ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

«Ազատազէն»-ը ՆԳ նախարարից պարզաբանում է պահանջում օրինական զենքով կատարված հացագործությունների թվի մասին հայտարարության վերաբերյալ

«Ազատազէն»-ը ՆԳ նախարարից պարզաբանում է պահանջում օրինական զենքով կատարված հացագործությունների թվի մասին հայտարարության վերաբերյալ

Այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծին ասել է․ «Վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազենով, չկա այլևս, որովհետև մեր տվյալներով՝ շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում»:  ՆԳՆ նախարարի հայտարարության վերաբերյալ «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ․  «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր տարբեր լրատվական կայքերում տեղ է գտել ՆԳ նախարար Արփի Սարգսյանի հայցազրույցը՝ վերնագրված.   «Մեր տվյալներով՝ շատ են այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում» կամ «Հրազենով հանցագործությունների մեծ մասը օրինական զենքերով է կատարվում»։    Արձագանքելով նախարարի պնդումներին, թե շատ են հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում, և թե միֆ է կարծիքը, որ զենքի գործադրմամբ հանցագործությունները կատարվում են հիմնականում ապօրինի զենքերով՝ հարկ ենք համարում նշել.   2024 թվականի հոկտեմբեր ամսի դրությամբ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը չի իրականացրել առանձին հաշվառում օրինական, ապօրինի զենքերով կատարված հանցագործությունների («Ազատազէն» ԿՀԿ-ի հարցման պաշտոնական պատասխանը՝ կից)։   Կցանկանայինք պարզաբանում, թե որտեղի՞ց ՆԳ նախարարին այն համոզմունքը, որ օրինական զենքով հանցագործությունները շատ են: «Շատ են» արտահայտությունը առավելապես ունի հանրային, քան չափելի բնույթ։ Անհրաժեշտ է նաև պարզաբանում` համեմատած ի՞նչ տեսակի զենքի է կատարված հանցագործությունները շատ․ անօրինակա՞ն: Եթե հաշվառումը սկսվել է իրականացվել կից գրությունից անմիջապես հետո, 6 ամիսը արդյո՞ք բավարար ժամանակ է նման պատասխանատու հայտարարություններ անելու համար։   Խնդրահարույց է նաև ՆԳՆ նոր օրենսդրական նախաձեռնությունը պարգևատրական զենքերի վերաբերյալ, որը ըստ էության հակասահմանադրական է:   Անընդունելի է մոտեցումը, որ կոռուպցիոն ճանապարհով պարգևատրված, գնված զենքերը հայտնաբերվելու, առգրավելու փոխարեն, ՆԳՆ փորձում է այդ խնդիրը լուծել քաղաքացիներին փաստացի ստիպելով պարգևատրված զենքերը վերադարձնել:   Հարգելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, «Ազատազէն» ԿՀԿ-ի նպատակը Հայաստանում զենքի գրագետ և պատասխանատու մշակույթ ձևավորելն է, և մտահոգիչ է ցանկացած պաշտոնյայի, լրատվականի կամ այլ անձի կողմից չհիմնավորված և անփույթ վերաբերմունքը զենքի հետ կապված ցանկացած հայտարարության»։
21:32 - 13 մարտի, 2025
Արաբկիրում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել |armenpress.am|

Արաբկիրում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ երեք անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով և տեղափոխվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Երեք անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,-ասաց Սարգսյանը։ Ավելի վաղ, համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես ակցիայի մասնակիցներից մեկը ոտքով կոտրում  մեքենայի դիմապակին, մյուսները հարվածում են դրա տարբեր հատվածներին։ Այնուհետև մի քանի հոգի մուտք են գործում մեքենայի սրահ, հարվածում և հայհոյում վարորդին։ Վարորդը հրաժարվել էր կանգնել և փորձել էր փակված փողոցը շրջանցել մայթով, ինչն էլ լարել էր իրավիճակը։ Ակցիան կազմակերպվել էր Արաբկիրի բնակիչների կողմից, որոնք փակել էին Նաիրի Զարյան փողոցը՝ բողոքելով երկու շենքերի միջև նոր բազմահարկ շենքի կառուցման դեմ։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1213850
20:02 - 07 մարտի, 2025
Ոստիկանությունը շուրջօրյա հասանելիություն կունենա մի շարք տեսահսկման համակարգերի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ոստիկանությունը շուրջօրյա հասանելիություն կունենա մի շարք տեսահսկման համակարգերի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց նախագծերի փաթեթը, որով Ոստիկանությանը 24/7 ռեժիմով հասանելիություն տրվեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայանների, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ընդունվեց 63 կողմ, 7 դեմ, 14 ձեռնպահ ձայներով: Այն ուժի մեջ կմտնի 2025 թ. օգոստոսի 9-ից, քանի որ փաթեթից բխող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն: Առաջինից երկրորդ ընթերցման փուլում Կառավարությունն առաջարկել է ավելացնել դրույթ, ըստ որի՝ ՆԳՆ աշխատակիցները համակարգին հասանելիություն կունենան խիստ նույնականացման միջոցով: Նաև տեսանյութերի վրա կկիրառվեն ջրանիշ և ժամանակային նիշ, ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով, դրանք «դատարանի համար ավելի հավաստի դարձնելու համար»: Նշենք, որ ոստիկանությունը տեսահսկման համակարգերին հասանելիություն կունենա «Տեսալուսանկարահանյող էլեկտոնային համակարգերի կառավարման» ՊՈԱԿ-ի միջոցով: Հիշեցնենք, որ 2024թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն  էր տարածել՝ նշելով, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը, որը 2024թ. հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ազգային ժողովի կողմից: ՆԳՆ-ն հայտնել էր, որ խնդրի փուլային լուծման տարբերակ է քննարկվում, մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։
11:29 - 05 մարտի, 2025
ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանը

ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին լինել առավել պատասխանատու և զգոն, Երևան քաղաքում յուրաքանչյուր խնդրի կողքով անտարբեր չանցնել՝ անկախ բնագավառից, ոլորտից, ահազանգել դրանց մասին և դրանով իսկ ապահովել դրանց հետագա լուծումը, դրսևորել սրտացավություն և հետևողականություն, արագ ու հստակ արձագանքով ապահովել հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգությունը։ Արփինե Սարգսյանը հորդորել է լինել խիստ և անզիջում ցանկացած իրավախախտման նկատմամբ՝ ապահովելով օրենքով նախատեսված ընթացակարգերի կիրարկումը։ Անդրադառնալով ծառայողների բարեվարքությանը՝ նախարարը հորդորել է քաղաքացիների հետ շփումներում դրսևորել հարգալից ու պատշաճ վերաբերմունք, պահպանել ծառայողական էթիկան, միաժամանակ պրոֆեսիոնալ վարքագծով անհանդուրժող և խիստ լինել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորող իրավախախտների նկատմամբ, պարբերաբար մասնակցել վերապատրաստումներին, որոնք նաև առկա խնդիրները լուծելու միջոց են և նպաստել հասարակության վստահության բարձրացմանը։ Պարեկային ծառայության թե՛ Երևանի, թե՛ մարզերի հրահանգավորմանը ՆԳ նախարարի մասնակցությունը լինելու է պարբերական՝ գործընթացը վերահսկելու, արդյունքներն ամփոփելու և անհրաժեշտության դեպքում նոր հանձնարարականներ տալու նպատակով։ Հրահանգավորումից հետո պարեկներն անցել են ծառայության։ Նախարարը նաև շրջել է գնդում, դիտարկել Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների աշխատանքային պայմանները, զրուցել ծառայողների հետ։
22:32 - 03 մարտի, 2025
Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Փետրվարի 24-ին՝ ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ «Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։ 37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
10:54 - 25 փետրվարի, 2025
Երևանում անցած շաբաթ բաժիններ են տարվել 74, մարզերում՝ 49 անձ

Երևանում անցած շաբաթ բաժիններ են տարվել 74, մարզերում՝ 49 անձ

Փետրվարի 17-24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4276 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 213 մեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 551, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 219, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 61 և 1682 այլ իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 334-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 185-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 74 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 10208 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 177, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 611 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 95, չամրակապված վարելու՝ 2183, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 278, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 415, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46, արագության գերազանցման՝ 1020 և 3283 այլ իրավախախտումներ։ 342 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1101-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 373-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 138-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 49 անձ»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:09 - 24 փետրվարի, 2025
Ոստիկանության բաժին են ներխուժել ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչներ և ՀՔԱՎ պաշտպանյալ Շկլովերին  փորձել են համոզել ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին

Ոստիկանության բաժին են ներխուժել ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչներ և ՀՔԱՎ պաշտպանյալ Շկլովերին փորձել են համոզել ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին

2025թ․-ի փետրվարի 13-ին ՀՔԱՎ գրասենյակի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռոման Շկլովերին զանգահարել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնից՝ հրավիրել բաժանմունք որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։  «Ռ․ Շկլովերը նույն պահին կապվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ և Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանի ուղեկցությամբ ներկայացել բաժին։ Ոստիկանության բաժնում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունում Ռ․ Շկլովերի դեմ քրեական գործ կա հարուցված, բայց դեռևս խափանման միջոց ընտրված չէ։  Այդ ընթացքում փաստաբան Ս․ Գալստյանի ներկայությամբ ՀՀ ոստիկանության բաժին  են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ, ամենայն հավանականությամբ, Անվտանգության դաշնային ծառայության՝ "ФСБ" -ի աշխատակիցներ և ՀՀ ոստիկանների ներկայությամբ Ռ․Շկլովերին փորձել են համոզել ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին, խոստանալով, որ   «իր հետ ամեն ինչ լավ կլինի»։  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս․Գալստյանը թույլ չի տվել նման ապօրնություն, և Ռ․Շկլովերն ինքն էլ հրաժարվել է "ФСБ" -ի աշխատակիցների հետ համագործակցելուց։ Ստացվում է , որ ՌԴ-ի անվտանգության աշխատակիցները ազատ ելք ու մուտք ունեն Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բաժանմունքներ, անարգել կարողանում են հանդիպել բաժանմունքներում գտնվող ՌԴ քաղաքացիների հետ և նրանց «հորդորում են»  ինքնակամ հանձնվել ՌԴ-ին։ Խստորեն դատապարտում ենք և՛ ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ակնհայտ ապօրինի գործողությունները ինքնիշխան պետության տարածքում, և՛ խստորեն պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից անհապաղ միջոցներ ձեռնարկել ոչ միայն դադարեցնելու նման ապօրինությունները, այլև նման ապօրինի գործողություն կատարողների նկատմամբ հարուցել քրեական հետապնդում։  Սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ անվտանգային մարմինները Հայաստանի Հանրապետությունում հետապնդում են ՌԴ քաղաքացիների։ 2024թ․-ի մարտին ՀՔԱՎ գրասենյակը ահազանգեր էր ստացել քաղաքական հետապնդումից խուսափած և Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիներից։ Ահազանգերը ամենայն հավանականությամբ մնացել են անհետևանք, որի պատճառով էլ ՌԴ անվտանգության մարմինների աշխատակիցները շարունակում են ազատ ապօրինություններ թույլ տալ Հայաստանի Հանրապետության տարածքում, այն էլ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համագործակցությամբ։  Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիները իրենց բնակության վայրերի մոտ նկատել էին Ռուսաստանի Դաշնության զինվորական համազգեստով անձանց, որոնք անթաքույց հետևում էին իրենց, հետաքրքրվում՝  ովքեր են բնակվում իրենց կողմից վերահսկվող բնակարաններում։ Մեր կողմից հաջողվել էր պարզել, որ ՌԴ զինվորական համազգեստով իրավապահ մարմինների ներկայացուցիչներն օգտագործում էին  չհաշվառված, հայկական  պետհամարանիշով մարդատար  ավտոմեքենա, որը նախատեսված պետք է լիներ բացառապես  օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:43 - 19 փետրվարի, 2025
Երևանում ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը պարզվել է. մանրամասներ |armenpress.am|

Երևանում ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը պարզվել է. մանրամասներ |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը պարզել է փետրվարի 14-ին ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, մանրամասնելով, որ ձեռնարկվում են միջոցներ՝ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում տված «Երևան ավտոբուս» ընկերության վարորդը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։  Հաղորդում է ներկայացրել նաեւ «Երևան ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ երկրորդ վարորդի՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը՝ միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։  Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
15:17 - 14 փետրվարի, 2025
Քրեական ենթամշակույթի կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա․ ՆԳ նախարար |armenpress.am|

Քրեական ենթամշակույթի կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա․ ՆԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը գիտակցում է քրեական ենթամշակույթի վտանգավորությունը, հատկապես երիտասարդների շրջանում վարքագծային խեղման առումով։ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին՝ թե ի՞նչ աշխատանք է կատարվում քրեական ենթամշակույթը Հայաստանում արմատախիլ անելու համար։ Ներկայացնելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արփինե Սարգսյանը ասաց, որ  2020-2024 թթ. ընթացքում իրականացվել է 89 քրեական վարույթ, որոնցից մի մասը արդեն ուղարկվել է դատարան, իսկ մյուս մասով նախաքննություն է ընթանում։ «Նշեմ, որ այստեղ խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացուցի վերածելու մասով, որովհետև շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, այստեղ շատ կարևոր է տվյալը վերածել ապացույցի և պրակտիկայում ունենում ենք խնդիրներ հենց այս մասով։  Հընթացս նաև քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական այս կարգավորման մեջ պետք է կատարենք որոշակի փոփոխություններ, որպեսզի կարողանանք նաև կարգավիճակն ունենալն ինքնին դիտարկել քրեական պատասխանատվության առարկա։ Այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ ստանալու, տալու և պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը և ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործությունը։ Այս պահի դրությամբ վարչապետի հանձնարարությամբ մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակն ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա»,- ընդգծեց Սարգսյանը։ Սարգսյանը նաև ընդգծեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն իրականացվելու է ոչ միայն օրենսդրական փոփոխությունների միջոցով, այլև հանցավորության կանխարգելման և կրթական ծրագրերի բարեփոխման ճանապարհով։ «Կարծում եմ, որ հետևողականությունն է բացառապես, որ թույլ կտա հեռանկարում ունենալ որոշակի վարքագծային փոփոխություններ այս տեսանկյունից»,-եզրափակեց նախարարը։  
18:14 - 12 փետրվարի, 2025