էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, խմբակցության ղեկավարն է։

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խորհրդարանական գործունեությունը

Մարուքյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խորհրդարանական գործունեությունը

Լուսավոր Հայաստանը՝ իր 17 պատգամավորներով, 2019 թվականի հունվարի 14-ից սկսած, երբ խորհրդարանը երդվելով ստանձնել է պարտականությունները, ունեցել է 865 ելույթ, որից 771 հարց է տվել նաև՝ չհաշված հանձնաժողովներում ելույթները և հարցերը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Միակ խմբակցությունն է, որը երեք անգամ հանդես է եկել հարցապնդմամբ, այսինքն՝ խորհրդարանի Սահմանադրական օրենքի տված մեխանիզմը երեք անգամ միայն մեր խմբակցությունն է օգտագործել։ Առաջինը՝ պետական մարմիններում աշխատատեղերի կրճատման արդյունքում առաջացող խնդիրները, երկրորդ՝ բնապահպանական ծրագրերի թերակատարման հետ կապված հարցապնդումը, երրորդ՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտների հետ կապված բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնեցինք և հարցապնդում ներկայացրինք։ Բոլոր դեպքերում մենք նախարարների անվստահության հարց ենք բարձրացրել, կարծում եմ՝ հիշում եք,- նշեց Մարուքյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 90-ից ավելի հայտարարությունների, ուղերձների նախագծեր են դրվել շրջանառության մեջ․ «Բավականին նախագծեր ունենք, որոնք ընդունվել են և տարբեր ոլորտներում խնդիրներ են կարգավորել, մեր քաղաքացիների բարձրացրած հարցերն են լուծվել։ Ինչպես գիտեք, ընդդիմադիր խմբակցության համար կարևորն այն է, որ խնդիրը բարձրացվի։ Եղել են շատ դեպքեր, երբ մեր նախագծերը մերժվել են, բայց հետո իշխանությունը նույն նախագիծն ընդունել է։ Այսինքն՝ այն խնդիրը, որը մենք ուզում էինք լուծել, լուծվել է, բայց ոչ մեր նախագծով»։ Հաջորդիվ ԼՀԿ ղեկավարը շեշտադրում արեց միջազգային խորհրդարանական դիվանագիտության մակարդակում խմբակցության իրականացրած աշխատաքին։ «Գիտեք, որ ԵԽԽՎ-ում ես եմ ակտիվորեն ներգրավված աշխատել, ՀՀ շահերը, մեր խնդիրները ներկայացրել, լոբբինգ արել մեր ազգային շահերի հետ կապված՝ միջազգային հարթակներում կոնսոլիդացիա ձևավորելու համար։ Նաև, ի պաշտոնե, այնտեղ իմ ակտիվ աշխատանքի արդյունքում ընտրվել եմ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, որը ամենամեծ և ամենաազդեցիկ հանձնաժողովն է»,- հայտնեց Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանը ներկայացրել է մոնիտորինգի հանձնաժողովում, որտեղ վերջին շրջանում գոնե նոյեմբերի 10-ից հետո քննարկումների հիմնական առանցքը եղել է ռազմագերիների հարցը, դրանից առաջ՝ պատերազմը, ագրեսիան, պատերազմական հանցագործությունները։ Նրա խոսքով՝ այս իմաստով աշխատանքները ակտիվորեն իրականացվել են, և մինչ այսօր այդ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում, ուղղակի դրանք դռնփակ են։ «Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովում ակտիվորեն աշխատել է մեր պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ կրկին մեր պետական շահերը բարձր մակարդակով ներկայացնելով։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ակտիվորեն աշխատել է Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը՝ ՀԱՊԿ խորհրդաժողովում, ԱՊՀ խորհրդաժողովում՝ մեր մյուս պատգամավորները, ինչպես նաև բարեկամական խմբերում ակտիվ աշխատանք է տարվել»։
11:44 - 31 մայիսի, 2021
Օգնեք մեզ, սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևների կլանի դեմ, դա կլինի շատ լավ աջակցություն հայ ժողովրդին. Մարուքյանը՝ եվրոպական երկրներին

Օգնեք մեզ, սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևների կլանի դեմ, դա կլինի շատ լավ աջակցություն հայ ժողովրդին. Մարուքյանը՝ եվրոպական երկրներին

Ողջունում եմ մեզ աջակցելու եվրոպական երկրների ցանկությունը, շնորհակալություն հայտնում եվրոպական երկրների ղեկավարներին`աջակցության խոսքերի ու մեր սահմանին տիրող իրավիճակով մտահոգվելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սակայն Արեւմուտքի երկրները կարող էին ցույց տալ մեզ իրական օգնություն։ Կոչ ենք անում Արեւմուտքի երկրներին սանկցիաներ կիրառել, այդ թվում` անձնական` ընդդեմ ագրեսոր պետության ղեկավար Իլհամ Ալիեւի ու նրա կլանի, օրինակ, սառեցնելով եվրոպական երկրներում նրանց ունեցած միջոցները, քանի որ սանկցիաներն ամենահզոր ու միաժամանակ ամենագործուն ռումբն է, որը կհարվածի ադրբեջանական ռեժիմի զավթողական պլաններին, կկասեցնի մեր սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, նրանց ոտնձգությունները հայկական սահմանների նկատմամբ։ Օգնեք մեզ, սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիեւների կլանի դեմ ու դա կլինի շատ լավ աջակցություն հայ ժողովրդին»,- գրել է Մարուքյանը։
21:10 - 29 մայիսի, 2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ երկրները և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի․ Փաշինյան

Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ սահմաններում  ստեղծված իրավիճակին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին։ «Ինչպես նախորդ նիստում ես ասել եմ, հիմա էլ ես կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, և ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկ տարածք»։ Փաշինյանը հավելեց՝ այս գնահատականն էր պատճառը, որ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ Փաշինյանը անդրադարձավ այն դիտարկումներին, ըստ որոնց Հայաստանի բանակը ուժային գործողություններ չի անում, և դիմում է ՀԱՊԿ-ին։ «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ը և այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ ՀՀ-ին հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը։ Հետևաբար, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ոչ թե հանդես է գալիս որպես խնդրարկու, այլ դա մի գործիք է, որ այդ երկրները միասին ստեղծել են՝ նմանատիպ իրավիճակներում օգտագործելու համար»։ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։ «Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել։ Այն նախնական մտահղացումը, որը ունի Ադրբեջանը, այդ մտահղացումը այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում։ Այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն, և պետք է հստակ դիրքորոշում ներկայացնեն։ Ընդ որում՝ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները, և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի։ Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Այս հարցերում հստակություն պիտի մտցվի։ Ասվում է, որ ՀՀ այդ տարածքում դեմարկացիա և դելիմիտացիա արված չի։ Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանները ամբողջությամբ դեմարկացված և դելիմիտացված չեն, ի՞նչ է սա նշանակում, և մենք պետք է այս հարցերում հստակություն մտցնենք»։
17:45 - 26 մայիսի, 2021
«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան»-ը ՀՀ ԱԳՆ-ին հորդորում է անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կուսակցության անունից հայտարարություն է տարածել, ըստ որի, ԼՀԿ-ն հորդորում է ՀՀ ԱԳՆ-ին անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12֊ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է բռնազավթված պահել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը, այլ նաև հրահրում զինված բախում, որի արդյունքում այսօր՝ մայիսի 25֊ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 34-րդ հոդվածի վրա, համաձայն որի` ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի` Կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին, Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի և մասնավորապես՝ 39-րդ հոդվածի վրա, համաձայն որի` Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների` ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար` Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։ Սույն հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։ Լուսավոր Հայաստան կուսակցություն 25.05.2021թ. ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն»։
20:15 - 25 մայիսի, 2021
Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի ընտրական ցուցակներում ընդգրկելուն և նշեց՝ գործող իշխանության կողմից դա ևս մեկ խոստման դրժում է:«Եթե գործարարներ բերեն կստացվի, որ նրանք դրժում են իրենց խոստումը և հետընթաց ենք ապրում: Հեղափոխության ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ նա նշեց, որ իրենց խմբակցության ցուցակը դեռ սևագիր փուլում է և չի կարող հիմա հրապարակվել, ապա ընդգծեց՝ անակնկալներ անդամների մասով չկան և ներկայանալու են խմբակցության թիմով՝ օգտագործելով իրենց ռեսուրսները:«Կլինեն ոչ միայն մեր կուսակցության անդամները, ես միշտ տեղ եմ տվել մարդկանց, ովքեր կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում մասնագետ են և ունեն լավ գիտելիքներ, փորձ, որ կարող են ներդնել մեր գործում, բայց այդ մարդիկ հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Հիմա արդեն կարող եմ ասել, որ մեր ցուցակում գործարարներ չկան»,- նշեց պատգամավորը:Էդմոն Մարուքյանը նշեց, որ քարոզարշավները նաև փոխելու են ընտրությունների ընթացքը: 
15:59 - 25 մայիսի, 2021
Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք. Էդմոն Մարուքյան

Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք. Էդմոն Մարուքյան

Այս համագումարը պետք է կայանար մեկ շաբաթ առաջ, սակայն երբ թշնամին ներխուժեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, «Լուսավոր Հայաստան»-ը այն չեղարկեց։ Հետո մենք տեսանք, որ համագումարը համագումարի հետևից տեղի են ունենում երկրում, և հասկացանք, որ ոչ մի գործընթաց, ըստ էության, կանգ չի առնում։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ, արտահերթ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:  Նա նշեց, որ հասկացան՝ ընտրությունների գնացքն այլևս շարժվել է։«Մենք առաջինը կոչ արեցինք, որ թշնամու դեմ բոլորով լինենք համախմբված, առաջինը կոչ արեցինք լուծումնր գտնել, բանակցությունների միջոցով թշնամուն դուրս հրավիրել ՀՀ սուվերեն տարածքից։ Մինչ օրս այս ճգնաժամը շարունակում է խորանալ, որովհետև օր օրի մենք տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին իր զորքերն ավելացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից»,- ասաց Մարությանն ու ավելացրեց, որ ինչ վերաբերում է սահմանային խնդիրներին, ապա այո՛, դրանք կարող են քննարկվել ապագայում, սական ոչ մի դեպքում չեն կարող քննարկվել բռնության, զենքի, ուժի սպառնալիքի ներքո։ Նա նշեց՝ միջազգային հանրության և մեր դիվանագիտության միջոցով պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից։ «Կրակե՞լ։ Այս հարցի պատասխանը տվել ենք, կրակելը միշտ էլ կա, կրակելը վերջին հանգրվանն է, պատերազմը վերջին որոշումն է։ Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ԼՀԿ ղեկավարի խոսքերով՝ մեր թշնամուն մենք լավ գիտենք, բայց կա էլի մի թշնամի, որի մասին կարծես չենք ուզում խոսել, և դա, ըստ նրա, ատելությունն է։ «Երկիրը բաժան-բաժան է արված, երկար ժամանակ ատելությունն անդադար քարոզվում է, որը մենք մերժել ենք ու մերժում ենք։ Այս ընտրական պրոցեսը գնում է նորից նույն հունով՝ իրար ատել, իրար թուլացնել ու թշնամու դեմ կանգնել թուլացած, իրարից մասնատված։ Եվ դրա համար էինք մենք ասում, որ երբ թշնամին մտել է ՀՀ տարածք, մեր թշնամին մեկն է, նա, ով մտել է Հայաստանի տարածք»,- ընդգծեց նա։Խոսելով վերջին օրերին քննարկվող փաստաթղթի մասին, Մարուքյանը նշեց․ «Ես վերջնական փաստաթուղթը չեմ տեսել, որ հիմա վերջնական գնահատական կարողանամ տալ, բայց մի բան հստակ գիտեմ, որ պրոսեցներ են ընթացել առանց մեր իմացության։ Նկատի ունեմ՝ առանց ժողովրդի իմացության։ Մենք արտահերթ նիստ հրավիրեցինք, հայտարարություն առաջարկեցինք, որը խորհրդարանում տապալվեց, բայց մեզ հաջողվեց գոնե տեղեկություններ ստանալ, սակայն դրանք իրավիճակն ավելի մտահոգիչ դարձրին մեզ համար ու ավելի շատ հարցեր առաջացրին։ Ես երբևէ չեմ հիշում, որ Ադրբեջանի ղեկավարն իր խոսքում ասի, որ Ադրբեջանի տարածքում կան Սովետական Հայաստանի տարածքներ, որոնք իրենք վերահսկում են։ Մենք դա լսում ենք մեր ղեկավարությունից։ Անհասկանալի է, թե ինչու՞ ենք մենք խոսում դրա մասին, ինչու՞ ենք բարձրաձայնում դա»։Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրավիճակն այս մասով շատ ծանր է, և եթե այս վիճակը խորանալու է, նա չի բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա։ «Եթե ամեն օր ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է իր քանակով ավելանա ՀՀ տարածքում, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու, ինչի՞ց ենք խոսելու այդ ժամանակ։ Հիմա էլ համագումարում չունենք ընտրական տրամադրություն, լավ օրից չէ, որ այսպես ենք հավաքված»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը։Նա անդրադարձավ նաև սպասվող մրցավազքին․ «Այն տեղի է ունենում հետևյալ տրամաբանությամբ․ իշխանության քարոզչամեքենան ասում է․ «Ժողովուրդ ջան, նախկինները հետ են գալիս, դրա համար եկեք մեզ ընտրեք, մենք մնանք, հանկարծ նախկինները չգան»։ Նախկիններն էլ ասում են, որ հեղափոխությունը շատ վատ բան էր, Արցախը կորցրինք, դրա համար թող այս իշխանությունները գնան։ Բայց կա շատ կարևոր հանգամանք․ մեր ժողովրդի իրականացրած հեղափոխությունը, որ տեղի է ունեցել 2018 թվականին, դրա և այսօրվա իրականության միջև ոչ մի կապ չկա։ Ոչ մի կապ չկա, որ հեղափոխություն է եղել, դրա համար էսօր վատ է ամեն ինչ։ Մի բան, որ ժողովուրդն աներկբա որոշում է անել ու անում է, չի կարող սխալ լինել, սխալն այլ տեղ է եղել։ Սխալն այնտեղ է եղել, որ երբ ժողովուրդը դա արել է, դրա կապիտալիզացիան վստահել է մարդկանց մի խմբի, որոնք դրա շնորհքը, կոմպետենտությունը չեն ունեցել։ Եվ բոլոր հույսերը հօդս են ցնդել»։ Մարուքյանը նշեց, որ տպավորություն ունի, թե մարդկանց մի մասը պատրաստ է ներելու այսօրվա իշխանություններին, սակայն շեշտեց, որ կարելի է ներել այն մարդկանց, որոնք սխալ են արել, բայց հասկացել են դա ու սկսել են ճիշտ գործել, իսկ եթե սխալից հետո էլ շարունակում են նույնը, ի՞նչը և ո՞նց պետք է ներել։ Նա նաև հիշեցրեց, որ ճգնաժամի հաղթահարման համար Ազգային ժողովի ամբիոնից առաջարկել է բոլոր նախկին նախագահներին, որոնք ունեն շատ մեծ ռեսուրսներ, մի կողմ քաշվել, չմասնակցել այս պրոցեսներին, քանի որ, ըստ Մարուքյանի, նրանց մասնակցությամբ իշխանությունը միս ու արյուն է ստանում։ «Նրանց հակառեյտինգի շնորհիվ իշխանությունը ուժ է ստանում։ Ամենայն անկեղծությամբ նրանց ասում եմ՝ եթե դուք մասնակցում եք, դուք վերարտադրելու եք Նիկոլին։ Կաք դուք, կա Նիկոլը, չկաք դուք, չկա Նիկոլը»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ երկրում բարոյականության ճգնաժամ կա, նայում է՝ ինչ ուժեր, ինչ մարդիկ են իրար հետ դաշինք կազմում, ուղղակի ապշում է։ Մարուքյանը հիշեցրեց նաև իրենց կարգախոսը՝ «Կա այլընտրանք, քվեարկի՛ր»։«Մեզ համերաշխություն է պետք, և «Լուսավոր Հայաստան»-ը այդ համերաշխության շարժումն է՝ որպես այլընտրանք, որպես փոփոխություններ բերող ուժ»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
14:05 - 23 մայիսի, 2021
Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց․ Մարուքյան

Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստ։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ներկայացրեց հայտարարության նախագիծ, որը խորհդարանում պետք է քվեարկության դրվի։   «Ելնելով ՀՀ-ում տիրող լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտմամբ մուտք են գործել ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներ, ու մինչ այս պահը մի քանի հարյուր զինվորական գտնվում են ՀՀ նշված տարածքներում։ Տեղեկանալով ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների միջև վերը նշված տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետևանքները անկախանտեսելի են և կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար, լսելով ՀՀ Կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև շփման գծի որևէ ձևով կանոնակարգմանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամն 103-րդ հոդվածի առաջին մասը, ԱԺ Սահամանդրական օրենքի 97րդ հոդվածի առաջին և հինգերերորդ մասերը, ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է․ Համաձայան Սահմանդրության 116-րդ հոդվածի առաջին մասին առաջին և երկրորդ կետերի երկրորդ և երրորդ մասերի՝ Ազգային ժողովը վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք ի թիվս այլնի, վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ։ Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ միջազգային պայմանագրեր վավերացնում է օրենքով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ անցկացնելու որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Մարուքյանը շարունակելով խոսքն՝ ասաց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում: «Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է: Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին եւ իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր, ըստ էության, տեղի է ունենում»։ Մարուքյանն ասաց, որ կոչ են անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաեւ ազգի ապագային։
18:28 - 20 մայիսի, 2021
«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որ ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության օրոք

«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որ ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության օրոք

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը․   «Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ»։
14:37 - 20 մայիսի, 2021
Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով

Մարուքյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով

Մենք այս պահին  կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է հանդիսանալու  ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հայտարարության տեքստի բովանդակությունը մոտավորապես սա է լինելու, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի ՀՀ խորհրդարանում։ Երկրորդը՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ  փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա»։ Նրա խոսքով՝ կրկին առանց ժողովրդի կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների, առանց տեղեկացնելու, առանց ՀՀ 100 տոկոս շահի մասին իրազեկելու հերթական պրոցեսն է գնում։ «Սրա հետ կապված մենք  այսօր նախատեսում ենք ԱԺ արտահերթ նիստ։ Խոսել եմ նաև ԲՀԿ մեր գործընկերոջ՝ Արման Աբովյանի հետ, պատրաստում ենք հայտարարություն, առանց որևէ փաստաթղթի ԱԺ արտահերթ նիստ չենք կարող հրավիրել, այդ պատճառով կարծում եմ՝ հայտարարությունը կլինի այդ հիմքը։ Սահմանների հարցը մարդու իրավունքներին առնչվող հարց է, հետևաբար միայն խորհրդարանի վավերացում է պահանջում։ Քաղաքական բնույթի որևէ փաստաթուղթը, որը էլի վերաբերում է սահմաններին և տարածքային ամբողջականությանը՝ կրկին պահանջում է խորհրդարանի վավերացում և չի կարող այդ փաստաթուղթը ստորագրվել և հետ չուղարկվել ՍԴ և հետո խորհրդարանում չվավերացվի»։ Մարուքյանի խոսքով՝ ինքը սպասում էր, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը կներկայացնի այդ մանրամասները, բայց չներկայացրեց, միայն նշելով, որ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից ։ «ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեր համար, վարչապետի կամ այլ ուժերի համար և  հետևաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ շահերից է բխում, թե ոչ։ Քանի որ մենք չունենք օբյեկտիվ տեղեկատվություն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, ինչի մասին է այն՝ չենք կարող ասել բխում է ՀՀ շահերից, թե ոչ»։   Նա ընդգծեց, որ փաստաթուղթը պետք է հրապարակվի։ «Ես պատկերացնում եմ, որ այդ փաստաթուղթը պետք է հրապարակվի որպես նախագիծ և վարչապետը հստակ ասի՝ ես այս փաստաթուղթը ստորագրում եմ, որովհետև այն լավ է ՝ ա․ սրա համար, բ․ սրա համար և այլն, ներկայացվի, թե ինչի համար է այն լավ։ Հետո ժողովուրդը կորոշի լավ բան է, թե ոչ, որն է դրա հետևանքը և ինչ ենք անում։ Երկրի ղեկավարը ընդունում է, որ մեր երկրի տարածքում 600 ադրբեջանցի զինվորականներ կան և դուրս չեն գալիս, մենք Մոսկվայում բարձր մակարդակում ասում ենք, որ պետք է դուրս գան և այլն։ Մեր լիազորությունների շրջանակում ամեն ինչ արվել է, արվում է և արվելու է։ Մնացածը ընթացքը ցույց կտա»։ Նրա խոսքով՝ կարող է լինել ժողովրդի ճնշում և այդ փաստաթուղթը չվավերացվի։ «Օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչու՞ չբերեցին խորհրդարան, էլի մեծամասնություն էին, բայց գիտեին, որ բերեն, չեն կարողանալու վավերացնեն։ Դրա համար էլ այս անգամ չի ստացվելու նորից շրջանցել խորհդարանին։ Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախում ընթացող պատերազմի դադարեցմանն էր վերաբերում, հրադադարի մասին էր, ապա այս փաստաթուղթը, համաձայնագիրը կամ չգիտեմ ինչը, դեռ պարզ չէ՝ ինչ է։ ՀՀ սուվերեն տարածքի, սահմանների մասին է լինելու, որքանով ես հասկանում եմ՝ ըստ տարածվող տեղեկությունների»։
13:10 - 20 մայիսի, 2021
Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ ունի, իսկ պաշտոնակատարը չի կարող իրեն գործունեության անսահման և անվերահսկելի ազատություններ տալ․ Մարուքյան

Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ ունի, իսկ պաշտոնակատարը չի կարող իրեն գործունեության անսահման և անվերահսկելի ազատություններ տալ․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունը պատերազմի ժամանակ 44 օր ստում և մանիպուլացնում էր ժողովրդին՝ հավաստիացնելով, թե հաղթում ենք, բայց վերջում պարզվեց, որ ոչ միայն չենք հաղթում, այլև ջախջախվում և պարտվում ենք։ Իշխանությունը ժողովրդին հավաստիացնում էր, թե առանց քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ որոշում չի կարող կայացվել, բայց վերջում պարզ դարձավ, որ երկրի վարչապետը, քողարկված կերպով, բոլորից և նույնիսկ իր թիմակիցներից ծածուկ փաստաթուղթ է ստորագրել։ Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Ոչ ոք չգիտի։ Պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է և նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։ Մարդիկ անորոշության և չիմացության մեջ են. Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչները չգիտեն, թե ինչ կարող է վաղը իրենց հետ պատահել։ Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանին և կառավարող թիմի ներկայացուցիչներին հորդորում եմ խոսել ժողովրդի հետ և մանրամասն բացատրել իրերի իրական դասավորությունն ու ընթացքը։ Չստել և ոչինչ չթաքցնել, ստվերային պայմանավորվածությունների չգնալ և ժողովրդի մեջքի հետևում վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել։ Խնդրի խորությունը կրկնապատկվում է հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ ունի, իսկ պաշտոնակատարը չի կարող իրեն գործունեության անսահման և անվերահսկելի ազատություններ տալ, հատկապես պետության համար ճակատագրական հարցերում»։
09:52 - 20 մայիսի, 2021
Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի տխրահռչակ նախագահ Իլհամ Ալիևը տպավորություն է ստացել, թե «մարսել են» Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, գլխատումները և այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով նա կարող է դատապարտվել: Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նա զուտ տպավորություն է ստացել, մի պատրանք, որ ժամանակավոր բնույթ է կրում, և այդ տպավորության տակ է, որ մարդը, երբ էյֆորիայի մեջ է մտնում, սկսում է սխալը սխալի հետևից անել»,-ասաց նա և նշեց, որ սա տալիս է մեզ հնարավորություն՝ պատժելու Ադրբեջանին։ Էդմոն Մարուքյանը նշեց՝ միանշանակ է, որ միջազգային մակարդակում արձանագրված է՝ խախտվել է Հայաստանի սահմանը, և Ադրբեջանը պետք է դուրս գա: «Եթե բանակցությունները չեն ստացվում, բնականաբար սա վերաճելու է ռազմական կոնֆլիկտի՝ ուժի կիրառմամբ, որովհետև ուրիշ ելք չի կարող ունենալ: Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են և սխալի հնարավորություն չենք տվել, որը կկիրառվի մեր դեմ»,-ասաց նա: Մարուքյանը նշեց, որ Ադրբեջանը մտել է մեր տարածք և հիմա չգիտի՝ ոնց դուրս գա, որ խայտառակ չլինի։
22:13 - 14 մայիսի, 2021
Հայաստանը չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել». Մարուքյանը՝ ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով դիմելու մասին |armenpress.am|

Հայաստանը չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել». Մարուքյանը՝ ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով դիմելու մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է երկրորդ հոդվածով, քանի որ չի ցանկացել իր ունեցած «բոլոր փամփուշտները կրակել»: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմել 2-րդ, այլ ոչ թե 4-րդ հոդվածով: «Ես չգիտեմ, թե ինչու է հենց երկրորդ հոդվածով դիմել, բայց ես, ուսումնասիրելով փաստաթուղթը, եկել եմ այն եզրահանգման, որ հայկական կողմը չի ուզեցել իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել: Մենք դեռևս կրակել ենք երկրորդ հոդվածի փամփուշտը, և ոչ չորրորդ: Սա նշանակում է, որ մենք միանգամից ՀԱՊԿ-ից  զորք չենք ուզել, որովհետև մենք էլ զորք ունենք, պետք լինի, մենք մեր զորքով կմիջամտենք: Որից հետո, եթե դա դառնա մեծ էսկալացիա, բնականաբար 4-րդ հոդվածը կսկսի գործել՝ մեր դիմումի լույսի ներքո»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:   Հայաստանը դիմել է 2-րդ հոդվածով՝ իրազեկելով, որ ադրբեջանական կողմի այս քայլը ուժի գործադրման ակնհայտ սպառնալիք է: Նա նկատեց, որ եթե այս խնդիրը չկարգավորվի, ապա ռազմական նոր կոնֆլիկտ կլինի ՀԱՊԿ տարածքում:
16:56 - 14 մայիսի, 2021
Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|

Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանային միջադեպի առնչությամբ հայկական կողմի ձեռնարկած միջոցներն այս պահին համարում է ճիշտ, կարծում է՝ եթե բանակցությունները արդյունք չտան, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի: Մարուքյանն այս մասին ասաց մայիսի 14-ին հրավիրված ասուլիսում: «Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,-ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: «Առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել»,-ասաց Մարուքյանը: Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: «Ես կարծում եմ, որ հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի, որ եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը չվերադառնա, ապա կիրառի իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ կիրառի: Սակայն, այս պահին եղած բանակցությունները և միջոցները, որոնք կիրառվում են, կարծում եմ՝ ճիշտ է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա ուժի միջոցը: Սակայն, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը: ԼՀԿ ղեկավարը շատ ճիշտ քայլ համարեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ ՀՀ սահմանում հասունանում է նոր էսկալացիա: Սա ԼՀԿ-ի համար ներքաղաքական բնույթի հարց չէ: «Մենք անվտանգության հարցն արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու և նաև կոչ ենք անում մյուս բոլոր քաղաքական ուժերին անել նույնը: Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանը չէ, այն Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորով մեկ մարդու պես պետք է կանգնենք ու այդ սահմանը պահենք, եթե բանակցելու գործ է, բանակցենք, եթե կռվելու գործ է, կռվենք»,-ասաց Մարուքյանը: ԱԺ պատգամավորներն օգտագործում են նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում:
15:01 - 14 մայիսի, 2021
Մարուքյանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձի հարցում Նիդերլանդների կառավարության ջանքերը

Մարուքյանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձի հարցում Նիդերլանդների կառավարության ջանքերը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ: Խմբակցության ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ Նիկո Սխերմերսը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի առավել խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպանը կարևորել է «Լուսավոր Հայաստանի» համագործակցությունը նիդերլանդական Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության (VVD) հետ: Հանդիպման ընթացքում Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ կարևորելով Նիդերլանդների Թագավորության կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն: Քննարկվել են նաև հունիսին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր:
19:37 - 12 մայիսի, 2021
Հեղափոխական իշխանության դեպքում ընդդիմություն լինելը մոտավորապես անեծքի պես բան էր. Էդմոն Մարուքյան
 |armtimes.com|

Հեղափոխական իշխանության դեպքում ընդդիմություն լինելը մոտավորապես անեծքի պես բան էր. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Հեղափոխական իշխանության դեպքում ընդդիմություն լինելը մոտավորապես անեծքի պես բան էր, ինչու՞, որովհետեւ հեղափոխական իշխանությունը ունի 80-90 տոկոս քվե եւ ցանկացած անգամ նույնիսկ ցցուն պրոբլեմը կառավարության առջեւ ներկայացնելը դառնում էր հանրային մեծ արձագանքի առիթ: Իրենց 3 տարվա գործունեության եւ առաջացած դժվարությունների մասին խոսելիս այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց՝ այսօրվա պես հիշում է՝ ասում էին՝ թողեք իշխանությունն աշխատի, դրան գումարվում էր ֆեյքային պայքարը, բռնության սպառնալիքները: Գնահատելով իշխանությունների իրականացրած ռեֆորմները՝ Մարուքյանը նշեց, որ չի հիշում ռեալ ռեֆորմ: «Ամեն ռեֆորմի ժամանակ ներկայացրել ենք առաջարկներ, միշտ ներկայացրել ենք այլընտրանք, բայց դա տոտալ մերժվել է այն սկզբունքով, որ մենք ամեն ինչ գիտենք: Բայց ձեր ամեն ինչ գիտենալու արդյունքն էն է, ինչ կա»,- հավելեց նա: Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ ընդիմադիր գործիչն ասաց, իր բառերով ասած, մանիպուլյատիվ մի հնարքի մասին, ըստ որի իշխանությունները ասում են՝ մեզ ընտրեք, եթե չէ, նախկիններն են գալիս: «Մեր ժողովրդին ես ուզում եմ նաեւ բացատրել, որ ժողովուրդ ջան, ռեւանշ չկա, Հայաստանը հետ գնալ չունի, բայց անիմաստ ձեզ վախացնում են, որ մեզ ընտրեք, որ նրանք չգան...Եթե մենք վերարտադրում ենք այն, ինչ կա, կամ ստանում ենք մի խորհրդարան, օրինակ, որտեղ դուք եք ու նրանք, որ էս կողմից գոռան հողատու եք, մյուս կողմից գոռան՝ հողատուն դու ես, դավաճան, դավաճանը դու ես: Եթե դա է ձեր երազանքների խորհրդարանը, ձեւավորեք այսպիսի խորհրդարան: Բայց դուք ունեք այդ հնարավորությունը, կա այլընտրանք եւ պետք է գնալ քվեարկել այդ այլընտրանքին»:
20:48 - 10 մայիսի, 2021