Կարեւորում ենք, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար. Չեխիայի վարչապետ
|news.am|
news.am: Մենք մտահոգված ենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է եւ մենք համաձայն ենք ԵՄ-ի դիրքորոշման հետ այդ հարցում: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Պրաgայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:
«Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն ու կայունություն հաստատվի ԼՂ-ում եւ ամբողջ Կովկասի տարածաշրջանում: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ քննարկումներին, մենք կարեւորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Ես վարչապետի հետ մեր քննարկումներից հասկացա, որ Հայաստանն, ինչ խոսք, շահագրգռված է կայունություն ու խաղաղությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով: Հայաստանը շատ է հետաքրքրված, որ տեւական լուծում գտնվի:
Ես կարող եմ հավաստիացնել, որ Չեխիան իր միջազգային քաղաքականության մեջ միջազգային բոլոր հարթակներում կկատարի անհրաժեշտ քայլերը, որպեսզի ձեզ օգնենք տեւական կայունության եւ խաղաղության հասնելու ձեր երկրում»,- հայտարարեց Չեխիայի վարչապետը:
15:46 - 04 մայիսի, 2023