Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Ղազախստանից ժամանած գործարարների հետ

Վաղարշակ Հակոբյանը հանդիպել է Ղազախստանից ժամանած գործարարների հետ

ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հունվարի 26-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետությունից ժամանած գործարարների հետ: Ողջունելով առաջին անգամ Հայաստան այցելած գործարարներին՝ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է ղազախ գործընկերների հետ համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խումբը յուրահատուկ կամուրջ է երկու երկրների հարաբերություններում: Հյուրերը Վաղարշակ Հակոբյանին են ներկայացրել իրենց կառույցի՝ մոտ երեք տասնյակ տարվա հասնող գործունեությունը՝ նշելով, որ հետեւում են վերջին հինգ տարիներին Հայաստանում ընթացող շինարարությանը եւ հետաքրքրված են մեր երկրում աշխատանքներ ծավալելու հնարավորությամբ: Ղազախստանից ժամանած գործարարները նաեւ պատրաստակամություն են հայտնել հայ գործընկերների հետ կիսվել իրենց փորձով եւ գիտելիքներով: Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին իրականացվող մեծածավալ շինարարությունը, որն ընդգրկում է ե՛ւ բնակարանաշինությունը, ե՛ւ ենթակառուցվածքները, հնարավոր համարել նրանց հետ համագործակցությունը: Քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
15:20 - 26 հունվարի, 2024
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի ռազմական քոլեջի և ՀՀ ՊՆ-ի սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցությունը զարգացնել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի ռազմական քոլեջի և ՀՀ ՊՆ-ի սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցությունը զարգացնել

Հունվարի 24-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ռազմական քոլեջում Սուրեն Պապիկյանը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Նախարարին ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել քոլեջում, ծանոթացել կրթության պայմաններին, գրառում արել քոլեջի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
20:27 - 24 հունվարի, 2024
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են պաշտպանական ոլորտում 2024 թ. համագործակցության պլանը

Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են պաշտպանական ոլորտում 2024 թ. համագործակցության պլանը

Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:   Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը,պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։
18:59 - 23 հունվարի, 2024
Հայաստանն ու Ղազախստանը որոշել են ընդլայնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում

Հայաստանն ու Ղազախստանը որոշել են ընդլայնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում

Հայաստանն ու Ղազախստանը որոշել են զարգացնել համագործակցությունը ավիացիոն ոլորտում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ու «Ղազախստանի ավիացիոն վարչակազմ» ընկերությունն այսօր բանակցություններ են անցկացրել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը։   «Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ավիացիայի ոլորտում՝ ուղիղ կապեր հաստատելով փորձի փոխանակման, միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների շրջանակներում փոխադարձ աջակցության առումով»,– ասված է հաղորդագրությունում։   Հայկական կողմին հատկապես հետաքրքրել է ավիացիոն ոլորտում վարչարարության և մասնագետների պատրաստման ղազախական փորձը։ Քննարկվել է նաև Երևան–Աստանա ուղիղ չվերթեր գործարկելու հնարավորությունը։
21:54 - 11 հունվարի, 2024
Ես ուղիղ ասացի Նազարբաևին, որ նրա կողմնակիցների քաղաքական խաղերը քիչ էր մնում քանդեին երկիրը. Տոկաեւ |news.am|

Ես ուղիղ ասացի Նազարբաևին, որ նրա կողմնակիցների քաղաքական խաղերը քիչ էր մնում քանդեին երկիրը. Տոկաեւ |news.am|

news.am: Ղազախստանում իսկապես եղել են երկիշխանության մոդել պարտադրելու փորձեր, և պետք է ասեմ, որ այդ փորձերընպատակաուղղված ու կազմակերպված էին։ Այս մասին Egemen Qazaqstan թերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Նախագահը, Սահմանադրությանը համապատասխան, որոշում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, նշանակում և ազատում է պաշտոններից պետության բարձրաստիճան պաշտոնյաներին և զինված ուժերի բարձրագույն ղեկավարությանը։ Պետության ղեկավարը գերագույն գլխավոր հրամանատարն է»,- ասել է նա։ Միաժամանակ, ըստ նրա, իսկապես եղել են երկիշխանության մոդել պարտադրելու փորձեր։ «Եվ, պետք է ասեմ, որ այդ փորձերը նպատակաուղղված ու կազմակերպված էին։ «Իշխանության տարանցման» ստեղծված քաղաքական իրավիճակում քաղաքական մանիպուլյատորները ձևավորել էին իշխանությանը զուգահեռ ինչ-որ կենտրոն։ Մեր երկրում գործում էին  նախագահը և գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նախագահը՝ ի դեմս նախկին նախագահի։ Սա, ի վերջո, չէր կարող չբերել իշխանական բախման։ Ասեմ ավելին. այս իրավիճակը դարձավ հունվարյան ճգնաժամի նախադրյալներից մեկը։ Որովհետև դավադիրները փորձում էին օգտագործել երկիշխանության կամ «տանդեմի» հորինված մոդելը ի շահ իրենց։ Հավանաբար հիշում եք մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության նախկին նախարարի հայտարարություններն այն մասին, որ կարգավիճակով Ելբասին ավելի բարձր է, քան Նախագահը։ Որոշ պաշտոնյաներ հերթով վազվզում էին  աշխատասենյակներով։ Նրանք խաղում էին դրա վրա և ի վերջո տարվեցին այդ խաղով: Ավելի ուշ ես ուղղակիորեն ասացի Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևին, որ, առաջին հերթին, նրա մերձավոր գործընկերների քաղաքական խաղերը քիչ էր մնացել կործանեին երկիրը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես չպետք է լինեն «ավագ և կրտսեր նախագահներ»։ «Հեռանալուց՝ հեռացիր»։ Սա լուրջ դաս է  ապագա սերնդի ղեկավարների համար, որոնք պետք է զգուշանան նման բաներից և միշտ մտածեն միայն պետության շահերի և հասարակության բարօրության մասին։ Ցավոք, ներքաղաքական ճգնաժամի վճռորոշ պահերին առանցքային ուժային կառույցների ղեկավարները ցույց տվեցին իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը և նույնիսկ դավաճանությունը»,- նշել է Ղազախստանի նախագահը։
11:37 - 03 հունվարի, 2024
Տոկաևը՝ 2022 թ․ իրադարձությունների մասին. ՀԱՊԿ հայկական զորախումբը հսկում էր քաղաքային ջրանցքը և «Ակսայ»-ը |news.am|

Տոկաևը՝ 2022 թ․ իրադարձությունների մասին. ՀԱՊԿ հայկական զորախումբը հսկում էր քաղաքային ջրանցքը և «Ակսայ»-ը |news.am|

news.am: Տարածաշրջաններում քաոսի և փաստացի անարխիայի պայմաններում Անվտանգության խորհրդի նիստում որոշվել էր դիմել ՀԱՊԿ-ին՝ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածում Ղազախստան խաղաղապահ զորախումբ մտցնելու համար։ Այս մասին Egemen Qazaqstan թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Ընդգծում եմ. դիմումն ուղղված է եղել ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին, որի անդամ է Ղազախստանը։ Այդ պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցել է Ղազախստանին։ ՀԱՊԿ զորախումբը իսկապես խաղաղապահ էր և զսպիչ գործոնի դեր կատարեց այդ ողբերգական օրերին կատարվող վաքխանալիայում։ Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն,  նրա զորախումբը երկրից հեռացել է առանց որևէ նախապայմանի, ընդ որում՝ ժամկետից շուտ։ ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել։ Հայկական զորախումբը պահպանել է քաղաքային ջրանցքը և «Ակսայ» հացի կոմբինատը, բելառուսականը` Ժետիգենի օդանավակայանը, տաջիկականը և ղրղզականը՝ համապատասխանաբար, Ալմաթի քաղաքի ՋԷԿ-1-ը և ՋԷԿ-2-ը, ռուսաստանյանը` ՋԷԿ-3-ը և հեռահաղորդակցության օբյեկտները: . Ահաբեկչական հարձակումների սպառնալիքներ կային կենսապահովման օբյեկտներում, ուստի զորախումբն ուղարկվեց այնտեղ։ Բայց ամենակարևորն այն է, որ դա մեզ թույլ տվեց ազատել մեր ուժերը՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար»,- ասել է Ղազախստանի նախագահը։
11:17 - 03 հունվարի, 2024
ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը կարող է հասնել 160 մլրդ դոլարի. Տոկաև
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը կարող է հասնել 160 մլրդ դոլարի. Տոկաև |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը մոտ ապագայում կարող է հասնել 160 միլիարդ դոլարի։ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։   «ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի ամբողջական ձևաչափի գործարկումը զգալիորեն կնվազեցնի բիզնես ծախսերն անդամ երկրների միջև ապրանքներ տեղափոխելիս: Էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ փոխգործակցության մեծ ներուժ կա: Անցյալ տարի այս շուկայի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ում հասել է 80 միլիարդ դոլարի, մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել»,- ասել է Տոկաևը։   Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ավելի արդյունավետ աշխատի մաքսային ընթացակարգերի կատարելագործման և առցանց առևտրի իրավահավասար էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ:
22:21 - 25 դեկտեմբերի, 2023
ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մինչև 2030 և 2045 թվականները Եվրասիական տնտեսական միության զարգացման մասին հռչակագրի նախագիծը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին կներկայացվի ընթացիկ տարվա դեկտեմբերին: Տեղեկությունը հայտնում է «Բելտա» պետական գործակալությանը` հղում անելով ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևին: Այժմ հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ակտիվ աշխատում է հռչակագրի նախագծի վրա։ Պատրաստվում է նաև ԵԱՏՄ գործունեության մասին զեկույց, որն ընդգրկում է միավորման գոյության ամբողջ ժամանակահատվածը։ «Մեր կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ ինտեգրացիոն էֆեկտը բավականին մեծ է, հատկապես այն պետությունների համար, որոնք սերտորեն ինտեգրված են գործընկերների հետ։ ՀՆԱ-ի աճի մեջ ինտեգրման ամենամեծ ներդրումը մենք տեսնում ենք Բելառուսում, զգալի ցուցանիշներ կան նաև Ղրղզստանում և Հայաստանում։ Ղազախստանում և Ռուսաստանում ազդեցությունները համեմատաբար ցածր են, բայց բացարձակ առումով բնավ պակաս չեն: Այսինքն՝ եվրասիական տնտեսական ինտեգրումը տալիս է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, ընդ որում՝ աճի հնարավորությունները հսկայական են»,- հայտարարել է Գլազևը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵԱՏՄ երկրներում արտադրական հզորությունների օգտագործումը կազմում է 60%-ից մի փոքր ավելի, ինչը հնարավորություններ է բացում արտադրանքի թողարկման ավելացման համար: Բացի այդ, նրա գնահատմամբ, ԵԱՏՄ-ն ներմուծման փոխարինման հսկայական ներուժ ունի։
22:40 - 15 նոյեմբերի, 2023
Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
 |1lurer.am|

Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: «Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ղազախական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, եվրասիական տարածքում ինտեգրման միավորումների շրջանակներում փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում: Պուտինն ու Տոկաևը տեսակապի ձևաչափով կմասնակցեն Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 19-րդ համաժողովի լիագումար նիստին, որը տեղի կունենա Կոստանայում: Կրեմլի տվյալով՝ այցի ավարտին սպասվում է մի շարք կարևոր համատեղ փաստաթղթերի ստորագրում։ Նախագահները հանդես կգան նաև ԶԼՄ-ների համար հայտարարություններով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հակառուսական պատժամիջոցների Աստանայի հետ հարաբերություններին, նշել, որ երկու երկրները «ինքնուրույն հարաբերություններ են զարգացնում, և դրանք ավելի սերտ են, քան մյուս երկրների հետ»։
18:05 - 07 նոյեմբերի, 2023