ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին

Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալիայի Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին: «Շատ կարևոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջև շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում հանդիպելու իմ գործընկեր Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ, որի հետ մտքեր փոխանակեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ, ինչը տևական խաղաղության երաշխիք է: Կողմերը քննարկել են ԼՂ-ից տեղահանված հայերի խնդիրներն ու տեղահանմանը նախորդող դեպքերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարևորել է Ադրբեջանի դեմ համարժեք պատժամիջոցների իրականացման անհրաժեշտությունը: Բարձրաձայնվել է, որ Ադրբեջանը չի համաձայնում մասնակցել արևմտյան գործընկերների միջնորդությամբ բանակցություններին և տապալում է խաղաղության շուրջ երկխոսությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ:
17:03 - 17 նոյեմբերի, 2023
ԱԺ նախագահը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել խաղաղություն հաստատելու և տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը

ԱԺ նախագահը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել խաղաղություն հաստատելու և տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը

ԱԺ նախագահը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել խաղաղություն հաստատելու և տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երևան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Երևանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա կազմակերպության անդամ երկրների պատվիրակություններին տեղում ծանոթանալու մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին: Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրներին, Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է խրախուսել ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների միջև երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ աջակցություն ցույց տալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը՝ հիշեցնելով, որ չնայած ամենօրյա ռեժիմով միջազգային կառույցներին ուղղած մեր ահազանգերին՝ չստացվեց կանխել ադրբեջանական աղետը: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը: ԵԱՀԿ ԽՎ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բաքու կատարած այցից:
14:23 - 17 նոյեմբերի, 2023
ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը Ալիևը կրկին քննադատել է Երևանին
 |azatutyun.am|

ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը Ալիևը կրկին քննադատել է Երևանին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին քննադատել է Երևանին՝ մեղադրելով, մասնավորապես, 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարություններից բխող պարտավորությունները «չկատարելու» համար։ Նա նշել է, թե «Հայաստանը ոչ միայն դուրս չբերեց իր զինված ուժերը Ղարաբաղից, այլ միտումնավոր օգտագործեց այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար»։ Ալիևը Երևանին նաև մեղադրել է «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու պարտավորությունը» չկատարելու համար՝ նշելով՝ «այդ հարցերն արդեն անցյալում են»։ Ընդգծելով, որ Բաքուն «հստակ և թափանցիկ ծրագիր է ներկայացրել կապված վերադարձի և համակեցության իրավունքի հետ»՝ Ալիևը շեշտել է՝ «Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և որևէ տեսակետ չի ներկայացնում այդ կապակցությամբ»։ Քննադատություններին զուգահեռ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը։ Ընդգծելով, որ հարավկովկասյան տարածաշրջանում արդեն ի հայտ են եկել նոր իրողություններ՝ Ադրբեջանի նախագահը նշել է, թե տարածաշրջանումի վերջին իրադարձությունները «պետք է դիտարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30 տարվա օկուպացիայի և ռազմական ագրեսիայի համատեքստում»։ «Առանց այս օկուպացիայի և ագրեսիայի հետևանքները հաշվի առնելու, սխալ կլինի տարածաշրջանի ապագայի հետ կապված տեսակետներ դիտարկել», - հայտարարել է Ալիևը։ Կաուման կլինի նաև Վրաստանում և Հայաստան։ Նա հայտարարել է, որ տարածաշրջանային այցով «նպատակ ունի նպաստելու խաղաղության գործընթացին և ղեկավարելու Երևանում նոյեմբերի 18-20-ը կայանալիք աշնանային հանդիպումը»։
15:13 - 13 նոյեմբերի, 2023
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները և առաջնորդները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները և առաջնորդները հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակներ և առաջնորդներ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հոկտեմբերի 25-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հանդիպում ունեցան ԵԱՀԿ գլխավոր քարտուղար տիկին Հելգա Շմիդի հետ: Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:   «Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրերը տիկին Շմիդին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ներկայացրեցին Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, Արցախից բռնի տեղահանված հայորդիների կարիքների հոգածությանն ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանությանը:   Սրբազան Հայրերն ընդգծեցին, որ թեև Եվրախորհրդարանը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախում հայերի դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները, իսկ մի շարք երկրներ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները դատապարտող բանաձևեր են ընդունել, սակայն Ադրբեջանն առ այսօր անտեսում է միջազգային հանրության կոչերն ու որոշումները:   Հանդիպմանը հոգևոր առաջնորդները նշեցին, որ ժամանակն է, որպեսզի ի պատասխան ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպանական քաղաքականության և արցախահայերի հանդեպ իրականացրած էթնիկ զտումների, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու համար նրա ռազմատենչ քաղաքականության հետագա դրսևորումները:   Ադրբեջանի նման կեցվածքը առիթ պետք է հանդիսանա, որ Եվրամիությունը վերագնահատի վերջինիս հետ իր փոխհարաբերությունները, ձեռնարկի ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննության, ինչպես նաև միջազգային երաշխիքներ ստեղծի՝ ապահովելու տեղահանված արցախահայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև նրանց անվտանգ կյանքն ու կենսագործունեությունը:   Տիկին Շմիդը վստահեցրեց, որ ԵԱՀԿ-ն և անձնապես ինքը կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու տարածաշրջանում հարատև ու արդար խաղաղության հաստատմանը, որի մեջ պետք է նկատի առնվեն նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ու անվտանգ կյանքն իրենց բնօրրանում: Գլխավոր քարտուղարը նաև հավաստիացրեց, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է իր աջակցությունը բերել ի նպաստ տեղահանվածների հումանիտար և հոգեբանական կարիքների հոգածության:   Հանդիպման վերջում Սրբազան Հայրերը Հայ Եկեղեցու Եվրոպայի բոլոր առաջնորդների անունից նամակ փոխանցեցին տիկին Շմիդին, որում ամփոփված էին այն հիմնական կետերը, որոնք քննարկման նյութ դարձան նաև հանդիպման ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:31 - 27 հոկտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Նիկոլ Փաշինյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը:   Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ: Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող թեմաների:
19:14 - 11 հոկտեմբերի, 2023
Փաշինյանն ու Բոնոն մտքեր են փոխանակել Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման շուրջ

Փաշինյանն ու Բոնոն մտքեր են փոխանակել Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը: Մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող թեմաների:
17:11 - 11 հոկտեմբերի, 2023
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը
 |armeniasputnik.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը և միջազգային միջամտություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։   ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կոչ է արել ավելացնել միջազգային աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ավելի քան 100 000 ԼՂհայերին:   «Մարդասիրական կարիքները պետք է մնան գերխնդիր, և միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն ներգրավվի ՀՀ–ին օգնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:   Նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ի գիտություն է ընդունել հոկտեմբերի 1–ին ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Ստեփանակերտ և կարծում է, որ միջազգային հանրության հետագա ներգրավվածությունը կնպաստի տեղում իրավիճակի կայունացմանը և կայուն խաղաղության հասնելուն:   ԵԱՀԿ գործող նախագահի համոզմամբ` անկախ միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ԼՂ–ում վստահություն կհաղորդի այն հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ:   «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը ԵԱՀԿ շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն հենց այս երկրի պատասխանատվությունն է: Վեճերի կարգավորման համար դիվանագիտական բանակցությունների փոխարեն ուժի կիրառումը միշտ անընդունելի է և խոչընդոտում է արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու հեռանկարներին»,– նշել է Բույար Օսմանին:   ԵԱՀԿ–ն հայտարարության վերջում նշում է, որ իր մանդատի շրջանակներում պատրաստ է ներդրում ունենալու՝ տարածաշրջանում արդար, տևական, արժանապատիվ և համապարփակ խաղաղության հասնելու համար:
20:20 - 06 հոկտեմբերի, 2023
ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ

Սեպտեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան» ելույթով: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի և 2020 թ. նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները: Արմեն Պապիկյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նա մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը ծանր հրետանու, մարտական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի միջոցով միտումնավոր հրետակոծության են ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումներ, զրկել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից: Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ 9 ամսից ավել շարունակվող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և որպես պատերազմի մեթոդ՝ սովի օգտագործումը, Ադրբեջանի էթնիկ զտման համակարգված քաղաքականության անբաժանելի մասն է: Արմեն Պապիկյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ ու նպատակաուղղված միջամտության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել այն միջազգային գործընկերներին, ովքեր աներկբա դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հայտարարություններն այլևս բավարար չեն, և անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ թիրախային պատժամիջոցներ: Արմեն Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ գործող նախագահին և քարտուղարությանը՝ մշտադիտարկել զարգացումները և հետևողականորեն կիրառել ԵԱՀԿ առկա գործիքակազմը:
19:59 - 21 սեպտեմբերի, 2023
ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին․ Օսմանի

ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին․ Օսմանի

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ երեկ ունեցած առանձին հանիպումների վերաբերյալ:  Ինչպես նշվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ, Օսմանին խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում երեկվա ռազմական գործողությունների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության համար ստեղծված վտանգների վերաբերյալ: Նա կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնել հակամարտությունից տուժած բնակչության, հատկապես խոցելի խմբերի վրա ծանր հետևանքների կապակցությամբ: Նա ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակա լինեն և մարդկանց հումանիտար կարիքները պետք է բավարարվեն:  Օսմանին նաև ընդգծել է, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը մշտապես և ամբողջապես անընդունելի են, և որ բարեխղճության վրա հիմնված շարունակական, կառուցողական երկխոսությունը կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն է:  Նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ անձնապես և ակտիվորեն ներգրավվել, և ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին: Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ-ն ունի համապատասխան փորձ և գործիքակազմ՝ երկխոսության ֆասիլիտացման, վստահության կառուցման և համապատասխան համաձայնագրեր իրականացնելու համար, որոնք կնպաստեն երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը։
13:10 - 20 սեպտեմբերի, 2023
«Ադրբեջանը ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման»․ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

«Ադրբեջանը ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման»․ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպման առանցքում են եղել սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար լրջագույն խնդիրները: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, միջազգային կառույցների կողմից զսպիչ քայլերի բացակայությունն ընկալում է որպես ամենաթողություն և բացահայտ ուժի կիրառման միջոցով ձգտում հասնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման:  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:
09:05 - 20 սեպտեմբերի, 2023
«Խորապես մտահոգված եմ ռազմական գործողություններով»․ ԵԱՀԿ գործող նախագահը գրառում է արել

«Խորապես մտահոգված եմ ռազմական գործողություններով»․ ԵԱՀԿ գործող նախագահը գրառում է արել

ԵԱՀԿ գործող նախագահ Բուջար Օսմանին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Որպես ԵԱՀԿ նախագահ՝  խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում/Խանքենդիում ռազմական գործողություններով և դրա հետ կապված՝ քաղաքացիական անձանց համար ստեղծված վտանգներով։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և առաջին տեղում պետք է լինեն մարդասիրական հարցերը։            Այսօր կհանդիպեմ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջյհուն Բայրամովին և Հայաստանի ԱԳ նախարար Արայիկ Միրզոյանի հետ Նյու Յորքում՝  ՄԱԿԻ-ի գլխավոր անսամբլիայի 78-րդ գլխավոր նստաշրջանում, և կթարմացնենք մեր կոչը»։          Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ Հակառակորդը փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը, ՊԲ-ն հաղորդում է, որ յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։ Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Ստեփանակերտից եկող հաստատված լուրերի համաձայն՝ վիրավորներ են տեղափոխվում բժշկական կենտրոններ, այդ թվում՝ երեխաներ։
16:03 - 19 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները չի կարող երկխոսել Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով, բայց տեղյակ է, որ ռուսները կողմերին քննարկումների են հրավիրում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, հավելելով՝ կողմերի որոշումն է գնալ դրանց, թե ոչ։ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել միջազգային համակարգի նորմերը, որ դժվար է նրա հետ համագործակցության ուղիներ գտնել։ Բայց, դրանով հանդերձ Միացյալ Նահանգները կենտրոնացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների, արդար և տևական խաղաղություն գտնելու վրա։ Դրա համար մենք երկկողմ և եռակողմ հանդիպումների մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սատարում ենք Եվրամիության ջանքերին, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին», - ասել է նա։ «Միաժամանակ, գաղտնիք չէ, որ ռուսներն էլ են քննարկումների հրավիրում կողմերին, և գաղտնիք չէ, որ ռուսները խաղաղապահներ ունեն տեղում։ Մենք չենք կարող այս պահին երկխոսություն ունենալ ռուսների քայլերի շուրջ, ուստի կողմերն իրենք են որոշում՝ ուզում են ներգրավվել ռուսական քննարկումներում, թե ոչ», - շարունակել է Մայքլ Քարփենթերը։ Ընդ որում, խոսելով միջնորդներից՝ ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները, ի տարբերություն այլոց, Հայաստանի ու Ադրբեջանի հարևանը չէ, կողմնակալ շահեր չունի և դրանով իսկ կարող է առավել անաչառ ու անկեղծ լինել։ Դա, ըստ Քարփենթերի, գիտակցում են թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ «Կարծում եմ՝ երկու կողմն էլ Միացյալ Նահանգների ծառայությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ազնիվ ու անկեղծ ջանք, քանի որ մենք տեսնում ենք դրա առավելությունները երկարաժամկետ կտրվածքով. մենք հարևան երկիր չենք, ուստի մենք չունենք այն «անձնական» շահերը, որ որոշ այլ տարածաշրջանային երկրներ կարող են ունենալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է նաև առավելություն լինել Միացյալ Նահանգների համար, թույլ տալով, որ մենք գործի դնենք մեր անաչառ դիվանագիտական գործիքները՝ այս տարաձայնությունների լուծմանը հասնելու համար», - շեշտել է նա։ Այս փուլում Վաշինգտոնի համար առաջնահերթություն է, որ հումանիտար բեռները հասնեն Ղարաբաղ, և այդ ուղերձը Միացյալ Նահանգները փոխանցել է Ադրբեջանին, ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ Մայքլ Քարփենթերը մանրամասնել է՝ կարևոր է, որ Լաչինի միջանցքը բացվի հիմա, բայց Նահանգների համար ընդունելի է նաև Աղդամի գործարկումը. - «Մենք ասում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ այդ օգնությունը պետք է անցնի Լաչինի միջանցքով հիմա, բայց միաժամանակ նաև ասում ենք, որ այն պետք է անցնի երկու՝ թե՛ Լաչինի ճանապարհով, թե՛ Աղդամի։ Որ ճանապարհով հնարավոր կլինի օր առաջ հումանիտար աջակցությունը հասցնել Լեռնային Ղարաբաղ, դրանով էլ պետք է գնա»։ Ավելի մանրամասն՝ azaztutyun.am-ում։ 
17:47 - 17 սեպտեմբերի, 2023