Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը։ Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում նաև շեշտելով տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։  
09:28 - 10 ապրիլի, 2024
Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին
 |arm.sputniknews.ru|

Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Իրանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել ապրիլի 10-ին՝ Ուրազ-բայրամի տոնակատարության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ըստ տեղեկությունների՝ նրանք ծրագրել էին պայթյուններ իրականացնել մահապարտ ահաբեկիչների օգնությամբ, սակայն բռնվել են Թեհրանից ոչ հեռու գտնվող Մահդաշտ քաղաքում: Ինչպես հայտնել է Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մունթազեր օլ Մահդին, ձերբակալվածների թվում է ԻՊ-ի բարձրաստիճան անդամ Մոհամմադ Զաքերան: Ոստիկանությունը ձերբակալել է նաև 8 հանցակցի։ Ուրազ-բայրամը մուսուլմանների գլխավոր տոներից մեկն է, որը նշանավորում է Պահքի ավարտը։
19:30 - 06 ապրիլի, 2024
Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն զորքերը բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի․ NYT |armepress.am|

Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն զորքերը բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի․ NYT |armepress.am|

armepress.am Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն իրենց զինված ուժերը (վերջինիս դեպքում խոսքը Մերձավոր Արևելքում զորքերի մասին է) բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT) ՝ հղում անելով իր աղբյուրներին: Վաշինգտոնում և Մերձավոր Արևելքում թերթի զրուցակիցներն ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան հարվածին ապրիլի 1-ին Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման համար: Իսրայելն իր զինված ուժերը բերել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Ինչպես պարզաբանել է իսրայելական աղբյուրը NYT-ին, մարտական ստորաբաժանումներում չեղարկվել են արձակուրդները, պահեստազորայինների մի մասին կանչել են հակաօդային պաշտպանության զորքեր, արգելափակվում է GPS ազդանշանը։  Իրանից թերթի երկու զրուցակիցներ նույնպես հայտնել են երկրի զորքերը լիարժեք մարտական պատրաստության բերելու մասին, քանի որ Թեհրանը մտադիր է արձագանքել Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակմանը՝ զսպման շրջանակներում: CNN-ի աղբյուրը ամերիկյան վարչակազմում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «անխուսափելի» են համարում Իրանի պատասխան հարվածը։ Ընդ որում սպասվում է, որ թիրախ կարող են դառնալ ինչպես իսրայելական, այնպես էլ ամերիկյան օբյեկտները:
14:53 - 06 ապրիլի, 2024
Ահաբեկչական հարձակում Իրանի ոստիկանական բաժանմունքների վրա. 5 ուժային է զոհվել |arm.sputniknews.ru|

Ահաբեկչական հարձակում Իրանի ոստիկանական բաժանմունքների վրա. 5 ուժային է զոհվել |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Իրանում 5 ոստիկան է զոհվել ոստիկանական բաժանմունքների վրա ահաբեկչությունների ժամանակ, հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել Ռասկա և Չաբահար քաղաքներում։ Չաբահարում ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։ Ռասկում կանխվել է ոստիկանական բաժանմունքներ մուտք գործելու փորձը։   Անվտանգության փոխնախարարն ասել է, որ ահաբեկչական խմբավորման հարձակումը Չաբահար և Ռասկ քաղաքների վրա կատարյալ ձախողվել է, 8 ահաբեկիչներ սպանվել են, բնակելի շենքում թաքնված այլ ահաբեկիչները լիակատար շրջափակման մեջ են։   «Իրանի ոստիկանության 5 ծառայող է նահատակվել, 10 հոգի վիրավորվել են»,–ասել է նա։ Ավելի վաղ փոխնահանգապետը հայտնել էր, որ ահաբեկիչները ծրագրել են մուտք գործել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայան, սակայն դա կանխվել է։ Պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որը կապում են Իսրայելի հետ։ Իսլամիստական զինյալ կազմակերպությունը գործում է հիմնականում Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանը։
11:02 - 04 ապրիլի, 2024
Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց
 |armenpress.am|

Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։  Այս մասին հայտնում է իրանական  Tasnim գործակալությունը` մեջբերելով դեսպանի խոսքը, ով հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները կհանգեցնեն վճռական պատասխանի։ Աղբյուրի տեղկատվությամբ` Սիրայում ԻԻՀ դեսպանը տեղեկացրել է, որ անձամբ եղել է դեսպանատան շենքում, որն ավերածության է ենթարկվել, զոհվել են այնտեղ գտնվող դիվանագետներ։ Ավելի վաղ՝ սիրիական և իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ  Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև  Իրանի դիվանագիտական առաքելության շենքը։ 
22:03 - 01 ապրիլի, 2024
Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը
 |armenpress.am|

Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանը շուտով կվերսկսի Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը։ Այս մասին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրը: «Դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունն առաջիկայում կվերսկսի իր գործունեությունը: Օրակարգում է նաև երկու երկրների ներկայացուցիչների միջև դիվանագիտական և պաշտոնական հանդիպումների անցկացումը»,- նշում է զրուցակիցը։ Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
21:31 - 29 մարտի, 2024
Բացահայտվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման դեպք․ 2 անձ կալանավորվել է

Բացահայտվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության և իրացման դեպք․ 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների սերտ համագործակցությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխելու և իրացնելու դեպքեր: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: 2024 թ. փետրվարի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել՝ ՀՀ քաղաքացու կողմից, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով, Իրանից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ՀՀ ապօրինի ներկրելու վերաբերյալ, որը տեղափոխել և տեղադրել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող այգում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ 98.8 և 86.7 գրամ կշռով սպիտակ բյուրեղանման զանգվածներով: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածները հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարտի 18-ին` ժամը 21:10-ին, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի 28-ամյա բնակիչ։ Ձերբակալման ընթացքում վերջինս գցել է իր մոտ եղած բյուրեղանման զանգվածը, սակայն այն հայտնաբերվել և վերցվել է: Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածն իր հերթին տնայնագործական եղանակով պատրաստված, 71.35 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է: Իրականացված ապացուցողական, վարութային և գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ թմրամիջոցը Երևան քաղաքի բնակչին իրացրած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի 46-ամյա բնակչուհի է: 2024 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից վերջինս Երևան քաղաքում ևս ձերբակալվել է և ներկայացվել քննչական բաժին: Քննությամբ պարզվել է, որ վերջինս սույն թվականի փետրվար ամսին առևտրի նպատակով մեկնել է Իրան, որտեղ ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ։ Վերջինս նրան փոխանցել է կպչուն ժապավենով փաթաթված, սպիտակ գույնի զանգվածի պարունակությամբ փաթեթ՝ Երևան տեղափոխելու և ԻԻՀ քաղաքացու կողմից մատնանշված անձին փոխանցելու նպատակով: Կինը, տեղյակ լինելով, որ փաթեթում առկա է թմրամիջոց, գումար վաստակելու նպատակով, համաձայնել է առաջարկին և իրականացրել այն: Դրանից հետո ևս մեկ անգամ՝ մարտ ամսին, կինը մեկնել է Իրան, կրկին նույն անձից ստացել թմրամիջոցի նոր խմբաքանակ, որը մաքսային կետով գաղտնի անցկացնելուց հետո՝ 2024 թ. մարտի 17-ին, թմրամիջոցով փաթեթն այլ անձի փոխանցելու նպատակով, Կապան քաղաքից ժամանել է Երևան, որտեղ էլ մարտի 19-ին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից և ներկայացվել նախաքննական մարմնին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապանի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Երևան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
13:10 - 23 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանն ու Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրենը քննարկել են դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցեր

Ժաննա Անդրեասյանն ու Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրենը քննարկել են դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և այլք:  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է իրանական Նոր տարվա՝ Նովրուզի առթիվ, ապա անդրադարձել երկկողմ համագործակցությանը՝ կարևորելով հատկապես Մատենադարանի ու ԻԻՀ գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի միջև ձևավորված փոխգործակցությունը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Մատենադարանում մեկնարկած «Պատկերի պոեզիան» հայ-իրանական համաժողովի կարևորությունը՝ ընդգծելով, որ գիտաժողովն ուղղված է հայ-իրանական միջնադարյան գրականությունն ու արվեստն ավելի տեսանելի դարձնելուն: «Գրավոր ժառանգության ուսումնասիրությունը թույլ է տալիս առաջին հերթին ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ, մեր դարավոր փոխհարաբերությունները. դա այն հարստությունն է, որ մենք երկուստեք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ շեշտելով հատկապես կրթական ծրագրերի ու վերականգնման ոլորտում  մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունը:   Հյուրերին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցություն: Արայիկ Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ ԻԻՀ կատարած այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Նոր Ջուղայի Ազգային Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատան և արխիվների վերականգնման կենտրոնի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ՝ հին ձեռագրերի վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով: Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը: Մասնավորապես՝ Ա. Իրանին առաջարկել է դիտարկել երկկողմ համագործակցությունն արաբերեն և պարսկերեն կրթական ծրագրերի ցանկի համալրման և վերանայման, 5 հայերեն ձեռագրերի՝ Թեհրանում հրատարակության, ինչպես նաև հայ-իրանական բառարանի՝ 4 լեզվով հրատարակության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցերին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև նաև կրթության, գիտության ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
18:34 - 21 մարտի, 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին Նոուրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ «Թող գալիք տարին Իրանի համար նշանավորվի նորանոր հաջողություններով և ձեռքբերումներով։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հազարամյա պատմություն ունեցող ջերմ ու բարեկամական կապերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ նոր մակարդակի կբարձրացնենք երկկողմ հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային անվտանգության և մեր ժողովուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»,- մասնավորապես ասվում է ուղերձում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոուրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի ու գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Թող Նոր տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի շարունակական ձեռքբերումներով ու հարատև խաղաղությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ձևավորված ջերմ ու բարիդրացիական կապերը։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժն իրացնելով՝ ավելի կխորացնենք սերտ փոխգործակցությունը և կարճ ժամանակում ականատես կլինենք ընթացիկ ու նախանշված հավակնոտ մի շարք ծրագրերի իրագործմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման և հայ ու իրանցի ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:
19:55 - 20 մարտի, 2024
ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա
 |news.am|

ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա |news.am|

news.am: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկան նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով կատարվել են բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, երբ իրականացվել են կանոնավոր շփումներ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ չկան այլ տեսական հնարավորություններ։ Սակայն հենց այդ ժամանակ է եղել դինամիկա՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման եւ այն ձեւաչափերի հետ, որոնք թելադրվել են դրանցով։ Զախարովան նշել է, որ ավելի ուշ  տարածաշրջանի գործերին սկսեց միջամտել Արեւմուտքը, որը պարզապես ցանկանում էր իրենով անել օրակարգը։ «Նրանց հանգիստ չէր տալիս այն, որ իրավիճակը մտնում է խաղաղ հուն, որ կա միջազգային-իրավական չափում, որ երկրները պայմանավորվում են առանց որեւէ ագրեսիայի, չարացածության, չնայած շատ ծանր անցյալին, բայց խաղաղ ապագայի հստակ պլան ունենալով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Դա նշանակում էր օրակարգի զավթում։ Հենց Արեւմուտքը Հայաստանին պարտադրեց Ղարաբաղի իր ձեւը՝ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին։ Դա հանգեցրեց տարածաշրջանում լրացուցիչ խնդրի ստեղծման»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ արեւմտյան վարչակարգերն են հարկադրում Երեւանին միակողմ որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերում երկու երկրների սահմանին, ինչպես նաեւ Հայաստանին դրդում են, որպեսզի փլուզեն դրական միտումները Բաքվի հետ շփումներում  եւ Մոսկվայի հետ հարաբերություններում։ «Մենք Երեւանի հետ ունեցել ենք հարաբերություններ, ունենք այդ հարաբերությունները, եւ ես անկեղծորեն համոզված եմ, որ այսուհետ էլ զարգանալու են դաշնակցային ուղիով»,- ասել է նա։ Զախարովան հայտնել է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, ինչը փաստագրական հիմք ունի։ Նա չի բացառել, որ դա կարող է հանգեցնել անշրջելի հետեւանքների տարածաշրջանում։
17:24 - 20 մարտի, 2024