Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին
 |news.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին |news.am|

news.am: ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերին նորից այցելել են հայ գերիներին, որոնց մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմը, եւ Հայաստանում բռնված ադրբեջանցիներին։ Այս մասին APA-ին տեղեկացրել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Տեղեկատվության համաձայն՝ առերես հանդիպումներ են եղել կալանավորվածների հետ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների անդամների հետ շփումների համար։ «Իր մանդատին համապատասխան՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորվածների հետ վերաբերմունքը եւ նրանց պահման պայմանները, ստեղծում պայմաններ ընտանիքների հետ շփումները շարունակելու կամ դրանք ստեղծելու համար։ ԿԽՄԿ ընթացակարգերի համապատասխան՝ դիտարկումների եւ այցելությունների մասին հանձնարարականները հասցվում են միայն կալանավորած կողմին»,- նշվել է հաղորդագրությունում։
13:18 - 28 նոյեմբերի, 2023
Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր ապօրինի դատավճիռը

 |factor.am|

Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր ապօրինի դատավճիռը |factor.am|

factor.am: Լաչինի միջանցքից առևանգված և Բաքվի դատարանի կողմից շինծու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան։ Նա ասել է, որ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել։ «Խաչատրյանին տեսել եմ նոյեմբերի 24-ին։ Նա առողջական խնդիրներ չունի, ես նրան բացատրել եմ իր բոլոր իրավունքները»,- հավելել է փաստաբանը։ Հավելենք, որ նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Չնայած իր դեմ ճնշումներին՝ Խաչատրյանը դատական նիստերում պարբերաբար հայտարարում էր, որ որևէ հանցանք չի գործել և իրեն մեղավոր չի ճանաչում։ Հիշեցնենք՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետից։ Այնուհետև Բաքուն նրան «զանգվածային սպանությունների» շինծու մեղադրանքներ է առաջադրել։
15:09 - 27 նոյեմբերի, 2023
Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը. Monument Watch

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը. Monument Watch

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը։ Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունը։ «Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. 1): Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա: Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ և խոտածածկ դառնալը: Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով։ 1960-ական թվականներին եկեղեցու ծավալների մեծ մասը քանդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով և վերածվելով ամառային բացօթյա կինոթատրոնի: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից Ադրբեջանի իշխանությունները սկսեցին ակտիվորեն բռնայուրացնել Շուշի քաղաքի մշակութային ժառանգությունը՝ արհեստական կերպով փոխելով քաղաքի մշակութային կերպարը, այն վերածելով ադրբեջանական մշակութային կենտրոնի: Այս քաղաքականության արդյունքում զգալիորեն վնասվեց Շուշի քաղաքի հայկական թաղամասը և նրա հուշարձանները: Մասնավորապես, վթարային վիճակի հասցվեց Շուշի քաղաքի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, Կանաչ ժամ եկեղեցին վերածվեց հանքային ջրերի ըմպելասրահի: Իսկ Կուսանաց վանք և Ագուլեցոց Ամենափրկիչ եկեղեցիները հիմնահատակ քանդվեցին և ոչնչացվեցին: Այդ նույն տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերվեց քաղաքի հայկական գերեզմանոցը: Մեղրեցոց եկեղեցու պարագայում Ադրբեջանի իշխանությունները պայթեցումներով քանդել են եկեղեցու պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Մկրտչյան 1980, 155-161, Պետրոսյան 2010, 137-148): Մեղրեցոց եկեղեցու տարածքում 2017 թվականին պեղումներ է իրականացրել Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար պ. գ. թ. Երանյան Ն., ճարտարապետ Տիտանյան Մ.): Նախքան պեղումները (նկ. 2, 3) տարածքն ամբողջովին ասֆալտապատ էր, տեղում երևում էին միայն խորանը և երկու ավանդատները (Երանյան 2021, 498-502): Պեղումների արդյունքում հեռացվել է ասֆալտի շերտը և բացվել են եկեղեցու հիմքերը (նկ. 4): Մեր արձագանքը Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին քաղաքն օկուպացնելուց հետո ակտիվ կերպով շարունակում են դեռևս 1960-ական թվականներին սկսած Շուշի քաղաքի պատմության, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությունը։ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով», - ասված է կազմակերպության կայքում։
13:23 - 25 նոյեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին․ Փաշինյան
 |news.am|

Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին․ Փաշինյան |news.am|

news.am: Ես չէի ուզի Ռուսաստանի Դաշնությանն այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել, բայց եկեք այդ թեզը լրջորեն քննարկենք, բա այդ դեպքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ եւ ինչի՞ համար պատժեց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ ՌԴ- ն իր քայլերում պատժում է Հայաստանի իշխանություններին այս կամ այն քայլի համար։ «Սա նորահայտ մի թեզ է, որը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են շրջանառության մեջ դնում։ Ես այսպիսի թեզ եմ նկատել, որ շատ ակտիվ շրջանառվում է, որ 44-օրյա պատերազմով ՌԴ-ն Հայաստանի իշխանություններին պատժեց նրա ինչ-որ քայլերի համար։ Ես չէի ուզի ՌԴ-ին այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել, բայց եկեք այդ թեզը լրջորեն քննարկենք, բա այդ դեպքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ եւ ինչի՞ համար պատժեց։ Այդ թեզի իմաստն այն է, որ դե հեղափոխություն եղավ, որը ցանկալի չէր մեր գործընկերների համար, իբրեւ այս կառավարությունը արեւմտամետ էր, դրա համար պատժվեց, պատերազմը դրա համար եղավ․ բա 2016-ի պատերազմն ինչի՞ համար եղավ, բա 2013-ի իրադարձություներն ի՞նչ են, որ Հայաստանը բանակցեց բանակցեց, մի գիշերում Հայաստանը դարձավ Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բա այդ դեպքում ո՞ր քայլերի համար էր, որ 2011 թվականին Ռուսաստանը բազմամիլիարդանոց զենքի վաճառքի պայմանագիր կքնեց Ադրբեջանի հետ, 2013-2014 թթ իրադարձություններն ինչի՞ արձագանքն էին։ Ինձ թվում է՝ քննիչ հանձնաժողովից հետո շատերն ասում են՝ դե Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ կար ամբողջն ասեցիր, իրականում տենց չի, Ղարաբաղի հետ կապված ինչ կա, ես ամբողջը չասացի, շատ բան ասելու Ղարաբաղի հարցի մասին։ Եթե վարկածը ճիշտ է, բա Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլի հայտարարությունն ինչի՞ մասին էր, պատերազմի անոնսը, այդ ինչի՞ անոնսն էր»,- ընդգծեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հեղափոխությունը տեղի ունեցավ, դրա համար Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն լինելու շանս ունի․ «Եթե հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ զրո էր լինելու, դրա ապացույցը 2013-ի իրադարձություններն են։ Պատկերացնո՞ւմ եք, ԵՄ-ի հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, եւ այդ փաստաթուղթը շպրտել կողմ ու ասել՝ մենք դա չենք կարող ստորագրել։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ եթե դու ի վիճակի չէիր ստորագրելու, ինչո՞ւ էիր բանակցում։ Բա դրանից ավելի մեծ պատի՞ժ պետության պրեստիժին։ Դրանից հետո ստացանք 2016-ի Քառօրյա պատերազմը, եւ բանակցային այն փաթեթները։ Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին։ 2016-ը ինչ էր, բա ո՞վ եւ ո՞ւմ ինչի համար պատժեց․ ցավոք, 2018-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց պատերազմ ու հետո հեղափոխություն եղավ, եթե դա չլիներ, այսօր Հայաստանն անկախ պետություն ունենալու շանս չէր ունենա»։
20:37 - 24 նոյեմբերի, 2023
Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան |news.am|

Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել: նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ ընթացքում, իհարկե, եղել են բազմաթիվ պրոբլեմներ, եղել է կուլակաթափություն, եղել է 1930-ականներին մարդկանց անտեղի գնդակահարություններ, եղել է հայրենական պատերազմ, որտեղ հարյուր հազարավոր հայեր են զոհվել: Իհարկե, եղել է ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել: Այս գիտակցումը, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռեւս ամբողջովին առկա չէ, որ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,-ասաց նա: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար. «Այդ խնդիրը, երբ մենք առաջ էին մղում, այդ գիտակցությամբ էինք առաջ մղում: Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ: Այս ողբերգությունը մեզ զրկեց մեր հիմնասյուներից մեկից: Առաջին հերթին պետք է մտածել դրա մասին և ոչ թե անձերին, առանձին քաղաքական ուժերին թիրախավորելու մասին։ Թող թիրախավորեն,  հատկապես այդ թիրախավորումների ճնշող մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են, ժամանակի ընթացքում իրենք էլ են տեսնում, որ զրպատություններ են»,- ասաց Սերժ Սարգսյանը։
18:11 - 24 նոյեմբերի, 2023
Վարչապետն այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում բռնի տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ
 |armenpress.am|

Վարչապետն այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում բռնի տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ իրենց տներ վերադարձի հարցը տարբեր միջազգային հարթակներում քննարկվում է։ Ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ «Ես այդ թեմայի առնչությամբ քննարկումներ ունենալով և վերլուծելով՝ հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ այդ վերադարձը իրատեսական չէ։ Ինչո՞ւ, որովհետև սեպտեմբերի 19-ից հետո ստեղծվեց այն իրավիճակը, որը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ստիպեց հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Էթնիկ զտման միջավայրը և քաղաքականությունը չի փոխվել։ Հետևաբար, եթե մարդկանց վերադարձը այսօր և այս պայմաններում իրատեսական լիներ, նրանք այնտեղից ընդհանարապես չէին վերադառնա»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը վերահաստատեց կառավարության քաղաքականությունը, ըստ որի՝ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց հայրենիք, իրենց ծննդավայր վերադառնալու հնարավորություն չունենան, ամեն ինչ կանեն, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից չարտագաղթեն։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո տեսնում էինք, որ Հայաստանից հեռացող լեռնային ղարաբաղցիների ահագին մեծ հոսք կա։ Իհարկե, դա մեզ անհանգստացնում էր, բայց կռահում էինք, որ մարդիկ ուղղակի երկար ժամանակ ճամփորդելու հնարավորություն չեն ունեցել և, գուցե, գնում են Ռուսաստան, Եվրոպա և այլ երկրներ իրենց հարազատներին տեսակցելու։ Եվ մենք հետո տեսանք հետ վերադարձի հոսքը։ Հիմա արձանագրում եմ, որ շոշափելի արտագաղթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների շրջանում չկա և այդ առումով ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտել»,- ասաց վարչապետը։
16:49 - 24 նոյեմբերի, 2023
Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմը միայն ռազմական գործողությունների ժամանակահատվածը չէ, ռազմական գործողությունների ավարտից հետո էլ եղել են իրադարձություններ, որոնք առնչվում են այդ պատերազմին և այն իրողություններին, որին ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի հայաթափման ժամանակ։ Հարցին, թե հանձնաժողովի նիստում քննարկվե՞լ են նոր իրողությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին հանրությանն ավելի շատ հետաքրքիր է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո նախագահ Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումների շուրջ պարզաբանումներ ստանալը, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան տվեց, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։ Անդրադառնալով հարցին, թե բավարարված է Սամվել Շահրամանյանի տված բացատրություններով՝ Քոչարյանն ասաց․ «Ես ինչքան էլ բավարարված լինեմ կամ չլինեմ, մենք, եթե ավարտել ենք աշխատանքը, նշանակում է, որ այս երեք ժամվա ընթացքում սպառել ենք այն հարցաշարը, որի վրա տևական ժամանակ աշխատել էինք։  Ինձ համար բացահայտվել են այնպիսի իրողություններ, որը մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկատվություն, որևէ մեկը իրավասու չէր ստանալու: Մենք մեղավորությունը բացահայտելու համար չենք այստեղ: Մենք իրողությունները, երևույթները  և դրանց դրսևորումների հետ կապված հարցեր ունենք, ստանում ենք պարզաբանումներ, իսկ վերջնական եզրակացությունը, երբ դեկտեմբերի 3-ին մեր լիազորությունները ավարտվեն, դա կնշանակի, որ այլևս մենք ոչ մեկին իրավասու չենք կանչելու, փաստաթղթեր ստանալու: Այն ինչ արեցինք, արդեն արեցինք, դրանք հսկայական ծավալի աշխատանքներ են և դրանք վերլուծելու համար ահագին աշխատանք է սպասվում: Քոչարյանը հավելեց, որ Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ, բացատրություններ է տվել Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո իր կայացրած որոշումների վերաբերյալ։ Նիստի ժամանակ մանրամասն քննարկում է եղել նաև սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի վերաբերյալ։ 
16:21 - 24 նոյեմբերի, 2023
Կհանձնարարեմ արագ քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույր-եղբայրների գործերը, որոնց աշխատանքի անցնելուն խոչընդոտում է քաղաքացիությունը. վարչապետ
 |1lurer.am|

Կհանձնարարեմ արագ քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույր-եղբայրների գործերը, որոնց աշխատանքի անցնելուն խոչընդոտում է քաղաքացիությունը. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացին, պատասխանելով մտահոգությանը, որ քաղաքացիության բացակայությունը խոչընդոտ է դառնում հանրային ծառայություններում պաշտոնի անցնելու համար, ասաց. «Մենք քննարկում ենք ունեցել, ես հանձնարարական եմ տվել, որ մեր քույրեր-եղբայրների քաղաքացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորինս արագ: Մենք կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել այն բռնի տեղահանվածների համար, ովքեր արդեն իսկ դիմել են հանրային ծառայություններում պաշտոնների անցնելու համար, որովհետև մյուս դեպքերում քաղաքացիության անհրաժեշտություն չկա»: Վարչապետը հույս հայտնեց, որ այդ տվյալները կկարողանան արագ հավաքագրել: «Ես կհանձնարարեմ` այն քաղաքացիները, որ դիմել են hանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար, և խոչընդոտը քաղաքացիությունն է, որ նրանց գործերն ավելի արագ քննարկվեն ու լուծվեն: Նաև հանձնարարում եմ, որ հանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար դիմած մեր քույրերի ու եղբայրների գործերը, արդեն իսկ պայմանավորված արագությունից, արագ լուծում ստանան»,- ասաց նա:
12:42 - 24 նոյեմբերի, 2023
Ռուսաստանը 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

Ռուսաստանը 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

«Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 22-ին վայրէջք է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար մարդասիրական օգնությամբ հերթական ինքնաթիռը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից՝ այս անգամ Ռուսաստանից Երևան է ուղարկվել 40 տոննա հումանիտար օգնություն։ Օգնությունը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռով: «Օդանավակայանում էր նաև ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված շուրջ 40 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է ձմեռային պարագաներ, սնունդ, էլեկտրական սարքավորումներ, հիգիենայի միջոցներ և այլն։ Օգնությունը Ներքին գործերի նախարարության միջոցով կհամակարգվի և շուտով կհասնի շահառուներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:10 - 23 նոյեմբերի, 2023
Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
 |armenpress.am|

Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության նիստում գործադիրը հավանության է արժանացրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ  փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ մեկնարկել է կրթաթոշակի տրամադրման ծրագիրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ քոլեջների և բուհերի այն ուսանողների համար, որոնք այս պահին կրթության շարունակականության խնդիր ունեն: «Նախարարությունն իրականացրել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից հավաքագրման աշխատանքներ. նույնականացվել են 1836 ուսանողների տվյալներ (1728՝ բակալավրի, 108՝ մագիստրոսական կրթական ծրագրով), որոնց 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է շուրջ 440 մլն դրամ: Նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների՝ ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների թիվը կազմում է 2524 ուսանող, որոնց 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է շուրջ 402 մլն դրամ: Այսինքն՝ այս որոշմամբ լուծում ենք ֆինանսավորման խնդիրը և հատկացնում համապատասխան գումարները. կրթության կազմակերպման իմաստով գործընթացը մեկնարկել էր ավելի վաղ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շեշտել է, որ եթե կլինեն այլ ուսանողներ, որոնք մինչ այս պահը ընդգրկված չեն կրթության գործընթացում, և հավելյալ տվյալներ ի հայտ կգան, ապա լրացուցիչ որոշում կկայացվի նաև նրանց մասով: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը հոգում է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների կրթության կազմակերպման ծախսերը. բոլոր դասագրքերը տրամադրվում են անվճար: «Կրթության կազմակերպման մասով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքիների համար հավելյալ ծախսերի կարիք չկա»,-ընդգծել է նախարարը:
15:01 - 23 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից տեղափոխված երեխաները հենց առաջին օրից դպրոցներում բուլլինգի ենթարկվում, ինչ անել․ աշակերտը՝ Փաշինյանին |news.am|

ԼՂ-ից տեղափոխված երեխաները հենց առաջին օրից դպրոցներում բուլլինգի ենթարկվում, ինչ անել․ աշակերտը՝ Փաշինյանին |news.am|

news.am:  «Ձեր կարծիքով ինչ պետք է անել բուլլերներից խուսափելու համար»,- հարցրեց աշակերտը: Վարչապետը հետաքրքրվեց՝ աղջկա դասարանում կա՞ն ԼՂ-ից տեղափոխված երեխաներ, ստացավ բացասական  պատասխան։ «Բա ի՞նչ գիտես, որ բուլինգի են ենթարկում», - հարցրեց Փաշինյանը։ «Ընդհանրապես այդ երևույթը կա ամբողջ աշխարհում, ու դա դառնում է միջազգային օրակարգի հարց։ Տիկի՛ն Անդրեասյան, կոնկրետ այս հարցի հետ կապված ի՞նչ կարող եք ասել»,-ասաց վարչապետը: ԿԳՄՍ նախարարն էլ նշեց, որ ակնհայտ է, որ դպրոցներում կարող են լինել նման խնդիրներ. «Ընդ որում բուլլինգի կարող են ենթարկվել ամենատարբեր երեխաներ։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինել, նման դեպքերը շատ դժվար է բացահայտել։ Ընկերները այստեղ ունեն շատ մեծ նշանակություն։ Եթե դասարանում կա վստահելի միջավայր, դպրոցում կան հոգեբաններ, երեխաները կարող են դիմել նրանց կամ այն մեծահասակին, ում վստահում են ու վստահաբար կլինի համապասխան ռեակցիա։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ խնդրին»,- ասաց նախարարը։ Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ մեծահասկաների արձագանքը նման դեպքերում ևս շատ կարևոր է. «Շատ դեպքերում, երբ իմանում են նման բան կա, մտածում են միանգամից բուլլինգի ենթարկել հենց բուլլինգի ենթարկողին։ Ընդհանրապես նոր միջավայրում հայտնվելը, նաև մեծահասակների համար, ունի խնդիրներ և դրանք պետք է կառավարվեն»,- ասաց Փաշինյանը։ Նշենք, որ կառավարության նիստին ներկա են մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները։
13:50 - 23 նոյեմբերի, 2023
Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար |tert.am|

Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար |tert.am|

tert.am: Կառավարությունը կհատկացնի 2 միլիարդ դրամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի 50 հազարական դրամ։ «Այս նախագծով առաջնահերթ առաջարկում ենք հատկացնել 2 միլիարդ դրամ 40 հազար շահառուի հաշվարկով»,- նշեց Մկրտչյանը։ Նախարարը հիշեցրեց, թե ովքեր կարող են օգտվել այս ծրագրից։ «Նախ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուները, իսկ միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, ում բանկային հաշիվներում հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 միլիոն դրամից ավել գումար, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում ունեցել են հաշվառում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են Հայաստանի Հանրապետությունից կամ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում և հյուրատներում»,- ասաց Մկրտչյանը։
12:17 - 23 նոյեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները չեն արտագաղթում Հայաստանից, վիճակը կայունացել է. Նիկոլ Փաշինյան
 |aysor.am|

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները չեն արտագաղթում Հայաստանից, վիճակը կայունացել է. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կառավարությունն ամեն ինչ կանի, որ նրանք մնան Հայաստանում, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հոսք Հայաստանից չկա։ «Արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի գնում են հարազատների հրավերով, մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է», - նշեց Փաշինյանը։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ իրենց կայացրած որոշումները էֆեկտ ունենում են։ «Բայց սա չի նշանակում, որ մենք այդ մարդկանց բոլոր պրոբլեմները լուծել ենք», - նշեց վարչապետը։
11:51 - 23 նոյեմբերի, 2023
ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից
 |azatutyun.am|

ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է «դավաճանության» հոդվածով քրեական վարույթ հարուցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ, պնդելով՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Բաբայանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավելին, ինչպես ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանն է նշել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ բանակցային գործընթացի, և՛ Բաքվին փաստաթղթեր փոխանցելու մասին։ Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանը պնդել էր, որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացին։ Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա էլ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին՝ նշելով, որ ըստ էության՝ Արցախի նախկին պաշտոնյայի հայտարարություններում պետական դավաճանության և ինքնիրավչության հատկանիշներ կան։ «Արցախից վերադառնալուց կամ բռնի տեղահանվելուց հետո անմիջապես հայտնվեց պարոն Բաբայանը մի շարք լրատվամիջոցներում, և էնտեղ իր հարցազրույցները և հրապարակային հաստատումները ավելի քան խնդրահարույց էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը՝ շարունակելով. - «Սամվել Բաբայանի արարքներում, իմ կարծիքով, տարբեր հանցակազմեր են ակնհայտորեն երևակվում, որոնք վերաբերում են ինքնիրավչությանը, պետական դավաճանությանը, պետական գաղտնիքի հրապարակմանը»: Իր հաղորդման մեջ պատգամավորը նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում պետք է պարզվի, թե ում լիազորմամբ է Բաբայանը բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, 23 կետից բաղկացած ինչ փաստաթուղթ է փոխանցել Բաքվին, արդյոք դրանցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եղել են, թե՝ ոչ։ ԱԱԾ ավագ քննիչը, սակայն, մերժելով քրեական վարույթի հարուցումը, ի պատասխան գրել է, որ Սամվել Բաբայանն արել է ընդհանուր բնույթի և վերացական հայտարարություններ, որոնցում չկա կոնկրետ հանցագործություն մասին տեղեկություն։ «Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու գործընթացում Սամվել Բաբայանի գործողությունները այլ անձի կամ պետության կողմից չեն վիճարկվել, որևէ կարգ չի խախտվել, ավելին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ գործընթացի, և՛ փաստաթղթերի մասին»,- գրել է ավագ քննիչը։ Անհիմն համարելով քննիչի այս պնդումները՝ ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ այդ ինչպե՞ս առանց քննության ԱԱԾ փոխգնդապետ Նորայր Այվազյանը պարզեց, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի և Բաքվի միջև բանակցություններից։ «Նախ և առաջ՝ ինչպե՞ս դուք բացահայտեցիք, թե Արայիկ Հարությունյանը... Բաքվի բանտից ձեզ ցուցմո՞ւնք է արդյոք տվել Գլխավոր դատախազություն կամ Քննչական կոմիտե, դուք որտեղի՞ց ունեք այդ փաստերը», - ընդգծեց Լիլիթ Գալստյանը: ԱԱԾ քննիչը նաև նշել է, որ հարցազրույցներում Բաբայանի կողմից թշնամու կողմն անցնելու կամ դավաճանությանը բնորոշ հայտարարություններ չեն արվել, առկա են միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար պետության կարգավիճակ ստեղծելու մասին տեղեկություններ պարունակող հայտարարություններ, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել փաստաթղթերի փոխանակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: «Այսինքն՝ Սամվել Բաբայանը չի կատարել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին այնպիսի տեղեկությունների վաղաժամ տարածում, որը վնաս է հասցրել Հայաստանի կենսական շահերին», - գրել է քննիչը: «Այդ պատասխանը բացարձակապես ոչ-հիմնավոր է: Որպեսզի մենք իմանայինք՝ դրանք վերաբերել են արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ դրանք վերաբերել են պետական գաղտնիությանը, պիտի որ քննություն իրականացվեր՝ այդ ամենը բացահայտելու: Որտեղի՞ց է վերցրել ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանը, թե դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, թե պետական այլ գաղտնիքներ են պարունակում, կամ Արցախի պաշտպանունակությանը, կամ դիրքերի դասավորվածությանը, և այլն, և այլն: Որտեղի՞ց են որոշել», - ասաց Լիլիթ Գալստյանը:
17:20 - 22 նոյեմբերի, 2023