Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին:«Բաց նամակ ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին Մեծարգո՛ պարոնայք նախագահներ, Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին:Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը: Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառույցներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար: Դրանք մեծ նշանակություն ունեն հանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցավոք, դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր:Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով:Պարոնա՛յք նախագահներ, Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից:Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին:Ես ձեզ դիմում եմ՝ որպես նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանոթ եք: Դիմում եմ այս ձևաչափով, որովհետև հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրույցների ձևաչափեր, չկան և շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնվում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկված են:Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի: Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին:  Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել:  Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված:Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:  Վաղը կարող է ուշ լինել:Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան»:
17:37 - 23 հուլիսի, 2023
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը
 |armeniasputnik.am|

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այն ներկայացրել էր Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Որպես միջնորդության հիմք՝ Գրիգորյանը դատարանում նշեց, որ Սահմանադրական դատարանում ներկայում քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ։ Նա նշեց, որ վարույթը կասեցնելու հիմք կարող է հանդիսանալ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը քննարկելու անհնարինությունը, սակայն այս դեպքում դա բացակայում է։ «Պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է և այն մերժվում է»,- ասաց Բադալյանը։ Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում: Գործի շրջանակներում 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն: Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Հիշեցնենք, որ 2023 թ ապրիլի 21–ին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում կնքվել էր Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 97,8 միլիոն եվրո է, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝ ներգրավված KFW բանկից, մնացածը ՀՀ կառավարության համաֆինասավորումն է։ Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և շուրջ 17 000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։ Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
11:46 - 12 հուլիսի, 2023
Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է. Աշոտյանին մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով. Սերժ Սարգսյան
 |news.am|

Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է. Աշոտյանին մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ես իմ տեսակետը հայտնել եմ, մենք հայտնել ենք մեր կոլեկտիվ տեսակետը. Ես ի՞նչ տեսակետ պետք է հայտնեմ, որ բոլորին հասկանալի լինի, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, որ նրան ուղղակի մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ոչ միայն Արցախի հետ կապված հարցերից, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակից մեկուսացնելու, միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացնելու համար: Շատ ակնհայտ է դա: Տարբեր հարցումներ են հրապարակվում եւ տեսեք, մարդկանց մեծ մասն ինչ է մտածում այդ առիթով: Այստեղ կասկածելի ոչինչ չկա: Երբ 4 տարվա քրեական գործը սառեցնում են, նույն Արմեն Աշոտյանին չեն հարցաքննում մի քանի անգամ, ու հետո ինչ-որ մտացածին բան են հորինում իբր խափանման միջոցի պայմանները խախտելու, եւ փոխում են խափանման միջոցն ու Արմեն Աշոտյանին մեկուսացնում: Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է»,-ասաց նա:
18:50 - 07 հուլիսի, 2023
Երկրում ներքին գործընթացներ են սպասվում. Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի կասկածների մասին
 |armeniasputnik.am|

Երկրում ներքին գործընթացներ են սպասվում. Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի կասկածների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան նա է դառնում չարիք։  Սերժ Սարգսյանը այսպես պատասխանեց իշխանության կողմից իրեն և իր օրոք վարած քաղաքականության քննադատությանը։   «Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այդտեղ զրպարտանքի շատ–շատ մեծ չափաբաժին կար։ Նաև հոգեբաններն ասում են, որ ստախոսները ի վերջո գալիս են հասնում են մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։ Բայց կա հուսադրող հանգամանք` նրանք նաև ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է։ Հույս ունենք, որ մենք գտնվում ենք վերջին փուլում»,–ասաց Սարգսյանը։   Լրագրողները հարցրին` արդյոք վերջին փուլ ասելով` երրորդ նախագահը նկատի ունի՞, որ ներքին գործընթացներ են սպասվում երկրում։   «Իհարկե, սպասվում են գործընթացներ, ո՞նց կարող են գործընթացներ չլինել»,–ասաց նա։ Սերժ Սարգսյանը նշեց, որ անիմաստ է համարում լրջորեն պատասխանել մի մարդու մեղադրանքներին, որը հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10–ից ավելի անգամ իրեն խաբել են 44–օրյա պատերազմի ժամանակ։   «Դուք պատկերացնում եք մարդու, որին տասը անգամ կարող են խաբել և ինքը դա չզգա։ Այսինքն կառավարման ի՞նչ ունակություն կամ ի՞նչ գիտելիք պետք է ունենա այդպիսի մարդը։ Մեր ամբողջ ողբերգություն պատճառը դրանում է կայանում»,–ասաց երրորդ նախագահը։   Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իշխանության գալուց հետո նրա մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար են նրան թույլ տվել գալ իշխանության։   «Էդ ինքը իշխանության գալուց հետո՞ է իմացել։ Բա եթե դրանից հետո է իմացել, ինչի՞ են հղում անում 2016–2017 թվականի իմ ասածներին։ եթե իրենք իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար։ Ե՞ս եմ ասել` կա՛մ ես պետք է լինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ–ն վարչապետ չպետք է ունենա։ Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում է»,– պատասխանեց Սարգսյանը։   Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հայտարարել էր, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ԼՂՀ հարցի լուծման համատեքստում առաջ են բերել մի կասկածելի կարգախոս` վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը, և այդ վատագույն բանակցություններով նախկինները Ադրբեջանին ժամանակ են տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին»։
18:20 - 07 հուլիսի, 2023
Չեմ կարծում՝ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել. Օսկանյանի առաջարկները տրամաբանական են. Սերժ Սարգսյան |news.am|

Չեմ կարծում՝ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել. Օսկանյանի առաջարկները տրամաբանական են. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ես չեմ կարծում, որ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները. Դա միանշանակ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես երեկ շատ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, եւ իրականացնելի է: Իհարկե, ծանր է  վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է»,-ասաց նա: Սերժ Սարգսյանը հավելեց, որ լավագույն լուծումը իշխանափոխությունը կլիներ. «Բայց եթե իրոք կարողանան պյմանավորվել, որ մի խումբ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էթլ իրականանա: Թեեւ չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են նման պայմանավորվածության գնալու»,-ասաց նա: Հարցին, թե այդ դիվանագետների խմբում ում է տեսնում, երրորդ նախագահը պատասխանեց. «Առաջարկը պարոն Օսկանյանինն է, կարծում եմ՝ ինքն էլ կառաջարկի»: Վարդան Օսկանյանը առաջարկել էր իրեն եւ մի խումբ դիվանագետների տալ ամբողջական լիազորություն՝ «առանց կողքից խանգարելու եւ այդ ընթացքում լռելու ուղղակի»։ Ըստ Օսկանյանի՝ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցությունների գործընթացում:
17:29 - 07 հուլիսի, 2023
Շահարկում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե-Թեփեն, պետք է ամեն գնով հետ վերցնենք, դա ոչ մի կապ չունի իրականության հետ․ Նիկոլ Փաշինյան
 |tert.am|

Շահարկում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե-Թեփեն, պետք է ամեն գնով հետ վերցնենք, դա ոչ մի կապ չունի իրականության հետ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Հոկտեմբերի 5-ին, եթե չեմ սխալվում,  ես եղել եմ Սեփանակերտում ու եղել եմ ՊԲ-ի հրամանատարական կետում, այդ ժամանակ արդեն տեղի էր ունեցել 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը։   Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Այնտեղ է եղել նաև ԼՂ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ես ասել եմ իրադրությունը վատթարացել է, ինչ առաջարկներ կան, որ կարելի է անել։ Ընդ որում հասկանալով իրադրության լրջությունը՝  ես գնացել եմ այնտեղ, ոչ թե այստեղից եմ փորձել հեռախոսով կապվել։ ԼՂ ԱԽ քարտուղարը հանդես է եկել առաջարկությամբ, ով գիտեք, որ եղել է նաև ՊԲ հրամանատար՝ Սամվել Բաբայանը։   Խոսքը գնացել է այն մասին, որ պետք է վերականգնել 9-րդ պաշտպանական շրջանի ճակատը։ Շատ է շահարկվում, որ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե Թեփեն, պետք է գնալ վերցնել, բացարձակ  այդպիսի թեմա չի էլ եղել, դա ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ինձ համար կարևոր է եղել ԶՈՒ ԳՇ պետի կարծիքը։ Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, այն փաստը, որ իրենք կրում են ՀՀ գեներալական ուսադիրներ, ինձ համար, վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շա երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունը ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Այնտեղից ես կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, նա ասել է, որ տրամաբանություն կա մեջը ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան  ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը։ Ես ասել եմ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով դա պետք է որոշեն ռամական պաշտոնյաները։ «Ես արդեն Երևանում էի ու Օնիկ Գասպարյանը ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիր այդպես է դրել՝ «տես աչքդ ուտում է, թե ոչ», որից հետո Հարությունյանը ասել է, որ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է  իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
13:17 - 27 հունիսի, 2023
Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին |1lurer.am|

Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին |1lurer.am|

1lurer.am: Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը: «Հռոմի ստատուտի հետ կապված՝ անցած շաբաթ աշխատակազմը, արդեն պատասխանելով ԶԼՄ հարցադրումներին, ներկայացրեց, որ առաջիկայում ուղարկելու է, կարծեմ շաբաթների հարց է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ազատության մեջ լինելուն, Գրիգոր Մինասյանն ասաց. «Ես համարում եմ, որ մեր երկրում անկախ նրանից, թե դու որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և նաև անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն, և մեծ, ծանր գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում: Ինչն է լավ. որ գնալով՝ իրավապահ համակարգը է՛լ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և ավելի դժվար է լինում սողանցքերով պատասխանատվությունից խուսափելը»:
13:11 - 22 հունիսի, 2023
«Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

«Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

«Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ արձագանքելով 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։  Հայտարարությունում ասվում է. «Մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում: Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը»:
14:48 - 21 հունիսի, 2023
«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան
 |azatutyun.am|

«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը պատրաստ է աջակցել ցանկացած իրական, առողջ ընդդիմադիր գործընթացի, «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս են «Հանրապետականում» վերաբերում Դաշնակացության նախաձեռնած գործընթացին: Երեկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց, որ համաժողովրդական ընդվզման միջոցով թույլ չեն տալու, որ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի, որով Արցախը կճանաչի Ադրբեջանում կազմում։ Դաշնակցությունը տեղեկացրեց, որ դիմադրության ճակատ ձևավորելու և համաժողովրդական ընդվզում կազամկերպելու նպատակով քննարկումներ են անցկացնելու խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Խորհրդարանի ընդդմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, թե այս հարցի շուրջ Դաշնակացության հետ դեռևս քննարկումներ չեն ունեցել, սակայն իրատեսական են համարում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։ «Դատելով ամենատարբեր սոցիոլոգիական հարցումներից՝ շատ փոքր թվով մարդիկ են դեռևս մոլորության մեջ և հավատում Փաշինյանի ստերին, ուստի՝ այո՛, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ աթոռը պահպանելու մոլուցքն, իր մանկական վախերը և իր թիմակիցների լավ կյանքի ցանկությունը չափազանց չնչին երևույթ են հայ ժողովրդի ցասհման համեմատ», - ասաց Մամիջանյանը՝ շեշտելով դրան այլընտրանք չկա․ - «Ես գիտեմ, որ Փաշինյանը շատ մեծ դժվարությամբ, գուցե նաև արյունով կփորձի պահել իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում»։
10:42 - 14 հունիսի, 2023
Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են
 |news.am|

Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են |news.am|

news.am: ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են։ Նման պարագայում մեղադրյալին առաջարկվում է դադարեցնել քրեական հետապնդումը։ Դադարեցման դեպքում մեղադրյալը ոչ արդարացվում է, ոչ էլ մեղավոր է  ճանաչվում։ NEWS.am-ի զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ հավանական համարեց, որ երկրորդ նախագահը կնախընտրի վաղեմության ժամկետի կիրառմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ «Ես առավել հավանական եմ համարում, որ պարոն Քոչարյանը կնախընտրի մինչեւ վերջ հասցնել գործը եւ արդարացվել»,- ընգծեց Ալումյանը։ Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափի՝ 3 միլիոն դոլարի կաշառքի ստանալու գործով որպես մեղադրյալներ անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը։ Երկրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Լրացել է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետը։ Նա մեղադրվում ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահ եւս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։ Հիշեցնենք, որ նախագահների գործով դատախազները համակարգից հեռանալու դիմումներ են գրել։ Դատախազությունը պատճառները չի նշում, դատախազներն էլ հրաժարվում են մեկնաբանել։
21:04 - 09 հունիսի, 2023
Դատավորը մերժել է Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը


 |factor.am|

Դատավորը մերժել է Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը մերժել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այսօր Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Կարապետ Բադալյանին։ Փաստաբանը նշել էր, որ Կարապետ Բադալյանի կինը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Արսեն Խառատյանի հարազատ քույրն է։ Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ Արսեն Խառատյանը 2008 թվականին մեկնել է Հայաստանից և վերադարձել 2018 թվականին։ Արսեն Խառատյանի՝ Հայաստանից մեկնելը կապվել է 2008 թվականի մարտի 1-ից հետո իշխանությունների դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստ լինելու հետ։ Մի շարք փաստարկներ ներկայացնելով՝ պաշտպանը կասկածի տակ էր դրել Սարգսյանի և վերջինիս հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը քննող դատավոր Բադալյանի անաչառությունը: Ավելի մանրամասն` factor.am-ում։  
18:37 - 06 հունիսի, 2023
Վաչագան Ղազարյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունում, գործով վաղեմության ժամկետներն անցել են.փաստաբան
 |pastinfo.am|

Վաչագան Ղազարյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունում, գործով վաղեմության ժամկետներն անցել են.փաստաբան |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մհեր Հակոբյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ միջնորդությունը։ Փաստաբան Մհեր Հակոբյանը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, զերծ մնաց վարույթի մասին մանրամասներ հայտնելուց, սակայն նշեց, որ Վաչագան Ղազարյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի, իսկ հիմքում դրված ապացույցները պաշտպանության կողմը կվիճարկի իրավական պաշտպանության շրջանակներում։ Ի դեպ, պարզվում է՝ Վաչագան Ղազարյանին ներկայացված մեղադրանքներով վաղեմության ժամկետներն անցել են։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են դեռևս 2018թ.-ից։ Քրեական գործերից մեկով, որով Վաչագան Ղազարյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, 2021թ. համաներում էր կիրառվել։ Վաչագան Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել էր 9.340.677 ՀՀ դրամի չափով վնասը, պաշտպանության կողմը պնդում էր, որ Ղազարյանը մեղադրանքը չի ընդունել, գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մյուս քրեական գործը վերաբերում էր Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթելուն։ Քրեական վարույթը նախ կարճվել էր, դատախազությունը հաստատել էր կարճելու որոշումը, սակայն 2022թ. նոյեմբերին դատախազի որոշմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ և ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ։
14:46 - 29 մայիսի, 2023
Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:Ուղերձում ասվում է.«Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում:Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը: Նրանք ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի:Հավերժ փա´ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը`փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից:Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է:1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի նվիրյալ զավակների ազգային բարձր գիտակցության, պատմական պատասխանատվության ու արժանապատվության, փառահեղ հաղթանակների մասին են, հերոսներից շատերի կենսագրությունը՝ անձնազոհ խիզախության, պատվախնդրության, բայց և ողբերգական վախճանի մասին:Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում:Այսօր էլ վճռական ընտրության պահն է:Որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը»:
11:24 - 28 մայիսի, 2023
Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից ձայնագրություններ հրապարակեց ԱԺ-ում
 |1lurer.am|

Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից ձայնագրություններ հրապարակեց ԱԺ-ում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից հատվածներ հրապարակեց Ազգային ժողովում: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ձայնագրության, ասում է. «Մենք 1 անգամ չէ՝ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը հիշեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և խոսքը 7 շրջանների մասին էր՝ ըստ էության: «Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որն իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»: Հաջորդիվ Հակոբ Արշակյանը միացրեց 2008 թվականի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, որի շրջանակում ՀՀ 1-ին նախագահն ասում է. «Կհրապարակեմ 10 տարի թաքցված այնպիսի մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, որը խոսակցությունների առարկա եղել է, շշուկներ եղել են այս հարցի մասին, բայց իշխանությունները նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի բերանով մշտապես հերքել են այս փաստը: Չկա և վերջ: Դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է: «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար, այն ժամանակվա անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի»: Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը դիմեց ընդդիմադիրներին. «Մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին. Ղարաբաղը հայրենի՞ք է, իսկ Մեղրին՝ ո՞չ; Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը»: Հաջորդիվ Հակոբ Արշակյանը հրապարակեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձայնագրությունը, որում վերջինս, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ինչպես ճանաչի աշխարհը ԼՂ անկախությունը, եթե Հայաստանն ինքը չի ճանաչում այն, ասում է. «Մենք դա չենք անում, և մենք ասում ենք, որ դա փոխզիջում է: Եվ փոխզիջում է նաև այն, որ հիմա Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անել, այսինքն՝ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն»:
13:30 - 25 մայիսի, 2023
Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը․ Սերժ Սարգսյան

Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը․ Սերժ Սարգսյան

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու այսօրվա` արդեն ուղիղ և անսքող հայտարարությունից հետո ինձնից արձագանք պահանջելը պարզապես անհասկանալի է, եթե չասեմ՝ վիրավորական: Ասված է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ․ «Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին: Դրանք որևէ փոփոխության ենթակա չեն: Բարձրաձայնել ենք, պայքարել ու շարունակում ենք պայքարել, որքան էլ մեզ զրպարտել են, վարկաբեկել, թիրախավորել՝ ականջալուր չլինելով մեր ահազանգերին ու նախազգուշացումներին: Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է: Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը: Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին։ Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը»: Հշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։
09:31 - 23 մայիսի, 2023