Արմեն Փամբուխչյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 26-ին՝ Երևանում: 2001 - 2006 թթ․ սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում։ 2002-2004 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ ապա՝ հոկտեմբեր ամսից՝ առաջին տեղակալ։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

2020 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԱԻՆ փոխնախարար։

2022 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

21:00-ի դրությամբ որևէ քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից. աշխատանքները կանցկացվեն առանց դադարի. ԱԻ նախարար |armenpress.am|

21:00-ի դրությամբ որևէ քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից. աշխատանքները կանցկացվեն առանց դադարի. ԱԻ նախարար |armenpress.am|

armenpress.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ԱԻՆ փրկարարական ծառայությունը կենտրոնացած է այն հատվածի վրա, որտեղից քաղաքացու ձայն է լսվել:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժամը 21:00-ի դրությամբ որևէ  քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից: «Սխալ տեղեկություն տարածվեց վերջին մեկ ժամվա ընթացքում: Ասեմ, որ, ցավոք, առայժմ, որևէ քաղաքացու փրկարարները դուրս չեն բերել: Ներկայում մեր ծառայողները իրենց ուժերը կենտրոնացրել են այդ հատվածում և իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ, կիրառվում է հատուկ տեխնիկա: Յուրաքանչյուր նման արձագանքի պարագայում մենք կենտրոնացնում ենք համապատասխան ուժեր: Տեղում էր «Շտապ օգնություն» ծառայության մեքենան: Ինչպես գիտեք նման րոպեները կարող են որոշիչ լինել, հետևաբար բոլոր ուժերը կենտրոնացնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ճիշտ ու ժամանակին բուժօգնություն ցուցաբերվի»,-ասաց ԱԻ նախարարը: Արմեն Փամբուխչյանը մանրամասնեց, որ ամբողջ գիշերը շարունակելու են աշխատանքները: Փրկարարները որդեգրել են ոչ մի վայրկյան դադար սկզբունքը: «Մեզ համար վայրկյանները կարևոր են: Ամբողջ գիշեր աշխատելու ենք, քիչ անց կլինի տեխնիկայի համալրում և կկատարվի հերթափոխ: Փրկարարների պակաս չունենք: Ժամը 21:00-ի դրությամբ անհետ կորած է համարվում 22 քաղաքացի»,-ասաց նա:   
21:43 - 15 օգոստոսի, 2022
Դեպքի առիթով գործադիրի կողմից օպերատիվ շտաբ ստեղծված չէ, սակայն գործում է փրկարարական շտաբ․ Արմեն Փամբուխչյան

Դեպքի առիթով գործադիրի կողմից օպերատիվ շտաբ ստեղծված չէ, սակայն գործում է փրկարարական շտաբ․ Արմեն Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեպքի առիթով գործադիրի կողմից օպերատիվ շտաբ ստեղծված չէ, սակայն գործում է փրկարարական շտաբ, որը ստեղծվում է հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի ժամանակ․ «Այս դեպքում, մասնավորապես, հենց առաջին պահից ստեղծվել է, երբ մենք հասկացել ենք այս միջադեպի բարդությունը, Երևան քաղաքի վարչությունն է այդ շտաբը համակարգրողը, բայց ինչպես գիտեք, նաև փրկարար ծառայության տնօրենը և ես անմիջապես մասնակցություն ունենք բոլոր հրահանգների և աշխատանքների իրականացմանը»։  Փամբուխչյանն ասաց՝ որպես այդպիսին շտաբ չի ստեղծվել, սակայն առողջապահության նախարարությունը ամբողջությամբ ներգրավված է, մինչև ուշ գիշեր առողջապահության փոխնախարարը եղել է դեպքի վայրում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը այստեղ է եղել իր անձնակազմով, նաև տրամադրել են մի շարք տեխնիկաներ։ «Այս ամբողջի հանրագումարը ստացվում է, որ գործում է կառավարության կողմից շտաբ, սակայն յուրաքանչյուր գերատեսչություն համագործակցելով, իր կարիքները գնահատելով միմյանց հետ կարողանում են կառավարել»։ Նախարարը նաև ասաց՝ հրդեհը հնարավոր կլինի մարել մի քանի օր անց․ «Կրակը լինելու է մի քանի օր, սա կապ չունի նրա հետ, որ չենք կարողանում հանգցնել։ Այդպիսին է կրակի, այսպես ասած, բովանդակությունը»։
12:39 - 15 օգոստոսի, 2022
ԱԻ նախարարը «Սուրմալու»-ում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին

ԱԻ նախարարը «Սուրմալու»-ում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրշեջ-փրկարարներին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար: «Շուրջ մեկ օր է ինչ հրշեջ-փրկարարները անմարդկային ջանքեր գործադրելով շարունակում են որոնողափրկարարական, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքները։ Վտանգելով սեփական կյանքը՝ նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած ահռելի աշխատանքի համար»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարարը: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։
11:55 - 15 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ում հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում. ԱԻ նախարար |news.am|

«Սուրմալու»-ում հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում. ԱԻ նախարար |news.am|

news.am: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհը մարված է, սակայն ժամանակ առ ժամանակ փոքր օջախներ են բռնկվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նա նշեց, որ գերակշիռ մասը պայթել է, սակայն ենթադրվում է, որ հրավառության այդ նյութերից որոշ մաս դեռ կա. «Ինչպես նաեւ պլաստիկ նյութ շատ է եղել պահեստում, դա անդադար վառվում է։ Նորմալ է, որ դա մի քանի օր կարող է տեւել, մենք դրան պատրաստ ենք»։ Նախարարը հայտնեց, որ այս պահին էլ որոնողափրկարարական եւ հրդեհաշիճման աշխատանքները շարունակվում են. «Հրդեհը միայն պահեստի տարածքում է բռնկվում, մնացած մասում հանգած է։ Այս նկատվող ծուխը գոլորշին է, նաեւ մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, թթվածին է անցնում եւ մի փոքր կարող է ծխալ»։ Փամբուխչյանն ասաց, որ որոնողափրկարարական աշխատանքներում հայտնաբերվել է 15 քաղաքացի, բուժում է ստանում 23 քաղաքացի, որոնվում է 18 քաղաքացի. «Նրանց տվյալները մենք ունենք, տեղյակ ենք՝ եղել են արցելու, թե տոնավաճառի աշխատակիցներ»։ Նախարարը նշեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում է մոտ 70 փրկարար. «Ընդհանուր առմամբ 7 փրկարար ստացել էր տարբեր վնասվածքներ, որոնցից 2-ը հոսպիտալացվել են, մյուսները տեղ ստացել են բուժօգնություն»։ Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։
09:23 - 15 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ի հրդեհն ամբողջությամբ մարված չէ, բայց կառավարելի է. փլուզման վտանգը մնում է. ԱԻ նախարար |azatutyun.am|

«Սուրմալու»-ի հրդեհն ամբողջությամբ մարված չէ, բայց կառավարելի է. փլուզման վտանգը մնում է. ԱԻ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհը դեռևս ամբողջությամբ մարված չէ, սակայն կառավարելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: «Նույնիսկ մեկուսացում «չենք տվել», քանի որ անընդհատ շարունակվում են փոքր պայթյունները, բայց կատարվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ, որպեսզի կարողանանք կառավարել: Կարելի է ասել՝ հրդեհը ներկա պահին կառավարելի է», - նշեց նա: Արմեն Փամբուխչյանն ավելացրեց, որ արդեն մի քանի ժամ է՝ որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում. «Ենթադրում ենք, որ կլինեն քաղաքացիներ, մի փոքր զգուշությամբ ենք մոտենում աշխատանքներին, որպեսզի ենթադրաբար չվնասենք ներքևում գտնվող՝ փլատակների տակ հայտնված քաղաքացիներին»: Մոտ երկուսուկես ժամ առաջ երկու կին է տարհանվել փլատակների տակից, նրանց վիճակը, ըստ նախարարի, ծանր է եղել: Նախարարն ասաց նաև, որ դեռևս փլուզման վտանգ կա, որովհետև շենքի «սյուներն ամբողջությամբ դեֆորմացվել են»: Պայթյունի պատճառների մասին նա չխոսեց՝ նշելով, որ պետք է կատարվի պատշաճ քննություն:
19:23 - 14 օգոստոսի, 2022
Մոտ 30 տուժած կա, այս պահին էլ երկու քրոջ կարողացանք դուրս բերել փլատակների տակից, ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց․ ԱԻ նախարար
 |tert.am|

Մոտ 30 տուժած կա, այս պահին էլ երկու քրոջ կարողացանք դուրս բերել փլատակների տակից, ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց․ ԱԻ նախարար |tert.am|

tert.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մոտ 30 վիրավոր կա, մեկ զոհ՝ մոտ 40 տարեկան տղամարդ։ Այս մասին այսօր դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախպարար Արմեն Փամբուխչյանը։ «Այս պահին պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, մոտ երեսուն վիրավոր կա, հենց երկու կնոջ, որոնք երկու քույր էին, իրենց կարողացանք փլատակների տակից դուրս բերել, բավական ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Մինչ այդ էլի տեղափոխվածներ կան, մեկ հաստատված զոհ կա, աշխատակից է, թե ոչ չենք կարող ասել։ Ուղղակի զոհ»,–ասաց նախարարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻ նախարարությունը հայտնել էր, որ  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։  Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 26 տուժածի բուժօգնություն ստանալու մասին։
16:25 - 14 օգոստոսի, 2022
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը «Համագործակցություն, փոխգործակցություն» մեդալով է պարգևատրել ՀՀ ԱԻ նախարարին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը «Համագործակցություն, փոխգործակցություն» մեդալով է պարգևատրել ՀՀ ԱԻ նախարարին

Օգոստոսի 9-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Ալեքսեյ Մելնիկովին երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և Հարավկովկասյան երկաթուղու միջև ձևավորված համագործակցությունն այս տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները՝ ի շահ պետության և քաղաքացիների։ Ալեքսեյ Մելնիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, ինչպես նաև առանձնահատուկ կարևորել Երկաթուղայինի օրվա առթիվ ԱԻՆ բարձր մակարդակով ներկայությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում համատեղ իրականացնել թե գործնական, թե կրթական աշխատանքներ։ Հանդիպման ավարտին Ալեքսեյ Մելնիկովը «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության և հաջող փոխգործակցության համար ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին պարգևատրել է մեդալով։
15:03 - 09 օգոստոսի, 2022
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության. ԱԻՆ

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նախարար  Արմեն Փամբուխչյանի հանձնարարականով` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, հրշեջ-փրկարարական ջոկատները հուլիսի 13-ից անցել են ուժեղացված ծառայության: Անտառային հրդեհներին արագ արձագանքելու նպատակով Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Սարավանի վարչական տարածքի անտառամերձ հատվածի «Փոքր լիճ» կոչվող տարածքում ծավալվել է հրշեջ ժամանակավոր հենակետ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:   Արագածոտնի ՄՓՎ Աշտարակի ՀՓՋ-ի կողմից հրշեջ ժամանակավոր հենակետ է ծավալվել նաև Բյուրականի անտառտնտեսությունում։   Հենակետերը հագեցած են անհրաժեշտ գործիքներով, բեռնատարներով․ անձնակազմը պատրաստ է արձագանքել ցանկացած պահի:
09:52 - 28 հուլիսի, 2022
ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեին: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: Ողջյունելով հյուրերին նախարար Արմեն Փամբուխչյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում համագործակցել վրացական կողմի հետ։ Վրաստանի դեսպանության ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել որ առողջ համագործակցությունը շարունակական կլինի։ Զրուցակիցները քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կարևորել երկու բարեկամ պետությունների միջև փոխօգնության և փոխվստահության առկայությունը։
10:57 - 15 հուլիսի, 2022
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված ռեժիմով․ Փամբուխչյան

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված ռեժիմով․ Փամբուխչյան

Քանի որ հիմա ահազանգեր կան, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է տեղի ունենալու, շատ կարևոր է, որ մենք ամեն ինչ անենք հրդեհներից խուսափելու համար։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այստեղ ամենակարևոր, առաջին գործոնը մեր հարգելի և սիրելի քաղաքացիների մոտեցումն է, և բնության գրկում որոշակի վարքագիծը։ Պիտի խնդրենք հակահրդեհային կանոնները խստիվ պահպանել, հատկապես ուզում եմ ընդգծել, որ ապակե տարաներ թողնելը ամենավտանգավոր բանն է, որովհետև արևից  անդրադարձով հրդեհ է բռնկվում։ Մեր հաջորդ խնդիրը հետևյալն է, որ ԱԻՆ-ը նախ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնի, երկրորդն էլ պատրաստ լինի օպերատիվ արձագանքել եղած դեպքերին»։ Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ տարի երկու ուղղաթիռ են ձեռք բերել, որոնք հնարավորություն են տալիս հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել։ Վարչապետը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց համոզվել, որ այդ ուղղաթիռները գործունակ են։ Փամբուխչյանն էլ հայտնեց՝ երեկ ԱԻՆ-ում հրատապ նիստ է հրավիրվել, քննարկվել է ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված վիճակը։ Նախարարը հայտնեց, որ այս պայմաններում կաշխատեն մի փոքր այլ՝ ուժեղացված ռեժիմով։ «Ուղղաթիռների հետ կապված՝ մայիսին տեղի է ունեցել վերջին վարժանքը, այն ամբողջությամբ իրականացված է, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում քարտեզագրված են մեր բոլոր ջրային ռեսուրսների տեղերը. հստակ, ուղղաթիռին կարող ենք տալ կոորդինատը, թե որտեղից կարելի է ջուր վերցնել։ Մեր մարզային վարչության բոլոր ղեկավարները երեկ և այսօր էլ կլինեն հանգստյան գոտիներում, զրուցելով դրանց սեփականատերերի հետ, նաև այլ անտառային տարածքներում համագործակցելով ՇՄՆ համապատասխան աշխատակիցների հետ, որտեղ կա մարդկային գործոն, քաղաքացու մուտք, այնտեղ քաղաքացիներին կհորդորվի և կպահանջվի պահպանել հակահրդեհային կանոնները»,- ասաց նա։
12:35 - 14 հուլիսի, 2022
1,2 մլրդ դրամ հատկացվեց ԱԻՆ-ին՝ վերանորոգման և հատուկ տեխնիկա ձեռք բերելու համար
 |1lurer.am|

1,2 մլրդ դրամ հատկացվեց ԱԻՆ-ին՝ վերանորոգման և հատուկ տեխնիկա ձեռք բերելու համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստում 1,2 մլրդ դրամ հատկացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցած տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60 տոկոսը և մի փոքր ավելին, «Զիլ 130» և «Զիլ 131» մակնիշի մեքենաներ են՝ ԽՍՀՄ արտադրության, որոնք թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես գտնվում են բավականին հնամաշ վիճակում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմնական գումարը ծախսվելու է մի շարք հրշեջ-փրկարարարական ջոկատների տեղակայման վայրերի հիմնանորոգման կամ նորոգման համար, և ընդգծեց, որ նորոգում ասելով նկատի ունի, որ շենքում հին գույք չպետք է լինի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեխնիկայի բարելավման շրջանակներում նախատեսվում է թարմացնել մեքենաների ավտոպարկի շուրջ 12,5 տոկոսը: «Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ը բավական շոշափելի աջակցություն է ստացել տեխնիկայի թարմացման առումով Ճապոնիայի կառավարությունից, և ՌԴ-ն է աջակցություն ցուցաբերել, բայց մեր պարտավորությունն է մեր պետական ինստիտուտները կայացնելը: Խոսվում թ նաև կենցաղային և այլ կանչերի համար նախատեսված ամենագնացների ավտոպարկի թարմացման մասին, որի ավելացումը տվյալ դեպքում կկազմի շուրջ 20,7 տոկոս»,- հայտնեց վարչապետը:
12:17 - 14 հուլիսի, 2022
ԱԻ նախարարը հանձնարարել է հնարավոր հրդեհները կանխարգելելու նպատակով ուժեղացված ծառայություն իրականացնել

ԱԻ նախարարը հանձնարարել է հնարավոր հրդեհները կանխարգելելու նպատակով ուժեղացված ծառայություն իրականացնել

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին հրավիրել է հրատապ խորհրդակցություն: «Եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ՝ հրդեհների առաջացման վտանգն ավելանում է: Գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները նախարարին զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել են իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում»,-  հայտնում են ԱԻՆ-ից: Ըստ զեկույցների, հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են և հագեցած իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ. էլեկտրոնային եղանակով  հավաքագրվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից  հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով շարունակվում է իրականացվել մշտադիտարկում և բնակչության իրազեկում: Արմեն Փամբուխչյանը հանձնարարել է այս օրերին առավել սերտ համագործակցել Շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություն անտառտնտեսություններում, արգելոցների և այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում: Հատուկ ուշադրության և կարևորության արժանացնել քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքները:
11:37 - 13 հուլիսի, 2022
Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության զորքերը երկիրը, ժողովրդին ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը կատարել են բարձր մակարդակով. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք:  Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը: Ոստիկանության զորքերի 30-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Փաշինյանը տնկել է եղևնի, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի զոհված Ոստիկանության զորքերի բոլոր ներկայացուցիչների: Վարչապետը ծանոթացել է ՈԶ  տեխնիկական միջոցներին, հանդիսավոր միջոցառմանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով: «Ոստիկանության զորքերը, ըստ էության, ձևավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում: Այդ ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց նպաստն են բերել Հայրենիքի անվտանգության և սահմանների պաշտպանության գործին: Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության զորքերի նահատակված ծառայողների հիշատակի, նրանց ընտանիքների, հարազատների, զավակների և ծնողների առաջ: Պիտի արձանագրենք, որ մեր նահատակների առաջ մեր ունեցած ամենամեծ պարտքը Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հայկական պետականությունը պահպանելն է, պաշտպանելն է, զարգացնելն է և հետագա սերունդներին փոխանցելը: Ուզում եմ ընդգծել հենց Ոստիկանության զորքերի, ընդհանուր առմամբ, իրավակարգի և հանրային անվտանգության ապահովման գործառույթը: Ես դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, սա հատուկ եմ շեշտում, երբ Ոստիկանության հետ ուղիղ առնչվող ճգնաժամային իրավիճակ կար, ամբիոնից հայտարարել եմ, որ Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է: Եվ պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, հենց Ոստիկանության ողնաշարն է: Շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, և Ոստիկանության զորքերը՝ մասնավորապես, անընդհատ և հետևողականորեն ցույց են տալիս իրենց ամրությունը, իրենց վճռականությունը, հաստատակամությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգին, Սահմանադրությանը և ժողովրդին: Սա գնահատանքի արժանի ծառայություն է, որովհետև հանրային անվտանգության և կայունության ապահովումը ոչ պակաս կարևոր գործառույթ է, քան արտաքին սահմանների պահպանությունը և պաշտպանությունը: Չնայած, ինչպես նշվեց, այս գործառույթում նույնպես Ոստիկանության զորքերն իրենց ներդրումն են ունեցել»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը բոլոր ծառայողներին շնորհակալություն է հայտնել կատարած ծառայության, նվիրվածության, վճռականության և հետևողականության համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլորի ընտանիքների անդամներին, որոնք կարելի է պատկերացնել, թե ամեն անգամ ինչպիսի ապրումներ են ունենում, երբ դուք դուրս եք գալիս ծառայության: Բայց համոզված եմ նաև, որ նրանք կասկած անգամ չունեն, որ Հայրենիքին, պետությանը, ժողովրդին ձեր ծառայությունը կիրականացնեք պատվով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ: Այդ ծառայությունն արժանի է գնահատանքի: Այժմ մենք գտնվում ենք  կարևոր մի փուլում, երբ Ոստիկանությունը, նաև Ոստիկանության զորքերը բարեփոխումների շատ կարևոր ճանապարհ պիտի անցնեն: Բայց այդ բարեփոխումների կարևորագույն և անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի, ընդհանուր առմամբ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը, որովհետև բոլորս ունենք համոզմունք, որ այդքան գնահատելի ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքները պիտի ունենան սոցիալական որոշակի, վստահելի երաշխիքների համակարգով ապահովվածություն: Ընդ որում, այս քաղաքականությունը վերաբերում է բոլոր ուղղություններին: Այսօր Ոստիկանության զորքերի օրն է, Ոստիկանության մասին ենք խոսում, բայց նույնը վերաբերում է մեր իրավակարգին, պետական կարգի, անվտանգության ապահովման բոլոր ծառայություններին: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով: Ընդհանրապես, այն գործառույթը, որն իրականացնում են իրավակարգի ապահովման ուժերը, այդ գործառույթի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետև ձեր գործառույթն է՝ երկիրը, ժողովրդին պաշտպանել ապօրինի ոտնձգություններից: Պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, իրենց այս գործառույթը կատարել են բարձր մակարդակով և ճշգրտորեն: Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնում ձեր նվիրական ծառայության համար»,- եզրափակել է վարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, երկարամյա անբասիր ծառայության համար Ոստիկանության զորքերի հրամանատրի տեղակալ, գնդապետ Գարիկ Միրզոյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով:
15:28 - 24 հունիսի, 2022
Հորդառատ անձրևի և ուժգին քամու ավերածությունների մասին Երևանի տարբեր շրջաններից 380 ահազանգ է եղել. ԱԻ նախարար

Հորդառատ անձրևի և ուժգին քամու ավերածությունների մասին Երևանի տարբեր շրջաններից 380 ահազանգ է եղել. ԱԻ նախարար

Հունիսի 23-ին՝ ժամը 19։40-ից մինչև 20։30-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում գրանցվել է քամու ուժգնացում (մինչև 17մ/վ արագությամբ, ուղղությունը՝ հյուսիս-արևմտյան) և հորդառատ անձրև։ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային  կառավարման կենտրոնում ժամը 19։40-ից մինչև 22։00 ընկած ժամանակահատվածում ստացվել է 380 ահազանգ 57 դեպքի վերաբերյալ՝ Երևան քաղաքում շենք շինությունների վնասված տանիքների, պոկված կառուցատարերի, վնասված տրանսպորտային միջոցների, շրջված ու կոտրված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների վերաբերյալ։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 22 դեպք պատահար, որից՝ 7 դեպք կոտրված/շրջված ծառերի (վնասվել է 4 տրանսպորտային միջոց և 1 էլեկտրական լար), 6 դեպք պոկված/կախված տանիքի (վնասվել է 3 տրանսպորտային միջոց, 1 էլեկտրական լար, 1 գազատար խողովակ, 1 տան տանիք և 1 տան պարիսպ), 2 դեպք պոկված թիթեղի, 1 դեպք կոտրված պատուհանի (վնասվել է 1 տրանսպորտային միջոց), 1 դեպք թեքված էլ․սյան, 1 դեպք պոկված լարերի (վնասվել է 1 տան տանիք) և 4 դեպք ջրի կուտակման։ Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան։
11:35 - 24 հունիսի, 2022
ԱԻ նախարարը և ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում

ԱԻ նախարարը և ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցությունն արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին: Նախարար Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է ռուս ժողովրդին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, և շնորհակալություն հայտնել տոնական միջոցառման հրավերի համար: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծվել են դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները: ԱԻ նախարարը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված «ՈՒԱԶ» մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար: Արմեն Փամբուխչյանն ընդգծել է ՀՀ ԱԻՆ պատրաստակամությունը համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում։
15:16 - 14 հունիսի, 2022
ՀՀ ԱԻ նախարարը Արցախի ՆԳ նախարարի հետ հանդիպմանը գերատեսչությունների միջև ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել

ՀՀ ԱԻ նախարարը Արցախի ՆԳ նախարարի հետ հանդիպմանը գերատեսչությունների միջև ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մայիսի 24-ին ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը: «Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Փամբուխչյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ԱԻ և Արցախի ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական:
18:23 - 24 մայիսի, 2022