Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների՝ հարցերն ամբողջովին զեկուցվող կամ չզեկուցվող դարձնելու առաջարկները մերժվեցին
 |hetq.am|

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների՝ հարցերն ամբողջովին զեկուցվող կամ չզեկուցվող դարձնելու առաջարկները մերժվեցին |hetq.am|

hetq.am: Երևանի ավագանու մայիսի 14-ի հերթական նիստում ընդգրկված 29 հարցերից 27-ը չզեկուցվող են։ Նիստի մեկնարկին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը կրկին առաջարկեց բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող։ Առաջարկը քվեարկության դրվեց, սակայն չընդունվեց։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց մնացած երկու հարցն էլ դարձնել չզեկուցվող, քանի որ բոլոր հարցերը զեկուցվող դարձնելու առաջարկը մերժվում է։ «Կրկին չի ընդունվել»,- քվեարկությունից հետո հայտնեց Տիգրան Ավինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ առաջարկեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված համաձայնագիրը հաստատելու մասին հարցը դարձնել զեկուցվող, իսկ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին հարցը դարձնել չզեկուցվող։ Առաջարկն ընդունվեց 32 կողմ, 22 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Երևանի ավագանու մայիսի 14-ի հերթական նիստում ընդգրկված 29 հարցերից 27-ը չզեկուցվող են։ Նիստի մեկնարկին «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը կրկին առաջարկեց բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող։ Առաջարկը քվեարկության դրվեց, սակայն չընդունվեց։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն առաջարկեց մնացած երկու հարցն էլ դարձնել չզեկուցվող, քանի որ բոլոր հարցերը զեկուցվող դարձնելու առաջարկը մերժվում է։ «Կրկին չի ընդունվել»,- քվեարկությունից հետո հայտնեց Տիգրան Ավինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ առաջարկեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված համաձայնագիրը հաստատելու մասին հարցը դարձնել զեկուցվող, իսկ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին հարցը դարձնել չզեկուցվող։ Առաջարկն ընդունվեց 32 կողմ, 22 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
10:59 - 14 մայիսի, 2024
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։ Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման, բնակիչների հետ մշտական կապի ապահովման ու կարիքների գնահատման հարցում:  Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց բարելավման ուղղությամբ համայնքը հիմնարար լուծումներ է նախաձեռնել, քաղաքապետը նշել է, որ ցանկացած նախագծի հիմքում դրվել ու դրվելու է հանրային շահը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ աշխատանքային իր փորձը, կառավարչական հմտությունները, Երևանի նկատմամբ սերն ու հոգատարությունը ներդնելու է հօգուտ քաղաքային միջավայրի բարելավման ու առկա խնդիրների լուծման:
15:44 - 06 մայիսի, 2024
«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան
 |armenpress.am|

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Առատ տեղումների հետևանքով  Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն ու անձրևընդունիչ հորերն ամբողջությամբ հանձնված են «Վեոլիա ջուր» ընկերությանը:   «Մենք ունենք մի իրավիճակ, երբ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք հանգուցալուծում չեն ստանում: Երևանցիներին չի հետաքրքրում պայմանագրային դրույթները, վստահ եմ՝ օբյեկտիվ են պատճառները: Այս տարի կառավարության մեր գործընկերների  ու «Վեոլիա ջուր» ընկերության հետ պետք է գանք մի հանգուցալուծման, որովհետև ամեն մի բակում չենք կարող կոյուղիների հարցով զբաղվել: Մեզ պետք է մի ընկերություն, որն ամբողջ ցանցի պատասխանատվությունն իր վրա կվերցնի, ամեն ծառայություն ունի իր գինը, այդ գինը պետք է հասկանանք, որովհետև չենք կարող այս տարի մենք անենք, մյուս տարի մեկին խնդրենք: Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է, այս հարցում ամենավերջին պատասխանատվությունը մերն է. պետական գույք է, համայնքային էլ չէ, չգիտեմ մենք նախորդ տարի իրավունք ունեինք այդ 14 կմ կոյուղին կառուցելու թե ոչ, բայց կարիքը կար, արել ենք: Կա շատ նորմալ դժգոհություն մարդկանց մոտ, և ոչ ոքի հետաքրքիր չէ 10 տարի առաջ ինչ պայմանագիր է կնքվել, պետք է փոխվի այդ պայմանագիրը»,- շեշտել է քաղաքապետը:  Քաղաքապետի հանձնարարությամբ արդեն մեկ ամիս է՝ ընթանում են գույքագրման աշխատանքներ, որտեղ բացակա է կամ վերակառուցման ենթակա է հեղեղատար համակարգը, կառաջարկվի կազմել քաղաքային ծրագիր: 
13:02 - 06 մայիսի, 2024
«Եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է». Ավինյանը՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին |hetq.am|

«Եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է». Ավինյանը՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանի ապրիլի 8-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպմանն ասել էր՝ ժամանակավորապես կդադարեցնեն ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ որոշակի գիտական շրջանակներից կստանան գրավոր հիմնավորումներ, որոնք նվազագույնը հարցականի տակ կդնեն նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը։ Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին հարցրեց՝ արդյոք որևէ մեկը ներկայացրել է գրավոր հիմնավորում։ «Որևիցե նորություն չունենք, որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևիցե հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել։ Ավելին, գիտությունների ազգային ակադեմիայում նախաձեռնվել է քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ։ Բացառությամբ մեկ անձի, բոլոր հիմնական հռետորները խոսում էին, որ թեղիները Երևան քաղաքից պետք է հանվեն, դա ակնհայտ է։ Կենսաբազմանության, Էկոնոսֆերայի ինստիտուտն էր ուզում ներգրավված լիներ, խոստացել եմ, որ գիտատեխնիկական խորհուրդ կհրավիրվեն նաև այդ գերատեսչություններից մեկական գիտնականներ։ Գիտությունների ազգային ակադեմիան ասում էր, որ որևիցե ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, դե կներեք, շատ վատ է, որ մինչև էս պահը չի հետազոտել, որովհետև այս խնդիրը 2000-ականներից կախված է Երևանի գլխին և առաջացնում է պրոբլեմներ։ Եթե ինչ-որ մեկը ցանկություն կունենա ավելի ակնհայտ բանն ավելի մանրակրկիտ հետազոտելու, կարծում եմ, դա տվյալ գերատեսչության խնդիրը կլինի»,- հայտնեց Բեգոյանը։ Ըստ նրա՝ ԳԱԱ-ում քննարկման հիմնական մեխն այն էր, որ թեղիները սպառել են իրենց, թեղիները Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել, թեղիները բերվել են Երևան հեշտ և արագ լուծում տալու համար, և որ դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում։ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախորդ տարվա փետրվարի 23-ին գիտական աշխատաժողովի ժամանակ 25 գիտնականներ պնդել են՝ Երևան քաղաքի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայություններ, սանիտարական, էկոլոգիական և գեղագիտական։ «Եթե կա գիտական դեբատ, մեծ հաճույքով ևս մեկ շրջափուլ անցկացնենք, հասկանանք՝ միգուցե կա որոշակի ճշմարտություն, որ բաց ենք թողել։ Այնուամենայնիվ, որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է»,- ասաց Ավինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում   
11:00 - 08 ապրիլի, 2024
Հայկ Մարությանի գրառումը հավանելու համար Արմեն Բեգոյանը աշխատակցին ծանուցել է կարգապահական տույժ կիրառելու մասին

Հայկ Մարությանի գրառումը հավանելու համար Արմեն Բեգոյանը աշխատակցին ծանուցել է կարգապահական տույժ կիրառելու մասին

Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ծանուցագիր է ուղարկել նույն հիմնարկի աշխատակից Էմիլ Մկրտչյանին, որով սոցիալական ցանցերում Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների գրառումների տակ հավանում (Like) դնելու հիմքով Մկրտչյանին սպառնում է կիրառել կարգապահական տույժ և պահանջում է բացատրագիր: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցանը՝ հրավորելով ՄԻՊ-ի, ԶԼՄ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը։ «Սա 2018-ից ի վեր նախադեպը չունեցող քաղաքական հետապնդում է համայնքային ծառայողի նկատմամբ և հարձակում ՀՀ քաղաքացու մտքի և կարծիքի արտահայտման ազատության վրա: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի և համայնքային հիմնարկների աշխատակիցներն ազատ են սոցիալական ցանցերում հավանել այն, ինչ ցանկանում են, և դրա համար չպետք է պատժվեն: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարտավոր է դատապարտել համայնքային հիմնարկում վախի և ավտորիտար մթնոլորտի տարածումը՝ րոպե առաջ հեռացնելով Բեգոյանին զբաղեցրած պաշտոնից: Հակառակ դեպքում պարզ է դառնում, որ հենց քաղաքապետն է խրախուսում այս ստալինյան ոչ ժողովրդավարական գործելաոճը»,- նշել է Երիցյանը։ 
17:02 - 05 ապրիլի, 2024
Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է |1lurer.am|

Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետարանը նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների մասով պայմանագրերի կնքման փուլում է. դրանք տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև գալիք տարի՝ 2025-ին, լրանում է HIGER մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը, և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն: Շատ լավ են ծառայել այդ ավտոբուսները Երևան քաղաքին, բայց արդեն բարոյապես մաշված են, երևի մոտավորապես պարկի կեսը չունենք: Ունենք խնդիր նաև մասնավոր գծերի հետ կապված, որոնց ընդհանուր շարժակազմը նույնպես բավականին հին է, և դրանք ունեն փոխարինման կարիք: Եվ այս 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով մենք ամբողջապես փակում ենք մեր տրանսպորտային ցանցի պահանջարկը»,- ասաց նա և հավելեց, որ այս տարի Երևան քաղաքում նախատեսվում են նոր ավտոբուսների համար առանձնացված գծերի սահմանում: «Այս ավտոբուսային գծերի հայտնվելը Երևան քաղաքում էականորեն կրճատելու է մարդկանց տեղաշարժի ժամանակը Երևանով, և սա ապացուցված փաստ է: Իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդկանց համար, որոնք օգտվելու են տրանսպորտից, նրանք էականորեն շատ ավելի կարճ ժամկետներում են Ա կետից Բ կետ տեղաշարժվելու: Մեզ պետք է նաև քննարկում հասկանալու համար, թե ավտոբուսային առանձնացված գծերով ի՛նչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել, և, մասնավորապես, ենթադրում եմ՝ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե մոտոցիկլետները, միգուցե ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, որը կարելի է քննարկել, թե նման առանձին ծառայություն ուզո՞ւմ ենք ունենալ, օրինակ՝ էլեկտրաավտոներով առանձին տաքսիներ սպասարկեն Երևան քաղաքում, նրանց նույնպես այդ հնարավորությունը տրվի»,- ասաց նա և ընդգծեց, որ այդ պրոցեսում չպետք է խախտել մրցակցային տրամաբանությունը, բայց միաժամանակ տաքսիների համար պետք է նոր պահանջներ սահմանել: Ավինյանը նաև նշեց, որ տրանսպորտային փոփոխությունների ամենակարևոր հատվածը տոմսային համակարգի ներդրումն է լինելու, որը պետք է սեպտեմբերից գործարկվի: Ավագանին իր անելիքն արել է, մնում է տեխնիկական հարցերը լուծվեն: «Փուլային փոփոխությունը «Երևան ավտոբուսում», այսինքն՝ կանխիկ վճարելուց դեպի անկանխիկ մեթոդ, արդեն իսկ այսօրվանից պետք է սկսվի»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Ավինյանը:
11:22 - 01 ապրիլի, 2024
Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ. Ավինյան

Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դեռևս 1997 թ. Երևանի և Դամասկոսի միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի:  Անդրադառնալով Երևանում իրականացվող ծրագրերին ու քաղաքի զարգացման տեմպերին՝ դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն ունեն: Քաղաքապետ Ավինյանն իր հերթին նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ և աջակից լինել օրակարգային բոլոր հարցերում:  «Հայ և սիրիացի ժողովուրդների միջև բարեկամական սերտ կապերն իրապես պատմական բնույթ ունեն, և դրանից է բխում, որ հայազգի ներկայացուցիչներն իրենց ակտիվ տեղն ունեն Սիրիայում՝ ամենատարբեր բնագավառներում, և, իհարկե, ինձ համար ուրախալի է, որ Դուք՝ տիկին դեսպան, ներկայացնում եք Սիրիայի Արաբական Հանրապետությունն այս պաշտոնում: Գիտակցելով այն դժվարին ժամանակաշրջանը, որ անցել եք՝ մենք պատրաստ ենք աջակցել գործընկեր քաղաքին տարբեր հարցերում»,- ընդգծել է քաղաքապետը:
18:50 - 21 մարտի, 2024
Քաղաքն այլանդակել մենք չպետք է թույլ տանք. Տիգրան Ավինյան |1lurer.am|

Քաղաքն այլանդակել մենք չպետք է թույլ տանք. Տիգրան Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, Երևանի Կենտրոնի մասին է: Ավինյանը հանձնարարեց, որ կոնկրետ դեպքերով իրավական լուծումները հետազոտվեն: «Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն: Ինչպես նախորդ տարի հրապարակի [Ազգային] պատկերասրահի կամարի տակ գտնվող անհասկանալի վաճառքի կետն է մաքրվել, այդպես պետք է շարունակվեն մաքրվել բոլոր նմանատիպ կետերը, և միգուցե ավելի մեծ սրճարաններ, և այդ իրավական հիմքերն էլ պետք է գտնենք, որովհետև անվերջանալի տարատեսակ իրավական կետերին հղում անելով՝ պահպանել այդ այլանդակությունները՝ ես չեմ պատրաստվում հանդուրժել: Ինչպես նաև չեմ պատրաստվում հանդուրժել այն գլոբալ տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են օրինականացվում, պարտադրում, որ օրինականացվեն այն հատվածներում, որտեղ ծառեր պետք է լինեն, կանաչ տարածքներում՝ անկախ նախկինում եկած պրակտիկայից: Եվ ես կարծում եմ՝ այդտեղ էլ իրավական առումով աշխատանք ունենք անելու, որովհետև ես հաշտ չեմ նմանատիպ վճիռների հետ և չեմ լինելու հաշտ, և դա խնդիր է լինելու, մինչև կարողանանք իրավական լուծումները գտնել: Քաղաքն այլանդակել մենք չպետք է թույլ տանք»,- ասաց նա:
12:00 - 18 մարտի, 2024
Տիգրան Ավինյանն ու Գիորգի Շարվաշիձեն քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Տիգրան Ավինյանն ու Գիորգի Շարվաշիձեն քննարկել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը, իրականացվող փորձի փոխանակման ծրագրերն ու ընդգծել, որ առկա է մեծ ներուժ՝ նոր ուղղություններ ու ոլորտներ ընդգրկելու համար:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի խորացման բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:
18:02 - 13 մարտի, 2024