Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու մասին նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու մասին նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը։ Նախագծին 56 պատգամավոր «կողմ» է քվեարկել, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։ Նախագծով՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները կընդլայնվեն սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով: Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները եւ համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը: Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ: Նրանք Հայաստան-սփյուռք գործակցության վերոհիշյալ ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին։
11:17 - 17 նոյեմբերի, 2021
Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|

Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց Կառավարության ներկայացրած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մասին հարցը: «Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի հնգամյա ծրագրի 1.4-րդ բաժնի պահանջներով՝ սփյուռքի հետ կապերով, ըստ որի սահմանվել է սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ: Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունը սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Դրա նպատակն է զարգացնել ՀՀ-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում կատարվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,- ասաց նա:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքվեց, թե արդյոք Սինանյանը հնարավոր համարո՞ւմ է հանձնակատարի ընտրովի լինելը՝ սփյուռքի կառույցների ներգրավմամբ:    «Միանշանակ հանձնակատարները նշանակովի են լինելու, որովհետև նախ՝ հանձնակատարները չեն նշանակվելու Երևանից. նրանք լինելու են համայնքներից. դա նշանակում է, որ ընտրություն կազմակերպել տեղում՝ համայնքներում, պրակտիկորեն անհնար է իրագործել: Երկրորդ պատճառն այն է, որ հանձնակատարները պետք է տեղում իրագործեն ՀՀ և սփյուռքի հանձնակատարի քաղաքականությունը, հետևաբար տեղում ընտրված լինելու մեխանիզմը ավելի ներկայացուցչական է:   Սերգեյ Բագրատյանը նաև հարցրեց Հայաստանի ընտրություններում սփյուռքի ներգրավման հնարավորության մասին:   Զարեհ Սինանյանը նշեց, որ հարցին միանշանակ պատասխան չկա: «Մենք էլ քննարկում ենք տարբերակներ, թե ինչպես կարելի է սփյուռքն ավելի ներկայացված դարձնել Հայաստանում: Դժվար է պատկերացնել, թե որ համայնքում ինչպես պետք է ընտրությունն անցնի, մտածում ենք սրա մասին, սրա մասին հանրայնորեն խոսվել է համարյա քաղաքական բոլոր շրջանակների կողմից, որ ինչ-որ մարմին պետք է ստեղծվի, որը կկարողանա ներկայացնել սփյուռքը Հայաստանում: Մինչև քովիդ-19-ի համավարակը և պատերազմը նպատակ կար համաժողով հրավիրել սփյուռքից, մի քանի ընտրություն մեզ առաջարկեին, և կոնսենսուսի հասնեինք՝ ինչպես կարելի է նման ընտրությունների միջոցով ստեղծել ներկայացուցչական մարմին Հայաստանում, որը կունենա խորհրդատվական և ոչ օրենսդիր ֆունկցիա»,- նշեց Զարեհ Սինանյանը:
11:14 - 16 նոյեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերին, 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումներին, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման անհրաժեշտությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել դրանցում ամերիկյան փորձի ուսումնասիրման ու ներդրման կարևորությունը։ Էնթոնի Պորտանտինոն հետաքրքրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջնահերթությունների՝ մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող վերականգնողական ծառայությունների, խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավումը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020 թ․ պատերազմից հետո առաջնահերթ է դարձել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող ծառայությունների, նրանց կարիքների բազմակողմանի գնահատման ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պրոթեզների տրամադրման ապահովումը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող ծառայությունների, խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման, օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։  
13:50 - 12 նոյեմբերի, 2021
Հայաստանը հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարներ կունենա օտարերկրյա պետություններում |armenpress.am|

Հայաստանը հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարներ կունենա օտարերկրյա պետություններում |armenpress.am|

armenpress.am: Օտարերկրյա պետություններում նախատեսվում է հասարակական հիմունքներով նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ խորհրդականի կարգավիճակով: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ստեղծման հետ: «Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվելու են ՀՀ վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, օտարերկրյա պետություններում խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված  աշխատանքի և աշխատանքային ռեժիմ: Նրանք ՀՀ-սփյուռք փոխգործակցության ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին»,-ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները՝ սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա: Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն լինի: Նրանք նշանակվելու են տվյալ երկրից, Հայաստանից չեն գործուղվելու, լինելու են անձինք, որոնք ճանաչում են տեղի համայնքին, որոնց ճանաչում է տեղի համայնքը: Որևէ գործառույթ, որը չի մտնում դիվանագիտական տարածք, մտնելու է իրենց պատասխանատվության մեջ: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ եթե անձը չի վարձատրվում, հետևաբար պատասխանատվության տիրույթ և լիազորություններ էլ չի ունենում: Պատգամավորը նկատել է, որ որևէ լիազորություն կարգավորող սահմանում չկա նախագծում: «Ձեր տեսլականն ա՞յն է, որ ունենաք հասարակական հիմունքներով նոր հաստիքի ստեղծմամբ հանձնակատարներ, և դրանով սփյուռքի հետ հարաբերություններն ակտիվանալու՞ են, թեժանալո՞ւ են»,-հարցրեց պատգամավորը: Սինանյանը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե հասարակական սկզբունքներով աշխատանքը նշանակում է անգործություն կամ պատասխանատվության բացակայություն: «Միայն այն փաստը, որ ՀՀ վարչապետն անձամբ նշանակում է, ինքնըստինքյան պատասխանատվության մեծ բաժին է կրում: Արդյոք սա՞ է մեր բոլոր խնդիրների պատասխանը. իհարկե ոչ, սա զուտ մի տարր է, էլեմենտ է, որը ևս ավելանում է մեր կառույցի ենթակառուցվածքին, և որի արդյունքում ակնկալում ենք, որ կտրուկ ձևով բարելավվելու է մեր աշխատանքի որակը և ծավալը համայնքներում»,-ասաց նա: Հանձնաժողովը կառաջարկի ԱԺ խորհրդին նախագիծը ներառել լիագումար նիստերի օրակարգ: Հանձնաժողովում հավանություն ստացավ նաև առաջարկը, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը 24 ժամվա ընթացքում քննարկվի երկրորդ ընթերցմամբ:
14:43 - 10 նոյեմբերի, 2021
«ԻԳործ» ծրագրի առաջին փուլի 22 մասնակից հայրենադարձվել է. 50 մասնագետ ստացավ վկայական |armenpress.am|

«ԻԳործ» ծրագրի առաջին փուլի 22 մասնակից հայրենադարձվել է. 50 մասնագետ ստացավ վկայական |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2020 ծրագրի հանդիսավոր փակման շրջանակում 50 մասնագետ ստացավ վկայականներ: Փակման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախարարներ, փոխնախարարներ, ծրագրի մասնակիցները, ովքեր 1 տարի առաջ 19 երկրից Հայաստան են ժամանել և աշխատել 19 պետական կառույցում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ, «իԳործ» ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանն ասաց, որ «իԳործ»-ը հնարավորություն է տվել սփյուռքի մասնագետներին աշխատել Հայաստանի պետական մարմիններում։ «Մեր ծրագրի մասնակիցները, ովքեր թվով 52-ն են եղել, ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների, գործունեություն են ծավալել պետական համակարգում և հնարավորություն ունեցել ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականության ու ծրագրերի մշակման գործում: Մենք ընտրել ենք հատուկ չափորոշիչներով՝ անձը պետք է ունենար մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան, բավականաչափ հայրենասեր լիներ, պատրաստ լիներ մեկ տարի բնակվել և աշխատել Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ 52 մասնակիցները եղել են 19 երկրից՝ Ռուսաստանից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Լիբանանից, Չինաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից, Իսրայելից և այլն։ Առանձնացնելով ծրագրի նպատակները՝ Լիանա Սիմոնյանը նշեց, որ «իԳործ»-ի միջոցով իրենք ցանկացել են օգտագործել սփյուռքի մարդկային ներուժը՝ կառավարման համակարգը զարգացնելու գործում, ինչպես նաև խթանել մասնագիտական հայրենադարձությունը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում    
19:47 - 07 սեպտեմբերի, 2021
Ավարտվեց «Քայլ դեպի տուն» 2021 ծրագիրը. 25 երկրներից 360 սփյուռքահայ պատանիներ ժամանել էին Հայաստան

Ավարտվեց «Քայլ դեպի տուն» 2021 ծրագիրը. 25 երկրներից 360 սփյուռքահայ պատանիներ ժամանել էին Հայաստան

Հունիսի 21-ից օգոստոսի 13-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հյուրընկալել էր 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 360 սփյուռքահայ պատանիների՝ նպատակ ունենալով պահպանել և զարգացնել նրանց ազգային ինքնությունը: Ինչպես  տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ սփյուռքահայ երիտասարդները 14 օր շարունակ եղան հայրենիքում՝ սովորելով մայրենին, պատմությունը, հայկական երգն ու պարը, շրջելով և բացահայտելով ողջ Հայաստանը, տեղեկանալով հայրենիքում կրթական հնարավորություններին, ձեռք բերելով բազմաթիվ ընկերներ և նոր ծանոթություններ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փակման արարողության ընթացքում վստահություն հայտնեց, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի մասնակիցների համար: Երիտասարդներն էլ կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: «Քայլ դեպի տուն» 2022-ի հայտադիմումները կընդունվեն արդեն 2022 թվականի առաջին եռամսյակում: Հիմնվելով 2019 թվականին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատասխանատու է Հայաստան-սփյուռք հարաբերությունների  զարգացման և իրականացման ռազմավարությունների և քաղաքականության մշակման համար: Այն ներառում է հայրենադարձության գործընթացի աջակցությունն ու խրախուսումը, հայրենադարձների ինտեգրման գործընթացի հեշտացումը, սփյուռքի ներուժի քարտեզագրումը և այլն: Գրասենյակը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որոնցում ներգրավված են ներկայացուցիչներ սփյուռքի հայ համայնքներից:  
11:57 - 17 օգոստոսի, 2021
«Քայլ դեպի տուն» ծրագրին այս տարի մասնակցել են 360 սփյուռքահայ երիտասարդներ

«Քայլ դեպի տուն» ծրագրին այս տարի մասնակցել են 360 սփյուռքահայ երիտասարդներ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ ավարտվել է «Քայլ դեպի տունը» ծրագիրը։   «Ավարտվեց սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»: Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:  Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար:   Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգեցին, պարեցին, կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:   Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը»,-հայտնում է գրասենյակը։
18:26 - 14 օգոստոսի, 2021
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում քննարկվել են հետպատերազմյան աջակցության ծրագրերը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում քննարկվել են հետպատերազմյան աջակցության ծրագրերը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը  գրասենյակում ողջունել է Ֆրանսիայի հարավային շրջանի հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ներառյալ՝ Հարավային Ֆրանսիայի Հայկական Կազմակերպություն Համակարգող խորհուրդը (CCAF Sud), Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմը, Ֆրանսիայի հայ երիտասարդություն միությունը (JAF Marseille), «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF): Գրասենյակի առաջնահերթություններին համապատասխան՝ քննարկման հիմնական թեման հետպատերազմյան աջակցության ծրագրերն էին, նաև այն, թե ինչպես են տարբեր կազմակերպություններ, դրանց հետ մեկտեղ, իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնում ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին, բարեգործությանն ուղղված նոր նախագծերի իրականացմանը:
21:49 - 12 մայիսի, 2021
Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է․ Զարեհ Սինանյան |factor.am|

Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է․ Զարեհ Սինանյան |factor.am|

factor.am: –Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, որ Հայաստան–Սփյուռք կապը, կարծես, թուլացել է։ Ձեր արձագանքը, խնդրեմ։ -Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է՝ մի քանի պատճառներով։ Մեկը Covid-ի համավարակն էր, որը ֆիզիկապես կտրեց Հայաստանը Սփյուռքից։ Եթե մենք զուգահեռներ անցկացնենք 2019 թվականի հետ, ապա 2020-ին այն հարյուր հազարավոր մարդիկ, երևի՝ միլիոնից ավելի մարդիկ, որոնք գալիս էին Հայաստան, չկարողացան դա անել։ Մենք էլ՝ հայաստանցիներս, չկարողացանք գնալ արտերկիր, որտեղ գտնվում է մեր Սփյուռքը։ Արդյունքում ֆիզիկական կապը կտրվեց, որն իր հետ բերեց կապի թուլացում։ Մենք փորձեցինք այդ բացը լրացնել ինտերնետի միջոցով, տարբեր ծրագրերի միջոցով, և հնարավորինս արեցինք դա։ Իհարկե, դրան հետևեց նաև պատերազմը, որը համազգային աղետալի հետևանքներ ունեցավ։ Այդ աղետից անմասն չմնաց նաև Սփյուռքը։ Մենք հիմա դեռ գտնվում ենք խորը ցնցումային հոգեբանական վիճակում՝ որպես ազգ։ Եվ սա վերաբերում է նաև Սփյուռքին։ Հետևաբար, այդ կապի վրա սա լուրջ հետևանքներ է ունեցել, լուրջ ազդեցություն է ունեցել, բայց այս իրականությունում շարունակում ենք աշխատել։ Միայն աշխատանքով կարելի է վերականգնել, ամրապնդել կապերը և արդյունքների հասնել։ –Ճի՞շտ է, արդյոք, որ վերջին շրջանում Սփյուռքից Հայաստան ուղարկվող աջակցությունը, հատկապես՝ դրամական տեսքով, նվազել է։ Կարո՞ղ ենք համեմատություն անել թվային տեսքով։ -Ես տեղյակ չեմ և չեմ տիրապետում որևէ թվային տեղեկության, որպեսզի կարողանամ հաստատել դա կամ որևէ համեմատություն անել։ Բնական է, որ պատերազմի ընթացքի հետ համեմատած՝ այդ գումարները շատ ավելի նվազ են։ -Պատերազմից առաջ և պատերազմից հետո․․․ - Պատերազմից առաջ և պատերազմից հետո ուղարկվող դրամական աջակցության ծավալները չեմ կարող համեմատել, պարզապես տվյալները չունեմ։ Բայց գիտեմ, որ ֆինանսական հոսքերը շարունակվում են։ Թե որքանով են դրանք համապատասխանում մինչպատերազմյան փուլին, պարզապես չգիտեմ և չեմ կարող հաստատել, որ դրանք պակասել են։ -Ավելի հաճախակի են դարձել օրինակները, երբ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն անհատական օգնություն են ցուցաբերում՝ միջնորդ մարդկանց միջոցով կամ որևէ ընտանիքի հետ կապ հաստատելով։ Ինչո՞վ եք դա պայմանավորում, արդյո՞ք կա վստահության ճգնաժամ։ -Դա ես ևս կարող եմ հաստատել, դա մի բան է, որի հետ առնչվում ենք մենք, գիտենք, որ իրոք այդպես է։ -Այսինքն կա՞ վստահության ճգնաժամ։ -Իհարկե՝ կա վստահության ճգնաժամ, և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ մարդիկ միշտ էլ նախընտրել են իրենց անձնական ջանքերով փոխանցել իրենց օգնությունը անհատների կամ կազմակերպությունների։ Դա միշտ է եղել, նոր բան չկա, բայց այս պահին, կրկնում եմ, պատերազմի հետևանքով կա թյուրըմբռնում կամ վստահության պակաս: Դա միանշանակ գոյություն ունի, և սա կապված է տարբեր բաների հետ, կապված է «Հայաստան» հիմնադրամի հաշվետվության հետ, որն ինքնին, դրա մասին բազում անգամներ խոսել եմ, որ հիմնականում սուբյեկտիվ է իրականում, բայց մարդիկ հաշվետվություն են պահանջում և ստանալու են այդ հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունը նրանք չէին ուզելու, եթե հաղթանակ լիներ։ Սա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ մենք պարտություն ենք կրել։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ factor.am-ում։
19:07 - 12 մարտի, 2021
Սինանյանի՝ ՌԴ աշխատանքային այցն ավարտվել է Եկատերինբուրգ այցելությամբ

Սինանյանի՝ ՌԴ աշխատանքային այցն ավարտվել է Եկատերինբուրգ այցելությամբ

Ռուսաստան աշխատանքային այցի ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Եկատերինբուրգ քաղաք:   Այցը սկսվել է համայնքային «Անի-Արմենիա» կազմակերպության հավաքով, որին մասնակցում էին երիտասարդական շրջանակների ակտիվիստներ, հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ և այլք: Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2021 թվականին գրասենյակի գործունեությունը և պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենադարձությանը և Հայաստան-ռուսաստանյան սփյուռք նոր որակի համագործակցությանը:   Նշվել է, որ Եկատերինբուրգի հայ համայնքը առանձնանում է իր ակտիվ գործունեությամբ և ազգային ինքնության պահպանմամբ: Քաղաքում գործում է հայկական մշակույթի կենտրոն, որը ներառում է հայերենի դասարան, պարային և երգի անսամբլներ: Համայնքի մասն է կազմում նաև Սվերդլովսկի մարզի հայ երիտասարդների միությունը, որը կազմակերպել է 400-ից ավելի միջոցառումներ: Մարզի համալսարաններից մի քանիսում բացվել են նաև հայագիտության կենտրոններ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել հայ մշակույթը ակադեմիական մակարդակում:   Հավաքից հետո Զարեհ Սինանյանը համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի հետ այցելել է Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցի, ինչպես նաև ազգությամբ հայ քանդակագործ Ալեքսանդր Սամվելի արվեստանոց:
19:29 - 09 մարտի, 2021
Առաջին անգամ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ

Առաջին անգամ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ

Առաջին անգամ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ, մասնավորապես՝ Տյումեն: Տեղի հայ համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է քաղաքում հայկական ամենահայտնի կենտրոնները: Տյումենում գործում են հայկական երկու մշակութային կենտրոններ, որոնցում 500 երեխա սովորում է հայերեն և հայոց պատություն, ստեղծագործում և վարում ակտիվ մշակութային կյանք: «200 պատանիներից կազմված «Նաիրի» պարային համույթը հայտնի է ամբողջ քաղաքում: Հայ համայնքն աչքի է ընկնում իր լայնածավալ գործունեությամբ, տեղի իշխանությունների հետ արդյունավետ աշխատանքով, հայ մշակույթի պահպանմամբ և զարգացմամբ: Զարեհ Սինանյանն այցելել է նաև Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,-ասված է Հանձնակատարի ֆեյսբուքյան գրառման մեջ:    
19:45 - 08 մարտի, 2021