Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Աննա Վարդապետյանը նկատողություն է հայտարարել Կոտայքի մարզի դատախազության դատախազի նկատմամբ

Աննա Վարդապետյանը նկատողություն է հայտարարել Կոտայքի մարզի դատախազության դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազությունում (նախկինում՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ․ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Տույժի նշանակման համար հիմք հանդիսացած կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազը (ներկայում՝ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ), լինելով դատական երկու գործերով հանրային մեղադրող, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, դատական երկու գործերով առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի, ինչպես նաև Ն.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ համաձայնեցման վարույթների շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմերի հետ համաձայնության է եկել ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Հարկ է ընդգծել, որ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ կնքված համաձայնությունների հիման վրա՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ա.Մ.-ին մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 7 ամիս ժամկետով, իսկ Ե.Ղ.-ին մեղավոր ճանաչելով՝ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով (նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ համապատասխանաբար՝ 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետով): Ն.Ղ.-ի և նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում կնքված համաձայնության հիման վրա ևս՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ն.Ղ.-ին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:
14:55 - 04 հունվարի, 2023
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 6 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաբաջանյան փ. 35 և Անդրանիկի փ. 84 շենքեր, 11:00-17:00 Կոմիտասի պող. 45/1, 47/1, 49 շենքեր, Այգեստան 9 փողոց 13-19 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, սեփականատերեր՝ «Գ․Հայրապետյան», «Ա․Մարգարյան», «Ա․Քեռյան», «Է․Ճարոյան», «Կ․Պողոսյան», «Ե․Եղիշյան», «Վ․Բեյրության» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ֆորմատ-Ավտոմոնտաժ» ՍՊԸ, «Ջրային Կառույցներ», «Իմիջ Մ․Գ․» ՍՊԸ, «Լուգանսկ» ՍՊԸ, «Սաունթրեյդ» ՍՊԸ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ, «Էգա» ՍՊԸ, Բագրատունյաց պող․ 7 շենք, Արտաշիսյան փ․ 41 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:00-12:00 Մասիս քաղաք` Կայարան և 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի գյուղեր, Սայաթ-Նովա գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Գայի, Գոլեցյան, Շահումյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Վայոց ձորի մարզի՝ 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Բջնի համայնք, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Կամարիս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 12։00–16:00 Մարտունի համայնք՝ Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, գյուղերն ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «Ագրոսպասարկում» ՓԲԸ, «ԴԻ-ՎԻ-Էյչ» և «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի՝ 12:00-14:00 Դիլիջան քաղաք`Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Փոքր Սեպասար գյուղի 1-ին փողոց, 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Ձորակապ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի, Ամասիայի տարածաշրջանէ Ամասիա գյուղի 25-րդ, 26-րդ և 28-րդ փողոցներ մասնակի:
11:20 - 19 նոյեմբերի, 2022
ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կապալառու «Հարսնաձոր» ՍՊԸ-ին՝ նախագծից շեղումներով շինարարություն իրականացնելու համար

ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կապալառու «Հարսնաձոր» ՍՊԸ-ին՝ նախագծից շեղումներով շինարարություն իրականացնելու համար

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 2/4 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ վերահսկողության արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են համաձայնեցված նախագծին ոչ համապատասխան` հիմնային հեծանները բացակայում են բոլոր առանցքներում, տեղադրված դարպասները չեն համապատասխանում նախագծով նախատեսված տեսքին, շինարարությունն իրականացնելիս օգտագործվել են հին նյութեր, այսինքն՝ շինարարության ընթացքում կապալառու «Հարսնաձոր» ՍՊ ընկերության կողմից թույլ են տրվել հաստատված նախագծից շեղումներ։ Բացի այդ, խախտվել է նաև տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման կարգը։ Վարչական գործում եղած ապացույցներով հիմնավորվել է կապալառու ընկերության կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը, մասնավորապես՝ «Քաղաքաշինության մասին» օրենքի՝ շինարարության ընթացքում հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները պահպանելու պահանջը չկատարելը, ինչի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ ՔՏՀԱ տեսչական մարմինը ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքով, կապալառու՝ «Հարսնաձոր» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) դրամ գումարի չափով։
17:27 - 17 նոյեմբերի, 2022
Վարչապետը Եղվարդում ներկա է եղել համակցված կերերի գործարանի բացման արարողությանը

Վարչապետը Եղվարդում ներկա է եղել համակցված կերերի գործարանի բացման արարողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա է եղել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք: Գործարանի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ: Վարչապետը շրջայց է կատարել գործարանով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին:  Գործարանի ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ և ստեղծվել 100-ից ավելի նոր աշխատատեղ: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, արտադրման ամբողջ համակարգն ավտոմատացված է։ Գործարանոում արտադրվելու են լիառացիոն համակցված կերեր, ինչպես նաև տարբեր տոկոսային հարաբերությամբ լրացակերերի (կոնցենտրատների) լայն տեսականի։ Բաղադրատոմսերի հաշվարկը կատարվում է վերջին սերնդի ծրագրային ապահովմամբ, որը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ բոլոր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների և թռչունների համար։ Արտադրանքի մեջ օգտագործվող վիտամինային-միներալային հավելումները եվրոպական առաջատար ընկերությունների արտադրության են:
15:12 - 11 նոյեմբերի, 2022
Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք։Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի։Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
12:01 - 22 հոկտեմբերի, 2022
Կոտայքի մարզպետը Չինաստանի դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման հնարավորություններն ու պոտենցիալը

Կոտայքի մարզպետը Չինաստանի դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման հնարավորություններն ու պոտենցիալը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին և նրա գլխավորած պատվիրակությանը։   «Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին Կոտայքի մարզ կատարած այցի համար՝ կարևորել եմ երկու երկրների միջև մինչ այժմ ձևավորված ամուր կապերը՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ուղղությամբ երկուստեք իրականացվելիք քայլերի անհրաժեշտությունը:   Դեսպանին եմ ներկայացրել մարզի զարգացման հնարավորություններն ու պոտենցիալը՝ առանձնացնելով հատկապես կրթության, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները:   Դեսպանն իր հերթին նշել է, որ ծանոթ է մարզում զարգացող մի շարք ճյուղերի և բազմաթիվ ուղղություններով ակնկալում է հետագա համագործակցություն հատկապես Հայաստանի և Չինաստանի քաղաքների միջև կապերի խորացման կոնտեքստում՝ շեշտադրելով համագործակցության հնարավորություն Չինաստանի քաղաքների և մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Գառնի համայնքների միջև:   Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում մեր կողքին լինելու և համակողմանի աջակցության համար:   Դեսպանի հետ այցելել ենք նաև մարզում գործող «Ռեյր Արմենիա» ջրերի գործարան, շրջել տարածքում, ծանոթացել արտադրական ծավալներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետը:  
17:23 - 23 սեպտեմբերի, 2022
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել

Հայաստանի Քննչական կոմիտեի եւ ոստիկանության Կոտայքի մարզի ծառայողները 2022թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ տասնյակից ավելի դրվագ են բացահայտել, պարզել մեխանիզմը, հանցավոր շղթայում ներգրավված 10 անձի՝ թմրամիջոցներն իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը, անհատականացրել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման հիշյալ դեպքերը փոխկապակցված են և դրանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 8 քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում կատարված խուզարկություններով ընդհանուր առմամբ առգրավվել են 41 գրամ քաշով «Մարիխուանա», 3.5 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, թվով 170 հատ տարբեր չափերի կանեփի բույսեր, ինչպես նաև` թմրամիջոցներն օգտագործելու համար նախատեսված պրեկուրսորներ: Հայտնաբերված զանգվածներով նշանակվել են  անհրաժեշտ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստացվել են: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նշված 10 անձանց մեղադրանք է ներկայացվել: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
16:52 - 25 օգոստոսի, 2022
Կոտայքի մարզպետը և Իրանի դեսպանը քննարկել են մարզի և Իրանի նահանգների միջև հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր

Կոտայքի մարզպետը և Իրանի դեսպանը քննարկել են մարզի և Իրանի նահանգների միջև հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին գրել է մարզպետը Ֆեյսբուքի իր էջում:   «Ողջունել և շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Կոտայքի մարզ այցելության համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման: Լիարժեք կիսում եմ պարոն դեսպանի այն համոզմունքը, որ մեր մարզն ունի հսկայական պոտենցիալ ու հնարավորություններ, և պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումները և համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:   Մի շարք ուղղություններով քննարկումներ ենք ծավալել, նախանշել այն ուղիներն ու ոլորտները, որոնք կապուղի կդառնան մարզի և Իրանի տարբեր նահանգների միջև հարաբերությունների հաստատման գործում՝ Զբոսաշրջություն և հյուրընկալություն Գյուղատնտեսություն (անասնաբուծություն) Ինտենսիվ այգիների հիմնում Կրթություն, մշակույթ և սպորտ Ցուցահանդեսների կազմակերպում մարզում և Իրանի որևէ նահանգում Փորձի փոխանակման անհրաժեշտություն: Այս և այլ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար կարևորել ենք համատեղ ջանքերի ներդրումը:   Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով պարոն դեսպանին Կոտայքի մարզ այցի համար՝ վստահեցրել եմ, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար»,- նշված է գրառման մեջ:    
15:23 - 02 օգոստոսի, 2022
«Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը․ տարածքը ներառում է նաև հնավայրը
 |hetq.am|

«Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը․ տարածքը ներառում է նաև հնավայրը |hetq.am|

hetq.am: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ այն գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։ «Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը 2022 թ-ի հունիսի 3-ին որոշում է ստորագրել, որով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին են օտարվել ստորև ներկայացվող 4 առանձին հողակտերները։ Այդ որոշմանը նախորդել են նույն օրը համայնքի կողմից անցկացված աճուրդները։   Շարունակությունը՝ hetq.am-ում  
17:40 - 11 հուլիսի, 2022
Կոտայքի մարզում ապօրինի օտարված անտառային հողատարածքը կվերադարձվի պետությանը

Կոտայքի մարզում ապօրինի օտարված անտառային հողատարածքը կվերադարձվի պետությանը

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրած վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և օրենսդրության խախտմամբ իրականացված աճուրդով ձեռք հողամաս բերած անձի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ ««Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը, հայտնաբերելով պետական շահերի խախտման փաստը, 2019-2020թթ. պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի և մյուսների, որոնց շրջանակներում վիճարկել է Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող թվով 25 հողամասի վերաբերյալ 2007թ.կայացված աճուրդները՝ պահանջելով կիրառել հետևանքներ: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրած վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և նշված հողամասերից մեկը օրենսդրության խախտմամբ իրականացված աճուրդով ձեռք բերած Զ. Գ.-ի: Մասնավորապես, դատարանի վճռով անվավեր է ճանաչվել 26.05.2007թ. կայացած այդ հողամասի աճուրդը և որպես դրա հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև Կոտայքի մարզպետի և նշված անձի միջև 31.05.2007թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 0,55 հա տվյալ հողամասի նկատմամբ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ դատարանը քաղաքացուն նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել տվյալ հողամասը, իսկ Կոտայքի մարզպետարանին պարտավորեցրել է նրան վերադարձնել անվավեր ճանաչված հողամասի առուվաճառքի պայմանագրի գինը կազմած 3 մլն 435.5 հազար ՀՀ դրամը: «Դատարանի այս որոշումը կարևոր նշանակություն ունի նույնպիսի սխեմայով իրականացված՝ Ծաղկաձորում գտնվող մյուս հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու, պետության խախտված գույքային իրավունքները վերականգնելու դատախազության նախաձեռնած իրավական գործընթացի համար: Դեռևս դատարանի վարույթում են գտնվում թվով 24 հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած հարցեը, որոնք քննության արդյունքների վերաբերյալ հետագայում նույնպես հանրությունը կտեղեկացվի»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Լուսանկարը՝ hetq.am-ի
20:03 - 04 մայիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարներին և ֆերմերներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարներին և ֆերմերներին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր. տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից: Փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, այլք։ Առաջին կանգառի ընթացքում փոխվարչապետը մասնակցել է համապետական շաբաթօրյակին, այնուհետև այցելել «Գառնի Գարդեն» ՍՊ ընկերության նորատունկ այգի, ծանոթացել իրականացված և իրականացվելիք ներդրումային ծրագրերին՝ ուղղված նուշի (70հա), պիստակի (10 հա) և ընկույզի (38 հա) այգիների հիմնմանն ու զարգացմանը։ Նշենք, որ Ընկերությունը տարբեր տարիների օգտվել է նաև պետական աջակցության ծրագրերից։ Այցի ընթացքում փոխվարչապետն այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին։ Համբարձում Մաթևոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Հակոբյանի հոր՝ Դավիթ Հակոբյանի հետ, հուշահամալիրում ծառ է տնկել՝ այն նվիրելով հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Փոխվարչապետը պատասխանատու պաշտոնատար անձանց հետ շրջել է նաև Գառնու տաճար տանող ճանապարհի շինհրապարակում, հետևել վերանորոգման աշխատանքներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրել Կոտայքի մարզի խոշորացված համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Վերջիններիս հետ զրույցում անդրադարձ է կատարվել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին, որոշ համայնքներում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին և այլ հարցերին։ Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, որտեղ Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ենթակառուցվածքների կառուցման, ճանապարհների կահավորման ավարտված աշխատանքների արդյունքը։ Փոխվարչապետի աշխատանքային այցի վերջին կանգառը Գողթ համայնքի «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերության «Rose Art» ապրանքանիշի ներքո գործող ջերմոցային տնտեսությունն էր, որտեղ զբաղվում են հոլանդական պրեմիում կարգի վարդերի աճեցմամբ։ Ջերմատների ընդհանուր մակերեսը շուրջ 35 հա է, իսկ աշխատատեղերի քանակը՝ 330։ Համբարձում Մաթևոսյանը շրջել է ջերմատներով, ծանոթացել նորագույն սարքավորումներով «զինված» ընկերության արտադրանքին և իրացման հետ կապված մանրամասներին։
10:26 - 02 մայիսի, 2022
Ապրիլի 25-ին կդադարեցվի Ավան վարչական շրջանի մի հատվածի, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազամատակարարումը

Ապրիլի 25-ին կդադարեցվի Ավան վարչական շրջանի մի հատվածի, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պրոֆիլակտիկ վերանորոգման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Թումանյան», «Քուչակ», «Վարուժան», «Նարեկացի», «Բրյուսով», «Հովհաննիսյան», «Դուրյան», «Չարենց», «Սայաթ-Նովա», «Իսահակյան», «Խուդյակով», «Բաբաջանյան» թաղամասերի, Ավան-Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Տանձանոցի, Սաֆարյան, Սևակի, Մ.Մկրտչյան, Խ.Աբովյան, Թամրուչի, Տերյան, Սամսոնի Դաշտ, Սամսոնի Դուս, Աղի հանք լեռնային, Ալմաթիի, Առինջեցու, Աշխաբադի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,  ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
14:18 - 22 ապրիլի, 2022
875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար
 |hetq.am|

875 մլն դրամ՝ 38 համայնքներում 44 սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունը համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875 մլն 473 հազ. դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 7-ի նիստում։ Առաջարկվում է համաֆինանսավորել 38 համայնքների թվով 44 ծրագրեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ դրանցից 26-ը 2021 թ-ին ավարտված ծրագրեր են, անհրաժեշտ է 604 մլն դրամ վճարել, իսկ 18-ը դեռևս 2020 թ-ին հաստատված ծրագրեր են, որոնք իրականացվել են 2021-2022 թթ-ին, և պետք է վճարել Կառավարության մասնաբաժինը։ Որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ինչ ընթացք ունեն։  Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ ընդհանուր ստացել են 461 հայտ՝ 79,5 մլրդ դրամ արժեքով, որից Կառավարության մասնաբաժինը 43,5 մլրդ դրամ է։ Նախարարի խոսքով՝ այժմ սպասում են համայնքներից նախագծերի ուղարկմանը։
16:06 - 07 ապրիլի, 2022