Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Ռուսաստանը դեռ չի հասել Ուկրաինայում իր նպատակներին, սակայն պատրաստ է բանակցելու․ Պուտինի հարցազրույցը Կառլսոնին |armenpress.am|

Ռուսաստանը դեռ չի հասել Ուկրաինայում իր նպատակներին, սակայն պատրաստ է բանակցելու․ Պուտինի հարցազրույցը Կառլսոնին |armenpress.am|

armenpress.am: Տարբեր հարթակներում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցը։ 2022 թ․ փետրվարի 24-ին Ուկրաինայում ծավալած ռազմական գործողություններից ի վեր սա Պուտինի առաջին հարցազրույցն էր արևմտյան լրագրողի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակումից ընդամենը յոթ ժամ անց միայն X սոցիալական հարթակում Թաքեր Կառլսոնի էջում ավելի քան 2 ժամ տևող հարցազրույցն ուներ 59 միլիոն դիտում։ Հարցազրույցի առաջին 30 րոպեների ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմական ակնարկ է անում՝ սկսած 9-րդ դարից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, 21-րդ դար, ուկրաինական հեղափոխություն, ՆԱՏՕ-ի ընդլայնում և այն իրադարձությունները, որոնց պատճառով Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում։ Վլադիմիր Պուտինը նշում է, որ պատերազմը կարող է ավարտվել, եթե ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները դադարեն զենք ուղարկել Կիևին։ Հարցազրույցի ընթացքում Պուտինը մի քանի անգամ նշում է, որ «Ռուսաստանը չի սկսել պատերազմն Ուկրաինայում, այլ փորձում է ավարտել այն»։ Բացի այդ, Կրեմլի ղեկավարը նշում է, որ որևէ շահագրգռվածություն չունի տարածել իր ռազմական գործողություններն այլ երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում և Լատվիայում։ Հարցին՝ արդյոք նա պատկերացնում է մի սցենար, որի դեպքում ռուսական զորքեր կուղարկեր ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Լեհաստան, Պուտինը պատասխանում է․ «Միայն մի դեպքում՝ եթե Լեհաստանը հարձակվի Ռուսաստանի վրա»։ ՌԴ նախագահը հայտնում է, որ Ուկրաինայում Մոսկվան առայժմ չի հասել իր նպատակներին, որոնցից մեկն էլ դենացիֆիկացումն է։ Իսկ Կառլսոնի հարցին, թե ինչպես է նա պատրաստվում վերացնել այդ մշակույթը և գաղափարախոսությունը մի երկրում, որն ինքը չի վերահսկում, Պուտինը պատասխանում է, որ դա «կարելի է անել բանակցային գործընթացի միջոցով»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտելու շուրջ բանակցություններին, ՌԴ նախագահը նշում է, որ պատրաստ է երկխոսության և բանակցելու, սակայն դրանից հրաժարվում է Ուկրաինան։ Վլադիմիր Պուտինը շեշտում է, որ վերջին 2 տարիներին Ուկրաինային ամենաշատ ֆինանսական աջակցությունը ցուցաբերող ԱՄՆ-ի շահերից ևս չի բխում հակամարտության շարունակումը՝ հաշվի առնելով երկրի պետական պարտքը՝ 33 տրիլիոն դոլարի չափով, սահմանին տիրող իրավիճակը, միգրացիայի հետ կապված խնդիրները։ «Մի՞թե այլ անելիք չունեք։ Մի՞թե ավելի լավ չի լինի համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Համաձայնության գալ՝ հասկանալով իրավիճակը, որը ստեղծված է այսօրվա դրությամբ, հասկանալով, որ Ռուսաստանը մինչև վերջ կպայքարի իր շահերի համար, և վերադառնալ առողջ դատողության, սկսել հարգել մեր երկիրը և նրա շահերը և լուծումներ գտնել։ Կարծում եմ, դա շատ ավելի խելացի և ողջամիտ է», - նշում է Վլադիմիր Պուտինը։ Թաքեր Կառլսոնը հարցազրույցի վերջում բարձրացնում է նաև Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով կալանավորված լրագրող Էվան Գերշկովիչի հնարավոր ազատման հարցը։ Wall Street Journal-ի լրագրողն արդեն մեկ տարի է՝ բանտարկված է Ռուսաստանում։ Պուտինը չի բացառել, որ Գերշկովիչը կարող է վերադառնալ հայրենիք։ «Ի վերջո, նրան Ռուսաստանի բանտում պահելու իմաստ չկա», - ասում է Պուտինը՝ հավելելով, որ երկու երկրների հատուկ ծառայությունները շարունակում են այդ թեմայով շփումները։ Պուտինն ակնարկել է, որ Գերշկովիչի վերադարձը կարող է տեղի ունենալ բանտարկյալների հնարավոր փոխանակման շրջանակներում։
11:07 - 09 փետրվարի, 2024
Ռուսաստանն ու Ուկրաինան վաղ թե ուշ համաձայնության կգան․ Պուտին |tert.am|

Ռուսաստանն ու Ուկրաինան վաղ թե ուշ համաձայնության կգան․ Պուտին |tert.am|

tert.am: Մոսկվան ու Կիևը վաղ թե ուշ համաձայնության կգան, և եղբայրական ժողովուրդների հարաբերությունները կկարգավորվեն։ Այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ դրա համար կարող է ժամանակ պահանջվել։ «Միևնույն է՝ վաղ թե ուշ մենք համաձայնության կգանք։ Եվ գիտե՞ք ինչ, այսօրվա իրավիճակում կարող է անգամ տարօրինակ հնչել, բայց ժողովուրդների միջև հարաբերությունները, այնուամենայնիվ, կվերականգնվեն։ Շատ ժամանակ կպահանջվի, բայց դրանք կվերականգնվեն»,- համոզմունք է հայտնել ՌԴ նախագահը։ Որպես օրինակ նա ներկայացրել է մարտերից դրվագներ, երբ ուկրաինացի զինվորները հրաժարվում էին հանձնվել և զոհվում էին «Ռուսները չե՛ն հանձնվում» խոսքերով։ Այս համատեքստում ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ «ուկրաինացիները մինչև հիմա իրենց ռուս են զգում», և այն, ինչ տեղի է ունենում, «քաղաքացիական պատերազմի տարր է»։ «Արևմուտքում բոլորը կարծում են, որ ռազմական գործողություններն ընդմիշտ բաժանել են ռուս ժողովրդի մի մասին մյուսից: Ո՛չ: Վերամիավորումը տեղի կունենա»,- հավելել է Պուտինը:
09:50 - 09 փետրվարի, 2024
Աշխարհը փոխվելու է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները․ Պուտին |tert.am|

Աշխարհը փոխվելու է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները․ Պուտին |tert.am|

tert.am: Աշխարհն այնուամենայնիվ փոխվելու է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները։ Այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցազրույցը հրապարակվել է լրագրողի կայքում։ «Այո՛, մենք հասկանում և ինքներս մեզ հաշիվ ենք տալիս, որ Միացյալ Նահանգներում, չնայած բոլոր տնտեսական խնդիրներին, այնուամենայնիվ նորմալ իրավիճակ է և բավական լավ տնտեսական աճ՝ ՀՆԱ-ի 2,5% աճ, կարծում եմ: Բայց եթե պետք է ապահովենք ապագան, ապա հարկավոր է փոխել մոտեցումն այն բանի հանդեպ, ինչը փոխվում է: Ինչպես արդեն ասացի, աշխարհն ամեն դեպքում կփոխվի՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները: Աշխարհը փոխվում է»,- ասել է ՌԴ նախագահը: Պուտինի խոսքով՝ ամերիկացի փորձագետները գրում են, որ ԱՄՆ-ն աստիճանաբար փոխում է իր դիրքն աշխարհում, սակայն հարց է առաջանում՝ ինչպես է դա տեղի ունենալու՝ ցավո՞տ, արա՞գ, թե՞ մեղմ ու աստիճանաբար։ «Սա գրում են մարդիկ, ովքեր հակաամերիկյան տրամադրվածություններ չունեն. նրանք պարզապես հետևում են աշխարհի զարգացման միտումներին: Այսքա՛նը: Դրանք գնահատելու և քաղաքականությունը փոխելու համար մեզ պետք են մարդիկ, ովքեր մտածում են, նայում են առաջ, կարող են վերլուծել և առաջարկել որոշակի որոշումներ քաղաքական ղեկավարության մակարդակով», - հավելել է ՌԴ առաջնորդը։
09:18 - 09 փետրվարի, 2024
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ
 |armenpress.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացումը` հաշվի առնելով ՌԴ նախագահի դեկտեմբերի 6-ի այցի արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը քննարկել են նաև Գազայի հատվածին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու քայլերը։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում շարունակվող ռազմական առճակատման ֆոնին քննարկվել են Գազայի հատվածին հավելյալ հումանիտար օգնություն տրամադրելու քայլերը։ Ռուսաստանը և ԱՄԷ-ն կիսում են սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ շուտափույթ զինադադարի և քաղաքական բանակցությունների վերսկսման։ Հաստատվել է միջազգայնորեն հայտնի իրավական հիմքերի վրա պաղեստինյան հիմնախնդրի երկարաժամկետ և արդարացի լուծման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրույցելիս՝ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանին՝ գերեվարված անձանց փոխանակման հարցում միջնորդական օգնության համար։
22:25 - 05 փետրվարի, 2024
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքի թիվը 600 հազար է՝ բանակի գրեթե կեսը
 |azatutyun.am|

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքի թիվը 600 հազար է՝ բանակի գրեթե կեսը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական զորքերի թիվը 600 հազար է․ սա երկրի կանոնավոր բանակի գրեթե կեսն է: Այս մասին Կրեմլի ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսաստանցի ուսանողների հետ հանդիպմանը։ Դեկտեմբերի 1-ին նախագահ Պուտինը հրամանագիր է արձակել՝ ռուսական բանակում զինվորականների թիվը 130 հազար հոգով ավելացնելով մինչև 1 միլիոն 320 հազար, այդ թվում՝ 130 հազար ժամկետային զինծառայող։ Ռուսաստանի նախագահի ներկայացրած թվերը անկախ ստուգման ենթակա չեն և կարող են տարբերվել իրականությունից։ Սակայն, եթե այդ տվյալները մոտ են իրականությանը, ապա դա նշանակում է, որ ավելի քան մեկ միլիոն ռուսաստանցի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասնակից է։ Դեկտեմբերին CNN-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինայում ռուսական բանակի զոհերի թիվը կարող է հասնել 315 հազարից մինչև 360 հազարի։
21:07 - 26 հունվարի, 2024
Պուտինը հրամանագիր է ստորագրել զինվորագրվող օտարերկրացիներին քաղաքացիություն տրամադրելու մասին
 |armenpress.am|

Պուտինը հրամանագիր է ստորագրել զինվորագրվող օտարերկրացիներին քաղաքացիություն տրամադրելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Ըստ հրապարակման՝ բացի օրենքով նախատեսված այլ դեպքերից, ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմում կարող են ներկայացնել օտարերկրյա քաղաքացիները, որոնք «հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում պայմանագիր են կնքել Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ կամ հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակաշրջանում զինվորական ծառայություն են անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում»։ Բացի այդ, քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք «հատուկ ռազմական գործողության ընթացքում» Ռուսաստանի զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայությունից ազատվել են տարիքի, առողջական վիճակի և մոբիլիզացիայի ժամանակաշրջանի ավարտի կամ ռազմական դրության չեղարկման պատճառով։
15:59 - 04 հունվարի, 2024
Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|

Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել։ Այս մասին նա ասել է այսօր հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին հայտարարվել էր, ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել Բելգորոդին, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Տուժել է 131 մարդ։ «Այն, ինչ տեղի ունեցավ Բելգորոդում, իհարկե ահաբեկչություն է: Ինչու, որովհետև երկու «Վիլխա» հրթիռների անվան տակ, իմ կարծիքով, նրանք կրակեցին բազմակի հրթիռային համակարգերից: Այդ զենքերով նրանք հարվածում են հրապարակներին, հենց քաղաքի կենտրոնին, որտեղ մարդիկ պատրաստվում են Ամանորի»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով, Ռուսաստանը, իհարկե, կարող է հարվածել նաև Կիևի ու ցանկացած այլ քաղաքի հրապարակներին․ «Բայց ՌԴ-ն հարվածում է ռազմական թիրախներին, և կշարունակի դա անել»։
17:18 - 01 հունվարի, 2024
ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո 22 փաստաթուղթ է ստորագրվել

 |factor.am|

ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո 22 փաստաթուղթ է ստորագրվել |factor.am|

factor.am: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագիրը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում գործունեության կարևոր ասպեկտների վերաբերյալ, նախանշվել են ինտեգրացիոն համագործակցության խորացման ռազմավարական հեռանկարները։ «Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ-ում մինչև 2030 թվականը, նաև մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիր ընդունելու հարցը։ Այս գաղափարը հավանության է արժանացել, ԵՏՄ Բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել հռչակագիրը։ Համապատասխան որոշումը մենք կձևակերպենք մեր հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Պուտինը՝ բացելով ընդլայնված կազմով հանդիպումը։ Նա ընդգծել է, որ հռչակագիրը նոր ծրագրային փաստաթուղթ է, որը նախատեսում է առանցքային ոլորտներում համատեղ ջանքերն ավելացնելու քայլերը և նախանշում համագործակցության լրացուցիչ ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ։ Բացի հռչակագրից՝ հանդիպման շրջանակում ստորագրվել է ևս 21 փաստաթուղթ։ Դրանք ներառում են արձանագրություններ, հրամաններ և որոշումներ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։  
18:23 - 26 դեկտեմբերի, 2023
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս–հարավ երթուղուն. Պուտին
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս–հարավ երթուղուն. Պուտին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text"> ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրասիական միության երկրների համար մուտք կբացի դեպի Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն և առավել զարգացած տնտեսություններից մեկի շուկա: Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով նիստի մեկնարկից առաջ ստորագրված համաձայնագիրը։   Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո (երբ այն վավերացնեն և՛ Իրանը, և՛ ԵԱՏՄ բոլոր հինգ երկրները,–խմբ.,) Միությունում արտադրվող ապրանքների գրեթե բոլոր կատեգորիաները հասանելիություն կստանան իրանական 90 միլիոնանոց շուկային (զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերի շնորհիվ խմբ.): ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ոչ սակագնային արգելքները նույնպես զգալիորեն կնվազեն։   Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակները հետաքրքրված են դրանով, քանի որ ակտիվ առևտուր են անում իրանցի գործընկերների հետ, և հիմա առևտրի պայմանները նկատելիորեն կբարելավվեն։ ՌԴ ղեկավարի խոսքով` ակնհայտ է նաև, որ Իրանի հետ առևտրի ազատականացումը լրացուցիչ խթան կհաղորդի տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների, այդ թվում «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծի գիտական և արտադրական համագործակցության համար։   «Հյուսիս-հարավը» ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի Իրան-Հայաստանի սահմանից մինչև Վրաստանի-Հայաստանի սահմանը տանող ճանապարհ (550-ից հասցնելով 490 կմ), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:
19:57 - 25 դեկտեմբերի, 2023