«Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» ուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Նախագահը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ 

Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդ՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, Ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան)։

«Հայրենիք» կուսակցությունը գործում է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։

2021թ․ ՀՀԿ-ի հետ կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքն անցել է 8-րդ գումարման խորհրդարան, որտեղ կունենա 7 պատգամավոր։

 

Զարգացումների նման ընթացքը Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող ապաշնորհ և դավաճանական վարչախմբի իրականացրած պարտվողական քաղաքականության հետևանք է․ «Հայրենիք» կուսակցություն

Զարգացումների նման ընթացքը Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող ապաշնորհ և դավաճանական վարչախմբի իրականացրած պարտվողական քաղաքականության հետևանք է․ «Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցության խորհուրդն իր անհանգստությունն է հայտնում Սյունիքում և դրա շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որոնց հետևանքով Ադրբեջանական զորամիավորումները մոտ 3,5 կիլոմետր խորությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք` որպես հետևանք խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ։   Զարգացումների նման ընթացքը Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող ապաշնորհ և դավաճանական վարչախմբի իրականացրած պարտվողական քաղաքականության հետևանք է, որը պարբերաբար հանգեցնում է պետական կառավարման և անվտանգային ճգնաժամերի, ինչի հետևանքով խաթարվում է մեր երկրի ներքին կայունությունը, ստեղծելով նաև նորանոր մարտահրավերներ արտաքին քաղաքական միջավայրում։ Սյունիքում և Հայաստանի սահմանամերձ այլ շրջաններում ստեղծված անվտանգային մարտահրավերները դիմագրավելու նպատակով խիստ անհրաժեշտ ենք համարում ներքաղաքական կյանքում ազգային և առողջ  ուժերի համախմբումը, ինչպես նաև մեր բանակի՝ հնարավորին արագ վերականգնումն ու հզորացումը, իսկ արտաքին քաղաքական ասպարեզում ռազմավարական դաշնակից և բարեկամ պետությունների հետ նոր որակի արժանապատիվ գործընկերային հարաբերությունների կառուցումը։ Նկատի առնելով, որ այս ապիկար և ապաշնորհ վարչախումբը որևէ պարագայում ունակ չէ վարել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի մեր պետության կենսական շահերը և ինքնիշխանությունը ՝ մեկ անգամ ևս համոզմունք ենք հայտնում, որ դավաճանական վարչախումբը որևէ ապագա չունի Հայաստանում և պետք է օր առաջ հեռացվի։
16:37 - 13 մայիսի, 2021
Պատիվ ունեցեք. «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում |pastinfo.am|

Պատիվ ունեցեք. «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում |pastinfo.am|

pastinfo.am: «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդական թևի ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ են՝ եռագույնով, «Պատիվ ունեցեք» գրությամբ պաստառներով։ Շենքի մոտ հսկողություն են իրականացնում ոստիկանականները։ «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները հանդես եկան հայտարարությամբ ու հիշեցրեցին, որ պահանջը միջազգային հանրությունից է՝ թույլ չտալ Ադրբեջանի և Թուրքիայի նման ցեղասպան պետություններին այլևս երբեք իրականացնել նման մարդկային, մշակութային ցեղասպանություններ, անմիջապես ազատ արձակել պահվող ու գերեվարված անձանց։ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելել են ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին: Այստեղից մեկնարկել ակցիաները: Երիտասարնդերն նամակներ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանություններ, ՄԱԿ-ի գրասենյակ՝ կոչով ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, վերականգնելու պատմական արդարությունը։
17:14 - 08 մայիսի, 2021
«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը՝ ՀՀԿ-ի հետ նախընտրական դաշինք կազմելու վերաբերյալ

«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը՝ ՀՀԿ-ի հետ նախընտրական դաշինք կազմելու վերաբերյալ

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները,   Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը,   Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,   Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար, Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝   «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝   Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը: Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը։
18:13 - 01 մայիսի, 2021
ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը։ «Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումներ։ Կարծիքներ են փոխանակվել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանդեպ Հանրապետականի վերաբերմունքի, մասնակցության նպատակահարմարության եւ ձեւաչափերի վերաբերյալ։ Արդյունքում հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների եւ ջանքերի գործադրման կարեւորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։ Մասնակցության հնարավոր ձեւաչափերի եւ համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։ Միաժամանակ արձանագրվել են գործող դավադիր վարչակազմի հակասահմանադրական, հակաօրինական, միահեծան եւ ռեպրեսիվ գործողությունները, որոնք անվստահության եւ ապալեգիտիմացման ական են դնում այս գործընթացի տակ»,- ասվում է ՀՀԿ տարածած հաղորդագրության մեջ։ 
20:50 - 29 ապրիլի, 2021
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, խայտառակ պայմաններով պարտության տանելուց, երկիրն անդունդի եզրին հասցնելուց հետո մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ՝ ՀՀ վարչապետի քաղաքական դին։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանը։ «Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է և այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ։ Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է։ Նա պարզապես մի ֆեյք է, պետության քանդման ու նաև պատերազմում պարտության գործում մեծագույն դեր է ունեցել և դեռ շարունակում է ունենալ կեղծ իրականությունը»,-ասաց  նա։ Ըստ Վանեցյանի՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան։ «Վիրտուալ հայրենիքը իրականից տարբերվում է նրանով, որ դրանում սահմաններ չկան, չկա նաև սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն։ Վիրտուալ հայրենիքի անսահմանությունը Նիկոլ Փաշինյանը կիրառել է իրական հայրենիքի նկատմամբ՝ թշնամուն հանձնելով Արցախի մեծ մասն ու սպառնալիքի տակ դնելով Հայաստանի անվտանգությունը։ Այս վիտուալ իրականությունն է նաև նպաստել պետության քանդմանը, վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել է մեր պետություն, հետևաբար հանգուցյալը ուղղակի ֆեյք է»,-հայտարարեց նա։ Վանեցյանի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, նա ստում է ամեն օր, ամենուր, ամեն առիթով կամ անառիթ։ «Նա արկածախնդիր, անկարող, տգետ, անհավասարակշիռ մոլագար է»,-ասաց Վանեցյանը՝ ապա դիմեց Փաշինյանին․«Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես, դու հայրենասպան ես, ֆեյք ես»,-նշեց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
16:58 - 05 դեկտեմբերի, 2020
«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝վարչապետի անհապաղ հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձևավորման հրամայական սահմանող ուղերձը

«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝վարչապետի անհապաղ հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձևավորման հրամայական սահմանող ուղերձը

«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արցախում պատերազմը տանուլ տված վարչապետի անհապաղ հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության ձևավորման հրամայական սահմանող ուղերձը։ Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնչեցրել էր դեռևս ս.թ. հունիսի 4-ին՝ Վանաձորում համախոհների հետ հանդիպման ժամանակ։ Ցավոք, այդ կոչը հիմնականում մնաց անտեսված, ինչն էլ ամիսներ անց հանգեցրեց մեր ժողովրդի համար աղետալի հետևանքներ արձանագրած կապիտուլյացիային, որի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Հորդորում ենք Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությամբ և ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին ու անհատներին ականջալուր լինել երկրի ղեկավարի կոչին, օր առաջ միավորվել այս օրակարգի շուրջ և ջանքեր գործադրել մեր հայրենիքի փրկության համար։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթացքն այլևս կործանարար է մեր երկրի ու ժողովրդի համար, այն պետք է կասեցնել օր առաջ։
14:19 - 18 նոյեմբերի, 2020
Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը. 17 կուսակցությունների հայտարարությունը

Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը. 17 կուսակցությունների հայտարարությունը

17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները: Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինյանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էությամբ կապիտուլյացիոն ակտ, որն արդարացիորեն արժանացավ համայն հայության ընդվզմանն ու ցասումին:Հակառակ նրան, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն համաձայնագրով վերացվեցին ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ վերը նշված սահմանափակումների հիմքերը, օրվա իշխանությունները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլև ավելին՝ դրանք օգտագործում են որպես քննադատներին լռեցնելու և նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք: Իրավապահ մարմինների կամայական գործողությունների արդյունքում քաղաքական ընդդիմության ղեկավարներ և հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվում են հետապնդումների ու զանգվածային ձերբակալությունների: Երկրում փաստացի հաստատվել է բռնապետություն: Այդուհանդերձ, արդեն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված ձերբակալությունները ոչ իրավաչափ են: Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ վերացնել ռազմական դրությունը՝ հնարավորություն տալով հանրությանը ազատորեն արտահայտելու իր դիրքորոշումները: Մինչ այդ, իրավապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդվել խաղաղ հավաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքով և վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին»:
13:58 - 16 նոյեմբերի, 2020
Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները․ Վանեցյանի պաշտպաններ

Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները․ Վանեցյանի պաշտպաններ

Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել Վանեցյանին աառաջադրված մեղադրանի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ Ցավոք սրտի, նախաքննական մարմինը հավատարիմ է իր որդեգրած հին, բայց ոչ բարի ավանդույթին։ Գիտակցելով ձերբակալման ակնհայտ ապօրինի լինելը ու դատարանում ապօրինությունը առաջ տանելու որևէ հնարավորության բացակայությունը՝ այսօր՝ ժամը 16.00, նշանակված դատական նիստից առաջ քննչական խումբը ձեռնամուխ է եղել Արթուր Վանեցյանին հապճեպ մեղադրանք առաջադրելուն, որ կալանավորման միջնորդություն մուտքագրեն դատարան, որպեսզի այն քննության առնվի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր բողոքին զուգահեռ։ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքի համաձայն իբր. «նա, նախնական համաձայնության գալով Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և Աշոտ Հրանտի Մինասյանի հետ, դիտավորությամբ ստեղծելով այլ պայմաններ՝ նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով։ Այսպես. Արթուր Վանեցյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու և այդ կերպ պետական իշխանությունը յուրացնելու դիտավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նախկին՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի, Աշոտ Արարատի Ավագյանի, Աշոտ Հրանտի Մինասյանի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, այլ պայմաններ ստեղծելով՝ ՀՀ վարչապետի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, այդ թվում՝ կեցության և գտնվելու վայրերի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները, անվտանգության աշխատակիցների կազմը ուսոմնասիրելով և այդ համատեքստում ՀՀ վարչապետի սպանության և դրա կատարման տարբերակները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրենց վստահելի մարդկանց ներդնելու և այդ կերպ հանցանքի կատարման խոչընդոտները վերացնելու և դրա կատարումը հեշտացնելու հարցերը քննարկելով և համաձայնեցնելով, ինչպես նաև, խախտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված ժամանակավոր սահմանափակումները, իրականացնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն, քննադատելով պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, հերքելով դրանց արդյունավետությունը, Հայաստանի Հանրապետությունում փորձելով առաջացնել խուճապային և հակաիշխանական տրամադրություններ, միջոցներ ձեռնարկելով նույն սահմանափակումների պայմաններում հանրահավաքներ և ցույցեր անցկացնելու և փողոցներում ու հրապարակներում ժողովրդի բազմություն ապահովելու ուղղությամբ, նախապատրաստել են պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպանությունը և իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալը, սակայն նրանց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և կանխվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։ Արթուր Վանեցյանը բնականաբար չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները։ Կրկին համոզված ենք, որ ապօրինի քրեական հետապնդման շրջանակում Արթուր Վանեցյանին կալանավորու փորձերը դատապարտված են, իսկ դատարանը չի միանալու Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ակտին ու կանգնելու այն ստորագրողի կողքին»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Վահրամ Բաղդասարյանին, Արթուր Վանեցյանին և Աշոտ Մինասյանին։
19:49 - 15 նոյեմբերի, 2020
Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ

Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ

Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Այս մասին հայտարարություն է տարածել 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Ակնհայտ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը ոչ միայն փորձում է հանրության ուշադրությունը շեղել իր ազգադավ նպատակները ավարտին հասցնելու գործողություններից, այլեւ, կիրառելով իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքները  ոտնահարող, բռնապետական գործողություններ, ապօրինաբար մեկուսացնելով ընդդիմադիր քաղաքական եւ հանրային գործիչների, հող է նախապատրաստում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն առաջիկայում արգելելու համար: Հանրության մոտ բացասական վերաբերմունք ձեւավորելու եւ սեփական պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ դիտավորությամբ հրապարակ է նետվել դիվական զառանցանք, թե իբր ընդդիմադիր առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ծրագրել են Փաշինյանի սպանությունը: Ս.թ. նոյեմբերի 14-ին այդ մեղադրանքով ապօրինի ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նույն շինծու մեղանդրանքներով ձերբակալվել են նաեւ ՀՀԿ նախկին պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԶՈւ գնդապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան երեք պատերազմների մասնակից, Սիսական ջոկատի հրամանատար՝ Աշոտ Մինասյանը, նույն ջոկատի անդամ, դաշնակցական, մտավորական Աշոտ Ավագյանը: Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղաքական բանտարկյալների մեծաթիվ բանակ: Բազմիցս շեշտել ենք, որ ազգադավ իշխանությունների դեմ պայքարում  առաջնորդվում ենք սահմանադրականությամբ եւ օրինականությամբ` ի տարբերություն իշխող կուսակցության եւ նրան սատարող խմբավորումների: Սեփական վարքագծի հիվանդագին մտասեւեռումը տարածելով իր ընդդիմադիրների նկատմամբ` իշխանությունը մարդկանց ահաբեկելու ապարդյուն փորձեր է կատարում` առանց հասկանալու, որ ապօրինաբար բանտարկված յուրաքանչյուր հայրենասերի փոխարինում են տասնյակ նվիրյալներ: Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում ձեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների եւ համախմբվել՝ սահմանադրական ճանապարհով ժամ առաջ Փաշինյանի աղետաբեր վարչախմբից ազատվելու համար: Հայրենիքի փրկության մեր պայքարը շարունակվում է:
16:05 - 15 նոյեմբերի, 2020
ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպքեր

ԱԱԾ-ն կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու դեպքեր

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ,  օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ  չնախատեսված այլ եղանակով տիրանալ  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր: Արդյունքում, Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն  իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից: Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի  ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաև մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ,  չտրվել սադրանքներին և ըստ այդմ վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն: Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսոևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
21:51 - 14 նոյեմբերի, 2020
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել. պաշտպաններ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել. պաշտպաններ

Արթուր Վանեցյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, թե Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում։ «Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն։ Այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։ Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։ Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»,- ասված է հայտարարության մեջ  
17:55 - 14 նոյեմբերի, 2020