Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև իր կանոնադրությամբ:

Կազմակերպությունը ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետականգրանցման համարը՝ 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը: Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։

Ձյան ծածկի բարձրությունը Հայաստանի լեռնային մարզերում տատանվում է 10-20սմ սահմաններում

Ձյան ծածկի բարձրությունը Հայաստանի լեռնային մարզերում տատանվում է 10-20սմ սահմաններում

Արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, առանձին հատվածներում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։Ծովի մակերևույթից 1500մ և ավելի բարձրությունների վրա տեղումները դիտվել են ձյան տեսքով, մի շարք շրջաններում ուղեկցվելով բքով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային մարզերում այս պահի դրությամբ տատանվում է 10-20սմ սահմաններում։ Վայոց ձորի և Սյունիքի առանձին հատվածներում այժմ էլ տեղում է ձյուն, սակայն կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, որը կպահպանվի մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ։ Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով՝ Արարատյան դաշտում և Երևանում 0․․․-2 աստիճան ցուրտ, առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։
12:02 - 21 նոյեմբերի, 2023
Սեպտեմբերի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

Սեպտեմբերի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը. Երևանում սեպտեմբերի 5-ի և 9-ի ցերեկը, 6-8-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 4-6 աստիճանով, 7-10-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Սեպտեմբերի 5-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
15:01 - 05 սեպտեմբերի, 2023
Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, իսկ 27-28-ը՝ աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին՝ առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 25-ին կեսօրից հետո, 28-ին, 30-ին երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում՝ հնարավոր է, իսկ 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-27-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։  Օգոստոսի 25-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։  
14:49 - 26 օգոստոսի, 2023
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 3-6 աստիճանով

Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 3-6 աստիճանով

Օգոստոսի 23-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 26-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Oգոստոսի 24-ին, 25-ին, 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, օգոստոսի 24-ին, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր, օգոստոսի 23-ին, 24-ին, 28-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ին, 26-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։ Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:57 - 23 օգոստոսի, 2023