ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
 |1lurer.am|

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության ու Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է և հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացված և նախատեսվող քայլերը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ բարեփոխումները նպաստել են նաև մեր երկրում տնտեսության ոլորտում ազատ մրցակցային միջավայրի ձևավորմանը և արձանագրվող տնտեսական աճին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում: Վարչապետն ընդգծել է նաև ԼՂ-ում հայության իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերի կարևորությունը:  
18:31 - 07 նոյեմբերի, 2023
ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան, կհանդիպեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին |armenpress.am|

ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան, կհանդիպեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից և Բորիանա Աբերգը՝ Շվեդիայից նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան: Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդից: Երևանում համազեկուցողները կհանդիպեն վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ: Նախատեսվում են բանակցություններ Սահմանադրական դատարանի նախագահի և դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:
19:49 - 02 նոյեմբերի, 2023
Պաշտոնական Բաքուն դատապարտել է ԵԽԽՎ զեկույցը
 |azatutyun.am|

Պաշտոնական Բաքուն դատապարտել է ԵԽԽՎ զեկույցը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն դատապարտում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է․ «Այս կառույցը հերթական անգամ չի կարողանում անաչառ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ ԵԽԽՎ-ն շարունակում է անհիմն խոսակցությունների և մեր տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն»։ «ԵԽԽՎ-ի անհիմն պնդումները Լաչինի ճանապարհով վերջին տասը ամիսների ընթացքում տեղաշարժվելու մասին և Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունը՝ միաժամանակ անտեսելով նրա 2023 թվականի հուլիսի 6-ի որոշումը, որը միաձայն մերժել էր Լաչինի շարջափակման վերաբերյալ Հայաստանի հայցերը, անընդունելի է: ԵԽԽՎ-ն, պաշտպանելով էթնիկ հայերի իրավունքները գոյություն չունեցող սպառնալիքներից, անտեսում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման և արժանապատիվ վերադարձի կոչերը», - նշված է հայտարարությունում։ Պաշտոնական Բաքուն ընդգծում է՝ ԵԽԽՎ-ն «պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը», որոնք «խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարները»։ «Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը լիովին հակաարդյունավետ են և չեն կարող խաթարել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման և տեղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրերի առաջմղման ուղղությամբ։ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը», - հավելել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը։
12:34 - 14 հոկտեմբերի, 2023
Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության փարոսը: Խորհրդի առաքելությունն է պահպանել այս արժեքներն իր անդամ պետություններում՝ դրանով իսկ զգալիորեն նպաստելով հակամարտությունների կանխարգելմանը: Բայց արդյո՞ք մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Եվրոպայի խորհուրդը հաջողել է իր այս առաքելության հարցում: Տիրող խառնաշփոթը, խաղաղության բացակայությունը, Եվրոպայի խորհրդի տարածքում սանձազերծված պատերազմներն ինքնին ապացուցում են հակառակը: Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը ճգնաժամ է ապրում, քանզի մենք մոռացել ենք մեր համախմբման նախնական նպատակը: Եվ ուրեմն ի՞նչ պետք է անի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար: Պատասխանը պարզ է: Եվրոպայի խորհուրդը պետք է խթանի, անհրաժեշտության դեպքում պարտադրի ժողովրդավարացման գործընթացներ իր անդամ երկրներում: Քանի որ հայտնի փաստ է, որ ժողովրդավարական պետությունները հակված չեն հակամարտություններ հրահրելուն: Եթե անդամ պետությունը հրաժարվի համապատասխանել ժողովրդավարական կանոններին, Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի, քննարկի վերջինիս հետագա անդամակցության հարցը: Գործընկերնե՛ր, թույլ տվեք, այդուհանդերձ, վերաձեւակերպել հարցը: Ի՞նչ պետք է չանի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար: Առաջին՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է փոխզիջման գնա ավտորիտար ռեժիմների, բռնապետների հետ: Բռնապետները չեն հասկանում փոխզիջման լեզուն: Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ: Երկրորդ՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է լինի չեզոք եւ բալանսավորված: Այս վեհաժողովում ամենաշատը լսածս նախադասությունը հետեւյալն է. «Մենք պետք է լինենք չեզոք եւ բալանսավորված»: Ո՛չ, հարգելի՛ գործընկերներ, չպետք է: Սա քաղաքական կազմակերպություն է, եւ մենք պետք է հստակ քաղաքական դիրքորոշում հայտնենք անդամ պետությունների կողմից մեր կանոնների աղաղակող խախտումների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ: Մենք երկար ժամանակ չեզոք եւ բալանսավորված ենք եղել մեր որոշ գործընկերների նկատմամբ, մինչեւ պարզվեց՝ չափազանց ուշ է: Մենք չեզոք եւ բալանսավորված ենք եղել Լեռնայի Ղարաբաղի հարցի առնչությամբ, մինչեւ պարզվեց՝ ուշ է: Եվ մենք չենք կարող չեզոք եւ բալանսավորված լինել Հայաստանին կամ այլ անդամ պետություններին առնչվող իրադարձությունների նկատմամբ, եւ մի օր ապագայում արձանագրենք, որ չափազանց ուշ է: Խոսելով Հայաստանի մասին` հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվում էր հնգակողմ հանդիպում Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ: Նախատեսվում էր, որ հինգ առաջնորդները հայտարարություն կստորագրեն, որով Հայաստանը եւ Ադրբեջանը կճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, կպայմանավորվեին հայ-ադրբեջանական սահմանի` Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանազատում անելու, տարածաշրջանային կապուղիները երկրների ինքնիշխանության եւ իրավազորության, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին: Ադրբեջանի առաջնորդն ամենավերջին պահին հրաժարվեց մասնակցել այդ հանդիպմանը: Ավելին` երեկ նախագահ Ալիեւը Բիշքեքում մեղադրել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին արեւմտյան միջնորդությամբ ինչ-որ անհասկանալի հանդիպման մասնակցելու նպատակով 6 ժամ Գրանադա թռչելու համար: Ալիեւը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին, Ադրբեջանը երկար կմտածի արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններին մասնակցելուց առաջ: Կարծում եմ, որ այսօր մենք` որպես Եվրոպայի խորհուրդ, պետք է հարց տանք Ադրբեջանին` ինչո՞վ ձեռնտու չէ արեւմտյան հարթակը: Շնորհակալ  եմ»:
13:58 - 13 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի եւ այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը: Առաջին՝ այսօր Եվրոպայի խորհուրդը մեր ժողովուրդներին կանգնեցնում է իրական ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ բավականին վտանգավոր ընտրության առաջ: Նման տարօրինակ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մեր կազմակերպությունը լոյալ է մեր ընդհանուր հովանու ներքո այնպիսի քաղաքական ռեժիմների համագոյակցությանը, ինչպիսին Թուրքիայում եւ Ադրբեջանում են: Ուստի, խնդրում եմ զգոն լինել, որպեսզի մեր կազմակերպությունը ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատարը լինելուց չվերածվի ավտորիտար ռեժիմների ջերմոցի: Երկրորդ՝ անցած 30 տարիների էքսպերիմենտները դժբախտաբար հանգեցրեցին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների փոխակերպմանն իսկական արժեքներից աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի: Սա ոչ միայն մրցակցություն է ստեղծել այսպես կոչված ազատական արժեքների եւ պահպանողական ավանդույթների միջեւ, այլեւ ստեղծել է ժողովրդավարությունը ոչ ժողովրդավարական միջոցներով խթանելու պրակտիկա: Երկակի ստանդարտները, ուժային քաղաքականությունը, նավթն ու գազը միջազգային հարաբերություններում ի հայտ են եկել որպես գերիշխող գործոններ՝ ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության փոխարեն: Վերոհիշյալի արդյունքում, ըստ իս, Եվրոպայի խորհուրդը, ցավոք, տասնամյակներ շարունակ ձախողում է իր հիմնական առաքելությունը, այն է՝ հետխորհրդային տարածքում ժողովրդավարական կայունության եւ անվտանգության ամրապնդումը: Մենք դեռ շարունակական հակամարտությունների եւ նոր պատերազմների ականատեսն ենք, արձանագրել ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումները: Եվ այդ հանցագործությունը դեռ պետք է հետապնդվի ու դատապարտվի: Պետք է գիտակցենք, որ որոշ անդամներ իրենք էլ դեռ ամբողջությամբ չեն ընդունել ժողովրդավարության ավանդույթներն ու կանոնները, սակայն այս կազմակերպությանը նրանց անդամակցությամբ Եվրոպայում ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ սկսեց հետընթաց ապրել: Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք հստակ ասել՝ Եվրոպայի խորհրդի անդամ ցանկացած երկիր լիակատար իրավունք ունի որոշելու իր ազգային շահերը եւ հետամուտ լինելու այդ շահերին, բայց միայն խորհրդի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան: Միայն այս մոտեցումը կօգնի կանխել պատերազմներն ու հակամարտությունները, կանխել մարդկության դեմ հանցագործությունները կամ ծառայել որպես ժողովրդավարական խաղաղության եւ բարգավաճման հենակետ: Խորապես հավատում եմ, որ այս կազմակերպությունն անդամ երկրներում ժողովրդավարությունը պաշտպանելու, ժողովրդավարական անցմանն աջակցելու եւ օրենքի գերակայության իր առաքելությունը շարունակելու ներուժ կունենա, եթե խուսափենք արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ընտրովի մոտեցումներից: Եզրափակեմ խոսքս՝ նկատելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը»
11:35 - 13 հոկտեմբերի, 2023
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևը

Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևը

Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է  ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։ Վեհաժողովը ֆիքսում է, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։ Վեհաժողովը նշում է, որ էթնիկ զտումների իրականացումը՝ որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն, կարող է հանգեցնել անհատական քրեական պատասխանատվություն։ Վեհաժողովը կոչ է անում Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիտորինգային գործընթաց՝ հիմք ընդունելով ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած հանձնառությունների կատարման վերաբերյալ 1994թ հռչակագիրը: Կոչ է անում Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման: Հայտնում է, որ Ադրբեջանի՝ իր պարտավորությունների չկատարման պարագայում վեհաժողովն այլ ընտրություն չի ունենա, քան 2024թ. ԵԽԽՎ առաջին նստաշրջանի ընթացքում վիճարկել Ադրբեջանի պատվիրակության մանդատը (սա կնշանակի, որ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ-ում առնվազն ժամանակավորապես կդադարեցվի): Վեհաժողովն անդրադառնում է վերջին երկու շաբաթում ավելի քան 100.600 հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փաստին, արձանագրում դրա պատճառները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։ Վեհաժողովը խորապես համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն։ Որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը պետք է պահպանի հավատարմություն կազմակերպության հիմնական արժեքներին և դրսևորի պատրաստակամություն՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Վեհաժողովը հղում է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2023թ սեպտեմբերի 22-ին ընդունած որոշմանը` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել դրանք: Վեհաժողովը հասցեական կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։ Բանաձևն անդրադառնում է իրենց հայրենիքից Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակին և ընդգծում Հայաստանին աջակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործողությունների միջոցով։ Վեհաժողովը խորապես համոզված է, որ երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով, կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիակատար հարգանք ցուցաբերելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքների նկատմամբ: Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անել ամեն ինչ, ցույց տալու համար հարևան Հայաստանի հետ խաղաղ ապրելու պատրաստակամությունը: Վեհաժողովն ակնկալում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը: Վեհաժողովը կոչ է անում բացել տարածաշրջանային կապուղիները` երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հիման վրա և ազգային իրավասության շրջանակում: Այս համատեքստում Վեհաժողովն ընդգծում է, որ Նախիջևանի հետ հնարավոր կապը չի կարող գործարկվել Հայաստանի կամքին հակառակ և ի վնաս Հայաստանի ազգային շահի: Վեհաժողովն ակնկալում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ կազմակերպելու միջազգային կառույցների բարձր մակարդակի փաստահավաք այցեր։ Վեհաժողովը գտնում է, որ ի լրումն Եվրոպայի խորհրդի համապատասխան հաստատությունների և մարմինների տարածաշրջան մուտք գործելու հրատապ անհրաժեշտության, Ադրբեջանի իշխանությունները պետք է կանոնավոր կերպով ԵԽ գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին տրամադրի լիարժեք և մանրամասն տեղեկատվություն ձեռնարկված կամ նախաձեռնվելիք միջոցառումների վերաբերյալ, որոնք նախատեսված են պաշտպանելու և ընդլայնելու Կոնվենցիայով նախատեսված տարածաշրջանի հայերի իրավունքները և ազատությունները՝ ներառյալ նրանց անվտանգությունը, ովքեր վերադառնալու ցանկություն կդրսևորեն։ Խորհրդարանական վեհաժողովը հրավիրում է Նախարարների կոմիտեին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչության արտագաղթը, նրանց վրա ազդող մարդասիրական ու մարդու իրավունքների ճգնաժամը, խորապես մտահոգված է իրավիճակով, որը էթնիկ զտումների բազմաթիվ կասկածներ է առաջացնում, ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը չի հարգել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությունը, որ ստանձնել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս։ Վեհաժողովը պահանջում է, որ գլխավոր քարտուղարը և Նախարարների կոմիտեն հնարավորինս արագ կազմակերպեն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը, որը նպատակ կունենա տեղում գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները՝ տեղի հայերի իրավունքները պաշտպանելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել երկրից դուրս, և ապահովելու բոլոր նրանց անվտանգ վերադարձը, ովքեր վերադառնալու ցանկություն կունենան: Ողջունում է Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի փաստահավաք առաքելությունը Հայաստան՝ ստեղծված իրավիճակում Կազմակերպության կողմից տրամադրվելիք աջակցությունը գնահատելու համար: Վեհաժողովը նշում է, որ աչալրջորեն հետևելու է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին և վերջինիս կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը»,- տեղեկացրել է նա։
21:37 - 12 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող արդարացվել. արդարադատության հարցերով եվրահանձնակատար
 |1lurer.am|

Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը չի կարող արդարացվել. արդարադատության հարցերով եվրահանձնակատար |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը արդարադատության և իրավունքի գերակայության եվրոպական հանձնակատար Դիդյե Ռեյնդերսին հարց է ուղղել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ: «Այս կիսագնդում անցած շաբաթ ԵՄ խորհրդարանը բանաձև ընդունեց՝ դատապարտելով լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը և ԵՄ անդամ երկրներին կոչ անելով ընդունել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ: ԵՄ խորհրդարանը կոչ արեց նաև Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համապարփակ վերանայման: Ադրբեջանի նման երկրի հետ գործակցությունը անհամատեղելի է ԵՄ արժեքների և նպատակների հետ, այդ թվում՝ արդարության և իրավունքի գերակայության ոլորտում: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի նավթն ու գազը բավարա՞ր են՝ աչք փակելու համար միջազգային իրավունքի և իր պարտավորությունների կոպիտ խախտումների վրա»,- նշել է Վարդանյանը: Պատասխանելով պատգամավորի հարցին՝ եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն, իհարկե, դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, որը երբեք չի կարող արդարացվել: «Այժմ առաջին անհանգստությունն իրական երկխոսություն վարելն է, եթե դա հնարավոր է: Դուք գիտեք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումներ կազմակերպելու եվրոպական նախաձեռնությունների մասին: Պետք է նաև վստահ լինենք, որ բոլոր տեղահանված մարդկանց համար պաշտպանություն կապահովվի: Ես տեղյակ եմ, որ մարդու իրավունքների հանձնակտարը նախատեսում է տարածաշրջան այցելել: Կարևոր է գնահատել իրավիճակը տարածաշրջանում և վստահ լինել, որ Ղարաբաղի հայերի կարիքները, որոնք մնացել են Ադրբեջանի տարածքում, պաշտպանվեն, և նրանք ստանան մարդասիրական աջակցություն և անվտանգություն»,- նշել է հանձնակատարը: Նա հավելել է, որ հանձնաժողովի նիստի ընթացքում պայմանավորվել են հումանիտար օգնություն մոբիլիզացնել:
19:52 - 12 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանը պետք է հետաքննի Pegasus և այլ լրտեսական ծրագրերի կիրառումը հայ գործիչների դեմ. ԵԽԽՎ նոր բանաձև


 |hetq.am|

Ադրբեջանը պետք է հետաքննի Pegasus և այլ լրտեսական ծրագրերի կիրառումը հայ գործիչների դեմ. ԵԽԽՎ նոր բանաձև |hetq.am|

hetq.am: Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրոպայի խորհրդի 5 անդամների կառավարություններին ամբողջությամբ հետաքննել Pegasus և այլ լրտեսական ծրագրերի օգտագործման բոլոր դեպքերը և երեք ամսում դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել:  Բանաձևում նշված հինգ անդամների ցանկում են Ադրբեջանը, Լեհաստանը, Հունգարիան, Հունաստանն ու Իսպանիան։ Վկայակոչելով մի շարք լրագրողական և հետազոտական նախագծեր, որոնք բացահայտել և հաստատել են Pegasus, Candiru և Predator լրտեսական ծրագրերի կիրառումը այս երկրների կողմից, ԵԽԽՎ-ն հանձնարարել է «անհապաղ և ամբողջությամբ հետաքննել լրտեսող ծրագրերի չարաշահման բոլոր դեպքերը, պատժել ցանկացած հայտնաբերում և փոխհատուցում տրամադրել զոհերին»: Բանաձևում նշված է, որ կան բավականաչափ ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանը կիրառել է Pegasus լրտեսական ծրագիրը Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետ կապված՝ Հայաստանում աշխատող մի շարք անձանց, այդ թվում՝ Հայաստանի պետական ​​պաշտոնյայի նկատմամբ։ Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին իրավապաշտպան կազմակերպությունների և ՏՏ անվտանգության մասնագետների համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ առնվազն 13 հայ հասարակական գործիչ և պաշտոնատար անձ, այդ թվում` լրագրողներ և իրավապաշտպաններ, 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր Ղարաբաղյան հակամարտության ժամանակ դարձել են իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագրի թիրախ։ Քաղաքական հակառակորդների, պետական պաշտոնյաների, լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության հանդեպ գաղտնի լրտեսական ծրագրերի կիրառումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է։ Հաշվի առնելով նման ծրագրերի տարածումը՝ բանաձևով վերահաստատվում է ԵԽԽՎ-ի դիրքորոշումն առ այն, որ պետությունները պետք է օգտագործեն այդ ծրագրերը միայն «բացառիկ իրավիճակների համար՝ որպես վերջին միջոց», և պետք է խուսափեն այս ծրագրերը արտահանել այնպիսի երկրներ, որտեղ զգալի վտանգ կա, որ դրանք կօգտագործվեն բռնաճնշումների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:
16:46 - 12 հոկտեմբերի, 2023
Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ ԵԽԽՎ–ում Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան են անվանում. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ նախագահությանը |news.am|

Այս մարդիկ այնքան զուրկ են ամոթից, որ ԵԽԽՎ–ում Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան են անվանում. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ նախագահությանը |news.am|

news.am: Ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ-ում հանդես են գալիս իռեդենտիստական, ագրեսիվ հայտարարություններով, ինչ անընդունելի է, եւ ԵԽԽՎ նախագահությունը պետք է նման բան թույլ չտա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակ Քամալ Ջաֆարովի ելույթին։ «Ամեն ինչ պարզ է։ Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց։ Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը։ Նրանք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը։ Նրանք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրա։ Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ մեկը մեկ բառ անգամ չասեց 100,000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերյալ։ Նրանցից ոչ մեկը ցավակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, ովքեր զոհվել են, ովքեր բաժավել են իրենց ընտանիքներից։ Բայց եթե հաշվի առնենք, որ այն, ինչ կատարվեց, այն ռեժիմի հստակ մտադրությունն էր, որը նրանք  ներկայացնում են, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ 
14:00 - 12 հոկտեմբերի, 2023
Մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության եւ անհանդուրժողականության դեմ. Արուսյակ Ջուլհակյան

Մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության եւ անհանդուրժողականության դեմ. Արուսյակ Ջուլհակյան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը: Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսեւորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության եւ արդարության սկզբունքներին, այլ նաեւ խաթարում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բուն էությունը, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել ենք, դրանք փայփայել: Վերջին տարիներին ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության հանցագործությունների, խտրականության ու բռնության դեպքերի տագնապալի աճ է գրանցվել: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են այն անհատների իրավունքներին, որոնք թիրախավորվել են իրենց ազգային պատկանելության, կրոնական դավանանքի կամ համոզմունքների համար: Եվ այս տեսանկյունից շատ կարեւոր է, որ մենք՝ որպես կազմակերպություն, քննարկենք խնդիրը՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ: Բայց, անկեղծ ասած, հարգելի՛ գործընկերներ, ես մի փոքր տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը եւ ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ եւ ավտորիտարիզմով, մի երկիր, որը տառացիորեն վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը: Էթնիկ զտում, որը վերջին ակորդն էր այդ մարդկանց մոտ տասն ամիս շրջափակելուց եւ սովի մատնելուց հետո: Զեկույցում բերված են տարբեր երկրների օրինակներ, սակայն բուն Ադրբեջանի մասին ոչինչ չի ասվում: Օրինակ՝ զեկույցում կարող էր լինել հղում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զեկույցին, որում, մասնավորապես, նշված է հետեւյալը, մեջբերում եմ. «Կոմիտեն խորապես մտահոգված է հայկական ազգային կամ էթնիկ ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրման եւ ռասիստական կարծրատիպերի քարոզչության կապակցությամբ, այդ թվում՝ համացանցում եւ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ հանրային դեմքերի եւ պետական պաշտոնյաների կողմից իրականացվող, ինչպես նաեւ նման արարքների վերաբերյալ մանրամասն հետաքննության, դատապարտման եւ պատժման դեպքերի բացակայությամբ: Կոմիտեն նաեւ մտահոգված է նրանով, որ դպրոցական դասագրքերն Ադրբեջանում խթանում են նախապաշարմունքներ եւ ռասայական ատելություն հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ, ինչպես նաեւ Ադրբեջանում պատմության ուսուցման ընթացքում էթնիկ փոքրամասնությունների մարգինալացմամբ»: Ինչեւէ: Գործընկերնե՛ր, վերադառնալով ծայրահեղ աջ գաղափարախոսության թեմային, ասեմ, որ որպես պատասխանատու քաղաքական գործիչներ եւ արդարության ջատագովներ՝ մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության եւ անհանդուրժողականության դեմ: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարական սկզբունքները, որոնք հնարավորություն են տվել մեզ առաջադիմել որպես հասարակություն, եւ մենք պետք է անխոնջ աշխատենք հավաստիանալու համար, որ մարդու իրավունքները պաշտպանված են բոլորի համար՝ անկախ նրանց ծագումից կամ համոզմունքներից: Միայն այդպես մենք կկարողանանք կառուցել ապագա, որը, իսկապես, ներառական, արդար եւ ժողովրդավարական կլինի բոլորի համար: Շնորհակալություն»:
13:49 - 12 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանում որևէ փոքրամասնություն չունի քաղաքական իրավունքներ կամ ինքնավարություն. դը Վաալ |1lurer.am|

Ադրբեջանում որևէ փոքրամասնություն չունի քաղաքական իրավունքներ կամ ինքնավարություն. դը Վաալ |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Միգրացիայի և Մոնիտորինգի հանձնաժողովների համատեղ լսումներում ելույթով է հանդես եկել «Կարնեգի Եվրոպա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, նշել՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով կան զոհեր ու տուժածեր զինվորների ու խաղաղ բնակիչների շրջանում: «Սա մարդկային ողբերգություն է։ Գրեթե ամբողջ բնակչությունը փախել է Հայաստան։ Բռնության այս ալիքը ևս մեկ անգամ արգելափակեց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարը: 2021 թվականից ի վեր Արևմուտքի միջնորդությամբ դիվանագիտական լուրջ գործընթաց է ընթանում, դրան զուգահեռ Հայաստանը և Ադրբեջանը բանակցում էին նաև Մոսկվայի միջնորդությամբ: Ղարաբաղի հայերի և Բաքվի ներկայացուցիչների միջև ևս բանակցություններ սկսվեցին՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն արգելափակել էր Հայաստանն ու Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը՝ ստեղծելով հումանիտար ծանր իրավիճակ: Մենք երկար տարիներ նման բանակցություններ վարելու կոչ էինք անում, սակայն Ադրբեջանը պատրաստ էր դրան միայն իր պայմաններով։ Իլհամ Ալիևն ընտրության հնարավորություն ուներ, բայց նախընտրեց ուժ կիրառել: Գրեթե ամբողջ բնակչությունն անապահով էր զգում, հետապնդման վտանգ էր զգում և լքեց Ղարաբաղը: Մենք գիտենք, որ այդ ռազմական գործողությունները համակարգվել են Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ։ Ռուսաստանում լրատվամիջոցներին հանձնարարվել է էսկալացիայի համար մեղադրել ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշել է Դը Վաալը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այժմ այսպես կոչված «վերաինտեգրման» օրակարգ է առաջարկում, ըստ որի՝ հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ և դառնալ Ադրբեջանի քաղաքացի: «Նշեմ, որ Ադրբեջանում երկքաղաքացիություն չկա, ուստի մարդիկ ստիպված կլինեն հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։ Կարծում եմ՝ միջազգային կառույցները, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, պետք է շատ զգույշ լինեն և հետևեն նման նախաձեռնություններին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է նման նախաձեռնություն առաջարկվում, երբ բնակչության 99 տոկոսը հեռացել է ԼՂ-ից»,- ասել է գիտնականը։ Դը Վաալը հիշեցրել է, որ Ադրբեջանում որևէ փոքրամասնություն չունի քաղաքական իրավունքներ կամ ինքնավարության հնարավորություն։ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի 2017 թվականի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում փոքրամասնությունների վրա ճնշում է գործադրվում, որ նրանք հավատարիմ լինեն պետությանը: Փոքրամասնություններին նաև հնարավորություն չի տրվում ինքնարտահայտվել:  «Կարնեգի Եվրոպայի» ավագ գիտաշխատողի խոսքով՝ բազմաթիվ անկախ զեկույցներ կան, որ ադրբեջանական կրթական համակարգը երեխաներին սովորեցնում է ատել հայերին՝ ներկայացնելով նրանց որպես ահաբեկիչների և օկուպանտների, որոնք 1990-ականներին ցեղասպանություն են իրականացրել Ադրբեջանի դեմ:  «Հաշվի առնելով նման հռետորաբանությունը, նաև Ադրբեջանում լրատվամիջոցների և քաղաքական ուղերձները՝ դժվար է պատկերացնել, որ հայերը կարող են իրենց ապահով զգալ Ադրբեջանի տարածքում: Միջազգային վերահսկողություն է անհրաժեշտ: Տարիներ շարունակ բազմաթիվ կոչեր են եղել՝ թույլ տալու միջազգային փաստահավաք և դիտորդական առաքելություններին այցելել ԼՂ, սակայն Ադրբեջանը մերժել է այդ առաջարկները: Նաև մշակութային հաստատություններն են խնդրել այցելել Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատուն, որն ավերվել է: Սակայն նույնպես մերժվել են: Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ապագան ևս հարցականի տակ է: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանի պնդումները, թե, իբր, Հայաստանը ադրբեջանական պատմական տարածք է, այս բոլոր հարցերը համակողմանի մոտեցման կարիք ունեն»,- եզրափակել է դը Վաալը։
12:31 - 12 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից «Փախստականների արձագանքման ծրագիրը»

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից «Փախստականների արձագանքման ծրագիրը»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Միգրացիայի և Մոնիտորինգի հանձնաժողովները համատեղ լսումներ են անցկացրել «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով: Քննարկման ժամանակ Ստրասբուրգի եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեաս Վիսները փաստեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ 100 632 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա, ապաստան են ստացել Հայաստանում, ինչը նշանակում է, որ այստեղ յուրաքանչյուր 30 մարդուց մեկը նոր ժամանած փախստական է, ընդ որում՝ 2020 թ. պատերազմից հետո Հայաստանում հաստատվել էր ևս մոտ 35 000 փախստական: «Նոր ժամանած փախստականները հիմնականում շփոթված են ու անհանգստացած իրենց ապագայի հարցում: Նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց տների հետ: Նրանք չգիտեն՝ արդյոք կկարողանա՞ն մի օր վերադառնալ: Նրանք չգիտեն՝ արդյոք իրենց երեխաներին հասանելի կլինի՞ կրթությունը: Փախստականներից շատերը գրեթե ոչինչ չեն վերցրել իրենց հետ, և անհապաղ առաջին անհրաժեշտության օգնության կարիք ունեն, ինչպես՝ ծածկոցներ, անկողնային պարագաներ, դեղորայք, սոցիալ-հոգեբանական աջակցություն և ապաստան: Շատերը՝ ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները, տրավմայի են ենթարկվել և հոգեբանական աջակցության կարիք ունեն: Շատերն անհանգստացած են իրենց բարեկամ ծերերի համար, որոնք չեն կարողացել կամ չեն ցանկացել լքել իրենց տունը և իրենց կենդանիներին»,- նշել է Վիսները: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հետևողական և գովելի ջանքեր է գործադրել նոր ժամանածներին գրանցելու և նրանց աճող կարիքները բավարարելու ուղղությամբ: ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչն ընդգծել է իր կառույցի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին և հայ փախստականներին՝ միևնույն ժամանակ, նշելով, որ միջազգային հանրության կողմից աջակցությունը շարունակելու կարիք կա: Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 7-ին ներկայացվել է «Փախստականների արձագանքման ծրագիր»՝ միջոցների հայթայթումը կազմակերպելու համար: Ծրագրի համաձայն՝ մարդկանց աջակցությունը կազմակերպելու համար միջազգային հանրությունը նախատեսում է հավաքել 97 միլիոն դոլար: Ծրագիրը կոչված է՝ լրացնելու ՀՀ կառավարության և միջազգային դերակատարների ջանքերը՝ աջակցելու հայ փախստականներին:
12:25 - 12 հոկտեմբերի, 2023
Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանը ելույթը՝ ԵԽԽՎ նիստում

Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանը ելույթը՝ ԵԽԽՎ նիստում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ներկայացնելով ելույթը․  «Ժամանակ առ ժամանակ ես կցանկանայի լռել այստեղ, ոչինչ չասել, քանի որ շատ հաճախ եմ ունենում այն զգացումը, որ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում: Իրոք, շատ բարդ է չհամաձայնել զեկուցողի հետ, իր զեկույցի հետ, այո՛, իհարկե, ծայրահեղ աջ գաղափարախոսությունը պետք է դատապարտվի: Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ, բայց, ցավոք, կեղծավորությունը հասել է այն աստիճանի, որ առանց ինքդ քեզ նայելու հեշտ է խոսել երեւույթի մասին: Պարո՛ն Սեյիդով, Դուք խոսեցիք բոլոր զարգացումների մասին, բայց ոչինչ չասացիք հայերի մասին, հակահայկական հռետորաբանության մասին, որն առկա է Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում: Դուք չասացիք դա, ես հասկանում եմ Ձեզ: Դուք չցանկացաք ներառել ձեր զեկույցում նաեւ պետականորեն հովանավորվող ծայրահեղ աջ գաղափարախոսությունների դեպքերը: Դուք չեք ուզում խոսել այդ մասին, եւ ես Ձեզ լիովին հասկանում եմ: Հարգելի՛ գործընկերներ, գիտեք՝ այսօր ոչ ոք, ինքն իրեն ֆաշիստ կամ նացիստ չի անվանում, այո՛, մենք հիանալի հասկանում ենք, որ նոր ռասիստական գաղափարախոսությունները հիմնված են մեկ այլ երեւույթի՝ ռասայական ատելության վրա, որը շատ լավ քողարկվում է տարբեր գեղեցիկ անուններով: Ծայրահեղ աջ գաղափարախոսություն... Գիտեք, երբ քննարկում ենք ծայրահեղ աջ գաղափարախոսությունների մասին զեկույցը, ականատես ենք լինում մի շարք ելույթների, որոնք ծայրահեղ աջ գաղափարախոսությունների փայլուն դրսեւորումներն են: Այդ պատճառով եմ ասում, որ գուցե ավելի լավ է լռել: Ես չեմ կարող կողմ քվեարկել այս նախագծին՝ վերը նշված պատճառներով պայմանավորված, բայց կցանկանայի հարցնել պարոն Սեյիդովին, եթե մի քանի տարի հետո Ձեր երեխաները, թոռները գան Ձեզ մոտ եւ հարցնեն՝ ի՞նչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, ի՞նչ պատասխան եք կարողանալու տալ: Շնորհակալություն»,- եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:
14:38 - 11 հոկտեմբերի, 2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺպատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ներկայացնելով ելույթը․ «Հարգելի՛ գործընկերներ, Զեկույց էր ներկայացնում մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Բավականին տարօրինակ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական կառավարման վերաբերյալ: Աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ եւ ավտորիտար տրամադրություններից են կազմված: Այս ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղում վերջին էթնիկ զտումները միայն հայերի մտահոգության հարցը չեն: Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի եւ նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետությունների համար եւ կնպաստի աջ ծայրահեղական գաղափարախոսության մոտեցումներին: Այսօր Ադրբեջանն անօրինական եւ անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի: Նրանց թվում մարդիկ են, որոնք անցած 25 տարիների ընթացքում ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում եւ որպես իրենց ժողովրդի օրինական ներկայացուցիչներ՝ առաջնորդել են նրան հանուն ազատության եւ ինքնորոշման: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում: Արդյո՞ք սա աջ ծայրահեղական գաղափարախոսության ձեւ է, թե՞ ժողովրդավարության նոր տեսակ, որը սնուցվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Գործընկերնե՛ր, այս վեհաժողովի ղեկավարությունը 2022 թվականի ապրիլին ստացել է իմ համահեղինակած զեկույցը, որը վերնագրված էր «Կրոնի ռազմականացումը եւ ներունակ հետեւանքները եվրոպական ժողովրդավարական անվտանգության համար»:  Զեկույցը պատրաստվել էր, որպեսզի վեհաժողովին ապացույցներ եւ ընդհանուր պատկերացում տրվեին Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների կողմից ձեւավորված պետական պրակտիկայի որոշ դրսեւորումների վերաբերյալ, որոնք ուղղված են ռասայական եւ կրոնական հողի վրա հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի, հայերի եւ ընդհանրապես եվրոպական երկրների դեմ մահմեդական հասարակություններին մոբիլիզացնելու փորձերին: Այն վճռականորեն ցույց տվեց, որ այդ երկրների կառավարությունները դավադրաբար չարաշահել են եվրոպական լիբերալ օրենքներն ու արժեքները եւ ժամանակավոր ,սողանցքերովե համարձակվել են հակասություններ ստեղծել Եվրոպայի ներսում եւ Եվրոպայի դեմ: Հիմնական նպատակը, իմ կարծիքով, եղել եւ շարունակում է մնալ Եվրոպայում համերաշխության նոր ձեւերի ստեղծումը՝ որպես սակարկության առարկա եվրոպական պետությունների հետ հարաբերություններում: Եվրոպայում թուրքական սփյուռքի կառույցներն ակտիվորեն օգտագործելու այս ջանքերը ոչ այլ ինչ են, քան բազմամշակութային եվրոպական հասարակություններում կրոնով զինվելու փորձեր, ինչը կարող է վտանգել եվրոպական անվտանգությունը: Ամփոփելով խոսքս՝ պետք է ասեմ, որ աջ ծայրահեղական արմատականության տարածումը կասեցնելու համար Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման եւ ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարեւոր տնային աշխատանք կատարի»,- նշել է պատգամավորը:
11:47 - 11 հոկտեմբերի, 2023
Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին
 |1lurer.am|

Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար ծայրահեղ աջ գաղափարախոսության մարտահրավերների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին: «Ցավոք, կեղծավորությունն այն մակարդակի է հասել, որ հեշտ է խոսել որևէ բանի մասին՝ առանց ինքդ քեզ նայելու: Պարոն Սեիդով, դուք խոսում եք բոլոր զարգացումների մասին, բայց ոչինչ չեք ասում հայերի մասին, հակահայկական հռետորաբանության մասին, որը կա Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում: Դուք չխոսեցիք նաև պետականորեն հովանավորվող ծայրահեղ աջ գաղափարախոսությունների մասին»,- ասել է Վարդանյանը, հավելել, որ դեմ է քվեարկելու նախագծին:
21:13 - 10 հոկտեմբերի, 2023