ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Այն իր գործունեությունը սկսել է 2012 թվականի փետրվարի 2-ից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:

Ներկայումս ԵՏՀ կազմում ընդգրկված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: ԵՏՀ-ն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ և իր գործունեության մեջ առաջնորդվում է ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծի մասնակից երկրների շահերով՝ չպատճառաբանելով իր որոշումները ազգային կառավարություններից որևէ մեկի շահով: Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ մասնակից երկրների տարածքում:

ԵՏՀ խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել ՀՀ-ում և Ղրղզստանում գրանցված և ՌԴ ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծումը |tert.am|

ԵՏՀ խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել ՀՀ-ում և Ղրղզստանում գրանցված և ՌԴ ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծումը |tert.am|

tert.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել Հայաստանում և Ղրղզստանում գրանցված և Ռուսաստան ներկրվող կամ ներկրված մեքենաների խնդրի լուծման համար համալիր միջոցների իրականացումը: Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, որոշում է կայացվել ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջեւ ինֆորմացիոն հաղորդակցությունը, Հայաստանին և Ղրղզստանին հանձնարարել են տեղեկություն տրամադրել նման տրանսպորտային միջոցների համար հարկերի, մաքսային տուրքերի սահմանված դրույքաչափի և արդեն վճարված մաքսային գումարների մասին: Այս միջոցները, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովիի, կօգնեն սահմանափակել Հայաստանում և Ղրղզստանում գրանցված, ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համեմատ ավելի ցածր մաքսային դրույքաչափ ունեցող անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Ռուսաստան: Սա կօգնի գնորդներին խուսափել անբարեխիղճ գործարարներից: Իսկ արդեն ներկրված մեքենաների սեփականատերերը կարող են տեղեկություն ստանալ վճարման ենթակա մաքսային հավելավճարների մասին:
19:59 - 12 սեպտեմբերի, 2020
Դեղերի կենսահամարժեքության փորձաքննության կարգը լրացվել է |hetq.am|

Դեղերի կենսահամարժեքության փորձաքննության կարգը լրացվել է |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է դեղամիջոցների կենսահամարժեքության փորձաքննությունների իրականացման կարգում կատարված լրացումները։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։ Դրանք մասնավորապես լրացվել են երկու հավելվածներով, որոնք թույլ են տալիս հավասար արդյունավետության և փոխանակելիության միասնական մոտեցումներ սահմանել դեղերի այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են՝ քսուքները, գելերը, տեղային օգտագործման նրբաքսուքները, ինչպես նաև՝ երկարաձգված ազդեցության հաբերն ու դեղապատիճները։  Դեղամիջոցի կենսահամարժեքությունը դեղերի նմանության աստիճանն է, որի ժամանակ համեմատվում  են նույն դեղանյութը պարունակող դեղերեը՝ արդյոք նրանք համրաժեք են իրենց ներծծման ուժով, չափով, արագությամբ։

 Կենսահամարժեքության հիմնական չափանիշներն են դեղերի կլանման աստիճանը, արագությունը, դեղանյութի՝ արյան մեջ առավելագույն կոնցենտրացիային հասնելու ժամանակը, մարմնի հյուսվածքներում դեղանյութի բաշխման բնույթը, ինչպես նաև՝ դրա արտազատման ձևերն ու տեմպերը: Լրացումների պատճառն այն է, որ նախկինում վերընշված դեղախմբերի կենսահամարժեքության ուսումնասիրության ժամանակ հաշվի չէին առնվում դեղաձևերի առանձնահատկությունները։ Ըստ Հանձնաժողովի՝ այս լրացումները թույլ կտան շրջանառության մեջ չմտցնել ոչ արդյունավետ, կամ ոչ համարժեք դեղամիջոցներ՝ դեռևս դրանց նախագրանցման փուլում։ Հավասար արդյունավետություն և անվտանգություն ապահովելու համար առաջարկվող նոր մոտեցումերը, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտան նաև կրճատել դեղարտադրողների ծախսերը լիարժեք կլինիկական փորձարկումներ իրականացնելու համար` դրանք փոխարինելով կամավորական փոքր խմբերում փորձարկումներով։ Բացի այդ, ԵԱՏՄ անդամ ամեն երկրում կրկնակի փորձաքննություններ իրականացնելու կարիք չի լինի, քանի որ կենսահամարժեքության փորձաքննության արդյունքները փոխադարձ ընդունելի կլինեն Միության ողջ տարածքում։ Նշենք, որ դեռևս 2017թ մայիսի 6-ից ԵԱՏՄ-ում դեղարտադրության բոլոր փուլերը՝ սկսած մշակումից, արտադրությունից, դեղագործական արտադրանքների կլինիկական և նախակլինիկական փորձարկումներից, իրականացվում էին ԵՏՀ ընդունած որոշումներին համապատասխան: 2017թ. որոշվել է ստեղծել նաև միասնական դեղագիրք, որի մշակման փուլում հաշվի են առնվել նաև միության անդամ պետությունների ազգային դեղագրքերը։ Դեղագիրքն ուժի մեջ կմտնի մյուս տարի՝ 2021թ մարտի 1-ից։ Այն դեղարտադրողներին, որոնք ավելի վաղ էին գրանցել իրենց արդադրանքները, մինչև 2026թ հունվարի 1-ը պետք է դեղերի նորմատիվ փասատաթղթերը համապատասխանեցնեն ԵԱՏՄ միասնական դեղագրքի պահանջներին։ 
15:12 - 10 սեպտեմբերի, 2020
Փոփոխվել է սննդային հավելումների փորձաքննության մեթոդների ցանկը |hetq.am|

Փոփոխվել է սննդային հավելումների փորձաքննության մեթոդների ցանկը |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ»-ի վերաբերյալ ՄՄ ՏԿ 029/2012 փորձաքննության մեթոդների ցանկը, որոնք անհրաժեշտ են կանոնակարգի լիարժեք կիրառման և դրանով կարգավորվող ապրանքների համապատասխանության գնահատման համար։ Սննդային հավելումները տեխնոլոգիական նպատակներով սննդամթերքին ավելացված նյութեր են դրանց արտադրության, փաթեթավորման, փոխադրման կամ պահեստավորման փուլերում ցանկալի «հատկություններ» տալու նպատակով. oրինակ` որոշակի բույր (բուրավետիչներ), գույն (ներկանյութեր), համ տալու կամ պահպանման երկար ժամկետ ապահովելու (կոնսերվանտներ) համար։ Մասնավորապես, ստանդարտների ցանկը լրացվել է հավաստագրված չափման ընթացակարգով՝ չափումների կատարման 6028-2018 մեթոդիկայով (ՉԿՄ), այն է՝ «ծծմբաթթվի (SO2) զանգվածային կոնցենտրացիայի որոշում ժելատինում»։ Բացի այդ, փոփոխվել են տեխնիկական կանոնակարգի ստանդատների ցանկում արդեն իսկ ներառված երկու չափման մեթոդիկաների կիրառման ժամկետները։ Օրինակ, ՉԿՄ 806-98-ը, որով սննդային արտադրանքներում որոշվում է սորբինաթթվի և բենզոաթթվի կոնցենտրացիան՝ բարձրորակ հեղուկ քրոմատոգրաֆիայի միջոցով։ Կամ ՉԿՄ 3239-2009-ը, որով որոշվում է Բ-կարոտինը մասնագիտացված պարենային ապրանքների մեջ: Վերընշված մեթոդիկաները կկիրառվեն մինչև համապատասխան միջպետական ստանդարտները կներառվեն սննդային հավելումների վերաբերյալ ՄՄ ՏԿ 029/2012 տեխնիկական կանոնակարգի փորձաքննության ստանդարտների ցանկում։
13:26 - 28 օգոստոսի, 2020
Նավթի ոլորտում ԵԱՏՄ օրենսդրության ներդաշնակեցման «ճանապարհային քարտեզը» կընդունվի մինչև 2020թ. վերջը |armenpress.am|

Նավթի ոլորտում ԵԱՏՄ օրենսդրության ներդաշնակեցման «ճանապարհային քարտեզը» կընդունվի մինչև 2020թ. վերջը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են նավթային ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման «Ճանապարհային քարտեզը»: Այս մասին հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից: Կողմերը հավանություն են տվել փաստաթղթի նախագծին և համաձայնեցված որոշում կայացրել ԵՏՀ խորհրդում և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում դրա հետագա քննարկման մասին: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կհաստատվի մինչև 2020 թվականի վերջը: «Ճանապարհային քարտեզի» նախապատրաստումը նախատեսված է միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրով: Ենթադրվում է, որ օրենսդրության ներդաշնակեցման անցկացումը կներառի նաև ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքների առևտրի շուկայական մեխանիզմների ապահովումը և ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքների փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագների ձևավորման ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառումը: Նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին համաձայնագրի նախագծի վրա տարվող աշխատանքների ընթացքը և միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման առաջին փուլի միջոցառումների կատարումը: Նիստի ընթացքում քննարկվել են միության պետությունների տարածքներում տեղակայված գազատրանսպորտային համակարգերին հասանելիության միասնական կանոնների և բորսայական առևտրի իրականացման կարգի նախապատրաստման հարցերը և այլ թեմաներ: Ինչպես ընդգծել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Էմիլ Կայկիևը, ընդհանուր նավթագազային շուկաների ձևավորումը միության զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է: Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համատեղ ինտենսիվ աշխատանք է տանում ընդհանուր շուկաների ձևավորման միջոցառումների ծրագրերի իրականացման ուղղությամբ։
12:18 - 28 օգոստոսի, 2020
ԵԱՏՄ-ում բոլոր ապրանքները կմակնշվեն. ներդրվելու են մակնշման համակարգային մոտեցումներ |hetq.am|

ԵԱՏՄ-ում բոլոր ապրանքները կմակնշվեն. ներդրվելու են մակնշման համակարգային մոտեցումներ |hetq.am|

hetq.am: Ընդունվել է Եվրասիական միջգերատեսչական հանաժողովի՝ (ԵՄՀ) 2018թ փետրվարի 2-ի կարգադրությունը՝ ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցով ապրանքների մակնշման և այդ համակարգի հետագա զարգացման վերաբերյալ։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պայմանավորվել են համակարգային մոտեցումներ ներդնել ապրանքների մակնշման վերաբերյալ՝ անկախ դրանց տեսակից. համակարգը գործելու է Միության ամբողջ տարածքում։  ԵՄՀ կարգադրության մեջ նշված է, որ Միության անդամ պետությունները պարտավոր են ծանուցագրեր ուղարկել իրենց տարածքում մակնշման ներդրման մասին ոչ ուշ, քան չմաշկնշված ապրանքների շրջանառության արգելքից 9 ամիս առաջ։ Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատվելու է մակնշումների հիմնական տեխնոլոգիական համակարգը, որը հետագայում կկիրառվի ապրանքային նոր խմբերը մակնշելու համար։ Սրանով, ըստ ԵՏՀ-ի, հնարավոր կլինի խուսափել ԵԱՏՄ երկների ազգային մակնշման համակարգերի տարբեր չափանիշների պատճառով ի հայտ եկող խնդիրներից, և կվերանան մակնշմամբ պայմանավորված շուկայական խոչընդոտները։ ԵՄՀ-ն կարգադրությամբ՝ առաջարկվում է նաև ուշադրություն դարձնել և անհրաժեշտության դեպքում խուսափել արտադրողների և ձեռնարկատերերի վրա վերահսկողական համակարգերի պատճառով ավելորդ ծանարբեռնվածություն դնելուց։ Այդ պատճառով Միության անդամ երկրներին առաջարկվել է պետական մակարդակով օպտիմալացնել վերահսկողական գործընթացին վերաբերող պահանջները։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:42 - 26 հուլիսի, 2020
Մաքսակետերում խստացվել են անվտանգության կանոնները. «կանաչ միջանցքները» կախտահանվեն |hetq.am|

Մաքսակետերում խստացվել են անվտանգության կանոնները. «կանաչ միջանցքները» կախտահանվեն |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է սանիտարա-համաճարակաբանական մի շարք առաջարկությունուններ՝ COVID-19-ի վարակի տարածումը կանխելու համար։ Դրանց մեջ են մտնում նաև որոշ խստացումներ, որոնք վերաբերում են մաքսային անցակետերում «կանաչ միջանցնքերի» աշխատանքի կազմակերպմանը՝ ներառյալ դրանցում իրականացվելիք պրոֆիլակտիկ և ախտահանիչ միջացառումներին։   «Կանաչ միջանցքը» ենթադրում է մաքսային հսկողության պարզեցված համակարգի կիրառում: Մաքսակետերի այդ հատվածում մաքսային հսկողությունը և համապատասխան փաստաթղթերի գրանցումը կատարվում են պարզեցված ընթացակարգոով: Մասնավորապես, COVID-19-ի վարակի ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով, խորհուրդ է տրվում ԵԱՏՄ մաքսային անցակետերում տեղադրել այսպես կոչված՝ «մուտքային զտիչներ»՝  ջերմաչափման համար, աշխատակիցներին տրամադրել անձնական պաշտպանության միջոցներ և ձեռնոցներ, ինչպես նաև՝ ապահովել ձեռքերի հակաբակտերիալ միջոցների մշտական առակայությունը, իրականացնել համակարգված կանխարգելիչ ախտահանման միջացառումներ, պահպանել սոցիալական հեռավորության սկզբունքները, կիրառել մեկանգամյա օգտագործման սպասք, օդափոխել տարածքը և այլն: Բացի «կանաչ միջանցնքներից», նույն միջոցառումները պետք է իրականացվեն նաև սահմանային բենզալցակայաններում, տեխնիկական սպասարկման կետերում, ինչպես նաև՝ վարորդների համար նախատեսված հանգստի և սննդի կետերում։  Այս միջոցառումները, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտան հնարավորինս ապահովել անվտանգությունը՝ ստեղծված համաճարակաբանական իրավիճակում։ Այս փաստաթուղթը պատրաստվել է 2020թ. ապրիլի 14-ի աշխատանքային հանդիպման ժամանակ ԵՏՀ անդամների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև՝  2020թ ապրիլի 10-ի № 6՝ համավարակի պայմաններում տնտեսության կայունության ապահովման, և 2020թ մարտի 25-ի № 11՝ COVID-19 վարակի տարածման կանխարգելման միջոցառումների վերաբերյալ հանձնարարականների իրականացման շրջանակներում։
15:36 - 09 հուլիսի, 2020
Վահագն Ղազարյանը նշանակվել է ԵՏՀ մաքսային, սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն

Վահագն Ղազարյանը նշանակվել է ԵՏՀ մաքսային, սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն

Վահագն Ղազարյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային, սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն: Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ կայքը։ Վահագն Ռուդոլֆի Ղազարյանը ծնվել է 1970թ․ փետրվարի 11-ին։ 1994թ․ ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ռադիոֆիզիկոսի մասնագիտությամբ: 2000-2008 թվականներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում՝ առաջատար մասնագետից մինչեւ ԱՀԿ-ի հետ աշխատանքի կազմակերպման վարչութան պետ եւ Եվրամիության հետ համագործակցության պայմանագրի իրականացման գրասենյակի ղեկավար: Նաեւ եղել է խորհրդատու, միջազգային կազմակերպությունների փորձագետ, մաքսային գործունեություն է դասավանդել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2017թ․ Ղազարյանը զբաղեցնում էր ԵՏՀ առեւտրային քաղաքականության վարչության փոխտնօրենի պաշտոնը:
10:05 - 21 հունիսի, 2020
Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է  ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

Ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին․ նախարար Պապիկյանը մասնակցել է ԵՏՀ Կոլեգիայի աշխատանքային խմբի հեռավար նիստին

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման համաձայն` անցկացվել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի աշխատանքայի խմբի հերթական հեռավար նիստը, որին մասնակցել են  Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Նիստի մասնակիցները քննարկել են  ԵԱՏՄ անդամ-պետությունների և անդամ չհանդիսացող երկրների միջև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների փուլային ազատականացման հարցը, որը ներկայացվել էր Բելառուսի կառավարության կողմից՝ մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթում խնդրին առնչվող լրամշակում կատարելու նպատակով։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով հայկական կողմի առաջարկները, ընդգծել է, որ ազատականացման գործընթացը տնտեսական ինտեգրացիայի կարևոր բաղադրիչներից է և ռազմավարական ուղղությունների փաստաթղթի տրանսպորտային ոլորտին առնչվող չհամաձայնեցված հարցերի շուրջ անհրաժեշտ է առաջնորդվել հավասարության և միասնականության տրամաբանությամբ։ «ՀՀ կառավարությունը համակարծիք է Բելառուսիայի իր գործընկերների առաջարկին և համոզված, որ ազատականացումը կխթանի ավտոմոբիլային բեռնափոխադրումների մրցակցության աճին, ԵԱՏՄ անդամ-պետությունների բեռնափոխադրողի համար կստեղծի հավասար պայմաններ, իսկ որոշ դեպքերում, այն է՝ երրորդ երկրի փոխադրողների նկատմամբ, մրցակցային առավելություններ»,-ասել է նախարար Պապիկյանը:Առաջարկվող կարգավորումը, նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, բխում է ԵԱՏՄ անդամ երկրների ոչ միայն ազգային բեռնափոխադրողների, այլ նաև քաղաքացիների շահերից, քանի որ այն կապահովի տրանսպորտային մատչելի ծառայություններ և շուկայական ապամենաշնորհային պայմաններ, ինչի արդյունքում կնվազի փոխադրվող ապրանքների սպառողական գինը: Նիստի ընթացքում մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչները անդրադարձել են  առաջարկվող կարգավորման համապատասխանությանը ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթներին, մտքեր փոխանակել  դեպի երրորդ երկրներ ավտոմոբիլային բեռնափոխադրումներին վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումների շուրջ։ Քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրասիական տնտեսական խորհրդի արտահերթ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։
23:59 - 15 ապրիլի, 2020
ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ

ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը այսօր Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարծավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՏՀ-ի կայացրած որոշումներին։ «Մարտի 16-ին ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ փոփոխություն կատարվեց խորհրդի հերթական նիստի ժամանակ, և ցանկն ընդլայնվեց։ Ցանը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին»- նշեց նա։ Վարոս Սիմոնյանն ասաց, որ այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն, և դրական եզրակացությունը ստանալու պարագայում այդ ապրանքատեսակները ներմուծվում են ՀՀ  զրոյական մաքսատուրքերով։ «Ցանկում առկա են գրեթե բոլոր այն բժշկական սարքավորումները և հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ 6 ամիս ժամանակահատվածով, և սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների հիման վրա, այսինքն՝ եթե այս հատվածում ներմուծում է տեղի ունեցել ցանկում նախատեսված ապրանքատեսակների մասով, տնտեսվարողները կարող են դիմել Առողջապահության նախարարություն, ստանալ համապաստասխան եզրակացություն և որոշ վարչական աշխատանքների արդյունքում կարող են համապատասխան մեխանիզմների միջոցով ունենալ զրոյական մաքսատուրք»,- նշեց նա։   ԵՏՀ-ի մեկ այլ որոշմամբ  3 ամիս ժամանակահատվածով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից։ Վարոս Սիմոնյանն ասաց, ու խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակներին։ Արգելքը չի արածվում հումանիտարական նշանակության բեռների փոխադրման վրա։ «Ապրիլի 3-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է և շուտով կհրապարակվի որոշումը այն զգայուն ապրանքների վերաբերյալ, որոնց ներմուծման մաքսատուրքերը 3 ամիս ժամկետով կզրոյացվեն։ Որոշումը կգործի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։ Խոսքը գնում է, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ ապրանքատեսակների մասին»,- նշեց Սիմոնյանը։
12:44 - 06 ապրիլի, 2020
Զրոյացվել է սննդամթերքի և բժշկական ապրանքների որոշ տեսակների ներկրման մաքսատուրքը |hetq.am|

Զրոյացվել է սննդամթերքի և բժշկական ապրանքների որոշ տեսակների ներկրման մաքսատուրքը |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օրերս հաստատել է այն ապանքների ցանկը, որոնք ազատվել են ներկրման մաքսատուրքերից։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։ Ապրանքերը մաքսատուքրից ազատված են լինելու մինչև հունիսի 30-ը։ Որոշման նպատակն է թուլացնել ԵԱՏՄ երկների տնտեսության վրա բացասական ազդեցությունը և հանրության համար անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ չստեղծել։ Այդ ցանկի մեջ են ներառվել գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, ինչպիսիք են՝ կարտոֆիլը, սոխը, կաղամբը, գազարը, պղպեղը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ինչպես նաև՝ հյութերն ու պատրաստի մանկական սնունդը։ Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների առաջարկները, ինչպես նաև՝ ապրանքների նկատմամբ եղած պահանջարկները։ Ըստ ԵՏՀ-ի՝ այդ ապրանքների մեծամասնությունն արտադրվում է ԵԱՏՄ տարածքում։ «Մենք հաշված օրերում մշակել ենք ցանկը՝ պետությունների կառավարությունների և լիազորված ազգային մարմինների հետ,- նիստի ժամանակ ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։- Այսօր շատ կարևոր է հաշվի առնել ինչպես մեր երկնրերի բնակիչների, այնպես էլ՝ բժշկական հաստատությունների պահանջարկի փոփոխությունը։ Կարևոր է՝ արագ արձագանքել նոր մարտահրավերներին»,- հայտնել է նա։ Մաքսատուրքից ազատվել են նաև պատրաստի դեղագործական նյութերն ու բժշկական նշանակության այլ ապրանքներ, ինչպես օրինակ, էնդոսկոպները, անհպում ջերմաչափերը, միանգամյա օգտագործման կաթոցիկներն ու շարժական ախտահանիչ սարքերը։ Բացի մաքսատուրքի զրոյացումից, ԵՏՀ-ն ընդլայնել է դեղագործական արտադրության մեջ օգտագործվող նյութերի և բժշկական նշանակության այլ ապրանքների (ջերմային պայուսակներ, բժշկական սառցարաններ և այլն) ցանկը, որոնց ներկրումն արդեն իսկ՝ մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվելու է առանց մաքսատուքրի։ Այդ արտոնությունը տրվելու է միայն դրանց կիրառման նպատակային նշանակությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։ Ներմուծողների գործը հեշտացնելու համար, ԵՏՀ-ն որոշում է կայացրել ժամանակավորապես պարզեցնել «Ա» կարգի սերտիֆիկատների օգտագործումը, որը թույլ կտա 6 ամիսների ընթացքում չներկայացնել բնօրինակը մաքսային հայտարարգրում, այլ օգտագործել վկայագրի թղթային կամ էլեկտրոնային տարբերակի կրկնօրինակը։ Անդրեյ Սլեպնեւի կարծիքով՝ այս միջոցառումը թույլ կտա կորոնավիրուսային վարակի պատճառով ստեղծված իրավիճակում աջակցել ապրանքաշրջանառության և կհեշտացննի մաքսային ձևակերպման գործընթացը առաջնային անհրաժեշտության ապրանքների համար։ 
18:19 - 05 ապրիլի, 2020
Վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ. Արտակ Քամալյան |armtimes.com|

Վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ. Արտակ Քամալյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 25-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է COVID-19 վիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների, ԵԱՏՄ երկրների միջեւ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ անհատական պաշտպանիչ միջոցների անարգել ապրանքաշրջանառության հարցեր: Հաշվի առնելով ԵԱՏՄ բոլոր երկրներում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակը՝ Խորհրդի անդամները եւ ԵՏՀ կոլեգիայի անդամները հանդիպումն անցկացրել են տեսակապի միջոցով: Խորհրդի կազմում հայկական կողմը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ միակողմանի արգելքների եւ սահմանափակումների (վերոնշյալ ապրանքների առումով) անհապաղ վերացման հարցը։ Օրինակ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ հնդկաձավարի ներկրման բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն։   Որոշում է կայացվել ԵԱՏՄ-ում զրոյացնել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար ներմուծված ապրանքների տուրքերը։ Որոշումը տարածվում է հիմնականում անձնական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանման, ախտորոշիչ ռեակտիվների, որոշակի տեսակի բժշկական սարքավորումների եւ բժշկական նյութերի վրա: Որոշումը տարածվում է ԵՏՄ մաքսային տարածք 2020 թվականի մարտի 16-ից ներմուծված բժշկական ապրանքների վրա եւ ուժի մեջ կլինի մինչեւ 2020-ի սեպտեմբերի 30-ը: Որոշում է կայացվել նաեւ արգելել ԵԱՏՄ տարածքից այն պաշտպանիչ միջոցների դուրս բերումը, որոնք կարող են ծառայել միության երկրներին: Թեմայի վերաբերյալ հարցազրույց ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ։ - Պարո՛ն Քամալյան, ինչպիսի՞ քաղաքականություն է որդեգրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ տնտեսական այս շրջանում միության անդամ երկրների տնտեսական ողջ շղթայի պարալիզացումը եւ հետագա բացասական տնտեսական խնդիրները մեղմելու համար։ - Կարծում եմ, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի այժմյան հիմնական օրակարգային հաղորդումը դա ԵԱՏՄ բոլոր երկրների ջանքերի միավորումն ու համաձայնեցումն է՝ COVID-19 վարակի դեմ պայքարելու համար։ Իրականում այսօրինակ փորձությունների ժամանակ էլ հենց ի հայտ են գալիս եւ մասամբ արդեն սկսել են ի հայտ գալ տնտեսական միության օբյեկտիվ եւ ուժեղ որակներն ու կողմերը։ Հանձնաժողովը փորձում է հանդես գալ որպես համակարգող եւ կամ որպես մի հարթակ, որտեղ անդամ երկրները կարող են քննարկել ազգային մակարդակում տարվող միջոցառումների մասին, տրամադրել տեղեկատվություն առաջին անհրաժեշտության այս կամ այն ապրանքատեսակի պակասուրդի եւ կամ ավելցուկի (դեֆիցիտ/պրոֆիցիտ) վերաբերյալ եւ օպերատիվ որոշումներ կայացնել Միության անդամ երկրներում դեֆիցիտային ապրանքների մաքսատուրքի նվազման կամ զրոյացման համար։ - Ինչպիսի՞ որոշումներ պետք է ՀՀ կառավարությունն իրականացնի, որպեսզի այս փուլում տնտեսական միությունում չթուլանան Հայաստանի դիրքերը։ - Առաջին հերթին ես բավական կարեւոր եմ համարում համաճարակի տեմպը դանդաղեցնելու համար ՀՀ կառավարության կտրուկ կառանտինային ռեժիմի անցնելու եւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը։ Փորձնականում երկրներն այս հարցում բավականին սոլիդար եւ միաբան են։ Ինչ խոսք, ուժեղ դիրքեր ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ունենալ կայուն եւ ամուր տնտեսություն։ Երկրորդը՝ կարեւոր է, որպեսզի այս ծանր կացության մեջ, երբ ամեն երկիր գնում է ինքնաիզոլացման, չտուժի Միության անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը, եւ անդամ երկրներում առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ դեֆիցիտ չնկատվի։ Հետեւաբար ԵԱՏՄ Խորհուրդը միաձայն պաշտպանեց հայկական կողմի առաջարկը՝ մի խումբ բժշկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու կապակցությամբ։ Բացի այդ, մշակվում են որոշումների շարք, որոնք կնպաստեն Միության անդամ երկրների միջեւ պարենային ապրանքների կայուն մատակարարմանը։ - Հնարավո՞ր է՝ իրավիճակի երկարելու պարագայում հարց բարձրացվի արգելել դեպի երրորդ երկրներ գյուղմթերքի արտահանումը։ - Ինչպես արդեն նշեցի, քննարկվում են տարբեր միջոցառումներ, որպեսզի կայունացնենք երկրներում առկա իրավիճակը։ ԵՏՀ Խորհուրդը վերջնական որոշում կկայացնի մյուս շաբաթ։ - Պարո՛ն Քամալյան, ԵՏՀ նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումներն ի՞նչ ազդեցության կունենան ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի վրա։ - Կարծում եմ, որ երեկվա ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունն այն է, որ կողմերը պայմանավորվել են ազգային մակարդակում ընդունվող ցանկացած սահմանափակումների դեպքում տեղեկացնել միմյանց՝ օգտագործելով Միության ընդհանուր տնտեսական հարթակը։ - Ձեր կանխատեսմամբ՝ համաճարակի տարածումը ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Հայաստանի վրա, ինչպե՞ս կարող է ազդել, եւ ի՞նչ քայլեր պետք է ՀՀ կառավարությունը ձեռնարկի՝ հնարավոր ազդեցությունները մեղմելու համար։ - Այս պահին ապագայի որեւէ կանխատեսում անելը ամենաանշնորհակալ բանն է, որ ես կարող եմ անել։ Բայց կուզեի նշել հետեւյալը. բոլորս պետք է քաջ՝ առանց տագնապային ջղաձգումների եւ սթափ գիտակցենք, որ սա սովորական ճգնաժամ չէ, սրան բնական անվանելն էլ է սխալ։ Սա ոչ միայն եւ ոչ էլ այնքան համախառն պահանջարկի նվազման ճգնաժամ է՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով։ Սա խոշոր եւ մանր ձեռնարկությունների միջեւ գործող ներդաշնակ գործարար հարաբերությունները խզող ու խաթանող ճգնաժամ է։ Գլոբալիզացիայի նշանակալի աստիճանի հասած աշխարհում, երբ երկրները մեկը մյուսի հետեւից փակում են սահմանները, հանգելու ենք մի ճգնաժամային իրավիճակի, որն իսպառ պարալիզացնելու եւ խաթարելու է արտադրական եւ կառավարման ամբողջ շղթան։ Իսկ ահա այս տեսակ շղթայի նման մակարդակի խզումն էլ իր հերթին հանգեցնելու է համախառն առաջարկի կտրուկ անկման։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:10 - 30 մարտի, 2020
Սննդամթերքի մակնշման տառաչափերը կդառնան ավելի հստակ և ընթեռնելի |hetq.am|

Սննդամթերքի մակնշման տառաչափերը կդառնան ավելի հստակ և ընթեռնելի |hetq.am|

Օրերս ուժի մեջ են մտել «Սննդամթերքը՝ դրա մակնշման մասով» 022/2011 ՄՄ տեխնիկական կանոնակարգոււմ կատարված փոփոխությունները, որոնք ավելի վաղ ընդունվել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։  Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են «դյուրընթեռնելի», «հստակ» հասկացություններին․ սահմանվել են հատուկ տառաչափեր և մակնշման մեջ առկա տարբեր տեսակի տեղեկությունները տեղադրելու վայրեր։ Օրինակ, ապրանքի անունը, դրա քանակի, արտադրության և պահպանման ժամկետի վերաբերյալ տեղեկությունները պետք է գրվեն 2 մմ բարձրություն ունեցող տառաչափից ոչ պակաս։ Իսկ արդեն բաղադրությունը, պահպանման պայմաններն ու արտադրողի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև՝ մի շարք այլ տեղեկություններ, պետք է լինեն ոչ պակաս, քան 0,8 մմ երկարությամբ տառաչափով։ Ըստ նոր փոփոխությունների՝ «դյուրընթեռնելիության» չափանիշ է համարվելու մակնշվող տեսքտի հստակությունն ու դրա հեշտ տարբերակումը, ինչը պայմանավորված է ոչ միայն սահմանված տառաչափերի կիրառմամբ, այլ նաև՝ այնպիսի ֆոնային գույների կիրառմամբ, որոնք էլ ավելի կընդգծեն տառերն ու կհեշտացնեն մակնշման ընթերցումը։Բացի այդ, ապրանքի՝ արտադրողի կողմից հորինված անվանումը պետք է ներառվի հենց ապրանքատեսակի անվան մեջ կամ գրված լինի կողք կողքի։ Օրինակ, «թթվասերիկ Ընտանեկան» կամ «պլոմբիր Հիացմունք»։ Սահմանվել են մակնշման հատուկ չափանիշներ նաև տվյալ ապրանքատեսակում չօգտագործված բաղադրատարրերի մասին։ Օրինակ՝ «առանց ԳՄՕ» կամ «առանց կոնսերվանտների»։ Ինչպես հայտնում են ԵՏՀ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման բաժնից, այս փոփոխությունների ընդունման նպատակը սննդային արտադրանքի մակնշումն ավելի հասանելի, հեշտ ընթեռնելի, իսկ սպառողական փաթեթներն ավելի ինֆորմատիվ դարձնելն է․ «Միության անդամ քաղաքացիները կկարողանան կատարել գիտակցված և ճիշտ որոշում»,- նշված է ԵՏՀ կայքում։ Արտադրողները կարող են սկսել կիրառել մակնշման նոր չափանիշները, սակայն սահուն փոփոխությունների համար սահմանված է նաև անցումային փուլ․ 24 ամսվա ընթացքում թույլատրվում է վաճառել և իրացնել նախկինում ընդունված ՄՄ ՏԿ 021/2011 կանոնակարգի՝ դեռևս չփոփոխված պահանջներով մակնշված սննդամթերքը։ Սակայն արդեն 2020թ. ապրիլի 28-ից սննդամթերքի մակնշման մեջ նոր փոփոխությունների կիրառումը պարտադիր է։
12:07 - 07 մայիսի, 2019