Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունը սկսելու օրը որևէ մեկին հայտնի չի եղել․ Դավիթ Տոնոյանը՝  ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում

Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունը սկսելու օրը որևէ մեկին հայտնի չի եղել․ Դավիթ Տոնոյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում

Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունը սկսելու օրը որևէ մեկին հայտնի չի եղել։ Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասել է Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը տեղեկություններ ունեցել է 2020 թվականի պատերազմի սկսման վերաբերյալ։ «Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եղել եմ, այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է ամփոփման, իմ փորձի և պաշտոնական տեղեկատվության, որ ստացվում էր պարբերաբար»։ Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին. նա պատասխանում է հանձնաժողովի հարցերին: Ընդդիմադիր պատգամավորները նիստին ներկա չեն։ Տոնոյանը նշեց, որ անհրաժեշտություն կլինի որոշ հարցերի մասին խոսել փակ ձեւաչափով։ Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։  
11:26 - 01 օգոստոսի, 2023
Դավիթ Տոնոյանը քննիչ հանձնաժողովի նիստին փակ ձևաչափով մասնակցելուն համաձայնություն չի տվել․ պաշտպանական խումբ

Դավիթ Տոնոյանը քննիչ հանձնաժողովի նիստին փակ ձևաչափով մասնակցելուն համաձայնություն չի տվել․ պաշտպանական խումբ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը փակ ձևաչափով անցկացնելու վերաբերյալ պատգամավոր Արմեն Խաչատրյանի արած հայտարարությունների վերաբերյալ՝ հերթական անգամ ընդգծելով, որ Դավիթ Տոնոյանի՝ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է վերջինի բաց և հրապարակային լինելը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ պաշտպղանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը: Չնայած Քննիչ հանձնաժողովի նախագահի կողմից վերոնշյալ պայմանի շուրջ արտահայտած հստակ և հրապարակային համաձայնությանը, հուլիսի 27-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ նիստը փակ է լինելու, ինչին իբրև Դավիթ Տոնոյանը տվել է իր համաձայնությունը: Այս կապակցությամբ հստակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում բացի հրապարակային և լուսաբավող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը։ Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին օգտվել ընձեռված հնարավորությունից և քննիչ հանձնաժողովի անդամների միջոցով իրեն ուղղել իրենց և հանրությանը հետաքրքրող հարցերը։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01․08․2003թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կատարում, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 10 ամիս է՝ կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ»։
12:38 - 28 հուլիսի, 2023
Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին
 |armeniasputnik.am|

Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ԲԴԽ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանը որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Նա միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր: ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, և պատրաստ են «բացառիկ հնարավորություն» տալ Տոնոյանին, որ իրենց արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնի։ Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյաննու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
15:17 - 26 հուլիսի, 2023
Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստ է օգոստոսի 1 -ին նիստ հրավիրել, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանը օրերս հայտարարեց, որ հուլիսի 4 -ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի նիստին: Նախկին նախարարն ընդգծել է, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ՝ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո: «Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին», - հայտարարել էր նա:
17:25 - 07 հուլիսի, 2023
Դավիթ Տոնոյանը որոշել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

Դավիթ Տոնոյանը որոշել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հուլիսի 5, 2023թ. «2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի եւ իմ մասնակցությամբ: «Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու եւ հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաեւ հանրային պահանջը: «Քննիչ հանձնաժողովի» նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու համար, սակայն մինչ օրս որեւէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ս.թ. հուլիսի 4-ին միջնորդություն եմ ներկայացրել (ներկայացված է ստորեւ) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր»: **** Մ ի ջ ն ո ր դ ո ւ թ յ ո ւ ն ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու նպատակով կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստանալու մասին Հարգելի՛ դատարան, դատավարության հարգելի՛ մասնակիցներ Ինչպես հայտնի է, 2022թ. փետրվարի 14-ին առաջին նիստն է գումարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը /այսուհետ՝ նաև Հանձնաժողով/, որի լիազորությունները իրականացնում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Ըստ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան՝ քննության առարկա հանդիսացող 7 ուղղություններն են` 1/ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները, 2/ Արձանագրված անհաջողությունների քաղաքական եւ ռազմական պատճառները եւ դրանց նպաստող պայմանները, 3/ Պաշտպանության ոլորտի ղեկավարման եւ կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը, 4/ Զինվորական ղեկավար մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը եւ համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին, 5/ Ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն, 6/ Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն, 7/ Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը: Նախ` հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել Հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է, և քննարկվում է իմ` որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին: Միաժամանակ առկա է թե՛ Հանձնաժողովի, թե հանրային պահանջ իմ մասնակցությունն ապահովելու վերաբերյալ: Բացի այդ, ներկայիս իմ կալանավորված լինելու պայմաններում հնարավոր չէ ՔԿՀ-ում ապահովել Հանձնաժողովի նիստի անցկացում, քանի որ Հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են հանդիսանում պատգամավորներ (ներառված են նաև փորձագետներ, արտախորհրդարանական ընդդիմություն, զոհվածների ծնողներ, կան նաև քարտուղարներ, սպասարկող անձնակազմ), իսկ ՔԿՀ լավագույն դեպքում կարող են Դատարանի թույլտվությամբ մուտք գործել միայն պատգամավորները, ինչպես նաև հնարավոր չէ ապահովվել իմ կողմից պահանջած Հանձնաժողովի դռնբաց նիստի անցկացումը: Չկա նաև հնարավորություն ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար, քանի որ ՔԿՀ-ի ռեժիմը փակ է: Դրանից զատ, Հանձնաժողովի աշխատանքների ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ ես ցանկանում եմ օգտվել այդ հարթակից: Միաժամանակ նշեմ, որ Հանձնաժողովի նախագահը մշտապես հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի իմ մասնակցության հարցը լուծելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Իսկ տվյալ դեպքում իմ հնարավորությունը սահմանափակելը իմ կողմից դիտվում է որպես իմ` սահմանադրական իրավունքների խախտում: Ելնելով վերոգրյալից. Խնդրում եմ՝ Հաշվի առնելով վերոհիշյալ հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահի պաշտոնական հրավերը նիստին մասնակցելու վերաբերյալ թույլատրել ներկայանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:  
11:35 - 05 հուլիսի, 2023
«Դատաքննությամբ ևս ապացուցվում է, որ մեղադրանքն ի սկզբանե փուչ էր»․ Դավիթ Տոնոյանի պաշտպան
 |hetq.am|

«Դատաքննությամբ ևս ապացուցվում է, որ մեղադրանքն ի սկզբանե փուչ էր»․ Դավիթ Տոնոյանի պաշտպան |hetq.am|

hetq.am: Հունիսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով հերթական դռնփակ դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է վկաների հարցաքննությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ դատակոչված վկաների հարցաքննությունը գրեթե ավարտման փուլում է, մնացել է 1 վկա, որը երկրում չէ, և հնարավոր է, որ նրա հարցաքննությունը տեղի չունենա։ Պաշտպանի հաղորդմամբ՝ այս փուլին հաջորդելու է ամբաստանյալների հարցաքննությունը։ «Մինչև այս պահը ձեռք բերված ապացույցների համակցությամբ միանշանակ կարող եմ փաստել, որ որևէ վերաբերելի ապացույց չկա, որ կարող է ի վնաս Դավիթ Տոնոյանի կամ այլ անձի մեկնաբանվել։ Այն, որ մեղադրանքը ի սկզբանե փուչ էր, դատաքննությամբ ևս ապացուցվում է»,- ասաց Սերգեյ Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել դատական նիստերի արհեստական ձգձգման մասին։ Անդրադառնալով այս հարցին՝ պաշտպանն ասաց, որ վերջին նիստին արհեստական ձգձգման վերաբերյալ արձանագարում չեն արել։ Սակայն, ըստ պաշտպանի, լինում են նաև նիստերի անհարկի ձգձգումներ, որոնց մասին բարձրաձայնում են։ Դավիթ Տոնոյանը 2021թ․․ սեպտեմբերի 30-ից կալանավորված է։ Դատարանը չի բավարարել Տոնոյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների ներկայացրած նախորդ երկու միջնորդությունները։ Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի 29-ի կայացրած որոշումը՝ խափանման միջոցը չփոխելու մասին, պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը ևս մերժել է բողոքը։ Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277մլն դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
15:48 - 28 հունիսի, 2023
Դավիթ Տոնոյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին

Դավիթ Տոնոյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարություն է տարածել: Նա ադրադարձել է Նիկոլ Փաշինյանի մայիսի 22- ին ասուլիսում արված հայտարարություններին: Հայտարարության տեքստը նույնությամբ ներկայացնում ենք ստորեւ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսից հետո 44-օրյա պատերազմի ընթացքում զինադադար կնքելու մասին բանակցությունների վերաբերյալ թեև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հիշատակել է իմ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, իր, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի գործողությունները, սակայն ինքս չեմ ցանկանում գնահատականներ տալ որեւէ պաշտոնյայի, այդ թվում՝ այդ պահին ԱԱԾ նորանշանակ պետի` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակության ձեւակերպման հարցում ներդրված ջանքերի ծավալի վերաբերյալ: Նման գնահատական կարող է տալ ՀՀ կողմից ՌԴ նախագահի հետ միակ բանակցողը` ՀՀ վարչապետը, ով անձամբ համադրել եւ համակարգել է խորհրդակցությունների մասնակից բոլոր գերատեսչությունների ղեկավարների աշխատանքը: Իսկ այն մասին, որ ՀՀ վարչապետն ասուլիսում նշել է, որ չի համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին, այսպես կոչված, «անկլավները», և հաշվի առնելով, որ դրանից հետո տարբեր մեկնաբանություններ են արվել այդ կապակցությամբ, ցանկանում եմ հայտարարել, որ ես ժամանակին չեմ անդրադարձել դրան՝ ելնելով ՀՀ ազգային անվտանգության շահերից եւ դաշնակից պետությունների հետ հարաբերություններին չնվնասելու նկատառումներից: Սակայն 2021 թվականի հունվարի 25-ին հրապարակված հարցազրույցում, չբացելով փակագծերը, նշել եմ, որ «զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր»: Այսօր, հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, դարձյալ չբացելով բոլոր փակագծերը, որոշ մանրամասներ կներկայացնեմ: 2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նա որոշում կայացրեց, որ չի ստորագրի եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-ի տարբերակը՝ միաժամանակ ինձ, ԱԳՆ-ին եւ այլ գերատեսչություններին հանձնարարելով միայն իր դիրքորոշումը փոխանցել մեր  ռուս գործընկերներին: Մինչ վերոհիշյալ հանձնարարությունը ստանալը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջեւանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, եւ քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ: Դրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ եւ իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած  հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության եւ այլ կարեւոր հարցեր։ Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին:  Իսկ ԱԺ պատգամավորների և լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային  նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որեւէ մեկի կողմից չխեղաթյուրելու եւ չաղավաղելու նկատառումներից ելնելով:
09:32 - 29 մայիսի, 2023
Փաշինյանի հետ բաց նիստ անցկացնելու Տոնոյանի առաջարկը կքննարկվի. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

Փաշինյանի հետ բաց նիստ անցկացնելու Տոնոյանի առաջարկը կքննարկվի. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ կքննարկեն Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու վերաբերյալ: Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը: «Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի: Եվ, եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»,-ասաց Քոչարյանը: Քոչարյանը չհամաձայնեց Տոնոյանի այն հայտարարության հետ, որով նա կասկածի տակ է դրել հանձնաժողովի անկողմնակալությունը: «Եթե ինքը ցանկանում է գալ հանձնաժողով, այստեղ կողմնակալության խնդիր չէ: Կողմնակալության խնդիրը կլուծվի, երբ մասնակիցները կհնչեցնեն հարցեր, եթե անհրաժեշտ է, այդ հարցերը հասանելի կլինեն բոլորին»,- ասաց Քոչարյանը: Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի մտքին, որ 44-օրյա պատերազմին վերաբերող, դրան նախորդած և հաջորդած ու դասակարգված տեղեկատվության որոշ հանգամանքների, տեղեկությունների ծանոթ չէ՝ Քոչարյանը շեշտեց, որ Տոնոյանը պաշտպանության նախարար է եղել:  «Շատ հանգամանքների հետ կապված՝ մենք հարցեր ունենք հնչեցնելու: Այնպես որ իր ծանոթ լինել-չլինելը կապ չունի մեր աշխատանքների հետ: Ինքն ինչո՞ւ պետք է ծանոթ լինի: Մենք իր պաշտոնավարման ընթացքին վերաբերող շատ հարցերի պատասխաններ պետք է ստանանք նաև իրենից»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը տարածած հայտարարությամբ վերահաստատել էր, որ պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկեկ է իր ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:
13:33 - 25 ապրիլի, 2023
Առաջարկում եմ իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ․ Դավիթ Տոնոյան

Առաջարկում եմ իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնելով ԱԺ Քննիչ հանձնաժողովի (ՔՀ) նախագահի հայտարարությունը՝ հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցության «վերապահման» վերաբերյալ, ինչպես նաև լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցադրումները, ներկայացնում եմ մոտեցումներս ՔՀ գործունեության և իմ մասնակցության վերաբերյալ: Իրավունքներիս և ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում և անձնապես, և իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին: Պատճառներից կարևորագույնն այն է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաև հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չեմ կարող տիրապետել անհիմն և ապօրինի կալանքի պատճառով: Հանձնաժողովում հարցադրումներին ստույգ և լիարժեք փաստերով պատասխանելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել նշված տեղեկատվությանը, որն ինձ հասանելի չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից որևէ առնչություն չունեմ ՊՆ գործունեության հետ, ինչպես նաև շուրջ 1 տարի 7 ամիս մեկուսացված եմ՝ շինծու քրեական գործով։ Արգելանք է դրված նաև լրատվամիջոցների հետ իմ անմիջական շփման վրա, այդպիսով սահմանափակված է անգամ թույլատրելիության սահմաններում լրագրողների միջոցով հանրության հարցադրումներին արձագանքելու հնարավորությունս: Անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների և դիլետանտական բամբասանքների շարունակության համար: Վերջապես, ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը՝ 2020թ․ նոյեմբերի 17-ին և 2020թ․ նոյեմբերի 19-ին։ 2021 թվականի հունվարին Մեդիամաքսին տված հարցազրույցում թույլատրելիի սահմաններում անդրադարձել եմ 44-օրյա պատերազմին վերաբերող հարցերին։ Ինչպես ասել եմ դեռևս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկում եմ իմ և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»: Ավելի վաղ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտնել էր, որ պատրաստվում է շարունակաբար հանդիպում կազմակերպել Դավիթ Տոնոյանի հետ։
09:23 - 25 ապրիլի, 2023
Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ |azatutyun.am|

Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ նրա խափանման միջոցի փոփոխման հարցով: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի պաշտպաններից Սերգեյ Հովհաննիսյանը: Ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է գրեթե 1.5 տարի: Անցած ամիսների ընթացքում բոլոր ատյանները, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանը մերժել են նախկին բարձրաստիճան պաշտոնյային ազատ արձակելու միջնորդությունները: Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի սկզբին է մերժել ազատ արձակել ռազմական գերատեսչության նախկին ղեկավարին՝ ուժի մեջ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Փաստաբանները 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։ Ըստ մեղադրող կողմի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Քրեական գործի հարուցման պատճառ դարձած ռազմամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4,6 միլիոն դոլարի հափշտակություն։ Նախկին նախարարը գործը որակել էր «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»։
15:35 - 18 ապրիլի, 2023
«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է ինձ համար․ այն ՀՀ ԶՈւ-ում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է․ Դավիթ Տոնոյան

«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզն անընդունելի է ինձ համար․ այն ՀՀ ԶՈւ-ում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է վարչապետի վերջին մամուլի ասուլիսում հնչած հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին։ Փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում։ - Վերջին մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020թ. պատերազմի ընթացքում բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին: Պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը Ձեզ երբեւէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա: - Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը եւ դրա քննարկումն անընդունելի են ինձ համար, քանի որ այն ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է: Նաեւ չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որեւէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա: Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը եւ սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաեւ նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը:
10:41 - 23 մարտի, 2023
Դավիթ Տոնոյանը կասկածի տակ է դնում «անպիտան հրթիռների» գործով դատավորի օբյեկտիվությունը
 |azatutyun.am|

Դավիթ Տոնոյանը կասկածի տակ է դնում «անպիտան հրթիռների» գործով դատավորի օբյեկտիվությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կասկածներ ունի՝ դատավոր Վահե Դոլմազյանը ոչ օբյեկտիվ է քննում «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործը։ Այդ պատճառով նախկին բարձրաստիճան պաշտոնյան բացարկ էր ներկայացրել դատավորին, սակայն, վերջինս մերժել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց՝ միջնորդության հիմքում մի քանի հանգամանք էր առանձնացրել նախկին նախարարը։ «Դատավորի կողմից չի դրսևորվել հատուկ ջանասիրություն, որպեսզի ապահովվի գործի պատշաճ քննության ընթացքը, որը, ինչպես ներպետական, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով առաջադրված պահանջ է, բացի այդ, նաև վերքաննիչ դատարանն էր այդ հանգամանքին անդրադարձել, որ պետք է առաջին ատյանի դատարանը հատուկ ջանասիրություն ցուցաբերի այս գործի քննության հետ կապված, բացի այդ նշեց, որ առավելապես սուբյեկտիվ պատճառներով Դոլմազյանի գլխավորած դատական նիստերը ձգձգվում են», - ասաց պաշտպանը։ Ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ դատական նիստերը դիտավորյալ են ձգձվում, ասաց պաշտպանը։ «Դիտավորյալ են ձգձգվում, քանի որ նպատակ կա առավել երկար ժամանակ պահել կալանքի տակ, որպեսզի կալանավորման միակ հիմքը հնարավորինս ուշ չեզոքացվի, այն է՝ վկաներին ավելի ուշ փուլում հարցաքննեն», - ասաց Սերգեյ Հովհաննիսյանը։ Դավիթ Տոնոյանն արդեն մեկ տարի չորս ամիս կալանավայրում է։ Դատարանը չի բավարարել նրա խափանման միջոցը փոխելու նախորդ երկու միջնորդությունները։ Պաշտպանական թիմը Հակակոռուպցիոն դատարանի դեկտեմբերի վերջին կայացրած որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ «Պարզվեց, որ մակագրվել է նույն դատավորին, ում մակագրվել էր նախորդ բողոքը, դատավոր Արմեն Հովհաննիսյանի մասին է խոսքը», - ասաց պաշտպանը։ «Անպիտան հրթիռների» գործով անցնող մյուս 5 մեղադրյալները, նրանց թվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և զենքի մատակարար Դավիթ Գալստյանը ազատության մեջ են։ Ըստ մեղադրանքի՝ բարձրաստիճան զինվորականները բանակին զինամթերք մատակարարող Դավիթ Գալստյանից 2018-ին ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք, որը հնարավոր չի եղել կիրառել 44-օրյա պատերազմի ընթացքում։
11:55 - 25 հունվարի, 2023
«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը գտնվում է կալանքի տակ, հայտարարութուն է արել, որում ասվում է հետևյալը․ «2022 թվականի դեկտեմբերի 29-ին գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դատարանը, մասնավորապես, արձանագրել էր, որ դեռեւս չեն հարցաքննվել դատակոչված վկաները, «որոնց ցուցմունքներն ունեն կարեւոր նշանակություն եւ էական ազդեցություն կարող են ունենալ հետազոտված մի շարք փաստաթղթերի մեկնաբանման  եւ գնահատման համար»: Դատարանը նաեւ «սուբյեկտիվ» էր որակել պաշտպաններիս կարծիքը, որ հետազոտված ապացույցներով հերքվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները:  Այնուհանդերձ, դատարանի կողմից հունվարի 10-ի նիստին հրավիրված չեն եղել վկաներ, չնայած նախորդ՝ 2022թ. դեկտեմբերի 27-ի նիստին դատավորի կողմից արված այն հայտարարությանը, որ առնվազն հինգ վկա հրավիրվելու են հունվարի 10-ի կայանալիք դատական նիստին:  Առնվազն 2 դատական նիստ ընդհատվել է հոսանքի անջատումների պատճառով, իսկ ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները, որոշ դատական նիստեր չեն անցկացվել դատավորների եւ մեղադրող կողմի գերզբաղվածության, իսկ հիմա էլ արդեն՝ դատավորի  հերթապահության պատճառաբանություններով:  Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն եւ այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»: 
12:43 - 11 հունվարի, 2023
Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը. գրավ էր դրվել Տոնոյանի բնակարանը |news.am|

Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունը. գրավ էր դրվել Տոնոյանի բնակարանը |news.am|

news.am: Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին տեղեկացրեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Նա հայտնեց, որ իրենք կրկին նախկին նախարարին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։ Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ գրավ էր դրվել Տոնոյանի բնակարանը։ Պաշտպանը նշեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։ Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանավորված է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։
13:08 - 29 դեկտեմբերի, 2022
Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը կդիմի դատարան նրա խափանման միջոցը փոխելու հարցով

Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը կդիմի դատարան նրա խափանման միջոցը փոխելու հարցով

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը դիմելու է դատարան նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները, մասնավորապես՝ հիմնավորել հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, խնդրո առարկա հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը, ինչպես նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը: Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարանին խափանման միջոցի փոփոխության նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի 30-ին:
09:37 - 27 դեկտեմբերի, 2022