Հնդկաստան

Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին |news.am|

Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին |news.am|

news.am: ՀՀ զինված ուժերում գոյություն ունի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, որով որոշվում է, թե որ երկրից ինչ սպառազինություն ձեռք բերեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ֆրանսիային եւ Հնդկաստանից ձեռք բերվող սռապազինությանը: Նրա խոսքով, ձեռք բերված սպառազինություն ու ռազմական տեխնիկան պետք է շարք կանգնեցնել, ինչը նշանակում է այն գոյություն ունեցող համակարգում պետք է ներդնել. «Այն, ինչի մասին խոսում են, զրահագնացների ձեռքբերումը մեկ նպատակ ունի՝ առաջինը բարձրացնել ԶՈՒ հատկապես հատուկնշանակության ստորաբաժնումների շարժունակության, մանեւրելու, խուսանավելու մակարդակը եւ բարձրացնել նաեւ անձնակազմի անվտանգության ապահովման խնդիրները»: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ռազմական ոլորտում համագործակցությունը Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք ունեցել ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մի քանի ծրագրեր. ՌԴ-ի հետ ունեցել ենք նաեւ զարգացման ծրագիր, որը հնարավորություն է տվել էժան գներով ներմուծելու, համատեղ ձեռնարկություններ ձեւավորելու: Բայց այն ժամանակ էլ մեր պետության հնարավորությունների շրջանակում այլ պետություններից սպառազինություն  ձեռք բերելն արգելված չի եղել: Միգուցե ոչ այդքան մեծ չափի, միգուցե փոքր  տրամաչափի սպառազինության տեսակներ մենք ձեռք ենք բերել նաեւ այլ պետություններից: Ընդ որում, եւ նախկին ԽՍՀՄ երկրներից եւ նաեւ եվրոպական հարթակից, Չինաստանից»: Նա դրական գնահատեց Ֆրանսիայից եւ Հնդկաստանից սպառազինություն գնելու քայլերը. «Այն, ինչ այսօր կատարվում է, ես դրական եմ գնահատում: Միայն պետք է ԶՈՒ ղեկավարությունը հասկանա այդ սպառազինության նպատակները, դերն ու նշանակությունը, դրանց համադրելը այն համակարգերին, որոնք կան այսօր ԶՈՒ-ում եւ նաեւ առաջնահերթությունները: Որովհետեւ մենք ձեռք ենք բերում սպառազինություն, որոնք իրենց չափերով շատ մեծ են, հանկարծ վաղը խնդիր չառաջանա դրանց խոցման հետ կապված հարցերում: Այսինքն պետք է նաեւ  հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ նաեւ այլ ծառայությունների հետ համադրված աշխատանք կատարվի»,-ընդգծեց նա:
13:40 - 15 նոյեմբերի, 2023
Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին. ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ չվերթերը կարող են մեկնարկել 2024 թվականին։ Այս մասին The Economic Times պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական և հնդկական ավիաընկերությունները հետաքրքրված են Երևան-Դելի ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու հարցում։ «Մենք նաև բանակցություններ ենք վարում Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթերի մեկնարկի վերաբերյալ, և հուսով եմ, որ թռիչքները կարող են մեկնարկել հաջորդ տարի»,-ասել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում դեռևս 2023 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում Հնդկաստանից և Չինաստանից ուղիղ չվերթեր իրականացնելու ուղղությամբ։ Հնդկաստանի հարցում կողմերն արդեն մոտենում են հարցի լուծմանը։
12:22 - 09 նոյեմբերի, 2023
Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times |armenpress.am|

Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ։   Այս մասին գրում է Eurasian Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ։ Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրա մեջ ներառված են ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։ Ըստ հրապարակման՝ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է դրանց կողմից իրականացվող պասիվ հետախուզությունը, ինչպես նաև վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։ Zen Technologies-ը հայտարարել է, որ 2023 թ․ հոկտեմբերի 28-ին կայացած խորհրդի հանդիպման ընթացքում հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։ Պարբերականը հիշեցնում է, որ 2022 թ․ Հնդկաստանը Հայաստանի հետ պայմանագիր է կնքել 250 միլիոն ԱՄՆ դոլարի «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, հակատանկային զինամթերքի և այլ ռազմամթերքի մատակարարման շուրջ։
15:17 - 08 նոյեմբերի, 2023
ԱԺ փոխխոսնակը Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ԱԺ փոխխոսնակը Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն և ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է։ Փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: «Ազգային ժողովում գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու, ավանդաբար ամենամեծ խմբերից մեկն է: Ես լիահույս եմ Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծմանը նաև Հնդկաստանի խորհրդարանում, ինչը հիանալի հնարավորություն կընձեռի ակտիվ համագործակցության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը: «Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանը Հնդկաստանի համար առանցքային գործընկեր է՝ նշելով, որ կողմերի հարաբերություններն այսօր արտացոլում են հնդիկ և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Հնդիկ պատգամավորները նշել են, որ Մադրասում և Կալկաթայում են գտնվում հայկական եկեղեցիներ և կրթօջախներ: Առաջին հայկական տպագրությունն իրականացվել է Հնդկաստանում, նույնիսկ հնդկական առաջին ձայնային սկավառակի ձայնագրությունն իրագործվել է հայազգի դասական երգչուհու կատարմամբ: Կողմերը կարևորել են նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ պատմության մեջ առաջին անգամ այցն անկախ Հայաստան: Հնդկաստանի պատվիրակության պատգամավորները շնորհակալություն են հայտնել 4000-ից ավելի հնդիկ ուսանողների համար Հայաստանում կրթության հնարավորության կապակցությամբ: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների զարգացման համար: Հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը: 
16:34 - 27 հոկտեմբերի, 2023
Հնդկաստանը մտադիր է ավելի շատ զենք մատակարարել Հայաստան |civilnet.am|

Հնդկաստանը մտադիր է ավելի շատ զենք մատակարարել Հայաստան |civilnet.am|

civilnet.am: Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը, գրում է հնդկական The Economic Times պարբերականը։ «Հայ բարձրաստիճան պաշտոնյան վերջերս այցելեց Դելի և քննարկումներ անցկացրեց հարցի շուրջ։ Հնդկաստանը համարվում է որպես զենքի հուսալի մատակարար, որը կարող է բավարարել Հայաստանի պահանջները։ Դեռևս հայտնի չեն նոր մատակարարումների մանրամասները, սակայն խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք ուղղված են Պակիստանի և Թուրքիայի աջակցությամբ՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը»,- գրում է կայքը։ Հնդկաստանի նախորդ խմբաքանակը Հայաստան ներառում էր Pinaka hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Հաղորդվում է, որ զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի տարածքով։ «Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է հիմնական պատճառը, որ Հայաստանը գնում Pinaka համակարգը, քանի որ դրա «կրակել և տեղաշարժվել» հնարավորությունը թույլ է տալիս խուսափել հակառակորդի մարտկոցների կրակից: Դրա ցածր արժեքը և օգտագործման պարզությունը նաև այն դարձնում են իդեալական սպառազինության համակարգ Հայաստանի համար»,- գրում է The Economic Times-ը։ Պարբերականը նշում է, որ հայկական բանակը հեշտությամբ կարող է օգտագործել Pinaka-ն, քանի որ այն նաև նման է ռուսական արտադրության «Գրադ» համակարգին: Լրատվամիջոցը մեջբերում է Հայաստանի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերը, որը հայտարարել է, որ Հայաստան բերված նոր զինատեսակները ներկայումս փորձարկվում են հայ զինվորականների կողմից, և արդյունքները «շատ գոհացուցիչ են»։
10:59 - 27 հոկտեմբերի, 2023
«Հայաստանին զինելն անընդունելի է»․ Ադրբեջանի վարչապետը՝ Հնդկաստանի նախարարին

 |factor.am|

«Հայաստանին զինելն անընդունելի է»․ Ադրբեջանի վարչապետը՝ Հնդկաստանի նախարարին |factor.am|

factor.am: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նախօրեին Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպրիա Պատելի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանին զենք վաճառելու թեմային։ Ասադովը նշել է, թե «հայկական կողմն ակտիվորեն զինվում է, ինչը լուրջ հարված է խաղաղության գործընթացին»։ Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը Հնդկաստանից զենքի ամենամեծ գնորդն է ։ «Մենք անհանգստացած ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար նոր սպառնալիքների ի հայտ գալով։ Մենք ողջունում ենք Հնդկաստանի հայտարարությունները մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկխոսության վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ մենք Հնդկաստանից ակնկալում ենք այդ հայտարարություններին համապատասխան քայլեր։ Ներկայիս զգայուն պահին, երբ մեծ հույսեր են կապվում խաղաղության համաձայնագրի հետ, Հայաստանին զինելը անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ Բաքվում  Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպմանն էր կոչ արել Հայաստանին զենք չվաճառել։  Իսկ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր Հնդկաստանի դեսպանին բողոքել Հայաստանին զենքի վաճառքից։
13:20 - 26 հոկտեմբերի, 2023
Քննարկվել է Մումբայի նավահանգստով բեռնափոխադրումների հնարավորությունը. էկոնոմիկայի փոխնախարարը Հնդկաստանում է

Քննարկվել է Մումբայի նավահանգստով բեռնափոխադրումների հնարավորությունը. էկոնոմիկայի փոխնախարարը Հնդկաստանում է

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մումբայ քաղաքում, Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։   Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցության շուրջ։
13:34 - 18 հոկտեմբերի, 2023
Մոդին ուրախ կլիներ Պուտինին տեսնել Հնդկաստանում. Մատվիենկո
 |armenpress.am|

Մոդին ուրախ կլիներ Պուտինին տեսնել Հնդկաստանում. Մատվիենկո |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հնդկաստանում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Ռուսաստանի խորհրդարանի պատվիրակությունը Մատվիենկոյի գլխավորությամբ հոկտեմբերի 12-14-ն այցելել է Հնդկաստան՝ մասնակցելու G20-ի երկրների խորհրդարանական ֆորումին: «Ընդհանուր առմամբ գիտեք, որ ռուս-հնդկական հարաբերություններում դրական ֆոն կա՝ մեծապես մեր առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և պարոն Մոդիի փոխգործակցության շնորհիվ, ովքեր մշտական ​​աշխատանքային կապի մեջ են։ Պարոն Մոդին հայտնել է, որ ուրախ կլինի տեսնել Վլադիմիր Վլադիմիրովիչին Հնդկաստանում: Կարծում եմ, որ մենք ունենք լավ բազա և հարաբերությունների զարգացման լայնամասշտաբ հեռանկար»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ Մոդիին է փոխանցել Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։ «Պարոն Մոդին նշեց, որ շատ գոհ է, թե ինչպես է զարգանում ռուս-հնդկական համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներում»,- ասել է Մատվիենկոն։
13:20 - 14 հոկտեմբերի, 2023
Արարատ Միզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Արարատ Միզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Արտգործնախարար Արարատ Միզոյանն այսօր Նյու Յորքում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ «Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։ Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին»,- ասվում է արտաքին գերատեսչության հաղորդագրությա մեջ։:
23:26 - 24 սեպտեմբերի, 2023
Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Աֆյանին Հնդկաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահագն Աֆյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում: Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Յուրի Բաբախանյանը հետ է կանչվել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում և Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
11:33 - 23 սեպտեմբերի, 2023
Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|

Թրյուդոյի հայտարարությունից հետո Կանադայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում. երկրները փոխադարձաբար դիվանագետների են արտաքսել |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 19-ին Կանադան երկրից վտարել է հնդիկ դիվանագետի. դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա հայտարարել է, որ կանադական հետախուզական ծառայությունները հետաքննում են մեղադրանքները, որոնք Հնդկաստանի կառավարությանը կապում են Բրիտանական Կոլումբիայում սիկհական անջատողականների առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանության հետ: Այս մասին գրում է rbc.ru-ն:Թրյուդոն ընդգծել է, որ օտար երկրի կառավարության ցանկացած մասնակցություն երկրի քաղաքացու սպանությանը՝ տվյալ երկրի ինքնիշխանության «անընդունելի խախտում» է։Հնդկաստանը մերժել է Կանադայի մեղադրանքները՝ դրանք համարելով «անհեթեթ և քաղաքականապես մոտիվացված»:Հնդկաստանի իշխանություններն ի պատասխան երկրից  կանադացի դիվանագետիվտարման որոշում են կայացրել։«Դիվանագետին խնդրել են Հնդկաստանից հեռանալ առաջիկա հինգ օրվա ընթացքում։ Այս որոշումն արտացոլում է Հնդկաստանի կառավարության աճող մտահոգությունը մեր ներքին գործերին կանադացի դիվանագետների միջամտության և հակահնդկական գործունեության մեջ նրանց ներգրավվածության վերաբերյալ», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանը դադարեցրել է առևտրային բանակցությունները Կանադայի հետ «որոշ հարցերի շուրջ» տարաձայնությունների պատճառով, այս մասին ասել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը: Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։ Նախարարի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է առևտրային առաքելությունը Հնդկաստան, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Առայժմ Հնդկաստանը և Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ առևտրային բանակցությունների վեց փուլ են անցկացրել:
12:05 - 19 սեպտեմբերի, 2023