Միքայել Մելքումյան

Միքայել Սերգեյի Մելքումյանը (ապրիլի 1, 1962Երեւան) 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր է, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ։ Եղել է 6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահն է։

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵԺՏԻ) պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ «Փարիզ-12» համալսարանում (Ֆրանսիա): Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1987-1990թթ. աշխատել է ԵԺՏԻ արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ.՝ ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք) եւ ԱԺ նախագահի տեղակալ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը |armenpress.am|

Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող ֆիզիկական անձանց շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարակատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ՝ այդ թվում ներտնային մաքրման ծառայություններով:  Մելքումյանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում: Նա հիշեցրեց, որ Հարկային օրենսգրքի հավելված 3-ում դասակարգված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք գործում են միկրոձեռնարկատիրության դաշտում: Այդ ցանկում բազմաթիվ մասնագիտություններ կան, օրինակ հանդիսավարները, կրկնուսույցները, դարբինները, կոշկակարները, հագուստի վերանորոգմամբ զբաղվող մասնագետները: «Մի շարք մասնագետներ կան, որոնք քաղաքացիներին ծառայություններ են մատուցում, սակայն չեն ցանկանում գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր կամ այլ սուբյեկտներ: Բայց մենք պետք է հնարավորություն տանք, որ նրանք այդ ցանկում լինեն: Ներառել եմ լրացուցիչ մասնագիտություններ՝ ներտնային վերանորոգման աշխատանքների կատարում, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ, բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն, Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման ծառայություն, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն»,-ներկայացրեց պատգամավորը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնեց, որ կառավարությունը սկզբանապես բացասական վերաբերմուք է ունեցել այս նախագծի մասով: «Գործող կարգավորումների համաձայն՝ նախագծով առաջարկվող գործունեության տեսակներով այսօր էլ, առանց այս օրենսդրական փոփոխության, հնարավոր է զբաղվել, եթե ֆիզիկական անձը հաշվառվում է որպես անհատ ձեռնարկատեր: Քաղաքականությունը, որ ֆիզիկական անձը, որը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, գոնե հաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր,  կարևոր է այն իմաստով, որ այդ պարագայում ֆիզիկական անձը դառնում է հարկային մարմնի համար ավելի հասկանալի, թափանցիկ գործընկեր, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, ավելի վերահսկելի դաշտում է գործում»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ կառավարությունը վստահ է, որ հարկման այս արտոնյալ համակարգը նախատեսված է հենց այդ ֆիզիկական անձի համար:
17:18 - 17 սեպտեմբերի, 2020
ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը |armenpress.am|

ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգին անցումը |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար չի համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով: Այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկին: Մելքումյանն առաջարկեց կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում, երբ սոցիալական որոշակի լարվածություն կա, հանրության հետ էլ համաձայնության գալ՝ որոշակի ժամանակով պահել միջանկյալ շրջանը, որում հագուստը կրկին կշարունակվի մաքսազերծվել կիլոգրամով, հետո նոր անցում կատարել նոր կարգին: ՊԵԿ նախագահն արձագանքեց՝  եթե հարցը ժամանակին չի հանրայնացվել, չի նշանակում, թե այդ դաշտի հետ պայմանավորվածություն չեն կնքել: «Այս անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսավարողները տեղյակ են եղել: Հնարավոր է, որ լինեն 1-2 տոկոս տնտեսավարողներ, որոնք տեղյակ չեն եղել: Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում»,-ասաց նա ու նշեց՝ դա իրենց դիրքորոշումն է:
14:32 - 17 սեպտեմբերի, 2020
Ընտանիքի վերամիավորման համար մուտքը ՌԴ թույլատրվում է. դեսպանատան պատասխանը Մելքումյանին

 |armeniasputnik.am|

Ընտանիքի վերամիավորման համար մուտքը ՌԴ թույլատրվում է. դեսպանատան պատասխանը Մելքումյանին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունը, որը կապված էր Ռուսաստանի Դաշնություն ՀՀ քաղաքացիների մուտքի հետ։ Ընտանիքների վերամիավորում «ՌԴ կառավարության կարգադրության համաձայն` Ռուսաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումն ուժի մեջ է մինչ օրս։ Այնուամենայնիվ, կցանկանայինք ընդգծել, որ օտարերկրյա բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, կարող են Ռուսաստան մուտք գործել մի շարք հիմքերի առկայության պարագայում, որոնք նախևառաջ պայմանավորված են մարդասիրական գործոններով», – ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ։ Այսպես, Ռուսաստան կարող են մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք հանդիսանում են ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամներ (ամուսին, ծնող, երեխա)։ Թույլատրված է նաև այն անձանց մուտը, որոնք Ռուսաստանում կեցության գործող թույլտվություն ունեն կամ նրանց, ովքեր ռուսական բուժհաստատություններ բուժման են մեկնում։ Բացի այդ, մուտք գործել կարող են այն քաղաքացիները, որոնք ժամանում են հիվանդ հարազատին (ամուսին, ծնող, երեխա, որդեգրող, որդեգրած) խնամելու համար, հանդիսանում են խնամակալ և հոգեբարձու։ «Այդպիսով, ինչպես տեսնում ենք, Ռուսաստան մուտքը ընտանիքի վերամիավորման նպատակներով և մի շարք այլ մարդասիրական դեպքերում թույլատրվում է», – ընդգծված է հաղորդագրության մեջ։ Աշխատանքային միգրանտներ Աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով այժմ Ռուսաստան կարող են մուտք գործել միայն այն քաղաքացիները, որոնք մասնակցում են գործադիր իշխանության դաշնային մարմնի կողմից (որի տնօրինության ներքո է այդ սարքավորման պատվիրատուն) ՌԴ ԱԴԾ և ՌԴ ՆԳՆ ուղարկած ցանկում նշված արտասահմանյան արտադրության սարքավորումների կարգավորմանը և տեխսպասարկմանը։ Բացի այդ, թույլատրվում է նաև ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքը: «Կգա ժամանակը, և լիարժեք կվերականգնվի նաև ավիահաղորդակցությունը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հույս ունենք, որ երկար չենք սպասի», – ասացին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։    
22:50 - 11 սեպտեմբերի, 2020
Սա ՀՀ պետական սահմանի վրա գնդակոծություն է, կսպասենք ՀԱՊԿ արձագանքին. Միքայել Մելքումյան

 |armenpress.am|

Սա ՀՀ պետական սահմանի վրա գնդակոծություն է, կսպասենք ՀԱՊԿ արձագանքին. Միքայել Մելքումյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների վերաբերյալ արձագանք է սպասում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և անդամ երկրներից: Այս մասին Մելքումյանն ասաց ԱԺ հատուկ նիստի ընթացքում: «Ադրբեջանի կիսագրագետ ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական սադրանքը ձեռնարկեց և արժանի հակահարված ստացավ: Փառք ու պատիվ մեր զինվորներին, հրամանատարներին, այս իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդը համախմբվում է արժանի հակահարվածը տալու համար: Հիմա կսպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին: Սա ՀՀ պետական սահմանի վրա գնդակոծություն է»,- ասաց Մելքումյանը: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ այդ գործողություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ադրբեջանը հերթական անգամ վերահաստատում է իր հակահայկական և հակամարդկային կեցվածքը:
19:28 - 13 հուլիսի, 2020
Ավանդների երաշխավորման շեմը բարձրացնող նախագիծն առաջին ընթերցմամբ արժանացավ ԱԺ-ի հավանությանը |armenpress.am|

Ավանդների երաշխավորման շեմը բարձրացնող նախագիծն առաջին ընթերցմամբ արժանացավ ԱԺ-ի հավանությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանիկողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 111 «կողմ», 2 «ձեռնպահ»   ձայներ: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն հայկական դրամ է՝ գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 միլիոն ՀՀ դրամ է, գործող շեմը 5 մլն դրամն է:
10:51 - 03 հունիսի, 2020
Պատգամավորն առաջարկում է բարձրացնել ավանդների երաշխավորման շեմը |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել ավանդների երաշխավորման շեմը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակը: Պատգամավորը նախ հիշեցրեց, որ օրենքով նախատեսվում է, որ 5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն հայկական դրամ է՝ գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 միլիոն ՀՀ դրամ է, գործող շեմը 5 մլն դրամն է: «Գործում է համապատասխան հիմնադրամ, որ ավանդների հատուցումը երաշխավորվի: Նախագծով չեն նախատեսվում բանկերի կողմից լրացուցիչ մուտքեր այդ հիմնադրամին»,-ասաց Մելքումյանն ու նշեց՝ գործող չափերը պահպանվել են: Պատգամավորը նկատեց՝ չնայած նրան, որ ավանդային միավորների մոտ 98 տոկոսը թվաքանակով երաշխավորվում է, բայց ծավալային առումով ընդամենը 41.5 տոկոսն է: Մելքումյանի կարծիքով՝ շեմի բարձրացման արդյունքում առնվազն 3-4 տոկոս կբարձրանա ցուցանիշը՝ մոտենալով 45 տոկոսին: «Սա փաստում է, որ փոքր ու միջին ավանդատուների հատուցումը երաշխավորում ենք»,-նշեց Մեքումյանը:
12:07 - 02 հունիսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպումների շարքը, այսօր ընդունել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին: Հանդիպմանը մասնավորապես խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղիների ու լուծումների մասին: Պատգամավորները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքների ու քայլերի մասին: Անդրադարձ է եղել նաև խորհրդարանի գործունեությանը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես իր դիտարկումներն է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից վավերացված Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկումների ոչ թե ավարտն, այլ՝ սկիզբը և կնպաստեն համապատասխան օրենքների միջոցով մեր պետությանը, ազգային մշակույթին հարիր լուծումներ գտնելուն:
17:30 - 25 մայիսի, 2020
Միքայել Մելքումյանն առաջարկում է խոցելի ոլորտների տնտեսավարողներին տրամադրել հարկային արձակուրդ

 |armenpress.am|

Միքայել Մելքումյանն առաջարկում է խոցելի ոլորտների տնտեսավարողներին տրամադրել հարկային արձակուրդ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկում է կորոնավիրուսի արդյունքում խոցելի դարձած ոլորտներների տնտեսավարողներին տրամադրել հարկային արձակուրդ: Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցի քննարկմանը: «Վերջերս լսեցի մի ոլորտի լրջագույն մասնագետի ելույթ, այդ ոլորտում շրջանառությունը 40 տոկոսով իջել է: Մենք այս պարագայում չունենք այլընտրանք, քան գնալ հարկային արձակուրդների, գոնե այն ոլորտների, որոնք խոցված են»,-ասաց նա ու նշեց՝ այդ ոլորտներից են, օրինակ, զբոսաշրջությունը, հյուրանոցային տնտեսությունը: Նա նշեց, որ պետք է գնահատում իրականացնել: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ որոշ բիզնեսներ կարող են փակվել:
20:15 - 14 մայիսի, 2020
«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ քվեարկի բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին



 |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ քվեարկի բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, չնայած նախագծի վերաբերյալ իր որոշակի մտահոգություններին, կողմ քվեարկի 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագծին՝ ստորադասելով իր քաղաքական և կուսակցական շահը:  Այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկմանն ասաց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:Մելքումյանի կարծիքով՝ այն, ինչ արվում է, բավարար չէ, կառավարությունը քիչ չափով է հաշվի առնում ընդդիմության, տարբեր մասնագետների առաջարկները:«Զգուշացնում եմ, շատ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որ 3-4 ամիս հետո նորից գալու եք այստեղ, նորից դեֆիցիտի չափը մեծացնելու ենք: Այն, ինչ կանխատեսել ենք անկման համար, չափազանց փոքր է այս պանդեմիայի պայմաններում: Բայց կարծում եմ, որ մեր քաղաքական ուժը այս պահին պատրաստ է վեր կանգնել մի վիճակից, երբ կառավարությունը շատ այլընտրանքներ չունի: Սա ճաշակի և նախասիրության հարց չէ, որ կառավարության նախասիրությամբ պայմանավորված գնանք մի 10 ուղղությամբ: Այդ պատճառով «Բարգավաճ Հայաստանն» այս նախագծին քվեարկելու է կողմ՝ ստորադասելով իր քաղաքական և կուսակցական շահը՝ հօգուտ ժողովրդի, հանրային շահի»,-ասաց Մելքումյանը:2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ըստ էության նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Ըստ էության դրանով առաջարկվում է մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ըստ այդ նախագծի սցենարի՝ կանխատեսվում է տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշի կրճատում, հարկային պակաս մուտքեր, սակայն ծախսերը պահպանվում են գրեթե նույն մակարդակի: Կանխատեսվող դեֆիցիտի չափը բարձրացվել է՝ հասել 324 մլրդ դրամի:
15:18 - 29 ապրիլի, 2020
Խորհրդարանը քննարկեց ընտանեկան դրամագլուխը ընտանիքին միանգամից տրամադրելու հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց ընտանեկան դրամագլուխը ընտանիքին միանգամից տրամադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ մարդիկ ընտանեկան դրամագլուխը կարողանան ստանալ միանգամից, այլ ոչ թե ամսեամիս:  Մելքումյանը «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում: Պատգամավորը հիշեցրեց, որ նախագիծը ընտանեկան դրամագլխի տնօրինման սխեմայի փոփոխության մասին է: Այդ սխեման տարիների ընթացքում փոփոխվել է: «Սկզբնական փուլում այն տրվել է 25 հազարական դրամներով, հետո թույլատրվեց, որ 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում ստանան 500 հազար դրամը, հետո 10 ամսվա ընթացքում՝ 50 հազարական դրամներով, իսկ 5-րդ և 6-րդ երեխաների դեպքում 1.5 մլն դրամը՝ նույն բաշխվածությամբ: Պարզվեց, որ դա չի ծառայում ընտանիքի արմատական հարցերի լուծմանը, դրա համար մենք առաջարկեցինք, որ այդ գումարը միանգամից տրվի, ծնողները միանգամից տնօրինեն այն»,-ասաց նա: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:
17:50 - 16 ապրիլի, 2020
Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո. փոխվարչապետը՝ գազի գնի բանակցությունների մասին  |tert.am|

Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո. փոխվարչապետը՝ գազի գնի բանակցությունների մասին |tert.am|

tert.am: Կցանկանայի իմանայի՝ ինչ փուլում, ինչ մակարդակի վրա են գազի գնի բանակցությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմած «Գազպրոմ-Արմենիայի» հայտը: Իմ կարծիքն է, որ այդ հայտը պետք է մերժվի»,-ասաց նա և հիմնավորեց, թե ինչու: Մելքումյանը նաև ուշադրություն հրավիրեց Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած թվին, որտեղ օտարերկյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2018թ. համեմատ 2019թ. մոտ 45 տոկոսով կրճատվել է: «Դրա մեծ մասը պարտքով ձևակերպված են, և ներկրված գազի դիմաց վճարները հետ տանելն է»,-ասաց  նա: Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ստացել է  նամակի պատասխան, որով Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ նամակում նշվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարության մակարդակով: Ինչ վերաբերում է ներդրումներին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք այդ ներդրումները, թե ոչ, եթե ուզում ենք՝ պատրաստ ե՞նք քննարկել սակագնի խնդիրը, թե ոչ:  «Մենք պետք է հասկանանք, որ չպետք է շատ չոր լինել, այսինքն կոնստրուկտիվ պետք է լինել, ի վերջո «Գազպրոմ-Արմենիան» հայկական ընկերություն է, և մենք պետք է ողջամիտ լինենք »,-ասաց նա:
18:37 - 15 ապրիլի, 2020
Սա այն ժամանակը չէ, որ հնարավոր լինի գազի գնի սակագինը բարձրացնել․ Միքայել Մելքումյան
 |armtimes.com|

Սա այն ժամանակը չէ, որ հնարավոր լինի գազի գնի սակագինը բարձրացնել․ Միքայել Մելքումյան |armtimes.com|

armtimes.com: 21 օր առաջ այս ամբիոնից կոչ արեցի մեր կառավարությանը, որ պետք է դիմել Ռուսաստանի կառավարությանը՝ ինտենսիվ գազի գնի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Դրանից 1 շաբաթ հետո ՀՀ փոխվարչապետը նամակ ուղարկեց Ռուսաստանի «Գազպրոմ»-ի նախագահին առ այն, որ արագ պետք է բանակցվի, սակայն մինչ օրս մենք տեղեկություն չունենք, թե ինչ արձագանք կա»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ սա այն ժամանակը չէ, որ հնարավոր լինի գազի գնի սակագինը բարձրացնել։ «Ամբողջ աշխարհում գազի գինը նավթի գնի հետ իջել է»,- ասաց նա՝ հավելելով՝ պետք է լինեն բանակցություններ, որ սահմանի վրա գազի գինը նվազի։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է դիմել ՀԿԾՀ՝ հուլիսի 1-ից որոշ սպառողների համար գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու հարցով։  Այնուհետեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասուլիսի ժամանակ նշել էր, որ դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ գազի գնի նվազեցման հարցով, սակայն դեռեւս պատասխան չկա։ «Կարծում եմ՝ այսօր աշխատանքային եւ հանգստյան օրերի խնդիր էլ կա։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,- ասել էր նա։
18:36 - 14 ապրիլի, 2020