Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Նամակներ պատգամավորներին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով
 |azatutyun.am|

Նամակներ պատգամավորներին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով |azatutyun.am|

azatutyun.am: «Արթուն ենք» շարժման անունից 107 պատգամավորի անունով նամակներ հանձնվեցին Ազգային ժողովին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու առաջարկով։ Շարժումը նախաձեռնողները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է ներքին ու արտաքին քաղաքականությունը, գործել է կառավարության ծրագրին տրամագծորեն հակառակ և դա բավարար հիմք է, որպեսզի պատգամավորը նրան անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ներկայացնեն: Իշխանականներն այս պահին չեն արձագանքել, սակայն ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը բացառել էր, որ ՔՊ-ից որևէ մեկը միանա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին: Անցած շաբաթ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն Հայկ Մամիջայնանն էր ասել՝ իրենց քաղաքական ուժը համարում է, որ Փաշինյանին հեռացնելու ամենաիրատեսական ճանապարհը իմփիչմենթն է և իրենք պատրաստ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Իսկ թե ընդդիմադիր մյուս՝ «Հայաստանն» խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի վարչապետին անվստահություն հայտնելու հարցում, պատգամավոր Քրիստինե Վարդանյանն օրերս հայտարարել է՝ բաց են ցանկացած քննարկման համար: Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի, անհրաժեշտ է 36 պատգամավորի համաձայնություն, իսկ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի:
15:35 - 28 ապրիլի, 2025
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը

Կայացել է վարչապետ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում` միջազգային հարթակներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ:
15:21 - 28 ապրիլի, 2025
Այսօր լրանում է վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ մահվան 3-րդ տարին

Այսօր լրանում է վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ մահվան 3-րդ տարին

Այսօր լրանում է վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան 3-րդ տարին։ Մի խումբ քաղաքացիներ  դեպքի վայրում այս պահին լուռ մոմավառություն են անցկացնում՝ ի հիշատակ Սոնայի եւ նրա չծնված առաջնեկի։ Ողբերգական դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022 թ․ ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում։ 28-ամյա Սոնա Մնացականյանը փողոցն անցնելիս է եղել կանաչ լույսի ներքո՝ հետիոտնային գծանշումներով, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է նրան։  Մեքենայի ղեկին է եղել «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանը,  որին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար: Դատարան ուղարկվելուց գրեթե 2.5 տարի անց գործի քննությունը դեռեւս չի ավարտվել։Այստեղ են նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը և Աննա Գրիգորյանը, ինչպես նաև հասարակական-քաղաքական այլ գործիչներ։Լուսանկարները՝ Ինֆոքոմի։
19:10 - 26 ապրիլի, 2025
Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին: էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես նաև կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները, քաղաքացիական կրթության, ՔՀԿ ներկայացուցիչների տաղավարներ։ Ցուցադրությունն ուղեկցվել է վարպետաց և մասնակցային դասերի անցկացմամբ: Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ապարանում երիտասարդների համար հանդես են եկել բանախոսություններով:
18:32 - 26 ապրիլի, 2025
Մեր քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը. Փաշինյանը՝ սահմանապահ զորքերի օրվա առթիվ

Մեր քաղաքականությունն է՝ ՀՀ սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնել սահմանապահների ներկայությունը. Փաշինյանը՝ սահմանապահ զորքերի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի Սահմանապահ զորքերի զինծառայողի օրը ու Քաղաքացու օրը համընկել են և շնորհավորել բոլորին նաև Քաղաքացու օրվա առիթով: Վարչապետի խոսքով՝ այս համընկումը խորհրդանշական է, որովհետև և քաղաքացին, և սահմանն ունեն մի կարևոր հենման կետ, և այդ հենման կետը պետությունն է։ «Չի լինում քաղաքացի՝ առանց պետության, և չի լինում սահման՝ առանց պետության։ Եվ այս խաչմերուկում, այս հատման կետում է, որ տեղի է ունենում այն գաղափարախոսական վերափոխումը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ պիտի ընդգծեմ, որ դա շատ կարևոր գաղափարական վերափոխում է ու այդ գաղափարական վերափոխման համատեքստում առանձնակի նշանակություն է ունենում սահմանը և սահմանապահը։ Սահմանապահը պետության կարևորագույն ծառայությունն է, սահմանապահը զինվորական ծառայություն է, բայց սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Երկրի ղեկավարը հավելել է, որ այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են և անցել են Սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո՝ Կառավարության համար ինչ-որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել: «Որովհետև, ինքս էլ, պետական կառավարման մյուս մարմինների ներկայացուցիչները գնում են սահմանազատված և սահմանագծված տեղամասեր՝ ի ցույց դնելու, թե ինչ նկատի ունենք Իրական Հայաստան ասելով, ի՞նչ նկատի ունենք խաղաղություն և անվտանգություն ասելով, և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ փոքր քայլերը, որոնք նախորդ տարի իրականացրեցինք և որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն, բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ: Սա մեր պետության, անկախության, ինքնիշխանության և զարգացման շատ կարևոր հանգրվան է»,- ասել է վարչապետը։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին և Ռուսաստանի Դաշնությանը՝ այս ընթացքում, անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար: «Մյուս կողմից ուրախությամբ եմ ընդգծում, որ չնայած ամենատարբեր և բոլորիդ հայտնի բարդություններին, մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին, կարող է փուլ-փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, և սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ։ Իհարկե, սա հնարավոր չի լինի իրականացնել առանց Սահմանապահ զորքերի զարգացման, և Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Սահմանապահ զորքերի կարողությունները մեծացնելու համար: Հույս ունեմ, որ դուք ձեր ամենօրյա ծառայության ընթացքում տեսնում և զգում եք այդ ջանքերը, այդ ներդրումը: Բայց մյուս կողմից, ինչպես մեր պետական բազմաթիվ այլ ինստիտուտներում, մենք ակնկալում ենք, որ Սահմանապահ զորքերի զինծառայողներն էլ իրենց քայլը կանեն, իրենց անհատական ջանքը կներդնեն, որպեսզի Կառավարության ներդրած ջանքերը լինեն առավել արդյունավետ»,- ասել է երկրի ղեկավարը՝ նկատի ունենալով, մասնավորապես, կամավոր ատեստավորման գործընթացը, որը Սահմանապահ զորքերի զինծառայողների, պայմանագրային զինծառայողների ընտանիքների բարեկեցության ապահովման շատ կարևոր գործիք է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Սա նշանակում է, որ մարդը, ով առաջին անգամ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն, սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է: Վարչապետը նշել է՝ ակնկալում է, որ Սահմանապահ զորքերն առանձնահատուկ ջանքեր կգործադրեն սեփական ծառայության կատարելագործման վրա: Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Սահմանապահ զորքերի զինծառայողի օրվա առիթով և շնորհակալություն է հայտնել ծառայության համար, մաղթել բարի, խաղաղ ծառայություն: Այնուհետև, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով: Վարչապետ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին: ՀՀ վարչապետը և ԱԱԾ տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին:
13:29 - 26 ապրիլի, 2025
«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու չունի, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի
 |azatutyun.am|

«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու չունի, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնի |azatutyun.am|

azatutyun.am: «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի, հենց դրա հարամ էլ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնում, «Ազատության» հարցին ի պատասխան խորհրդարանում հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է, դրա համար էլ հստակ ծրագիր կա։ Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, Թովմասյանն այսօր ասաց, որ տեղյակ չէ։ «Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հանրայնացնել», - երեկ ասել էր Սերժ Սարգսյանը: Երրորդ նախագաը նաև նշել էր, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի: Վարչապետին անվստահություն հայտնելու համար պատգամավորների ներկայացրած ԱԺ որոշման նախագծում պետք է լինի նաև նոր վարչապետի անունը։
16:06 - 25 ապրիլի, 2025
Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար բնույթի ծրագրերը և հայտնել Կառավարության աջակցությունը դրանց արդյունավետ կյանքի կոչման գործում: Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական բնույթի ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են և առաջիկայում նախատեսվող մյուս նախագծերը: Գարի Ֆիլլիպսը և Սերժ Պուչաքճյանը շնորհակալություն են հայտնել Կառավարությանը համագործակցության և ծրագրերի առաջմղման ուղղությամբ աջակցության համար:
15:39 - 24 ապրիլի, 2025
Սադրիչ և հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

Սադրիչ և հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։  - Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Փաշինյանը այն փաստին, որ ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ - Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը և հանդես գալ պարզաբանումներով։
10:30 - 24 ապրիլի, 2025
Սահմանազատված և սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը. Փաշինյան

Սահմանազատված և սահմանագծված սահմաններով ՀՀ-ն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։ Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խոր հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ ընտանեկան, անձնական ողբերգություն է։ Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձեւակերպված եղել որպես այդպիսին։ Այս օրակարգի շուրջ Կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։ Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը։ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետեւ այսպես ենք վերծանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը, այսպես ենք վերծանում Ձեզնից յուրաքանչյուրի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է Ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ։ Այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու Հայաստանի Հանրապետության, մեր հայրենիք–պետության հարատեւությունը, եւ անցնելով դաժան փորձությունների ու ողբերգությունների միջով՝ մենք վաստակել ենք այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունը բաց պիտի չթողնվի։ Ու համոզված եմ, մենք՝ ժողովուրդն ու նրա ընտրած կառավարող թիմը, բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների եւ հանուն մեր սերունդների։ Փա՛ռք նահատակներին, եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
10:02 - 24 ապրիլի, 2025
Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ նախագահի այցը՝ կարևորելով վեհաժողովի ակտիվ գործունեությունն ու տեղի ունեցող քննարկումները: Թեոդորոս Ռուսոպուլոսն խիստ արդյունավետ է գնահատել Հայաստանի խորհրդարանականների հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հաջողությամբ կշարունակվի: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված Կառավարության քայլերի շուրջ: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ վերահաստատելով ԵԽԽՎ պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և աջակցությունը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու պատրաստ է ստորագրել այն: Հանդիպման ավարտին ընդգծվել է երկխոսության և բազմակողմ համագործակցության խորացման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և խաղաղության:
19:24 - 23 ապրիլի, 2025
Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և վերահսկողության ժամկետներին, ռեսուրսները «կալորիականություն» ունեցող գործերի քննությանն ուղղելու անհրաժեշտությանը, փորձաքննությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ դատախազական պատշաճ հսկողություն ապահովելու հանձնարարականին, դատարանում մեղադրանքի պաշտպանության ողջամիտ ժամկետների պահպանմանը և այլն: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ 2022-2024 թվականներին նախաքննության փուլում ավարտված քրեական վարույթների մոտ 66,7 տոկոսը քննվել է մինչև 4 ամիս ժամկետում: Այս ելակետը հիմք ընդունելով՝ Դատախազության բոլոր ստորաբաժանումներին տրվել է գրավոր հանձնարարական՝ անմիջական դատախազական հսկողության ներքո գտնվող քրեական վարույթներով ոչ ուշ, քան չորս ամիսը մեկ պարբերականությամբ վարույթի նյութերը պահանջել վարույթն իրականացնող մարմնից, ստուգել իրականացվող նախաքննության պատշաճությունը, անհրաժեշտության դեպքում՝ կիրառել դատախազական ներգործության միջոցներ: Նշված ժամկետների պահպանումը մարդկային գործոնից զերծ պահելու նպատակով՝ մշակվել և ներդրվում է «Դատախազի աշխատանքի հաշվետվության» թվայնացված վիճակագրական ծրագիրը: Այս ծրագիրը գործիք է՝ առցանց ռեժիմով ստուգելու Դատախազության յուրաքանչյուր ստորաբաժանման և յուրաքանչյուր դատախազի աշխատանքի ծավալները, անմիջական հսկողության ներքո գտնվող վարույթների թիվը, կայացված վարութային ակտերի քանակը և որ ամենակարևորն է՝ այս ծրագիրն ապահովում է ինքնաշխատ հիշեցումներ (այդ թվում՝ վերադասներին)՝ իմ կողմից նշված հանձնարարականով սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ»: Պանելային քննարկման երկրորդ հատվածում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անդրադարձել է խափանման միջոցների ընտրության գործընթացին՝ տեղեկացնելով, որ 2023 թվականին անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նախաձեռնված քրեական վարույթների համամասնությամբ հաշվարկելու պարագայում՝ քրեական վարույթների 4.02%-ով, 2024 թվականին՝ 3.87%-ով: Անդրադառնալով արդարացման դատական ակտերին՝ Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2023 և 2024 թվականներին արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի 1.8%-ով, ինչը, ի թիվս այլնի, պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է քրեական վարույթների քննության, դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության որակը, թույլ ապացուցողական բազայով քրեական վարույթները մեծամասամբ չեն հանձնվում դատարան՝ այս առումով մեծապես կարևորելով նաև Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած դատական պրակտիկան:
17:35 - 21 ապրիլի, 2025