ՏԻՄ ընտրություններ-2021

2021 թվականի հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին Հայասանի մի շարք համայքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) ընտրություններ կանցվեն հետևյալ խոշորացված համայնքներում․

  • Գորիս,
  • Մեղրի,
  • Տաթեւ,
  • Տեղ,
  • Դիլիջան։

Նույն օրը մեծամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կուենան հետևյալ համայնքներում․

  • Շամիրամ (ավագանու և համայնքապետի),
  • Ֆերիկ (ավագանու),
  • Ֆիոլետովո (ավագանու և համայնքապետի)։

Դեռ հայտնի չէ, թե որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին։

«ՔՊ»-ի գովազդային պաստառներ են փակցվել Գյումրիի մի շարք կառույցների վրա․ քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյան

«ՔՊ»-ի գովազդային պաստառներ են փակցվել Գյումրիի մի շարք կառույցների վրա․ քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյան

2021 թվականի հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը թիվ 4, 37, 40, 41 դպրոցների, «Ընտանիք» հասարակական կազմակերպության, «Անի» մանկապարտեզի և ընտրատեղամաս հանդիսացող այլ տարածքների մերձակայքում, խախտելով ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված քարոզչություն իրականացնելու արգելքը, փակցրել են Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ՝ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և թիվ 4 քվեաթերթիկի լուսանկարներով գովազդային պաստառներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը։    «Թույլ տրված օրինախախտման մասին 17.10.2021թ. ժամը 09.30-ի սահմաններում իրազեկում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասված է գրառման մեջ։ 
16:05 - 17 հոկտեմբերի, 2021
«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։ Ստորև ներկայացնում ենք 53 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը: Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 6։45-ին, ինչը հնարավորություն չի տվել դիտարկել նիստի մեկնարկը և անդամների վիճակահանությունը։ 2 տեղամասերում նիստը մեկնարկել է 5, մեկում՝ 15 և մեկում` 30 րոպե ուշացումով։ Վերջին տեղամասում հանձնաժողովի նիստն ավարտվել է 8։10-ին, քանի որ տեղամասի կնիքն ինչ-որ պատճառով տեղում չի եղել և բերվել է այլ վայրից։ Դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում (երկուսն էլ Գյումրիում), իսկ 6 դեպքում՝ 2-րդ հարկում: 5 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված բրայլյան կաղապարներ առկա են միայն Գյումրի համայնքի տեղամասերում, որտեղ կիրառվում են առանձին քվեաթերթիկներ։ Այսինքն, բրայլյան կաղապարներ չեն տրամադրվել մեկ քվեաթերթիկով և գրիչով քվեարկող համայնքներում։ Բոլոր տեղամասերում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է բավարար։ Բոլոր տեղամասերում անվնաս են եղել բոլոր քվեաթերթիկները։ Մեկ տեղամասում չի աշխատել տեխնիկական սարքավորումներից մեկը, սակայն խնդիրը բարձրաձայնելուց հետո խոտանը վերացվել է։ 3 տեղամասերի քվեարկության սենյակներում քվեախցիկների hետևում եղել է բաց տարածք, ինչը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը: Դիտարկվող տեղամասերից որևէ մեկում չի նկատվել գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտք գործելու խոչընդոտում: Երկու տեղամասերում արձանագրվել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 2 դեպքում դա ոստիկաններն էին, որոնցից մեկը հեռացել է ինքնակամ, իսկը մյուսը նախագահի պահանջով՝ դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո, ևս մի դեպքում ներկա էր փորձում գտնվել առաջադրված թեկնածուն, սակայն լքել է տարածքը՝ նույնպես դիտորդների կողմից բարձրաձայնման արդյունքում: Հարկ է նշել, որ տեղամասում առանց հանձնաժողովի նախագահի հրավերի գտնվող ոստիկանների թիվը էականորեն նվազում է նախորդ տարիների ընտրությունների համեմատ: Ուշագրավ է, որ ավագանու անդամների ընտրություններին յուրաքանչյուր կուսակցությունից/դաշինքից միաժամանակ գտնվելու իրավունք ունի միայն մեկ վստահված անձ, և այս կանոնը չի խախտվել դիտարկված տեղամասերից որևէ մեկում: Այնուամենայնիվ, շրջիկ դիտորդի այցելած տեղամասերից մեկում միաժամանակ գտնվել են միևնույն կուսակցության 3 վստահված անձինք: Դիտարկված ընտրատեղամասերից միայն 4-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, ևս 4-ում միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք՝ 2-ը «Առուշ Առուշանյան», 1՝ «Հանրապետություն» կուսակցություն և 1՝ «Ապրելու երկիր» կուսակցություն: Սյունիքում առաքելության դիտորդներն արձանագրել են, որ Տեղ համայնքում մեքենաներով մարդկանց են տեղափոխում տեղամաս: Ընդ որում, նկատվել է նաև առանց համարանիշների մեքենա, որի մասին դիտորդները տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանությանը: Նույն համայնքում ՔՊ առաջին համարի եղբայրը, որը նաև հանդիսանում է վստահված անձ, սպառնալիքի հետ ասոցացվող արտահայտություններ է ուղղել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից մեկին: Բացի սրանից՝ Տեղ համայնքում «Հայփոստի» մասնաշենքի վրա փակցված է ՔՊ-ի թեկնածուի բավական մեծ պաստառ: «Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:
14:34 - 17 հոկտեմբերի, 2021
Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայքնում ընտրախախտումների մասին

Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայքնում ընտրախախտումների մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Սյունիքի մարզի Տեղ համայնքում անկացվող տեղական ինքնակառավարման ընտրություններում տեղի ունեցող ընտրախախտումների մասին․   «Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայցուցիչները`   1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։   2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։   3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։   4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը»,-ասված է գրառման մեջ։   
12:22 - 17 հոկտեմբերի, 2021
Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են |hetq.am|

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են |hetq.am|

hetq.am: Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Դիլիջանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։  Քանի որ այս համայնքներում բնակչությունը գերազանցում է 4000-ը, ընտրությունները անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են ավագանու կազմը, որը նշանակելու է համայնքի ղեկավարին։  Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք։ Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Մեղրիում ընտրություններին գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Սյունիքի մարզի Տաթև համայնքում թեկնածուներ են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Տեղ համայնքում պայքարելու է ընդամենը երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Դիլիջանում քաղաքացիերը հնարավորություն ունեն ընտրելու 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում> սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում բնակչության թիվը չի գերազանցում չորս հազարը, հետևաբար քաղաքացիներն ընտրելու են և՛ ավագանուն, և՛ համայնքի ղեկավարին։ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ընտրելու են ավագանուն, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարի։ 
10:40 - 17 հոկտեմբերի, 2021
ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար տարածքային անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև հոկտեմբերի 9-ին և 10-ին

ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար տարածքային անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև հոկտեմբերի 9-ին և 10-ին

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են հոկտեմբերի 9-ին և 10-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 10․00-ից մինչև 17․00-ը, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար։ Ընդ որում, 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար համապատասխան համայնքը սպասարկող անձնագրային ծառայությունները քաղաքացիներին տրամադրելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ․ հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքները։ Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու։
19:36 - 08 հոկտեմբերի, 2021