Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

«Հույս կա տեսնելու նոր Սիրիայի սկիզբը»․ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց
 |azatutyun.am|

«Հույս կա տեսնելու նոր Սիրիայի սկիզբը»․ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց |azatutyun.am|

azatutyun.am: «Հույս կա տեսնելու նոր Սիրիայի սկիզբը», - հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսենը, Սիրիայի նոր առաջնորդների հետ Դամասկոսում կայացած հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ Սիրիային նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում Պեդերսենը նշել է, որ նոր Սահմանադրությունը պետք է նախատեսի նոր սոցիալական պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար, իսկ անցումային շրջանի ավարտից հետո անհրաժեշտ կլինի անցկացնել ազատ ընտրություններ, հաղորդում է "Евроньюс"-ը։ Ներկայում ապստամբների հիմնական ուժը, որը վերահսկում է Սիրիան, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորում է, որը ձգտում է Սիրիայում ստեղծել իսլամական օրենքներով ղեկավարվող պետություն։ Այս խմբավորումը դաշնակից է մի քանի փոքր զինյալ իսլամիստական խմբավորումների, որոնցից մի քանիսը Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից եկած օտարերկրյա զինյալներից են կազմված: Իշխող խմբավորումը Սիրիայում ստեղծել է ժամանակավոր վարչակազմ, որը երկիրը կվերահսկի մինչև մարտ, սակայն նոր կառավարիչ Ահմեդ ալ-Շարաան, որ հայտնի է ալ-Ջուլանի անունով, հստակ պատասխան չի տվել, թե ինչպես է տեղի ունենալու անցումը դեպի նոր՝ օրինական կառավարություն, նշում է "Евроньюс"-ը։
12:43 - 19 դեկտեմբերի, 2024
Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ
 |1lurer.am|

Ֆրանսիան 12 տարի անց վերականգնում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չորս դիվանագետ ուղարկել Սիրիա: Այսօր առավոտյան դիվանագիտական առաքելությունը ժամանել է Դամասկոս՝ կապեր հաստատելու Սիրիայի նոր իշխանությունների հետ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն նշել է, որ դիվանագիտական շփումների նպատակն է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցության վերադարձը և բնակչության մարդասիրական կարիքների գնահատումը: Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորումը քննարկում են նաև Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Ֆրանսիան Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2012 թվականին՝ արաբական հանրապետությունում քաղաքացիական պատերազմի սկսվելուց մեկ տարի անց, և անվտանգության նկատառումներով փակել էր Դամասկոսում իր դեսպանությունը: 
16:22 - 17 դեկտեմբերի, 2024
Ասադին տապալած ուժերին վերահսկում է Թուրքիան. Թրամփ |hy.armradio.am|

Ասադին տապալած ուժերին վերահսկում է Թուրքիան. Թրամփ |hy.armradio.am|

hy.armradio.am: Թուրքիան է վերահսկում Սիրիայի բռնապետ Բաշար Ասադին տապալած գրոհայիններին, ասել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոչ ոք չգիտի, թե ովքեր են կանգնած մյուս կողմում։ Ես գիտեմ, Թուրքիան է։ Լա՞վ է։ Թուրքիան է կանգնած դրա հետեւում։ Նա [Թուրքիայի նախագահ Էրդողանը] շատ խելոք մարդ ,- ասել է նա։ Թրամփի խոսքով՝ «նրանք հազար տարի ցանկանում էին դա [Ասադի տապալումը], եւ նա ստացավ դա, իսկ այն մարդիկ, որոնք մտան երկիր, վերահսկվում են Թուրքիայի կողմից»,- ընտրություններից հետո իր առաջին ճեպազրույցում ասել է Թրամփը։ Ըստ ԱՄՆ ընտրված նախագահի՝ Թուրքիան խոշոր ուժ է։ «Էրդողանը, որի հետ լավ լեզու էի գտել, նա խոշոր ռազմական ուժ ունի։ Նա պատերազմում չի ջլատվել։ Նա ստեղծել է շատ ուժեղ, հզոր բանակ»,- ասել է Թրամփը։ Թրամփը չի պատկերացնում, թե տարածաշրջանում վերջնարդյունքում ինչ է լինելու։ «Ոչ ոք չգիտի, թե ով կղեկավարի վերջում։ Կարծում եմ, Թուրքիան է լինել։ Թուրքիան շատ խելոք է, նա [Էրդողանը] շատ խելոք տղա է, շատ կոշտ։ Թուրքիան ոչ բարեկամական զավթում է իրականացրել առանց մեծ զոհերի»,- ասել է ԱՄՆ ընտրված նախագահը։
12:20 - 17 դեկտեմբերի, 2024
ՄԱԿ-ը ներկայացուցիչ է ուղարկել Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ մարդասիրական օգնությունը քննարկելու համար
 |shantnews.am|

ՄԱԿ-ը ներկայացուցիչ է ուղարկել Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ մարդասիրական օգնությունը քննարկելու համար |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հումանիտար հարցերով իր տեղակալ Թոմ Ֆլետչերին ուղարկել է Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ Սիրիա մարդասիրական օգնության ընդլայնման վերաբերյալ բանակցությունների համար: Այս մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում։ Երկուշաբթի Ֆլետչերը հանդիպել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային, որը հայտնի է որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, և Սիրիայի անցումային կաբինետի ղեկավար Մուհամմեդ ալ-Բաշիրին։ Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի ավելացման հարցեր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այս ժամանակահատվածում սիրիական բնակչությանը աջակցություն ապահովելու համար համակարգված գործողությունների կարևորությունը։
10:08 - 17 դեկտեմբերի, 2024
Հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին․ ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը |armenpress.am|

Հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին․ ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով Սիրիայի հարցով Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում համատեղ հայտարարության ընդունումը։ Այս մասին նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։   «Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին ու ողջունում է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունն՝ Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում։   Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին՝ իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության կատարած գրառման մեջ։  ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դեկտեմբերի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Սիրիայի, Բահրեյնի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Քաթարի, Թուրքիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Միացյալ Թագավորության, Եվրամիության կառավարությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի,  Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի՝ Սիրիայի հարցով նախարարական հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել։   Հայտարարության համաձայն՝ վերոնշյալ մասնակիցների միջև հանդիպումն անցկացվել է՝ քննարկելու Սիրիայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, որի ընթացքում մասնակիցները հաստատել են իրենց լիակատար աջակցությունը սիրիացի ժողովրդին՝ իր պատմության այս կրիտիկական պահին  ավելի հուսադրող, ապահով և խաղաղ ապագա կառուցելու համար:  Տարածված հայտարարության համաձայն՝ հանդիպման մասնակիցները նաև հավատարմություն են հայտնել այն սկզբունքներին, որոնք, իրենց կարծիքով, այս կրիտիկական շրջանում բխում են սիրիական ժողովրդի, տարածաշրջանի ու աշխարհի լավագույն շահերից:  Նրանք կարծիք են հայտնել, որ անցումային քաղաքական գործընթացը պետք է լինի Սիրիայի գլխավորությամբ և համարվի Սիրիայի սեփականությունը.  «Անհրաժեշտ է ստեղծել ներառական, ոչ աղանդավորական և ներկայացուցչական կառավարություն՝ ձևավորված թափանցիկ գործընթացի միջոցով և հիմնված Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի սկզբունքների վրա»,-նշված է հայտարարության մեջ։  Մասնակիցներն ընդգծել են իրենց աջակցությունը ՄԱԿ-ի հատուկ բանագնացի մանդատին և խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեծացնել ՄԱԿ-ի ներկայությունը տեղում:  «Հաստատվել է լիակատար աջակցությունը Սիրիայի միասնությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Շեշտվել է մարդու իրավունքների հարգումը՝ ներառյալ կանանց և փոքրամասնությունների նկատմամբ, պետական ​​հաստատությունների պահպանումը, որոնք ծառայում են Սիրիայի ժողովրդի շահերին և կարևոր ծառայություններ են մատուցում նրան։ Շեշտվել է նաև հարևանների հետ ներդաշնակ գոյակցության անհրաժեշտությունը»,- ընդգծվել է հայտարարության մեջ։   Հանդիպման մասնակիցները շեշտել են նաև վերադարձողների համար մարդասիրական օգնության անսահմանափակ հասանելիությունը, բոլոր օտարերկրյա դիվանագիտական ​​հաստատությունների և անձնակազմի պաշտպանությունը, քիմիական զենքի պաշարների անվտանգ ոչնչացման ապահովումը, բանտեր և հաստատություններ մուտքի հեշտացումը: Սիրիայի հարցով նախարարական հանդիպմանն ընդգծվել է, որ Սիրիան վերջապես հնարավորություն ունի վերջ տալ տասնամյակների մեկուսացմանը։ Հանդիպման մասնակիցները հանձնառություն են ստանձնել աջակցել սիրիացի ժողովրդին այս աննախադեպ անցման փուլում։   «Ընդգծվել է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի կարևորությունը՝ ներառյալ բոլոր ահաբեկչական խմբավորումների վերադարձի կանխումը։ Բացի այդ, պահանջվել է, որ Սիրիայի տարածքը վտանգ չներկայացնի ոչ մի երկրի համար կամ ապաստան չլինի ահաբեկիչների համար»,-նշված է հայտարարությունում: Մասնակից երկրներն ու ներկայացուցիչները նաև հաստատել են Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու իրենց պահանջը բոլոր կողմերին։  «Պահանջվել է բոլորի կողմից հարգել Սիրիայի ինքնիշխանությունը և նրա միասնությունն ու տարածքային ամբողջականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների»,- ասված է հայտարարության մեջ:
17:14 - 16 դեկտեմբերի, 2024
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավարն այցելել է Դամասկոս
 |azatutyun.am|

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավարն այցելել է Դամասկոս |azatutyun.am|

azatutyun.am: Տարածաշրջանային և արևմտյան երկրների հետ լայնածավալ խորհրդակցություններից հետո Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընն այցելել է Դամասկոս, Anadolu փոխանցմամբ, սաուդյան Al Hadath հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ինչպե՞ս պետք է տարածաշրջանային և համաշխարհային երկրները շփվեն Դամասկոսի նոր վարչակազմի հետ: Մեր շփումների միջոցով մենք դիտարկել ենք ընդհանուր ընկալումներ և պահանջներ»,- ասել է Ֆիդանը՝ շարունակելով․ - «Կան սկզբունքներ, որոնց շուրջ կողմերը կարծես թե համաձայն են, օրինակ, նոր դարաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների կողմից Դամասկոսից շահույթ ստանալու կանխում, լավ վերաբերմունք՝ փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյաների, քրդերի, ալևիների, թուրքմենների նկատմամբ, ներառական կառավարության ստեղծում, ինչպես նաև երաշխիքներ, որ Դամասկոսը վտանգ չի ներկայացնի իր հարևանների համար»։ Քալընի այցի ստույգ օրը Ֆիդանը չի նշել, սակայն ասել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը մյուս կողմին է փոխանցել միջազգային հանրության, տարածաշրջանի ու Թուրքիայի տեսակետը։ «Մեր ուղերձը հստակ է. պետք է հրաժարվել գերիշխանության և իմպերիալիստական նկրտումներից», - հայտարարել է Ֆիդանը։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է՝ Մերձավոր Արևելքի երկրները պետք է հարգեն միմյանց սահմաններն ու ինքնիշխան իրավունքները։ Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական թուրքամետ ապստամբ զինյալները մտան Դամասկոս, հայտարարեցին 24 տարվա ղեկավար Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։
12:18 - 16 դեկտեմբերի, 2024
Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև
 |shantnews.am|

Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև |shantnews.am|

shantnews.am: Թուրքիան պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ Վաշինգտոնի և Սիրիայի նոր իշխանությունների միջև»,- նշել է նախարարը։ Բացի այդ, Ֆիդանը ասել է, որ Անկարան «ամենաբարձր մակարդակով համակարգում է գործողությունները Սիրիայում իրավիճակի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետ»։ Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, որից հետո կառավարական ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Բաշար ալ-Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը՝ ցուցումներ տալով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու համար։
09:51 - 16 դեկտեմբերի, 2024
Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա. Ջուլանի
 |azatutyun.am|

Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա. Ջուլանի |azatutyun.am|

azatutyun.am: Սիրիայի փաստացի ղեկավար Ահմադ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը կեղծ պատրվակներ է օգտագործում՝ արդարացնելու իր հարձակումները Սիրիայի վրա։ Reuters-ի հաղորդմամբ՝ ալ-Ջուլանին վստահեցրել է՝ ինքը շահագրգռված չէ նոր հակամարտությունների մեջ ներգրավվելով, քանի որ երկիրը կենտրոնացած է Բաշար ալ-Ասադի իշխանության ավարտից հետո վերակառուցման վրա։ Շարաան, որն ավելի հայտնի է որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, գլխավորում է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, որն անցյալ շաբաթ իշխանությունից հեռացրեց Ասադին։ «Իսրայելցիներն ակնհայտորեն հատել են Սիրիայում շփման գիծը, ինչը տարածաշրջանում անհիմն էսկալացիայի վտանգ է ներկայացնում»,- ասել է Շարաան ընդդիմադիր «Սիրիա» հեռուստաալիքի կայքում հրապարակված հարցազրույցում։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:42 - 15 դեկտեմբերի, 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իսրայելի կողմից Սիրիայի վրա իրականացվող ավիահարվածների առնչությամբ և կոչ է անում դադարեցել դրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերջին լայնածավալ խախտումների առնչությամբ։ Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, մտահոգված է Սիրիայի մի քանի հատվածներում Իսրայելի կողմից իրականացվող հարյուրավոր ավիահարվածների առնչությամբ», - ասել է Դյուժարիկը։  Ըստ խոսնակի՝ Գուտերեշն ընդգծում է բռնությունն ապաէսկալացնելու հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ճակատներում, ամբողջ երկրում»։  Անդրադառնալով Իսրայելի պատճառաբանություններին, թե Սիրիային հարվածները հասցվում են, որպեսզի նախկին վարչակարգի զենքերը չհայտնվեն սխալ ձեռքերում, Դյուժարիկը հայտնել է, որ շատ երկրներ մյուսների ինքնիշխանությունը խախտելու հետ կապված արդարացումներ են տալիս։ «Հստակ է այն, որ մենք մտահոգված ենք Սիրիայի ինքնիշխանության, Սիրիայի տարածքային ամբողջականության պարբերական խախտումներով։ Այս պահին Սիրիային հարկավոր է իր հարևանների աջակցությունը՝ շարժվելու դեպի կառավարման ձև, որը կլինի ներառական, ժողովրդավարական և կպաշտպանի փոքրամասնությունների իրավունքները։ Բացի այդ, պարտադիր է, որ Սիրիայում վերահսկողություն հաստատած անձինք ապահովեն, որ բոլոր զենքերը և ամեն ինչն անցնի վերահսկողության տակ և չենթարկվի թալանի կամ չանհետանա», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձն է Իսրայելին և մյուս երկրներին, որ կարող են օգտվել հնարավորությունից, անմիջապես դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա։ 
12:14 - 13 դեկտեմբերի, 2024
Հայաստանը հետևում է Սիրիայում զարգացումներին․ ԱԳՆ

Հայաստանը հետևում է Սիրիայում զարգացումներին․ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հետևում է Սիրիայում զարգացումներին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք: Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձևակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով: Հետագա զարգացումներով պայմանավորված նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
15:41 - 12 դեկտեմբերի, 2024
Ամերիկյան զորքերը կմնան Սիրիայում. Սպիտակ տան պաշտոնյա |armenpress.am|

Ամերիկյան զորքերը կմնան Սիրիայում. Սպիտակ տան պաշտոնյա |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան զորքերը կմնան Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո՝ որպես հակաահաբեկչական առաքելության մի մաս, որն ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելուն։ Այս մասին Reuters NEXT համաժողովի ընթացքում տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները։ «Այդ զորքերը գտնվում են այնտեղ շատ կոնկրետ և կարևոր պատճառով, այլ ոչ թե որպես սակարկության առարկա», - ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Ֆայների խոսքով՝ ամերիկյան զորքերն «այնտեղ են եղել գրեթե մեկ տասնամյակ կամ ավելի՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար…. մենք հավատարիմ ենք մնում այդ առաքելությանը»: Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ զինվորականները մնում են Սիրիայում, Ֆայները պատասխանել է. «Այո»։ 2014 թվականին «Իսլամական պետությունը» գրավեց Սիրիայում և Իրաքում հսկայական տարածքներ և հռչակեց Իսլամական խալիֆայություն, նախքան ԱՄՆ գլխավորած կոալիցիան նրանց դուրս մղեց մինչև 2019 թվականը: Reuters-ը նշում է, որ Վաշինգտոնն այժմ իր ռազմական ներկայությունը դիտարկում է որպես կայունության երաշխիք, թեև դեռևս պարզ չէ, թե Սիրիայի նոր ղեկավարներն ինչպես կվերաբերեն երկրում ԱՄՆ ներկայությանը: Վաշինգտոնը դեռևս ահաբեկչական կազմակերպություն է համարում սուննի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը, որը գլխավորում էր Ասադի ռեժիմը տապալած ապստամբ ուժերը։ «Այս խմբերի հետ կապված քաղաքականության պաշտոնական փոփոխություններ չեն եղել։ Այդ դասակարգումները չեն արվում՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչ են այդ խմբերն ասում կամ հայտարարում իրենց մտադրությունների մասին։ Ամեն ինչ հիմնված է նրանց գործողությունների վրա, ուստի մենք կհետևենք», - հավելել է Ֆայները: Սպիտակ տան պաշտոնյան «բավականին կառուցողական» է որակել խմբավորումների ներկայացուցիչների կողմից վերջին շաբաթների ընթացքում արված որոշ հայտարարություններ, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ Վաշինգտոնը կսպասի, որ տեսնի՝ արդյոք այդ հայտարարություններին հաջորդում են գործողություններ՝ հաստատելու «վստահելի, ներառական կառավարում Սիրիայում»: Ֆայները հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կապի մեջ է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ և տեղեկացնում է նրանց Սիրիայում տիրող իրավիճակի մասին։
10:11 - 11 դեկտեմբերի, 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ներխուժումը Սիրիա
 |factor.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ներխուժումը Սիրիա |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իսրայելի մուտքը անվտանգության գոտի և առաջխաղացումը դեպի սիրիական տարածք։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից 1974 թվականի Անջատման համաձայնագրի խախտումը՝ մուտքը Իսրայել-Սիրիա անվտանգության գոտի և շարունակական առաջխաղացումը դեպի սիրիական տարածք։ Այս զգայուն ժամանակաշրջանում, երբ հնարավոր է հասնել այն խաղաղությանն ու կայունությանը, որը երկար տարիներ տենչում էր սիրիացի ժողովուրդը, Իսրայելը կրկին ցուցադրում է իր օկուպացիոն քաղաքականությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հավելենք, որ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի ռազմական ներխուժումը դեպի հարավային Սիրիա հասել է մայրաքաղաք Դամասկոսից մոտավորապես 25 կմ (16 մղոն) հարավ-արևմուտք: Ավելի մանարամասն՝ սկզբնաղբյուրում։
19:03 - 10 դեկտեմբերի, 2024