ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը երեք երիտասարդ գիտնականների ազատեց պարտադիր զինծառայությունից
 |news.am|

Կառավարությունը երեք երիտասարդ գիտնականների ազատեց պարտադիր զինծառայությունից |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում տարբեր որոշումներով պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Գեղամ Արծրունու Պետրոսյանին, Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին եւ Դավիթ Սահակի Ոսկանյանին: Որոշումների ընդունումը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: Գ. Պետրոսյանը ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է տարկետում և 2019-2022թթ․ շարունակել ուսումը ասպիրանտուրայում, որի ընթացքում ևս հեղինակել է թվով 4 գիտական հոդվածներ, որոնցից երկուսը՝ անհատական։  2022 թվականի ապրիլի 1-ին կայացել է ատենախոսության պաշտպանությունը Ե․27․01․ Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա թվանշով մասնագիտությամբ։    Աշխատավայրում նույնպես գրանցել է լավ արդյունքներ և այժմ հանդիսանում է ավագ ճարտարագետ ու թիմի ղեկավար։ Գրեթե 3 տարի դասավանդում է ,Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում՝ ԵՊՀ և ՀԱՊՀ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ Ղեկավարել է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ և մագիստրոսական թեզեր։ ՀՀ քաղաքացի Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին տրվել պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը: 2022 թվականի մայիսի 7-ին պաշտպանել է թեկնածուականատենախոսությունը եւ 2022 թվականի հունիսի 2-ին ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։  2020 թվականի փետրվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Մյունխենիտեխնիկական համալսարան, իսկ 2022 թվականի հունվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Բրաունշվայգի տեխնիկական համալսարան՝ նոր սերնդի 5G ցանցերի,Massive MIMO» համակարգերի շահագործման հանձնման համար։ 2021 թվականից Բ. Մանուկյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 2022 թվականի փետրվարի 16-ից աշխատում է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ԳՀ կենտրոնիֆիզիկատեխնիկական հետազոտությունների լաբորատորիայում որպես կրտսերգիտաշխատող։ ՀՀ քաղաքացի Դավիթ Սահակի Ոսկանյանը 2021-ի դեկտեմբերին  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ,Հանրահաշվական կորերի և n-անկախ բազմությունների վերաբերյալ» թեմայով, եւ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Ոսկանյանը 2015 թվականից կատարել է գիտական, մասնագիտական և հետազոտական աշխատանքներ հանրային և մասնավոր սեկտորներում։ 2015թ․ մինչ օրս աշխատել և աշխատում է որպես ,ծրագրային ապահովման ինժեներ» տարբեր կազմակերպություններում:
12:40 - 28 հուլիսի, 2022
Հասանելի ու որակյալ կրթություն, պատշաճ պայմաններ. Կառավարությունը հաստատեց մինչև 2030 թվականի զարգացման ծրագիրը

 |armenpress.am|

Հասանելի ու որակյալ կրթություն, պատշաճ պայմաններ. Կառավարությունը հաստատեց մինչև 2030 թվականի զարգացման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին, և ժամանակի հրամայական է երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում Կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը: «Այն անդրադառնում է ֆորմալ կրթության բոլոր մակարդակներին, շարունակական կրթությանը, ելնում այն դրույթից, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական և հանրային կյանքի առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման գործում շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով: Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար: Պետք է ասեմ, որ ծրագրի կենտրոնում մարդն է, նրա հնարավորությունների բացահայտումը»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը: Ծրագրի վերջնական նպատակը մրցունակ կրթական համակարգ ձևավորելն է: Սահմանվել են ռազմավարական 3 հետևյալ ուղղությունները. համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորումը Հայաստանի ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացումը և կրթական ծառայությունների միջազգայնացումն ու արտահանումը: «Մի քանի կարևոր դրույթներ առանձնացնեմ. ապահովել ուսումնական հաստատությունների համընդհանուր ծածկույթ, դպրոց ընդունվող երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Բոլոր ուսումնական հաստատությունները կունենան պատշաճ կահավորմամբ, անհրաժեշտ սարքավորումներում հագեցած շենքեր, լաբորատորիաներ, աշխատանքային տարածքներ: Մանկավարժները կլինեն ատեստավորված: Ոչ մի երեխա  դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից»,-ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը բավական ծավալուն է, այն առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողովին և դեռ հնարավորություններ լինելու են մանրամասն ներկայացնելու: «Մի քանի չափանիշներ ենք սահմանել: Առաջինն այն, որ պետք է իրականացնենք մեր նախընտրական խոստումները՝ 2021-2026 թվականի ծրագիրը: Մեզ համար շատ կարևոր է, որ բարձր առաջադիմություն ցույց տվող որևէ ուսանող ուսման վարձավճարի պատճառով չզրկվի մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունից: Ընդհանրապես, կրթական ծառայությունները պետք է  մատչելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակության վայրում»,-ասաց Համբարձում Մաթևոսյանը: Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Կառավարությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում մի քանի հարյուր դպրոց ու մանկապարտեզ է կառուցվում, հիմնանորոգվում:
12:26 - 28 հուլիսի, 2022
Գործադիրի որոշմամբ 851 միլիոն դրամ կուղղվի 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանը և կառուցմանը
 |1lurer.am|

Գործադիրի որոշմամբ 851 միլիոն դրամ կուղղվի 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանը և կառուցմանը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում և բուժհաստատությունների կառուցման, վերակառուցման համար առողջապահության նախարարությանը հատկացրեց 851 միլիոն դրամ: «Հատկացված գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանը, կառուցմանը, ինչպես նաև մեկ բժշկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այսպես, կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Արմավիրի մարզի Վաղարշապատի և Արագածոտնի մարզի Աշտարակի բուժհաստատությունները, Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքը, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիրի և Կոտայքի մարզի «Նաիրի» բժշկական կենտրոնների համար կառուցվելու են ամբողջովին նոր շենքեր: Բացի դրանից՝ կազմվելու է Արթիկի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը: Նախարարը նշեց, որ շինարարական եղած տեմպը պահպանելու դեպքում Կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 բժշկական կենտրոնների ամբողջական վերակառուցման, վերազինման խոստումը հաջողությամբ իրականացվելու է:
12:22 - 28 հուլիսի, 2022
Ռազմական նշանակության ճանապարհների կառուցման համար ողջամիտ ժամկետ կսահմանվի
 |news.am|

Ռազմական նշանակության ճանապարհների կառուցման համար ողջամիտ ժամկետ կսահմանվի |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում վերաբաշխում կատարեց այս տարվա բյուջեի մասին օրենքում: Բացի այդ, որոշեց գնման գործընթաց կազմակերպելու մասին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ռազմական նշանակության ճանապարհների կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գնման պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման համար սահմանել ողջամիտ ժամկետ: 2021 թվականի տարեվերջին կնքված պայմանագրերում  նշված կատարման ժամկետներում կապալառուն կատարել է աշխատանքների մի մասը, սակայն անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված հնարավոր չի եղել ավարտել շինարարական աշխատանքները: Անհրաժեշտ աշխատանքներ չեն կարողացել կատարել նաև նախագծող և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները: 2021 թվականին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված ճանապարհահատվածների պայմանագրերի համաձայն՝ մինչև պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրության ստորագրելը՝ Պատվիրատուն կապալառուին չի վճարել նախատեսված կատարված աշխատանքների ընդհանուր գումարի 5 (հինգ) տոկոսը, որը վերադարձվել է պետական բյուջե:
12:18 - 28 հուլիսի, 2022
500-ից ավելի զինծառայողի հնարավորություն կտրվի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից |armenpress.am|

500-ից ավելի զինծառայողի հնարավորություն կտրվի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, ըստ որի, հնարավորություն է տրվում 500-ից ավելի զինծառայողի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից: Կառավարության հուլիսի 28-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի հաստատմամբ, ստացվում է, որ բնակարանային այս ծրագրի համար 2022 թվականի բոլոր հաշվառվածներին կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: «ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման նախագծի ընդունման դեպքում ևս 526 զինծառայողի կհատկացի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված  և հաստատությունն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»,-ասաց Արման Սարգսյանը: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, մանրամասնելով ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է պետության կողմից սուբսիդավորում՝ մայր գումարի՝ 10 տոկոսի, և սահմանված տոկոսադրույքի՝ 3 տոկոսի չափով: «2022 թվականին այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ վարկավորման տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Բոլոր հաշվառված զինծառայողները հնարավորություն կունենան օգտվել այս կարևոր, սոցիալական երաշխիքները բարելավող ծրագրից»,-ասաց Համբարձում Մաթևոսյանը:
12:02 - 28 հուլիսի, 2022
10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ

10 բնակավայրերում կկառուցվեն մոդուլային կրթահամալիրներ և դպրոցներ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Ինչպես  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների մոդուլային շենքերի կառուցման ծրագրով ՀՀ բոլոր մարզերում` 10 բնակավայրերում, դպրոցների և կրթահամալիրների մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված 50 մլն դրամ գումարը կբաշխվի ըստ ներքոնշյալ բնակավայրերի. Մոդուլային կրթահարմալիրներ ՀՀ Արագածոտնի  մարզի «Հացաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Արփունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ ՀՀ Լոռու մարզի «Բլագոդարնոյեի հիմնական դպրոց» ՊՈԱԿ ՀՀ Կոտայքի մարզի «Նուռնուսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ ՀՀ Տավուշի մարզի «Գոշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Մոդուլային դպրոցներ ՀՀ Արարատի մարզի «Նիզամիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ ՀՀ Արմավիրի մարզի «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ ՀՀ Տավուշի մարզի «Նավուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Ցանկում ներառված դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով տվյալ դպրոցի բնակավայրում միակը լինելու, մինչև 100 աշակերտ ունենալու սկզբունքը: Առաջնային պայման է եղել սեյսմակայունության խնդիրը. նախապատվությունը տրվել է այն դպրոցներին, որոնց շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չի համարվել: Մյուս կարևոր պայմանը մոդուլային շենքի տեղակայման համար համապատասխան հողատարածքի առկայությունն է: Նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիր ունեցող բնակավայրերում որոշվել է կառուցել մոդուլային կրթահամալիրներ։ Որոշմամբ նախատեսվում է նաև 160 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ Տավուշի մարզի «Դովեղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականն իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում:
17:07 - 21 հուլիսի, 2022
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը


 |armenpress.am|

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը |armenpress.am|

armenpress.am:  Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ի նոր առաջարկին, ըստ որի, փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարեհ Սինանյանը նշեց, որ իրենց գերատեսչությունը կողմ չէ առաջարկվող փոփոխությանը: «Դա հայրենադարձության վրա չի ազդի: Մարդիկ, որոնք նպատակ ունեն տեղափոխվել Հայաստան և վերջին երկու տարիների ընթացքում 60 օր չեն անցկացրել Հայաստանում, ապա երկրում 60 օր անցկացնելուց հետո միայն կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար: Այլ հարց է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով սա դրական փոփոխություն չէ: Մեր գերատեսչությունը այս փոփոխությանը կողմ չէ: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,-ասաց Զարեհ Սինանյանը: Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
13:49 - 21 հուլիսի, 2022
Սյունիքի մարզին պահուստային ֆոնդից 312 մլն դրամ հատկացվեց
 |news.am|

Սյունիքի մարզին պահուստային ֆոնդից 312 մլն դրամ հատկացվեց |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 312,7 մլն դրամ հատկացնել Սյունիքի մարզպետարանին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Ներկայացվող կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ստեղծված ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին ֆինանսական պարտավորությունների և պարտքերի մարման համար հատկացնել 312,746.8 հազ. դրամ գումար: Մասնավորապես. Այլ կապիտալ դրամաշնորհներ Սյունիք բնակավայրի նոր խմելու ջրագծի կառուցում  և ջրագծի տեխնիկական հսկողության իրականացում : Կապան համայնքի համար հացահատիկահավաք կոմբայնի ձեռք բերում: ՀՀ ԱԱԾ ՍԶ, N Զորամասի, Ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքների աջակցություն: ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների (Ներքին Հանդ, Բարձրավան) տանիքների փոխում , 1 բնակելի տան նորոգում և Գաղթականներ 70 շենքի  վերանորոգում: Այլ ընթացիկ դրամաշնորհներ Ծավ-Ն.Հանդ-Ճակատեն-Ծավ, Կապան-Ուժանիս-Կապան ուղևորափոխադրումներ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան սահմանամերձ բնակավայրերին հացամթերքով ապահովում N զորամասի և «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների փոխարինում:
12:51 - 21 հուլիսի, 2022
Կառավարությունը աշխատանք գտնելու ծրագիր է հաստատել 44-օրյայի մասնակից գործազուրկ անձանց համար
 |civilnet.am|

Կառավարությունը աշխատանք գտնելու ծրագիր է հաստատել 44-օրյայի մասնակից գործազուրկ անձանց համար |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը աշխատանք գտնելու ծրագիր է հաստատել 44-օրյա պատերազմի մասնակից գործազուրկ անձանց համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության՝ հուլիսի 21-ի նիստում։ Գործատուները երեք բաղադրիչով կարող են փնտրել իրենց ցանկացած աշխատակցին։ Առաջին տարբերակն այն է, որ կազմակերպվում է ուսուցում շահառուի համար՝ 5 ամիս տևողությամբ, և այս դեպքում աշխատանք փնտրող անձի ուսման վարձը մինչև 50 000 դրամի չափով կփոխհատուցվի կառավարության կողմից ։ Երկրորդ տարբերակը մանսագիտական աշխատանքային փոձառությունն է՝ 3 ամիս տևողությամբ։ Այս դեպքում կառավարությունը կրթաթոշակ կտրամադրի նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով։ Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար: Նախագծով առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում 300 000 դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկ անձի հետ:  
12:39 - 21 հուլիսի, 2022
Կառավարությունը 3,1 միլիարդ դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ՝ պարեկների մեքենաների համար
 |tert.am|

Կառավարությունը 3,1 միլիարդ դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ՝ պարեկների մեքենաների համար |tert.am|

tert.am: Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ՝ Երևանի, Լոռու ու Շիրակի մարզերի օրինակով։ Կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ «Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել 175 ավտոմեքենա։ Դեռ մայիսին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների, որոնցից միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել պահանջված  բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։ Մեքենաները ձեռք կբերվեն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից» ընդհանուր առմամբ 3,1 միլիարդ դրամ արժեքով»,–ասաց Վահե Ղազարյանը։ Ի լրում, Փաշինյանն ասաց, որ այս հարցը կարող էր լինել չզեկուցվող հարցերի թվում, բայց քանի որ զգայուն վերնագրեր կան, դրա համար որոշվել է այն զեկուցել։ Բացի այդ, Փաշինյանն ասաց, որ բոլոր հարցերը, հատկապես մեքենաների, քննարկվում են ոստիկանության հարցերով բարեփոխումների խմբում, որտեղ կառույցների ղեկավարներ են և քաղհասարակության ներկայացուցիչներ։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
12:27 - 21 հուլիսի, 2022
Կստուգվի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը. Կառավարությունը հաստատեց Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը |1lurer.am|

Կստուգվի բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը. Կառավարությունը հաստատեց Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ ռազմավարությունը նոր չէ, այն շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության, և շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդ ռազմավարությունից: Նախարարն անդրադարձավ ռազմավարության մեջ ներկայացված խնդիրներին և նշեց, որ դրանցից առաջինը դատական համակարգի բարեփոխումն է, որտեղ  նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկումը: «Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է թե՛ օրենսդրական, թե՛ կադրային, թե՛ շենքային և աշխատանքային պայմաններով. մենք առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյանում»,- ասաց նա: Մյուս կարևոր ուղղությունը դատարանների, դատական գործընթացների թվայնացումն է: «Այստեղ մենք ուզում ենք հատուկ շեշտադրել մի կարևոր ուղղություն, որը կոչվում է էլեկտրոնային արդարադատություն, որը չի վերաբերում է միայն դատարաններին, այլ վերաբերում է նաև քրեական արդարադատության ամբողջ համակարգին, նախաքննության մարմինների թվայնացմանը: Այս ուղղությամբ դատախազության հետ աշխատանքներում մոտ ենք որ քննիչների և դատախազների հետ կապված ամբողջ գործընթացները թվայնացվեն, և վարույթները փոխանցվեն թվային եղանակներով»,- նշեց Կարեն Անդրեասյանը: Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ անցկացվել է մրցույթ, կա հաղթող, և չզեկուցվող հարցով շուրջ 348 մլն տրամադրվում է քաղաքացիական դատավարության թվայնացմանը: «Դա նշանակում է, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել, գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի: Օրենսդրական որոշակի լուծումներով կարող են դատական քննություններ անցկացվել օնլայն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու»,- նշեց Անդրեասյանը: Նա հայտնեց, որ ռազմավարությունում կարևոր ուղղություն հանդիսացող թվայնացման գործընթացը լինելու է ոչ միայն քաղաքացիական դատավարության, այլև վարչական դատավարության և քրեական դատավարության գործընթացներում: Նախարարի խոսքով՝ մեկ այլ խնդիր է բարեվարքության ստուգումը: «Ռազմավարությամբ առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի: Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա: Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար»,- ասաց նա: «Կարևոր ռազմավարական քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, որը նույնպես օրենսդրական լուծումներով առաջիկա ամիսներին կներկայացնենք Կառավարությանը և այնուհետև՝ ԱԺ-ին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ռազմավարությունն անդրադառնում է նաև փաստաբանական ոլորտի բարեփոխումներին: «Օրենսդրական նախագիծ է մշակված, և շատ լուրջ առաջընթաց է լինելու ոչ միայն փաստաբանության ներքին կառավարման համակարգում, այլև մեր շատ քաղաքացիներ, ովքեր սոցիալապես անապահով են, կունենան անվճար իրավաբանական օգնության հնարավորություն»,- ընդգծեց նա: Նախարարը նշեց, որ ռազմավարությամբ հատուկ աշխատանքներ են նախատեսվում հարկադիր կատարման համակարգում, սնանկության հետ կապված գործընթացում, վեճերի այլընտրանքային լուծման համակարգի հետ կապված ևս կան հստակ մոտեցումներ, հաշտարարության, նոտարիատի ոլորտներում ևս բարեփոխումներ կլինեն:
11:48 - 21 հուլիսի, 2022
Քաշաթաղից տեղահանված բազմազավակ ընտանիքները Կառավարությունից պահանջում են լուծել իրենց բնակարանի հարցը
 |hetq.am|

Քաշաթաղից տեղահանված բազմազավակ ընտանիքները Կառավարությունից պահանջում են լուծել իրենց բնակարանի հարցը |hetq.am|

hetq.am: Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքները այսօր՝ հուլիսի 19-ին, հավաքվել էին Կառավարության շենքի առջև, նրանք պահանջում են, որ Կառավարությունը լուծի իրենց բնակարանների հարցը։ Քաշաթաղցիները բնակվում են ժամանակավոր կացարաններում կամ վարձով բնակարաններում։ Կառավարությունը նրանց 10 մլն դրամի սերտիֆիկատներ է տրամադրել, որոնք, ըստ քաշաթաղցիների, բավարար չեն այնպիսի բնակարան գնելու համար, որում հնարավոր կլինի ապրել 3 կամ ավելի երեխայի հետ։ Օֆիկ Առաքելյանը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից է տեղահանվել։ Պատերազմից հետո կինն ապրում է վարձով, Արտաշատ քաղաքում, տանը, որտեղ չկան կոմունալ նորմալ պայմաններ։ Իշխանաձորում է մնացել մեծ ու ընդարձակ տունը։ 4 երեխայի մայրը տնից ոչինչ չի հասցրել վերցնել։ Նա չի աշխատում, ամուսնու աշխատավարձը չի բավականացնում բոլոր ծախսերի համար։ Օֆիկը կարծում է, որ 10 մլն դրամով չեն կարող այնպիսի բնակարան գնել, որում կկարողանան ապրել ողջ ընտանիքով։
16:53 - 19 հուլիսի, 2022
Կառավարության շենքի մոտ ավարտվեց ընդդիմության ակցիան
 |pastinfo.am|

Կառավարության շենքի մոտ ավարտվեց ընդդիմության ակցիան |pastinfo.am|

pastinfo.am: Ընդդիմության ակցիային միացած քաղաքացիները Կառավարության շենքի մոտ, «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Նիկոլ մահաբեր» վանկարկումներով, գլխավերևներում պարզած, իրենց խոսքով, քաղբանտարկյալների լուսանկարները, Նիկոլ Փաշինյանից պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց։ «Կառավարության շենքում՝ վարչապետի սենյակում նստած մարդն իր վարքով թունավորել է նաև իրեն ուղեկցողներին, որոնք երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո, առանց աչքը թարթելու, անցան գնացին։ Արմեն Գրիգորյանը հայտնի հասարակական գործիչ է, շատերը ցնցվեցին նրա մահով, բայց ամեն մեկդ մտաբերեք, թե պատերազմի հետևանքով, հայրենազրկման հետևանքով, հարյուրավոր հայկական գյուղեր թուրքին հանձնելուց հետո օրական մեր քանի հայրենակցի սիրտ է կանգնում, քանի զավակ կորցրած ծնող է մահանում։ Այդ բոլորի մեղավորը այս շենքում նստած մարդն է, որը 4 տարի շարունակ մեր երկրին բերեց մահ»,- Կառավարության շենքի դիմաց հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Մանուկյանի ելույթից հետո ակցիայի մասնակիցները միաձայն վանկարկեցին՝ առանց Նիկոլ Հայաստան, որից հետո հեռացան Կառավարության շենքի մոտից։ Հիշեցնենք, որ նախքան Կառավարության շենքի մոտ գալը, բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաև ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով երկակի ստանդարտներ չկիրառել և աչք չփակել քաղաքական հայացքների համար իշխանության կողմից կիրառվող բռնաճշումների վրա։
12:19 - 19 հուլիսի, 2022
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա ցանկացած շինաշխատանք․ հայտարարություն

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա ցանկացած շինաշխատանք․ հայտարարություն

Մի խումբ ՀԿ-ներ հանդես են եկել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի տեղադրման, հարակից տարածքում այլ օբյեկտների շինաշխատանքների դեմ հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է. «2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Հետաքննող լրագրողների կողմից օրերս իրականացված ուսումնասիրության արդյունքներից էլ պարզ է դարձել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ տարածքը գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ 2022 թվականի հուլիսի 14-ին հրապարակված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում, էլեկտրալարերի սյուներ տեղադրվում։ Ըստ տեղեկության՝ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի գյուղերից դեպի Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝Հատիս լեռան ճանապարհին արդեն իսկ տեղադրվել են դարպասներ, որոնք թույլ չեն տալիս կողմնակի անձանց հատել դարպասներն ու բարձրանալ լեռը։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»: Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ: Հոդված 24-ի բ ենթակետը սահմանում է հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու անհրաժեշտությունը։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ին ընդունված որոշման 33-րդ կետի՝ Հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ: Սույն որոշման 42-րդ կետի համաձայն «Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում»: 2008 թվականից ի վեր Հատիսը ճանաչված է որպես բնության հուշարձան: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ բնության հուշարձանը «գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ» է: Ըստ նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ՝ «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»։ Ավելին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է շրջակա միավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերը եւ նախատեսվող գործունեության տեսակները։ Նույն հոդվածի 8-րդ մասը նախատեսում է, որ փորձաքննության ենթակա են նաև այդ հոդվածի 3-րդ մասում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեության տեսակները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում։ Այսինքն, մինչ Կառավարության կողմից նախնական թույլտվություն տալը, ծրագրի հեղինակները պարտավոր էին իրականացնել օրենքով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունը, քանի որ քննարկող տարածքը ինչպես ներկայացվեց, համարվում է հատուկ պահպանության ենթակա բնության հուշարձան: Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման եւ նշված տարածքների օտարման առնչությամբ ակնհայտ են առնվազն հետևյալ խնդիրները՝ – Հանրային նշանակության եւ մշակութային հուշարձան հանդիսացող տարածքը մասնավոր անձի օտարելը լի է կոռուպցիոն ռիսկերով, և հերթական անգամ վեր է հանում ՀՀ իշխանությունների անհետևողական, ոչ թափանցիկ գործունեությունը, ինչը մեծացնում է իշխանությունների նկատմամբ հանրային անվստահությունը։ – ՀՀ իշխանությունները, ի դեմս Կառավարության, խախտում են ՀՀ մշակութային ժառանգության պահպանության օրենսդրությունը։ Մինչդեռ Կառավարությունը առաջնային պատասխանատվություն է կրում հետևել ՀՀ օրենսդրությանն ու հետևողական լինել մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությանը։ – ՀՀ իշխանությունները եւ արձանի կառուցման հեղինակները կոպտորեն խախտում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջները։ – Հանրային նշանակության և նման կարևորության հարցի առնչությամբ ակնկալվում էր հանրային լսումների անցկացում, որը անտեսվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Մինչդեռ նման լսումները կարող էին օբյեկտիվ քննության առարկա դարձնել ինչպես արձանի կառուցման նպատակային նշանակության և անհրաժեշտության, այնպես էլ անօրինական կերպով մշակութային հուշարձանը օտարելու հետ կապված մի շարք հարցեր։ Հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, հարցի առնչությամբ տիրող հանրային բողոքն ու ակնհայտ անօրինականությունները՝ Պահանջում ենք՝ Անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա եւ տարածքում ցանկացած շինարարական աշխատանքի իրականացում, Չեղարկել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման Կառավարության նախնական համաձայնությունը, Իրականացնել հանրային լսումներ արձանի կառուցման նպատակային նշանակության եւ անհրաժեշտության վերաբերյալ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, Իրականացնել քննություն Հատիս լեռան գագաթի օտարման ու սեփականաշնորհման օրինականության ստուգման նպատակով, ինչպես նաև ուսումնասիրել Հատիս լեռան վրա ապօրինի շինարարական աշխատանքների կատարումն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ Երևանի Մամուլի Ակումբ Ինֆորմացիայի ազատության կենտրոն Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման ՀԿ «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ Գորիսի մամուլի ակումբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
17:22 - 18 հուլիսի, 2022
«Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական․ Փաշինյան

«Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, գործառույթը դառնում է լիարժեք պետական․ Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ ոստիկանության ենթակայության ներքո ստեղծված ՊՈԱԿ-ը լինելու է տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափերի օգտագործման վերհսկողություն իրականացնող և հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրող, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող, իսկ այլ դեպքում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով տվյալ մարմնին օժանդակող կազմակերպություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս որոշման արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գործառույթը վերցնում և իրականացնում են պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Նա հիշեցրեց, որ այս պատմությանը անդրադարձ է եղել դեռևս երբ գործել են ընդդիմադիր դաշտում: «Այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մենք մրցույթ ենք հայտարարել և փորձել ենք մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար է օգտագործվում, որոշել ենք այս թեման ֆունդամենտալ ձևով փակել»,- հայտնեց վարչապետը և նշեց, որ ավել վաղ չէին անում, քանի որ գործառույթը բավականին բարդ էր»։ Փաշինյանը հավելեց՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը  այսպիսով ավարտվում է․ «Բավականին երկար ժամանակ աշխատանքներն արվել են, և այստեղ այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամուտի որ մասը ում հետ պետք է բաժանի. մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, և այդ ամենը մեր ներքին քննարկումների հարցն է: Պայմանականորեն ասած՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական»։
13:17 - 14 հուլիսի, 2022
Կառավարությունը հաստատեց ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թթ․ միջոցառումների ցանկը

Կառավարությունը հաստատեց ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թթ․ միջոցառումների ցանկը

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հաստատեց ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարի ծրագիրը և 2022-2026 թթ․ միջոցառումների ցանկը։  Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով և ուղղված է ոչ վարակիչ հիվանդություններով  պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման միջոցով հանրային առողջության պահպանմանը և ամրապնդմանը: Նախագծով առաջարկվում է համագործակցություն համապատասխան միջազգային կառույցների  հետ գիտատեխնիկական և իրավաբանական, տվյալների հավաքագրման, իրազեկման ոլորտներում լավագույն փորձի կիրարկման գործընթացում։ Նախատեսվում է նաև արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցների և համապատասխան այլ մարմինների հետ համագործակցում  ծխախոտի օգտագործման, նիկոտինային կախվածության և ծխախոտի ծխի ազդեցության կանխման և նվազեցման համապատասխան քաղաքականության մշակման գործում,  ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների և գիտահետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցոցառումների պլանավորում և անցկացում։ «Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը, պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։  Բացի դրանից՝  ակնկալվում է բնակչության շրջանում իրազեկման բարձրացում՝ ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության` առողջության համար վտանգների մասին, ինչպես նաև ծխախոտի օգտագործումը դադարեցնելու և ծխախոտ չօգտագործելու դեպքում ապրելակերպի առավելությունների մասին։
12:51 - 14 հուլիսի, 2022