«Սասնա Ծռեր» խումբ

«Սասնա Ծռեր»-ը 2016թ. օգոստոսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմամբ իր մասին հռչակած ռազմաքաղաքական զինյալ խումբ, որի հռչակված նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության իրականացումը՝ ի նպաստ երկրում սոցիալական արդարության և հայաստանակենտրոն քաղաքականության հաստատման, Արցախի Հանրապետության անվտանգության պահպանմանը և Ադրբեջանին հողերի հանձնման բացառումը։ Զինյալ խմբի անդամների մեջ մեծ թիվ էին կազմում Արցախյան պատերազմի ազատամարտիկներ, Հիմնադիր խորհրդարան քաղաքական կազմակերպության անդամներ ու համախոհներ, առանձին անհատներ, այդ թվում՝ նաև հայկական սփյուռքից:

Խումը պահանջում էր․

1. ՀՀ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական,

2.Արցախի Հանրապետության որևէ տարածքի հանձնման բացառում,

3.Հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի և ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում,

4.Անցումային կառավարության ձևավորում,

5.Պետական պաշտոններ զբաղեցրած այն անձանց իրավական պատասխանատվության ենթարկում, ովքեր գործել են հանցաքներ։

Ի վերջո երկու անգամ նրանց աջակցող հանրահավաքները բռնությամբ ցրելուց հետո հուլիսի 31ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմ էր Վիտալի Բալասանյանը: Այս իրադարձությունների ընթացքում սպանվել է 3 ոստիկան, վիրավորվել զինյալ խմբի 5 անդամ, 100-ից ավելի քաղաքացիներ տուժել են հավաքի նկատմամբ ոստիկանական բռնի գործողություններից, այդ թվում 12 լրագրողներ։ Ցույցերի նկատմամբ բռնարարքներում ներգրավված են եղել հանցավոր խմբավորումներ։ Այժմ զինված խմբավորման մի շարք նախկին անդամներ և նրանց աջակիցներ հիմնադրել են «Սասնա ծռեր» կուսակցությունը, մասնակցել 2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին, ստացել մոտ 25.000 քվե։

Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ Սասնա Ծռեր

Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ Սասնա Ծռեր

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների մեկնաբանությունների կատարման կամ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ պայմանները, որ առաջադրում է գործող իշխանությունը, ընդամենը խիստ կասկածելի մարտավարական հնարքներ են: Այդ հնարքները միգուցե որոշակի ժամանակ շահելու հնարավորություն կտան, սակայն երևույթը ռազմավարական առումով էլ ավելի կխորացնի ճգնաժամը և հավելյալ մարտահրավերներ կառաջացնի Հայաստանի (Արցախը ներառյալ) համար: Մասնավորապես, արդեն տեսնում ենք, թե ինչպես է հանուն Արցախի մասնակցության պաշտոնական Երևանի խրախուսմամբ տեղի ունեցող Արցախի հավելյալ սուբյեկտացումը Մոսկվան օգտագործում այն Հայաստանից պոկելու և աբխազացնելու նպատակով: Վերը նշվածի հաշվառմամբ, Արցախի հարցով բանակցությունների հետ կապված գործող իշխանությանն առաջադրում ենք հետևյալ հարցերն ու պահանջները. 1) Գործող իշխանության օրոք ինչ հարցեր են քննարկվել բանակցությունների ընթացքում և ինչպայմանավորվածություններ են ձեռք բերվել: 2) Բանակցությունների նախապայման դարձնել 2016 թ. Ապրիլյան պատերազմի հետևանքով կորցրած 18 դիրքերի և տարածքների վերադարձը՝ մինչ այդ եղած վիճակը վերականգնելու նպատակով: Ադրբեջանը պետք է պատասխան տա և հատուցի պատերազմ հրահրելու և հրադադարի գիծը խախտելու համար: 3) Բացահայտել նախորդ ռեժիմների վարած բանակցությունների բովանդակությունը, այդ թվում՝ նրանց դավաճանական քայլերը և համաձայնությունները (որոնց մասին բարձրաձայնում է նաև գործող իշխանությունը): Մասնավորապես, թե ինչպես է Սերժ Սարգսյանը համաձայնել և փորձել հանձնել 5 կամ 7 շրջաններ: Այդ բացահայտումը ցույց կտա, թե ինչպես տեղի ունեցավ Ապրիլյան պայմանավորված պատերազմը և թե ինչու տեղի ունեցավ Սասնա Ծռերի ապստամբությունը: 4) Ամբողջացնել գործող իշխանության՝ տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը: Այդ համատեքստում հրաժարվել Արցախի ինքնորոշման հայեցակետի վրա հիմնված ռազմավարությունից, քանի որ այն բազմաթիվ առումներով խիստ խոցելի է, ըստ էության հաստատում է Ադրբեջանի գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը, որից հետո արդեն ստորադասվում է դրան, ինչի պատճառով գործնականորեն զրոյացնում է միջազգային-իրավական տեսակետից Արցախի ինքնորոշումը հիմնավորելու հնարավորությունը: Բնականաբար՝ հարկ կլինի նաև պաշտոնապես հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, քանի որ դրանք հենց տարածքներ զիջելու նպատակ են հետապնդում և, ըստ էության, արդեն գործնականորեն մերժվել են ՀՀ ներկայիս մոտեցումներով: 5) Փոխարենը հայտարարել Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության մասին և որդեգրել նրա բռնազավթված տարածքն ազատագրելու հայեցակետի վրա հիմնված ռազմավարություն, որի հիմքերը լիուլի բավարար են միջազգային-իրավական տեսակետից Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տիտղոսը և իրավազորությունը վերահաստատելու համար: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն 3 փետրվար 2020 թ., Երևան»
14:49 - 03 փետրվարի, 2020
Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ «Սասնա Ծռեր»-ը նոր հայտարարություն է տարածել

Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը․ «Սասնա Ծռեր»-ը նոր հայտարարություն է տարածել

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել Արցախյան հարցի բանակցությունների թեմայով։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև․«Ամբողջացնել տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների մեկնաբանությունների կատարման կամ բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ պայմանները, որ առաջադրում է գործող իշխանությունը, ընդամենը խիստ կասկածելի մարտավարական հնարքներ են: Այդ հնարքները միգուցե որոշակի ժամանակ շահելու հնարավորություն կտան, սակայն երևույթը ռազմավարական առումով էլ ավելի կխորացնի ճգնաժամը և հավելյալ մարտահրավերներ կառաջացնի Հայաստանի (Արցախը ներառյալ) համար: Մասնավորապես, արդեն տեսնում ենք, թե ինչպես է հանուն Արցախի մասնակցության պաշտոնական Երևանի խրախուսմամբ տեղի ունեցող Արցախի հավելյալ սուբյեկտացումը Մոսկվան օգտագործում այն Հայաստանից պոկելու և աբխազացնելու նպատակով: Վերը նշվածի հաշվառմամբ, Արցախի հարցով բանակցությունների հետ կապված գործող իշխանությանն առաջադրում ենք հետևյալ հարցերն ու պահանջները. 1) Գործող իշխանության օրոք ինչ հարցեր են քննարկվել բանակցությունների ընթացքում և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: 2) Բանակցությունների նախապայման դարձնել 2016 թ. Ապրիլյան պատերազմի հետևանքով կորցրած 18 դիրքերի և տարածքների վերադարձը՝ մինչ այդ եղած վիճակը վերականգնելու նպատակով: Ադրբեջանը պետք է պատասխան տա և հատուցի պատերազմ հրահրելու և հրադադարի գիծը խախտելու համար: 3) Բացահայտել նախորդ ռեժիմների վարած բանակցությունների բովանդակությունը, այդ թվում՝ նրանց դավաճանական քայլերը և համաձայնությունները (որոնց մասին բարձրաձայնում է նաև գործող իշխանությունը): Մասնավորապես, թե ինչպես է Սերժ Սարգսյանը համաձայնել և փորձել հանձնել 5 կամ 7 շրջաններ: Այդ բացահայտումը ցույց կտա, թե ինչպես տեղի ունեցավ Ապրիլյան պայմանավորված պատերազմը և թե ինչու տեղի ունեցավ Սասնա Ծռերի ապստամբությունը: 4) Ամբողջացնել գործող իշխանության՝ տարածքներ զիջելուց հրաժարվելու տրամաբանությունը: Այդ համատեքստում հրաժարվել Արցախի ինքնորոշման հայեցակետի վրա հիմնված ռազմավարությունից, քանի որ այն բազմաթիվ առումներով խիստ խոցելի է, ըստ էության հաստատում է Ադրբեջանի գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը, որից հետո արդեն ստորադասվում է դրան, ինչի պատճառով գործնականորեն զրոյացնում է միջազգային-իրավական տեսակետից Արցախի ինքնորոշումը հիմնավորելու հնարավորությունը: Բնականաբար՝ հարկ կլինի նաև պաշտոնապես հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, քանի որ դրանք հենց տարածքներ զիջելու նպատակ են հետապնդում և, ըստ էության, արդեն գործնականորեն մերժվել են ՀՀ ներկայիս մոտեցումներով: 5) Փոխարենը հայտարարել Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության մասին և որդեգրել նրա բռնազավթված տարածքն ազատագրելու հայեցակետի վրա հիմնված ռազմավարություն, որի հիմքերը լիուլի բավարար են միջազգային-իրավական տեսակետից Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տիտղոսը և իրավազորությունը վերահաստատելու համար»:  
10:58 - 03 փետրվարի, 2020
Դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում Սերժ Սարգսյանի առանձնատուն ունենալու տեղեկությունը |factor.am|

Դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում Սերժ Սարգսյանի առանձնատուն ունենալու տեղեկությունը |factor.am|

factor.am: «Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարության վերաբերյալ հրապարակումները ֆիքսել ենք, ուսումնասիրվում է»: Ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանին Իտալիայի Հռոմ քաղաքում 20 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է նվիրել։ Հիշեցնենք նման տեղեկություն այսօր տարածել էր «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, նշված էր. «Մենք տեղեկություն ունենք, որ Սերժ Սարգսյանի համար նրա փեսա Միքայել Մինասյանը ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի՝ մեծահարուստների մի թաղամասում։ 20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant’Anselmo, 10)»։ Այս տեղեկության շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանից։ Նա, սակայն, մեր զանգերին եւ հաղորդագրությանը չպատասխանեց։ Մենք նաեւ դիմեցինք Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, սակայն մեր գրավոր հարցումը մնաց անարձագանք։        
11:12 - 21 նոյեմբերի, 2019
«Սասնա ծռերը» կոչ են անում իշխանությանը հայագիտական առարկաների ուսուցման հարցերում որդեգրել համակարգային մոտեցում

«Սասնա ծռերը» կոչ են անում իշխանությանը հայագիտական առարկաների ուսուցման հարցերում որդեգրել համակարգային մոտեցում

Հայաստանում հայոց լեզվի հետ կապված կարգավորումների ոչ վաղ անցյալի պատմությունը գործող իշխանությանը պետք է հուշեր առավելագույնս զգույշ լինելու հայերենի դասավանդման ծավալի եւ որակի վերանայման հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայիս ԿԳՄՍ նախարարը, ի պատիվ իրեն, եղել է «Օտարալեզու դպրոցների դեմ» շարժման առաջամարտիկ: Ցավոք սրտի, գործող իշխանությունը, բարձրագույն դպրոցում հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության դասավանդման վերանայման հարցում չի ցուցաբերել համակարգային-ռազմավարական մոտեցում, մասնավորապես՝ այդ վերանայումը չի պայմանավորել հանրակրթական դպրոցներում նշված առարկաների դասավանդման որակի զուգահեռ բարձրացմամբ: Որպես արդյունք՝ նման մոտեցումը ոլորտի կառավարումը վերածում է չկշռադատված փորձարկումների գործընթացի: Դիտարկվող հարցում այդպիսի մոտեցումը հանրության շրջանում առաջ է բերել տեղին անհանգստություններ, իսկ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ի վնաս հայերենի փոփոխելու միջոցով օտարալեզու դպրոցներ բացած նախորդ ազգադավ ռեժիմի ներկայացուցիչներին հնարավորություն է տվել շահարկումների միջոցով երեւույթը ծառայեցնելու իր ռեւանշիստական նպատակներին: Վերը նշվածը հաշվի առնելով, գործող իշխանությանը հորդորում ենք. 1. այս եւ մյուս հարցերում որդեգրել համակարգային-ռազմավարական մոտեցում՝ ներգրավելով բավարար մասնագիտական ռեսուրս, 2. զերծ մնալ չկշռադատված փորձարկումներից եւ բարձրագույն դպրոցում հայոց լեզվի եւ նշված մյուս առարկաների դասավանդման վերանայումը պայմանավորել հանրակրթական դպրոցում դրանց բավարար ծավալի եւ որակի ապահովման արդյունքով, 3. ստեղծել բոլոր մակարդակների համար հայոց լեզվի եւ, առհասարակ՝ հայագիտական առարկաների ուսուցման ժամանակակից էլեկտրոնային միջավայրեր»:
08:56 - 11 նոյեմբերի, 2019
Անհրաժեշտ է մինչ ընտրություններ Արցախում ձեւավորել քաղաքական բեւեռ. «Սասնա Ծռեր» |news.am|

Անհրաժեշտ է մինչ ընտրություններ Արցախում ձեւավորել քաղաքական բեւեռ. «Սասնա Ծռեր» |news.am|

news.am: Արցախի մարզում գտնվող Ամարաս վանական համալիրի տարածքում այսօր՝ հոկտեմբերի 15–ին, տեղի է ունեցել «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար կազմի ներկայացուցիչների արտագնա խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում են «Սասնա Ծռեր» կուսակցության լրատվական ծառայությունից։ «Քննարկելով Միացում գործընթացի հետ կապված խնդիրները, որոշվել են դրա արդյունավետության էական մեծացման մոտեցումներն ու գործիքարանը։ Ի գիտություն է ընդունվել խորհրդակցությանը ներկայացված սցենարային մոտեցումները, որոնք հավանական են Արցախում քաղաքական կերպափոխման և Միացումն ամբողջացնելու համար։ Եվս մեկ անգամ հաստատվել է, որ Արցախում իշխող մաֆիայի օրոք բացառվում է Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և, առավել ևս, Միացման ամբողջացումը։ Ուստի անհրաժեշտ է համարվել մինչ ընտրությունները վերկուսակցական սկզբունքով ապահովել Միացման նպատակին հետամուտ ուժերի և անհատների համախմբում և համապատասխան քաղաքական բևեռի ձևավորում, որը պետք մշակի Արցախում գործող ռեժիմի հեռացման և Միացման օրակարգով ժողովրդին ոտքի հանելու, ինչպես նաև հետագայում անցումային կառավարումը, արտահերթ ընտրությունները և Միացումը կազմակերպելու Ճանապարհային քարտեզ և ձեռնամուխ լինի դրա իրականացմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նշված նպատակների իրագործման կազմակերպչական խնդիրներ և ընդունվել են համապատասխան որոշումներ»։
13:28 - 15 հոկտեմբերի, 2019
Վիտալի Բալասանյանը պետական հեղաշրջման սպառնալիքներ է հնչեցնում, որոնք պետք է չեզոքացնել. «Սասնա ծռեր»

Վիտալի Բալասանյանը պետական հեղաշրջման սպառնալիքներ է հնչեցնում, որոնք պետք է չեզոքացնել. «Սասնա ծռեր»

ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանն իր եւ ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի եւ ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խիստ մտահոգիչ եւ տարակուսելի է, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որեւէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունն ստուգելու եւ քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ: Ավելին՝ նրանք բացարձակ անգործություն ցուցաբերեցին նաեւ այն պարագայում, երբ Վիտալի Բալասանյանը ցուցադրաբար հրաժարվեց Մարտի 1-ի գործով ներկայանալ հարցաքննության, իսկ ոստիկանապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած եւ Մարտի 1-ի գործով կարեւոր տեղեկույթի տիրապետող Հայկ Հարությունյանն սպանվեց կամ ինքնասպանության հասցվեց: Անպատժելիության այս աննախադեպ վիճակից գոտեպնդված՝ Վիտալի Բալասանյանը, երեկ՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին, Լայվնյուզ.ամ լրատվամիջոցին տված հերթական հարցազրույցում դարձյալ փաստացի հանդես գալով 5-րդ շարասյան անունից, արդեն ուղիղ սպառնալիքներ հնչեցրեց պետական հեղաշրջման, ինչպես նաեւ՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչներին եւ մեր կազմակերպության անդամներին ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավապահպան մարմիններն անգործության են մատնված՝ իշխանությունից պահանջում ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք եւ իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը եւ չեզոքացնել պետության անվտանգությանը եւ քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները: Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է. Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ եւ վանեցյաններ: Ուստի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլեւ բոլորը միասին՝ որպես ազգային շահերի եւ մարդու դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված եւ գործող հանցավոր համագործակցություն, պետք է ժամ առաջ մեկուսացվեն եւ ենթարկվեն քրեական հետապնդման»:
07:59 - 09 հոկտեմբերի, 2019
Արցախի սուբյեկտացումը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից. Սասնա ծռեր

Արցախի սուբյեկտացումը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից. Սասնա ծռեր

Արցախի սուբյեկտացումը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը: Հայտարարությունում մասնավորապես, նշվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է Արցախի սուբյեկտացումը։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետո արդեն Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է Արցախի իր ենթակայի հետ այսպես կոչված համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ս.թ. հուլիսի 5-ին նրանք ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Արցախի լրացուցիչ սուբյեկտացման նման քայլերը, իբրև թե նպատակ ունենալով իրագործելու Արցախին բանակցությունների սեղան բերելու տնաբույս խորամանկությունը, իրականում ոչ միայն լրացուցիչ պրոբլեմներ են ստեղծում Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու առումով, այլև կասկածի տակ են առնում Արցախի դե ֆակտո միացումը և որոշակիորեն օտարում են Արցախը։ Նման գործելակերպը բխում է Մոսկվայի և Բաքվի շահերից՝ նրանց հնարավորություն տալով բանակցությունները տանել Արցախը մեզանից առանձնացնելու և իրենց առևտրի օբյեկտ դարձնելու ուղղությամբ։ Արցախի լրացուցիչ սուբյեկտացման այս նորամուծությունը թերևս ամենափակուղայինն ու վտանգավորն է, որ հնարավոր էր հորինել նույնիսկ հակահայ Մադրիդյան սկզբունքներին համապատասխան։ Վերստին պնդում ենք, որ Արցախի հարցի լուծումը հնարավոր է բացառապես Մադրիդյան սկզբունքները մերժելու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համատեքստում նրա դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհով»:
07:55 - 08 հուլիսի, 2019
Որևէ խանգարող հանգամանք չկա, որ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դուրս գան բանտից. «Սասնա ծռեր»

Որևէ խանգարող հանգամանք չկա, որ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դուրս գան բանտից. «Սասնա ծռեր»

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ կալանքի տակ մնալու կապակցությամբ։ Հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Ավելի քան մեկ տարի է անցել ազգադավ ու ոճրագործ ռեժիմի տապալումից։ Սակայն, ի զարմանս բազմահազար քաղաքացիների, ոչ միայն չի դադարեցվել նրա դեմ ապստամբած Սասնա Ծռեր խմբավորման անդամների նկատմամբ ռեժիմի հարուցած շինծու մեղադրանքը, այլև նույնիսկ չի փոփոխվել խմբավորման անդամներից Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը և նրանք դեռևս գտնվում են բանտում՝ մինչ օրս մնալով որպես ռազմագերիներ ու քաղբանտարկյալներ։ Շատ ցավալի էր, որ Նիկոլ Փաշինյանը ռազմագերի ապստամբներին անհապաղ ազատելու փոխարեն նրանց հանձնեց տասնամյակներ շարունակ ռեժիմի գործիքի վերածված դատաիրավական համակարգի հայեցողությանը։ Այն համակարգին, որի դեմ ապստամբեց ու որին մերժեց մեր ամբողջ ժողովուրդը։ Սասնա Ծռերը, մինչդեռ, հանուն ազգային ու պետական շահի՝ նույնիսկ իրենց իրավունքների հաշվին, աջակցեցին ռեժիմին տապալած ժողովրդին առաջնորդած Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որպեսզի իրենց խղճի և ժողովրդի ու պատմության առաջ մաքուր լինեն։Այդ տրամաբանությամբ, ղեկավարվելով ազգի և հանրային համերաշխության գերակայության գիտակցությամբ, նրանք համաձայնեցին իրենց համար խիստ վիրավորական համաներման կիրառմանը, որը, սակայն, նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության կամքով ու ձեռքով վերածվեց ծուղակի և էլ ավելի խորացրեց ճգնաժամը՝ ոտնահարելով նույն ազգային շահը և հանրային համերաշխությունը։ Իրավունքի, արժանապատվության, մեր պետականության և ազգի դեմ, մեղմ ասած, վտանգավոր ու վիրավորական երկակի ստանդարտներով իրականացվող այս չարդարադատությունը չի կարող երկար շարունակվել։ Առաջիկայում, իհարկե, կներկայացնենք երևույթի վերաբերյալ մեր ամբողջական գնահատականը, իսկ այսօր, ս.թ. հուլիսի 10֊ին նշանակված Սասնա Ծռեր խմբավորման անդամների 1֊ին խմբի դատավարության հերթական նիստին ընդառաջ, կարևորում ենք Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու հարցը։ Որևէ խանգարող հանգամանք չկա, որ նրանք դուրս գան բանտից և ոչ կալանավորի կարգավիճակով գնան դատարան։Ընդհակառակը, նման քայլը զգալի չափով կփարատի արդարության վերականգնման հեռանկարի նկատմամբ հանրային կասկածները և կչեզոքացնի ճգնաժամի խորացման միտումները։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին կան Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու տարատեսակ իրավաչափ հնարավորություններ։ Դեռևս ուշ չէ բավարար ցանկություն ու կամք դրսևորելու և առաջին քայլը կատարելու համար»։
06:59 - 01 հուլիսի, 2019
Սամցխե-Ջավախեթիի հայերին կոչ են անում չընկնել Մոսկվայի ծուղակը

Սամցխե-Ջավախեթիի հայերին կոչ են անում չընկնել Մոսկվայի ծուղակը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ․«Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը։Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը: Զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման:Վրաստանի ապագաղութացումը զգալի չափով նպաստում է նաև Հայաստանի ապագաղութացմանը: Իսկ թուրք-ադրբեջանական ծավալման դեմ նրա հետ սերտ գործակցելու հեռանկարը նոր հորիզոն է բացելու մեր արտաքին անվտանգության ապահովման առումով:Որպես հակաքայլ՝ Մոսկվան հերթական անգամ ակտիվացնում է իր ավանդական «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը: Իր հերթին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը լարումներ է ստեղծում Վրաստանի դեմ և սպասում է, թե երբ է այն ներքուստ թուլանալու, որպեսզի ձեռնամուխ լինի ծավալման հաջորդ փուլին:Մոսկվան որպես Վրաստանում իր «բաժանիր, որ տիրես» քաղաքականության հիմնական ռեսուրս է դիտում Ջավախքի հայությանը:Ցավով պետք է նշել, որ դրա համար էապես նպաստավոր պայմաններ է ստեղծում Ջավախքի հայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների ազգայնական քաղաքականությունը: Արդար լինելու համար նաև չի կարելի անտեսել, որ Ջավախքի հայության շրջանում տարածված ռուսական կողմնորոշումը զգալի չափով ազդում է նրա նկատմամբ Վրաստանի իշխանությունների բացասական վերաբերմունքի վրա:Նշված լուրջ պրոբլեմներով հանդերձ, առնվազն ներկայումս հայ-վրացական ռազմավարական շահերը համընկնում են:Ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու և թուրք-ադրբեջանական ծավալումը չեզոքացնելու հարցերում, ինչպես նաև տարածաշրջանում թափ հավաքող փոթորկալի զարգացումներում հնարավորինս միասնաբար հանդես գալը Հայաստանի ու Վրաստանի գոյության և բարգավաճման անփոխարինելի երաշխիքներից մեկն է:Վերը նշվածը հաշվի առնելով՝ Ջավախքում բնակվող հայությանը կոչ ենք անում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից և ակամա չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք ու չնպաստել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ծրագրերին»:
10:08 - 24 հունիսի, 2019
Դատավորը մեղադրյալ Կյուրեղյանի հանդեպ դատական սանկցիա կիրառեց |tert.am|

Դատավորը մեղադրյալ Կյուրեղյանի հանդեպ դատական սանկցիա կիրառեց |tert.am|

tert.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» զինված խմբի տասը անդամի գործով դատական նիստի ընթացքում, դատավորի ու գործով մեղադրյալ Արեգ Կյուրեղյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Արեգ Կյուրեղյանը, դիմելով ոստիկան Համլետ Ղուկասյանին, ասաց՝ 2008-ի մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է՝ 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով, երբևէ նա դրսևորե՞լ է ագրեսիվ վարք: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցը հանեց՝ գործի հետ առնչություն չունենալու հիմքով: Արեգ Կյուրեղյանը պատասխանեց դատավորին. «Հարցս առնչություն ունի սույն քրեական գործի հետ, որովհետև մինչև այդ իշխանությունը բռնազավթած է եղել և մեկը հենց ոստիկանության կողմից: Ու եթե հիմա ոստիկանը ցուցմունք տա, որ այո այդպես է եղել...»։ Դատավորն ընդհատեց, պատասխանելով. «Կյուրեղյա՛ն, դրանք Ձեր ցուցմունքում մանրամասն կհայտնեք, կոնկրետ վկային հարցաքննում ենք իրեն հայտնի դարձած հանգամանքների մասով»:
10:38 - 05 հունիսի, 2019
Պահանջում ենք Սեֆիլյանին ներգրավել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքում. «Սասնա ծռեր»

Պահանջում ենք Սեֆիլյանին ներգրավել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքում. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:Հայտարարությունում նաեւ ասվում է.«Խնդրի համազգային նշանակությունը եւ ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու արդյունավետ լուծման կարեւորությունը անհրաժեշտ է դարձնում շահարկումների տեղիք չտվող բարձր վստահությունը հանձնաժողովի գործունեության արդյունքների, այդ թվում՝ բացահայտումների, նկատմամբ։Այդ նպատակին հնարավոր է հասնել Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ համակարգային, մասնագիտական եւ փաստարկված բացահայտումներ կատարած անձանց ներգրավմամբ։ Նրանցից առաջինը Ժիրայր Սէֆիլյանն էր, որ բացահայտեց Ապրիլյան քառօրյայի դավադիր բնույթը, տարածքային կորուստները եւ դրանք քողարկելուն ուղղված Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած ռեժիմի կեղծիքները։Վերոգրյալի հաշվառմամբ՝ պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում։
06:50 - 05 հունիսի, 2019
Տեղի է ունեցել Արցախի քաղաքական հասարակական ուժերի «Միացում» միավորման հիմնադիր ժողովը․ Սասնա Ծռեր Համահայկական Կուսակցություն

Տեղի է ունեցել Արցախի քաղաքական հասարակական ուժերի «Միացում» միավորման հիմնադիր ժողովը․ Սասնա Ծռեր Համահայկական Կուսակցություն

Երեկ Արցախի մարզի Ստեփանակերտ քաղաքի Եվրոպա հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ Արցախի քաղաքական հասարակական ուժերի «Միացում» միավորման հիմնադիր ժողովը։ Այս մասին Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտնում են Սասնա Ծռեր Համահայկական Կուսակցությունից։ Գրառման մեջ մասնավորապես նշված են կազմկոմիտեի ընտրված մասնակիցները, ինչպես նաև հրապարակված  է «Միացում» միավորումը ստեղծելու մասին հայտարարությունը։ Հայտարարության մեջ ասված է․ «Արցախում իշխանության կոռումպացված օլիգարխիկ համակարգը պահպանելու նպատակ ունեցող քաղաքական ուժերի համախմբումը մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ։ Արցախի իշխանությունները, որոնք պարտավոր էին ապահովել անցումային շրջանի կայունությունն ու ընտրությունների անցկացումը, ընդունակ չեն կատարել իրենց պարտականությունները և կանգնած են հասարակական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու շեմին։ Արցախի մի շարք քաղաքական և հասարակական ուժեր օրենքի խախտմամբ ծավալել են ակտիվ նախընտրական արշավ՝ պաշտոնական մեկնարկից շատ ավելի վաղ։ Ձեռնարկվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև ապակայունության և պառակտման նպատակ հետապնդող քայլեր։ Ավելին՝ հնչում են Արցախի վրա հայ ժողովրդի ինքնիշխանությունը կասկածի տակ առնող հայտարարություններ։ Այդ թվում ակնհայտ են արտաքին ուժի կենտրոնների միջամտությամբ Արցախը ռևանշիստական և հակահայկական ուժերի համախմբման հարթակ դարձնելու փորձերը։ Տագնապալի միտումների խորացումը գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կարող է հանգեցնել արցախյան հասարակության հետագա ապակողմնորոշմանը և քաոսացմանը՝ նպատակ ունենալով կանխել համակարգային բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի իշխանության գալը։ Այս պայմաններում արցախյան հասարակության պառակտվածությունը թույլ չի տալիս դիմագրավել ներքին և արտաքին սպառնալիքներին։ Ստեղծված իրավիճակում հրատապ է Արցախի՝ բարեփոխումների ճանապարհով ընթանալ կամեցող քաղաքական և հասարակական ուժերի համախմբման անհրաժեշտությունը։ «Միացում» միավորումը մտադիր է դառնալ արցախյան հասարակության գործակցության բաց հարթակ։ Միավորումը համախմբում է Արցախի և Հայաստանի Հանրապետության միացման գործընթացն ամբողջացնելու և Միացյալ Հայաստանի կայացումը շարունակելու նպատակ ունեցող քաղաքական և հասարակական ուժերին։ Միավորման առաջնահերթ նպատակն է ապահովել այն հասարակական և քաղաքական ուժերի իշխանության գալը, որոնք ընդունակ են խորը բարեփոխումներ իրականացնել և կազմաքանդել օլիգարխիկ կոռումպացված համակարգը։ Միավորումը հիշյալ նպատակին մտադիր է հասնել թափանցիկ նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ ուղիղ ժողովրդավարության մեթոդներով։ Հաղթանակից հետո միավորումը նպատակ ունի ստեղծել անհրաժեշտ քաղաքական և իրավական պայմաններն Արցախի Հանրապետության գոյության ողջ շրջանում իշխանությունների գործունեությունը գնահատելու համար։ Գալիք փոփոխություններն Արցախում պետք է իրականացվեն այնպիսի քաղաքացիական հանրության շրջանակում, որն ընդունակ է ձևակերպել և պաշտպանել քաղաքական և հասարակական շահերը։ Ջանքեր են անհրաժեշտ կանխելու համար Արցախյան հասարակության մեջ պառակտում մտցնելու, միացյալ նոր Հայաստանի կերտման ճանապարհով ընթանալու հանդեպ անվստահության և դատապարտվածության զգացում սերմանելու փորձերը»։  
18:13 - 28 մայիսի, 2019
Քոչարյանը եւ Սարգսյանը պետք է մեկուսացվեն՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ պետական դավաճանության մեղադրանքներով․ «Սասնա Ծռեր» կուսակցություն

Քոչարյանը եւ Սարգսյանը պետք է մեկուսացվեն՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ պետական դավաճանության մեղադրանքներով․ «Սասնա Ծռեր» կուսակցություն

Սասնա Ծռեր կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության առթիվ, որտեղ մասնավորապես ասվում է․  «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2019 թ. մայիսի 20-ին, հանդես է եկել դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու վերաբերյալ ուշագրավ շեշտադրումներ պարունակող կարևոր հայտարարությամբ: Հայտարարությամբ նախանշված նպատակները զգալի չափով համընկնում են տարիներ շարունակ հանրության ուշադրությանը ներկայացված մեր օրակարգին, ուստի այդ առումով մեզ համար ողջունելի են: Սակայն նախատեսվող նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել համակարգային մոտեցմամբ և լինել հետևողական: Նախ՝ գործընթացը հարկավոր է սկսել նախորդ ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականից: Հայտարարության մեջ թեև կային դրա առանձին տարրեր, սակայն ամբողջական իրավաքաղաքական գնահատական այդպես էլ չի տրվում, ինչի պատճառով խնդրահարույց է մնում ազգային-պետական օրգանիզմի հիվանդության ճիշտ ախտորոշումն ու լիարժեք բուժումը: Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար չեն 5-րդ շարասյան նկատմամբ ընդամենը անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը կամ նրա առանձին ներկայացուցիչներին զսպելու մասնակի գործողությունները: Եթե Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր զինվորների ու սպաների անձնազոհ արիությամբ, այնուհետև՝ Սասնա Ծռերի ապստամբությամբ երկու անգամ վիժեցված Լավրովյան պլանը դեռևս մնում է 5-րդ շարասյան օրակարգում և նա այսօր էլ պատրաստ է դավադիր պատերազմի միջոցով ազատագրված տարածքներ հանձնելու և Արցախը ՀՀ-ից տարանջատելու գնով պահել իր դիրքերը, ապա նրա ղեկավար անդամները՝ այդ թվում՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, անհապաղ պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և դրա միջոցով իշխանություն յուրացնելու, պետությունը զավթելու և այն իրենց հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության, գործիքի վերածելու արարքները ներառող մեղադրանքներով»: Շարունակությունը՝ այստեղ  
16:29 - 20 մայիսի, 2019