Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Թուրքիան իդեալական վայր է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար․ Էրդողան
 |azatutyun.am|

Թուրքիան իդեալական վայր է ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան իդեալական հարթակ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր բանակցությունների համար, նախօրեին Անկարայում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնություն ցուցաբերել՝ բանակցային գործընթացը կայուն խաղաղության հասցնելու հարցում։ Զելենսկին փետրվարի 17-ի ուշ երեկոյան է ժամանել Անկարա, հաջորդ օրը հանդիպել է Էրդողանի հետ, ինչպես նաև մասնակցել Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը։ Հիշեցնենք, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը տրվել է երեկ՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում. դրանք տևել են 4,5 ժամ անց ավարտվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր, որ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին` պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։
12:36 - 19 փետրվարի, 2025
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ ինչ են քննարկել Էրդողանն ու Զելենսկին
 |tert.am|

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ ինչ են քննարկել Էրդողանն ու Զելենսկին |tert.am|

tert.am: Այս պատերազմը պետք է ավարտվի։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։   «Թուրքիան իդեալական վայր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար»,- ասել է նա։ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական ​​նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը:  «Պարոն Թրամփը նախաձեռնել է բանակցային գործընթացը: Այս մոտեցումը համահունչ է վերջին երեք տարիներին Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ստամբուլում կայացած բանակցությունները մեկնակետ էին այն կետերի համար, որոնք առավել մոտ են կողմերի միջև համաձայնության կայացման առումով»,- նշել է Էրդողանը: Զելենսկին նշել է, որ չեղարկել է իր այցելությունը Սաուդյան Արաբիա։ «Չեղարկել եմ իմ ուղևորությունը Սաուդյան Արաբիա, ես այնտեղ չեմ գնա: Իմ ուղևորությունը տեղափոխել եմ մարտի 10-ին։ Ուկրաինան չի հրավիրվել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններին, այդ հանդիպումն անակնկալ էր Կիևի համար»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում Զելենսկին պետք է մեկներ Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգի հետ։
19:23 - 18 փետրվարի, 2025
Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից․ Զելենսկի


 |factor.am|

Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից․ Զելենսկի |factor.am|

factor.am: Կիևը հանդես է գալիս խաղաղության հաստատման օգտին, որը հիմնված է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Անկարայում երկրի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը, գրում է Անադոլու գործակալությունը։ Նա ասել է նաև, որ Կիևը ցանկանում է որպես երաշխավորների տեսնել ԱՄՆ-ին, Եվրամիությանն ու Թուրքիային։ «Մենք ցանկանում ենք խաղաղություն ու ձգտում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ամբողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,-ասել է Զելենսկին՝ ընդգծելով ւկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը։ Զելենսկին ասել է, որ այդ հարցերը կքննարկվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր բանակցությունների ընթացքում։ Ուկրաինայի ղեկավարը նշել է նաև, որ նախկինում «արդյունքներին միտված» բանակցություններ է վարել իր թուրք գործընկերոջ հետ։ Նա հիշեցրել է Անկարայի միջնորդական ջանքերը՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ընդգծելով գերիների փոխանակման հարցում Թուրքիայի օգնությունը՝ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար մեծ նշանակություն ունեն «ուկրաինացիներին տուն վերադարձնելու» և «պարենային անվտանգության» հարցերը։ «Թուրքիայի ջանքերի շնորհիվ մենք կարողացանք ստեղծել պարենային միջանցք, սակայն Ռուսաստանի գործողությունների պատճառով այդ միջանցքի աշխատանքը խափանվեց, և մարդիկ ամբողջ աշխարհում, հատկապես՝ նրանք, որոնք այդ պարենի կարիքն ունեն, չկարողացան ստանալ այն»,- հայտարարել է Զելենսկին։ Նա Անկարայում Ուկրաինայի դեսպանատան նոր շենքի բացումն անվանել է «շատ խորհրդանշական»։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ արարողությանը ներկա են Ղրիմի թաթարական սփյուռքի ներկայացուցիչներ։ «Մենք երբեք, երբեք չենք ճանաչի Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված մեր տարածքները որպես Ռուսաստանի մաս։ Նրանք Ուկրաինայի մաս են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զելենսկին՝ ասելով, որ «չի կարող գործել Ուկրաինայի Սահմանադրությանը հակառակ»։ Նա նաև ընդգծել է, որ Կիևը «գերադասում է դիվանագիտական ​​միջոցներով վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքները»։ Դիմելով «բոլոր միջնորդներին՝ ռուսներին, ամերիկացիներին և եվրոպացիներին», Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան «ցանկանում է հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, առանց արյունահեղության, բայց երբեք չի զիջելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
17:08 - 18 փետրվարի, 2025
Զելենսկին ժամանել է Անկարա |azatutyun.am|

Զելենսկին ժամանել է Անկարա |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի ուշ երեկոյան ժամանել է Անկարա։ Զելենսկին կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թուրքական կողմը նշում է, որ կվերանայվեն Թուրքիա-Ուկրաինա ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ասպեկտները, կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջանային և գլոբալ հարցերի, Ուկրաինայի վերջին զարգացումների շուրջ։ Թուրքական Anadolu գործակալությունը նշում է, որ քննարկումներ կլինեն նաև Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների շուրջ՝ նշելով, որ թուրք պաշտոնյաները վաղուց են առաջարկում օգնել կարգավորմանը, քանի որ երկիրը լավ հարաբերություններ ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ: Սա Թուրքիա Զելենսկու երրորդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։ 2024-ի դեկտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ 2025-ին Ստամբուլի համար «առաջնահերթություն» է Ուկրաինայում պատերազմի ավարտը։ «Մենք հույս ունենք, որ 2025 թվականին մեր հյուսիսում նոր դարաշրջան կսկսվի»,- ասել էր Թուրքիայի նախագահը։ Զելենսկի-Էրդողան հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունների ֆոնին։ Զելենսկի նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինան հրավեր չի ստացել մասնակցելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններին, որոնք նախատեսված են այսօր Էր- Ռիյադում։
10:02 - 18 փետրվարի, 2025
Զելենսկի. Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունների մասին |azatutyun.am|

Զելենսկի. Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին՝ պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։ «Ուկրաինան չի մասնակցում։ Ուկրաինան այդ մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինան Ուկրաինայի հարցով առանց Ուկրաինայի ցանկացած բանակցություն գնահատում է արդյունք չունեցող։ Մենք չենք կարող ճանաչել մեր մասին որևէ պայմանավորվածություն առանց մեզ։ Եվ մենք չենք ճանաչի նման պայմանավորվածությունները»,- ասել է Զելենսկին հեռավար ասուլիսում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «կներգրավվի» ռուսական պատերազմին ավարտին ուղղված ցանկացած խաղաղ բանակցություններում։
18:02 - 17 փետրվարի, 2025
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Եվրոպայի դերը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում |panarmenian.net|

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Եվրոպայի դերը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում |panarmenian.net|

panarmenian.net: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 14-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայում պատերազմն ավարտելու քայլերը, հայտնում է Նախագահի գրասենյակը։ Նրանց զրույցը հաջորդել է Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկու հանդիպումներին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Առաջնորդները քննարկել են, թե ինչպես կարող են եվրոպական երկրները համակարգված աշխատել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ՝ արդար խաղաղություն ապահովելու համար։ «Եվրոպան պետք է ներկայացված լինի բանակցությունների սեղանի շուրջ», – ըստ հաղորդագրության՝ ընդգծել է Զելենսկին, հայտնում է The Kyev Independent-ը։ Նախագահի գրասենյակը նշել է, որ քննարկման առանցքում եղել են «անվտանգության երաշխիքները և Ֆրանսիայի առաջարկները»։ Չնայած դրանց մանրամասները չեն հրապարակվել, Զելենսկին և Մակրոնը նախկինում խոսել են Արևմտյան խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին՝ Ուկրաինայում հնարավոր զինադադարը վերահսկելու համար։ Չնայած Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ձգտմանը՝ ԱՄՆ պաշտոնյաների վերջին հայտարարությունները կասկածի տակ են դրել այդ հեռանկարը։ Զելենսկին և Մակրոնը իրենց զրույցի ընթացքում անդրադարձել են նաև Թրամփի հեռախոսազրույցին Պուտինի հետ։ «Եթե նախագահ Թրամփը կարող է իսկապես համոզել նախագահ Պուտինին դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան, դա հիանալի նորություն է», – գրել է Մակրոնը X-ում՝ Զելենսկու հետ խոսելուց հետո։ «Այնուհետև միայն ուկրաինացիները կկարողանան վարել ամուր և տևական խաղաղության շուրջ բանակցությունները։ Մենք կօգնենք նրանց այս ջանքերում»։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ «Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի» չխոսելու սկզբունքի պաշտպանելու համար։ «Ապագայում ամբողջ Եվրոպայի անվտանգությունը կախված է այսօրվա միասնությունից», – ասել է նա։ Փետրվարի 12-ին Ռամշտայնի գագաթնաժողովում ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը նշել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը «իրատեսական արդյունք» չէ խաղաղության բանակցությունների համար։ Նա նաև հայտարարել է, որ երկրի 2014 թվականի սահմաններին վերադառնալը «անիրատեսական նպատակ» է։ Այդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով պատերազմի դադարեցման հարցը։ Այնուհետև Թրամփը զանգահարել է Զելենսկուն։
10:35 - 17 փետրվարի, 2025
Զելենսկին ասել է, որ չի կատարի առանց Ուկրաինայի մասնակցության ձեռք բերված պայմանավորվածությունները |news.am|

Զելենսկին ասել է, որ չի կատարի առանց Ուկրաինայի մասնակցության ձեռք բերված պայմանավորվածությունները |news.am|

news.am: Կիևը չի ճանաչի ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքները, եթե դրանք տեղի ունենան առանց ուկրաինական կողմի մասնակցության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Reuters-ը։ «Այսօր կարևոր է, որ իրադարձությունները չզարգանան ըստ Պուտինի ծրագրի, ով ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի բանակցությունները երկկողմանի դառնան, պետք է ներկայացված լինեն նաև եվրոպական երկրները»,- հավելել է պետության ղեկավարը։ Երբ լրագրողները Զելենսկիին հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում այն ​​փաստին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի, ապա իր հետ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Թրամփը տեղյակ է իր դիրքորոշման մասին։ «Ես իսկապես կարծում եմ, որ Ուկրաինան պետք է առաջնահերթություն լինի։ Մենք պատերազմի մեջ ենք, իսկ Պուտինը մեր դեմ է»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել միաժամանակ երկխոսություն վարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ «Զրույցում նա չի ասել, որ Պուտինն ու Ռուսաստանը իր համար առաջնահերթություն են։ Այսօր մենք վստահում ենք այս խոսքերին»,- հավելել է նախագահը։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինայի համար չափազանց կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության պահպանումը։ «Ես այս կոչը (Պուտինին՝ TMT) չեմ ընդունում որպես նշան, որ Ռուսաստանը Թրամփի համար առաջնահերթություն է։ Թեև, իհարկե, դա տհաճ է, քանի որ մենք բոլորս՝ ուկրաինական հասարակությունը, մեր եվրոպացի գործընկերները, ակնկալում ենք, որ առաջին հերթին պետք է լինի Ուկրաինան։ Ոչ մի բան, որը վերաբերում է Ուկրաինային, չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի»,- ասել է Զելենսկին
10:08 - 14 փետրվարի, 2025
Ինչ է քննարկել Թրամփը Պուտինի և Զելենսկու հետ |azatutyun.am|

Ինչ է քննարկել Թրամփը Պուտինի և Զելենսկու հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Կրեմլը հաստատել է: Թրամփն ընդգծել է, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին: Truth սոցիալական ցանցում ԱՄՆ առաջնորդը մանրամասներ է հայտնել զրույցից. «Մեզնից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտի մասին, որ մի օր կունենանք միասին աշխատելու շնորհիվ: Ինչպես երկուսս էլ համաձայնեցինք, մենք ցանկանում ենք վերջ դնել միլիոնավոր մահերին, որ տեղի են ունենում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետևանքով: Նախագահ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի շատ ուժեղ կարգախոսը՝ «ողջախոհություն»»: Թրամփի խոսքով՝ երկու գերտերությունների առաջնորդները պայմանավորվել են աշխատել միասին սերտորեն, ներառյալ միմյանց երկրներ այցելելը: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ էլ. «Նախագահ Թրամփը խոսել է ռազմական գործողությունները որքան հնարավոր է շուտ դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»: Կրեմլի խոսնակը հավելել է, թե նախագահ Պուտինն էլ իր հերթին ընդգծել է, որ «ցանկացած կարգավորում պետք է անդրադառնա հակամարտության հիմնական պատճառներին»։ Թե որոնք են դրանք, Պեսկովը չի մանրամասնել։ ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքն ու Պուտինը որոշել են, որ համապատասխան թիմերն անհապաղ սկսեն բանակցությունները. «Եվ մենք կսկսենք՝ զանգահարելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնենք նրան զրույցի մասին, մի բան, որը ես կանեմ հենց հիմա»։ Թրամփը, սոցիալական ցանցում խոսելով ՌԴ նախագահի հետ զրույցի մասին, նաև տեղեկացրել է, որ խնդրել է պետքարտուղարին, ԿՀՎ-ի տնօրենին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին և դեսպան ու հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆին ղեկավարել բանակցությունները, որոնք, իր խորին համոզմամբ, «հաջողությամբ կպսակվեն»: «Միլիոնավոր մարդիկ են զոհվել այս պատերազմում, որը տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ, բայց դա տեղի է ունեցել, ուստի այն պետք է ավարտվի: Այլևս կյանքեր չպետք է կորսվեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին այս հեռախոսազրույցի համար իր տրամադրած ժամանակի և գործադրած ջանքերի համար … Ես հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի, հուսով եմ՝ շուտով»,-հայտարարել է նա: Ուկրաինայից բացի, ըստ Կրեմլի, երկու գերտերությունների առաջնորդները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ուկրաինական հարցի լուծումը չի կարող լինել առանց Ուկրաինայի և եվրոպացիների, հայտարարել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի արտգործնախարարները: Թրամփը զրուցել է նաև Զելենսկու հետ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ առաջնորդը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ: Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հայտնել է, որ բովանդակալից զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, խոսել են խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկել միասին աշխատելու պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և այլ առաջադեմ ոլորտները: «Բովանդակալից զրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին», - գրել է նա X-ում։ Թրամփը ևս գոհունակությամբ է անդրադարձել իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցին՝ սոցիալական ցանցում գրելով. «Հեռախոսազրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկու հետ քննարկել են պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք հանդիպումը: Գերմանիայում այս շաբաթ մեկնարկում է անվտանգության համաժողովը: «Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս ծիծաղելի պատերազմը, որի հետևանքով զանգվածային և բոլորովին անտեղի մահեր են գրանցվել և ավերածություններ եղել: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին», - նշել է Դոնալդ Թրամփը: Զելենսկին, իր հերթին, կրկին սոցիալական ցանցում արված գրառման մեջ շեշտել է, որ ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան. «ԱՄՆ-ի հետ միասին մենք ուրվագծում ենք մեր հաջորդ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և ապահովելու կայուն, հուսալի խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք անենք դա»:
09:39 - 13 փետրվարի, 2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Զելենսկու հետ
 |azatutyun.am|

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Զելենսկու հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահի հետ այսօրվա հեռախոսազրույցից հետո ԱՄՆ առաջնորդը զրուցել է նաև Ուկրաինայի նախագահի հետ: Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հայտնել է, որ բովանդակալից զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, խոսել են խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, քննարկել միասին աշխատելու պատրաստակամությունը և Ուկրաինայի տեխնոլոգիական հնարավորությունները, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և այլ առաջադեմ ոլորտները: «Բովանդակալից զրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհակալ եմ նախագահ Թրամփին նրա հետաքրքրության համար, թե ինչի կարող ենք հասնել միասին», - գրել է նա X-ում։ Զելենսկին նշել է, որ Թրամփն իրեն տեղեկացրել է նաև Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին, որի ժամանակ պայմանավորվել են բանակցություններ սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և սերտորեն աշխատել միասին: Թրամփը ևս գոհունակությամբ է անդրադարձել իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցին՝ սոցիալական ցանցում գրելով. «Հեռախոսազրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկու հետ քննարկել են պատերազմին առնչվող մի շարք թեմաներ, հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում կայանալիք հանդիպումը: Գերմանիայում այս շաբաթ մեկնարկում է անվտանգության համաժողովը: «Լիահույս եմ, որ այդ հանդիպման արդյունքները դրական կլինեն։ Ժամանակն է դադարեցնել այս ծիծաղելի պատերազմը, որի հետևանքով զանգվածային և բոլորովին անտեղի մահեր են գրանցվել և ավերածություններ եղել: Աստված օրհնի Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդին», - նշել է Դոնալդ Թրամփը: Զելենսկին, իր հերթին, կրկին սոցիալական ցանցում արված գրառման մեջ շեշտել է, որ ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան Ուկրաինան. «ԱՄՆ-ի հետ միասին մենք ուրվագծում ենք մեր հաջորդ քայլերը՝ կասեցնելու ռուսական ագրեսիան և ապահովելու կայուն, հուսալի խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց, եկեք անենք դա»: Զելենսկին ու Թրամփը պայմանավորվել են շարունակել կապը և պլանավորել առաջիկա հանդիպումները:
22:31 - 12 փետրվարի, 2025
Սլովակիայի վարչապետը քննադատել է ռուսական գազի տարանցման դադարեցումը, պահանջել հանդիպում Զելենսկու հետ
 |azatutyun.am|

Սլովակիայի վարչապետը քննադատել է ռուսական գազի տարանցման դադարեցումը, պահանջել հանդիպում Զելենսկու հետ |azatutyun.am|

azatutyun.am: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն բաց նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ սուր քննադատելով Կիևին՝ ուկրաինական տարածքով ռուսական բնական գազի տարանցումը դադարեցնելու համար։ Ֆիցեն ընդգծել է դրա քաղաքական և տնտեսական հետևանքները։ «Ուկրաինայով գազի տարանցումն արգելափակելու ձեր որոշումը հսկայական վնաս է հասցրել ոչ միայն Սլովակիային, այլև ամբողջ Եվրամիությանը»,- գրել է Սլովակիայի վարչապետը՝ նշելով, որ «խաթարվում է այն կազմակերպության մրցունակությունը, որին ձգտում է միանալ Ուկրաինան»: Ֆիցոն պահանջել է անհապաղ հանդիպում Զելենսկու հետ՝ քննարկելու հնարավոր լուծումները, այդ թվում՝ տարանցումը վերականգնելու այլընտրանքային միջոցները։ Սլովակիայի վարչապետն ավելի վաղ սպառնացել էր, ի պատասխան Կիևի, քննարկել Ուկրաինա էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու, ուկրաինացի փախստականների օգնությունը կրճատելու հարցը։ Ռուսաստանը հունվարի 1-ին առավոտյան դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը Եվրոպա: Ըստ ռուսական «Գազպրոմ» ընկերության պարզաբանման՝ պատճառն այն է, որ Ուկրաինան բազմիցս հրաժարվել է թարմացնել 2019 թվականին կնքված պայմանագիրը, որի ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Ուկրաինայի նախագահը դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ մտադիր չէ թարմացնել 2019 թվականին «Գազպրոմ» և ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունների միջև կնքված պայմանագիրը, որի հիման վրա ռուսական գազն այս խողովակաշարով արտահանվում էր Եվրոպա: Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ թույլ չի տա, որ Ռուսաստանն օգուտ ստանա Ուկրաինայի տարածքով գազի արտահանումից:
13:56 - 14 հունվարի, 2025
Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
 |azatutyun.am|

Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացումը, X-ի իր էջում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ գրեթե երեք տարի շարունակվող պատերազմում Ուկրաինային ԱՄՆ աջակցության համար։ Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Բայդենի հետ քննարկել են Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հարցը։ «Նա [Պուտինը] պետք է զգա պատերազմի գինը՝ զգալով դրա ուղղակի ազդեցությունն իր գրպաններին»,- գրել է Զելենսկին։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Բայդենն ընդգծել է Ուկրաինային աջակցելու կարևորությունն՝ ուկրաինացի ժողովուրդի արդար և կայուն խաղաղության համար։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:23 - 11 հունվարի, 2025