Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

ԵՄ որոշումը չափազանց սխալ ու վտանգավոր է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը. Հաջիզադե
 |1lurer.am|

ԵՄ որոշումը չափազանց սխալ ու վտանգավոր է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը. Հաջիզադե |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանն արձագանքել է Հայաստանին ռազմական աջակցության մասին ԵՄ որոշմանը: Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնության մասին հարցին, ասել է. «Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու՝ Ֆրանսիայի քայլերից հետո Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը չափազանց սխալ և վտանգավոր է ու ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։ Եվրամիության նման քայլերն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ բնույթ են կրում, և տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են»։
19:22 - 22 հուլիսի, 2024
«Ֆրանսիան փորձում է խոչընդոտել խաղաղության գործընթացը»․ Հաջիզադեն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

«Ֆրանսիան փորձում է խոչընդոտել խաղաղության գործընթացը»․ Հաջիզադեն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

Ցավոք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանին զինելը արդարացնող և Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք արտահայտող հայտարարությունները ևս մեկ վառ օրինակ են, որ Ֆրանսիան փորձում է լարվածություն ստեղծել տարածաշրջանում և խոչընդոտել խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջինս, անդրադառնալով Հայաստանին սպառազինության վաճառքին, հայտարարել է, որ միանգամայն նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար․ «Եթե ​​նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց»։ Հենց այս հայտարարությունը մեկնաբանելով՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ասել է․ «Ֆրանսիական կողմին հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի շրջանակում մեր երկրի լեգիտիմ իրավունքն էր Ադրբեջանի սուվերեն տարածքներում Հայաստանի 30-ամյա օկուպացիային վերջ դնելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար մեր նախաձեռնած պատերազմը։ Ադրբեջանի ցանկացած ջանք ուղղված է և ուղղվելու է արդար նպատակին, այդ թվում նաև՝ ռազմական պոտենցյալը մեծացնելուն ուղղված ջանքերը։ Սակայն նույնը չենք կարող ասել զավթիչ Հայաստանի մասին»։ Ըստ Հաջիզադեի՝ այն, որ Ֆրանսիան Հայաստանին որպես խաղաղասեր երկիր է ներկայացնում, ցույց է տալիս, թե որքան «անարդար» է եղել այդ երկրի վարած քաղաքականությունը և՛ միջնորդության շրջանակում, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի կողմից խաղաղությանը չնպաստող և տարածաշրջանում կայունությանը խանգարող ջանքերը ոչ մի արդյունքի չեն հասնելու»,- հայտարարել է Հաջիզադեն։
10:25 - 19 հուլիսի, 2024
 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ»

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ նշելով, թե «վրդովեցուցիչ են համարում, որ Հայաստանը, չնայած սահմանազատման բացակայությանը, որպես իրեն պատկանող գյուղերի տարածքներ է ներկայացնում այն մարտական ​​դիրքերը, որտեղ 30 տարի անց տեղակայվել են ադրբեջանցի զինվորները»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է նաև, թե «Ֆրանսիան, որը մրցում է Հայաստանը մահաբեր հարձակողական զենքերով զինելու հարցում, ծառայում է Հայաստանը նոր լարվածության և սպառնալիքների աղբյուրի վերածելուն»:  «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք մատակարարելու քաղաքականությունը նպաստում է հայկական կողմի հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, քանի դեռ ուշ չէ»։ Երկրի ԱԳՆ-ն պնդում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տեւական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը «Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, գլխավորապես Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որն էլ կոչ է անում միավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»։ «Մենք կրկնում ենք, որ Հայաստանի քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի», - նշվում է հայտարարության մեջ։
17:05 - 19 հունիսի, 2024
Ալիևի օգնականը հայտարարել է, թե հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը «լուրջ մտահոգության տեղիք է տալիս» |factor.am|

Ալիևի օգնականը հայտարարել է, թե հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը «լուրջ մտահոգության տեղիք է տալիս» |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն դժգոհությունն է հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում ասել է, թե Բաքուն «արդյունավետ չի համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ» և դա անվանել է «վնասակար»։ Ըստ Հաջիևի՝ սա չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, հատկապես՝ ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման, երկու երկրների բարձրագույն իշխանությունների մակարդակով դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության և այդ ուղղությամբ ձեռնարկված լուրջ քայլերի համատեքստում։ Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար այն իրավիճակում, երբ լուրջ քայլեր են ձեռնարկվել ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ վերափոխման ուղղությամբ։ Սա լուրջ հարված է կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին։ Ուստի Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը, հատկապես, Հայաստանին հարձակողական մահաբեր զենքի տրամադրումը և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության ընդլայնումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս»,- հայտարարել է Հաջիևը։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կնքման կապակցությամբ դժգոհություն էր հայտնել Ադրբեջանի ՊՆ-ն՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։ Այն մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանը CAESAR համակարգերի գնման պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։
13:49 - 19 հունիսի, 2024
Հայաստանի Սահմանադրությունը փոխելը Բաքվի օրինական պահանջն է․ Ադրբեջանի ԱԳՆ
 |azatutyun.am|

Հայաստանի Սահմանադրությունը փոխելը Բաքվի օրինական պահանջն է․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր իսկապես գլխավոր խնդիրը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միանալու» կոչին»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նա պնդել է, որ Սահմանադրությունից այդ հավակնությունները բացառելը Բաքվի «օրինական պահանջն է»։ Արդբեջանի արտգործնախարարության գնահատմամբ՝ Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղութամբ և ձգտում է պահպանել տվյալ իրավիճակը միայն որպես պահեստային տարբերակ՝ ապագայում «Ադրբեջանի դեմ ագրեսիան վերսկսելու համար»։ Հայաստանի արտգործնախարարությունն, իր հերթին, այսօր ավելի վաղ մեղադրել է Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար, պնդելով, որ Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը կասկածի տակ է դնում խաղաղության հասնելու անկեղծությունը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև ասել է. «Միաժամանակ Հայաստանի փորձերը՝ ուղղված անցյալի հակամարտության մնացորդը համարվող Մինսկի խմբի վերականգնմանը և ռազմականացման քաղաքականության շարունակությունը ցույց են տալիս, որ այդ երկիրն Ադրբեջանի դեմ ուղղված թաքնված օրակարգ ունի»։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է՝ Հայաստանը «բարոյական հիմքեր չունի» կասկածելու խաղաղության գործընթացում Բաքվի անկեղծությանը։
21:02 - 07 հունիսի, 2024
Լուիս Բոնոն Բաքվում Բայրամովի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
 |factor.am|

Լուիս Բոնոն Բաքվում Բայրամովի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Վերջինը Բոնոյին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների ընթացքի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանային խաղաղության գործընթացի տարբեր ասպեկտներ։ Բայրամովն ասել է, որ երկու երկրների պաշտոնյաների միջև շփումների ակտիվացումը դրական է ազդել հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա, նաև խոսել այդ ուղղությամբ փոխայցելությունների կարևորության մասին։ Նա նաև մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, կարգավորման և խաղաղության գործընթացի ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների, ինչպես նաև խաղաղության օրակարգի վերջին զարգացումների մասին։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը ևս մեկ անգամ հաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղության և վստահության ամրապնդման գործում իրական ներդրում ունենալու առումով։  Նա ընդգծել է, որ 2024 թվականի մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կառուցողական ոգով անցկացված բանակցությունները վկայում են երկկողմ խաղաղության գործընթացի արդյունավետության մասին։ Բոնոն, իր հերթին, ասել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները հույս են ներշնչում խաղաղարար գործունեության ապագայի համար, և այս ուղղությամբ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել և նպաստել բանակցային գործընթացին։  
16:37 - 03 հունիսի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ին կոչ է արել վերջ տալ Բաքվի դեմ «սադրանքներին»
 |factor.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ին կոչ է արել վերջ տալ Բաքվի դեմ «սադրանքներին» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է երկրում տիրող մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ հայտարարությանը։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն ամբողջովին մերժում է «կողմնակալ այդ հայտարարությունը»։ «Եվրամիության ներկայացուցչի հայտարարությունը հեռու է իրականությունից և լի է բացահայտ կեղծիքներով։ Մի շարք քրեական գործերի քննության շրջանակներում ձերբակալված անձանց հարցը, ինչպիսին է որոշակի տեսակի գործունեության ապօրինի ֆինանսավորումը, անօրինական ֆինանսական գործարքները և այլն, լուծվում են քրեական համակարգի պահանջների շրջանակներում։ Ադրբեջանին ուղղված կոչերը՝  ազատ արձակել մեղադրյալներին, քննության արդյունքներին, դատարանի որոշումներին սպասելու փոխարեն, ուղղակիորեն հակասում են իրավական ընթացակարգերին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ նշելով, որ ԵՄ-ի կողմից նշված բոլոր քաղբանտարկյալներին բժշկական և այլ օգնությունից զրկելու մեղադրանքներն,իբր, անհիմն են։ «Եվրոպական մի շարք երկրների և քաղաքական գործիչների քաղաքական նախապատվությունների հիման վրա որոշ անձանց ներում շնորհելու ԵՄ անհիմն հանրային պահանջները կասկածի տակ են դնում օրենքի գերակայությանը Եվրոպայի իրական հավատարմությունը։ Ադրբեջանն ունի բավարար փորձ, գիտելիքներ և իմաստություն այս ոլորտում, հետևաբար՝ խորհուրդների և ուղղորդումների կարիք չունի։ Ադրբեջանը հետագայում էլ կշարունակի կատարել իր միջազգային իրավական պարտավորությունները և կոչ է անում ԵՄ որոշ կառույցներին ուշադրություն դարձնել միության տարածքում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, դադարեցնել իր միջամտությունն ու սադրանքները մեր երկրի դեմ»,-նշել  է Հաջիզադեն։ Հավելեք, որ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն  հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ 
12:16 - 30 մայիսի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն եւ անընդունելի» է համարել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն եւ անընդունելի» է համարել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն եւ անընդունելի» է համարել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որտեղ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն, և որ Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:  Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանի համար «վտանգավոր» է որակել Հայաստանի՝ պաշտպանական նպատակներով սպառազինության ձեռքբերումը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծումը։ ԱԳՆ խոսնակն ասել է, թե «սպառազինությունների վերահսկման և չհարձակման համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի առաջարկները անլուրջ են», եւ քաղաքական շահարկում է որակել Հայաստանի կողմից Ալմա-Աթայի հռչակագրին հղվելը, որովհետև, իբրեւ, ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, «Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել»։ «Ապացուցելու համար, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում խաղաղ գործընթացին, պետք է խուսափի վիճելի հայտարարություններից ու սադրիչ քայլերից, հարգի միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։ Ադրբեջանն իր հերթին լրջորեն կկանխի սպառնալիքները տարածաշրջանում և կշարունակի խաղաղ ու ստեղծագործ ջանքերը»,- եզրափակել է ԱԳՆ խոսնակը։
17:12 - 06 ապրիլի, 2024
Բաքուն «անհիմն» է որակում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները  |azatutyun.am|

Բաքուն «անհիմն» է որակում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն «անհիմն» է որակում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ անում Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»: Այդ մեղադրանքները, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում, «տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակն են»: Բաքվի պնդմամբ՝ «ադրբեջանական հողերը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ պահած Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը <...> վկայում է, թե որքան կեղծ էր Ֆրանսիայի վարած քաղաքականությունը թե՛ նրա միջնորդության շրջանում, թե՛ 44-օրյա պատերազմից հետո»: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն անթույլատրելի է համարում «Հայաստանին լայնորեն վերազինող և տարածաշրջանում միլիտարիզմը խրախուսող» Ֆրանսիայի կողմից Բաքվին ագրեսիվ հռետորաբանության մեջ մեղադրելը: «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը որպես Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) կազմակերպիչ պատասխանատու դեր է իրականացնում, մենք համարում ենք, որ Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի համար ավելի շահեկան է խուսափել երկրի իմիջի խաթարմանն ուղղված և մեր նախագահությունը թիրախավորող նման կոչերից», - նաև հայտարարում է Բաքուն: Ստեֆան Սեժուրնեն երեկ Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է, մասնավորապես, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Մտահոգություն է հարուցում Ադրբեջանի հռետորաբանությունը, որը փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:  
09:05 - 03 ապրիլի, 2024
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին
 |armenpress.am|

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:   «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  - Ադրբեջանական կողմն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը, նշում է, որ այն ներառական չէ, ինչպես նաև կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:   Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին, թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է  Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման: Խոսքը, հիշեցնենք, հետևյալ երեք սկզբունքների մասին է. ա) Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: բ) Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմա-Աթայի հռչակագրի հենքի վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման պիտի ստեղծվի, այլ պետք է գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք ԽՍՀՄ շրջանակներում դե յուրե գոյություն են ունեցել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին: Սահմանագծի վերարտադրությունից հետո դե յուրե յուրաքանչյուր երկրին պատկանող տարածքները պետք է լինեն այդ երկրի վերահսկողության ներքո:  գ) Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն արտահայտել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը լայն ընդունելություն է գտել միջազգային հանրության կողմից: Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը։  - Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպումից։ - Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են։ 
22:01 - 27 մարտի, 2024
Բաքուն Վաշինգտոնին և Բրյուսելին մեղադրել է «հայամետ» դիրքորոշման համար
 |civilnet.am|

Բաքուն Վաշինգտոնին և Բրյուսելին մեղադրել է «հայամետ» դիրքորոշման համար |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ «եթե Հայաստանը որևէ ապակայունացնող քայլի դիմի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կկիսեն պատասխանատվությունը»։ Բաքվի կողմից նման հայտարարության առիթ է հանդիսացել 2024-ի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի մասնակցությամբ։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի «հայամետ» կեցվածքը կարող է Հայաստանի մոտ թյուր պատկերացումներ ստեղծել, թե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգների կարող են նրան օգնել Ադրբեջանի դեմ պայքարում։ «Այն ժամանակամիջոցնում, երբ միջազգային իրավունքի և սկզբունքների հիման վրա աննախադեպ հնարավորություն է ստեղծվել խաղաղության, կայունության և անվտանգության համար, ևս մենակ անգամ կոչ ենք անում բոլոր երկրներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող ենք խաղաղության ջանքերին հակասել և տարածաշրջանում նոր էսկալացիայի ու լարվածության պաատճառ հանդիսանալ»,- ասված է այդ երկրի արտգործնախարարության մարտի 27-ին տարածած հայտարարությունում։
11:12 - 27 մարտի, 2024