ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը հոկտեմբերին աճել է՝ գրանցելով տարվա ամենամեծ գնաճը |armenpress.am|

ՊԳԿ պարենային մթերքների գնային ինդեքսը հոկտեմբերին աճել է՝ գրանցելով տարվա ամենամեծ գնաճը |armenpress.am|

armenpress.am: Պարենային ապրանքների գների համաշխարհային հենանիշերը հոկտեմբերին վերջին 18 ամիսների բարձրակետին են հասել, որտեղ ամենամեծը բուսական յուղերի կտրուկ վերելքն է։ Այս մասին հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում 127.4 միավոր է կազմել, որը 2.0 տոկոսով բարձր է սեպտեմբերի և 5.5 տոկոսով բարձր՝ նախորդ տարվա ցուցանիշներից։ Այսուհանդերձ, ինդեքսը շարունակում է 20.5 տոկոսով ցածր մնալ 2022 թվականի մարտին գրանցված բարձրակետից։ «ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հոկտեմբերին 7.3 տոկոսով շեշտակի աճ է գրանցել՝ հասնելով երկու տարվա ամենաբարձր կետին, որը պայմանավորված է արմավի, սոյայի, արևածաղկի և ռափսի յուղերի գնանշումների աճով, ինչի հիմքում գլխավորապես արտադրությանն առնչվող մտահոգություններն են։ ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը հոկտեմբեր ամսին բարձրացել է 0.9 տոկոսով, որտեղ առաջատարները ցորենը և եգիպտացորենն են՝ արտահանման հարաճուն գներով։ Ցորենի համաշխարհային գների վրա իրենց ազդեցությունն են ունեցել հյուսիսային կիսագնդի հիմնական արտահանող երկրներում տիրող անբարենպաստ եղանակային պայմանները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում նվազագույն գնի ոչ պաշտոնական  վերասահմանումն ու սևծովյան տարածաշրջանում լարվածության աճը։ Բարձրացել են նաև եգիպտացորենի համաշխարհային գները, որոնց մասամբ վեր են մղել Բրազիլիայում գետերի մակարդակի իջեցման հետևանքով երկրում ներքին պահանջարկի մեծացումը և տրանսպորտային դժվարությունները։  Ի հակադրություն սրան, ՊԳԿ բոլոր բրնձատեսակների գնային ինդեքսը 5.6 տոկոսով նվազել է հոկտեմբերին՝ պայմանավորված «ինդիկա» տեսակի բրնձի գնիջեցմամբ, որը կապված է Հնդկաստանում չկոտրված բրնձի արտահանման սահմանափակումների վերացումից հետո արտահանողների միջև մրցակցության թեժացման հետ։ ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը 2.6 տոկոս աճ է արձանագրել  2024-2025 թվականների արտադրական հեռանկարների շուրջ ավելացող մտահոգությունների պատճառով, որը կապված է Բրազիլիայում տևական չորային եղանակների հետ։ Անմշակ նավթի միջազգային գների բարձրացումը նույնպես նպաստել է շաքարի գնանշումների աճին, քանի որ շաքարեղեգի ավելի մեծ քանակներ են ուղղվել էթանոլի արտադրությանը, թեպետ բրազիլական ռեալի թուլացումը ԱՄՆ դոլարի նկատմամբ ինչ-որ չափով սահմանափակել է այդ աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ըստ աղբյուրի՝ ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը 1.9 տոկոսով բարձրացել է հոկտեմբերին՝ 21.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արժեքը։ Այս բարձրացումը հիմնականում բացատրվում է պանրի և կարագի միջազգային բարձր գներով, չնայած նրան, որ կաթի փոշու գինը նվազել է։  Աճի ընդհանուր միտմանը հակառակ, ՊԳԿ մսի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ նվազել է 0.3 տոկոսով՝ հիմնականում խոզի մսի գների անկման պատճառով, որը հետևանք է սպանդի ծավալների մեծացման՝ չնայած Արևմտյան Եվրոպայում ներքին ու արտաքին ցածր պահանջարկին։ Թռչնամսի համաշխարհային գները որոշ չափով նվազել են հոկտեմբերին, մինչդեռ ոչխարի մսի գները կայունություն են պահպանել։ Սրան հակառակ, չափավոր աճ են գրանցել տավարի մսի գները՝ միջազգային ձեռքբերումների ծավալների մեծացման համատեքստում։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:10 - 11 նոյեմբերի, 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն զսպվածության կոչ է արել Իսրայելին և Իրանին |azatutyun.am|

ՄԱԿ-ի ԱԽ-ն զսպվածության կոչ է արել Իսրայելին և Իրանին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները զսպվածության կոչ են անում Իսրայելին և Իրանին։ Շաբաթ օրը իսրայելական հերթական հարվածների ֆոնին Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր պահանջել՝ դատապարտելու Իսրայելի գործողությունները։ Ալժիրը, Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանել են Թեհրանի խնդրանքը։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է հինգ մշտական անդամներից՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետագա էսկալացիա չի ցանկանում և կոչով դիմել է կողմերին։ «Իսրայելին Միացյալ Նահանգների ուղերձը հստակ է՝ մենք միշտ կօգնենք պաշտպանել իր ժողովրդին և տարածքը Իրանից և նրա դաշնակիցներից։ Մեր ուղերձն Իրանին ևս հստակ է՝ եթե որոշի հետագա ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Իսրայելի կամ տարածաշրջանում ամերիկյան անձնակազմի դեմ, լուրջ հետևանքներ կլինեն։ Առանց հապաղելու ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկվեն», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան, իր հերթին հայտարարել է, որ թեև Արևմտյան Երուսաղեմում Իրանին ամբողջ ուժով փորձում են առճակատման մեջ ներքաշել, բայց այն բացառիկ զսպվածություն է ցուցաբերում։
11:52 - 29 հոկտեմբերի, 2024
Իսրայելն արգելափակել է պաղեստինցիներին օգնություն տրամադրող ՄԱԿ-ի գլխավոր գործակալության աշխատանքը
 |hy.armradio.am|

Իսրայելն արգելափակել է պաղեստինցիներին օգնություն տրամադրող ՄԱԿ-ի գլխավոր գործակալության աշխատանքը |hy.armradio.am|

hy.armradio.am: Իսրայելը օրենք է ընդունել, որն արգելափակում է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատանքը։ Փաստաթղթի համաձայն՝ Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը կամ UNRWA-ին կարգելվի «ցանկացած գործունեություն» իրականացնել կամ ծառայություններ մատուցել Իսրայելում։ Իսրայելի իշխանություններին արգելված է որևէ կապ ունենալ UNRWA-ի հետ։ Իսրայելն ասում է, որ UNRWA-ի հարյուրավոր աշխատակիցներ կապեր ունեն ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ, որ ՀԱՄԱՍ-ի զինտեխնիկան հայտնաբերվել գործակալության օբյեկտների մոտ, և որ կազմակերպության հովանու ներքո գտնվող կրթական հաստատությունները ատելություն են հրահրում Իսրայելի նկատմամբ: UNRWA-ն հայտարարել է, որ Իսրայելի որոշումը կհանգեցնի մարդասիրական օգնության գործընթացի տապալմանը: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ օրենքը «դե ֆակտո անհնարին կդարձնի UNRWA-ի կենսական նշանակություն ունեցող գործողությունները Գազայում և լրջորեն կխանգարի Հորդանան գետի Արևմտյան ափին ծառայությունների մատուցմանը»: Օրենքի ընդունման օրը, իսրայելական տանկերը թափանցել են Գազայի հյուսիսային հատված, շրջափակման մեջ առնելով 100,000 խաղաղ բնակիչների, Ջաբալիա, Բեյթ Լահիյա և Բեյթ Հանուն քաղաքներում մարդիկ մնացել են առանց բժշկական և սննդի պաշարների, ասվում է պաղեստինյան արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդագրությունում։
11:17 - 29 հոկտեմբերի, 2024
Գուտերեշը՝ Պուտինին. Ուկրաինա ներխուժումը միջազգային իրավունքի խախտում է
 |azatutyun.am|

Գուտերեշը՝ Պուտինին. Ուկրաինա ներխուժումը միջազգային իրավունքի խախտում է |azatutyun.am|

azatutyun.am: Ներխուժումն Ուկրաինա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, Կազանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ BRICS-ի գագաթնաժողովի արդյունքներով ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Գուտերեշը վերահաստատել է վերջին՝ 2022-ի ապրիլի հանդիպման ժամանակ ռուսական ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը։ ՄԱԿ-ի ղեկավարն, ում այցը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից ուկրաինական քաղաքների և ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումների ֆոնին, հանդիպումից առաջ ձեռք սեղմելով լուսանկարվել է Պուտինի հետ։ Ավելի վաղ Պուտինի ներկայությամբ գագաթնաժողովի պատվիրակների առջև ելույթում Գուտերեշը կոչ էր արել «արդար խաղաղություն» հաստատել Ուկրաինայում։ «Մեզ խաղաղություն է պետք Ուկրաինայում: Արդար խաղաղություն՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի վրա», - ասել է Գուտերեշը, ում ներկայությունը գագաթնաժողովին առաջացրել է Կիևի զայրույթը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է Ուկրաինայի հրավերը մասնակցելու Շվեյցարիայում առաջին գլոբալ խաղաղության գագաթնաժողովին», - հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը՝ հավելելով՝ «սակայն նա ընդունեց ռազմական հանցագործ Պուտինի հրավերը: Սա սխալ ընտրություն է։ Դա չի նպաստում խաղաղությանը, այլ միայն վնաս է հասցնում ՄԱԿ-ի հեղինակությանը»:  
11:11 - 25 հոկտեմբերի, 2024
Ըստ ՄԱԿ-ի՝ Ռուսաստանի ներխուժման մեկնարկից ի վեր Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է |azatutyun.am|

Ըստ ՄԱԿ-ի՝ Ռուսաստանի ներխուժման մեկնարկից ի վեր Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է |azatutyun.am|

azatutyun.am: 2022-ի փետրվարին ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով կամ մոտ մեկ քառորդով նվազել է, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Արևելյան Եվրոպայում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Ֆլորենս Բաուերը՝ վկայակոչելով փախստականների արտահոսքը, ծնելիության անկումը և մարտերի հետևանքով մարդկային կորուստները։ «Պատերազմի անմիջական ազդեցությունը զգացվեց այն շրջաններում, որոնք պատերազմի պատճառով գրեթե անմարդաբնակ էին, գյուղեր, որտեղ մնացել էին միայն տարեցներ», - Ժնևում, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Բաուերը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ճշգրիտ և ամբողջական հաշվառում հնարավոր է միայն պատերազմի ավարտից հետո։ Reuters-ը նշում է, որ Ուկրաինան 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման ժամանակ ուներ ավելի քան 50 միլիոն բնակչություն, իսկ այսօր երկրում ժողովրդագրական վիճակը վատթարացել է։ Ըստ լրատվամիջոցի՝ 2021 թվականին՝ ռուսական ռազմական ներխուժումից առաջ, Ուկրաինայում ապրում էր մոտ 40 միլիոն մարդ։  
09:50 - 23 հոկտեմբերի, 2024
Հյուսիսային Կորեան հերքել է իր զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը |armenpress.am|

Հյուսիսային Կորեան հերքել է իր զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հաղորդագրությունները հյուսիսկորեացի զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին «անհիմն լուրեր են», որոնց նպատակն է Փհենյանի նվաստացումը և Մոսկվայի հետ նրա հարաբերությունների վատթարացումը: Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ «Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ռազմական համագործակցությանը Ռուսաստանի հետ, իմ պատվիրակությունն անհրաժեշտություն չի տեսնում մեկնաբանելու նման անհիմն կարծրատիպային լուրերը, որոնց նպատակը ԿԺԴՀ-ի նվաստացումն է և երկու պետությունների միջև օրինական, բարեկամական ու գործընկերային հարաբերությունները խաթարելը», - Yonhap-ը մեջբերել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի առաքելության ներկայացուցչի խոսքը: Հայտարարությունն արվել է հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման և միջազգային անվտանգության Առաջին կոմիտեի նիստի ժամանակ։ Ավելի վաղ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ Փհենյանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել իր 12 000 զինվորականի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին հնարավոր մասնակցության համար, ընդ որում, հատուկ նշանակության ջոկատների 1500 մարտիկներ, ենթադրաբար, արդեն գտնվում են ՌԴ Հեռավոր Արևելքի ռազմակայաններում՝ վերապատրաստման համար։  Հարավային Կորեայի արտգործնախարարությունն ավելի վաղ կանչել էր Սեուլում ՌԴ դեսպանին և նրան բողոք հայտնել հյուսիսկորեական զորքեր ՌԴ ուղարկելու դեմ։
11:18 - 22 հոկտեմբերի, 2024
Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի ՓԳՀ գործադիր կոմիտեի նստաշրջանին անդրադարձել է ԼՂ-ից ավելի քան 115 հազար փախստականների խնդրին

Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի ՓԳՀ գործադիր կոմիտեի նստաշրջանին անդրադարձել է ԼՂ-ից ավելի քան 115 հազար փախստականների խնդրին

Հոկտեմբերի 15-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված ավելի քան 115 հազար փախստականների խնդրին: Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները փախստականների հրատապ կարիքների հասցեագրման ուղղությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ՝ կարևորելով այդ հարցում ՄԱԿ-ի ՓԳՀ և միջազգային այլ գործընկերների շարունակական աջակցությունը:
18:16 - 15 հոկտեմբերի, 2024
Բողոքի ակցիա՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով |aysor.am|

Բողոքի ակցիա՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով |aysor.am|

aysor.am: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիայի նախաձեռնող Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաները և իրենք ևս միացել են դրան։ «Մենք նկատում ենք, որ որքան մոտենում է համաժողովի օրը, միջազգային դաշտում որոշակի ակտիվություն նկատվում է այս հարցով։ ԵԽ-ում է պլանավորվում այս թեմաներով քննարկում իրականացնել»,-ասաց Ստեփանյանը և նշեց, որ այս օրերին, երբ Ադրբեջանի վրա սևեռված է աշխարհը, պետք է պարտադրել Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների միջազգային դրույթները։ «Պահանջը պետք է ներկայացվի հնարավորինս մեծ ճնշումներ գերեցնելու համար»,-ասաց նա։ Տեղեկացվեց, որ նախատեսում են ակցիաներ իրականացնել ոչ միայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ, այլ նաև ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։Նշենք, որ նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։Գեղամ Ստեփանյանն անդրադառնալով Հայաստանի հնարավոր մասակցությանը COP29-ին՝ պնդեց, որ ունենալով գերիներ և չճշտված ճակատագրեր, անհետ կորածներ՝ գնալը և մասնակցելն ուղղակի անընդունելի կլինի։
11:38 - 11 հոկտեմբերի, 2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությանն առնչվող հարցերին։ Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
11:02 - 08 հոկտեմբերի, 2024
ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը |armenpress.am|

ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա հայտարարելու Իսրայելի որոշումը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն աջակցություն է հայտնել Գուտերեշին և քննադատել Իսրայելի որոշումը։ «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին բոլոր հակամարտություններում, հատկապես Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու նրա անխոնջ ջանքերում։ Մենք դատապարտում ենք նրա դեմ չարդարացված հարձակումները», - գրել է Բորելը X սոցիալական ցանցում:  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր հերթին հայտարարել է, որ Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը քաղաքական, այլ ոչ իրավական քայլ է։ «Մենք Իսրայելի վարչապետի հայտարարությունը համարում ենք քաղաքական, ինչպես նաև այն որակում ենք Իսրայելի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի ներկայացուցիչների դեմ հերթական թշնամական ելույթը», -հայտարարել է Դյուժարիկը։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը համարել է անարդյունավետ:  «Նման քայլերն անարդյունավետ են աշխարհում Իսրայելի դիրքերը բարելավելու համար», - ասել է նա։ Իսրայելի որոշումը քննադատել են նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը, Պորտուգալիայի իշխանությունները, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Ցունը, Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը: Գուտերեշին աջակցություն է հայտնել նաև ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը։ Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրումը՝ որևէ երկրի անուն չհիշատակելով։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը արգելել էր նրա մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ 
16:45 - 03 հոկտեմբերի, 2024
Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել |armenpress.am|

Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր: Այս մասին Կացը հայտնել է X սոցիալական հարթակում։ Այդ որոշումն ընդունվել է՝ ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հարձակմանը Գուտերեշի արձագանքի։ «Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ ոտք դնել Իսրայելի հողի վրա: Սա այն գլխավոր քարտուղարն է, որը դեռևս չի դատապարտել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի մարդասպանների կողմից իրականացված կոտորածներն ու սեռական ոճրագործությունները, ինչպես նաև չի առաջնորդել նրանց ահաբեկչական կազմակերպություն հռչակելու ջանքերը», - գրել է Կացը։  Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրումը՝ որևէ երկրի անուն չհիշատակելով։ «Ես դատապարտում եմ Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը՝ էսկալացումն էսկալացման հետևից։ Դա պետք է դադարի։ Մեզ, միանշանակ, հրադադար է անհրաժեշտ», - գրել էր Գուտերեշը X -ում։ Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։  Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա Թեհրանի պատասխանն ավելի անողոք կլինի։ Իրանը նաև ցանկացած երրորդ կողմի նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը։ Մինչև Իրանի հարձակումն Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն էր սկսել Լիբանանում։
15:54 - 02 հոկտեմբերի, 2024