Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն

ՀՀ ԱԺ կայքում զետեղվել է ԱԺ նախագահի կարգադրությունը պատգամվորներին Լոնդոն գործուղելու մասին։ Մասնավորապես, համաձայն կարգադրության, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 6-9-ը աշխատանքային այցով գործուղվելու է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)։ Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը,Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Սոնա Ղազարյանը, Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը,Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը,Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը (հունիսի 4-9-ը),Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը,Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ   հաղորդակցության վարչության լրատվության   արտադրության բաժնի լուսանկարիչ- oպերատոր Դավիթ Հակոբյանը,Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության  արտադրության բաժնի հեռուստաoպերատոր Հրայր Քալաշյանը։ Գործուղման ծախսերը պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին են։
11:17 - 27 մայիսի, 2023
Ռուբեն Ռուբինյանը ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուբեն Ռուբինյանը ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջեւ առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը:
17:42 - 23 մայիսի, 2023
Ի՞նչ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում ԱՄՆ-ում տեղի ունեցող բանակցություններին․ Գեղամ Մանուկյան |tert.am|

Ի՞նչ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում ԱՄՆ-ում տեղի ունեցող բանակցություններին․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ։ ԱԺ նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին նախ հարցրել է, թե ինչով է պայմանավորված Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի Վաշինգտոն գործուղումը արտգործնախարար Արարատ Միրզոյանի պատվիրակության կազմում․ «Ին՞չ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում այդ բանակցություններին, արդյոք հայ-թուրքականը կապված է հայ–ադրբեջանականի հետ։ Ալեն Սիմոնյանի որոշումով Ռուբինյանը գործուղվել է ապրիլի 28-ից մայիսի 5-ը։ Դա նշանակում է որ ենթադրվում էր ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու։ Պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը»,-նշել է Մանուկյանը։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կոչ արեց չշեղվելու օրակարգային հարցերից․ «Պարոն Մանուկյան, ճիշտն ասած, զարմանում եմ, որ ձեր համար նորություն է, որ բանակցություններ են տեղի ունենում»,- արձագանքեց Հակոբ Արշակյանը։ Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Նշենք նաև, որ  «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
10:26 - 02 մայիսի, 2023
Ես չեմ կարող, ոչ թե չեմ ուզում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ. Դունյա Միյատովիչ |aysor.am|

Ես չեմ կարող, ոչ թե չեմ ուզում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ. Դունյա Միյատովիչ |aysor.am|

aysor.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նշել է, որ փորձել է այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն չի հաջողվել: «Խնդիրն այն չէ, որ ոչ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող գնալ այնտեղ։ Ես մի քանի անգամ փորձել եմ: Մեկ ամիս առաջ էլ եմ փորձել, բայց փաստն այն է, որ չեմ կարող գնալ այնտեղ։ Եվ երբ Դուք ինձ հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, չեք այցելում այդ տարածք, ես կպատասխանեմ, որ դա ձեր պատճառով է, այն անդամ պետությունների պատճառով, որոնք չեն համագործակցում հանձնակատարի հետ, որպեսզի նրա մուտքը հնարավոր դարձնեն»,- նշել է Միյատովիչը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե երբ են Եվրոպային խորհրդի պաշտոնյաները պատրաստվում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Նա նշել է, որ փորձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին նայել մարդու իրավունքների տեսանկյունից: «Ես հենց այս պահին էլ պատրաստ եմ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, բայց չեմ կարող, քանի որ պետք է պետությունները կամ պետությունը աշխատեն, որ դա ապահովեն։ Ես կարող եմ գնալ անգամ պատերազմական գոտիներ, բայց չեմ կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։ Ուստի երբ Դուք հարցնում եք՝ ինչու այնտեղ չեք, դա նշանակում է, որ չեմ կարող, ոչ թե չեմ ուզում։ Այդ հարցի պատասխանը պետք է տան անդամ պետությունները»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը։
13:20 - 25 ապրիլի, 2023
Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին |1lurer.am|

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից  հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը: «Եթե մինչ այդ հայտարարվում էր, որ դեկտեմբերից միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները», և պաշտոնական Բաքուն դրա հետ ոչ մի կապ չունի, երեկվանից անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը պաշտոնապես փակեց այդ ճանապարհը»,- ասել է նա: Ռուբինյանը զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին: «Արդեն մի քանի նիստում ես խոսում եմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի կյանքը վտանգված է: Ես չեմ խոսում նրանց քաղաքական կամ մարդու իրավունքների մասին, ես խոսում եմ իրական ցեղասպանության վտանգի մասին: 120 հազար քաղաքացի դարձել է  Ադրբեջանի պատանդը, մի երկրի, որն ատում է նրանց։ Հուսով եմ՝ միասին կկանխենք այս և հետագա այլ վայրագությունները»,- ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
19:27 - 24 ապրիլի, 2023
Ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի Հանրապետությունը, երբ իշխանության էիք․ Ռուբինյանի հարցն՝ ընդդիմությանը
 |armenpress.am|

Ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի Հանրապետությունը, երբ իշխանության էիք․ Ռուբինյանի հարցն՝ ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ: ԱԺ փոխնախագահը խորհրդարանական ընդդիմության հարցրեց՝ երբ իշխանության էին, իրենք ինչո՞ւ չէին ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը: Ռուբինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի  վերաբերյալ հայտարարություններին: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ասում Արցախի Հանրապետություն՝ Ռուբինյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք իշխանության էիք, ինչո՞ւ չեք ճանաչել Արցախի Հանրապետությունը»: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի մտքին առ այն, որ ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել՝  ԱԺ փոխնախագահն առաջարկեց ժամանակագրորեն հետ գնալ: «1991 թվականին ԼՂ-ում տեղի է ունենում հանրաքվե: Հանրաքվեի արդյունքում ԼՂ ժողովուրդը կողմ է քվեարկում, որ ԼՂ-ն հռչակվի անկախ հանրապետություն: Կարո՞ղ ենք դա համարել ինքնորոշման ակտ. այո: Հարց՝ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել ԼՂ ինքնորոշման ակտը: Մինչ օրս որևէ իշխանության օրոք ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ-ն՝ որպես անկախ հանրապետություն: Խնդիրն այն է, որ մենք մեր իսկ տերմինաբանության մեջ շիլաշփոթ ենք սարքել: Օրինակ, մարդը կարող է գալ ու այս ամբիոնի մոտ ասել Արցախի Հանրապետություն, բայց իրեն ներկայացրած ուժի մտքով չի անցել (կամ, գուցե, անցել է, բայց, համենայնդեպս, չի արել) ներկայացնել նախագիծ՝ ԼՂ անկախությունը ճանաչելու մասին»,-ասաց Ռուբինյանը: Նա հավելեց՝ հետո ՀՀ-ն, Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ասել է՝ նոր ինքնորոշման համար նոր ակտ է պետք, բայց, որպեսզի դա տեղի ունենա, պետք է Ադրբեջանը նաև համաձայնվի ժամկետի շուրջ: Ռուբինյանը, կրկին անդրադառնալով Խաչատրյանի մտքին, ասաց. «Մեծագույն ցավով պետք է պնդեմ, որ Հայաստանը՝ ի դեմս այն ժամանակվա կառավարության, փաստացի համաձայնվել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակմանը»: Ռուբինյանի կարծիքով՝ դա է Մադրիդյան սկզբունքների ամբողջ խնդիրը: «Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ: Այդպես է ստացվում»,-նշեց նա: Անդրադառնալով ընդդիմադիրների՝ իշխանությանը դավաճանության մեջ մեղադրելուն, հարցադրմանը, թե ինչո՞ւ իշխանությունը հետամուտ չի լինում ԼՂ ինքնորոշման իրավունքին՝ նա ասաց. «Սիրելի Դաշնակցություն, երբ դուք խորհրդարանական կոալիցիայի մեջ եք եղել, ինչո՞ւ հետամուտ չեք եղել և չեք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»: Անդրադառնալով Գեղամ Մանուկյանի արձագանքին, թե չեն գնացել այդ քայլին, որ բանակցությունները շարունակվեն, Ռուբինյանն ասաց՝ եթե ինքնորոշման իրավունքը անքակտելի իրավունք էր, ինչո՞ւ էին պատրաստվում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ անքակտելի իրավունքի շուրջ: «Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ճանաչում է որպես ի՞նչ»,-հարցրեց Ռուբինյանն ընդդիմությանը:
15:27 - 21 ապրիլի, 2023
Մարգարայում 733 միլիոն դրամով նոր մաքսակետ կկառուցվի
 |civilnet.am|

Մարգարայում 733 միլիոն դրամով նոր մաքսակետ կկառուցվի |civilnet.am|

civilnet.am:  Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, և դրա կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ են պատվիրվել։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության ապրիլի 21-ի նիստի օրակարգում։ Ըստ որոշման հիմնավորման՝ պետք է կառուցել նոր մաքսակետ, ժամկետները սուղ են և անհրաժեշտ է աշխատանքները կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Նախագծային փաստաթղթերի համար կհատկացվի ավելի քան 28 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը ամբողջությամբ գնահատվում է մոտ 733 միլիոն դրամ։ Նախագծումն իրականացնելու է «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ն, իսկ շինարարության կապալառուներ են հանդես գալու «Արտկոն» ՓԲԸ-ն ու «Սահակյանշին» ՓԲԸ-ն։ Ապրիլի 11-ին Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա»։ «Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն` աշխատանքներ են տարվում, որ ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,– հայտնել էր Ռուբինյանը։ Նրա խոսքով` թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան։ Ռուբինյանը նաև հավելել էր, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։  
12:01 - 20 ապրիլի, 2023
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. պետքարտուղարի փոխտեղակալը՝ Ռուբեն Ռուբինյանին

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. պետքարտուղարի փոխտեղակալը՝ Ռուբեն Ռուբինյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին: Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
20:26 - 17 ապրիլի, 2023
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հրավիրել ԶՈՒ ղեկավար կազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը

Թեեւ մեր պատգամավորների մի մասը գտնվում է Սյունիքի մարզում, բայց առաջարկություն ունենք ԱԺ ղեկավարությանը, հնարավորություն ընձեռել հրավիրել նաեւ Զինված ուժերի ղեկավար կազմին կամ իրավասու անձանց պատգամավորների հետ քննարկում իրականացնելու օրվա ընթացքում, հասկանալու իրավիճակը եւ նաեւ ինչու չէ, ԱԺ-ի անելիքների մասով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, թե արդյոք փակ, թե բաց քննարկում են առաջարկում կազմակերպել: «Ձեւաչափը կարեւոր չէ, թեկուզ փակ, բայց, ըստ էության, հասկանալու իրավիճակը»,-ասաց Մինասյանը»: Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց. «Եթե բաց եք առաջարկում, ապա այսօր կառավարության հետ հարցուպատասխան կա, ամբողջ ղեկավարությունը այստեղ է լինելու: Իսկ եթե փակ, ես պատրաստ եմ խոսել համապատասխան գերատեսչությունների հետ: Լավ, աշխատանքային կարգով ես եւ դուք կքննարկենք»: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:  
10:28 - 12 ապրիլի, 2023
Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան
 |civilnet.am|

Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան |civilnet.am|

civilnet.am: Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրներ քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար․ ապրիլի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն` աշխատանքներ են տարվում, որ ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,– հայտնեց Ռուբինյանը։ Նրա խոսքով` թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան։ Ռուբինյանը նաև հավելեց, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։
18:16 - 11 ապրիլի, 2023
Խնդրի լուծումը ՌԴ խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում իրենց վերահսկողության վերականգնումն է ցանկացած կերպ. Ռուբեն Ռուբինյան

Խնդրի լուծումը ՌԴ խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում իրենց վերահսկողության վերականգնումն է ցանկացած կերպ. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ. Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ Համաձայն հայտարարության՝ ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։ Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար): Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։ Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։ Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։ Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ։
13:16 - 04 ապրիլի, 2023
Քանի դեռ Հռոմի ստատուտի վավերացումն ԱԺ օրակարգում ընդգրկված չէ, անիմաստ է հարցը քննարկելը․ Ռուբինյան |azatutyun.am|

Քանի դեռ Հռոմի ստատուտի վավերացումն ԱԺ օրակարգում ընդգրկված չէ, անիմաստ է հարցը քննարկելը․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է անցած դեկտեմբերին, այսինքն՝ դա որևէ կապ չուներ Միջազգային քրեական դատարանի հետագայում ընդունած որոշումների հետ: Այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում անդրադառնալով Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշմանը և Ռուսաստանից հնչող նախազգուշացումներին: «Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհակասող համարեց Միջազգային քրեական դատարանի կանոնագիրքը՝ ճանապարհ բացելով այն խորհրդարանում վավերացնելու համար: Ռուսաստանը խիստ նախազգուշացրել է լուրջ հետևանքների մասին, կարելի է ասել՝ սպառնացել է: Ի՞նչ որոշում կընդունի Հայաստանի խորհրդարանը: {Վավերացման} դեպքում փակվում է Ռուսաստանի նախագահի մուտքը Հայաստան: Անձամբ Դուք և խմբակցությունը ի՞նչ եք մտածում այս առթիվ», - այս հարցին ի պատասխան՝ Ռուբինյանը նաև ընդգծեց. - «Այս պահի դրությամբ տեղի է ունեցել հետևյալը՝ Սահմանադրական դատարանը այն համարել է Սահմանադրությանը չհակասող, բայց տվյալ հարցը խորհրդարանի օրակարգում ընդգրկված չէ, և քանի դեռ ընդգրկված չէ, չեմ կարծում, որ իմաստ ունի դա քննարկելը»: Ինչ վերաբերում է ռուսական արձագանքին, որևէ պաշտոնական զգուշացում, ըստ ԱԺ փոխնախագահի, հրապարակայնորեն չի հնչել. - «Որքանով տեղյակ եմ՝ ինչ-որ լրատվամիջոց ինչ-որ անանուն աղբյուրներ էր մատնանշել: Մենք մինչև այս պահը Ռուսաստանից ընդամենը ունենք պաշտոնական մակարդակով այս հարցին անդրադարձ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի շուրթերով հնչեցված, որում ասված է, որ Հայաստանն ու Ռուսաստանը այս հարցին կանդրադառնան դաշնակցային տրամաբանության մեջ, ինչը նորմալ է»: Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարության առնչությամբ, որ եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, ապա պետք է ձերբակալվի, Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Գագիկ Մելքոնյանի խոսքերն իրենն են, իր անձնական կարծիքն են և չեն արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը: Պետք է ասեմ՝ ընդհանրապես, գուցե կան երկրներ, որտեղ ցանկացած պատգամավորի ասած ընկալվում է որպես պաշտոնական դիրքորոշում, որովհետև այդ երկրներն աչքի չեն ընկնում բազմակարծությամբ, Հայաստանը այդ երկրներից չէ, և տարբեր պատգամավորներ տարբեր ուժերից գուցե տարբեր հարցերով կարող են հակադիր կարծիքներ հայտնել: Սա այդ հարցերից մեկն է, այսինքն՝ Գագիկ Մելքոնյանի արտահայտած կարծիքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը չէ»: Հարցին՝ ի վերջո, Հայաստանը կվավերացնի՞ Հռոմի ստատուտը, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. - «Ինչպես արդեն ասացի, Սահմանադրական դատարանը նոր է տվել իր եզրակացությունը, և վավերացման հարցը չի հասել խորհրդարան, կհասնի՝ կքննարկենք»:      
13:08 - 04 ապրիլի, 2023
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Հայ-խորվաթական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ԱԺ փոխնախագահը կարեւորել է բարեկամական խմբերի փոխայցերը, արդյունավետ փոխգործակցությունը: Զրուցակիցներն արժեւորել են միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությունը: Խորվաթ խորհրդարանականների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, ինչպես նաեւ իրադրությունը տարածաշրջանում: Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցությունից` ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ընդգծել են երկկողմ կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, կարեւորել տարածաշրջանում խաղաղության հաստատումը:
18:44 - 03 ապրիլի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան
 |azatutyun.am|

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով անցած շաբաթավերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին։ Ռուբինյանը հիշեցրեց՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհն էր գործում, մինչև Կոռնիձորի մոտով անցնող նոր ճանապարհը պատրաստ կլիներ։ Ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի Տեղ-Կոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ։ ԱԺ փոխնախագահը շարունակեց՝ կար պայմանավորվածություն, որ դրա մի հատվածում երկու կողմերից սահմանապահներ պետք է լինեն, սակայն ի հայտ եկան տարընթերցումներ, որի արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչները հինգ կետում 300-ից 500 մետր ավելի առաջ են տեղակայվել։ Վկայակոչելով ԱԱԾ հաղորդագրությունը՝ Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն այդ հատվածում հանդիպել են, որի արդյունքում վիճակն էականորեն բարելավվել է՝ դիրքային կամ տեղակայման առումով։ Ըստ Ռուբինյանի՝ աշխատանքները շարունակվելու են։ Բաքուն մարտի 30-ին հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած տարածքը։ Փաշինյանը, սակայն, նույն օրը, կառավարության նիստի ժամանակ, վստահեցրեց, հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ 
13:39 - 03 ապրիլի, 2023