Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
 |tert.am|

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Իրանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ս.Վ. Լավրովն անկեղծ ցավակցություն է հայտնել իրանական Քերմանում ահաբեկիչների ձեռքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, ովքեր հավաքվել էին հարգելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։   Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց մտադրությունը «համակարգելու ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։ Լավրովը և Իրանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մերձավորարևելյան և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Գազայի հատվածում և շրջակայքում, ինչպես նաև Կարմիր ծովում»:
21:44 - 09 հունվարի, 2024
Լավրովը վնասակար է համարում Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները
 |factor.am|

Լավրովը վնասակար է համարում Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները |factor.am|

factor.am: Մոսկվան Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար է համարում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար ենք համարում.  դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով առաջին հերթին ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա։ Այսօր մեր զինուժը առանցքային տարր է այս տարածաշրջանում խաղաղության ապահովման համար»,- հայտարարել է Լավրովը։ Լավրովի խոսոքով՝ Հայաստանն այս պահին կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ։ Ընդ որում, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի «դրանք հնարավոր չի լինի կանգնեցնել արևմտյան խաղացողների օգնությամբ։ Նրա գնահատմամբ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, «չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում»։ «Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո։ Ծանր իրավիճակից ելքն ակնհայտ է՝ Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչել ամենաբարձր մակարդակով»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
10:57 - 28 դեկտեմբերի, 2023
Ըստ Լավրովի՝ Հայաստանը փորձում է ՌԴ հետ իր դաշինքը փոխարինել Արևմուտքի անորոշ խոստումներով

Ըստ Լավրովի՝ Հայաստանը փորձում է ՌԴ հետ իր դաշինքը փոխարինել Արևմուտքի անորոշ խոստումներով

Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում։ Նրանց առաջադրանքը Մոսկվային դուրս մղելն է։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը TACC-ին տված հարցազրույցում։ «Այժմ Հայաստանը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած։ Նշեմ, որ դրանց կանգնեցնել արևմտյան խաղացողների օգնությամբ չի ստացվելու։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստանում և ընդհանուր առմամբ հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը։  Նա նշել է, որ նրանք այլ առաջադրանք ունեն․ «Այն է՝ դուրս մղել Ռուսաստանի և տարածաշրջանի մյուս երկրներից, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկանյան երկրներից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, «այս ոչ պարզ իրավիճակից ելքը ակնառու է․ բարձր մակարդակով կատարել Երևանի, Բաքվի ու Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։ Դիվանագետի ցավով հայտնել է, թե պաշտոնական Երևանը «տրվելով արևմտյան երկրների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը․ «Մոսկվայի հետ ժամանակի ընթացքում փորձված դաշնակցային կապը փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն անորոշ խոստումներով»։ «Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել երկրում տեղի ունեցած բոլոր անախորժությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար: Մենք բազմիցս հրապարակային խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. իմաստ չկա հիմա նորից թվարկելու Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Ըստ Լավրովի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դժվարությունները ժամանակավոր բնույթի են, և քաղաքական կամքի դեպքում դրանք կհաղթահարվեն։ Նա շեշտել է, որ «հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին»։ Նշելով, որ Մոսկվայի և Երևանի միջև «տպավորիչ տեմպերով» զարգանում են առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական երկխոսությունը՝ Լավրովը դրանք երկու երկրների «հարաբերությունների հիմքն» է համարել, ինչպես նաև «կարևորագույն օգնություն՝ Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար»։
09:35 - 28 դեկտեմբերի, 2023
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը հանգեցնելու է պաշտպանական ինքնիշխանության կորստի․ Լավրով |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը հանգեցնելու է պաշտպանական ինքնիշխանության կորստի․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը գիտակցում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման պատճառով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետական ինքնիշխանության կորստի սպառնալիքը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնելու է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Ընդգծելով, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և նրա զինվորականները վերապատրաստումներ են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում՝ Լավրովն ասել է՝ սա չի կարող Մոսկվային չանհանգստացնել։ «Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»,- եզրափակել է Լավրովը։ Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել էր, թե Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։
09:17 - 28 դեկտեմբերի, 2023
Լավրովն ու Աբդոլլահիանը պայմանավորվել են արագացնել միջպետական «մեծ» պայմանագրի համաձայնեցումը
 |1lurer.am|

Լավրովն ու Աբդոլլահիանը պայմանավորվել են արագացնել միջպետական «մեծ» պայմանագրի համաձայնեցումը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, անդրադարձել դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքների զարգացմանն առնչվող հարցերի: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել նոր «մեծ» միջպետական պայմանագրի համաձայնեցման աշխատանքը: «Առանձին անդրադարձ է եղել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակին։ Կողմերը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում հումանիտար իրադրության վատթարացման և շարունակվող էսկալացիայի կապակցությամբ։ Շեշտվել է կրակի անհապաղ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանը հրատապ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ-ի հեղինակության մոբիլիզացման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:26 - 12 դեկտեմբերի, 2023
Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը կիսվել է զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ ընկալումներով
 |armenpress.am|

Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը կիսվել է զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ ընկալումներով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Սկոպյեում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի տեսլականը, Միրզոյանն էլ կիսվել է տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ հայկական կողմի ընկալումներով: Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Պատգամավորը  հարցրեց, թե վերջերս Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի ընթացքում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման թեման ո՞րն է եղել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում վերջերս առկա բարդությունները: Միրզոյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում, երկու երկրները նաև տարածաշրջանային հարցերում ունեն խաչվող հետաքրքրություններ, հետևաբար՝ ՌԴ-ի հետ միշտ քննարկելու թեմա կա: «Եվ մենք մեծ հաճույքով միշտ օգտագործում ենք առիթները՝ այդպիսի շփումների համար: Այս անգամ ևս ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով»,-ասաց Միրզոյանը՝ հանդիպումը գնահատելով արդյունավետ: Պատգամավորը նկատեց, որ հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Սերգեյ Լավրովը բողոքել է ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից: Մինասյանը հետաքրքրվեց խնդրով: «Այո, ես տեսել եմ մեր հանդիպումից այդ կտորը, որը տարածվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չէր: Ըստ ամենայնի՝ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է Ռուսաստանի արտգործնախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել»,-ասաց  Հայաստանի արտգործնախարարը:
19:22 - 06 դեկտեմբերի, 2023
Թեհրանն ու Մոսկվան պատժամիջոցներին հակազդելու մասին համաձայնագիր են ստորագրել |azatutyun.am|

Թեհրանն ու Մոսկվան պատժամիջոցներին հակազդելու մասին համաձայնագիր են ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Իրանի արտգործնարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Աբդոլլահյանը պատժամիջոցների բացասական հետևանքներին հակազդելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Լավրովի խոսքով՝ փաստաթուղթը կամրապնդի երկու երկրների միջև փոխգործակցությունը «անօրինական» սահմանափակումների դեմ պայքարում, «որոնք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փոխարինում են դիվանագիտությանը»։ Իրանը միջազգային պատժամիջոցների տակ է ավելի քան 40 տարի՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։ Մինչև անցյալ տարվա փետրվար Թեհրանը աշխարհում առաջատարն էր սահմանափակումներից տուժած անձանց և ընկերությունների թվով: Ըստ տարբեր գնահատականների, Իրանի դեմ ավելի քան 3600 պատժամիջոցներ են սահմանվել։ Ուկրաինայի դեմ հարձակումից հետո սահմանափակումների թվով աշխարհում առաջատար դարձավ Ռուսաստանը։ 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի հոկտեմբերը Ռուսաստանի դեմ կիրառվել է 15200 պատժամիջոց։
20:23 - 05 դեկտեմբերի, 2023
Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
 |armenpress.am|

Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպման ժամանակ հաստատել են, որ հարկավոր է զարկ տալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը։ «Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը», ՌԴ-ի և Ադրբեջանի միջև 2022 թ․ փետրվարին կնքված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համատեղ քայլերը, ինչպես նաև կասպյան «հնգյակի» շրջանակներում համագործակցությունը։ Լավրով-Բայրամով հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում։
14:51 - 05 դեկտեմբերի, 2023
Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակն ավելի հեռանկարային է դառնում
 |armenpress.am|

Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակն ավելի հեռանկարային է դառնում |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանային «3+3» հարթակն արդեն «միս ու արյուն է ձեռք բերում» և ավելի ու ավելի հեռանկարային է դառնում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։ Լավրովը Բայրամովին ասել է, որ «3+3» հարթակը, որը միավորում է երեք հարավկովկասյան երկրներին և նրանց երեք հարևաններին, «հեռանկարային ձևաչափ է»։ «Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականներն այս ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությունն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հայաստանը միացել է «3+3» ձևաչափին, Ռուսաստանը և Իրանը նույնպես ողջունել են այս գաղափարը։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Հարթակի հաջորդ հանդիպումը կայացել է Թեհրանում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով։
13:06 - 05 դեկտեմբերի, 2023
Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
 |news.am|

Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը |news.am|

news.am: Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Այս մասին Սկոպյեում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 30-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցությունը և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը», ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ հաստատվել է տարբեր մակարդակներով հետագա շփումների պահանջը։
17:44 - 30 նոյեմբերի, 2023
Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կողմնակալություն է ցուցաբերում․ Լավրովը՝ Ասադի ձերբակալման օրդերի մասին |panorama.am|

panorama.am: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին կալանավորելու միջազգային օրդեր տալը դատարանի կողմնակալության դրսևորում է անվանել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։ «Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դատարանի որոշմանը, որը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ձերբակալման միջազգային օրդեր է տվել, գիտեք, արևմտյան դատական համակարգը և ազգային, և միջազգային մակարդակով բազմիցս ապացուցել է իր կողմնակալությունը»,- ասել է Լավրովը Մոսկվայում իր վենեսուելացի գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշել է․ «Այն դրվագը, որի մասին խոսվում է, 2013թ. քիմիական զենքի կիրառումը Իդլիբի գոտում, հայտնի է։ Եվ շատ անկախ փորձագետներ, լրագրողներ, այդ թվում՝ նաև Արևմտյան լրագրողներ, ժամանակին հրապարակել են փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ առնվազն քիմիական զենքի օգտագործման այս գործողության հետ առնչություն է ունեցել հայտնի «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը: Թե ինչ գնահատականների և փաստերի հիման վրա է իր եզրակացությունն արել Փարիզի դատարանը, ինձ հայտնի չէ»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու միջազգային օրդեր են տվել՝ նրան մեղադրելով 2013 թվականին քիմիական հարձակմանը մասնակցելու մեջ։ 2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում գազային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվել է մի քանի հարյուրից մինչև մեկուկես հազար մարդ: ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, որ հարձակման հետևում կանգնած են կառավարական ուժերը, ինչը Դամասկոսը հերքում է: Դատական շրջանակներում աղբյուրը հաստատել է, որ ընդհանուր առմամբ կալանքի չորս օրդեր Է տրվել «ռազմական հանցագործություններին մասնակցության»կապակցությամբ: Դրանք վերաբերում են նախագահ Մահեր Ասադի կրտսեր եղբորը, սիրիական բանակի էլիտար ստորաբաժանման ղեկավարին, ինչպես նաև երկու գեներալների։ Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ֆրանսիան նաև միջազգային ձերբակալման օրդեր է տվել ևս չորս բարձրաստիճան անձանց, որոնք ղեկավարում էին սիրիական բանակը:
09:30 - 17 նոյեմբերի, 2023
Արևմուտքը սիրաշահում է ՀՀ–ին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ-ի. Լավրով |armeniasputnik.am|

Արևմուտքը սիրաշահում է ՀՀ–ին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ-ի. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արևմուտքի երկրները սիրաշահում են Հայաստանին և ցանկանում են նրա հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի։ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով ՝ ՌԴ-ն Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ նախապաշարմունքներ չունի, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր քաղաքական կուրսը: «Մենք կողմ ենք, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, այնուամենայնիվ ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջապատի նկատմամբ, ինչպես ուզում եք, անվանեք, մենք երբեք ընկերություն չենք անում որևէ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ», - նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
22:29 - 09 նոյեմբերի, 2023
Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով
 |tert.am|

Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով |tert.am|

tert.am: Անգլո-սաքսոնական ուժերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանը մղում են մեծ պատերազմի շեմին. Արևմուտքի այս գիծը ավանդաբար հանգեցրել է ահաբեկչության աճի և փախստականների բազմամիլիոն հոսքերի: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը միանգամայն դրսևորվում է Ուկրաինայում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։ «Նման քաղաքականության մյուս արդյունքներն են ահաբեկչության և ծայրահեղականության աճը, մարդկային ճակատագրերի խեղումը, փախստականների բազմամիլիոն հոսքերը», - հավելել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեթոդները ներառում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում քաոս սերմանելու, երկրների ու ժողովուրդների միջև վեճերի, ազգամիջյան և միջկրոնական հակասությունների սրման փորձերը։ «Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների հաշվին, օգտագործել այլ մարդկանց ռեսուրսները: Ինչպես ասել է Պուտինը, «հեգեմոնի վարձը հանելու համար»», - նշել է  նա:
14:26 - 06 նոյեմբերի, 2023