Դոնբաս

ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը ուկրաինական սահմանից:Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Al Arabiya-ն: «Մենք կքննարկենք Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բորելը: Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակում է աճել  երկու երկրների հարաբերությունների շատ ոլորտներում:Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բորելը նախատեսում է այցելել Ուկրաինա և մասնավորապես Դոնբասի շփման գիծ:Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
13:12 - 19 ապրիլի, 2021
Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը |azatutyun.am|

Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գլխավոր խորհրդականներն այսօր խորհրդակցություններ կանցկացնեն՝ Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանն ուղղված գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկելու համար: Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ արեցին դադարեցնել զորքի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ և Ղրիմում: Անցած ամռանը ձեռք բերված փխրուն հրադադարի ռեժիմը խախտվել է, այս տարվա սկզբից առնվազն 30 ուկրաինացի զինծառայող է զոհվել: Զելենսկին հայտարարել է, որ ձգտում է հասնել քառակողմ բանակցությունների՝ «նորմանդյան ձևաչափով», որում ներգրավված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: 2015 թվականից ի վեր Ֆրանսիան ու Գերմանիան միջնորդ են հանդիսանում ուկրաինական հակամարտությունում: Ապրիլի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Զելենսկին Փարիզում հանդիպեց Մակրոնին: Ավելի ուշ նրանց միացավ Մերկելը՝ տեսակապի միջոցով:
11:58 - 19 ապրիլի, 2021
Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան կողմերից ոչ մեկին չի պաշտպանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված ճգնաժամում, բայց պատրաստ Է աջակցություն ցուցաբերել դրա կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Այժմ խնդիրներ կան Դոնբասում, սակայն առկա են Մինսկի պայմանավորվածությունները: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան պաշտպանում Է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուսների: Եվ մենք հարաբերությունները կառուցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ: Յուրաքանչյուրի երկրի հետ մեր հարաբերությունները չպետք Է ազդեն մյուս երկրների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ թերիմացության հարցում մենք կողմերից ոչ մեկին չենք պաշտպանում»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ Է բոլոր խնդիրների հարցում, այդ թվում՝ Ղրիմի»: «Մենք անկեղծորեն եւ բացեիբաց մեր կարծիքները կիսում ենք երկու կողմերի հետ, մեր քաղաքականությունը կառուցողական Է: Այժմ իրադրության լարվածությունն սկսել Է մեղմանել, ինչը մեզ ուրախացնում Է: Թուրքիան պատրաստ Է ավանդ ներդնել այդ գործընթացում»,-ասել Է թուրք նախարարը: Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել են, որ Դոնեցկի մարզի Շումի ավանի մոտ զոհվել Է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ մոտ ժամանակներս իրադրությունը կքննարկի «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա) ղեկավարների հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը, չհանդիսանալով հակամարտության կողմ, չի կարող ապահովել համապարփակ զինադադարը Դոնբասում, բայց իր ազդեցությունը կօգտագործի համաձայնությունների կատարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:48 - 15 ապրիլի, 2021
ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչությունը (ՀՄՆ) վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է գրանցում Դոնբասի շփման գծի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ներկայացուցչությունում: «Այս վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է դիտվում շփման գծի երկայնքով: Մարտի 22-ից մինչեւ ապրիլի 4-ը ՀՄՆ-ն հրադադարի ռեժիմի 3922 խախտում է գրանցվել նախորդ երկշաբաթյա ժամանակաշրջանում գրանցված 1260 խախտման համեմատությամբ: Բռնության մակարդակը հատկապես բարձր է եղել ապրիլի 2-ին եւ 3-ին, երբ Ներկայացուցչությունը գրանցել է հրադադարի ռեժիմի՝ համապատասխանաբար 1170 եւ 1355 խախտում»,-հայտնել են ներկայացուցչությունում: ԶԼՄ-ների տվյալներով՝ բռնության այդ սաստկացումն ընդհանուր առմամբ հակադրվում է 2020 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի խստացման միջոցառումների համաձայնեցումից հետո ընկած ժամանակաշրջանին: «Օրինակ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 26-ն ընկած ժամանակաշրջանում ՀՄՆ-ն մեկ ամսում գրանցել է հրադադարի ռեժիմի 411-ից մինչեւ 752 խախտում: Իսկ ահա 2020 թվականի հուլիսի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը, Ներկայացուցչության դիտարկումներով, ամսական ցուցանիշը տատանվել է 20-ից մինչեւ 107 խախտման սահմաններում»,-ճշտել են դիտորդական ներկայացուցչությունում: ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը երկարացրել է Ուկրաինայում կազմակերպության Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչության մանդատը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը:
12:23 - 15 ապրիլի, 2021
«Հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարելով՝ Կիևն օրինականացրել է իր հանցագործությունները Դոնբասում․ ԴԺՀ ժողովրդական խորհրդի նախագահ
 |tert.am|

«Հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարելով՝ Կիևն օրինականացրել է իր հանցագործությունները Դոնբասում․ ԴԺՀ ժողովրդական խորհրդի նախագահ |tert.am|

tert.am: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ Վլադիմիր Բիդյովկան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ 2014 թվականին Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարելով` Կիևն օրինականացրել է տարածաշրջանում իր հանցագործությունները և հավելել, որ ուկրաինական անվտանգության ուժերի գործողությունները ցեղասպանություն են։2014 թվականի ապրիլի 13-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը՝ զինված ուժերի ներգրավմամբ «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին որոշում են ընդունել։ Չորս տարի անց Կիևը փոխել է ռազմական գործողության ձևաչափը՝ այն անվանելով «համատեղ ուժերի գործողություն»։«Իրականում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարությունը դարձել է Դոնբասի նկատմամբ Կիևի մայդանյան իշխանությունների հանցագործությունների օրինականացումը», - նշել է Բիդյովկան՝ հավելելով, որ Կիևը հանցագործություն է իրականացրել ոչ միայն իր վերահսկողության տակ չգտնվող տարածքների բնակչության, այլ նաև բոլոր ուկրաինացիների նկատմամբ։ Շարունակությունը՝ tert.am-ում։
10:48 - 13 ապրիլի, 2021
Ուկրաինան մտադիր չէ գրոհել իր վերահսկողության տակ չգտնվող տարածքները. Զելենսկիի խոսնակ |tert.am|

Ուկրաինան մտադիր չէ գրոհել իր վերահսկողության տակ չգտնվող տարածքները. Զելենսկիի խոսնակ |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակից մեկնաբանել են Դոնբասում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է Военное обозрение պարբերականը, Զելենսկիի խոսնակ Յուլիա Մենդելը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ գրոհել իր վերահսկողության տակ չգտնվող տարածքները:Զելենսկիի թիմը համոզված է, որ խաղաղության կարելի է հասնել միայն բանակցային եղանակով: Միևնույն ժամանակ Մենդելը նշել է, որ Կիևն «արձագանքում է ռուսական զորքերի կուտակումներին Ուկրաինայի հետ սահմանին»: Նրա խոսքով` «նախագահի վարչակազմում տեսնում են, որ արևելյան սահմանների երկայնքով մոտ 40 000 ռուս զինծառայող է կուտակվել»:Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Կիևից հայտնում էին Դոնբասում 1000 ռուս զինվորի գտնվելու մասին: Այժմ նման հայտարարություններ չեն արվում:  
13:20 - 12 ապրիլի, 2021
Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին |tert.am|

Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:lb.ua կայքին տված հարցազրույցում Ժովկվան նշել է, որ Դոնբասում իրավիճակի սրման հետ կապված՝ Կիևն առաջարկել է բանակցություններ վարել «Նորմանդական ձևաչափով», բայց Ռուսաստանը հետաքրքրություն չի ցուցաբերել նման հանդիպման նկատմամբ: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ընդգծել է, որ Մինսկի և «Նորմանդական ձևաչափը» չեն կարող արգելափակված համարվել, քանի որ հանդիպումներ են անցկացվում Եռակողմ շփման խմբի մակարդակով:Ժովկվան նաև ենթադրել է, որ Ռուսաստանը «բանակցությունները միտումնավոր տեղափոխում է ոչ կառուցողական մթնոլորտ»:
16:02 - 09 ապրիլի, 2021
Պուտինը պատասխանել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքի կուտակումից հրաժարվելու մասին Մերկելի կոչին |tert.am|

Պուտինը պատասխանել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքի կուտակումից հրաժարվելու մասին Մերկելի կոչին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում, Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ռազմական ներկայության կուտակումից հրաժարվելու վերաբերյալ Մերկելի կոչերի ի պատասխան ասել է, որ Մոսկվան ազատ է ըստ հայեցողության իր զինված ուժերը  երկրում տեղաշարժելու հարցում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը Պուտինի հետ զրույցում հորդորել է հրաժարվել Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության մեծացումից Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում:«Նախագահը անհրաժեշտ պարզաբանում է տվել: Դա նույնն է, ինչը մենք բազմիցս ասել ենք: Բայց առաջին հերթին, մենք լիովին ազատ ենք մեր հայեցողությամբ տեղաշարժել մեր զինված ուժերը և Ռուսաստանի տարածքում գտնվող ցանկացած ստորաբաժանում»,-ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատասխանել Պուտինը Մերկելի համապատասխան կոչին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանից 170 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է նոր ռազմական դաշտային ճամբար՝ համալրված ծանր սարքավորումներով ու տանկերով: Ճամբարը հայտնաբերել են Հակամարտությունների հետախուզական խմբի (Conflict Intelligence Team) ռուս հետաքննիչները:
15:48 - 09 ապրիլի, 2021
Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի. Մարիա Զախարովա |armenpress.am|

Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի. Մարիա Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ցավոք, այնտեղ իրադրությունը մնում Է բարդ եւ սրվելու միտում ունի»,-ասել Է նա՝ ապրիլի 9-ին հանդես գալով ճեպազրույցում: Զախարովայի խոսքով՝ «դրա պատճառը Կիեւի մարտական տրամադրվածությունն Է, որն առաջվա պես պատրանքներով Է ապրում երկրի հարավ-արեւելքում հակամարտության ուժային լուծման հնարավորության հետ կապված»: Նա հայտնել Է, որ երկրի այդ շրջանում «կենտրոնացվում են զորքեր եւ տեխնիկա, նորացվում են մոբիլիզացիոն պլանները, պահեստայինների զորակոչերը, ինչպես նաեւ ուկրաինական ԶԼՄ-ներում «շիկանում Է մտացածին ռուսաստանյան սպառնալիքի մասին տեղեկատվությունը»: Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակը հայտարարել Է, որ ուկրաինական բանակը պատրաստ Է հակազդել Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի առանձին շրջաններում եւ ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով իրադրության սրմանը: «Հակառակորդի բոլոր սադրանքներին, բոլոր գործողություններին մենք պլանավորել ենք անհապաղ հակազդման համապատասխան միջոցառումներ»,-ասել Է Խոմչեկը՝ հանդես գալով "1+1" հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:14 - 09 ապրիլի, 2021
Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի, ինչը սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար․ Պեսկով |tert.am|

Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի, ինչը սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար․ Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի վերսկսումը և լայնամասշտաբ ռազմական գործողությունները սպառնալիք կլինեն Ռուսաստանի անվտանգության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի: Եվ եթե մեր սահմանների մոտ քաղաքացիական պատերազմ և լայնամասշտաբ ռազմական գործողություններ լինեն, դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար», - ասել է Պեսկովը:Պեսկովը հավելել է, որ առայժմ խոսքը վերաբերում է Դոնբասի սահմանազատման գծում սադրիչ գործողությունների մասին, որոնք կարող են քաղաքացիական պատերազմի վերածվել։
14:58 - 09 ապրիլի, 2021
Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր

Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը մանրամասն քննարկել են մի շարք կարևորագույն միջազգային հարցեր։  Քննարկելով Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը՝ ՌԴ նախագահն ու ԳԴ կանցելրը իրենց մտահոգությունն են հայտնել վերջին սրացման վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որը վերջին շրջանում նպատակային ձևով սրում է իրավիճակը շփման գծում։ Նա ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է կյանքի կոչեն նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնությունները, առաջին հերթին Դոնբասի ու Լուգանսկի հետ ուղիղ երկխոսություն հաստատեն, իսկ Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա։ Հակամարտության կողմերին կոչ է արվել լինել զուսպ ու ակտիվացնել բանակցությունները 2015թ․ Մինսկում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում։  Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում ու Լիբիայում, ինչպես նաև Բալկաններում տիրող իրավիճակը։  Անգելա Մերկելի նախաձեռնությամբ քննարկվել է նաև Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։   Թարգմանությունը՝  Լիլիթ Հարությունյանի
16:22 - 08 ապրիլի, 2021
Դոնբասի շփման գծում իրավիճակը վատթարացել է. ամեն ինչ կանենք, որ «մեծ պատերազմ» չսկսվի․ ԴԺՀ ղեկավար |tert.am|

Դոնբասի շփման գծում իրավիճակը վատթարացել է. ամեն ինչ կանենք, որ «մեծ պատերազմ» չսկսվի․ ԴԺՀ ղեկավար |tert.am|

tert.am: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը Դենիս Պուշիլինը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Դոնբասի շփման գծում իրավիճակի վատթարացման մասին, տեղեկացնում է vedomosti.ru լրատվականը։Պուշիլինը նշել է, որ տարվա սկզբից ի վեր հարձակումների քանակը կրկնապատկվել է` համեմատած 2020 թվականի վերջին եռամսյակի:«Շփման գծում առկա տեխնիկայի քանակը, անձնակազմը ցույց են տալիս, որ Ուկրաինան այժմ պատրաստ է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները»։Միևնույն ժամանակ, Պուշիլինը նշել է, որ այժմ ընդհանուր մոբիլիզացիա իրականացնելու անհրաժեշտություն չկա՝ առկա մարտական ստորաբաժանումները բավարար են առաջադրանքներն ավարտին հասցնելու համար, ինչպես նաև խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի «մեծ պատերազմ» չսկսվի:
17:12 - 07 ապրիլի, 2021
Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|

Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել Է, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների պլան (ԱԳՊ) ստանալն Է: Մենք հանձնառու ենք մեր բանակի եւ պաշտպանական հատվածի բարեփոխմանը, բայց միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի: ՆԱՏՕ-ն Դոնբասում դեպի պատերազմի ավարտ տանող միակ ճանապարհն Է: ԱԳՊ-ն իսկական նախազգուշացում կդառնա Ռուսաստանի համար»,-Զելենսկու խոսքը ապրիլի 6-ին մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իրազեկել Է «Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանների մոտ զորքերը կենտրոնացնելու եւ հարձակման դրանց պատրաստ լինելու մակարդակի բարձրացման մասին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:44 - 06 ապրիլի, 2021