Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Ոռոգման ջրի խնդիրը լուծելու պահանջով Ղարիբջանյանի և Գետքի բնակիչները ճանապարհ էին փակել

 |armenpress.am|

Ոռոգման ջրի խնդիրը լուծելու պահանջով Ղարիբջանյանի և Գետքի բնակիչները ճանապարհ էին փակել |armenpress.am|

armenpress.am: Ոռոգման ջրի խնդրի լուծման պահանջով հուլիսի 15-ին, Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհի՝ Ղարիբջանյանի հատվածը: Որոշ ժամանակ ճանապարհը փակ պահելուց հետո երկու գյուղերի բնակիչները Ղարիբջանյանի վարչական կենտրոնում հարցը քննարկեցին  Շիրակի մարզպետարանի, «Շիրակ» ՋՕԸ և Ախուրյան խոշորացված համայնքի պատասխանատուների հետ:  Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ  Ռոման Համայակյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրված շոգ եղանակով պայմանավորված խնդիրն ավելի է սրվել: «Ղարիբջանյանն ամբողջությամբ ու Գետքի մի մասը չեն հանդիսանում Շիրակ ջրօգտագործողների ընկերության անդամ,  և ընկերությունը նրանց ջուր չի տրամադրում. այս գյուղերում միշտ օգտագործել են միայն իրենց ջրի պաշարները: Շոգ եղանակին զուգահեռ մեկնարկել է նաև ոռոգման սեզոնը, ավելացել են նաև ցանքատարածությունները, ինչով պայմանավորված խնդիրը լրջացել է»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ խնդրի լուծման տարբերակն այդ գյուղերի  բնակիչների անդամակցությունն է «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը: Նա նաև հայտնել է, որ համայնքը խնդրին համապարփակ լուծում տալու համար ոռոգման ցանցի անցկացման սուբվենցիոն ծրագիր կներկայացնի կառավարությանը։
14:22 - 15 հուլիսի, 2022
Այս պահին երկրաշարժի հետևանքով փլուզման ահազանգեր չեն եղել․ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ

Այս պահին երկրաշարժի հետևանքով փլուզման ահազանգեր չեն եղել․ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ

Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ գրանցված երկրաշարժից հետո արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: «ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել»,-նշված է մարզպետի գրառման մեջ: Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 11-ին` առավոտյան 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ:
11:03 - 11 հուլիսի, 2022
ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին

 |armenpress.am|

ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին |armenpress.am|

armenpress.am: Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։ Կարեն Սարուխանյանը հաստատեց, որ կվերցնի մանդատը: «Կաշխատեմ հիմնականում մեր՝ Շիրակի մարզի  ու մարզի բնակիչների համար ու կփորձեմ բոլորին հնարավորինս օգտակար լինել»,-հավելեց նա: Կարեն Սարուխանյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել. եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (2021 սեպտեմբեր - դեկտեմբեր), 2018-ի հունիսից 2019-ի հունվարը եղել է ՀՀ Շիրակի մարզպետ, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով։ 2021 թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Գյումրու տարածքային խորհրդի նախագահ։
17:06 - 06 հուլիսի, 2022
Տարեց տղամարդկանց ծեծելու համար մեղադրվող երիտասարդները կմնան կալանքի տակ

 |factor.am|

Տարեց տղամարդկանց ծեծելու համար մեղադրվող երիտասարդները կմնան կալանքի տակ |factor.am|

factor.am: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանն այսօր քննեց Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմադիրների կազմակերպած ավտոերթի օրը տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված հինգ երիտասարդների՝ Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբաններն այս գործով անցնող կալանավորվածներից յուրաքանչյուրին ներկայացրեցին առանձին-առանձին՝ միջնորդելով կալանքը փոխել երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Երիտասարդներին անձնական երաշխավորություն ներկայացրեցին նաև ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արամ Վարդևանյանը։ Ըստ պատգամավորների՝ երիտասարդները պատերազմի մասնակիցներ են, ոմանք նաև վիրավորում են ստացել, նրանցից մի քանիսը պարգևատրվել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ 3 տուժողների շահերը պաշտպանում էր Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Կարեն Բարսեղյանը։ Նա տուժողների անունից հայտարարեց, որ նրանք բողոք, պահանջ չունեն։ Տուժողներից մեկը ներկայացել էր դատարան, սակայն չմասնակցեց դատական նիստին։ Դատարանը որոշումը հրապարակեց քիչ առաջ՝ անփոփոխ թողնելով նրանց խափանման միջոցը։
21:37 - 02 հունիսի, 2022
Երկրաշարժը բավական մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում, այս պահին փլուզումներ չկան արձանագրված

Երկրաշարժը բավական մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում, այս պահին փլուզումներ չկան արձանագրված

Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել  է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: «Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Այս պահին մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Շիրակի մարզի համայնքների ղեկավարների վստահեցմամբ, այս պահին փլուզումներ չկան արձանագրված»,- գրել է նա։
22:09 - 14 մայիսի, 2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մայիսի 8-ին տեսակցել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցների

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մայիսի 8-ին տեսակցել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցների

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մայիսի 8-ին տեսակցել է արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ Արա-Գեղեցիկ Հայրիկյանին, Ջիվան Պետրոսյանին և Սերիկ Տոնոյանին։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմը։ «Դուք մեր պատմության փառավոր էջերը կերտողներն եք և մեր հաղթանակը ձեզանով ու ձեր մարտական ընկերների կյանքի, առողջության ու հերոսության գնով է եղել։ Դուք մերօրյա հերոսներ եք, ձեր օրինակով պետք է ապրեն ու դաստիարակվեն մեր սերունդները։ Ես գիտեմ` դուք երբեմն անտեսվածության զգացում կարող եք ունենալ, և նեղվելու, և զայրանալու իրավունք ունեք, սակայն վստահեցնում եմ` մենք գնահատում ենք հայրենիքի համար արված ձեր սխրանքներն ու խոնարհվում ենք ձեր ավանդի ու հայրենիքի համար կյանքը տված հերոս հայորդիների հիշատակի առջև» ,- հանդիպումների ժամանակ ասել է Շիրակի մարզպետը։
14:54 - 08 մայիսի, 2022
Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին եւ թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին եւ թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին եւ թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը։ Քաղաքացիներից մեկը, որ ներկայացավ որպես գերու ծնող, ընդդիմության առաջնորդներից Գեղամ Մանուկյանի հետ է զրուցում ու հարցադրումներ հնչեցնում՝ «որ գաք իշխանության, ի՞նչ եք անելու»։ Մանուկյանն ի պատասխան հնչեցրեց՝ նախ հեռացնելու են գործող նախարարներին։ Իրավիճակը տեւական ժամանակ էր՝ չէր հանդարտվում։ Ոստիկանությունը փորձում էր բացել ճանապարհը, սակայն ընդդիմադիր ակտիվիստների ու ճանապարհը փակած քաղաքացիների միջեւ քաշքշուկ էր լինում։ Ի վերջո ոստիկանությունը կարողացավ բացել ճանապարհի երթեւեկելի հատվածը։ Հիշեցնենք, շարման ակտիվիստները Գյումրի են ուղեւորվում, նրանք ժամը 13:00—ին հանրահավաքի մասին են հայտարարել։
13:08 - 08 մայիսի, 2022
Շիրակի մարզպետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են գերիների հայրենադարձման խնդրին

Շիրակի մարզպետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են գերիների հայրենադարձման խնդրին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ԵՄ հետ արդեն հաստատված համագործակցությունն ու Եվրամիության կողմից մարզում իրականացրած ծրագրերը տարբեր ուղղություններով․ «Բարով եք եկել Շիրակի մարզ, տիկին դեսպան։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալելու և Շիրակի զարգացմանն առնչվող ծրագրերին անդրադառնալու։ Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունեցող մարզերից մեկն է և սա ասում եմ ոչ նրա համար, որ ես այս պահին Շիրակի մարզպետն եմ։ Բոլոր նախադրյալները կան մարզի զարգացման համար և ուրախությամբ եմ Եվրոմիությունն այստըեղ մեզ հետ է։ Կարևոր նախաձեռնություններ են մեզ համար ինչպես կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունն, այնպես էլ ԵՄ ֆինանսավորմամբ բացված տոհմային անասնաբուծության կենտորնի, Ամասիայի բրդի գործարանի, Արթիկի ֆոտովոլտային կայանի ծրագրերը։ Այսօրինակ ծրագրերի իրագործումը հնարավորություն են տալիս, որ մարզի տարբեր տարածաշրջաններ համաչափ զարգանան։ Եվ մենք հավատարիմ ենք կառավարության ապակենտրոնացված քաղաքականությանն ու ինքներս էլ ամեն ինչ անում ենք մարզի բոլոր բնակավայրերի զարգացման համար»։ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը։ Անդրեա Վիկտորինը նշել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և դրանք կրելու են շարունակական բնույթ։ Կողմերը զրուցել են նաև Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում առաջիկա շաբաթվա ընթացքում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք ծրագրերի։
19:08 - 07 մայիսի, 2022
Սուբվենցիոն ծրագրերից մինչև ապօրինի շինարարության դեմ պայքար. հանդիպում Շիրակի մարզպետարանում

Սուբվենցիոն ծրագրերից մինչև ապօրինի շինարարության դեմ պայքար. հանդիպում Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են՝ 2022-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:    Անդրադառնալով սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ չնայած հայտերի ներկայացման փուլում համայնքները ակտիվություն են ցուցաբերել, սակայն թերանում են նախագծային փաստաթղթերի ներկայացման առումով․ «Գործընթացի մեկնարկին շատ ուրախալի էր, որ համայնքները կառավարության հետ համագործակցությամբ փորձում են հիմնահարցերը լուծել, սակայն մինչ օրս նախագծային աշխատանքներ մարզպետարան չեն ներկայացվել: Այստեղ գործընթացը կաղում է, ինչը վատ է և կարող է խնդիրներ առաջացնել։ Որոշակի օբյեկտիվ գործոն կարելի է համարել նախագծային ընկերությունների շատ պատվերներ ընդունելն ու ժամկետներում չտեղավորվելը, սակայն համայնքները պետք է հստակ կարողանան քայլեր ձեռնարկել չհապաղելու համար։ Հորդորում եմ ձեզ այս հարցում լինել առավել օպերատիվ»։   Շիրակի մարզպետը կարևորել է նաև սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքների որակը՝ ընդգծելով, որ մարզպետարանը խիստ վերահսկողություն կսահմանի․ «Սուբվենցիոն ծրագրերի մարզպետարանի մշտադիտարկման աշխատանքային խումբը կուսումնասիրի բոլոր ծրագրերի ընթացքը, դուք ևս, հարգելի համայնքապետներ, այս հարցում եղեք առավել աչալուրջ և անհանդուրժող ցանկացած թերացման դեպքում, կան երաշխիքային ժամկետներ և շինարարները պետք է այդ պահանջները կատարեն։ Արդեն իսկ մի քանի բնակավայրում նախորդ տարվանից արձանագրվել են թերացումներ, որոնք պետք է անպատճառ շտկվեն»։   Շիրակի մարզպետը բավարար չի համարել սեփական եկամուտների մարզի համայնքների կատարողականը՝ ընդգծելով, որ համայնքների ղեկավարներն այս առումով անելիքներ ունեն՝ կարևորելով հատկապես առանձնակի խոշոր չափերի ապառքներ ունեցող այն քաղաքացիների նկատմամբ հստակ վերաբերմունքը, որոնք և վճարունակ են, և փորձում են չարաշահելով որոշակի հնարավորություններ չկատարել հարկային պարտավորությունները։ Առաջին եռամսյակում սեփական եկամուտները մարզում կատարվել են 70․2 տոկոսով։ Առանձնակի ցածր է եղել անշարժ գույքի հարկի վճարումը՝ 49․1տոկոս։   Անդրադարձ է կատարվել նաև ապօրինի շինարարություն չթույլատրելուն, այս հարցում համայնքների և պատասխանատու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքին։ Մարզպետը նշել է, որ անկախ դիրքից ու հնարավորություններից, բոլորը օրենքի առջև պետք է հավասար լինեն և ցանկացած շինության կառուցում մարզում բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա պետք է արվի:  
16:47 - 26 ապրիլի, 2022
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ի նարկոլոգը դուրս է գրել և վաճառել հոգեմետ դեղեր. Դատախազություն

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ի նարկոլոգը դուրս է գրել և վաճառել հոգեմետ դեղեր. Դատախազություն

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, իրացման, ինչպես նաև կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2021թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ  «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա.Ս.-ն,  նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, իրացման նպատակով «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել «դիազեպամ», «սիպազոն», «գալոպրիլ», «ազալեպտին», «տիզերցին» և «ամպարոլ» տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։  Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր  մասնագիտական գործունեությունն իրականացնելիս օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով,  2021թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից  հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը: Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Հետագայում որոշումներ են կայացվել նրանցից 4-ի նկատմամբ գործուն զղջալու՝ ոչ արդարացնող, իսկ 1-ի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված ՓԲԸ-ի նարկոլոգի, նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ և կաշառք տված 4 անձի, ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 - 13 ապրիլի, 2022
875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար
 |hetq.am|

875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875 մլն 473 հազ. դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 7-ի նիստում։ Առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 ծրագրեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ դրանցից 26-ը 2021 թ-ին ավարտված ծրագրեր են, անհրաժեշտ է 604 մլն դրամ վճարել, իսկ 18-ը դեռևս 2020 թ-ին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021-2022 թթ-ին, և պետք է վճարել Կառավարության մասնաբաժինը։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ինչ ընթացք ունեն։  Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ ընդհանուր ստացել են 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ արժեքով, որից Կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է։ Նախարարի խոսքով՝ այժմ սպասում են համայնքներից նախագծերի ուղարկմանը։
16:06 - 07 ապրիլի, 2022
Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում շենքերի վրա «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում: Վերջին շրջանում կասկածելի տելեգրամյան ալիքների հղումներով գրություններ են հայտնվում Գյումրիի տարբեր շինությունների վրա. իրավապահ մարմիններն ունեն հաստատված տվյալներ, որ դրանք թմրանյութերի օնլայն վաճառք իրականացնող տելեգրամյան ալիքների հասցեներ են։ Խնդրով սկսել է զբաղվել Շիրակի մարզի դատախազությունը։ «Կատարվել  են դեպքի վայրերի զննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ գրող անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրաբար այդ կայքերի իսկությունը, հասանելիությունը պարզելու ուղղությամբ»,- նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նման գրառումների մասին ահազանգ այս պահին միայն Գյումրիից են ստացել: Պատասխանատուն նաև հայտնեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդյունքներ արդեն ունեն. հայտնաբերվել են անձինք, ովքեր այդ ալիքներով ձեռք են բերել թմրամիջոցներ, կան մեղադրյալներ, դատարան ուղարկված գործեր: Այս պահին այդ գործերով անցնող անչափահասներ, բարեբախտաբար, չկան: Արմենուհի Մխոյան
11:04 - 06 ապրիլի, 2022