Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար |1lurer.am|

2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար |1lurer.am|

1lurer.am: Առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք ճանապարհների շինարարական աշխատանքների, դրանց հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև ավարտված ճանապարհների՝ վերջին 5 տոկոսի վճարման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 14-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Նախագծով առաջարկվում է վճարել 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար: Ընդհանուր 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական ճանապարհներներն են»,- ասաց Սանոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այդ ճանապարհները, որոնց թվում է Գեղամա սարից դեպի Արեգունի հատվածը՝ 5,3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը: «Սա շատ կարևոր սահմանահատված է, որովհետև, ըստ էության, պարփակում ենք Սևանա լճի շուրջ ճանապարհը… Այսինքն՝ Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ, որը նաև տուրիզմի զարգացման առումով շատ էական նշանակություն ունի»,- ասաց Փաշինյանը:
12:19 - 14 հունիսի, 2024
ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր

ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ նախագահին ուղեկցել եմ նախ Մ6 միջպետական ճանապարհի «Թուֆենկյան» հյուրանոցի հատված:  Նախագահին ներկայացրել եմ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։  ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Ալավերդու՝ հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամասում և Թումանյան փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին:  Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված  մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը՝ նախատեսված մարդատար մեքենաների համար:  Կամուրջը հնարավորություն է տվել վերականգնելու կապը 6 բնակավայրի հետ:  Այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որն ամբողջությամբ հեղեղվել էր աղետի առաջին օրը։  Այստեղ մեծ ինտեսիվությամբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Այցելություն է կատարվել նաև Քարկոփի միջնակարգ դպրոց»։
19:54 - 11 հունիսի, 2024
ՏԿԵ նախարարին զեկուցվել է աղետի գոտում երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը

ՏԿԵ նախարարին զեկուցվել է աղետի գոտում երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը

Այսօր անց է կացվել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Նախ ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Զեկուցվել է, որ հեղեղումներից տուժած բնակավայրերում շարունակվում են ակտիվորեն իրականացվել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Զեկուցվել է՝ երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը:   Հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Վերականգնված է կապը ջրհեղեղի հետևանքով մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ: էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման վերականգնողական աշխատանքները ևս ակտիվ ընթացքի մեջ են: Գույքագրման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Եվս մեկ անգամ կարևորվել է գույքագրումն առավելագույն ճշգրտությամբ իրականացնելու անհրաժեշտությունը: Ներկայացվել է հումանիտար աջակցության բաշխման ընթացքը: Նշվել է, որ օգնությունը աղետից տուժած բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է ամենօրյա ռեժիմով: Հատկացվում է նաև հագուստ, դեղորայք՝ ըստ կարիքների: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում են խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքները, նորմայից շեղումներ չեն արձանագրվել: Ներկա պահին համաճարակային իրավիճակը աղետից տուժած բնակավայրերում կառավարելի է: Ոլորտի մասնագետները շարունակում են իրազեկման միջոցառումները, իրականացվում է իրավիճակի վերահսկողություն: Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով հունիսի 6-ին Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։ «Այնուհանդերձ տվել եմ մի շարք հանձնարարականներ․ առաջնային կարիքների լրացուցիչ գնահատում իրականացնել բնակչության կարիքները թիրախավորված և լիարժեքորեն բավարարելու նպատակով»,- ասել է նախարար Գնել Սանոսյանը:
17:09 - 07 հունիսի, 2024
Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է. ՏԿԵ նախարար
 |armenpress.am|

Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է. ՏԿԵ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող և կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանոսյանն իր խոսքում նշեց, որ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են՝ հավելելով, որ միջպետական Մ6 մայրուղին արդեն բաց է մեքենաներով երթևեկության համար, ինչը ժամանակի խնայողության ու կապի առումով ունի չափազանց կարևոր նշանակություն: Այդուհանդերձ Սանոսյանը վարորդներին հորդորեց զգույշ լինել, քանի որ որոշ հատվածներում ճանապարհի կահավորման աշխատանքները շարունակվում են: «Երեկվանից արդեն աշխատում է Այրումի երկաթուղային կայարանը, ինչի արդյունքում արդեն ունենք վառելիքով ներկրված քսաներկու վագոն: Բենզինն ու դիզվառելիքը դատարկվել են, և վագոնները վերադարձել են Վրաստան՝ վառելիքի հաջորդ խմբաքանակը մի քանի ժամից բերելու համար: Մեզանից խնդրել են լրացուցիչ բեռնատար մեքենաներ, մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք, որպեսզի վառելիքն ավելի հեշտությամբ մատակարարենք շահառուներին: Երկաթուղու մյուս հատվածներում նույնպես ընթանում են ակտիվ աշխատանքներ, ինչը մեծացնում է հույսը, որ կկարողանանք հնարավորիս արագ երկաթուղու գործունեությունն ամբողջությամբ վերականգնել»,- ասաց Սանոսյանը:    Նրա տեղեկացմամբ՝ Ալավերդու շատ հատվածներ արդեն մաքրվել են աղբից, տիղմից ու ջրի հետքերից: Քարկոփ համայնքում վերջին օրերի ակտիվ աշխատանքի արդյունքում նկատելի են զգալի դրական փոփոխություններ: Այդտեղ վերականգնվել է ջրի մատակարարումը, մասնակիորեն նաև էլեկտրականության մատակարարումը: Այս պահին Ալավերդու հատվածում գործում են հետիոտնային չորս կամուրջներ, որոնք հեշտացնում են բնակիչների հոգսն ու շինարարների գործը: «Մեր ուշադրության կենտրոնում է չորս բնակավայրերի հետ կապի ապահովման խնդիրը: Տարբեր գործընկեր երկրների հետ համագործակցում ենք կամուրջներ տեղակայելու հարցում՝ փորձելով համատեղ ուժերով գտնել լուծումներ: Առաջիկա օրերին կապահովենք երթևեկությունը նաև Ախթալայի կամրջով: Էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի մատակարարումները նույնպես ակտիվորեն շարունակվում են: Ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է: Այս փուլում հանրապետական, մարզային ու համայնքային հանձնաժողովներն իրականացնում են ակտիվ գույքագրման ու վնասների գնահատման աշխատանքներ՝ հընթացս վերլուծելով նաև նախկինում իրականացված գույքագրումները, որպեսզի գործընկերները կարողանան կոնկրետ ծրագրեր կյանքի կոչել: Դրանք կարտահայտվեն փոխհատուցումների, վարկերի, արտոնությունների և այլ բնույթի աջակցությունների տեսքով»,- նշեց ՏԿԵ նախարարը: Նրա խոսքով՝ պատշաճ ուշադրություն է դարձվում նաև առողջապահական խնդիրներին, որպեսզի տեսչության և առողջապահության գործընկերները կարողանան ճիշտ գնահատել և վերահսկել սանիտարահամաճարակային իրավիճակը: Նախարարը նշեց, որ նախորդ երկու օրերին Երևանում հանդիպել է կառավարության գործընկերների հետ, ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքների ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ներգրավվել են, որպեսզի աղետի գոտում իրականացվող գույքագրման ու վնասի գնահատման արդյունքում սկսեն փոխհատուցումներ տրամադրել տուժածներին: «Հետագայում համապատասխան նախագծերի համաձայն՝ իրականացվելու են նաև հիմնական կամուրջների կառուցման աշխատանքներ, որոնք կփոխարինեն ժամանակավոր ենթակառուցվածքներին: Յուրաքանչյուր գերատեսչություն այդ առումով կատարում է իր բաժին աշխատանքը: Կան խմբեր, որոնք աշխատում են ժամանակավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, մյուսները կենտրոնացած են նախագծային աշխատանքների վրա»,- ասաց Սանոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ հիմնական ուղղություններից մեկն էլ գետերի հուների մաքրումն է և հենապատերի վերականգնումը: «Դեբեդի մակարդակն էականորեն նվազել է, ինչը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Որքան էլ հեղեղման հիմնական պատճառը գետն է, բայց մյուս կողմից էլ աղետը նաև մեր երկարամյա վատ աշխատանքի հետևանքն է, հետևաբար այսօր գուցե կա նաև օրենսդրական փոփոխությունների կարիք, որպեսզի կարողանանք մաքրման ու ափապաշտպան աշխատանքներ կատարել գետերի հուներում: Գետերում դեռ կան քարակույտեր, աղբ, ծառային զանգվածներ, որոնք նպաստել են գետերի մակարդակի բարձրացմանը: Շրջակա միջավայրի նախարարության գործընկերներին այդ մասով խնդրել ենք կատարել համապատասխան դիտարկումներ, և եթե լինի օրենսդրական փոփոխությունների կարիք, նախաձեռնեն նաև այդպիսի գործընթաց՝ ապագայում կանխելով նման աղետների կրկնությունը»,- եզրափակեց ՏԿԵ նախարարը:          Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:
20:45 - 06 հունիսի, 2024
Աղետի գոտու մաքրման հիմնական աշխատանքներն ավարտվել են
 |1lurer.am|

Աղետի գոտու մաքրման հիմնական աշխատանքներն ավարտվել են |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է աղետի գոտում ընթացող և իրականացված աշխատանքների մասին: Գնել Սանոսյանը, մասնավորապես, նշել է. «Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են: Մաքրման հիմնական աշխատանքներն արվել են: Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք մեկ ինքնաշեն, ժամանակավոր կամուրջ՝ մեքենաների համար: Հիմա այնտեղ շինարարություն է իրականացվում, դա այդ 7 բնակավայրի համար է իրականացվում, որպեսզի կարողանանք ոչ միայն հետիոտնային կամուրջով ապահովել հաղորդակցությունը, այլ նաև ավտոմոբիլային տարբերակով, ինչը շատ կհեշտացնի աշխատանքները: Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը մեծ մասով՝ 90 տոկոսով, վերականգնված են»: Նշվել է նաև, որ երկաթուղու աշխատանքն օր առաջ վերսկսելու համար ակտիվ աշխատանքներ են իրականացվում, երեկվանից բացվել է Մ6 ճանապարհը, շարունակվում են վնասների գույքագրման աշխատանքները:
15:55 - 06 հունիսի, 2024
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով վարձակալության կտրամադրվի. ամսավճարը՝ 15 մլն 450 հազար դրամ
 |1lurer.am|

ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով վարձակալության կտրամադրվի. ամսավճարը՝ 15 մլն 450 հազար դրամ |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքերից մեկը վարձակալության տրամադրել 10 տարի ժամկետով: Խոսքը հայտնի ԱՕԿՍ-ի շենքի մասին է: Դրա վերաբերյալ որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 6-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը նաև հիշեցրեց նախապատմությունը: Ըստ այդմ՝ վարչական դատարանի վարույթում կար գործ, որի շրջանակում հաշտություն կնքվեց, և գույքի իրավունքը տրամադրվեց ՀՀ-ին: Այնուհետև Կառավարության որոշումներից մեկով այն դարձավ պետական գույք: Այժմ այդ գույքն օգտագործելու ցանկություն ունեցողներ կան: «Գույքը վարձակալության համար ամսական գնահատվել է 15 մլն 450 հազար դրամ: Առաջարկում ենք հաստատել և այս պայմաններով մրցույթ անցկացնել»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ԱՕԿՍ-ի շենքն իրավական ընթացակարգերով պետությանը վերադարձված ամենանշանավոր շինությունն է. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գույքը արդյունավետ կառավարվի»: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց՝ քանի որ շենքը պատմամշակութային հուշարձան է, դրա արտաքին տեսքի հարդարման հետ կապված աշխատանքը պետք է մասնագետների դրական եզրակացությամբ արվի, որպեսզի չաղավաղվի արտաքին տեսքը: Սա է շենքը վարձակալության հանձնելու՝ ԿԳՄՍՆ-ի պայմաններից մեկը: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ներկայացրեց վարձակալության պայմանները: Ըստ այդմ՝ մրցույթ հայտարարվելու է Կառավարության որոշման ընդունումից հետո. «Պոտենցիալ վարձակալը պետք է ներկայացնի վարձավճարի առաջարկ առնվազն 15,4 մլն դրամի չափով և պետք է ներկայացնի նաև ներդրումային ծրագիր: Գնահատվելու է վարձավճարի և ներդրումային ծրագրի հարաբերակցությամբ: 90 տոկոս կշիռ տալու ենք վարձավճարի, 10 տոկոս կշիռ` ներդրումային ծրագրի մեծությանը»:
12:52 - 06 հունիսի, 2024
Կապանի մարզադաշտը ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր կդառնա
 |1lurer.am|

Կապանի մարզադաշտը ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր կդառնա |1lurer.am|

1lurer.am: ՏԿԵՆ-ն առաջարկում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 6-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նախագծի համաձայն՝ առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գույքը, որի մի մասը սեփականություն է, շենք-շինություն է, հողն էլ համայնքային է, բոլորը միասին՝ որպես ընդհանուր գույք, գերակա շահ ճանաչել, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն բարեկարգել: «Իրավիճակն այնպիսին է, որ ենթակառուցվածքները վերանորոգելու կամ հիմնովին կառուցելու կարիք կա: Բավականին լավ համալիր է, բայց այս խառը պատկանելությունը և առկա վիճակը կարծես հնարավորություն չեն տալիս համալիրը զարգացնել այնպես, որ իր նպատակին ծառայի: Որոշման նպատակը դա է, որ կարողանանք որպես գույքային միավոր գրանցելուց հետո մեր տարբեր ծրագրերում ընդգրկենք, և Կապանում ունենանք ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր, այսինքն՝ ոչ միայն ֆուտբոլի ստադիոն, այլև՝ մարզական ենթակառուցվածքներ»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է Կապանի մարզադաշտն ընտրվել: Ըստ վարչապետի՝ 2018-ին, երբ Կապան էր այցելել, կապանցիները խնդրել են, որ ֆուտբոլը վերադառնա Կապան: Բայց խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, նրանց միջև եղած հակասությունների պատճառով երկար տարիներ Կապանում ֆուտբոլային կյանքն ընդհատվել էր: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը նկատեց՝ Սյունիքում ֆուտբոլային երկու թիմ կա, որից մեկը՝ «Գանձասարը», բարձրագույն խմբում է, բայց Կապանում հնարավոր չէ անցկացնել բարձրագույն խմբի խաղեր, և թիմերը ստիպված կլինեն խաղալ Վայքում: Ուստի կարևոր է, որ Կապանի մարզադաշտը տեսքի բերվի և համապատասխանեցվի պահանջներին: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ևս արձագանքեց. «Սա շատ սպասված իրադարձություն է Կապանի համար, որովհետև Կապանում մեծ թափով զարգանում է ֆուտբոլը»:
12:08 - 06 հունիսի, 2024
Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար
 |armenpress.am|

Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը մարզպետարաններին 2 միլիարդ 426 միլիոն դրամ կհատկացնի 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության հունիսի 6-ին նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Նախագծով առաջարկում ենք պետական բյուջեից համաֆինանսավորել սուբվենցիոն ծրագրերը և մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 միլիարդ 426 միլիոն դրամ 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 219 միլիոն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 650 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար՝ 366 միլիոն դրամ, Լոռու մարզին 4 ծրագրի համար՝ 413 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 182 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 2 ծրագրի համար՝ 428 միլիոն դրամ և Տավուշի մարզին 2 ծրագրի համար՝ 167 միլիոն դրամ»,- ասաց նախարարը։ Սանոսյանը նշեց, որ այս տարի արդեն իսկ մարզպետարաններին 10 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում է հատկացվել։
11:52 - 06 հունիսի, 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով |hetq.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է սկսել Գնել Սանոսյանի մոր առանձնատուն կառուցելու փաստով |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՏԿԵ նախարարի թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով։ Այս մասին հունիսի 3-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Ստուգումների համար առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազության դիմումը, որին էլ նախորդել էր «Հետքի»-ի հոդվածը։ Մայիսի 16-ին «Հետքը» հրապարակել էր «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հոդված։ Հրապարակման մեջ ներկայացրել էինք Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գտնվող հողամասի ձեռքբերման և կառուցապատման մանրամասները։ Նախարարը պարզաբանել էր, որ տունը կառուցվում է ծնողների համար եղբայրների միջոցով, որոնք արտագնա աշխատանքի միջոցով են գումար վաստակել։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքներին իրավական պատշաճ գնահատական չտալու հարցերին, հակադարձել է, որ եթե հիմքեր լինեն, քրեական վարույթներ կնախաձեռնվեն։ «Ես ոչ մի բանից չեմ կաշկանդվում՝ ո՛չ անձերից, ո՛չ այդ մարդկանց զբաղեցրած պաշտոններից»,- նշել է Սասուն Խաչատրյանը և հայտարարել, որ ՔՊ-ականների վերաբերյալ որոշումներ կայացնելուց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի խորհրդակցում։
13:13 - 04 հունիսի, 2024
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելեց Տաշիր և հանդիպեց ջրհեղեղից տուժած բնակիչների հետ
 |armenpress.am|

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելեց Տաշիր և հանդիպեց ջրհեղեղից տուժած բնակիչների հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելեց Տաշիր՝ տեղում ծանոթանալու ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին: Նա Լոռու Մարզպետ Արամ Ղազարյանի և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղեկցությամբ հանդիպեց Ջահուկյան փողոցի շենքերի և գետափնյա թաղամասի սեփական տների բնակիչների հետ:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Սանոսյանը նշեց, որ աղետի գոտում գետերի ջրի մակարդակի բարձրացման օրը Տաշիր քաղաքն ու շրջակա մի քանի բնակավայրերը նույնպես տուժել են հեղեղից: «Անցած օրերին չէինք հասցրել այցելել Տաշիր, հետևաբար այսօր դիտարկեցինք իրավիճակը: Այստեղ նույնպես բավականին վնասներ են եղել: Հատկապես տուժել են համայնքային ենթակայության կամուրջները, որոնց մի մասը վերականգնվել է զուտ մարդկանց անցողունակությունն ապահովելու համար, մինչև կայացվեն ենթակառուցվածքների հետ կապված հստակ որոշումներ»,- ասաց ՏԿԵ նախարարը: Սանոսյանը տեղեկացրեց, որ Տաշիր քաղաքի միջով անցնող համանուն գետի աջ և ձախ հատվածների որոշ թաղամասերը լցվել են ջրով և տիղմով: Այդտեղ կատարվել են մաքրման աշխատանքներ, իրականացվում է նաև գույքագրում: «Շրջայցի արդյունքներով կլինեն ընդհանուր որոշումներ ինչպես աղետի գոտու մյուս հատվածների, այնպես էլ Տաշիր քաղաքի վերաբերյալ»,- հավաստիացրեց նախարարը: Նա այցելեց աղետից տուժած անձանց, եղավ նրանց բնակարաններում ու տներում և անմիջական զրույցներում տեղեկացավ, թե ինչ չափի վնաս են կրել Տաշիրի բնակիչները: Սանոսյանը նրանց հավաստիացրեց, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ՝ տուժած անձանց աջակցելու և նրանց խնդիրներին լուծում տալու նկատառությամբ:  Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:
18:46 - 03 հունիսի, 2024
Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար
 |armenpress.am|

Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ջրհեղեղից զգալիորեն տուժած Ալավերդի քաղաքը մայիսի 31-ին ընդունեց ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան 40 անդամների, ովքեր շրջայց կատարեցին համայնքի վնասված հատվածներում և անմիջականորեն ծանոթացան աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար և օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ են եղել արտասահմանյան գործընկերների հետ: «Նրանց ցույց տվեցինք ընդամենը մի քանի տարածքներ, սակայն միայն երեք-չորս վայրեր այցելելն արդեն իսկ բավարար էր, որպեսզի մեր արտասահմանյան գործընկերները տեսնեին աղետի իրական մասշտաբները, տուժած ոլորտները, ենթակառուցվածքները: Ունեցանք որոշակի քննարկումներ, մեզ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիվանագետները նախապես ունեին որոշակի մտքեր և արդեն տեղում պետք է դիտարկեին ընթացիկ աշխատանքները, մեր կարիքները: Միասին քննարկեցինք թե՛ առկա իրավիճակը, թե՛ անելիքները, թե՛ սպասելիքները»,- նշեց ՏԿԵ նախարարը:: Սանոսյանը հավելեց, որ արտերկրի տարբեր գործընկերներից լսել են մեզ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին թե՛ մասնագիտական, թե՛ փորձագիտական, թե՛ այլ ուղղություններով: Ըստ նրա՝ դիվանագետները նախապես գուցե լավ չէին պատկերացնում աղետի իրական մասշտաբները, սակայն երբ այցելեցին աղետի գոտի, բնականաբար արեցին հետևություններ, որոնցից կարող են ծնվել աջակցության որոշակի ծրագրեր: «Այդ աջակցությունը կարող է արտահայտվել տարբեր կերպ՝ սկսած փորձագետներ տրամադրելուց, վերջացրած գույքագրման աշխատանքներով: Գույքագրումը բազմաշերտ է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ: Շահառուները շատ են, որովհետև բավականի մեծ է վնասված մասնավոր գույքի ծավալը: Զգալիորեն վնասվել է նաև համայնքային պատկանելության գույքը, հետևաբար մենք տարատեսակ աջակցության, այդ թվում ֆինանսական օգնության կարիք կունենանք: Բացի վերականգնողական աշխատանքներ իրականացնելուց, մենք ենթադրաբար պետք է նաև արտոնյալ ծրագրեր իրականացնենք աղետի գոտում բիզնեսի խրախուսման, գյուղատնտեսության խթանման ուղղությամբ: Դա կօգնի մարդկանց ոտքի կանգնել և վերստին ծավալել իրենց բիզնես գործունեությունը»,- ասաց Սանոսյանը: Նախարարը հայտնեց, որ իրենք փորձում են աշխատանքներին տալ հետևյալ տրամաբանությունը: Բացի այն, որ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որն աշխատում է արտակարգ ռեժիմով և համակարգում է ինչպես Լոռու, այնպես էլ Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքները, գործառույթներից մեկն էլ ամեն ինչ արձանագրելն ու հանրապետական հանձնաժողովին փոխանցելն է: «Քանի որ Տավուշի և Լոռու մարզերը հայտարարվել են աղետի գոտի, այդ դեպքում մեր իրավական կարգավորումներով գործում է հանրապետական հանձնաժողով, որը ղեկավարում է ՆԳՆ-ն և այնտեղ ընդգրկված են մի շարք գերատեսչություններ՝ հիմնականում փոխնախարարների կարգավիճակով: Հանրապետական հանձնաժողովն իր հերթին փորձում է մշակել համապատասխան կարգավորումները՝ հասկանալու, թե արտասահմանյան որևէ երկրից կամ միջազգային գործընկեր կազմակերպություններից ինչպիսի ակնկալիքներ կարող են լինել»,- ասաց Սանոսյանը:  
20:42 - 31 մայիսի, 2024