Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

Շուշան Ստեփանյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 8-ին, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ 1995 թվականից սովորել է Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2005 թվականին գերազանց ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը 2009 թվականին նույնպես ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

Որպես հետաքննող լրագրող, 2007-ից 2009 թվականներին աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում։ 2009 թվականին ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից։ 2013 թվականին դարձել է նույն թերթի խմբագրության մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից, իսկ 2015-ից 2016 թվականներին՝ զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր։ 2017 թվականին Շուշան Ստեփանյանը դարձել է նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ։ 2018 թվականին նա «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակիցն է։

2019 թվականից ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Նա 2014 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի դեմոկրատական Հանրապետության Զինված ուժերի Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում։

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար․ Շուշան Ստեփանյան

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար․ Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Առավոտյան 06:30-ին՝ հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։ Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։ Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար»,- տեղեկացնում է Շուշան Ստեփանյանը։
08:49 - 07 հոկտեմբերի, 2020
Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից․ Շուշան Ստեփանյան

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից․ Շուշան Ստեփանյան

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք, արցախա-ադրբեջանական սահմանին արդեն ութերորդ օրն է՝ շարունակվում են լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս ընթացքում Ադրբեջնական զինուժը կիրառել է իր սպառազինության գրեթե բոլոր զինատեսակները, այդ թվում՝ միջազգայնորեն արգելված կասետային արկեր։ Թշնամին պարբերաբար հրետակոծում է քաղաքացիական խաղաղ բնակավայրերը ու կենսական նշանակության օբյեկտների։ Այդ հարվածների պատճառով երեկ հոսանքազրկվել է Ստեփանակերտը։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են կատարել իրենց առջեւ դրված մարտական առաջադրանը՝ թշնամուն պատճառելով ինչպես սպառազինության զգալի, այնպես էլ արդեն շուրջ 3000-ի հասնող մարդկային կորուստներ։
08:08 - 04 հոկտեմբերի, 2020
Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ․ «Հովազ-1»

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ․ «Հովազ-1»

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում»:
18:47 - 03 հոկտեմբերի, 2020
Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում, անցել է հարձակման․ թեժ մարտեր են ընթանում․ Շուշան Ստեփանյան

Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում, անցել է հարձակման․ թեժ մարտեր են ընթանում․ Շուշան Ստեփանյան

Արցախի սահմանի հյուսիսային եւ հարավային ուղղություններում ընթանում են համառ եւ թեժ մարտեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշում է, որ հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում՝ անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։  Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ինքը մեկնում է առաջնագիծ։ Նա բոլորին կոչ արեց անհապաղ ոտքի կանգնել եւ անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ 
08:32 - 03 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը  հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին

Ադրբեջանը հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ: Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից: Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»:
18:28 - 30 սեպտեմբերի, 2020