Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի Հանրապետության գործող վարչապետն է։ Ծնվել է 1982 թվականի հունիսի 28-ին՝ Թբիլիսիում։ Վրացի քաղաքական և պետական գործիչ։ 

Դպրոցական տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտով։ 1998-2002 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Փարիզի (Ֆրանսիա) Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը

Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը

Վրաստանի Բաթում քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Վարչապետներն ընդգծել են պատմամշակութային ամուր կապերը, որոնք միավորում են երկու ազգերին։ Նշվել է, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել բարձր մակարդակի երկխոսություն ռազմավարական հարցերի շուրջ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Կարևորվել են ինտենսիվ շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները, անդրադարձ կատարել տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:
20:15 - 07 հուլիսի, 2023
Վրաստանն ու Ռուսաստանն աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման շուրջ չեն բանակցում․ Ղարիբաշվիլի |news.am|

Վրաստանն ու Ռուսաստանն աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման շուրջ չեն բանակցում․ Ղարիբաշվիլի |news.am|

news.am: Վրաստանն ու Ռուսաստանն աբխազական երկաթուղու վերականգնման և գործարկման շուրջ չեն բանակցում։ Այս մասին ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս հարցի շուրջ բանակցություններ չկան։ Մենք ոչ մի թաքնված օրակարգ չունենք: Աբխազական երկաթուղու վերականգնումը հնարավոր է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում»,- ասել է վարչապետը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ գործադրում են բոլոր ջանքերը՝ Աբխազիայի միջով ՌԴ-ից դեպի Հայաստան երկաթուղային ճանապարհի բացման համար։ «Այդ ճանապարհային քարտեզը, եթե դա կարելի է այդպես անվանել, ներառում է պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթեր և համապատասխան հանձնաժողովներ՝ մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո։ Ամենօրյա ռեժիմով արվում է ամեն ինչ, որպեսզի այդ ամենն իրականացվի»,- ասել էր Զախարովան։
11:03 - 01 հուլիսի, 2023
Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև.Ղարիբաշվիլի
 |armeniasputnik.am|

Վրաստանը միշտ պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև.Ղարիբաշվիլի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վրաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միանալ իր բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին խորհրդարանում տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ Թբիլիսին փայլուն հարաբերություններ ունի տարածաշրջանում, որոնք ամրապնդվում են տարբեր նախագծերի իրականացմամբ: Ղարիբաշվիլին նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունն ամեն օր էլ ավելի ամուր է դառնում:   Վրաստանի վարչապետը նաև հիշեցրել է իր մտահղացման՝ խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի մասին` այն անվանելով տարածաշրջանի համար հարաբերությունների կարգավորման օրինակելի տարբերակ: Վրաստանի վարչապետընաև հիշեցրել է իր մտահղացման՝ խաղաղ հարևանության նախաձեռնության հարթակի մասին` այն անվանելով տարածաշրջանի համար հարաբերությունների կարգավորման օրինակելի տարբերակ: «Երկու տարի առաջ երևացին առաջին կոնկրետ արդյունքները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ ժամանակ ես անձամբ ներգրավված էի։ Եվ այդ միջնորդական առաքելությունն ավարտվեց կոնկրետ արդյունքով»,- ասել է Ղարիբաշվիլին։ Նա վերահաստատել է Թբիլիսիի լիակատար պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանը։    
22:18 - 30 հունիսի, 2023
Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն կառուցելու նպատակով՝ ավելի քան մեկ դար առաջ այս օրը վրացի ժողովուրդը վճռական քայլ կատարեց անկախության վերականգնման ուղղությամբ և այսօր էլ հաստատուն քայլերով շարունակում է իր ուղին։ Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»: Վրաստանի վարչապետին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման 105- րդ տարեդարձի կապակցությամբ։ Պետականության կերտման ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել, սակայն հայ և վրացի ժողովուրդներն իրենց հետևողական պայքարի շնորհիվ ապացուցել են անկախ պետություն ունենալու իրենց իրավունքը և այսօր էլ, հավատարիմ մնալով իրենց ձգտմանը, շարունակում են սերտորեն համագործակցել պետականաշինության գործում: Վստահ եմ, որ առկա փոխգործակցության ներուժը և գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը հետագայում ևս կնպաստեն ու նոր խթան կհաղորդեն հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերությունների ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Գնահատելի համարելով բարեկամ Վրաստանի ձեռքբերումները՝ հավաստիացնում եմ, որ Հայաստանը Վրաստանի համար վստահելի բարեկամ ու հարևան պետություն է և այդպիսին մնալու է։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»:
11:35 - 26 մայիսի, 2023
Ադրբեջանը Վրաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է. Ղարիբաշվիլի |1lurer.am|

Ադրբեջանը Վրաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է. Ղարիբաշվիլի |1lurer.am|

1lurer.am: Աշխատանքային այցով Ադրբեջանում է գտնվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Գաբալայում նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Ադրբեջանը Վրաստանի ոչ միայն բարեկամն է, այլև կարևոր ռազմավարական գործընկերը։ Երկու երկրի հիմնական նպատակներից մեկն էլ այս պահին խաղաղության և կայունության խթանումն է։ «Մեր հիմնական նպատակն է նպաստել խաղաղությանն ու կայունությանը: Մեկ այլ ոչ պակաս կարևոր նպատակ է տնտեսական աճը, ավելի շատ աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է Վրաստանի վարչապետը: Ղարիբաշվիլին հավելել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը համակարգված աշխատում են «Միջին միջանցք» նախագծի ուղղությամբ։ «Համատեղ գործողություններով կվերացվեն Միջին միջանցքի բոլոր խոչընդոտները և կզարգացվեն ենթակառուցվածքները, այդ թվում՝ ծովային և երկաթուղին»,- ասել է վարչապետը։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանն այժմ աշխատում է նոր ծովային նավահանգստի՝ Անակլիայի կառուցման ուղղությամբ։ Ընթացիկ ծրագրի շրջանակներում էլ կընդլայնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի գործունեությունը և, այդպիսով, ավելի շատ բեռներ կներգրավվեն դեպի Միջին միջանցք։
17:15 - 07 ապրիլի, 2023
Վրաստանի վարչապետին Մարդու իրավունքների Պետդեպի զեկույցը «հետաքրքիր չէ» |azatutyun.am|

Վրաստանի վարչապետին Մարդու իրավունքների Պետդեպի զեկույցը «հետաքրքիր չէ» |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը հետաքրքիր չէ իր Կառավարությանը, քանի որ այն մեծ մասամբ հիմնված է սուտ տեղեկությունների վրա: «Շատ հակիրճ եմ ծանոթացել զեկույցին։ Ցավոք, մեծ մասամբ այն հիմնված է այսպես կոչված էլիտար հասարակական կազմակերպությունների կողմնակալ և անարդար եզրակացությունների վրա», - ասել է Ղարիբաշվիլին: Վաշինգտոնի հրապարակած զեկույցում Վրաստանի իշխանությունները քննադատության են արժանացել անպատժելիության համար, մասնավորապես հիշատակվել են լրագրողների նկատմամբ բռնությունները, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումը Թբիլիսիի կենտրոնից Բաքու։
16:46 - 21 մարտի, 2023