ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ
 |azatutyun.am|

Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությունների հետևում։ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման նպատակներին, հուսով ենք՝ Երևանը կգա այն ըմբռնմանը, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը: Մոսկվան, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ»։ «Ուզում ենք հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելությունը, ինչի արդյունքում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին, մենք մեղավոր չենք և կազմակերպության մյուս անդամները մեղավոր չեն, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնության տրամադրում, Հայաստանի իշխանության կողմից շինծու պատրվակներով մերժվել է, ավելին՝ դրա փոխարեն Երևանը ցուցադրաբար նախընտրել է հրավիրել Եվրամիությունից կեղծ դիտորդների, բոլոր փաստերը վկայում են, որ նրանց աշխատանքը զրոյական արդյունավետություն ունի», - հայտարարել են Սմոլենսկայա հրապարակում (ՌԴ ԱԳՆ կենտրոնական շենքը)։
19:50 - 23 փետրվարի, 2024
Երևանից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը
 |tert.am|

Երևանից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը |tert.am|

tert.am: ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին Հանրապետության չմասնակցելուն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից: «ՀԱՊԿ քարտուղարությունն այս պահի դրությամբ Երևանի կողմից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին որևէ դիմում չի ստացել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելուն»,- հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
11:18 - 23 փետրվարի, 2024
Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24-ին |1lurer.am|

Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր հարձակում է նախապատրաստում. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24-ին |1lurer.am|

1lurer.am: France 24 հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում: Նրա խոսքով` երկու երկրի միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումներն իրականում հերքվում են Ադրբեջանի գործողություններով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Վարչապետի խոսքով` Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում` հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ նպատակ ունի Հայաստանի նոր տարածքներ գրավելու։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությանը` նա հերքել է Բաքվի մեղադրանքները, թե իբր Փարիզը «կրակի վրա յուղ է լցնում», Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր հերթին «միլիարդավոր եվրոներ» է ծախսում սպառազինության ձեռքբերման համար։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ «բացահայտ կերպով կոչ է արել հայ բնակչությանը տապալել իշխանությունը»: Նա հավելել է, որ Մոսկվայից իր դեմ ուղղված այդ «քարոզչությունը» չի թուլանում։ ՀՀ վարչապետն ասել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուսական ուժերի կողմից ռուս դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգումը. «Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում»: Վարչապետը հավելել է` եթե Երևանի պահանջները մնան անպատասխան, «հետևանքներ» կլինեն։ Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ), որում գերիշխողը Մոսկվան է, «սառեցված է»:
09:20 - 23 փետրվարի, 2024
ՀԱՊԿ անդամ երկրները նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ. Տասմագամբետով |1lurer.am|

ՀԱՊԿ անդամ երկրները նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ. Տասմագամբետով |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման նպատակին. Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատանքը կազմակերպությունում: Այս մասին նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հոդվածում: «Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման` իրավիճակի մոնիթորինգի համար, սակայն աշխատանքների վերջնական փուլում Երևանը խնդրեց համապատասխան փաստաթուղթը հանել օրակարգից: Միաժամանակ Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, ՀԱՊԿ շրջանակներում Երևանի բազմակողմ շփումները շարունակվում են աշխատանքային ռեժիմով: ՀԱՊԿ անդամ պետություններն, իրենց հերթին, նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է նա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը թելադրում է ՀԱՊԿ գործունեության ոլորտները կարգավորող իրավական-փաստաթղթային բազայի հետագա կատարելագործման, հիմնարար փաստաթղթերի հստակեցման և նոր պայմաններին համապատասխանեցման, որոշումների ընդունման գործընթացի հստակեցման անհրաժեշտությունը:
09:28 - 21 փետրվարի, 2024
ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին
 |1lurer.am|

ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար. Գալուզին |1lurer.am|

1lurer.am: Ռուսական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու մասնակիցներին մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия թերթին տված հարցազրույցում: «Սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կցանկանայի կրկնել, որ մենք երկու կողմերին էլ փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի որևէ միջադեպ տեղի չունենա, առավել ևս՝ հրաձգությամբ, մարդկային կորուստներով և վիրավորներով: Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար դրական մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է Գալուզինը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Գալուզինը նշել է, թե կազմակերպությանն անդամակցությունը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի շահերից: «Մեր կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք օբյեկտիվորեն չի նկատվում։ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չեն արժանացել և չեն իրագործվել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։ Գալուզինը հերթական անգամ շեշտել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանային երկրները, և ոչ թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Եվրամիությունը։ Նա Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին «տարածաշրջան բերելու հակվածության» համար: «Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու և խաղաղության ու կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։ Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների՝ քաղաքական և փորձագիտական մակարդակներում այդ կազմակերպության օրակարգում դրված հարցերի շուրջ, այնքան լավ»,- եզրափակել է Գալուզինը:
12:33 - 15 փետրվարի, 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին բարձր է համարում հակամարտության պոտենցիալը |factor.am|

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին բարձր է համարում հակամարտության պոտենցիալը |factor.am|

factor.am: ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը։ Նա նշել է, թե Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի ու Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։ «Նույնիսկ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պայմաններում՝ դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- հավելել է Սերդյուկովը, որը որևէ կերպ չի անդրադարձել ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին ագրեսիային։ Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
12:34 - 14 փետրվարի, 2024
Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները |azatutyun.am|

Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է այս տարվա հունիսին կայանալիք կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Լավրովն ու Տասմագամբետովը քննարկել են նաև կազմակերպության գործունեության ընթացիկ հարցեր, ինչպես նաև 2023-ի նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի որոշումների կատարման ընթացքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկի գագաթնաժողովին։ Նույն թվականի հոկտեմբերին Փաշինյանը Բիշքեկում չմասնակցեց ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին։ Հայաստանը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի վերջին ժամանեց Երևան՝ բերելով փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրման, որն ընդունվել էր ՀԱԿՊ խորհրդի նիստին: ՀԱՊԿ հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ դեսպան Վիկտոր Վասիլևն օրերս հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն այսօր կենտրոնացած է 2023-ի նոյեմբերի որոշումների իրականացման վրա՝ շեշտելով՝ այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։ Ըստ այդմ դեսպանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա։  
09:25 - 08 փետրվարի, 2024
ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
 |tert.am|

ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ՝ ներառյալ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման ու անվտանգության ապահովման առումով։ Այս մասին փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ռուսաստանը Հայաստանից ստացել է արդյոք որոշակի ազդակներ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ: «Մեր երկրները շարունակում են մնալ գործընկերներ, եւ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները այդ ամենը հաշվի կառնեն ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին՝ կատարելով ճիշտ ընտրություն։ Երևանը գտնվում է նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության երաշխիքների ներքո, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ՌԴ եւ ՀՀ միջեւ առկա է փաստաթղթաիրավական բազա՝ անվտանգության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:
21:14 - 07 փետրվարի, 2024
Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի. ՌԴ ԱԳՆ
 |panorama.am|

Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի. ՌԴ ԱԳՆ |panorama.am|

panorama.am: Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ-ում համագործակցության։  Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։ «Ես չեմ կարող ձեզ տրամադրել տեղեկատվություն, որն ակնառու կերպով ցույց է տալիս, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ  առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության»,-ասել է Վասիլևը։ Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը օգտագործելու փորձեր՝ իրավիճակը սրելու ոչ միայն այնտեղ, այլև ողջ Կովկասում։ Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը Բիշքեկ չէր գնացել ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստի, միջոցառումներին հանրապետությունը ներկայացնում էր երկրի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին էլ Նիկոլ Փաշինյանը չեր գնացել։ 
11:03 - 01 փետրվարի, 2024
ՌԴ ԱԳՆ-ից բացառել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը |panorama.am|

ՌԴ ԱԳՆ-ից բացառել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը |panorama.am|

panorama.am: ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն այսօր օրակարգում չկա։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։ Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա և այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոհիշյալ նստաշրջանում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի դիտարկման տակ։ Այդ փաստաթղթերից մի քանիսն արդեն ունեն հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարց չի դրված»,-ասել է Վասիլևը։ Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև այն կատարվել է ճնշման ներքո։ «Շատ առումներով այս իրավիճակն ինչպես արևմտյան երկրների ճնշման, այնպես էլ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա։ Վասիլևը հույս է հայտնել, որ բանականության ձայնը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին։ 
10:29 - 01 փետրվարի, 2024
Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանները, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար․ Արմեն Գրիգորյան |tert.am|

Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանները, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին կամ դրանից առաջ, երբ Հայաստանի Հանրապետության վրա լայնածավալ հարձակումներ էին տեղի ունեցել, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` ակնկալելով օգնություն, որպեսզի պաշտպանվի մեր սուվերեն տարածքը պաշտպանվի։ Մենք որևէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել և ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ այս առումով չենք կարող որևէ ակնկալիք ունենալ»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը հայտարարություն կանի, գնահատական կտա և կպաշտպանի ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունն ու Հայաստանի սահմանները, ապա հայկական կողմը կհասկանա՝ ինչ է անելու: Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հայտարարում է՝ իր դիտորները պատրաստ են գալ Հայաստան, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցություն է առաջարկում ՀՀ-ին, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ից ռազմատեխնիկական որևէ օգնություն ՀՀ-ին չի առաջարկվել, իսկ երբ ՀԱՊԿ դիտորնդերին հարցրել են, թե գալիս են ո՞ր սահմանը պաշտպանելու, որևէ հստակ պատասխան չի տրվել: «ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանները, ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատախանատվության գոտին։ Սա շատ կարևոր հանգամանք է։ ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար», - հավելեց նա։
09:32 - 09 հունվարի, 2024
Տոկաևը՝ 2022 թ․ իրադարձությունների մասին. ՀԱՊԿ հայկական զորախումբը հսկում էր քաղաքային ջրանցքը և «Ակսայ»-ը |news.am|

Տոկաևը՝ 2022 թ․ իրադարձությունների մասին. ՀԱՊԿ հայկական զորախումբը հսկում էր քաղաքային ջրանցքը և «Ակսայ»-ը |news.am|

news.am: Տարածաշրջաններում քաոսի և փաստացի անարխիայի պայմաններում Անվտանգության խորհրդի նիստում որոշվել էր դիմել ՀԱՊԿ-ին՝ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածում Ղազախստան խաղաղապահ զորախումբ մտցնելու համար։ Այս մասին Egemen Qazaqstan թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Ընդգծում եմ. դիմումն ուղղված է եղել ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին, որի անդամ է Ղազախստանը։ Այդ պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցել է Ղազախստանին։ ՀԱՊԿ զորախումբը իսկապես խաղաղապահ էր և զսպիչ գործոնի դեր կատարեց այդ ողբերգական օրերին կատարվող վաքխանալիայում։ Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն,  նրա զորախումբը երկրից հեռացել է առանց որևէ նախապայմանի, ընդ որում՝ ժամկետից շուտ։ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել։ Հայկական զորախումբը պահպանել է քաղաքային ջրանցքը և «Ակսայ» հացի կոմբինատը, բելառուսականը` Ժետիգենի օդանավակայանը, տաջիկականը և ղրղզականը՝ համապատասխանաբար, Ալմաթի քաղաքի ՋԷԿ-1-ը և ՋԷԿ-2-ը, ռուսաստանյանը` ՋԷԿ-3-ը և հեռահաղորդակցության օբյեկտները: . Ահաբեկչական հարձակումների սպառնալիքներ կային կենսապահովման օբյեկտներում, ուստի զորախումբն ուղարկվեց այնտեղ։ Բայց ամենակարևորն այն է, որ դա մեզ թույլ տվեց ազատել մեր ուժերը՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար»,- ասել է Ղազախստանի նախագահը։
11:17 - 03 հունվարի, 2024
Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի մասին
 |1lurer.am|

Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի մասին |1lurer.am|

1lurer.am: Քաղաքականության մեջ, մասնավորապես՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին խոսելիս, պետք է առավելագույնս ուշադիր լինենք ձևակերպումների հանդեպ և չառաջնորդվենք պարզունակ գնահատումներով: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում թվում էր, թե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը գնում է դեպի եվրաինտեգրում, բայց ՀՀ վարչապետի՝ ՌԴ վերջին այցով պայմանավորված տպավորություն ստեղծվեց՝ գնում է դեպի Մոսկվա: Անդրադառնալով հայկական կողմի դժգոհություններին, որոնք առնչվում են  ռուսական կողմին, Միրզոյանը նշեց. «Երբեք չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, որոնք վերաբերում են առաջին հերթին երկկողմ ռուսական, նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ունեցած ակնկալիքների և այդ ակնկալիքների արդարացմանը կամ չարդարացմանը: Այդ խնդիրները եղել են, այդ խնդիրները մենք տեսել ենք և՛ այն դեպքերում, երբ ՀՀ սահմաններն են խախտվել, ու ՀՀ ինքնիշխան տարածքներն են հայտնվել օկուպացիայի տակ, և՛ այն ԼՂ-ում խաղաղապահների գործունեության կամ անգործության դեպքերում, ու բազմաթիվ այլ, այդ թվում՝ որոշակի տնտեսական հարցերում: Հիմա ունեցե՞լ ենք մենք այս խնդիրները, ունեցե՞լ ենք այս ակնկալիքները ՀԱՊԿ-ից: Այո՛, ունեցել ենք: Այդ ակնկալիքների չբավարարման հետևանքով բարձրաձայնե՞լ ենք դրա մասին: Այո՛, բարձրաձայնել ենք, խոսել ենք դեռ քանի տարի առաջ ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման մասին, և ինչ-որ պահի, այս կամ այն հանգամանքից ելնելով, մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում պահել ենք այն աստիճանի վրա, որն ադեկվատ ենք համարել ՀԱՊԿ-ում ընթացող գործընթացներին կամ ՀԱՊԿ-ի կողմից ծավալվող գործունեությանը»,- ասաց նա, ապա ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀ սահմանները խախտվել են, բայց «ՀԱՊԿ-ը այդքան էլ չի շտապել մեր սահմանները պաշտպանելու»: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու որոշմանը, Միրզոյանը ընդգծեց, որ երբևէ չի եղել, որ ԵԱՏՄ-ի մասով լինի նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին եղել է ՀԱՊԿ-ի պարագայում: «Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել ՀՀ-ի պարագայում»,- ասաց նա:
19:31 - 27 դեկտեմբերի, 2023
Միրզոյանն ու Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր

Միրզոյանն ու Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023 թ. նոյեմբերին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ:
19:05 - 21 դեկտեմբերի, 2023