Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ անաչառ միջնորդի դերը․ Բայրամովը՝ Բորելին |tert.am|

ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ անաչառ միջնորդի դերը․ Բայրամովը՝ Բորելին |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ սկզբունքների հարգման վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման միակ ճանապարհն է։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային մի շարք հարցեր։ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բորելին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու նշել վերջին միջոցառումների դրական ազդեցությունն այդ գործընթացում վստահություն ձևավորելու հարցում։ Հանդիպմանը Բայրամովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում կարգավորման գործընթացում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը, սակայն միևնույն ժամանակ նա նաև դժգոհել է՝ «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։
10:12 - 12 դեկտեմբերի, 2023
Մենք որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը. Ալեն Սիմոնյան |news.am|

Մենք որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Մենք ասել ենք, որ որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերը մերժել է ադրբեջանական կողմը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, թե ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար: «Հույս ունենք՝ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա եւ բացի այն հայտարարություններից, որ խաղաղություն են ուզում, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որ պատմական շանս չկա, կկարողանան ինչ-որ քայլ անել, որը կբերի ռեալ, շոշափելի խաղաղության»,- ասաց նա:
13:14 - 07 դեկտեմբերի, 2023
Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը․ Բայրամովը՝ Աբդոլլահիանին |tert.am|

Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը․ Բայրամովը՝ Աբդոլլահիանին |tert.am|

tert.am: Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության, Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարների, «Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտների», ինչպես նաև Արցախում «հակաահաբեկչական միջոցառումներից» հետո տարվող աշխատանքների մասին։ Բայրամովը նաև հայտարարել է, թե «Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»։
09:45 - 06 դեկտեմբերի, 2023
Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
 |armenpress.am|

Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպման ժամանակ հաստատել են, որ հարկավոր է զարկ տալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը։ «Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը», ՌԴ-ի և Ադրբեջանի միջև 2022 թ․ փետրվարին կնքված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համատեղ քայլերը, ինչպես նաև կասպյան «հնգյակի» շրջանակներում համագործակցությունը։ Լավրով-Բայրամով հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում։
14:51 - 05 դեկտեմբերի, 2023
Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակն ավելի հեռանկարային է դառնում
 |armenpress.am|

Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակն ավելի հեռանկարային է դառնում |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «միս ու արյուն է ձեռք բերում» և ավելի ու ավելի հեռանկարային է դառնում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ Լավրովը Բայրամովին ասել է, որ «3+3» հարթակը, որը միավորում է երեք հարավկովկասյան երկրներին և նրանց երեք հարևաններին, «հեռանկարային ձևաչափ է»։ «Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականներն այս ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հայաստանը միացել է «3+3» ձևաչափին, Ռուսաստանը և Իրանը նույնպես ողջունել են այս գաղափարը։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Հարթակի հաջորդ հանդիպումը կայացել է Թեհրանում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով։
13:06 - 05 դեկտեմբերի, 2023
Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ Բայրամով |tert.am|

Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ Բայրամով |tert.am|

tert.am: Բաքուն հաստատապես հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը։ Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ըստ APA-ի, ասել է Բայրամովը՝ նշելով, թե «այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է և միայն ծառայում է խաղաղ գործընթացի ձգձգմանը»։ Թե ինչ սուբյեկտների մասին է խոսքը, Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։ Նա նշել է, թե Բաքուն հստակ հանձնառու է խաղաղությանը, թեև գործընթացը ձգձգվում է։ Բայրամովը նաև բողոքել է, թե «Հայաստանից ավելի քան երկուսուկես ամիս պահանջվեց համաձայնագրի նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունները վերջնականապես ներկայացնելու համար»։
10:03 - 01 դեկտեմբերի, 2023
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի է. Բայրամով |1lurer.am|

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի է. Բայրամով |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիկա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման նոր հեռանկարներ են բացվում: Կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման ու հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև համագործակցության չօգտագործված հնարավորություններ կբացի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- ասել է Բայրամովը:  «Հույս ունեմ, որ Հայաստանն այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնի»,- ասել է Բայրամովը։
18:21 - 06 նոյեմբերի, 2023
Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին
 |factor.am|

Բուխարեստն աջակցում է Շառլ Միշելի միջնորդական ջանքերին․ Ռումինիայի ԱԳ նախարարը՝ Բայրամովին |factor.am|

factor.am: Ռումինիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիտա Օդոբեսկուն Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ Ռումինիան հանդես է գալիս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգման հիման վրա։ «Ռումինիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Մենք հանդես ենք գալիս այս հարցի լուծման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների հարգմամբ: Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատումը մեծ նշանակություն ունի Ռումինիայի համար»,- ասել է Օդոբեսկուն։ Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերի 5-ից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում։ Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Միաժամանակ, հավելենք, որ Շառլ Միշել միջնորդությամբ հանդիպումներից հրաժարվում է հենց Բաքուն։
17:33 - 06 նոյեմբերի, 2023
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նշել է, հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի վերջին առաջարկներին։ Գերմանիայի ԱԳ նախարարն էլ նշել է. - «Ես հստակ ասել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»։ «Ես հանդիպել եմ Ղարաբաղից տեղափոխված մարդկանց հետ: Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չպետք է բաղկացած լինի միայն դիվանագետների հանդիպումից: Մենք պետք է հանդիպենք հասարակ մարդկանց հետ, իմանանք նրանց պատմությունը»,- ասել է Բերբոքը: Ասուլիսին նախորդած հանդիպմանը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները: Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 
22:26 - 04 նոյեմբերի, 2023