Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը․ պարզաբանում է ԱԺ նախագահի տեղակալը
 |armenpress.am|

Ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը․ պարզաբանում է ԱԺ նախագահի տեղակալը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը։ «Դրա մասին բազմիցս խոսվել է, և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդում փաստաթղթի չստորագրելը դրանով էր պայմանավորված, որ Հայաստանը ակնկալում էր, որ անհրաժեշտ էր արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը։ Ցավոք, այդ պատասխանատվության տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։     
15:24 - 21 նոյեմբերի, 2023
Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններից երբեք չի խուսափել․ Հակոբ Արշակյան |armenpress.am|

Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններից երբեք չի խուսափել․ Հակոբ Արշակյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել անցնել ուղիղ բանակցությունների, արդյոք պատրա՞ստ է Երևանը ուղիղ բանակցությունների։ «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների։ Ավելին, փոխանակվում են խաղաղության պայմանագրերի տարբեր նախագծեր։ Դրա մասին մեր Արտաքին գործերի նախարարությունն անընդհատ մեկնաբանություններ է տալիս նորություններ լինելու դեպքում։ Եթե առաջարկներով փաստաթուղթ է ուղարկվում Երևան, Երևանից առաջարկներով փոխանցվում Բաքու, դա ի՞նչ է, եթե ոչ բանակցություն»,- ասաց Արշակյանը։ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել և մասնակցել է բանակցություններին այն հարթակներում, որոնք արդյունավետ է համարել։
15:08 - 21 նոյեմբերի, 2023
Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում. Բաշար ալ-Ասադը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահին

Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում. Բաշար ալ-Ասադը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում և բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ և ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի ինքնիշխանության, խաղաղության և անվտանգության պահպանման երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին: Հանդիպման ընթացքում հանգամանալից խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և Հայաստանը պատրաստ է աջակցելու Հայաստան-Սիրիա փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունները և ընդգծել հայ համայնքի դերը Սիրիայի մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման հարցում: «Սիրիան հայերին համարում է իր պետության, հասարակության և արժեհամակարգի մի մասը: Հայաստանի խնդիրները մեզ համար օտար չեն, և մենք կանգնած ենք Հայաստանի կողքին՝ խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասել է Բաշար ալ-Ասադը: Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ավարտին զրուցակիցները երկուստեք խաղաղություն և բարգավաճում են մաղթել հայ և սիրիացի եղբայրական ժողովուրդներին: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը:
20:15 - 15 նոյեմբերի, 2023
Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարն անընդունելի է համարել ՀՀ-ի տարածքային ամբողջականության որևէ խախտում

Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարն անընդունելի է համարել ՀՀ-ի տարածքային ամբողջականության որևէ խախտում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է Սիրիայի հայկական համայնքի յուրահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև: «Մեր մշտական մտահոգությունն է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի և ազգային մյուս փոքրամասնությունների թիրախային վիճակը: Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար»,- կարևորել է ԱԺ փոխխոսնակը: Անդրադառնալով միջազգային հարթակներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պահպանում է իր դիրքորոշումը Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշումների և բանաձևերի օգտին քվեարկելու միջոցով, ինչպիսիք են՝ «Միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը. Մերձավոր Արևելքի տարածաշրջանը», «Միջուկային զենքի տարածման ռիսկը Մերձավոր Արևելքում»: Հակոբ Արշակյանը գնահատել է Սիրիայի աջակցությունն այն կազմակերպություններում, որոնց Հայաստանն անդամ չէ, և որոնց շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում հակահայկական գործունեություն ծավալելու համար՝ միջազգային հանրությանը մոլորեցնող կեղծ հռետորաբանություն՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ բացասական պատկերացում տալու համար: Անդրադարձ է կատարվել Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողություններին: Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարն իր հերթին աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անընդունելի է համարել ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ որևէ խախտում: Նախարարն աջակցություն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ենթակառուցվածքների ապաշրջափակման հայկական նախաձեռնությանը՝ խստորեն մերժելով արտատարածքային միջանցքի որևէ գաղափար, որը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ֆեյսալ Ալ-Միկդադը նշել է, որ Սիրիան պատրաստակամ է պահել Հայաստանի Հանրապետության շահերն այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը:
22:03 - 14 նոյեմբերի, 2023
Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով Սիրիայում է

Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով Սիրիայում է

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Այս մասին Հակոբ Արշակյանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։ «ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։ Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հետ հանդիպեցինք Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև ընդգծեցինք Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորիս ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Դամասկոս այցի ընթացքում նաև Նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»,-նշված է հրապարակման մեջ։
11:04 - 13 նոյեմբերի, 2023
Մոսկվան Հռոմի ստատուտը շրջանցելու առաջարկ է արել Երևանին նախքան դրա վավերացումը․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հակոբ Արշակյանի հայտարարություններին
 |tert.am|

Մոսկվան Հռոմի ստատուտը շրջանցելու առաջարկ է արել Երևանին նախքան դրա վավերացումը․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հակոբ Արշակյանի հայտարարություններին |tert.am|

tert.am: Նախքան Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելը Մոսկվան Երևանին այն շրջանցելու առաջարկ էր ներկայացրել։ Այս մասին «Лента.ру»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ հարցումը վերաբերել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: «Դա չի համապատասխանում իրականությանը», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ շեշտելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։ «Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման: Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվել են», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ ՌԴ ԱԳՆ-ում նաև հավելել են, որ Երևանը զուտ քաղաքական դրդապատճառներով է Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշում ընդունել։ «Եթե Երևանում շարունակում են շահագրգռված մնալ սեփական ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման հարցում, ապա, մեր կարծիքով, հայկական իրավական համակարգի շրջանակներում դրա հնարավորությունները կան»,- հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում: Հիշեցնենք, որ վերոնշյալ հայտարարությունը ԱԺ փոխխոսնակն արել էր նոյեմբերի 2-ին՝ պատասխանելով «Ազատության» հարցին: «Այսինքն՝ իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Մենք դա առաջարկել ենք, արձագանք չենք ստացել, բայց դեռ ժամանակ կա մինչև ուժի մեջ մտնելը և հույս ունեմ, որ պրոգրես կլինի», - ասել էր Արշակյանը՝ տեղեկացնելով, որ օրինակ Վաշինգտոնի հետ Երևանը նման համաձայնագիր ստորագրել է։
16:08 - 04 նոյեմբերի, 2023
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Երևանը Մոսկվային առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել |azatutyun.am|

Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Երևանը Մոսկվային առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am:Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ նշելով՝ Մոսկվայից արձագանք դեռ չեն ստացել։ «Այսինքն՝ իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Մենք դա առաջարկել ենք, արձագանք չենք ստացել, բայց դեռ ժամանակ կա մինչև ուժի մեջ մտնելը և հույս ունեմ, որ պրոգրես կլինի», - ասաց Արշակյանը՝ տեղեկացնելով, որ օրինակ Վաշինգտոնի հետ Երևանը նման համաձայնագիր ստորագրել է։
16:00 - 02 նոյեմբերի, 2023
ԱԺ փոխխոսնակը Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ԱԺ փոխխոսնակը Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն և ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է։ Փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: «Ազգային ժողովում գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու, ավանդաբար ամենամեծ խմբերից մեկն է: Ես լիահույս եմ Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծմանը նաև Հնդկաստանի խորհրդարանում, ինչը հիանալի հնարավորություն կընձեռի ակտիվ համագործակցության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը: «Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանը Հնդկաստանի համար առանցքային գործընկեր է՝ նշելով, որ կողմերի հարաբերություններն այսօր արտացոլում են հնդիկ և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Հնդիկ պատգամավորները նշել են, որ Մադրասում և Կալկաթայում են գտնվում հայկական եկեղեցիներ և կրթօջախներ: Առաջին հայկական տպագրությունն իրականացվել է Հնդկաստանում, նույնիսկ հնդկական առաջին ձայնային սկավառակի ձայնագրությունն իրագործվել է հայազգի դասական երգչուհու կատարմամբ: Կողմերը կարևորել են նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ պատմության մեջ առաջին անգամ այցն անկախ Հայաստան: Հնդկաստանի պատվիրակության պատգամավորները շնորհակալություն են հայտնել 4000-ից ավելի հնդիկ ուսանողների համար Հայաստանում կրթության հնարավորության կապակցությամբ: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների զարգացման համար: Հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը: 
16:34 - 27 հոկտեմբերի, 2023
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու համար: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է նաեւ կրթական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների զարգացումը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանն ընդգծել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կարեւորությունը: «Ինչպես գիտենք, արդյունավետ համագործակցության զարգացման նպատակով այս տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դարձել է ԱՍԵԱՆ (ASEAN) Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ, ինչը նաեւ համագործակցության նոր հորիզոններ կբացի ԱՍԵԱՆ (ASEAN) երկրներում»,- կարեւորել է ԱԺ փոխխոսնակը: Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին եւ նշել, որ Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն Ինդոնեզիայում, այդ թվում՝ Սուրաբայա քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցին: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաճախակի դարձնել փոխայցերը՝ հարաբերությունների զարգացման նպատակով: ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:
17:13 - 26 հոկտեմբերի, 2023
Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում ՄԹ պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում ՄԹ պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Հայաստանի Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարեւորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը եւ ընդգծում երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով: Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետեւանքով էթնիկ զտման ենթարկված եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների եւ նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:  
10:39 - 25 հոկտեմբերի, 2023
Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին

Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հակոբ Արշակյանը` Քարեն Բրեդլիին

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի և Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը և ընդգծում երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով: Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետևանքով էթնիկ զտման ենթարկված և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների և նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:
23:04 - 24 հոկտեմբերի, 2023
Հակոբ Արշակյանը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հակոբ Արշակյանը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում: Պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը: Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձևի համար: ԱԺ փոխխոսնակը նաև երախտագիտություն  է հայտնել բելգիացի բժիշկներին՝ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով այրված քաղաքացիներին ցուցաբերած օգնության, ինչպես նաև մի շարք քաղաքացիների բուժումը Բելգիայում կազմակերպելու համար: Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզը նշել է, որ բոլոր մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին, և դրա մասին են վկայում Բելգիայի Սենատի կողմից ընդունված երեք հայտարարությունները, ինչպես նաև տարվող աշխատանքները չորրորդ հայտարարության վրա, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը։
22:13 - 23 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Չեխիայում

 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը, եռօրյա աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշին եւ խորհրդարանի Սենատի կրթության, գիտության, մշակույթի, մարդու իրավունքների եւ միջնորդագրերի հանձնաժողովի նախագահ Յիրժի Ռուժիչկային: «Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում: Նա գոհունակությամբ արձանագրել է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերումը: Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշը կարեւորել է միջխորհրդարանական շփումների ակտիվացումն ու ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Չեխիա: Նա նշել է, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սկզբունքների պահպանմանը եւ մերժում տարածքային ամբողջականության որեւէ խախտում: Սենատի առաջին փոխնախագահը նաեւ նշել է, որ աջակցում է ՀՀ վերջին տարիների ժողովրդավարական բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկին: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Երկկողմ օրակարգում նա անչափ կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը եւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը: Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի  հայ բնակչության նկատմամբ  էթնիկ զտումների քաղաքականությունից:  Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկը նշել է, որ հետեւում է տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ հավելելով, որ Չեխիայի Հանրապետությունը միշտ աջակից է հակամարտությունների խաղաղ լուծմանը: Նշվում է, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի եւ խմբի անդամների հետ հանդիպմանն էլ մեծապես կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը, որոնք կարեւոր օղակ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը եւ համոզմունք հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ կնպաստեն ռազմագերիների վերադարձին: Բարեկամական խմբի անդամները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, նշել, որ այսօր առավել քան երբեւէ պետք է մտածել հետագա համագործակցության մասին, որը կտարածվի բոլոր ուղղություններով:
22:23 - 10 հոկտեմբերի, 2023
Չեխիայի Սենատի նախագահն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը

Չեխիայի Սենատի նախագահն աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը

Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով գտնվում է Պրահայում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության և ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը՝ ցուցաբերած հումանիտար օգնության համար: Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը ողջունել է օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները: Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը:
22:35 - 09 հոկտեմբերի, 2023
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագրերը |hetq.am|

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագրերը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագիրը։ Հայտարարագրերի մասին օրենքի նպատակն է իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է: Իսկ հայտարարագիրը թերի լրացնելու, ունեցվածքը թաքցնելու դեպքում պաշտոնյաները ենթարկվում են պատասխանատվության՝ սույն օրենքով սահմանված կարգով։ Հայտարարագրերը թերի լրացրած պատգամավորները  Հակոբ Արշակյանը 2021-ի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, իսկ օգոստոսի 4-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Մինչ ԱԺ-ն նա եղել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (այժմ՝ԲՏԱ) նախարարի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախարար։  Հակոբ Արշակյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր է ներկայացրել 2023-ի մայիսի 11-ին։ Նա իր հայտարարագրում չի նշել, որ 2016-ի հուլիսի 11-ից «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի ղեկավարն է։ Այս տեղեկությունը իր նախորդ հայտարարագրերում նույնպես բացակայում է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ այս ՀԿ-ն գրանցված է Հակոբ Արշակյանի բնակության հասցեով։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայտարարագրի «Անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում» բաժնում պետք է նշվի ոչ առևտրային կազմակերպության անվանումը, որին հայտարարատու պաշտոնատար անձն անդամակցում է կամ ներկայացված է դրա կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում։  «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված է․ «Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։ Այսպիսով, վերոնշյալ օրենքի համաձայն, Հակոբ Արշակյանը՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, չի կարող զբաղեցնել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։ Հակոբ Արշակյանին հարցմամբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչու չի հայտարարագրել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։  ««Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի մասին իմ հայտարարագրում տեղեկության բացակայությունը կրում է բացառապես տեխնիկական բնույթ։ Հանդիսանալով ՀԿ նախագահ, կազմակերպությունից երբևէ եկամուտ չեմ ստացել, ավելին, ստեղծված օրվանից մինչ օրս այն գործունեություն չի ծավալել։ Այս մասին կնշվի հաջորդ՝ 2023թ․ հայտարարագրում»,- պատասխանեց Հակոբ Արշակյանը։ Հակոբ Արշակյանի այն պնդումը, թե կազմակերպությունը ստեղծման օրվանից մինչ օրս գործունեությունը չի ծավալել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ Վանաձոր և Գյումրի քաղաքների 2016 թվականի ավագանու ընտրությունների վերջնական զեկույցի, «Ռեալ էլեքշնս» կազմակերպության դիտորդները ներկա են եղել ընտրական տեղամասերում։  «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ կազմակեպությունը իր գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները պետք է ներկայացնի գործադիր մարմնի հաստատմանը՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնությունը։  ՀԿ-ների հաշվետվությունները կարելի է գտնել հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում և ՊԵԿ-ի ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների բաժնում։ «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի վերաբերյալ այս երկու աղբյուրներում ոչինչ չգտնվեց։  Հայկ Ցիրունյանի հայտարարագրի մասին՝ hetq.am-ում
11:05 - 12 սեպտեմբերի, 2023
Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Արշակյանը՝ Վորոբյովին

Հռոմի ստատուտը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Արշակյանը՝ Վորոբյովին

ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, եւ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ: Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար ռիսկերը։
16:21 - 21 հուլիսի, 2023