Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանի 2 վարչական շրջաններում

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանի 2 վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր  վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Հ․ Ներսիսյան, Դ․ Անհաղթի, Վ․ Սուրենյանց, Բաբայան, Ա․ Տիգրանյան, Վրթ․ Փափազյան, Չոլաքյան, Վարշավյան փողոցների, Կ․ Ուլնեցի փողոցի շենքերի և 1-63 անհատական տների, Ազատության պողոտայի և նրբանցքի, «Հաղթանակ» զբոսայգու։ Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 45, 47, 49 փողոցների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:13 - 10 նոյեմբերի, 2022
Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում

Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 21-ը ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը՝ բացառությամբ՝ Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի՝ Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի, Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի,  Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից  բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:
10:05 - 19 հոկտեմբերի, 2022
Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի 23-43 կենտ, 32-50 զույգ համարների, Գյուլբենկյան 2-34 զույգ, 1-27 կենտ համարների, Օրբելի 3-67 կենտ, 2-22 զույգ համարների, Կիևյան 1-19ա կենտ, 2-16 զույգ համարների, Սունդուկյան 11-29 կենտ, 24-98 զույգ համարների, Ա. Ավետիսյան 8-120 զույգ, 25-67 կենտ համարների, Վաղարշյան 1-17 կենտ, 2-20 զույգ համարների, Վահրամ Փափազյան 1-19 կենտ, 2-24 զույգ համարների, Արամ Խաչատրյան 22-32 զույգ համարների, Հ. Էմինի 1-ին նրբ. 126-148 զույգ, 121-135 կենտ համարների, Գրիբոյեդովի 1- 11, 19-37/2 կենտ համարների, Ադոնցի 14, 16, 16/2, 6/3, 16/4, 18, 18/1, 25, 25/14 համարների, Վրացական 1-10 համարների, Արաբկիրի 47 փող. 1-23 համարների, Արաբկիրի 49 փող. 2-22 համարների, Հյուսիսային ճառագայթի 1-17 կենտ, 2-18 զույգ համարների, Բաբայան 21-38 համարների, Հ. Քոչարի, Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Խնկո Ապոր, Լեռ Կամսարի, Արծրունի, Այգեկցի, Ռիգայի փողոցների, Արղության, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, Վահագն Դավթյան փողոցների, Ն. Զարյան փողոցի՝ իրենց կոտորակներով, նրբանցքներով և անցուղիներով, Գրիբոյեդովի 4-րդ, Մալխասյանց 1-ին նրբանցքների,   Կենտրոն վարչական շրջանի՝ Բաղրամյան պող. 8-66ա և 76 զույգերի, 5-19 և 31-61 կենտ համարների, Սարյան 22, 24, 26 համարների, Մաշտոցի 47 համարի, Արամի նրբ. 5ա, 20, 20/1, 27/1 համարների, Կոնդի 1-ին փողոցի՝ իրենց կոտորակներով, նրբանցքներով և անցուղիներով, Վերին Անտառային, Անտառային, Գ. Գասպարյան, Լ. Ազգալդյան, Լեմկինի, Գ, Հարությունյան, Գևորգ Էմինի, Սարմենի, Ս. Կապուտիկյան փողոցների, Ալիխանյան փողոցի և 1-ին նրբանցքի, Մոսկովյան 1- ին, Պռոշյան 1-ին նրբանցքների, Բաղրամյան 1-ին և 2-րդ նրբանցքների, Պետական ճարտարագիտական համալսարանի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:43 - 04 հոկտեմբերի, 2022
Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում

Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:47 - 29 սեպտեմբերի, 2022
ՀԾԿՀ-ն նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

ՀԾԿՀ-ն նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել Հանձնաժողովին՝ ժամը 10։00- 17։00-ն, զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529 հեռախոսահամարով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին»:
11:16 - 01 սեպտեմբերի, 2022
ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով ջրերի շրջանառության ոլորտում

ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով ջրերի շրջանառության ոլորտում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և  «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Այս մասին տեղեկացնում է Հանձնաժողովը: Վարույթների շրջանակում պարզվել է,  որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են  «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում  «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում և (կամ) արտադրության որևէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։ Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես «բնական խմելու ջրի» դեպքում,  արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորի պատրաստուկներով։  Հետևաբար, նույնիսկ որևէ աղբյուրից ջրամատակարարման կենտրոնացված համակարգով (տնտեսավարողները ջուրը ձեռք են բերել  «Վեոլիա Ջուր» ընկերությունից) ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։ Ընդ որում՝ կարևոր չէ նախքան ջրի շշալցումը դրա ապաքլորացման հանգամանքը: Իրականացված վարույթների արդյունքում Հանձնաժողովը 6 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել է։
15:30 - 30 օգոստոսի, 2022
Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 17/18-ին

Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 17/18-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ բացառությամբ՝ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների:  Արաբկիր վարչական շրջանի՝ Հայրիկ Մուրադյան, Շրջանցիկ թունել, Արաբկիրի 23, 25, 45, 47, 49, 51  փողոցների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության պող. 1-ից-11 համարների՝ իրենց  կոտորակներով: Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան պող. 1-15 համարների:
11:29 - 16 օգոստոսի, 2022
«Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման ու ջրահեռացման սակագնի վերանայման հայտ կներկայացնի

«Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման ու ջրահեռացման սակագնի վերանայման հայտ կներկայացնի

 «Վեոլիա Ջուր»-ը լրատվամիջոցներին հայտնել է, որ մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով: Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդման, սակագնի ճշգրտումն իրականացվել է համաձայն Լիցենզիայի պայմանների N3 հավելվածով սահմանված գործոնների և մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) գումարային 209.0 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի ձևավորման մեջ էական ազդեցություն է ունեցել արձանագրված 8.3% սղաճը, որով պայմանավորված ճշգրտման մեծությունը կազմել է 23.51 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն  սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը կազմել է յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 153  դրամ  (ներառյալ ԱԱՀ), ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27  դրամ  (ներառյալ ԱԱՀ): Մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 170.4 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 30.07 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 39.811 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 19.906 դրամ (ներառյալ ԱԱՀ), «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.267 դրամ (ներառյալ ԱԱՀ):   Առաջարկվող սակագներ՝ մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 177.653 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 31.350 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 41.801 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 20.900 դրամ (ներառյալ ԱԱՀ), «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 12.294 դրամ (ներառյալ ԱԱՀ):
18:04 - 08 օգոստոսի, 2022
Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում

Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 5-ին՝ ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի,  Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:35 - 05 օգոստոսի, 2022
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 2-3-ը

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 2-3-ը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև օգոստոսի 3-ը՝ ժամը 11:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Կենտրոն վարչական շրջան՝ Իսահակյան, Կորյունի, Աղայան, Թամանյան, Բայրոնի, Մոսկովյան, Ա.Պետրոսյան, Գ.Քոչարի փողոցների, Սայաթ-Նովա 1-40, Խանջյան 37, 39, 43, 47/1, Թումանյան 10, 12, 13, 28/20, 34- 41, Հանրապետության 82,  Սարյան 1, Տերյան 42-91, Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ.Մաշտոց 37-60, Սարմենի 1-10, Տերյան 105/1, Տիգրան Մեծի 15-80, Բաղրամյան 1-3 հասցեներ և նրբանցք, Մոսկովյան անցուղի, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն: Էրեբունի վարչական շրջան՝ Զավարյան, Լ.Լիսինյան, Բուռնազյան, Սուվորովի, Միչուրինի, Աճեմյան, Նար-Դոսի, Գլինկայի, Ծխախոտագործների, Քրիստափորի, Որմնադիրների, Ծատուրյան, Գետառի, Բեռնակիրների, Օստրովսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցների, Սարի-Թաղի 1-10 շարքերի, Տիգրան Մեծի, Սասունցի Դավթի, Խորենացու 1-4, Աճեմյան 1-3 նրբանցքների, Խորենացու 28-236, Սասունցի Դավթի 13, 70/1, 70/2, 70/3, Մուրացանի 1-30, Լոռիս-Մելիքյան 1-30 համարների, Կոտայքի մարզ՝ Առինջ գյուղ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:      
10:38 - 02 օգոստոսի, 2022
Սյունիքում սպառվող ջրի անբավարար լինելու հիմնական պատճառներից է խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելը. մարզպետը հանդիպել է «Վեոլիա Ջուր»-ի տնօրենին

Սյունիքում սպառվող ջրի անբավարար լինելու հիմնական պատճառներից է խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելը. մարզպետը հանդիպել է «Վեոլիա Ջուր»-ի տնօրենին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 28-ին ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, գործառնական տնօրեն Վահե Բաթոյանին եւ «Հարավ» շահագործման տարածաշրջանային տնօրինության ղեկավար Սպարտակ Մկրտչյանին։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը:Մարզպետը կարեւորել է այս հանդիպումն այն համատեքստում, որ կուտակվել էին հարցեր, որոնք մարզային իշխանությունը ցանկանում էր քննարկել ընկերության ղեկավար կազմի հետ։ Արծարծվել են Սյունիքի մարզում՝ «Վեոլիա»-ի սպասարկման տարածքում, խմելու ջրի մատակարարման, սպասարկման որակի, մաքրման կայանների ու ջրագծերի վիճակի, տեխնիկական վերազինման, առաջիկա ծրագրերի հետ կապված ու մի շարք այլ հարցեր։ Մարզպետարանում հյուրընկալված՝ ընկերության ղեկավարությունն այս օրերին շրջայց է կատարել մարզում եւ իր արձանագրումների արդյունքում նշել է, որ Սյունիքում սպառվող ջրի քանակի անբավարար լինելու, առաջացող խնդիրների հիմնական պատճառներից են խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելն ու ապօրինի միացումները, որոնց բազում օրինակներ են հայտնաբերել։ Ռոբերտ Ղուկասյանը բարձրաձայնել է բնագավառում առկա մի շարք խնդիրների մասին եւ պատասխանատուներից հետաքրքրվել դրանց լուծմանն առնչվող ծրագրերի մասին։ Կողմերը պայմանավորվել են առավել արդյունավետ համագործակցության, խնդիրների լուծման ճանապարհին համատեղ ու համակարգված աշխատանքի մասին։    
15:24 - 29 հուլիսի, 2022
Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հուլիսի 26/27-ին

Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հուլիսի 26/27-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 26-ին ժամը 13.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 13.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցների, Շահումյանի 17-րդ փողոցի և նրբանցքի, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հալաբյան փողոցի՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի; Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Իսակովի պողոտայի, Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարների, Տիչինայի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, 1-ին փակուղու և 34 շենքի, Ծերենցի փող. 1-ին, 2-րդ նրբանցքների և 3, 5, 7, 7ա շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6, Մանուկյան փող. 2, 4, 6, 8, 10 շենքերի, Ռ. Մելիքյան փող. և 2ա, 2/2, 2/3 շենքերի, Ջիվանու փող. և 11/1 շենքի, Միքայելյան փող. 1, 3 շենքերի, Շահումյանի 14 փողոցի և 1-ին նրբանցքի, 16-րդ և 17-րդ փողոցների, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Կուրղինյան, Մեծարենց, Րաֆֆու, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների փողոցների, Արարատյան 1, 2 զանգվածների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Նոյ և Մուշ թաղամասերի; Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի; Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների; Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Նորաբաց, Գետափնյա, Արբաթ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների; Կոտայքի մարզի՝ Զովունի և Քանաքեռավան գյուղերի: Իսկ Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:46 - 26 հուլիսի, 2022