Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Վերջին 10 տարում առաջին անգամ Թուրքիա է ժամանել Եգիպտոսի ԱԳ նախարարը
 |armtimes.com|

Վերջին 10 տարում առաջին անգամ Թուրքիա է ժամանել Եգիպտոսի ԱԳ նախարարը |armtimes.com|

armtimes.com: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն փետրվարի 27-ին ընդունել է Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շուքրիին։ Վերջինս այցելել է Ադանա և Մերսին։ Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ ընկերությունն ու եղբայրությունը դժվար ժամանակներում են երևում։ Խոսելով թուրք-եգիպտական հարաբերությունների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի միջև 2022-ի նոյեմբերին Կատարում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ՝ Թուրքիայի առաջին դիվանագետն ուշադրություն է հրավիրել այդ փաստի վրա ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերությունների պատմությունում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ երկարատև խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը ոչ միայն երկու երկրների, այլևս ողջ տարածաշրջանի համար է կարևոր ու շահավետ։ Նշենք, որ Եգիպտոսի ոչ մի արտգործնախարար վերջին 10 տարիներին Թուրքիա չէր այցելել, և սա արտգործնախարարի մակարդակով առաջին այցելությունն էր։
09:42 - 28 փետրվարի, 2023
Անկարան թույլ չի տա Թուրքիայի միջոցով շրջանցել հակառուսական պատժամիջոցները. Չավուշօղլու
 |1lurer.am|

Անկարան թույլ չի տա Թուրքիայի միջոցով շրջանցել հակառուսական պատժամիջոցները. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շոշափվել է Թուրքիային ամերիկյան կործանիչներ մատակարարելու հարցը: Բլինքենը հայտարարել է, որ F-16 կործանիչների արդիականացումը և Թուրքիա նոր ինքնաթիռների մատակարարումը կարևոր դեր է խաղում նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար, հաղորդում է Anadolu գործակալությունը։ 2021 թվականի աշնանը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Վաշինգտոնն առաջարկել է Թուրքիային մատակարարել F-16 կործանիչներ՝ F-35 ծրագրում ավելի վաղ կատարած ներդրումների դիմաց, որից մի քանի տարի առաջ Անկարան դուրս մնաց ռուսական Ս-400-ի գնումների համար: Թուրքիան ակնկալում է ստանալ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման համար հատկացված 1,4 միլիարդ դոլար գումարը։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Չավուշօղլուն՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Թուրք նախարարը նշել է, որ երկու երկրի միջև առևտուրն ակտիվորեն զարգանում է, և կոչ է արել չեղարկել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցներն ու «առավել արդյունավետ համագործակցել անվտանգության ոլորտում», մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Մամուլի ասուլիսում Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս իրենց երկրի միջոցով շրջանցել հակառուսական պատժամիջոցները, հայտնում է Anadolu-ն։ ԱՄՆ պետքարտուղարն էլ ողջունել է Թուրքիայի դերն Ուկրաինային աջակցելու գործում:
17:30 - 20 փետրվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով

Փետրվարի 15-ին Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ԱԳ նախարար Միրզոյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.«Հարգելի՛ պարոն Չավուշօղլու, Հարգելի՛ ներկաներ, Նախևառաջ, Հայաստանի Հանրապետության անունից ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին: Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988թ․ Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։ Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ։ Եվ աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։ Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։ Եվ հենց այս սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։ Շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և, ընդհանուր առմամբ, հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին՝ իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր: Խորհրդանշական եմ համարում նաև, որ շաբաթ օրը շուրջ երեսուն տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց՝ Ադիյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման:Հարգելի՛ ներկաներ, Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն, այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը։ Ուզում եմ տեղեկացնել, ինչպես նախարար Չավուշօղլուն քիչ առաջ նշեց, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:
16:13 - 15 փետրվարի, 2023
Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու |armenpress.am|

Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն այս դժվարին օրերին մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն: Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Այսօր Հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երկրաշարժից հետո նա  այցելել է մեզ՝ ի նշան Թուրքիայի հետ համերաշխության: Երկրաշարժից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը ցավակցական ուղերձ հղեց մեր նախագահին և հայտնեց, որ պատրաստ է աջակցություն տրամադրել: Վարչապետ Փաշինյանը նաև հեռախոսազրույց ունեցավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դրանից հետո Հայաստանը մեր երկիր որոնողափրկարարական խումբ ուղարկեց, ովքեր փետրվարի 8-ից մինչ օրս Ադայամանում աշխատում են մեզ հետ: Նրանք փոքր աղջկա և երիտասարդ կնոջ են կարողացել ողջ դուրս բերել փլատակներից»,- նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին այս դժվարին օրերին իրենց միայնակ չթողնելու համար: Չավուշօղլուն մանրամասնեց, որ Հայաստանը 100 տոննա մարդասիրական աջակցություն է ուղարկել աղետից տուժած Թուրքիա, ևս մեկ խմբաքանակ ճանապարհին է: «Դժբախտաբար, Հայաստանը ևս գտնվում է սեյսմիկ գոտում: Բոլորիս հիշողության մեջ մնում է 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժը, որի ժամանակ Թուրքիան ևս օգնություն էր ուղարկել Հայաստանին: Հայաստանը 1999 թվականին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ևս մարդասիրական օգնություն էր ուղարկել: Այս դժվարին օրերին ևս մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն»,- նկատեց Թուրքիայի ԱԳ նախարարը: Մևլութ Չավուշօղլուն մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ անդրադարձավ նաև Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին: «Հարավային կովկասում շարունակվում է հարաբերությունների նորմալացման գործընթացը: Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է այս գործընթացին: Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները, կարծում եմ, նպաստելու են մեր տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը: Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են հարատև կայունություն բերել կովկասյան տարածաշրջանում»,-եզրափակեց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն Անկարայից ուղևորվեց Ադեյաման:
14:08 - 15 փետրվարի, 2023
Վերահաստատում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ՀՀ պատրաստակամությունը․ Միրզոյան
 |1lurer.am|

Վերահաստատում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ՀՀ պատրաստակամությունը․ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձնազրույցից հետո հայտարարությամբ են հանդես եկել։ Միրզոյանը մասնավորապես հայտնել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը։  «Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն  այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Նախարարը հայտնել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է այս հարցի վերաբերյալ որոշ դետալներ։ «Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասել է Միրզոյանը։
13:52 - 15 փետրվարի, 2023
Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել
 |armenpress.am|

Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա: «Կարիքի մեջ գտնվող հարևանին աջակցելու՝ Հայաստանի որոշումից հետո սա պատմական այց է: Հուսով ենք, որ սա Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների լավ նախանշան է», -  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Տոյվո Կլաարը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կից ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի գրառումը, որում հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչից հետո Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:
10:42 - 15 փետրվարի, 2023
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին
 |1lurer.am|

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանն ապագայում կկարողանա միանալ տարածաշրջանային ծրագրերին: «Մենք նախաձեռնել ենք եռակողմ-քառակողմ մեխանիզմ, որպեսզի օգտվենք այն հնարավորություններից, որը մեր տարածաշրջանը ներկայացնում է։ Մենք ունեինք Թուրիքա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմը և վերջերս, երբ Հյուսիսային միջանցքը դադարեց լինել այլընտրանք, անդրկասպյան, արևելք-արևմուտք Միջին միջանցքը ամրապնդելու նպատակով ձևավորել ենք եռակողմ մեխանիզմներ նաև Ղազախստանի և Ուզբեկստանի հետ, նկատի ունեմ՝ Ադրբեջանը և Թուրքիան՝ կենտրոնում։ Ես հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ, երբ մենք իրականացնենք այս ծրագրերը։ Ուստի այս Միջին միջանցքը դառնում է շատ վճռորոշ»,- նշել է Չավուշօղլուն Բուդապեշտում պանելային քննարկման ժամանակ։
18:46 - 31 հունվարի, 2023
Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հաստատել է դիրքորոշումը, որ տարածաշրջանում աշխարհագրության փոփոխություն չպետք է լինի

Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հաստատել է դիրքորոշումը, որ տարածաշրջանում աշխարհագրության փոփոխություն չպետք է լինի

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով Թուրքիայում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr-ը։ Վերջինիս հետ հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։  Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային առանցքային զարգացումները։ Աբդոլլահիանը ասուլիսին հայտնել է, որ իրենք խոսել են քաղաքական, տնտեսական ու մշակութային հարցերի շուրջ․ հիմնական առանցքը Իրանի ու Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության շեշտադրումն էր։ «Առևտրի տեսանկյունից իրավիճակը լավ է, բայց այն մակարդակում չէ, որ համապատասխանում է երկու երկրներին»,- ասել է իրանցի նախարարը։ Նա նաև նշել է, որ քննարկվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի առաջիկա այցը Թուրքիա։ «Մենք հույս ունենք տեսնելու Իրանի և Թուրքիայի միջև երեք սահմանային շուկաների կառուցումը»,- հավելել է նա։ Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրրավիճակին՝ Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «Իրանը դեմ է պատերազմին ու կարևորում է քաղաքական կարգավորումը»։ «Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի այն երկու երկրներն են, որոնք ունեն ամենազորեղ ժողովրդավարությունը»,- ասել է իրանցի դիվանագետը՝ պնդելով, որ Իրանում կանայք ունեն շատ իրավունքներ, ինչպես տղամարդիկ ու դատապարտելով Արևմուտքին Իրանում ցույցեր հրահրելու համար։ Իր խոսքը շարունակելով՝ նա անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանին և հայտարարել, որ Իրանը չի ընդունի տարածաշրջանի աշխարհագրության որևէ փոփոխություն։ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հերթին ասել է, որ զրւցակցի հետ անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, Աֆղանստանին, Սիրիային։ «Անհրաժեշտություն չկա, որ Արևմուտքի երկրները միջամտեն և թելադրեն իրենց պահանջները Իրաքի և Սիրիայի վերաբերյալ»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ իրենք Իրանին ու Ռուսաստանին տեղեկացրել են Սիրիայի հետ հարաբերությունները շարունակելու մտադրության մասին։ Իրանական Tasnim-ի փոխանցմամբ՝ Էրդողանը Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները բնութագրել է որպես կարևոր և գերազանց։ Նա ընդգծել է Իրանի կարևոր դերը Սիրայի հարցով բանակցություններում՝ ասելով, որ Իրանն իրապես կարող է արդյունավետ օգնություն ցույց տալ նոր մոտեցումների համար։ Զրուցակիցները հաստատել են, որ երկու ժողովուրդների ու կառավարությունների միջև կապերի զարգացման սահմաններ չկան։ Ընդգծվել է նաև Կովկասի խնդիրների համար ստեղծված 3+3 ձևաչափով հանդիպման կարևորությունը, ինչպես նաև Իրան-Թուրքիա-Իրաք և Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպումների նշանակությունը։
13:06 - 18 հունվարի, 2023
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության տակ». Չավուշօղլու
 |tert.am|

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության տակ». Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը «վճռական միջոցներ չի ձեռնարկել»՝ հակազդելու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որը Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին Չավուշօղլուն ասել է TRT հեռուստաալիքի եթերում։ Թուրք նախարարը նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է դնում Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության տակ»։ «Եթե Շվեդիայի կառավարությունը պատշաճ կերպով չարձագանքի նման գործողություններին, մենք չենք տա այն պատասխանը, որին սպասում է Շվեդիան ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցում։ Շվեդիան պետք է կատարի իր ընտրությունը»,- ասել է նա։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Անկարան սպասում է, որ Ստոկհոլմը կատարի ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը հակազդելու մասին իր հետ ստորագրված հուշագիրը։ Դա Թուրքիայի կողմից պայման է դաշինքին միանալու հարցով Շվեդիայի դիմումի հաստատման համար։ Այս փաստաթուղթը ստորագրվել է անցած հունիսին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
10:45 - 13 հունվարի, 2023
Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նախապատրաստման մասին |armenpress.am|

Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների միջև բանակցությունների նախապատրաստման մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան աշխատում է Մոսկվայի հետ Անկարայի և Դամասկոսի արտգործնախարարների միջև ծրագրված բանակցությունների ամսաթվի շուրջ։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը: «Ռուսաստանն առաջարկեց արտգործնախարարների հանդիպման ժամկետ, բայց դա մեզ հարմար  չէր: Մենք աշխատում ենք ամսաթվերի նոր առաջարկների շուրջ։ Ես ասել եմ, որ եռակողմ հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, նրանք պետք է սկսեն կենտրոնանալ արդյունքների վրա: Դուք նշանակեք ամսաթիվը և որոշեք, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու մինչ այդ ամսաթիվը: Մենք կիրականացնենք նախապատրաստումը։ Հանդիպումներ կանցկացվեն փորձագետների մակարդակով»,-թերթի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն: «Անելիքներ կան հետախուզության կամ պաշտպանության նախարարների մակարդակով քննարկված հարցերը կոնկրետ քայլերի վերածելու ուղղությամբ։ Դրանք չեն լինելու մեկօրյա կամ տարբեր մակարդակներում անցկացվող մեկանգամյա հանդիպումներ: Չի կարելի ակնկալել, որ Սիրիայի վերաբերյալ բոլոր որոշումները կընդունվեն եռակողմ հանդիպման ժամանակ։ Այս ամենը քայլեր են առաջիկա ժամանակահատվածում զգայուն հարցերի շուրջ վստահության հաստատման և համագործակցության կոնկրետացման ուղղությամբ»,-հավելել է նա:  Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում եռակողմ բանակցություններ էին անցկացրել՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները: Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն էին:  
17:54 - 03 հունվարի, 2023