Հանրաքվե

Հանրաքվեն համապետական, տարածաշրջանային կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկության ձեւով ազատ կամարտահայտման միջոց է։ Հանրաքվեի արդյունքում կարող է նաեւ նոր օրենք ընդունվել։ Հայտնի է նաեւ պլեբեսցիտ անվամբ։

Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտն է եւ ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա եւ պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները եւ ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով։ 
 
 
Հանրաքվեները դասակարգվում են․

Ըստ անցկացման մասշտաբի՝
համապետական, տարածքային, տեղական,
 
Ըստ հանրաքվեի դրվող հարցի՝ սահմանադրական (Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ), օրենսդրական (օրենքների ընդունման կամ դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ).
այլ հարցերի վերաբերյալ։

Ըստ հանրաքվեի մասնակցի կամարտահայտման ձեւի՝
պլեբիսցիտար (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է առաջադրվող հարցին տալ միայն «ԱՅՈ» կամ «ՈՉ» (կամ «ԿՈՂՄ ԵՄ» կամ «ԴԵՄ ԵՄ») պատասխաններից որեւէ մեկը), այլընտրանքային (երբ հանրաքվեի մասնակիցը կարող է հավանություն տալ առաջարկվող նախագծերից որեւէ մեկին)։
Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան

Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ԱԺ ամբիոնից «Այո»-ի քարոզչությանը, այն որակելով Հանրաքվեի քարոզչության կարգի կոպիտ խախտում: Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Հենց նոր ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։ Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։ Այն հնարավոր «բացատրությունը», որ փաստը տեղի է ունեցել ժամը 18:00-ից հետո, հետևաբար՝ քարոզչությունը թույլատրելի էր, ամբողջովին հիմնազուրկ է, քանի որ եթե անձը հանդես է գալիս ի պաշտոնե (որպես պաշտոնատար անձ)՝ ինչպես տվյալ դեպքում էր, որևէ նշանակություն չունի օրը կամ ժամը։ Արձանագրում ենք, որ փաստը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է։ Արձանագրում ենք նաև, որ փաստին համարժեք գնահատական տվեց ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը»։
09:28 - 05 մարտի, 2020
Հանրաքվեին առնչվող իրավախախտումների մասին 12 հաղորդումներից 7-ն ստուգվում են

Հանրաքվեին առնչվող իրավախախտումների մասին 12 հաղորդումներից 7-ն ստուգվում են

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» ՀՀ նախագահի՝ 2020թ.փետրվարի 9-ի հրամանագրի ուժի մեջ մտնելուց՝ 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 12.00-ը ՀՀ-ում արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների կապակցությամբ արձանագրվել է 12 հաղորդում: Դրանցից 5-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 3-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ դատախազություն ներկայացված դիմումների, 1-ը ՀՀ դատախազության թեժ գծին քաղաքացու կատարած ահազանգի, 2-ը՝ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարած ահազանգերի, 1-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:  Նշվածներից 3-ը եղել են վարչական իրավախախտումների վերաբերյալ նույն անձի կողմից ներկայացված դիմումներ, որոնց կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ:Մյուս 9 դեպքերը պարունակել  են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատանքային խմբի կողմից և դատախազության ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակում են ստուգվել: Մասնավորապես՝ դրանցից 2-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը և թողնվել անհետևանք, իսկ մնացած 7-ով իրականացվում են ստուգողական գործողություններ: «ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, շարունակում է 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերն ուսումնասիրելուն և դրանց հիման վրա իրականացվող ստուգողական գործողությունների, նյութերի նախապատրաստման, ինչպես նաև հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները: Դրանց հետագա արդյունքները կներկայացվեն հընթացս»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:15 - 04 մարտի, 2020
Սահմանադրական հանրաքվեի ընթացքին հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել 1500 տեղամասից. Էդմոն Մարուքյան

Սահմանադրական հանրաքվեի ընթացքին հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել 1500 տեղամասից. Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում որպես լավ լուր հայտնել է, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքին հնարավոր կլինի հետևել 1500 ընտրատեղամասից:  Մարուքյանի գրառումն ամբողջությամբ. «Լավ լուր կառավարությունից Մոտ երկու շաբաթ առաջ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ապրիլի 05-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ապահովել քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում, բոլոր ընտրական տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմով, հատուկ ստեղծված կայք(եր)ի միջոցով: Այսօր ինձ է փոխանցվել կառավարության պատասխանն առ այն, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660,000․0 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում շուրջ 1500 տեղամասերից (Երևան ավագանու ընտրությունների ժամանակ ձևավորված բոլոր տեղամասերից): Այլ մանրամասները՝ ստորև»:
20:55 - 04 մարտի, 2020
Բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ. Պապիկյանը՝ համայնքապետերի՝ «Այո» շտաբի օգտին աշխատելու մասին |aysor.am|

Բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ. Պապիկյանը՝ համայնքապետերի՝ «Այո» շտաբի օգտին աշխատելու մասին |aysor.am|

aysor.am: Մարզպետները համայնքապետերին չեն հրահանգում «Այո»-ի շտաբի օգտին աշխատել, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: «Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, «Այո» շտաբի, առավել ևս՝ տարածքային կառավարման նախարարի կամ նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ», - ասաց նա: Պապիկյանն ընդգծեց՝ բոլորն ազատ են իրենց քվեարկության մեջ, և իրենք ամեն անգամ չպետք է արդարանան: «Հարգելի գործընկերներ, իմ շատ սիրելի ՀՀ հպարտ քաղաքացիների, ապրիլի 5-ին տեղի ունեցող գործընթացը մեր պետության համար ունի կարևոր նշանակություն, սա Հայաստանում բարեփոխումների հերթական փուլն է», - ասաց նա:
20:22 - 04 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցով հանրաքվեի հնարավորության մասին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցով հանրաքվեի հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ եթե քննարկումների արդյունքում գան եզրակացության, որ անհրաժեշտություն կա Ամուլսարի հանքի շահագործման հարցը  հանրաքվեի դնել, ապա որևէ բանով կաշկանդված չեն: Սակայն, թե այդ առումով ինչպիսի իրավական կարգավորումներ կան, վարչապետը այս պահին դեռ չգիտի: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին: Պատգամավորը  նկատեց, որ Ամուլսարի խնդիրը մնում է համապետական արդիական հարց և անմիջական ազդեցություն ունի քաղաքացիների անվտանգության և առողջության վրա, և  ՀՀ քաղաքացին ունի բոլոր իրավունքները որոշելու՝ Ամուլսարը շահագործվելու է, թե մնալու է սար: Նա հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են հանրաքվեի դնել Ամուլսարի շահագործման հարցը: «Եթե քննարկումների արդյունքում կգանք նրան, որ կա այդպիսի անհրաժեշտություն,  որևէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչև հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է, որ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել»,-ասաց վարչապետը: Անի Սամսոնյանը նշեց, որ ուղիղ ժողովրդավարությունը որպես գործիք կիրառելու հարցը վերջերս դարձել է արդիական, և ինքը կարծում է, որ հասունացել է պահը, որ ժողովուդրը որոշի՝ արդյոք սարը շահագործվելու է, թե ոչ, քաղաքացիները հույս ունեն, որ սարը հանք չի դառնալու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով,  Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե այդպիսի հնարավորություն կա, ինչու այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել, դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել: Կդիտարկենք Ձեր առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:
19:57 - 04 մարտի, 2020
«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|

«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովներում 2-ական անդամ նշանակելու համար «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը մինչեւ մարտի 1-ը ժամանակ ունեին:  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ «Այո» քարոզչական կողմը նշանակումներ է կատարել բոլոր՝ 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ յուրաքանչյուրում ներկայացնելով 2-ական անդամ: «Ոչ»-ի կողմը, սակայն, 2-ական անդամ նշանակել է 2008 ընտրական տեղամասերից 1975-ում: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ 31 տեղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից կատարվել է 1-ական նշանակում, միայն 2 տեղամասում է, որ «Ոչ»-ի կողմը որեւէ նշանակում չի արել: «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանն ասաց, որ իրենց կողմից ներկայացված հանձնաժողովականներն ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների կողմից՝ կուսակցության անդամների, համակիրների ու տվյալ համայնքում բնակվող լիցենզավորված այլ անձանց միջից: «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների 99 տոկոսում ներկայացուցիչներ ապահովելը համարում են մեծ հաջողություն՝ հաշվի առնելով, որ փորձ չունեին: «3 օր մենք մեր անվճար եթերաժամն օգտագործեցինք, քաղաքացիներին տեղեկացրինք, թե ինչպես պետք է մեզ դիմեն, եթե ուզում են հանձնաժողովի անդամ դառնալ: Մեծաթիվ դիմումներ ստացանք, մեծածավալ աշխատանք կատարեցինք: Մեր հիմնական շահառուն այս քաղաքացիներն էին: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա մենք  4 կուսակցության էինք դիմել, որից ԲՀԿ-ն չէր ընդառաջել, մյուս 3-ը՝ ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ընդառաջեցին, եւ հանձնաժողովներում մեր կողմից նշանակված անդամների բազան ձեւավորվեց այս 4 խմբերից»,- ասաց Մելիքյանը: Խոսելով 2 տեղամասում ընդհանրապես որեւէ անդամ չնշանակելու պատճառի մասին՝ իրավաբանը հայտնեց, որ «մարդ չունեին»: «Չկար որեւէ մեկը, որ դիմել էր այդ տարածքում հանձնաժողովի անդամ լինելու հարցով»,- հավելեց նա:  Քարոզարշավը դեռ պասիվ է Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից: 14 օր է անցել, սակայն մինչ օրս ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի շտաբերն աչքի չեն ընկել ակտիվ քարոզարշավով: Ըստ նախօրոք հայտարարվածի՝ «Այո»-ի կողմը երեկ պետք է սկսեր ակտիվ քարոզչությունն ամբողջ հանրապետությունով մեկ: Քարոզարշավը, սակայն, երեկ եւս չսկսվեց: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ պատճառը քարոզչանյութերի տպագրման ուշացումն է. «Մենք տպարանից կստանանք նյութերը, կբաշխենք մարզերով եւ Երեւանի շտաբերով, վաղվանից կամ մյուս օրվանից մեր պատգամավորները, մարզային կուսակցական գործիչները կսկսեն քայլել, թռուցիկներ, բրոշյուրներ բաժանել, զրուցել քաղաքացիների հետ»,- ասաց Ալեքսանյանը: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ մարտի 13-ից արձակուրդ է մեկնելու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մեր զրույցում մարզպետն ասաց, որ արձակուրդը պայմանավորված է քարոզարշավով: Պետրոսյանը կհամակարգի «Այո»-ի Կոտայքի մարզի շտաբի աշխատանքները: Հարցին՝ քարոզարշավը Կոտայքում կսկսվի մարտի 13-ի՞ց, Պետրոսյանը պատասխանեց. «Կարելի է այդպես ասել»: «Ոչ»-ի կողմն ակտիվ քարոզչություն իրականացնելու մտադրություն չունի: Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում հայտնեց, որ իրենք այդպիսի խնդիր չէին էլ դրել: Ըստ նրա՝ իրենց խնդիրը վերահսկողություն իրականացնելն էր, բայց որեւէ բան չի բացառում:  Նախընտրական շտաբեր «Այո»-ի քարոզչական կողմն ամբողջ հանրապետության տարածքում կունենա 65 նախընտրական շտաբ: Հարցին ի պատասխան՝ հայտնեց «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: «Ոչ»-ի կողմը նախընտրական շտաբեր չի ունենա: «Կուզենայինք ունենալ տարածքներ, բայց հնարավորություն չունենք: Հիշենք, որ մենք որեւէ կազմակերպություն չենք ներկայացնում, մենք մեկ կարեւոր գաղափարի շուրջ հավաքված իրավաբաններ ենք, իսկ այդ գաղափարը հետեւյալն է՝ առանց այն էլ ի սկզբանե այս հանրաքվեն հակասահմանադրական է, դրան չգումարվի նաեւ քարոզարշավի ընթացքում առաջացող այլ խնդիրներ: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են վերահսկողական լծակներ: Հանձնաժողովներում անդամներ նշանակեցինք, հիմա կանցնենք նաեւ վստահված անձանց նշանակելու խնդրի լուծմանը, որն ավելի կարեւոր ենք համարում: Մենք 6000 վստահված անձ ունենալու հնարավորություն ունենք օրենքով եւ փորձելու ենք օգտվել այդ հնարավորությունից»,- հայտնեց Ռուբեն Մելիքյանը:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:27 - 04 մարտի, 2020
Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն. Ռուբեն Մելիքյանը՝ «ՈՉ»-ի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ լուրերի մասին

Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն. Ռուբեն Մելիքյանը՝ «ՈՉ»-ի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ լուրերի մասին

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմի կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին իբր լուրերին: Նման մեթոդներով «Ոչ»-ին վարկաբեկելու փորձերն անիմաստ են, քանի որ մենք ինքներս ենք հայտնաբերում ընտրակաշառքի մասին իբր «լուրեր» տարածողներին ու իրավապահներից առանձին-առանձին ու հրապարակավ պահանջում զբաղվել նրանցով:Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի ամուսնու հորքարոջ հարսի եղբոր ուսմասվարի բաջանաղը լսել է, որ «Ոչ»-ի կողմից կաշառք կամ անգամ կաշառքի խոստում է եղել, պատասխան են տալու օրենքի առջև:«Եվս մեկ անգամ հորդորում եմ Դատախազությանն ու Ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այս «լուրերը» տարածող մարդկանց հայտնաբերելու և քրեադատավարական ընթացակարգով իրականությունը պարզելու համար:Նաև տեղեկացնում եմ, որ մենք սկսել ենք քաղաքացիադատավարական ընթացակարգ՝ զրպարտչական և մեզ համար վիրավորական «լուրեր» տարածողների դեմ։ Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն։ Թող գան դատարան ու հանրության առջև բացահայտնեն եղելությունը (կամ դրա բացակայությունը)։Իսկ ԶԼՄ-ներին առաջարկում եմ չմոլորեցնել հանրությանը: Դադարեցրե՛ք անիմաստ շահարկումները և ակնհայտ կեղծ օրակարգի ձևավորումը:Նաև նման մեթոդներին ենք ասում՝ Ո՛Չ»:
16:00 - 04 մարտի, 2020
Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ. Լիլիթ Մակունց |aysor.am|

Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ. Լիլիթ Մակունց |aysor.am|

aysor.am: Խնդիրը Սահմանադրական դատարանի կայացրած վճիռների կամ անհատների մեջ չէ, խնդիրն այս հաստատության և ողջ դատական համակարգի անկախության, անկողմնակալության մեջ է, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։«Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ, և կան դատավորներ, որոնք անկախ են պետությունից, բայց կախում ունեն որոշ քաղաքական խմբերից և անհատներից։ Սա նոր Հայաստանում խնդիր է, այդ պատճառով պետությունը որոշեց գնալ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ճանապարհով։ Դա պետք է որոշի հանրությունը՝ հանրաքվեի միջոցով։ Հանրությունը կորոշի՝ փոխե՞լ Սահմանադրական դատարանի կազմը, թե՞ ոչ», - ասել է խորհրդարանականը։Մակունցը նաև համոզմունք է հայտնել, որ շատ կարևոր է հանրաքվեն անցկացնել հիմա։«Արդարադատության նախարարությունում արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որն աշխատում է դատական համակարգի՝ ներառյալ Սահմանադրական դատարանի բարեփոխումների վրա, և այն կարող է փակուղի մտնել ՍԴ որոշ դատավորների պատճառով, ու այդ ողջ գործընթացը կարող է վտանգվել», - ասել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավարը։
13:07 - 04 մարտի, 2020
Հանրաքվեի ՏԸՀ-ներում հայտնվել են մարդիկ, որոնք երկար տարիներ ծառայել են նախկին իշխանություններին. քաղաքացին ուսումնասիրել է ՏԸՀ ցուցակները

Հանրաքվեի ՏԸՀ-ներում հայտնվել են մարդիկ, որոնք երկար տարիներ ծառայել են նախկին իշխանություններին. քաղաքացին ուսումնասիրել է ՏԸՀ ցուցակները

Ապրիլի 5-ի հանրաքվեի ՏԸՀ-ներում հայտնվել են մարդիկ, ովքեր երկար տարիներ ծառայել են նախկին իշխանություններին և բազմիցս նրանց կողմից (ՀՀԿ, ՀՅԴ) ներկայացվել են հանձնաժողովների կազմերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացի Միհրան Մխիթարյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.«Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի հրապարակումը մեծ աժիոտաժ առաջացրեց, անձամբ ինձ ահազանգել են իմ բազմաթիվ ծանոթներ, ովքեր հայտնում էին, որ նրանք երկար տարիներ լինելով ընդիմության կողմից ներկայացված հանձնաժողովի անդամներ, ովքեր բառի ամենաուղիղ իմաստով կռիվ են տվել տեղամասերում ընտրությունների օրինականությունը պահպանելու համար՝ փաստացի ինձ պես դուրս են մնացել Ապրիլի 5-ի հանրաքվեի ՏԸՀ-ներից, փոխարենը հանձնաժողովմերում են հայտնվել մարդիկ, ովքեր երկար տարիներ ծառայել են նախկին իշխանություններին և բազմակի անգամ նրանց կողմից (ՀՀԿ, ՀՅԴ) ներկայացվել են հանձնաժողովների կազմերում։ Եվ ես որոշեցեցի գնալ այս մտահոգիչ երևույթի հետքերով, այսօր ամբողջ օրը տրամադրելով հետազոտության իրականացմանը, որը ի ցույց է դնում այն խայտառակ պատկերը, որ տիրում է հանձնաժողովներում։ Իրականացնելով հետազոտական համեմատություն գալիք հանրաքվեի և ԱԺ վերջին ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի միջև։ Պատկերը հետևյալն է՝ «ԱՅՈ»-ի շտաբի կողմից հանձնաժողովներում ներկայացված են անձինք, ովքեր բազմակի անգամ հանձնաժողովներում իրենց ծառայությունն են մատուցել ՀՀԿ, ՀՅԴ-ական շրջանակներին, լինելով վերջիններիս կողմից ներկայացված հանձնաժողովների անդամներ, և ես դուրս եմ բերել այդ անձանց ամբողջ ցուցակը, որը կարող եք տեսնել ներբեռնելով ֆայլը։  Իշխանությունների այս գոծելաոճը լրջագույնս վտանգում է գալիք հանրաքվեի օրինականության ապահովումը, և բազմաթիվ հարցեր է առաջ քաշում․․․ Հ․Գ․ Ցուցակում գտնվող անձանք տվյալները գաղտնի չեն և հասանելի են նաև ԿԸՀ կայքում (Elections.am)»:Հավելենք, որ Տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ՝ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ուներ, այսինքն՝ յուրաքանչյուր կողմից 4016 անդամի մասին է խոսքը:
20:51 - 03 մարտի, 2020
Սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին խոսելը դեռ վաղ է․ Հրաչյա Հակոբյան

Սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին խոսելը դեռ վաղ է․ Հրաչյա Հակոբյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսի պատճառով Սահմանադրական հանրաքվեն  հետաձգելու վերաբերյալ խոսելը դեռ վաղ է։ « Դեռ մեկ ամիս ժամանակ կա և կախված է վիրուսի տարածմումից կամ նահանջից։ Եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակը վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց, եթե ավելի սրվի, կարծում եմ, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը», - ասաց Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում:  Դեռևս քննարկվում է նաև քարոզարշավներ իրականացնելու գործընթացը։ Անդրադառնալով այսօր Ազգային ժողովում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը, որ իշխանությունները բավականաչափ քայլեր չեն ձեռնարկել կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար՝ Հակոբյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում «ոչ մի քայլ չձեռնարկեցին»: Բոլոր քայլերը ձեռնարկեցին, ուղղակի, ինչպես տեսնում եք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է ներթափացնել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում: Մենք մինչև անգամ սահմանը փակեցինք, ինչպես տեղեկացանք առաջին դեպքը հենց Իրանի հետ շփման արդյունքում էր , և ոչ թե օրինակ՝ Վրաստանի։ Այնպես որ, իրադրութունը վերահսկելի է եղել։ Ինչ վերաբերում է դեղատներում դիմակներ չլինելուն՝ կարծում եմ, որ որոշ դեպքերում այդ ամենը ուրճացված է»։ Խոսելով Ծաղկաձորում առաջացած խուճապին՝ պատգամավորը նկատեց, որ խուճապ չկա՝ ընդգծելով, որ օրերս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ գնացել են Ծաղկաձոր և տեսել՝ նման իրավիճակ չկար:   
16:15 - 03 մարտի, 2020
Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են |armenpress.am|

Ծառուկյանը վստահեցնում է՝ իրենց համակիրները հանրաքվեի քվեարկության հարցում ազատ են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ թեև չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին, սակայն քվեարկության հարցում իրենց համակիրներն ազատ են: Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Քաղաքական որոշում ունենք, որ չենք մասնակցում հանրաքվեի անցկացման գործընթացին: Բայց մեր համակիրները քվեարկության օրը ազատ են, կարող են գնալ մասնակցել»,-ասաց Ծառուկյանը: Նա նշեց՝ ի սկզբանե կողմ են եղել հանրաքվեի գաղափարին, ձեռք են մեկնել, ցանկանալով իրավական շտկումներ կատարել, պատրաստ են եղել 24 ժամ աշխատելու, բայց դա մնացել է առանց արձագանքի: Ծառուկյանի խոսքով՝ իրենք ընդհանուր առմամբ գաղափարն ընդունում են, բայց շտկումների կարիք կար: Քանի որ իրենց առաջարկն անարձագանք է մնացել, արդյունքում իրենք էլ որոշել են չմասնակցել: Անդրադառնալով նրան, որ «Ոչ»-ից դիմել էին Նաիրա Զոհրաբյանին՝ ընտրատեղամասերում հանձնաժողովներում անդամներ ունենալու համար, սակայն աջակցություն չեն ստացել՝ Ծառուկյանն ասաց՝ քանի որ քաղաքական որոշում է եղել, որ իրենք չեն մասնակցելու, անիմաստ են համարել դրանից հետո խառնվել այդ գործընթացներին: Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն ավելի վաղ որոշել էր, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
13:59 - 03 մարտի, 2020
Նպատակ ենք դրել ունենալ իդեալականին մոտ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներ |lragir.am|

Նպատակ ենք դրել ունենալ իդեալականին մոտ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներ |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ։ Պարոն Բիչախչյան, սահմանադրական հանրաքվեի ընտրողների նախնական ցուցակները հրապարակելուց հետո հայտարարեցիք, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով փետրվարի 25-ից «թեժ գիծ» է գործում: Ի՞նչ ահանզանգեր եք ստանում այս օրերին: «Թեժ գծի» գործելու պահից մինչև այժմ ստացվել է 21 զանգ, որից 20-ը եղել են բացառապես տեղեկատվական բնույթի զանգեր: Զանգահարողները հետաքրքրվել են, թե ընտրողների ցուցակներում ինչպես գտնեն իրենց տվյալները, թե որ տեղամասում են ընտրելու և այլն: Թեպետ «թեժ գիծը» բողոքների ու անճշտությունների համար է, բայց ես հանձնարարել եմ, որպեսզի քաղաքացիներին մեթոդական օգնություն ցուցաբերենք, անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրենք: Մեկ զանգ ստացել ենք մահվան վերաբերյալ: Ըստ դիմումատուի՝ քաղաքացին դրսում է մահացած, մենք տեղեկություն չունենք: Համենայնդեպս սեփականատիրոջն առաջարկվել է, որ կարող է դիմում ներկայացնել՝ անձին հաշվառումից հանելու համար: Սեփականատերը կդիմի և անձին կհանի հաշվառումից: Եթե խոսենք ընտրացուցակների որակի մասին, ի՞նչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, նախորդ տարվա ընտրությունների ցուցակներից որքանո՞վ են տարբերվում նորերը: Մի քանի ուղղությամբ են կատարվում աշխատանքները: Ոստիկանության պետի կողմից հստակ տրվել է գրավոր հանձնարարական, որպեսզի համայնքային ոստիկաններն այցելեն բնակարաններ, կատարեն ճշգրտումներ, պարզեն հնարավոր անճշտությունները: Լինում են դեպքեր, երբ քաղաքացին հաշվառված լինելով բնակչության պետական ռեգիստրում՝ հնարավոր է տեխնիկական խնդրի պատճառով հասցեն սխալ նշած լինի: Նույնիսկ այդպիսի հանգամանքի վրա ենք մենք ուշադրություն դարձնում: Եթե քաղաքացին կնկատի, որ իր հասցեն սխալ է ընդգրկված բնակչության պետական ռեգիստրում, մենք կկատարենք համապատասխան ճշգրտումներ և ռեգիստրում կներառենք քաղաքացու ճիշտ հասցեն: Դեռևս այդ ուղղությամբ որևէ հաղորդում չենք ստացել: Մյուսը՝ բնակարաններ կատարած այցերի ժամանակ, եթե կլինեն մահվան վերաբերյալ տեղեկություններ, եթե կլինեն մահվան գրանցման վերաբերյալ փաստաթղթի բնօրինակներ, տվյալ փաստաթղթերը կտրամադրվեն անձնագրային ծառայությանը, մենք անձանց կհանենք հաշվառումից: Եթե փաստաթղթերի բնօրինակները չեն, հարևաններն ու հարազատները կտան բացատրություններ, մենք անձանց կհանենք ընտրողների ցուցակներից, որպեսզի բացառվի մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունների առկայությունը: Սրանք ոստիկանության համապատասխան աշխատակիցների այցելության եղանակով կատարվող աշխատանքերն են: Մյուս խումբ գործողությունները հետևյալն են: Բոլոր անձնագրային բաժնմունքների ղեկավարներին հանձնարարվել է ինտենսիվ կապ հաստատել թաղման բյուրոների, համայնքների ղեկավարների հետ, որոնց մոտ տեղեկատվություն կլինի անձանց մահվան վերաբերյալ: Խոսքը հետևյալ ինֆորմացիայի մասին է՝ քաղաքացին դրսում է մահացել, կամ դրսում է հուղարկավորվել, կամ ՀՀ-ում: Եթե կլինի նման տեղեկատվություն, մեզ կտրամադրեն, դրանց հիման վրա մենք անձանց կհանենք ընտրողների ցուցակներից: Հանրապետական զինկոմիսարիատի հետ մենք ամենօրյա կապի մեջ ենք՝ անկախ ընտրական գործընթացներից: Մենք ստանում ենք պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց տվյալները, և անձինք հանվում են հաշվառումից: Մեկ անգամ ևս մենք ստացել ենք ցուցակներ և ճշգրտել, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք չլինեն ցուցակներում, անձի տվյալը չլինի կրկնակի, քանի որ նրանց ընտրակարգն այլ եղանակով է իրականացվում: Ոստիկանապետի կողմից համապատասխան գրություն-խնդրանք է ուղարկվել Արդարադատության նախարարին, որպեսզի հանձնարարի քրեակատարողական ծառայությանը՝ մեզ տրամադրեն ՔԿՀ-ներում պատիժը կրող անձանց տվյալները, որպեսզի մեկ անգամ ևս ճշգրտենք, և այդ անձանց տվյալները բացառվեն քվեարկության ցուցակներից: Այսինքն՝ հրապարակվել են նախնական ցուցակները, մինչև վերջնական ցուցակների հրապարակումը ժամանակ է տրամադրվել մինչև մարտի 20-ը այցելություններ կատարել բնակարաններ և հայտնաբարել հնարավոր անճշտությունները: Նպատակն է՝ վերջնական ցուցակները հրապարակելիս ունենալ իդեալականին մոտ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներ: Հանրությանն այս օրերին հետաքրքրող հարցերից մեկն էլ այն է, թե Հայաստանում հաշվառում չունեցած անձը ինչպե՞ս կարող է մասնակցել քվեարկությանը: Այս հարցով քաղաքացիները շատ են դիմում մեզ, խնդիրը բաժանենք երկու մասի: Իրավիճակ առաջին՝ երբ անձը Հայաստանում հաշվառում ունի և քվեարկության օրը գտնվելու է ոչ իր համայնքում, այլ Երևանում կամ այլ համայնքում, կարող է մինչև մարտի 26-ը դիմում ներկայացնել կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն՝ խնդրելով իրեն քվեարկության օրն ընդգրկել ըստ գտնվելու վայրի ցուցակ: Մենք այդ դեպքում նրան հանում ենք իր հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից, ի դեպ, դա անում ենք էլեկտրոնային եղանակով: Նրա տվյալներն ավտոմատ դուրս են գալիս հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկվում են գտնվելու վայրի ընտրողների ցուցակ: Եվ նրան տրվում է տեղեկանք, որում նշվում է տեղամասի համարը: Մյուս խումբ անձինք նրանք են, ովքեր բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են օտարերկրյա պետության հասցեով, այսինքն՝ դրսի բնակիչ են, սակայն քվեարկության օրը ցանկանում են մասնակցել քվեարկությանը: Մյուսը խումբը նրանք են, երբ անձը ՀՀ-ում չունի հաշվառում, օրինակ, սեփականատերը դուրս է գրել հաշվառումից: Այս դեպքերում պարտադիր պայմանը ՀՀ քաղաքացի լինելն է, քանի որ քվեարկությանը կարող են մասնակցել բացառապես ՀՀ քաղաքացիները: Այս երկու խումբ անձինք, այսինքն՝ հայաստանյան հասցեում հաշվառում չունեցողները, նույն եղանակով կարող են մինչև մարտի 26-ը դիմել ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, որտեղ ընտրության օրը լինելու են, խնդրելով իրենց ընդգրկել հաշվառում չունեցող անձանց քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում: Նրանց մենք կտրամադրենք տեղեկանք, կնշվի տեղամասը, և հանգիստ կարող են գնալ քվեարկության: Շարունակությունը՝ lragir.am-ում
09:32 - 03 մարտի, 2020
«Այո»-ի քարոզչությունը կմեկնարկի առաջիկա օրերին, Կորոնավիրուսը հետաձգման հետ որևէ կապ չունի |24news.am|

«Այո»-ի քարոզչությունը կմեկնարկի առաջիկա օրերին, Կորոնավիրուսը հետաձգման հետ որևէ կապ չունի |24news.am|

24news.am: «Պլանավորված էր, որ մարտի 2-ից սկսենք քարոզչությունը, սակայն դեռևս շարունակում ենք տպագրատներից ստանալ քարոզչանյութերը։ Այս պատճառներն են հիմնականում անդրադարձել գործընթացները հետաձգելու վրա»,- նշեց «Այո»-ի շտաբի մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը։  Ինչ վերաբերում է մարզերում «Այո»-ի շտաբների գործարկմանը, խոսնակը նշեց, որ առաջիկա օրերին աշխատանքներն ավարտելուն պես գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում քարոզչությունը կմեկնարկի։ Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ նաև Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին՝ նշելով, որ կորոնավիրուսը, քարոզչության հետաձգման հետ որևէ կապ չունի, իսկ թե որքանով վիրուսը կանդրադառնա քարոզչության աշխատանքների վրա, խոսնակը հայտնեց, որ «Այո»-ի շտաբը դեռևս որևէ հստակ որոշում չունի դրա վերաբերյալ։
19:36 - 02 մարտի, 2020
«Ազգային օրակարգ»-ը որոշել է «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ընձեռնված քարոզչական հնարավորություններից՝ սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում ներկայացնելու նպատակով

«Ազգային օրակարգ»-ը որոշել է «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ընձեռնված քարոզչական հնարավորություններից՝ սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում ներկայացնելու նպատակով

«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից, այդ թվում՝ հասանելիք գովազդային վահանակներից, սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում համարժեք ներկայացնելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցներում շահարկման առիթ է դարձել «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմին պաշտոնապես հասանելիք գովազդային վահանակներից օգտվելու մասին լուրերը, փորձ անելով դա ներկայացնել որպես կուսակցության, կամ նրա առանձին անդամների, և «Ոչ» քարոզչական կողմի միջև ստվերային համաձայնություն՝ ֆինանսավորելու վերջինիս գործունեությունը։ Այդ առնչությամբ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարում է․ ա) «Ազգային օրակարգ» կուսակցությունն ազգային աջակենտրոն քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած կուսակցության հիմնադիր համագումարով։ Կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը նրա Խորհուրդն է, որը ընդունում է հիմնական քաղաքական որոշումները։ Ներկայումս կուսակցության խորհրդի նախագահն է Արա Հակոբյանը, գործադիր քարտուղարը՝ Արա Գասպարյանը։ բ) Կուսակցության խորհուրդը իր 2020 թվականի փետրվարի 18-ի հայտարարությամբ արդեն իսկ հայտնել է 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հստակ դիրքորոշում՝ ընդգծելով գործընթացի հակասահամանդրական բնույթը և կոչ անելով ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ գ) Միաժամանակ, ելնելով նախատեսված հանրաքվեի իրավաքաղաքական ռիսկերը հանրությանը բոլոր հնարավոր միջոցներով բացահայտելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով անկախ իրավաբաններից ձևավորված «Ոչ» քարոզչական կողմի հրապարակային առաջարկը՝ բոլոր շահագրգիռ ուժերին և անհատներին օգտագործել «Ոչ» քարոզչական կողմին ՀՀ օրենսդրութամբ ընձեռնված հնարավորությունները, «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից, այդ թվում՝ հասանելիք գովազդային վահանակներից, սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում համարժեք ներկայացնելու նպատակով։ Այսուհետև չճշտված կամ թերի տեղեկատվություն ներկայացնելուց խուսափելու նպատակով, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին առաջարկում ենք «Ազգային Օրակարգ» կուսակցությանն առնչվող հարցերի պարզաբանման համար, նախապես ճշտել դրանք կուսակցության մամուլի ծառայության հետ, հավաստելով մեր գործունեության հետ կապված թափանցիկ տեղեկատվություն տրամադրելու մշտական պատրաստակամությունը»։
12:00 - 02 մարտի, 2020
Ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել հանրաքվեի թեմայով. տրվել են ցուցումներ ու հանձնարարականներ

Ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել հանրաքվեի թեմայով. տրվել են ցուցումներ ու հանձնարարականներ

Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի  է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ստիկանությունից: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։ Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա ընթացքում ոստիկանության գործողություններն էին։ Արման Սարգսյանը նշեց, որ հանրաքվեի պատշաճ նախապատրաստման և անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հայտարարվեցին շտաբի կազմը, աշխատանքային խմբերն ու դրանց գործառույթները։ Կգործի նաև Թեժ գիծ, հեռախոսազանգերին կպատասխանեն մի քանի լեզուների տիրապետող ոստիկանության ծառայողներ։ Արման Սարգսյանը հանձնարարեց աշխատանքներին ներգրավել նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին։ Հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողներին հանձնարարվեց քարոզչության շրջանում և հանրաքվեի օրը գործել բացառապես օրինականության շրջանակներում, բացառել յուրաքանչյուր իրավախախտում, ապահովել հասարակական կարգը: Ոստիկանության օպերատիվ ծառայություններին հանձնարարվեց վերահսկել իրավիճակը, օպերատիվորեն արձագանքել մամուլում և սոցցանցերում բարձրացված բոլոր հարցերին, յուրաքանչյուր դեպքում իրականացնել մանրակրկիտ և օբյեկտիվ ուսումնասիրություն: Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
12:46 - 29 փետրվարի, 2020