#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Հակաօրինական այս գործողությունների նպատակն է թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից․ «Հայաստան» դաշինք

Հակաօրինական այս գործողությունների նպատակն է թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Հայրենակիցներ, Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ  իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ: Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են  խորացնում երկրում առկա քաղաքական  ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը: Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից: «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը: Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»:
16:35 - 08 հուլիսի,2021
Հայտնի է, թե ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին |armenpress.am|

Հայտնի է, թե ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի դիմումերի հիման վրա 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կմասնակցեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը:  ԿԸՀ արտահերթ նիստում նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացվել են դիմումներ, որոնցով վիճարկվում են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ներկայացված դիմումով պատասխանող հանդես է գալիս ԿԸՀ-ն: ԿԸՀ որոշման նախագծով առաջարկվեց  լիազորել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին ՍԴ-ում մասնակցելու 4 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա  2021 թվականի հունիսի 27-ի ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը: Դատաքննությանը մասնակցելու համար ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին լիազորելու մասին որոշման նախագիծը քվեարկության ստացավ 7 կողմ ձայն և ընդունվեց: Սահմանադրական դատարանը որոշել է միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Բոլոր դիմումները միավորված կքննվեն նույն նիստում հուլիսի 9-ին:
16:26 - 08 հուլիսի,2021
ԿԸՀ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրեց Արա Մելիքջանյանին |armenpress.am|

ԿԸՀ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրեց Արա Մելիքջանյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական լիազորությունները դադարած Լուսինե Եգանյանի մանդատը տրամադրեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին:   ԿԸՀ արձանագրությունը կազմվեց և ստորագրվեց հուլիսի 8-ի արտահերթ նիստում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացվել է ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրությունը, որով, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներով, դադարեցված են համարվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական  ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի պատգամավորական լիազորությունները: Հետևաբար, առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի պահանջներով՝ պատրաստվել էր ԿԸՀ արձանագրություն, որով արձանագրվում է, որ ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը տրվում է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արա Ռոմիկի Մելիքջանյանին: Լուսինե Եգանյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել ԿԸՀ-ի կողմից այն ստանալու 8-րդ օրը՝ հունիսի 25-ին: Նա ԱԺ-ում փոխարինելու էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարած Համազասպ Դանիելյանին:  7-րդ գումարման ԱԺ-ն լուծարվել է, սակայն կատարում է լիազորությունները մինչև 8-րդ գումարման խորհրդարանի ձևավորումը:
15:56 - 08 հուլիսի,2021
Սյունիքում այսօր Ոստիկանության, ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի՝ 15-ից ավելի քննչական խմբեր կան․ խուզարկում են ԶՊՄԿ-ն, Քաջարանի համայնքապետի, 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ․ Վահե Հակոբյան
 |tert.am|

Սյունիքում այսօր Ոստիկանության, ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի՝ 15-ից ավելի քննչական խմբեր կան․ խուզարկում են ԶՊՄԿ-ն, Քաջարանի համայնքապետի, 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ․ Վահե Հակոբյան |tert.am|

tert.am: Մոտ մեկ ժամ է՝ Ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը խուզարկություն է իրականացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, խուզարկում են իրավաբանի աշխատասենյակը՝ անհիմն փաստարկներով։ Այս մասին  զրույցում ասաց կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ «Իրենց սովորական ձեռագիրն է, մեկից ինչ-որ ցուցմունք են կորզել ու դրա հիման վրա հարուցել են քրեական գործ ու անում են քննչական գործողություններ։ ԱԱԾ-ից էլ են մարդիկ եկել․ իրենք իրենց ձեռագիրը չեն փոխում, հատուկ գրոհայիններով եկել են։ Սյունիքում այսօր 15-ից ավել քննչական խմբեր են՝ և՛ ՊԵԿ-ի, և՛ Ոստիկանության, և՛ ԱԱԾ-ի»,-ասաց նա։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս պահին խուզարկում են նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը՝ Հակոբյանն ընդգծեց, որ թե՛ դա, թե՛ կոմբինատի խուզղարկությունը, թե՛ երեկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելը դիտարկում է մեկ շղթայի մեջ։ Նրա տեղեկացմամբ՝ Փարամազյանից բացի՝ խուզարկում են նաև կոմբինատի 4-5 այլ աշխատակիցների բնակարաններ։ «Սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ես համոզված եմ՝ իրենք ամեն ինչ անելու են, որ Առուշանյանին կալանավորեն, դրա համար նպատակային ցուցմունք կորզեցին։ Թիրախ ընտրեցին կին համայնքապետի՝ Քարահունջի ղեկավարին, փորձեցին «կոտրել», ինչպես հասկացա՝ այդ կինը ցուցմունք է տվել, սա սուտ մատնություն կարելի է դիտարկել այդ կնոջ կողմից։ Իրեն չեմ մեղադրում, ամեն մեկը չի կարող դիմանալ թիրախավորմանը»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում։   
11:28 - 08 հուլիսի,2021
Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին: Բացի այդ, Լ.Ա.-ն սոցիալական   և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին կազմակերպել է Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով 100.000 ՀՀ դրամի փոխանցումը, ապա` ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին  և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրել է մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Լ. Ա.-ին 06.07.2021 թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:   ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Լ.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
19:01 - 06 հուլիսի,2021
ՍԴ-ն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմում

ՍԴ-ն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմում

Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:     «Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը, «Զարթոնք» կուսակցության դիմումը և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը։   Այսպիսով 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում»,- հայտնել է Թովմասյանը:
18:29 - 02 հուլիսի,2021
Առավոտից հարցաքննության են հրավիրում Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ․ Հայրապետյան

Առավոտից հարցաքննության են հրավիրում Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ․ Հայրապետյան

«Հայաստան» դաշինքի անդամների դեմ ճնշումները շարունակվում են։ Այս անգամ թիրախավորել են դաշինքի անդամ, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը: «6-րդ վարչության աշխատակիցներն առավոտից հարցաքննության են հրավիրում Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, համայնքապետարանի կողմից աճուրդով օտարված հողամասերին։ Հասկանալով, որ աշխատակիցները ներկայացնում են հիմնավորված պատասխաններ, և աճուրդներն իրականացվել են օրինական, 6-րդ վարչության աշխատակիցները հարցաքննության են հրավիրել աճուրդով հող գնած քաղաքացիներից մեկին, ստորագրման ներկայացրել ցուցմունք, որի վերջին մասը ցուցմունք տվողի կողմից չի թելադրվել, և երբ վերջինս հրաժարվել է ստորագրել կեղծված հարցաքննության տակ, մեկ և ավել անգամ ապտակել են նրան։ Դեպքի մասին ահազանգվել է նաև ՄԻՊ Արման Թաթոյանին։ Մ․ Զաքարյանի աշխատանքին հարկ չեմ էլ համարում անդրադառնալ, դրանց հաստատուն գնահատականը տրվել է վերջինիս հետ առնչություն ունեցած ցանկացած իրավագիտակից անձի կողմից: Մղումները պարզ են, նպատակը՝ նույնպես․ չի ստացվելու, զուր են փորձերը»,-գրել է նա։
21:08 - 30 հունիսի,2021
Իշխանության կարգախոսն էր, որ ապագա կա, բայց ողջ քարոզարշավի ժամանակ ապագայի մասին ոչինչ չկար. Ռոբերտ Քոչարյան
 |tert.am|

Իշխանության կարգախոսն էր, որ ապագա կա, բայց ողջ քարոզարշավի ժամանակ ապագայի մասին ոչինչ չկար. Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, որոնք վստահել են մեզ  և մեզ են տվել իրենց քվեները, մենք ունենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: «Ես հպարտ եմ, որ մենք արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը և սա մեծարժեք է և բոլորս դա պետք է գնահատենք, իսկ այդ ամենը եղել է մեր թիմի շնորհիվ, չնայած բազմաթիվ ճնշումների, դուք ստանձնել եք պատասխանատվություն և այն կատարել եք»,- նշեց նա: Ռոբերտ Քոչարյանը նաև ընդգծեց, որ արդյունքները անսպասելի էին դաշինքի համար և կանխատեսումները եղել են այլ, քանի որ բոլոր հարցումները նկարագրում էին այլ պատկեր: «Հարց է առաջանում, թե ինչու կա ակնհայտ տարբերություն սպասելիքի և նրա մեջ, այն, ինչ մենք տեսանք և կա 2 տարբերակ՝մարդիկ իրենց մտածածը չեն ասում, ինչը ևս վատ է պետության համար, և նշանակում է, որ մթնոլորտը երկրում այնպիսին չէ, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը, 2-րդը ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավականին կեղծիքի ծավալ է ապահովել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նա նաև նշեց, որ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է և նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և կսպասենք հետագա զարգացումներին: «Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»,- նշեց նա: Նաև ընգդծեց, որ արտահերթ ընտրությունների հաջորդ յուրահատկությունը կայանում էր նրանում, որ իշխանությունը չէր խոսում ապագա ծրագրերի մասին և անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին, իսկ իշխող քաղաքական թիմի  հանդիպումները չեն ունեցել այն էներգետիկան, որը եղել է 2018 թվականին, բազմաշատ չէին հանդիպումները: «Ժողովրդավարությունը եղել է 2018 թվականի հիմնական թեմաներից մեկը, իրենց կարգախոսն էլ եղել է ապագայի մասին, բայց ելույթներում ապագայի մասին ոչ մի խոսք չկար, և սա փաստ է: Նա նաև անդրադարձավ 2018 թվականի իրադարձություններին և նշեց, որ այդ ժամանակ մարդիկ քվեարկում էին մեծ հույսով ապագայի նկատմամբ, որ կլինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք է ապրելու և շահառուները լինելու են հենց քաղաքացիները: «Այս ընտրությունները ունեին ճիշտ հակառակ պատկերը, այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ դեպի ապագա և բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ տրամադրություն»,- նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
21:35 - 29 հունիսի,2021
 «Հայաստան» դաշինքը ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել. Արամ Վարդևանյան 
 |tert.am|

«Հայաստան» դաշինքը ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Ես տեղյակ եմ, թե մեզանից շատ-շատերը ինչ ճնշումների են ենթարկվել, բայց այդ ճնշումներից ոչ մեկն արդյունք չի տվել: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը: «Այլ հարց է, որ արդեն այլ փուլում այդ ճնշման դեպքերը լինելու են Սահմանադրական դատարանում քննության առարկաներից մեկը, քանի որ ընտրությունները պարզապես քվեարկությունը չէ, ողջ գործընթացն է, որն ավարտվում է քվեարկության օրով և բոլոր դեպքերը, որոնք մենք ունեցել ենք, երբ մարդկանց ուղղակի առանց ոչ մի պատճառի բերման էին ենթարկում»,- նշեց նա: Արամ Վարդևանյանը նաև ներկայացրեց, թե ինչ հարցեր են բարձրաձայնվելու Սահմանադրական դատարանում։ Խոսելով վարչական ռեսուրսի չարաշահումների մասին՝ նա նշեց, որ անզեն աչքով նկատելի էր, թե ինչպես են հազարավոր ոստիկաններ միշտ ուղեկցում ՔՊ-ի վարչապետի թեկնածու անձին: «Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին կթական հաստատություններից մարդկանց տանում հանրային հավաքների, առհասարակ նման դեպքերը նախկինում ևս բարձրաձայնվում էին, բայց այս դեպքը ունի 1 առանձնահատկություն․ մեր դաշինքն ունի դատական ակտ, որով հաստատվել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է կիրառվել»,- ասաց Արամ Վարդևանյանը: Նա նաև ընդգծեց, որ մի շարք քաղաքացիների դեպքում անձնագիրը չի աշխատել: «Ընտրություններին մեզանից պահանջվում է անձնագիր կամ նույնականացման քարտ, բայց 109618 քաղաքացու դեպքում անձնագիրը չի աշխատել, իսկ մասնագետը մուտքագրում է տվյալները, բայց կարող է մասնագետը մեկ այլ անձի տվյալներ լրացնել և գուցե լրիվ այլ անձանց տվյալներ են լրացվել»,- ընգծեց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում։ 
20:27 - 29 հունիսի,2021
Միակ քաղաքական պրոցեսը, որտեղ «Լուսավոր Հայաստանը» պարտվեց, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Էդմոն Մարուքյան
 |armtimes.com|

Միակ քաղաքական պրոցեսը, որտեղ «Լուսավոր Հայաստանը» պարտվեց, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com:  During the sitting of the "Bright Armenia" party's enlarged council, the leader of the party Edmon Marukyan stated that "Bright Armenia" has always been successful in all political processes since its foundation, and that the only process in which it lost was the snap parliamentary elections. “We are recording our defeat, we clearly admit it. The only process where we have lost is the last snap parliamentary elections, in which we have sacrificed the terms we have and the mandates for the sake of the country's stability, which has been restored but looks relatively calm, as external challenges have not disappeared and remain relevant,” said Marukyan. According to Edmon Marukyan, regardless of the election results, "Bright Armenia" will remain a very serious player in the political life of Armenia. The party has always participated and will participate in the processes. This also refers to the upcoming local elections. “My vision for the upcoming local elections is the following: wherever we have strong teams, which will decide to run in the elections, the whole party's potential will support the suggestion of those teams in each community. It will be in the 2nd, 3rd city, in an enlarged community or in a small community, it will already be a separate subject of discussion,” Marukyan said.  
19:27 - 29 հունիսի,2021