Կորոնավիրուս

Ռուսաստանում արձանագրվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր թիվը մարտի 20-ից հետո
 |azatutyun.am|

Ռուսաստանում արձանագրվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր թիվը մարտի 20-ից հետո |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում անցած օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 33 հազար 106 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա մարտի 20-ից հետո: Այդ մասին հայտնել է COVID-19 համավարակի դեմ դաշնային օպերատիվ շտաբը: Մեկ օրում հոսպիտալացվել է 3 հազար 167 հիվանդ: Մարտ ամսվա ընթացքում նման վիճակագրություն է գրանցվել, երբ, ըստ մասնագետների, հիվանդացության ալիքը հասել է գագաթնակետին: Այս ժամանակաշրջանում Ռուսաստանում կորոնավիրուսի թվերի աճը 7 շաբաթ շարունակ է գրանցվում: Երեկ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն բնակիչներին կոչ է արել դիմակներ կրել և պատվաստվել: «Ռոսպոտրեբնադզոր»-ը (սպառողների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) պահանջել է հիվանդացության բարձր ցուցանիշով շրջաններում վերականգնել դիմակներ կրելու պահանջը: Այսօրվա դրությամբ նոր ախտահարումների առումով առաջին տեղերում են Մոսկվան, Մոսկվայի մարզը, Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզն, ինչպես նաև Կրասնոդարի մարզը: Անցած օրում մահացել է 63 հիվանդ, ընդհանուր հաշվով Ռուսաստանում COVID-19 հիվանդությունից պաշտոնական տվյալներով մահացել է 383 հազար 300 մարդ: Անկախ փորձագետների համոզմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից իրականում մահացել է ավելի քան մեկ և կես միլիոն մարդ:
14:57 - 17 օգոստոսի, 2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան` պատվաստանյութերի պահպանման համար

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան` պատվաստանյութերի պահպանման համար

Շարունակելով աջակցել առողջապահության նախարարության՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի ներդրման ջանքերին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝ Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողություններն ընդլայնվեցին 5 գերսառը սառցարանով, 205 սառցարանով և 110 սառնարանով։ Գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց հերթին, ապահովում են պատվաստանյութերի և այլ բժշկական արտադրանքի պատշաճ պահպանումը -25˚C-ից -15˚C ջերմաստիճանային պայմաններում, իսկ սառնարանները պատվաստանյութերը կպահեն +2˚C-ից +8˚C ջերմաստիճանային պայմաններում: ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ընդգծել է․ «Հզոր և բարելավված սառցային շղթան, որը հասանելի է ամբողջ երկրի առաջնային բուժհաստատություններին, կենսական նշանակություն ունի ոչ միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ, այլև՝ պլանային պատվաստանյութերը պահպանելու համար: Առաքված սարքավորումները կտեղադրվեն առաջնային առողջապահական բուժհաստատություններում: Դրանք կարևոր նշանակություն ունեն մարդկանց և երեխաներին կենսական նշանակություն ունեցող պատվաստանյութերով ապահովելու համար»: «ԱՄՆ ՄԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած այս նշանակալի աջակցությունը տրվել է ի լրումն ապրիլին հատկացված 80 սառնարանների, 285 սառցարանների և մայիսին առաքած երեք սառցե սենյակների: Բոլոր սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին, իսկ սառցե սենյակները տեղադրվելու են Երևանում, Շիրակի և Վայոց ձորի մարզերում՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում», - ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև իրականացրել է ՔՈՎԻԴ-19-ի և պատվաստումների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնող արշավներ։ Բացի այդ, առողջապահության նախարարության և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերապատրաստումներ է իրականացրել առաջնային օղակի 5000 բուժաշխատողների համար (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր), ինչի շնորհիվ բուժաշխատողները բարելավել են իրենց հմտությունները և գիտելիքները։ «ԱՄՆ ՄԶԳ-ի, Առողջապահության նախարարության, ՀՎԿԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ ազգային գործընկերների միջև շարունակական գործակցությունն առանցքային նշանակություն ունի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում, ինչպես նաև արդյունավետ պլանային պատվաստումների իրականացման հարցում՝ պատվաստվելու հնարավորություն ընձեռելով առավել խոցելիներին, հատկապես՝ երեխաներին և կանանց՝ ՔՈՎԻԴ-19-ի ապագա ալիքները և պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների հնարավոր բռնկումները կանխելու, հայտնաբերելու և դրանց արձագանքելու նպատակով», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
16:36 - 12 օգոստոսի, 2022
Քովիդը դառնում է էնդեմիկ հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
 |hetq.am|

Քովիդը դառնում է էնդեմիկ հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան |hetq.am|

hetq.am: Քովիդը դառնում է էնդեմիկ հիվանդություն։ Ժամանակ առ ժամանակ աշխարհի տարբեր հատվածներում լինելու են բռնկումեր։ Այս մասին կառավարության հուլիսի 28-ի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ամեն շաբաթ գրանցում ենք դեպքերի աճ։ Մահճակալային ֆոնդի ծավալման հստակ պլան ունենք, պիտի շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի։ Այլ երկրներում շատ ավելի մեծ ալիք է այս պահին, բայց ճամփորդությունների մասով սահմանափակումների վերադարձ չկա։ Մենք հասկանում ենք, որ բոլոր սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել, և անընդհատ նույն շրջապտույտի մեջ դժվար է լինել»,- նշեց նա։ Ըստ Ավանեսյանի՝ բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից․ «Եթե իրավիճակը սրվի, իհարկե, մեր ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք՝ հիվանդացության դեմ պայքարելու»։ Նախարարի խոսքով՝ այս պահին շրջանառվում է կորոնավիրուսի BA5 տեսակը, որն օմիկրոնի ենթաշտամերից է։ Անդրադառնալով «կապիկի ծաղիկ» հիվանդությանը՝ Ավանեսյանն ասաց, որ մինչ այս պահն իրականացված բոլոր հետազոտությունները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել։
13:08 - 28 հուլիսի, 2022
Հայաստանում գերակշռում է oմիկրոնի BA.5 տարբերակը

Հայաստանում գերակշռում է oմիկրոնի BA.5 տարբերակը

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 (Օմիկրոնի սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը),  BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։
20:03 - 25 հուլիսի, 2022