություններից։ Այժմ անվտանգության պահանջները մի բան են, իսկ Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի շուրջ հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են եկել այդ համաձայնագրերի շրջանակից։ Այսինքն՝ մենք կրկին վերադարձել ենք մեր և բոլորիս համար փակուղային իրավիճակի »,- ասել է Պուտինը:
18:42 - 12 ապրիլի, 2022
Լուկաշենկոն Բուչայի դեպքերի համար մեղադրել է «անգլիացիներին»

Լուկաշենկոն Բուչայի դեպքերի համար մեղադրել է «անգլիացիներին»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած դեպքերին Մեծ Բրիտանիայի մասնակցության մասին, գրում է «Ինտերֆաքսը»։ «Մենք այսօր մանրամասն քննարկել ենք նրանց այդ հոգեբանական հատուկ գործողությունը, որն իրականացրել են անգլիացիները», - ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Եթե ձեզնից որևէ մեկին պետք են հասցեներ, ծածկագրեր, մասնակցություն, ավտոմեքենաների համարանիշներ, ավտոմեքենաների մակնիշներ, որոնցով Բուչա են ժամանել, և թե ինչպես են դա արել, Ռուսաստանի ԱԴԾ-ն կարող է տրամադրել այդ նյութերը։ Եթե ոչ՝ մենք կարող ենք այդ հարցում օգնել։ Մեր ռուս ընկերների հետ միասին մենք ամբողջությամբ՝ առաջինից մինչև վերջին ժամը, բացահայտել ենք Արևմուտքի այդ զազրելի, զզվելի դիրքորոշումը», - հայտարարել է Բելառուսի նախագահը։ Պուտինն էլ, իր հերթին, «ֆեյք» է անվանել Բուչայում ռուսաստանցի  զինվորականների կողմից քաղաքացիական անձանց սպանության մասին տեղեկությունները։ Պուտինի խոսքով՝ բելառուս գործընկերն իրեն փոխանցել է փաստաթղթերը։ «Այդ փաստաթղթերը փոխանցվել են ԱԴԾ-ին՝ թե ինչպես, ովքեր - նրանք համապատասխան տեղեկություններն ունեն - ինչ տրանսպորտով են ժամանել այդ բնակավայր և այդ սադրանքի կազմակերպման համար պայմաններ ստեղծել», - ասել է ՌԴ նախագահը։ Հիշեցնենք՝ ուկրաինական Բուչա քաղաքում ապրիլի սկզբին, ուկրաինական տվյալներով, հարյուրավոր քաղաքացիական անձանց դիեր են հայտնաբերվել այն բանից հետո, երբ ռուսական զորքերը դուրս են եկել քաղաքից, և այն վերադարձել է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Ուկրաինան Բուչայի բնակիչների սպանության համար մեղադրում է Ռուսաստանին, վերջինս հերքում է իր մասնակցությունը։   Նորա Վանյան  
18:06 - 12 ապրիլի, 2022
Բելառուսում մտահոգված են, որ պատժամիջոցները կոչնչացնեն տնտեսության առանցքային ճյուղերը

Բելառուսում մտահոգված են, որ պատժամիջոցները կոչնչացնեն տնտեսության առանցքային ճյուղերը

Բելառուսի էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Չերվյակովը «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում արևմտյան պատժամիջոցները երեկ անվանել է «տնտեսական ցեղասպանություն» և մտահոգություն հայտնել, որ դրանք կոչնչացնեն երկրի տնտեսության մի շարք առանցքային ճյուղեր, գրում է «Ինտերֆաքսը»։ «Ես սա տնտեսական ցեղասպանություն կանվանեի արևմտյան ոչ բարեկամ երկրների կողմից։ Ամբողջությամբ ոչնչացնել մի շարք ճյուղեր, որոնք առանցքային են մեր տնտեսության համար։ Սա, իհարկե, տագնապալի է», - Չերվյակովի խոսքերն է մեջբերում «Բելտան»։ Միաժամանակ, արտադրանքը, որն արտահանվում է «ոչ բարեկամ երկրների» շուկաներ, ըստ Չերվյակովի՝ բավականին մրցունակ է և գնով, և որակով։ «Հենց այդ ապրանքների պահանջարկն է այսօր աշխարհում մեծ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են աճում պարարտանյութերի գները, սննդամթերքի, քիմիական մանրաթելի, փայտանյութի և այլնի գները։ Այսինքն՝ այդ ապրանքները հեշտությամբ վաճառվում են։ Հարցը հիմա միայն այն է, որ ուրիշ շուկաներ գտնենք։ Մեր ձեռնարկությունները դրանով էլ զբաղված են», - ասել է նա։ Նշենք, որ Ուկրաինայում պատերազմ սանձազերծելու համար (ՌԴ-ն այն «հատուկ գործողություն» է անվանում) Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, ինչպես նաև Բելառուսի դեմ։   Նորա Վանյան
15:11 - 11 ապրիլի, 2022
Ածխի ներմուծման արգելք և նավահանգիստների փակում ՌԴ նավերի համար. ինչ է ներառվելու ԵՄ պատժամիջոցների 5-րդ փաթեթում
 |tert.am|

Ածխի ներմուծման արգելք և նավահանգիստների փակում ՌԴ նավերի համար. ինչ է ներառվելու ԵՄ պատժամիջոցների 5-րդ փաթեթում |tert.am|

tert.am: Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, գրում է ՏԱՍՍ-ը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է.Ռուսական նավերի և ռուսական օպերատորների կողմից շահագործվող նավերի մուտքի արգելք ԵՄ նավահանգիստներ, ինչպես նաև սահմանափակումներ Ռուսաստանի և Բելառուսի ավտոմոբիլային տրանսպորտի օպերատորների համար:Գործարքների ամբողջական արգելք «ռուսական չորս առանցքային բանկերի, այդ թվում՝ «ՎՏԲ»-ի՝ երկրորդ խոշոր ռուսական բանկի նկատմամբ»:Ռուսաստանից տարեկան 4 մլրդ եվրո արժողությամբ ածուխի ներմուծման արգելք:«10 միլիարդ եվրո արժողությամբ արտահանման արգելքներկարևոր ոլորտներում՝ առաջադեմ կիսահաղորդիչներ, մեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ»:
18:07 - 05 ապրիլի, 2022
«Լուսան». ոչ թե արտադրված, այլ՝ հավաքված Հայաստանում

«Լուսան». ոչ թե արտադրված, այլ՝ հավաքված Հայաստանում

Վերջին օրերին հայկական կայքերում և սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում, թե Հայաստանում «Լուսան» անունով զրահամեքենա է արտադրվելու (1, 2, 3, 4, 5)։ Այս զրահամեքենան ցուցադրված էր «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսում։ Տարածվող տեղեկությունը, սակայն, սխալ է․ Հայաստանում ոչ թե զրահամեքենաներ են արտադրվելու, այլ զրահամեքենաների խոշոր հանգույցների հավաքման գործընթաց է իրականացվելու։   «Լուսան» զրահամեքենաների պատմությունը Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը երեկ «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր, որ իրենց գործարանը Հայաստանում կսկսի հավաքել սեփական ապրանքանիշի «Լուսան» զրահամեքենաներ։ Նրա խոսքով՝ զրահամեքենաների հավաքման գործընթացն իրականացվում է ռուսական «Ռիդա» գործարանի հետ համագործակցությամբ։ Մեհրաբյանը նշել էր, որ հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով՝ մեքենաների շասսիները կպատրաստվեն Ռուսաստանում «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։ Infocom-ի հետ զրույցում Արտյոմ Մեհրաբյանը նշեց, որ իրենք «Լուսան» զրահամեքենաների շասսիները, շարժիչները և խոշոր հանգույցները ստանալու են Ռուսաստանից, և Հայաստանում կատարվելու է խոշոր հանգույցների հավաքման գործընթաց (SKD)։ Լուսանկարում՝ «Լուսան» զրահամեքենան Գործարանի տնօրենը հայտնեց, որ իրենք պայմանագիր են կնքել զրահապատ մասեր արտադրող և մատակարարող ռուսական «Ռիդա» գործարանի մեջ մտնող ընկերություններից մեկի հետ և ստացել խոշոր հանգույցների հավաքում իրականացնելու իրավունք։ Չարենացավանի գործարանը ստացել է նաև մեքենայի արտադրողի նույնականացման (WMI) կոդ։ Մեհրաբյանի խոսքով՝ զրահամեքենայի մասերի մոտավորապես 20%-ն իրենց գործարանում է արտադրվելու։ Իսկ թե ինչ մասեր են դրանք, նա չմանրամասնեց։   Ռուսական «Բուրանի» պատմությունը Ռուսական «Ռիդան» հիմնադրվել է 1993-ին։ Գործարանի արտադրանքներից մեկը «Բուրան» զրահափոխադրիչն է, որն առաջին անգամ թողարկվել է 2017-ին։ «Բուրանի» շասսին, ըստ տարբեր աղբյուրների, հիմնված է «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի վրա (1, 2)։ Հիշեցնենք, որ Արտյոմ Մեհրաբյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր, որ Ռուսաստանում «Լուսանի» շասսիները արտադրվելու են հենց «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։ Բացի նրանից, որ «Լուսանն» ու «Բուրանն» ունեն նույն շասսին, զրահամեքենաները արտաքնապես էլ նման են։ Այս լուսանկարները «Լուսանի» կայքից են։ Իսկ սրանք՝ «Բուրանի» կայքից։   «Asilak»-ի պատմությունը Բելառուսում Նմանատիպ մի պատմություն էլ տեղի է ունեցել Բելառուսում։ 2019-ին բելառուսական ընկերություններից մեկը թողարկեց «Asilak» զրահամեքենան։ Քանի որ «Բուրան» զրահամեքենան կարող է մատակարարվել ինչպես շահագործման պատրաստ վիճակում, այնպես էլ խոշոր հանգույցների հավաքման համար (SKD), Բելառուսում խոսակցություններ կային, որ «Բուրանին» շատ նման «Asilak-ը հենց երկրորդ եղանակով էլ ձեռք է բերվել և ամենևին էլ բելառուսական արտադրության չէ։  Դատելով Արտյոմ Մեհրաբյանի խոսքերից՝ Հայաստանում «Լուսանի» հավաքման իրավունքն էլ ձեռք է բերվել հենց այս տարբերակով, քանի որ Հայաստան են հասնելու զրահամեքենաների շասսիները, շարժիչները, և կատարվելու է խոշոր հանգույցների հավաքման գործընթաց։ Լուսանկարում՝ «Asilak»-ը Այպիսով, Հայաստանում նոր զրահամեքենա չի արտադրվելու․ ռուսական «Ռիդա» գործարանի հետ համագործակցությամբ, վերջինիս արտադրած շասսիներով ու շարժիչներով իրականացվելու է «Լուսան» անունով զրահամեքենայի խոշոր հանգույցների հավաքման գործընթաց։ Աննա Սահակյան
17:25 - 04 ապրիլի, 2022
ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինն արդեն գերազանցում է երկու երրորդը, և այն ավելացնելու հնարավորություն կա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ «Եթե խոսենք փոխադարձ առևտրի մասին, ապա ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում լուրջ հաջողություններ են գրանցվել․ 2013-2020 թթ-ին ազգային արժույթներով վճարումներն աճել են՝ 63%-ից հասնելով 74%-ի։ Ռուսաստանը ռուբլի է օգտագործում Բելառուսի հետ առևտրաշրջանառության 82%-ի, Ղազախստանի հետ՝ 63%-ի, Ղրղզստանի հետ՝ 58%-ի վճարման համար», - ասել է նա։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռուբլու օգտագործման հնարավորությունները չեն սպառվում։ Այսպես, Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության 40%-ը սպասարկվում է դոլարով։ Ամերիկյան արժույթը երկրորդ տեղն է զբաղեցնում Ղազախստանի և Բելառուսի հետ առևտրում՝ համապատասխանաբար 28% և 9%: Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ առտրաշրջանառությունում ռուբլու տարածումը զբալիորեն ավելի ցածր է։ «Բացառություն է միայն Բելառուսը, որը ռուբլի է օգտագործում Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ երկրների հետ իր առևտրային գործարքների գրեթե մեկ երրորդ մասում», - ասել է Գլազևը։ ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետագա ավելացումը, նրա խոսքով, կախված կլինի նրանց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից, առևտրի կառուցվածքից և դրա դիվերսիֆիկացիայի մակարդակից։ «Բացի դրանից, ԵԱՏՄ երկրների ապադոլարացման գործընթացը կախված կլինի արտաքին ռիսկերի մակարդակը նվազեցնելու երկրների ընդունակցությունից և մի շարք աջակցող միջոցներից», - հավելել է նա։ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։   Նորա Վանյան
16:11 - 04 ապրիլի, 2022
Ուկրաինան Վարշավայի հետ վարում է բանակցություններ՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանը փակելու շուրջ. Դեշչիցա

Ուկրաինան Վարշավայի հետ վարում է բանակցություններ՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանը փակելու շուրջ. Դեշչիցա

Ուկրաինան բանակցություններ է վարում Վարշավայի հետ Լեհաստանի և Բելառուսի սահմանը փակելու հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշչիցան, փոխանցում է interfax.ua-ն։ «Մենք (ուկրաինական կողմը- խմբ․) բանակցություններ ենք վարում Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության հետ, Լեհաստանի կառավարության հետ, որ նրանք ամեն դեպքում ամբողջությամբ փակեն սահմանները (Լեհաստանի և Բելառուսի միջև- խմբ․)։ Նույնիսկ եթե որոշումը չընդունվի Եվրամիության կողմից»,- ասել է Դեշչիցան։ Նա նաև տեղեկացրել են, որ Ուկրաինան կոչ է արել Լիտվային, Լատվիային և Էստոնիային, «որ միաժամանակ այդ երկրներն էլ փակեն իրենց սահմանները ՌԴ-ի և Բելառուսի հետ»։ «Ես մտածում եմ, որ այդ [սահմանները փակելու] որոշումը կընդունվի։ Այդ ժամանակ պետք չի լինի սպասել ԵՄ-ին, և մենք ամբողջությամբ կփակենք ցանկացած առաքում դեպի ՌԴ»,- նշել է Դեշչիցան։
11:09 - 31 մարտի, 2022
Բելառուսը երեք ամսով արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը

Բելառուսը երեք ամսով արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը

Բելառուսը երեք ամսով արգելք է սահմանել մի շարք պարենային ապրանքների արտահանման վրա։ Այս մասին հայտնում է երկրի Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը։ Նշվում է, որ ընդունվել է Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 187 «Առանձին տեսակի ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու մասին» որոշումը։ «Հրամանագիրը արգելք է սահմանում Բելառուսի Հանրապետությունից բրնձի, հացահատիկի, գարու կամ տարեկանի ամբողջահատիկի ալյուրի և մանրաձավարի, վերամշակված ձավարեղենի, մակարոնեղենի արտահանումը: Այս միջոցը մտցվել է դեֆիցիտի անթույլատրելի առաջացումը կանխելու, ինչպես նաև երկրի պարենային անվտանգությունը պահպանելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։ Հրամանագիրը կգործի երեք ամիս։
10:33 - 30 մարտի, 2022
Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին զրկել «ոսկե անձնագրերից»

 |factor.am|

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրներին՝ պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիներին զրկել «ոսկե անձնագրերից» |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ երկրներին՝ հրաժարվել «ոսկե անձնագրեր» տրամադրել և նախապատրաստվել դրանցից զրկել Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, որոնք ընդգրկված են ԵՄ պատժամիջոցների ցուցակներում։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Եվրահանձնաժողովը կոչ է անում ԵՄ երկրներին՝ անհապաղ հրաժարվել ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու ցանկացած գործող սխեմայից և ապահովել այդ սխեմաների հետ կապված ռիսկերի արդյունավետ ստուգում»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում հետ վերցնել ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների «ոսկե անձնագրերը», որոնք ԵՄ «սև ցուցակում» են։ «Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիներին, ովքեր ենթակա են պատժամիջոցների, ներդրումների դիմաց տրված կացության թույլտվությունները պետք է անհապաղ հետ կանչվեն անհատական գնահատման ընթացակարգի հիման վրա՝ համաչափության, հիմնարար իրավունքների և ազգային օրենսդրության սկզբունքների համաձայն։ Այս միջոցները պետք է կիրառվեն Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, որոնք վճռականորեն աջակցում են Ուկրաինայի պատերազմին»,- ասվում է փաստաթղթում։
18:07 - 28 մարտի, 2022
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է, որ Ռուսաստանն «Իսկանդերներ» է մոտեցնում երկրի սահմանին

 |factor.am|

Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է, որ Ռուսաստանն «Իսկանդերներ» է մոտեցնում երկրի սահմանին |factor.am|

factor.am: Մոսկվան նախապատրաստում է ՌԴ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների տեղաշարժը՝ Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններ իրականացնելու համար։ Ռուսաստանը Բելառուսում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին։ Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը, գրում է Korrespondent-ը։ «Բելառուսի Հանրապետության Գոմելի շրջանում գրանցվել է «Իսկանդեր-Մ» OTRK արձակման կայանների տեղաշարժ Ուկրաինայի հետ պետական սահմանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, Գլխավոր շտաբի ամենօրյա ամփոփագրում հաղորդվում է, որ այժմ ՌԴ-ն իր հիմնական ուժերը կենտրոնացնում է գրավյալ գծերը պահելու և հարձակողական գործողությունների վերսկսմանը նախապատրաստվելու վրա։ Տեղեկացվում է, որ շարունակվում է նաև Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու համար ռուսական զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների նախապատրաստումն ու տեղաշարժը։
16:35 - 28 մարտի, 2022
Ուկրաինան հայելային կերպով արձագանքել է Բելառուսից իր դիվանագետների արտաքսմանը

Ուկրաինան հայելային կերպով արձագանքել է Բելառուսից իր դիվանագետների արտաքսմանը

Ուկրաինան հայտարարել է Բելառուսի կողմից ուկրաինական դիվանագիտական ​​առաքելության աշխատակիցների մեծամասնության արտաքսմանը պատասխանելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երկրի ԱԳՆ խոսնակ Իգոր Նիկոլենկոն, փոխանցում է «Українська правда»-ն։ «Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն այսօր պաշտոնական նոտա է հղել Բելառուսի արտաքին գործերի նախարարությանը Ուկրաինայում Բելառուսի դեսպանատան անձնակազմի թիվը մինչև հինգ աշխատակցի հասցնելու որոշման վերաբերյալ։ Բելառուսի դեսպանատան մնացած աշխատակիցների դիվանագիտական ​​հավատարմագրումը չեղյալ է հայտարարվում, իսկ նրանց և նրանց ընտանիքի անդամների՝ Ուկրաինայի տարածքում գտնվելը հայտարարվում է»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն նաև չեղյալ է հայտարարել Լվովում Բելառուսի պատվավոր հյուպատոսի էկզեկվատուրան (հյուպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ- խմբ․), ինչը գործնականում, ըստ «Українська правда»-ի, նշանակում է հյուպատոսության փակում։ Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել էր, որ պակասեցնում է երկրում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցների թիվը՝ երկրում թույլ տալով աշխատել միան 5 աշխատակցի, մյուսները 72 ժամվա ընթացքում պետք է լքեին երկիրը։ Բելառուսի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ «տարիների ընթացքում արձանագրվել են Ուկրաինայի բազմաթիվ անբարյացակամ գործողություններ՝ ուղղված Բելառուսի հետ միջպետական ​​հարաբերությունների անպատասխանատու ոչնչացմանը, գործարար շփումներին և մարդկանց միջև վաղուց հաստատված կապերին»։
22:15 - 24 մարտի, 2022