Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանում բողոքի ակցիաներով նշել են ցույցերի 100-րդ օրը
 |azatutyun.am|

Վրաստանում բողոքի ակցիաներով նշել են ցույցերի 100-րդ օրը |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում երեկ երթեր, հանրահավաքներ են անցկացվել երկրում հակակառավարական ցույցերի սկսվելուց ի վեր 100 օրվա կապակցությամբ: Երեկվա ակցիաների կարգախոսն էր «մինչև վերջ»։ Ցուցարարների հիմնական պահանջը արդեն 3 ամիս մնում է անփոփոխ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրանք կոչ են անում նաև ազատ արձակել իրենց մոտ 50 համախոհներին, որոնց դեմ քրեական գործեր են սկսել շարունակվող բողոքի ակցիաների համատեքստում: Ցուցարարները երթ են անցկացրել դեպի Վրաստանի խորհրդարան, որտեղ կրկին փակվել է Ռուսթավելի պողոտան: Թբիլիսիի հետ միաժամանակ բողոքի 100-րդ օրը նշել են Զուգդիդիում, Բաթումում, Քութայիսիում և Թելավիում: Վրաստանում լայնածավալ ակցիաները մեկնարկեցին 2024 թվականի նոյեմբերի 28-ին՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու «Վրացական երազանքի» որոշումից հետո։ Եթե առաջին երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությունը բազմիցս ուժ էր կիրառում ցուցարարների դեմ՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ապա այժմ ցուցարարներին զանգվածաբար խոշոր տուգանքների են ենթարկում «հանրահավաքների անցկացման կանոնները խախտելու համար»:
12:51 - 08 մարտի, 2025
Կոբախիձեն Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Զելենսկու հետ հանդիպումից հետո
 |1lurer.am|

Կոբախիձեն Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Զելենսկու հետ հանդիպումից հետո |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո: Վրացի քաղաքական գործիչներին և եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցություն են հայտնել Զելենսկուն, Կոբախիձեն «պատերազմի ջատագովներ» է անվանել։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ այդ հանդիպմանն ուրվագծվեց սահմանը այն ուժերի միջև, որոնք խաղաղություն են ուզում և մտահոգված են ուկրաինացիների ճակատագրով, և նրանց, ովքեր ցանկանում են կռվել «մինչև վերջին ուկրաինացին»: «Նախագահ Թրամփը և նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են արյունալի պատերազմ թույլ տալու և Ուկրաինայի ու հազարավոր ուկրաինացիների սառնասրիրտ սպանության համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում:Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայի նախագահին, նշելով, որ «նրանք, որոնք հասկանում են, թե ինչ է նշանակում պաշտպանել սեփական տարածքը, անկախությունը և ազատությունը, ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ վերջին երկու հարյուրամյակի ընթացքում, ձեր կողքին են, պարոն Նախագահ»:
15:16 - 01 մարտի, 2025
Վրաց ընդդիմադիր գործիչ Գեորգի Գախարիան ձվերով հարձակման է ենթարկվել
 |azatutyun.am|

Վրաց ընդդիմադիր գործիչ Գեորգի Գախարիան ձվերով հարձակման է ենթարկվել |azatutyun.am|

azatutyun.am: «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքական ուժի առաջնորդ Գեորգի Գախարիան Թբիլիսիի օդանավակայանում ձվերով հարձակման է ենթարկվել։ Հավաքվածներն, ըստ հաղոդրագրության, վիրավորական վանկարկումներ են հնչեցրել՝ «դավաճան», « USAID-ի ֆինանսավորումը վերջացել է, հիմա էլ ԵՄ-ի՞ց ես օգնություն խնդրում»։ Քաղաքական ուժը պնդում է, որ օդանավակայանում գտնվող ոստիկանները չեն միջամտել տեղի ունեցածին։ Ըստ հաղորդագրության՝ Գախարիան վերադառնում էր Մյունխենից, որտեղ մասնակցել է Անվտանգության միջազգային համաժողովին։ «Մեր քաղաքական ուժը կանի ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի իր համար ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը, որպեսզի այլևս չկարողանա վրաց ժողովրդի նկատմամբ բռնություն իրականացնի», - հայտարարել է Գախարիայի առաջնորդած կուսակցությունը:
16:28 - 17 փետրվարի, 2025
Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ
 |1lurer.am|

Կոբախիձեն եվրոպացի պաշտոնյաներին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին կոչ է արել վերանայել իրենց վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ: Կոբախիձեի խոսքով՝ նման վերաբերմունքով Եվրամիությունը սխալ ուղղությամբ է գնում։ «Նրանք երեք ընդդիմադիր կուսակցության ստիպեցին ստորագրել խորհրդարանը լքելու մասին հայտարարություններ, նրանց հեռացրին խորհրդարանից, հիմա էլ մեզ հետ խոսում են կուսակցությունների հետ երկխոսության մասին։ Ես չգիտեմ, թե ինչ գնահատական տամ սրան»,- ասել է Կոբախիձեն: Նա նաև նշել է, որ Վրաստանում հասարակական կազմակերպություններն «օգտագործվում են կոնկրետ ուժերի կողմից»՝ երկրում իրավիճակը ապակայունացնելու համար:   «Բոլորը պարզ տեսան, որ այլևս չեն կարող հեղափոխություն կազմակերպել։ Բացարձակապես բոլորը տեսնում են այս ամենը, նրանց միակ նպատակը, միգուցե, տնտեսական աճին մի փոքր խոչընդոտելն է։ Սա, իհարկե, մենք էլ չենք կարող թույլ տալ»,- ասել է Կոբախիձեն:
18:57 - 08 փետրվարի, 2025
ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե
 |tert.am|

ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե |tert.am|

tert.am: ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որ USAID-ն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է Միացյալ Նահանգների շահերին հակասող ծրագրերի ֆինանսավորման վրա: «Մենք իսկապես հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, առաջին հերթին, կփոխվի ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ, և կդադարի այն գարշելի համակարգումը, որը կար դեսպանատան, USAID-ի, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի (NED) և այլ համապատասխան կառույցների միջև», - ասել է Իրակլի Կոբախիձեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: Թրամփը քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա: USAID-ը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրոք. այն ԱՄՆ կառավարության մարդասիրական թևն է: Այն տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատության և սովի դեմ, աջակցել տարբեր հիվանդությունների բուժմանն ու բնական աղետների հետևանքների վերացմանը: Գործակալությունն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու հարաբերություններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ:
18:09 - 06 փետրվարի, 2025
Վրաստանը կսահմանափակի օտարերկրյա աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը |factor.am|

Վրաստանը կսահմանափակի օտարերկրյա աղբյուրներից լրատվամիջոցների ֆինանսավորումը |factor.am|

factor.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախաձեռնում է «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի ընդունում, որը կսահմանափակի արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն վերաբերի գովազդից ստացվող եկամուտներին, իսկ օրենքը կմշակվի բրիտանական օրենսդրության հիման վրա, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։ «Օրենքը կսահմանի ԶԼՄ-ների օբյեկտիվության, ինչպես նաև լրագրողական էթիկայի չափանիշներ։ Կսահմանվեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ մոնիթորինգի և այդ չափանիշներին համապատասխանության ապահովման համար»,- ասել է Մդինարաձեն։ Նա հայտնել է, որ «Վրացական երազանքը» օրինագծի նախապատրաստումը կսկսի բառացիորեն վաղը։
13:31 - 06 փետրվարի, 2025
Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Աստանայի էներգառեսուրսների՝ մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և Սև ծովի նավահանգիստներով։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Վրաստանի վարչապետի՝ Ղազախստան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։ «Թբիլիսին ողջունում է Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և սևծովյան նավահանգիստներով ղազախական էներգառեսուրսների, մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները», - ասել է Վրաստանի վարչապետը։ Նա նաև նշել է, որ նպատակահարմար է ակտիվացնել աշխատանքը «Միջին միջանցքի» զարգացմանը նպաստելու և լրացուցիչ բեռներ ներգրավելու համար։ Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորություն ունի կապող օղակ դառնալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Ասիայի միջև։  «Միջազգային հաղորդակցության ուղիները թույլ են տալիս մեզ դառնալ թվային հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև»,- ընդգծել է նա։ Ղազախստանի վարչապետն, իր հերթին, նշել է, որ Աստանան վճռականորեն հավատարիմ է տարածաշրջանային կապի ընդլայնմանը և համապատասխան ենթակառուցվածքների ու պայմանների համակարգված բարելավմանը: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։  
20:30 - 05 փետրվարի, 2025
Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները
 |azatutyun.am|

Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները։ «Միացյալ Ազգային շարժման», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ու «Հզոր Վրաստանի» ընդդիմադիր պատգամավորները հոկտեմբերի 26 -ի խորհրդարանական ընտրություններից հետո իրենք էին հանդես եկել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ՝ այն հիմնավորմամբ, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները։ Ըստ «Ազատության» վրացական ծառայության «Էխո Կավկազա» նախագծի՝ նախկին վարչապետի գլխավորած «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը, որ խորհրդարանում 12 մանդատ ունի, դրանք վայր դնելու մտադրություն չի հայտնել, բայց խորհրդարանական աշխատանքներին չի մասնակցում նույն՝ օրենսդիր մարմնի ոչ լեգիտիմ լինելու հիմնավորմամբ։
15:03 - 05 փետրվարի, 2025
Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները
 |1lurer.am|

Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները |1lurer.am|

1lurer.am: ԵՄ-ն խստորեն դատապարտել է Վրաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցները հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ։ «Խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ դաժան գործողությունները, որոնք տեղի են ունեցել կիրակի երեկոյան Թբիլիսիում, անընդունելի են»,- X-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ Վրաստանը՝ որպես Եվրամիությանն անդամակցության թեկնածու, ներկայումս չի արդարացնում Բրյուսելի ակնկալիքները։ «ԵՄ-ն աջակցում է վրաց ժողովրդին ազատության և ժողովրդավարության համար պայքարում»,- հավելել է Կալասը։ Կիրակի Թբիլիսիում տեղի է ունեցել վերջին շաբաթների ընթացքում ամենազանգվածային բողոքի ցույցերից մեկը։ Ի թիվս այլոց, ձերբակալվել է ընդդիմության երկու առաջնորդ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան և «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Հարյուրավոր ցուցարարներ արևելյան ուղղությամբ քաղաքից դուրս գտնվող առևտրի կենտրոնի մոտ որոշ ժամանակ փակել են Վրաստանի մայրաքաղաքը Սև ծովի ափին կապող մայրուղու մի քանի գիծ։ Ակտիվիստները պահանջել են ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին, ինչպես նաև նոր ընտրություն անցկացնել։ Ըստ ընդդիմադիր հեռուստաալիքների՝ ձերբակալվածներից մի քանիսին հետո դաժան ծեծի են ենթարկել, փաստաբաններին էլ թույլ չեն տվել տեսակցել նրանց։  
20:16 - 03 փետրվարի, 2025
Վրաստանում առաջարկում են սահմանափակել ցույցերը, նոր պատժաչափեր սահմանել
 |azatutyun.am|

Վրաստանում առաջարկում են սահմանափակել ցույցերը, նոր պատժաչափեր սահմանել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխանություններն օրենսդրական փոփոխությամբ առաջարկում են սահմանափակել ցույցերը, մասնավորապես նոր պատժաչափեր սահմանել։ Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն։ Նոր օրենքի նախագծով առաջարկվում է մանր խուլիգանության համար, որի համար ոստիկանությունը պարբերաբար հավաքների ժամանակ բերման է ենթարկում ցուցարարներին, ավելի բարձր տուգանք սահմանել, վարչական կալանքի ժամկետն էլ դարձնել 60 օր ներկայիս 15-ի փոխարեն։ Իշխանությունը ցանկանում է նաև վարչական իրավախախտում համարել պետական քաղաքական պաշտոնյայի հասցեին կամ նրա գործունեության հետ կապված բանավոր վիրավորանքը։ Բռնի գործողությունների հրապարակային կոչերը, որոնք նախկինում միայն տուգանքի տեսքով էին պատժվում, այժմ առաջարկվում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկմամբ պատժել:
18:19 - 03 փետրվարի, 2025
Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը |civilnet.am|

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը |civilnet.am|

civilnet.am:Վրաստանի ոստիկանությունը փետրվարի 2-ին ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների, երբ հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում էին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում փակել էին մայրուղին: Reuters-ի հաղորդմամբ, ձերբակալվել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդ Նիկա Մելիան։ «Ինտերֆաքս»-ն էլ հաղորդում է, որ Մելիան գրավի դիմաց ազատ է արձակվել վարչական իրավախախտման համար ձերբակալվելուց հետո: «Ոստիկանական բաժանմունքում ես ձեռնաշղթաներով նստած էի աթոռին, և ոստիկանը ոտքով հարվածեց ինձ», – Մելիայի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը բողոքի ակցիայի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ոստիկանությունը կապահովի հանրահավաքի անցկացումը խաղաղ մթնոլորտում, օրենքով սահմանված շրջանակներում: Նոյեմբերին «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հայտարարել էր, որ մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, որից հետո վրացիները բողոքի ակցիաներ են սկսել։
11:10 - 03 փետրվարի, 2025