Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

Ընդդիմությունն ու ՔՊ-ն համաձայնության եկան. երեկվա միջադեպի պատճառով ելույթներց զրկված պատգամավորներն այսօր ելույթ կունենան
 |aysor.am|

Ընդդիմությունն ու ՔՊ-ն համաձայնության եկան. երեկվա միջադեպի պատճառով ելույթներց զրկված պատգամավորներն այսօր ելույթ կունենան |aysor.am|

aysor.am: Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հանդես եկավ: «Երեկվա միջադեպի պատճառով «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախապատրաստած ելույթներն ընդհատվեցին, առաջարկում ենք վերականգնել, որ  պատգամավորները հնարավորություն ունենան խոսելու», - նշեց նա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար առաջարկն ընդունելի էր. որոշվեց թույլատրել պատգամավորներին ելույթներ ունենալ: Սիմոնյանը խնդրեց զերծ մնալ վիրավորանքներից ու հնարավոր սադրանքներից: «Ես կարծում եմ՝ մեր հայրենակիցները, ովքեր ձեզ ընտրել են, մեզ ընտրել են, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորները գալիս քողարկված վիրավորանքներ ասում, սադրում ու հետագայում զոհի կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, ես կարծում եմ, որ կարելի է վերականգնել», - ասաց ԱԺ նախագահը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց, թե կողմ է, որ վերականգնվի ընդդիմադիր պատգամավորների ելույթների հնարավորությունը: «Առաջարկում եմ,  որ մեր խմբակցության պատգամավորները, ովքեր երեկ հանել էին իրենց ելույթները, իրենց ելույթների հնարավորությունը ևս վերականգնվի», - նշեց նա: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե իրենց խմբակցությունը երեկ ունեցել է միայն քաղաքական ելույթներ, ավելին՝ հստակ գնահատականներ են հնչեցրել: «Մեր նպատակը խաթարելը չէ, հակառակը՝ օբյեկտիվ գնահատական տալն է: Երեկ այս ամբիոնից անպարկեշտ գնահատականներ են հնչել ՀՅԴ-ի հասցեին, այս ամեն ինչին պատրաստվում ենք հակադարձել», - նշեց Մինասյանը:
11:52 - 21 ապրիլի, 2023
Ինչ է քննարկվել ԱԺ փակ նիստում. Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնել |armeniasputnik.am|

Ինչ է քննարկվել ԱԺ փակ նիստում. Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով հրավիրված ԱԺ փակ նիստում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Գլխավոր շտաբի պետը և ԱԱԾ սահմանապահ զորքերի գնդապետը ներկայացրին իրավիճակը Տեղ գյուղի շրջանում։ Քննարկվեցին զինված ուժերի և այլ ուժերի հետ կապված հարցեր։ Քննարկվեցին ՀՀ զինված ուժերի մարտունակության, կարողությունների վերականգնման ուղղված հարցերը։ Ակնհայտ է, որ դրական աշխատանքներ կատարվել են»,–ասաց Օհանյանը։ Նա նշեց, որ ակնհայտ են նաև բացթողումները, և այն ինչ կատարվել է Տեղ գյուղում, պետք է տեսնել միջանցքային տրամաբանության մեջ, այսինքն՝ ՀՀ–ն և Արցախը կապող միջանցքում է ամեն ինչ կատարվել։ Անդրադառնալով թերություններին նա նշեց, որ ԳՇ պետը դիվանագիտական և քաղաքական մի շարք հարցերի չի տիրապետում, և դա քաղաքական իշխանության բացթողումներից է։
20:25 - 13 ապրիլի, 2023
ՊՆ-ն, ԱԱԾ-ն կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել․ Սեյրան Օհանյան |armenpress.am|

ՊՆ-ն, ԱԱԾ-ն կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել․ Սեյրան Օհանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատել է՝ ԶՈՒ զինծառայողներն իրենց խնդիրը կատարում ու հերոսություններ են ցուցաբերում: Օհանյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ապրիլի 11-ին իրականացված ադրբեջանական հերթական սադրանքին: «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում մեր Զինված ուժերին, ուժային կառույցներին՝ իրենց առջև դրված խնդիրն իրականացնելու համար»,-ասաց Օհանյանը: Նա ընդգծեց՝ հրապարակված տեսանյութում էլ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները մոտենում ու հրահրող գործողություններ իրականացնում: «Որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք ԶՈՒ մարտունակության անկման մասին, սակայն, այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ որոշ տեղային հատվածներում, որոշ ստորաբաժանումներում մեր զինծառայողներն իրենց խնդիրը կատարում են ու հերոսություններ են ցուցաբերում»,-ասաց խմբակցության ղեկավարը: Նա նկատեց նաև, որ նախորդ օրը գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի հետ կապող միջանցքի շրջանակներում: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված է 3 տարվա ընթացքում ճանապարհի նախագիծ կազմել ու կառուցել այդ այլընտրանքային ճանապարհը: «Ադրբեջանն այդ այընտրանքային ճանապարհը ժամանակից շուտ է կառուցել: Ինչո՞ւ մեր իշխանությունները մեր հատվածը ժամանակին չեն կառուցել»,-հարցրեց Օհանյանը: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մեղադրեց նաև իշխանությանը՝ ժամանակին պլանավորում ու կազմակերպում չիրականացնելու մեջ, եթե կար պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին արդեն ճանապարհը պետք է պատրաստ լինի ու երթևեկությունն էլ նոր ճանապարհով լինի, ու դիրքային փոփոխություններ լինեն: Անդրադառնալով կոկրետ նախորդ օրվա ադրբեջանական սադրանքին, նրանց մոտենալը կանխելու հնարավորությանը՝ Օհանյանն ասաց, որ գոյություն ունեն նախազգուշացնող, նաև ժամանակավոր կահավորվածություն պահանջող ինժեներական սարքավորումներ ստեղծելու հնարավորություններ, կան ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժեներական սարքավորումներ:  Ըստ նրա՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել, տեղադրումն էլ րոպեների խնդիր է: «Դա կկանգնեցներ, նրանք չէին մոտենա մեր դիրքերին: Եթե իրենց մեքենան կանգնեցներ, մեր զինվորականներն արդեն կմտնեին խրամատներն, ավելի անվտանգ կլինեին, իսկ 1-2 հոգի կբանակցեին, մնացածն իրենց նշանառության, դիտարկման տակ կվերցնեին հակառակորդի զինծառայողներին»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ կանխել հնարավոր էր: Օհանյանը Հայաստանի իշխանությանը խորհուրդ տվեց լուրջ հետևություններ անել ու դրանց շրջանակում կազմակերպել պաշտպանությունը, սահմանների ինժեներական կահավորումը և մնացած բոլոր անվտանգային խնդիրները:
12:48 - 12 ապրիլի, 2023
Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ մասին գրավոր ծանուցվել են վարույթի մասնավոր մասնակիցները: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։  Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ին (Սեյրան Օհանյան-խմբ․)` 4 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գ.Խ.-ին (Գրիգորի Խաչատուրով-խմբ․)` 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով), «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում): Մեղադրանք է ներկայացվել նաև 9 անձի: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:56 - 11 ապրիլի, 2023
Հարթեցված կոնֆլիկտը իմ աշխատասենյակում հրահրել է Ալեն Սիմոնյանը. Սեյրան Օհանյանը միջապետից մանրամասներ է հայտնում
 |news.am|

Հարթեցված կոնֆլիկտը իմ աշխատասենյակում հրահրել է Ալեն Սիմոնյանը. Սեյրան Օհանյանը միջապետից մանրամասներ է հայտնում |news.am|

news.am: Բարձր տոնով խոսակցությունը, ձեռքը սեղանին խփելը առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել, այնուհետեւ տեղի է ունեցել կոնֆլիկտը, ինչը հարթվել է, սակայն ոստիկանությունը եւ ԱԺ ղեկավարությունը նորից հրահրել է: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին միջեւ եղած կոնֆլիկտին: «Այդ կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր: Ոստիկանությունը եկավ, ներկայացավ իմ սենյակ, ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել եւ իրավական ընթացք տան այդ գործընթացին: Եթե նման որոշում է ընդունվել, պետք է լինի երկուստեք, որովհետեւ իմ իմացությամբ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից: Չի կարող պատահել, որ Մհեր Սահակյանը հենց այնպես որոշի վեր կենալ եւ կոնֆլիկտ հրահրի: Ոստիկանության հետ արդեն պայմանավորվել էինք, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի ինքը գնա Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը, եւ իր գործողություններով այդ ներքին խառնաշփոթ կազմակերպեց: Դեպքի պահին այստեղ չեմ եղել, երբ եկա Արծվիկ Մինասյանի հետ զրուցում էինք, եւ ես հանգստացրի ու հարթեցրինք, եւ կարող էր այդ իրավական գործընթացը շատ հանգիստ տեղի ունենալ: Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով, ոստիկանության ներկայացուցիչները, փոխոստիկանապետը սկսեցին Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունեին, մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում եւ միջանցքում, ինչն անընդունելի է»,- պատմեց Օհանյանը: Լրագրողի այն դիտարկմանը, որ սահմանային լարվածությունը արդյո՞ք իշխանականները այդ միջադեպով չեն փորձում ստվերել, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Կարելի է ենթադրել, որ նման պահերին նրանք մշտապես ինչ-որ նոր հնարքներ են մտածել մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Կարող է կոնֆիլկտ լինել, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ լինում են կոնֆիլկտներ, բախումներ պատգամավորների միջեւ»: Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ոստիկանության գործողությունների մեջ իրավունքի պաշտպանություն պետք է լինի. «Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում առաջ գալով հարվածեց Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ոստիկանական զորքերը լցվեցին եւ Վահագն Ալեքսանյանին ձերբակալեցի՞ն, իհարկե՝ ոչ: Այս իշխանությունների օրոք կողմնակալ մոտեցում է նաեւ ոստիկանանական գործողություններին»:
13:54 - 31 մարտի, 2023
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի
 |1lurer.am|

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, երկու ամսով կկալանավորվի։ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Խաչատուրովի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են դատախազությունից։ Բարձրաստիճան նախկին զինվորականը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափի անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման համար: 5 տարի երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովի գործը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործի դրվագներից մեկին։ Երբ փետրվարի սկզբին խորհրդարանը քննում էր Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի զորամասի տարածքը 2009-ին վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով: Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 21-ին մերժել էր Խաչատուրովին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
17:01 - 16 մարտի, 2023
Այս իշխանության գործողությունների հետեւանքով Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում․ Սեյրան Օհանյան |news.am|

Այս իշխանության գործողությունների հետեւանքով Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում․ Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Իշխանությունն ապացուցել է, որ ձեռքերը լվացել է եւ չի կարող գնալ դեպի Արցախի ինքնորոշմանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ «Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, սակայն հրամայական է նաեւ իրողության ընդունումը, որը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Սովետական միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ, ինքնորոշվել են իրենց պատմական տարածքում։ Մենք պետք է ընդունենք, որ Արցախը ինքնորոշվել է։ Այս իշխանության գործողությունների հետեւանքով է, որ Արցախը հայտնվել է անկլավային իրավիճակում, դիվանագիտական ներուժը քայքայվել է, երկիրը մտել է պատերազմի մեջ։ Իրենց դիվանագիտական աշխատանքը ոչնչացնում է բոլոր կարմիր գծերը, որոնք առաջ է քաշում ընդդիմությունը»,- ասաց Օհանյանը։
15:52 - 24 փետրվարի, 2023
«Գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»․ պաշտպանը՝ Խաչատուրովին մեղադրանք ներկայացնելու մասին

«Գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»․ պաշտպանը՝ Խաչատուրովին մեղադրանք ներկայացնելու մասին

Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ Խաչատուրովը ձերբակալվել է որպես մեղադրյալ երեկ՝ փետրվարի 20-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, և ներկայացվել է դատարան, որպեսզի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկվի։   3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման մեջ, լրագրողի հարցին, թե այս գործը ինչքանով կապ ունի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի հետ, պաշտպանը նշեց․ «Ըստ էության, նույն գործն է, ուղղակի գործերը միացրել են իրար։ Մի քանի գործ է հարուցված, միացված իրար»։  Պաշտպանը նշեց, որ մեղադրանքը առնչվում է փողերի լվացման հետ, սակայն Սեյրան Օհանյանի մասին ԱԺ-ում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։  «Այնտեղ պաշտոնական դիրքը օգտագործելով, չարաշահելով, պատճառած վնասի մասին է խոսքը, այսինքն՝ ինչ-որ գույքեր օտարելու, այստեղ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»։  Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետին, պաշտպանը նշեց, որ, ըստ մեղադրանքի, այն մոտ 14 տարի առաջ կատարված իրադարձություն է․ տվյալ պարագայում վաղեմության ժամկետը 15 տարի է։  Պաշտպանը նշեց, որ քրեական գործը Արարատի մարզի Արմաշ համայնքի տարածքում գտնվող զորամասի տարածքի գնմանն է վերաբերում մասին է: Անդրադառնալով հարցին, թե Էդգար Արշակյանը, որ հանդիսանում է գույքը ձեռք բերողը ու Գրիգորի Խաչատուրովը ինչքանով են փոխկապակվցաված, Ենոքյանը ասաց․ «Արշակյանը Գրիգորի Խաչատուրովի հետ առնչություն ունի այնքանով, որ ընկերական հարաբերությունների մեջ են, բայց Խաչատուրովը որևէ առնչություն չունի էդ գույքը ձեռք բերելու հետ»։  Հարցին, որ, ըստ դատախազության, Խաչատուրովը երկու անգամ՝ 2009-ին և 2016-ին, այս անշարժ գույքը գրավադրել է բանկում և ստացել առանձնապես խոշոր չափերով գումար, եթե Խաչատուրովը առնչություն չունի գույքի հետ, ինչպես է գրավադրել, պաշտպանն ասաց․  «Էդ 18 մլն դրամը, որ շահարկվում է, որ իբր թե մուտք է արվել, դրվել է գրավ, նախ ասեմ, որ 18 մլն դրամ վարկային գիծ տրամադրվել է մեկ այլ գույքի գրավադրմամբ, այսինքն գույք ձեռք բերելով, եթե չեմ սխալվում Վանաձոր քաղաքում Խաչատուրովին պատկանող գույքը դրված է եղել գրավ, դրանով վարկային գիծ է տրամադրված եղել 18 մլն դրամի, հետո էս գույքը, որպես լրացուցիչ միջոց, պահանջվել է բանկի կողմից ու որպես լրացուցիչ միջոց է տրամադրվել: Դա չի կարող որակվել որպես փողերի լվացում»։  Պաշտպանի խոսքով՝ գործով ապացուցման առարկա է` ձեռք բերված գույքն անօտարելի՞ էր արդյոք։ Ենոքյանը նաև ասաց, որ Խաչատուրովը երեկ՝ ժամը 20:00-ից անազատության մեջ գտնվելով, սրտանոթային հիվանդությունների հետ կապված դեղամիջոցները չի ստացել: Նրա խոսքով՝  սնունդ նույնպես հնարավոր չի եղել փոխանցել. «Ես ՄԻՊ զանգել եմ, էական արձագանք չեղավ, ոչ մարդ եկավ, ոչ էլ այդ հարցը լուծվեց»: Հիշեցնենք, որ փողերի լվացման համար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Միջնորդություն է ներկայացվել 2006-2010թթ․ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը բավարարվել է:  Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովում փետրվարի 7-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերից առաջինը, որը վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։ Ըստ գլխավոր դատախազի՝ Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։ Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ զորամասի շտաբը, զորամասն ու ընդհանուր մակերեսով շինությունը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին: 
12:28 - 21 փետրվարի, 2023
Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Ինչպես արդեն հայտնել էինք, Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։ Արմեն Չարչյանը մեղադրվում է հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը անցած շաբաթ համաձայնություն տվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ միջնորդագրերին։
15:41 - 13 փետրվարի, 2023
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
 |news.am|

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել |news.am|

news.am: Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը անցած շաբաթ համաձայնություն տվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ միջնորդագրերին։  
12:57 - 13 փետրվարի, 2023
Գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, այնտեղ կապացուցենք մեր անմեղությունը․ Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

Գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, այնտեղ կապացուցենք մեր անմեղությունը․ Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, անդրադարձավ հարցին, թե ինչու խմբակցությունը չի մասնակցել նիստերին, որոնց ընթացքում քննարկվում էր Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամ քրեական հետապնդում հարուցելու մասին Գլխավոր դատախազի միջնորդագրերը։  «Կարծում էինք, որ առաջինը՝ բոլոր այդ գործերը վաղեմության ժամկետն անցած են և եթե մենք ստորագրեինք, ուրեմն չէին լինի այդ միջնորդագրերը, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք, և այդ գործերը շինծու են: Որևիցե մի շահ որևիցե հարցում չենք ունեցել, որևիցե մի շրջանակի հետ մենք պայմանավորվածություններ չենք ունեցել»։   Օհանյանը նշեց՝ չեն մասնակցել, որովհետև անվտանգային հարցերը այս իշխանությունների համար առաջնահերթություն չեն, և սա իրականացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար․ «Բացի այդ, ըստ Օհանյանի, իշխանությունները այս հարցը, ինչպես մնացած հարցերը, «դակելու է»․ «Մենք   պատասխանատու չենք իշխանությունների, հատկապես, ՔՊ-ական մեծամասնության առջև։ Մեղադրանքը առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, և մենք այնտեղ կապացուցենք մեր անմեղությունը»։  Անդրադառնալով միջնորդագրերից մեկի բովանդակությանը, որը վերաբերում է զորամասերից մեկի օտարման գործարքին, Սեյրան Օհանյանը ասաց․ «Նախ, այնտեղ զորամաս չէ, հենց մի քանի անգամ զորամաս անվանելով, իշխանությունը փորձում է նորից շեղել մեր հանրության ուշադրությունը։ Դրանք հին, շահագործումից դուրս գտնվող հողամաս և ավերված շինություններ են։ Բանակի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում ցանկացած շինություն օգտագործվել է ժամանակավոր զորանոցների, կացարանների փոխարեն, բայց Զինված ուժերի զարգացմանը զուգահեռ, մենք ստեղծել ենք ավելի լավ շինություններ, ավելի մշտական տեղակայման վայրեր, և այդ հողակտորները, քանդված շինությունները դուրս են մնացել։ Դրանք ավելորդ ծախսերի աղբյուր են եղել, նրանց պահպանման համար ավելի մեծ ծախսեր էին իրականացվում, քան հիմանական գներն էին։ Եվ այն ձևակերպվել է պետության համապատասխան օրգանների կողմից։ Այնպես որ, այդ մեղադրանքը չենք ընդունում, հատկապես, որ Դատախազության կողմից ներկայացվածը ոչ թե միջնորդություն էր, այլ, կարելի է ասել մեղադրանք, իսկ մեղադրանքը իրականացնում են իրավապահ մարմինները, որոնց առաջ էլ մենք պատասխանատու ենք լինելու հետագայում»։  Հիշեցնենք, որ Ազգային ժողովը անցած շաբաթ համաձայնություն տվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ միջնորդագրերին։
12:44 - 13 փետրվարի, 2023
ԱԺ-ն  կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդագրերին

ԱԺ-ն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդագրերին

Ազգային ժողովը համաձայնություն տվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի երեք միջնորդություններին։ Նրան անձեռնմխելիությունից զրկելու երկու միջնորդություններին կողմ են քվեարկել քվեարկությանը մասնակցած բոլոր 68 պատգամավորները։  Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ միջնորդությանը, որը վերաբերել է գաղտնի տվյալներ պարունակող քրեական գործին, 66 կողմ ձայն է ստացել։ ՔՊ խմբակցության երկու պատգամավոր չեն մասնակցել քվեարկությանը, քանի որ չեն ունեցել  գաղտնիության հասանելիություն։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին։  Միջնորդագրերից առաջինը վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։  Երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում քննարկվել է դռնփակ․ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ օրենքով պաշտպանվող գաղտնիք պարունակող միջնորդություն է։ Ըստ երրորդ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
16:05 - 08 փետրվարի, 2023
«Դա այդ նույն Վահե Յաքուբյա՞նն է, որ խարդավանքների մեջ էր ու Դավիթ Հարությունյանի մտերիմը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդապետյանին
 |aravot.am|

«Դա այդ նույն Վահե Յաքուբյա՞նն է, որ խարդավանքների մեջ էր ու Դավիթ Հարությունյանի մտերիմը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդապետյանին |aravot.am|

aravot.am: «Վահե Յաքուբյան ազգանունը որ ասացիք, իմ մոտ հիշողություններ արթնացան։ Ենթադրում էի, որ Դավիթ Հարությունյանի անունն էլ կհնչեցնեք, որովհետեւ իրենք շատ մտերիմ էին եղել։ Դա իրավաբան Վահե Յաքուբյանն է։ Ոնց որ «Անի» հյուրանոցի մի հարկը սեփականաշնորհել էր՝ խարդավանքների մեջ պարբերաբար Դավիթ Հարությունյանի եղբոր իրավաբանական ծառայություններով համագործակցած․․․ «Գլենդել հիլզ»-ը դրա արդյունքն է։ Եվ պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը մակագրել է, որ նախագահի հետ կքննարկի։ Սա մեծ, բացահայտված ավանտյուրա է, որի մեջ ներքաշել են պաշտպանության նախարարությանը եւ նախարարին»,- ԱԺ նիստում այսօր, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ինչպես հայտնել էինք` ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլից մինչեւ 2016թ․-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ «Դողագործ» ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել են մասնավոր անձի։ Քոչարյանի հիշատակած Վահե Յաքուբյանի առնչությամբ միջնորդագրում հետեւյալն է ասվում․ «Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝  նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ: Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:
12:55 - 08 փետրվարի, 2023
ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի 3-րդ միջնորդագիրը

ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ գլխավոր դատախազի 3-րդ միջնորդագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի երրորդ միջնորդագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Նշենք, որ ընդդիմությունը ներկա չէ քննարկմանը։  Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այն է՝ նախ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ պարունակող պայմանագիր, դրա արդյունքում պետությունը զրկվել է պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից, հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում գրավադրել պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակել գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես գրավով չապահովված պարտատեր 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից: Բացի վերոգրյալը, բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ: Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց: հասցեագրված դիմումով խնդրել է տալ համաձայնություն՝ Անշարժ գույքերից երկուսը՝ նախ Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1, այնուհետև՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեների անշարժ գույքերը «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից 4 մլն 200 հազար դոլարի չափով վարկ ստանալու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Բանկ) գրավադնելու վերաբերյալ: Նույն դիմումով պետական մարմնին ներկայացվել են իրական նպատակին չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր ստացվելիք վարկային միջոցներն ուղղվելու են պայմանագրով ստանձնված պարտավորությունների կատարմանը՝ անշարժ գույքում ներդրումներ կամ վաճառողին վճարումներ կատարելուն: Սեյրան Օհանյանը, Ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները բարեխղճորեն չկատարելու պայմաններում, 2012 թվականի սեպտեմբեր 5-ին և 20-ին տվել է իր համաձայնությունը՝ լիազորված անձանց համաձայնագրերով հիշյալ անշարժ գույքերը «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու և այդ կերպ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը Բանկի կողմից արդեն իսկ մասնակի տրամադրված ընդհանուր 1 մլրդ 725 մլն 753 հազար դրամին համարժեք՝ 4 մլն 200 հազար ԱՄՆ դոլար վարկը երաշխավորված գրավով ապահովելու համար։ Վերոգրյալից հետո, հիշյալ անշարժ գույքերը գրավադրվել են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում, և միայն դրանից հետո՝ վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից Վահե Յաքուբյանի ցուցումով 2012 թվականի սեպտեմբերի 7-ին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից Ընկերության միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 403 մլն դրամ: Վերոգրյալից ավելի քան 1 տարի անց՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ փոխանցվել է ևս 300 մլն դրամ: Վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից մնացած՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը վերջնարդյունքում ներառվել է Վահե Յաքուբյանի գույքային ֆոնդում։ Այնուհետև, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, հանցավոր ճանապարհով՝ խարդախությամբ ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի գրավադրմամբ ստացված 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամ գույքի հանցավոր ծագումը, դրա նկատմամբ պետության իրավունքները թաքցնելու և դրա պատկանելիությունը խեղաթյուրելու նպատակով, Վահե Յաքուբյանի ցուցումով՝ կրկին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարներում առկա՝ հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցների մեծ մասը նույն ժամանակահատվածում փոխանցվել են իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվամբ բացված հաշվեհամարներին, իսկ մնացած մասը կանխիկացվել է նրա հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից՝ այդ կերպ դրվելով շրջանառության մեջ՝ օրինականացվել են և տնօրինվել: Չնայած վերոգրյալին, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում, Սեյրան Օհանյանը չկատարելով իր ծառայողական պարտականությունները՝ որևէ միջոց չի ձեռնարկել պայմանագրից բխող պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու ուղղությամբ, ավելին՝ խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ 2013-2014 թվականների ընթացքում իր ենթակայությամբ գտնվող աշխատակիցներին հանձնարարել է ձեռնպահ մնալ պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացման հնարավորության օգտագործումից: Մասնավորապես. Ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելուց բխող գործողություններ կատարելու, այն է՝ պարտավորությունների կատարման երաշխիքները և պատասխանատվության շրջանակները սահմանելու, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ կազմելու և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային վարչության և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին 2013 թվականի փետրվարի 4-ին ներկայացվել է տեղեկանք և զեկուցվել վերոգրյալը: Բացի այդ, Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման մասով դատական պաշտպանության դիմելու համար 2014 թվականի ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանը ևս գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զեկուցել դրանում նշված՝ խնդրո առարկայի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն Սեյրան Օհանյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ չի հանձնարարել դիմել դատական պաշտպանության և այդ կերպ իրականացնել միջոցառումներ Անշարժ գույքերն Ընկերությունից պետությանը վերադարձնելու կամ դրանց ձեռք բերման դիմաց Ընկերության կողմից վճարելու ուղղությամբ, այլ փոխարենը, շուրջ վեց ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, նոր միայն գրության վրա մակագրել է «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»: Հանցակիցների՝ միմյանց փոխլրացնող վերը հիշատակված գործողությունների արդյունքում և նախապես ծրագրված գործողությունների հաջորդականությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը, 2014 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ ունեցած 3 մլն 61 հազար 263 դրամ պարտավորությունը չկատարելու համար Ընկերության սնանկ ճանաչելու պահանջով 2014 թվականի նոյեմբերի 6-ին դիմում է մուտքագրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2015 թվականի ապրիլի 29-ին որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում ՀՀ պաշտպանության նախարարությունը 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի չորրորդ տեղում՝ որպես գրավով չապահովված պարտատեր՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից։ Այսպիսով, Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հանցավոր արարքների կատարում: Այդ ամենի արդյունքում Վահե Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները, պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են 5 մլրդ 181 մլն 300 հազար դրամով պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 %-ը, և խաբեության եղանակով հափշտակել դրանք: Այսինքն, Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի անշարժ գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն: Մասնավորապես. Պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության բաժնում 2019 թվականի փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել քրեական գործը, որի նախաքննության կատարումը 2019 թվականի փետրվարի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով գույքի խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև դրանց կատարումը կազմակերպելու և դրանց կատարմանն օժանդակելու վերաբերյալ առերևույթ հանցագործությունների դեպքեր: Դրանց առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ու 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2022 թվականի ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին: 2022 թվականի ապրիլի 25-ին կայացված որոշմամբ հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում. Նախաքննությունը շարունակվել է 90100119 համարի ներքո: Քրեական վարույթով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար 2022 թվականի ապրիլի 29-ին կայացվել է որոշում Վահե-Վասկեն Յաքուբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մեղադրյալ Վահե Յաքուբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 2023 թվականի հունվարի 19-ին թիվ 90100119 քրեական վարույթով հսկող դատախազն առաջարկություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ ՀՀ Ազգային ժողով դիմելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), այն է՝ Սեյրան Մուշեղի Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը և կառավարելով Պաշտպանության նախարարությունը, պարտավոր լինելով ապահովել նախարարության խնդիրներից բխող գործառույթների իրականացումը և պատասխանատու լինելով պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման համար, իրավասու լինելով ՀՀ անունից հանդես գալու համար տալ լիազորագրեր, հաշվետու լինել ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության, այլ բնագավառների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, տնօրինել իրեն վստահված ՀՀ պետական գույքը, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ ՀՀ պատկանող ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն: Այսպես. «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության վարույթով հայտարարված աճուրդի շրջանակներում պարտատեր ՀՀ պաշտպանության նախարարության՝ ի դեմս նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից լիազորված, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական Պավել Ասծատուրի Շադյանը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին մասնակցել է անշարժ գույքերի աճուրդին և հանդիսանալով միակ մասնակիցը՝ ճանաչվել է հաղթող: 2012 թվականի դեկտեմբերի 16-ին «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ռոմիկի Ասատրյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի միջև կնքվել են «Անշարժ գույքի տարաժամկետ առուվաճառքի» վերաբերյալ թվով երեք պայմանագրեր, համաձայն որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդհանուր 1 մլրդ 310 մլն դրամով գնել է Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 (արժեքը՝ 1,108,000,000 ՀՀ դրամ), Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 (արժեքը՝ 160,000,000 ՀՀ դրամ) և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 (արժեքը՝ 186,000,000 ՀՀ դրամ) հասցեների անշարժ գույքերը՝ որպես պայմանագրային պարտավորությունից բխող պահանջ ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված՝ ի ապահովումն գույքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Դրանից հետո Վահե-Վասկեն Յաքուբյանը, հանդիսանալով կառուցապատմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ՓԲ և դրան փոխկապակցված այլ ընկերությունների փաստացի սեփականատերը, պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, նպատակադրվել է խարդախությամբ հափշտակել սեփականության իրավունքով ՀՀ պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81, Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը: Հանցանքի կատարումը դյուրին դարձնելու նպատակով ՀՀ բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձինք մանրակրկիտ պլանավորել են կատարվելիք գործողություններն ու դրանց հաջորդականությունը, հանցանքի կատարման համար ստեղծել բարենպաստ պայմաններ, ընտրել հանցակիցների, ովքեր, հաշվի առնելով միմյանց՝ պաշտոնից բխող բարձր հեղինակությունն ու դիրքը՝ պատրաստակամություն են հայտնել անշեղորեն կատարելու գույքի հափշտակությանն ուղղված, միմյանց փոխլրացնող գործողությունները, այդ կապակցությամբ տրված հրահանգներն ու հանձնարարությունները։ Պլանավորված հանցագործությունը քողարկելու, դրան օրինական տեսք հաղորդելու և բացահայտման ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով հանցակիցներն օգտագործել են փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, սակայն այլ անձի անվամբ գրանցված «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությունը Ընկերության տնօրեն Աշոտ Մհերի Հովհաննիսյանին հանձնարարելով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող հիշյալ անշարժ գույքերը ձեռք բերելու խնդրանքով դիմում հասցեագրել ՀՀ կառավարությանը։ Պետական սեփականության կառավարմամբ օժտված ՀՀ կառավարության անդամները, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի եզրակացության բացակայության պայմաններում, 2012 թվականի փետրվարի 2-ին կայացրել են թիվ 112-Ա որոշումը, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամ արժեքով, տարաժամկետ վճարման պայմանով, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարել անշարժ գույքերը: Ընդ որում, հանցավոր խմբի անդամները, նպատակ ունենալով քողարկել պետության սեփականությունը հանդիսացող և առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակության իրենց հանցավոր մտադրությունն ու հեռահար նպատակները, նույն որոշմամբ ձևականորեն ամրագրել են, որ գնորդը պարտավորվում է առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, վաճառողի հետ համաձայնեցնել ներդրումային ծրագիր՝ վեց ամսվա ընթացքում ապահովելով 300 աշխատատեղ և 10 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ։ Հիշյալ որոշմամբ նաև սահմանվել է, որ անշարժ գույքի ամբողջ գինը գնորդի կողմից ենթակա է վճարման ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը, որից՝ առաջին վճարումը` 1 մլրդ 310 մլն դրամի չափով` առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում, երկրորդ վճարումը` 2 մլրդ դրամի չափով` մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը, 2013 թվականից՝ յուրաքանչյուր տարի 1 մլրդ դրամի չափով, իսկ վերջին տարում՝ գումարի մնացած մասը: Այնուհետև՝ 2012 թվականի ապրիլի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի միջև ձևականորեն կնքվել է շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամանակահատվածի, վճարման կարգի և դրա ժամանակահատվածի վերաբերյալ դրույթներ չպարունակող՝ պետական գնման մասին թիվ 1 պայմանագիրը, ըստ որի՝ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությունը պարտավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Երևան, Գյումրի և Գորիս քաղաքներում կառուցել ընդհանուր 3 մլրդ 809 մլն 216 հազար դրամ արժողության բազմաբնակարան շենքեր, սակայն որևէ շենք չի կառուցվել: Հաջորդիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության կողմից լիազորված Դերենիկ Խաչիկի Գյոզալյալի միջև ՀՀ կառավարության որոշմամբ նշված պայմաններով և վճարման ժամանակացույցով 2012 թվականի ապրիլի 23-ին կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի նախնական պայմանագիր, որի 2.10-րդ կետի համաձայն՝ գնորդն իրավունք չի ունեցել գույքն օտարել մինչև անշարժ գույքերի արժեքի՝ 8 մլրդ 424 մլն 500 հազար դրամի վճարումը: Դրանից հետո՝ 2012 թվականի օգոստոսի 3-ին, ի կատարումն ՀՀ կառավարության որոշման և նախնական պայմանագրում ամրագրված դրույթների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված Պավել Շադյանի և Ընկերության տնօրեն Աշոտ Արշակի Գոմցյանի միջև կնքվել է անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագիրը: Ընդ որում, պայմանագրի 1.13-րդ կետով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գիտությամբ, ի հակառակ «Ջեներալ Տրանսուոլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարչի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից լիազորված անձի միջև 2011 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված առուվաճառքի հիշյալ պայմանագրերով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստանձնած պարտավորության, դիտավորությամբ ամրագրվել են պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություններ ընձեռող դրույթներ, որոնցով պայմաններ է ստեղծվել հետագայում պետությանը զրկելու պայմանագրային պարտավորությունները խախտելու դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 504-րդ հոդվածի 6-րդ մասի նորմին հակառակ՝ առուվաճառքի հիմնական պայմանագրի 1․13-րդ կետում նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ անշարժ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման պահից ի վեր վաճառողը դրա նկատմամբ գրավի իրավունք չունի։ Միաժամանակ, նույն պայմանագրով պետության համար անհարկի պարտավորություն է նախատեսվել ցանկացած պարագայում համաձայնություն տալ, որպեսզի վաճառվող Անշարժ գույքերը լրիվ կամ մասնակի գրավադրվեն երրորդ անձանց մոտ՝ չորոշակիացված պայմանով, եթե գրավադրմամբ ներգրավվող միջոցները նախատեսվելու են Անշարժ գույքերում ներդրումներ և (կամ) վաճառողին պայմանագրի գնի վճարումներ կատարելու համար։ Այսինքն, գործարար շրջանառության սովորույթներին և սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան պայմանագրերի կնքման համար ընդունելի դրույթներին տրամագծորեն հակասող ձևակերպումներով, հանցավոր մեխանիզմում ընդգրկված անձինք ստեղծել են պայմաններ՝ գույքի հափշտակությանն ուղղված իրենց հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու համար։ Այնուհետև՝ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման պայմաններում, Վահե Յաքուբյանը, օգտվելով պայմանագրով սահմանված՝ ներդրումային ծրագիր իրականացնելու կամ ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով ձեռքբերված գույքը գրավ դնելու հնարավորությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հասցեագրված դիմումով խնդրել է տալ համաձայնություն՝ Անշարժ գույքերից երկուսը՝ նախ Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1, այնուհետև՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեների անշարժ գույքերը «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության կողմից 4 մլն 200 հազար դոլարի չափով վարկ ստանալու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում (այսուհետ՝ Բանկ) գրավադնելու վերաբերյալ: Նույն դիմումով պետական մարմնին ներկայացվել են իրական նպատակին չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր ստացվելիք վարկային միջոցներն ուղղվելու են պայմանագրով ստանձնված պարտավորությունների կատարմանը՝ անշարժ գույքում ներդրումներ կամ վաճառողին վճարումներ կատարելուն: Սեյրան Օհանյանը, Ընկերության կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները բարեխղճորեն չկատարելու պայմաններում, 2012 թվականի սեպտեմբեր 5-ին և 20-ին տվել է իր համաձայնությունը՝ լիազորված անձանց համաձայնագրերով հիշյալ անշարժ գույքերը «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրելու և այդ կերպ «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերությանը Բանկի կողմից արդեն իսկ մասնակի տրամադրված ընդհանուր 1 մլրդ 725 մլն 753 հազար դրամին համարժեք՝ 4 մլն 200 հազար ԱՄՆ դոլար վարկը երաշխավորված գրավով ապահովելու համար։ Վերոգրյալից հետո, հիշյալ անշարժ գույքերը գրավադրվել են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերությունում, և միայն դրանից հետո՝ վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից Վահե Յաքուբյանի ցուցումով 2012 թվականի սեպտեմբերի 7-ին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից Ընկերության միջոցով ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 403 մլն դրամ: Վերոգրյալից ավելի քան 1 տարի անց՝ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին՝ փոխանցվել է ևս 300 մլն դրամ: Վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ստացած ընդհանուր 1 մլրդ 786 մլն 890 հազար դրամից մնացած՝ 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամը վերջնարդյունքում ներառվել է Վահե Յաքուբյանի գույքային ֆոնդում։ Այնուհետև, հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, հանցավոր ճանապարհով՝ խարդախությամբ ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի գրավադրմամբ ստացված 1 մլրդ 83 մլն 890 հազար դրամ գույքի հանցավոր ծագումը, դրա նկատմամբ պետության իրավունքները թաքցնելու և դրա պատկանելիությունը խեղաթյուրելու նպատակով, Վահե Յաքուբյանի ցուցումով՝ կրկին «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից «Թի Թի Էյ Քոնսալթինգ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարներում առկա՝ հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցների մեծ մասը նույն ժամանակահատվածում փոխանցվել են իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անվամբ բացված հաշվեհամարներին, իսկ մնացած մասը կանխիկացվել է նրա հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից՝ այդ կերպ դրվելով շրջանառության մեջ՝ օրինականացվել են և տնօրինվել: Չնայած վերոգրյալին, «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պայմաններում, Սեյրան Օհանյանը չկատարելով իր ծառայողական պարտականությունները՝ որևէ միջոց չի ձեռնարկել պայմանագրից բխող պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու ուղղությամբ, ավելին՝ խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ 2013-2014 թվականների ընթացքում իր ենթակայությամբ գտնվող աշխատակիցներին հանձնարարել է ձեռնպահ մնալ պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացման հնարավորության օգտագործումից: Մասնավորապես. Ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելուց բխող գործողություններ կատարելու, այն է՝ պարտավորությունների կատարման երաշխիքները և պատասխանատվության շրջանակները սահմանելու, անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ կազմելու և ՀՀ կառավարության՝ 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 112-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր ֆինանսիստ, ֆինանսաբյուջետային վարչության և պլանավորման վարչության պետ Վաղարշակ Նորիկի Ավետիսյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին 2013 թվականի փետրվարի 4-ին ներկայացվել է տեղեկանք և զեկուցվել վերոգրյալը: Բացի այդ, Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման մասով դատական պաշտպանության դիմելու համար 2014 թվականի ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության կոմունալ շահագործման և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Բենիկի Գրիգորյանը ևս գրություն է հասցեագրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զեկուցել դրանում նշված՝ խնդրո առարկայի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, սակայն Սեյրան Օհանյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ չի հանձնարարել դիմել դատական պաշտպանության և այդ կերպ իրականացնել միջոցառումներ Անշարժ գույքերն Ընկերությունից պետությանը վերադարձնելու կամ դրանց ձեռք բերման դիմաց Ընկերության կողմից վճարելու ուղղությամբ, այլ փոխարենը, շուրջ վեց ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, նոր միայն գրության վրա մակագրել է «Կքննարկենք ՀՀ նախագահի հետ, հետո կորոշենք»: Հանցակիցների՝ միմյանց փոխլրացնող վերը հիշատակված գործողությունների արդյունքում և նախապես ծրագրված գործողությունների հաջորդականությամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը, 2014 թվականի հոկտեմբերի 7-դրությամբ ունեցած 3 մլն 61 հազար 263 դրամ պարտավորությունը չկատարելու համար Ընկերության սնանկ ճանաչելու պահանջով 2014 թվականի նոյեմբերի 6-ին դիմում է մուտքագրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2015 թվականի ապրիլի 29-ին որոշմամբ հաստատված պարտատերերի վերջնական ցուցակում ՀՀ պաշտպանության նախարարությունը 8 մլրդ 581 մլն 279 հազար 286 դրամով գրանցվել է պարտատերերի չորրորդ տեղում՝ որպես գրավով չապահովված պարտատեր՝ այդ կերպ զրկվելով «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից։ Այսպիսով, Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հանցավոր արարքների կատարում:
11:55 - 08 փետրվարի, 2023
ԱԺ-ն դռնփակ ռեժիմով շարունակում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկումը |armenpress.am|

ԱԺ-ն դռնփակ ռեժիմով շարունակում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները, դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները: Փետրվարի 7-ի նիստում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ: Փետրվարի 8-ին դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ միջնորդությունը: Խորհրդարանը փետրվարի 8-ին կքննարկի նաև Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Այնուհետև ԱԺ-ն կշարունակի օրակարգային մյուս հարցերի քննարկումը:
10:13 - 08 փետրվարի, 2023
Խոսքը միայն նրան չի վերաբերում, որ զորամաս է վաճառվել, այլ թե ինչ պայմաններում, ում եւ ինչ գնով է վաճառվել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերի մասին |factor.am|

Խոսքը միայն նրան չի վերաբերում, որ զորամաս է վաճառվել, այլ թե ինչ պայմաններում, ում եւ ինչ գնով է վաճառվել․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերի մասին |factor.am|

factor.am: «Ցավում եմ, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդության քննարկումը փակ էր, որովհետև այն, ինչի մասին մենք խոսում էինք, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան», – փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ գործընթաց սկսելով՝ իշխանությունը ցանկանում է շեղել հասարակությանը տարատեսակ խնդիրներից: Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո չի կարող Հայաստանի ժողովրդին որևիցե բանից շեղել: «Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում ու իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների ու թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա: Կարող եմ իրենց հանգստացնել՝ եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն», – հայտարարեց ԱԺ նախագահը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Սուրեն Պապիկյանի նկատմամբ գործ չի հարուցվում` չէ՞ որ նա էլ է զորամաս օտարել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե հանցակազմ լինի որևէ մեկի վրա, լինի դա Սուրեն Պապիկյանը, թե Ալեն Սիմոնյանը, քրեական գործ կհարուցվի»։ Նա հավելեց, որ այդ հարցը ճիշտ մարդու չեն ուղղում, քանի որ ԱԺ նախագահը իրավունք չունի հանցակազմ գտնելու ու քրեական գործ հարուցելու։ Սիմոնյանն ընդգծեց, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անգամ՝ ուսադիր կրողները: «Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ», – նշեց Սիմոնյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերի քննարկմանը: Ինչ վերաբերում է Օհանյանին «հայրենիքի հերոս» համարելուն՝ ԱԺ նախագահն ասաց, թե այդ գնահատկանը պետք է ժողովուրդը տա․ «Դա ժամանակի հարց է, իսկ մնացածը հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի հասցված իրականություն է», – ընդգծեց Սիմոնյանը: ԱԺ նախագահը հայտարարեց, թե եկել է ժամանակը Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը․ «Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն զրկելու ու վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը, ու հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ հետագայում դատավճիռ կլինի, կշարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ՝ երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր լրագրողներին հետ զրույցում փաստաթուղթ էր ներկայացրել՝ նշելով․ «Սա Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը»։ Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք երկաթե մանդատ պետք է կիրառել նաև Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի նկատմամբ՝ Ալեն Սիմանյանը նշեց․ «Խոսքը չի վերաբերում միայն նրան, որ զորամաս է վաճառվել, այլ նրան, թե ինչ պայմաններով է վաճառվել, ում և ինչ գնով է վաճառվել, հետո այդ գումարն ինչ է արվել։ Գիտեք ինչ՝ պետությունը, հիմա մենք էլ կարող է հին գույք ունենանք, ուղարկենք ինչ-որ գյուղ կամ վաճառենք, օտարենք, բայց այլ հարց է, երբ զորամասը վաճառում ես իքս ցածր գնով, հետո շատ թանկ գնով գրավ ես դնում ու այդ գումարներն ուղղում ես անձնական ինչ որ բաների։ Եկեք տարանջատենք․ 71 զորամաս, է հա, կարող է շատ ուրիշ բաներ էլ մենք օտարենք, որոնք էլ բանի պիտանի չեն․․․»։Ալեն Սիմոնյանը Սեյրան Օհանյանի առնչությամբ անդրադարձավ նաև հայտարարություններին, թե Փաշինյանի ստորագրությամբ ՊՆ-ի թվով 71 գույք հանվում է աճուռդի։ Նա նշեց՝ խոսքը միայն նրան չի վերաբերում, որ զորամաս է վաճառվել, այլ թե ինչ պայմաններում է վաճառվել, ում է վաճառվել, ինչ գնով է վաճառվել,  եւ հետո այդ գումարն ինչ է արվել․ «Պետությունը, հիմա մենք էլ կարող է ինչ-որ հին գույք ունենանք, ուղարկենք ինչ-որ գյուղ կամ օտարենք, վաճառենք, բայց այլ հարց ա, եթե դու զորամասը վաճառում ես իքս ցածր գնով, հետո շատ ավելի թանկ գնով տանում ես գրավադրում ես բանկում եւ այդ գումարներն ուղղում ես անձնական ինչ-որ բաների։ Եկեք տարանջատենք հա․ 71 զորամաս, է, հա, կարող ա շատ ավելի ուրիշ բաներ էլ մենք օտարենք, որոնք էլ բանի պիտանի չեն»։ Առավել մանրամասն՝ այստեղ Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության
15:12 - 07 փետրվարի, 2023