ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՀՀ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը․ ՀՀ ԱԳՆ

Today, on November 16, the Armed Forces of Azerbaijan launched an attack in the eastern direction of the border of the Republic of Armenia and infiltrated into the sovereign territory of the Republic of Armenia. The offensive military operations of the Azerbaijani side resulted in human losses. This attack is a continuation of the consistent policy of the Azerbaijani side to occupy the territories of the Republic of Armenia, which began on May 12, 2020 with the infiltration of the Azerbaijani armed forces into the Syunik and Gegharkunik regions, Armenian Foreign Ministry reports. With these military actions Azerbaijan also violates the Trilateral Statement of November 9, as it launches attacks against the Republic of Armenia from the territories that have fallen under its control as a result of the implementation of that statement. According to the UN Charter, the Republic of Armenia has all the rights to repel the use of force against its territorial integrity and sovereignty by all means. We call on the international community and our international partners-Russia, CSTO, OSCE Minsk Group Co-Chairmanship and Co-Chair countries to express a clear and targeted response to these actions of the Azerbaijani side, which undermine the regional peace and security, and undertake effective steps aimed at its prevention, as well as unconditional and complete withdrawal of the Azerbaijani armed forces from the territory of the Republic of Armenia.
16:09 - 16 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը եւ ֆինանսական աջակցությունը 2019թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաեւ աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած եւ վավերացրած պետություն: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից` երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները:
15:17 - 16 նոյեմբերի, 2021
ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից  պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

ՀՀ վարչապետից և ԱԳՆ-ից պահանջում ենք՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին․ հայտարարություն

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների հետ։ Հայտարարությունը ստորև․ «Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունների վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ, որով նախատեսվում էին իրականացնել մի շարք գործողություններ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցով, այլև մեկ տարի շարունակ տարբեր հայտարարություններով ու գործողություններով բացեիբաց ի ցույց է դնում իր ռասիստական, հայատյաց, ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, շարունակում է Արցախում հայ բնակիչների սպանությունները և ապացուցում, որ ոչ միայն շահագրգռված չէ խաղաղություն հաստատելու, այլև ունի Հայաստանի տարածքը գրավելու կոնկրետ նկրտումներ: 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և ծավալում են ռազմական գործողություններ, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, ոտնահարում սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքները և հղի են իրավիճակի հերթական էսկալացիայի վտանգներով: 2021թ. նոյեմբերի 11-ից սկսել է էսկալացիայի հերթական փուլ: Մինչ Հայաստանի իշխանությունները դանդաղում են միջազգային կառույցներին դիմելու և միջազգային չափանիշների հիման վրա սահմանազատման և սահմանանշման գործընթացներ նախաձեռնելու գործում, Ադրբեջանը «սողացող անեքսիայի» միջոցով սկսել է գրավել Հայաստանի սահմանային տարածքի առանձին հատվածներ: Եռակողմ հայտարարությամբ ճանապարհների ապաշրջափակման պարտավորություն ստանձնած Ադրբեջանը 2021թ. մայիսի 15-ից մաքսային և սահմանային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածներում: Ադրբեջանի իշխանությունները հստակորեն իրականացնում են ճանապարհների փաստացի շրջափակման, Հայաստանի բնակավայրերի փաստացի մեկուսացման ու բնակիչների ահաբեկման քաղաքականություն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում մեկուսացնելով 9 գյուղ (Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ)՝ խաթարելով հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բնականոն կյանքը, անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, ազատ տեղաշարժը, կրթության, սննդամթերքի և բուժօգնության հասանելիության, եկամուտ վաստակելու իրավունքները: Նշված ճանապարհի արգելափակման հետևանքով ծանրաբեռնվել է Տաթև-Կապան մայրուղին՝ խաթարելով տասնյակ հազարավոր այլ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը և այլ իրավունքները: Ադրբեջանը, փաստացի, հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ՝ առանձին տարածքներ զբաղեցնելու նպատակով, ինչը նույնիսկ չի թաքցվում տվյալ երկրի ղեկավարի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը նպատակահարմար չի համարում միջամտելը, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերները առավել գերադասում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների պահպանումը ՀԱՊԿ-ի շրջանակում վերցրած իրենց պարտավորությունների կատարումից։ Ստեղծված ճակատագրական իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանների և քաղաքացիների անվտանգության ապահովման անմիջական և առաջնային պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են, որոնք պարտավոր են արագ և վճռական գործել՝ կանխելու ՀՀ քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները և նրանց անվտանգության սպառնալիքները: Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց: Խաղաղության պահպանման պատրվակով արտաքին ագրեսիայի դեմ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների անգործությունը փաստացի հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ոտնձգությունների ու ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների: Պահանջում ենք ՀՀ վարչապետից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ձեռնարկել հետևյալ գործողությունները. ● Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի և ագրեսիվ գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դրանք քննելու և գնահատական տալու նպատակով. ● ծանուցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ համապատասխան կառույցներին և երկկողմ գործընկեր պետություններին՝ այդ կազմակերպություններում և պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում դրանց միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով տեղեկացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրա հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ. ● վերը նշված բոլոր կառույցներում և միջազգային հնարավոր բոլոր հարթակներում հստակ ներկայացնել ադրբեջանական շարունակական ագրեսիայի և, մասնավորապես, ճանապարհների շրջափակման, անցակետերի տեղադրման և Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի բնակավայրերի հարևանությամբ տեղակայման ու պարբերաբար ներխուժման հետևանքները՝ դադարել, վերջապես, անտեսել հետպատերազմական իրավիճակում մարդու իրավունքների ոտնահարումները և հումանիտար խնդիրները. ● միջազգային համապատասխան բոլոր կառույցներում ակտիվորեն առաջ մղել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության (ոչ ռազմականացված գոտու) ստեղծման անհրաժեշտության գաղափարը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության սահմանների և սահմանամերձ բնակչության անվտանգությունը՝ մինչև միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ ԵԱՀԿ-ի ներգրավմամբ սահմանազատման/սահմանանշման գործընթացի մեկնարկն ու բարեհաջող ավարտը»: 1. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 2. Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 4. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան 5. Հեռանկարային զարգացման կենտրոն 6. Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ 7. Գորիսի մամուլի ակումբ 8. Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ 9. Խաղաղության երկխոսություն 10. Հանրային լրագրության ակումբ 11. Ինֆորմացիայի ազատության կետրոն ՀԿ 12. Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ 13. Երեւանի մամուլի ակումբ 14. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 15. «Ժողովրդավարություն այսօր» ՀԿ 16. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 17. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն 18. Հայաստանի կանանց նախաձեռնություն
14:54 - 16 նոյեմբերի, 2021
Բելառուսը վստահեցնում է՝ կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի օգնությամբ |azatutyun.am|

Բելառուսը վստահեցնում է՝ կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի օգնությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե Մինսկը կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության օգնությամբ։ «Բելառուսի զինված ուժերը պատրաստ են կոշտ հարված տալ ցանկացած հարձակման։ Վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծված մեր համակարգը հնարավորություն է տալիս ապահովել երկրի անվտանգությունը, այդ թվում մեր գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ», - հայտարարել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը։ Նախարարությունը նաև պնդել է, թե Մինսկը պատրաստ է պաշտպանել «Ռուսաստանի հետ Միութենական պետության սահմանները և ամենասեղմ ժամկետում սկսել զորքերի խմբավորում ցանկացած ուղղությամբ»։ Հայտարարությունը հնչել է Բելառուսի և Եվրամիության սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Արևմտյան երկրները երեկ ՄԱԿ-ում խստորեն դատապարտել էին Բելառուսի իշխող վաչակազմին՝ ներգաղթյալներին դեպի Եվրամիության սահման ուղղորդելու համար։ ԵՄ առաջնորդները չէին բացառել, որ կարող են խստացնել պատժամիջոցները Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմի նկատմամբ։
17:35 - 12 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականության ապահովումը և ողջունել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նոր ծրագրի՝  «ԵՄ-ն՝ հանուն արձագանքող և հաշվետու հաստատությունների՝ ոստիկանության և միգրացիայի ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» մեկնարկը։ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է վերը նշված ոլորտներում, ինչպես նաև՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հակակոռուպցիոն աշխատանքներում համագործակցելու անհրաժեշտությունը, և արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
16:26 - 12 նոյեմբերի, 2021
«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պետական ավիափոխադրողը՝ «Բելավիա»-ն, հայտարարել է, որ այսօրվանից դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս՝ պաշտոնական Անկարայի խնդրանքով։ Որոշումը կայացվել է Լեհաստանի և Բելառուսի սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ՝ նախօրեին, արևմտյան կառավարությունները ՄԱԿ-ում դատապարտել էին Բելառուսի իշխանություններին և պնդել, թե Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է ներգաղթյալներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ վրեժխնդիր լինելու իր դեմ սահմանված պատժամիջոցների համար։ Լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած գիշեր իշխանությունները կանխել են ներգաղթյալների երկու խմբի կողմից ապօրինի սահմանահատումը, այսօր նման փորձերը շարունակվել են։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Էստոնիան ու մի շարք այլ երկրներ երեկ ՄԱԿ-ում հայտարարել են, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգության համար։ Մոսկվան Լուկաշենկոյին իր աջակցությունը ցույց տալու համար երկու օր անընդմեջ միջուկային զենք կրելու ընդունակ ռազմավարական ռմբակոծիչներ էր ուղարկել Բելառուսի օդային տարածք։
14:52 - 12 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անթույլատրելի է համարել իրավիճակը լեհ- բելառուսական սահմանին |armenpress.am|

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անթույլատրելի է համարել իրավիճակը լեհ- բելառուսական սահմանին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն անթույլատրելի է համարել իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին, որտեղ փախստականների խմբերը հայտնվել են «անելանելի դրության մեջ»: Այս մասին ասվում է նրա կողմից տարածած հաղորդագրության մեջ: «Ես կոչ եմ անում ներգրավված պետություններին ձեռնարկել հրատապ քայլեր դեէսկալացիայի ու այս անթույլատրելի իրավիճակի կարգավորման նպատակով՝ համաձայն մարդու իրավունքների ու փախստականների իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտականությունների»,- ասել է Բաչելետը: Նա ընդգծել է, որ երկու երկրների վերաբերմունքը, որը մեծամասամբ կենտրոնացած է խնդրի անվտանգային ու քաղաքական կողմերի վրա, այդ թվում և զորքերի տեղակայումն ու հնչեցվող հռետորաբանությունը, կարող է խորացնել միգրանտների խոցելիությունն ու ռիսկերը, որոնց նրանք բախվում են: «Իշխանությունները պետք է միասին աշխատեն՝ պաշտպանելու բոլոր նրանց կյանքն ու արժանապատվությունը, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել նրանց ընդհանուր սահմանին»,- հայտարարել է ՄԱԿ-ի հանձնակատարը:  
21:23 - 10 նոյեմբերի, 2021
Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի հումանիտար աջակցությունը մինչ օրս հասանելի չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին

Prime Minister Nikol Pashinyan received today United Nations’ Resident Coordinator Shombi Sharp on the occasion of completion of his mission in Armenia.Pashinyan highly appreciated Mr. Sharp’s work in developing the cooperation between Armenia and the UN agencies. Nikol Pashinyan also attached importance to the UN’s support to Armenia in fighting the coronavirus pandemic and expressed regret that the UN humanitarian aid is still not available to the people of Nagorno Karabakh. In the context of Sustainable Development Agenda 2030, the PM highlighted the importance of the 2021-2025 UN Sustainable Development Partnership framework document for Armenia, which was signed between the Armenian Government and the UN in June, 2021.Thanking for the appreciation, Shombi Sharp said it was a great honor for him to serve in Armenia, adding that he leaves the country with warm impressions. He highly valued the partnership with the Armenian Government, the evidence of which are the effective joint programs. He said that the UN will continue to stand by Armenia and the Armenian people, assist the implementation of reforms, overcome the difficult challenges.The sides exchanged views on the agenda of the Armenia-UN partnership, the agenda of peace and stability in the region.PM Pashinyan wished good luck to Shombi Sharp in his future activities, stating that Mr. Sharp will remain the good friend of Armenia and its people.
15:24 - 10 նոյեմբերի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի համար: Փոխվարչապետn ընդգծել է Շոմբի Շարփի դերակատարությունը մասնավորապես Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի աշխատանքների ուղղությամբ: Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել հնչած բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից միայն ջերմ հիշողություններով: Նա բարձր է գնահատել համագործակցությունը կառավարության գործընկերների, մասնավորապես՝ փոխվարչապետի գրասենյակի հետ՝ ընդգծելով, որ իր աշխատանքի արդյունավետությունը անմիջականորեն կախված է եղել նաև ձևավորված կառուցողական համագործակցությունից: Մհեր Գրիգորյանը մաղթել է պարոն Շարփին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի գործընկերը:
21:19 - 08 նոյեմբերի, 2021
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի պատասխանատուներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի պատասխանատուներին

Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանին և նույն կազմակերպության հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունուն: Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին, ծանոթացնել կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերին և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկա անելիքների շուրջ: ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել մարզում տուրիզմի զարգացմանը, համայնքներում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորմանը, ենթակառուցվածների նորացմանը, գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումներին: Իր խոսքում Արման Վալեսյանը անդրադարձավ 2020-2023 թվականներին մարզում իրականացվող «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագրին, նշելով, որ այն իրականացվում է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 22 բնակավայրերում: «Ծրագրի արժեքը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի համար՝ մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն իրականացվում է  ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և ֆինանսավորվում ՌԴ-ի կողմից: Ծրագիրը նախատեսում է աջակցել տեղական ինտեգրված զարգացմանը և նվազեցնել անհավասարությունները մարզում՝ համայնքների մասնակցության, տնտեսական հզորացման և կենսաապահովման ուժեղացման միջոցով: Աշխատանքները տարվում են անհատների, գործարարների և համայնքների հետ համագործակցված»: ՄԱԶԾ-ի աջակցությամբ վերանորոգվել են նաև մարզի մի շարք դպրոցական ճաշարաններ, որոշ մասն էլ գտնվում է ընթացքի մեջ: Ծրագրի միջոցով կատարվել և ընթացքի մեջ են գտնվում ավելի քան երկու տասնյակի հասնող տարբեր գյուղատնտեսական տեխնիկաների վերանորոգման աշխատանքները: «Նախատեսում ենք հաջորդ տարի մարզում կյանքի կոչել փոքր և միջին բիզնեսների զարգացման ծրագրեր, որոնց շրջանակներում պատրաստակամ ենք մինչև 20 հազար դոլար արժողությամբ ծրագրի դեպքում 70 տոկոս համաֆինանսավորում կատարել: Պլանավորել ենք մարզում զարկ տալ մեղվաբուծության զարգացմանը՝ մեղվափեթակների տրամադրման և ուսուցողական ծրագրերի իրականացման տեսքով, ստեղծել սերմերի վերարտադրության և լոգիստիկայի կենտրոն, որի միջոցով հնարավոր կլինի աջակցել հողագործին՝ բարձր բերքատվություն ապահովելու հարցում»,- նշեց Արման Վալեսյանը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունին խոսեց մարզում իրականացվելիք այն ծրագրերի մասին, որոնք կուղղվեն 2020 թվականին Արցախից տեղափոխվածների ինչպես նաև մարզում բնակվող առավել խոցելի խմբերում գտնվող ընտանիքների կենսապայմանների բարելավմանը: «Այդ ծրագրերի թվին են դասվում Արցախից տեղափոխվածների և սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների, անասնագոմերի բարելավումը, ինչպես նաև անասնակերի, տարբեր սերմացուների տրամադրումը»: Եզրափակելով իրենց խոսքը ՄԱԶԾ ներկայացուցիչները նշեցին, որ տվյալ ծրագրերը տեսանելի ապագայում ավելի հաջողված կլինեն, եթե առավել սերտացվի համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը՝ Գեղարքունիքի մարզում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար և հավաստիացրեց, որ մարզպետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել՝ դրանց շարունակականությունն ապահովելու համար: 
22:51 - 03 նոյեմբերի, 2021